Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 43 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՊԵՍ՞ ՀԱՂԹԱԿԱՆ ԼԻՆԵԼ!

HOW TO BE AN OVERCOMER!
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Վաստակավոր հովիվ
Առնված Իմ 24 տարիներ հովիվ Թիմոթի Լին, Ph.D.,
կյանք հեղաշրջող պատգամից

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հուլիս 26, 2020
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, July 26, 2020

Պատգամից առաջ երգը։
     “Արդեոք՞ Խաչի Զինվորն եմ։” (by Isaac Watts, 1674-1748)

“Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարավ, փչիր իմ պարտեզին, թե փռուին նրա բուրմունքը։ թող իմ սիրեկանը իր պարտեզը գա, եւ ուտե նրա պատուական պտուղները։” (Երգ Երգոց 4:16)


Սա իմ կյանքում լսած ամենա կարեւոր պատգամն է։ Եթե իմ կենսագրությունը կարդաք կ՛իմանաք ինչու է այս պատգամը իմ կյանքը փոխել։ Դկ․ Րաբերթ Լ․ Սամները ասաց, “Ես գնահատում ու հարգում եմ այն մարդուն որ ճշմարտության համար կանգնում է – թեկուզ ամեն բան նրա հակառակը լինի։ Ր․Լ․ Հայմերզը, այդպես մի Քրիստոնյա է” (The Honor Was All Mine: Giants of the Faith Whose Paths Crossed Mine, Biblical Evangelism Press, 2015, pp. 103-105) Մեր միսիոնարներից մեկը Ինդոնիզիայում ասաց, “Դկ․ Հայմերզը մի հերոսն է որ բազում մահաբեր կռիվներից է անցել։” Սա մի պատգամ է Դկ․ Թիմոթի Լինից որ ինձ հոգեւորեց աշխատել ու հաղթական լինել։Հույսով եմ այս պատգամը քո կյանքն էլ կ՛փոխի։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Թիմոթի Լին ասել է, “Մարդը պատահաբար չէ ստեղծվել; նա հատուկ ստեղծվել է որպեսզի Աստծո ստեղծագործության վրա իշխի … Հովսեփի կյանքը ցույց է տալիս որ հավատացյալները պիտի պատրաստվեն ապագա իշխանության համար [Քրիստոսի գալիք Թագավորությունում]։”

Նախքան Հովսեփը Եգիպտոսի իշխանը դառնար, Աստված նրան մի երկար ու դժվար ճանապարհից անցկացրեց որպեսզի հաղթահարող լինի ու մինչև կյանքի վերջը Նրա Խոսքը պահի։ Հովսեփի կատարած մեծ գործերը միայն Եգիպտոսի համար չեր, այլ նաև Իսրաելի, և Աստծո եկեղեցու համար, բոլոր ժամանակների համար։ Առանց Հովսեփի իշխանության, ոչ թե միայն Եգիպտացիները սովամահ կ՛լինեին, այլ բոլոր Իսրաելի ազգը կ՛վերանար, և Աստծո հայտնությունը նշված Ծննդոցում կատարելագործության չեր հասնելու։

Հովսեփի հոգեւոր կյանքը հաստատելու համար, Աստված քայլեր վերցրեց որ կարելի է Երգ Երգոց 4:16-ի մեջ գտնել։

“Զարթնիր, ով հիւսիս, և եկ, ով հարավ, փչիր իմ պարտեզին, թող փռուին նորա բուրմունքը։” (Երգ Երգոց 4:16)

Հովսեփի կյանքը զգուշությամբ ուսումնասիրելով, կարելի է նշմարել որ ինչպես Աստված թույլ տվեց հիւսիսային և հարաֆային քամիները հերթականությամբ նրա վրա փչեն, մինչև որ նրա ինքնության անուշահոտ բույրը հայտնաբերվի։ Աստված նրա բնութագիրը պատրաստեց չարչարանքով, նրա մարմինը վարժեցրեց աշխատանքով, նրան ծանոթացրեց ստորացվելուն ու վիրավորանքներին, անրադարության ու ապերախտության, որպեսզի նրա միտքը մշակվի, զգայունությունը հաստատվի, կամքը զորանա, և հավատքը ու բնութագիրը կազդուրվի, ու հավատքը Տիրոջ հանդեպ աճի։ Հյուսիսի ու հարաֆի քամիների գործնեությունները Հովսեփի կյանքի մեջ պարզապես տեսնում ենք։

Հարաֆի Քամին – Ծնողական Սիրո Հաճույքը

Խնդրեմ դարձրեք Ծննդոց 37:1-4

“Եւ Հակոբն իր հոր պանդխտացած երկրումը՛ Քանանի երկրումը բնակվեց։ Սորանք են Հակոբի ծնունդները։ Հովսեփը տասնեւեոթը տարեկան էր՛ իր եղբայրների հետ հոտերը արածեցնում էր, և պատանի էր իր հոր կանանց Բաղղայի որդիների հետ և Զեղփայի որդիների հետ․ եւ Հովսեփը նորանց չար լուրը բերում էր իրանց հոր մոտ։ Եւ Իսրաելն իր բոլոր որդիներից ավելի սիրում էր Հովսեփին, որովհետեւ նա իր ծերության որդին էր․ Եւ թեւքերով պատմուճան շինեց նրա համար։ եւ նորա եղբայրները տեսան, որ իրանց հայրը սիրում էր նորան իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նորան, եւ խաղաղությամբ չէին կարողանում խոսել նորա հետ։” (Ծննդոց 37:1-4)

Դկ․ Լինը ասել է, “Ծնողական սերը մեծ դեր ունի երեխայի ապագա բնավորության վրա…”

“Հովսեփը գիտեր չարի ու սիրո տարբերությունը … սերը ու ճշմարտությունը երկու ինտերակտիվ գաղափարներ են, բայց սա ճիշտ չէ սիրո և չարի մասին, որոնք երկու տարբեր կարգավիճակներ են։ Չարը հայտաբերելուց խուսափելը սեր չի այլ վախկոտություն… Քանի որ անձի շարժառիթը անձուրացությունով է, չարը հայտաբերելը ազնիվ գործ է ու պիտի քաջալերվի … Հովսեփի երկու երազների մանրամասություները բացատրելով, իր եղբայրների ինքնասիրությանը վիրավորեց, ու նրան նախանձեցին; սակայն Հովսեփը իր եղբայրներին սիրում էր ու իր հորը հավատարիմ մնաց։”

Ես հայրական սեր չեմ ճաշակել, բայց իմ մոր սերը ու վավերացումը պատճառ եղավ որ իմ հորից դառնացած չ՛լինեմ։ Իմ մարը կատարյալ չեր, բայց “Իմ երիտասարդ կյանքում նա ամենա բարի, քաղցր, իմաստուն անձն է եղել։ Նա իմ մեջ սեր ստեղծեց գիրք կարդալու, մեքենա քշելու, և ամենակարեւորը կանգնել ու ասել այն ինչ պիտի ասվի, թեկուզ միայնակ լինել։” (Էջ 16 կենսագրության գրքից)։ Իմ մայրը իմ պաշտպան ու փաստաբանն էր։ Մորս վերջի բառերն ինձ հետեվյալն էր, “Սիրում եմ քեզ, Րաբերթ” (էջ 181։ Երբ իմ մայրը վերջապես 80 տարեկանում փրկվեց, դա իմ կյանքի ամենա ուրախ դեպքերից մեկը եղավ։

Հյուսիսային Քամին – Ծախվել Ստրկության–
Ծննդոց 37:18-36

Խնդրեմ բացեք Ծննդոց 37:23-28 և ոտքի վրա եղեք երբ կարդում եմ։

“Եւ եղավ հենց որ Հովսեփն իր եղբայրների մոտ եկավ, մերկացրին Հովսեփին իր պատմուճանիցը, այսինքն իր վերայի թեւքերով պատմուճանիցը, եւ առին նրան և գուբը գցեցին, և գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Եւ նստեցին հաց ուտելու, եւ իրանց աչքերը բարձրացրին և տեսան, և ահա Իսմայելացիների մեկ կարավանը գալիս էր Գաղաադիցը, եւ իրանց ուղտերը համեմներով եւ բալասանով և զմուռսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։ Եւ Հուդան ասեց իր եղբայներին․ Ինչ՞ օգուտ եթե մեր եղբորը սպանենք, եւ նորա արիւնը ծածկենք․ Եկեք Իսմայելացիներին ծախենք նրան, եւ մեր ձեռքը նորան չդպչի․ Որովհետեւ նա մեր եղբայրն է․ Եւ նրա եղբայրները լսեցին։ Եւ Մադիանացի վաճառականները անցնում էին․ Եւ Հովսեփին գուբիցը քաշեցին ու դուրս հանեցին, եւ Իսմայելացիներին ծախեցին Հովսեփին քսան արծաթի․ նորանք էլ Հովսեփին տարին Եգիպտոս։” (Ծննդոց 37:23-28)

Խնդրեմ նստեք։

Դկ․ Լին ասաց, “Անկեղծություն, հնազանդություն, համբերություն, հավատարմություն, աշխատասիրություն, ուշադրություն, և իմաստությունը հեշտ կյանքով ձեռք չի բերվում, բայց համբերելով նեղություներին ու արգելքներին։ Հովսեփը երբեք կատարելապես չեր կարող [հաղթող լինել] եթե տան մեջ մնար։ Ծախվելով 20 արծաթի շատերին մահացու կ՛հիվանդացներ։ Բայց Հովսեփը իր եղբայրների չ՛անիծեց ու չ՛դատապարտեց, բայց կարելի է հետաքրքրված էր թե Աստված ինչպես իր երկու երազները այս պայմաների մեջ կ՛իրանագործեր։”

Հարաֆի Քամին – Համարձակություն և Հարգանք Վաստակել –
Ծննդոց 39:1-6

Խնդրեմ դարձրեք Ծննդոց 39:1-6,

“Եւ Հովսեփին իջեցրին Եգիպտոս և Փարավոնի ներքինի՛ Եգիպտացի Պետափրես դահճապետը ծախու առավ նրան Իսմայելացինրի ձեռքիցը, որ նրան այնտեղ էին իջեցրել։ Եւ Եհովան Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ էր․ Եւ իր Եգիպտացի տիրոջ տանն էր։ Եւ նրա տերը տեսավ որ Եհովան նրա հետ էր, եւ թե ինչ որ անում էր Եհովան հաջողում էր նրա ձեռքումը։ Եւ Հովսեփը շնորհք գտավ նրա առաջին, և ծառայում էր նրան, և նա իր տան վրա վերակացու արավ նրան, եւ իր բոլոր ունեցածի վրա վերակացու արած ժամանակից հետո, Եհովան Եգիպտացու տունը օրհնեց Հովսեփի պատճառովը, և Եհովայի օրհնությունը լինում էր թե տանը և թե դաշտումը նրա բոլոր ունեցածի վրա։ Եւ նա իր բոլոր ունեցածը Հովսեփի ձեռքին թողեց․ Եւ նրա մոտ եղած մեկ բանից տեղեկություն չուներ բացի իր կերած հացիցը։ Եւ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՛ տեսքով։” (Ծննդոց 39:1-6)

Նայեք։

Հովսեփը ծախվեց փարավոնի բանտապետ Պետափրեսին։ Բողոքելու փոխարեն Հովսեփը գործի անցավ և իր պարտականություննրը կատարեց։ Նա իր տիրոջ, Պետափրեսի, վստահությունը ձեռք բերելով հաջողակ մարդ դարձավ։ Բայց Հովսեփը ավելի սովորելու պետք ուներ։ Ուրեմն Աստված թույլ տվեց որ ստորանա։

Հույսիսային Քամին – Հրապուրանքի ու Անարդարության Դեմ Կանգնել –
Ծննդոց 39:7-20

Այժմ ոտքի վրա կանգնեք և ես կ՛կարդամ Ծննդոց 39:1-18։ Դկ․ Լին ասաց, “Երբ հիւսիսային քամին փչում է մարդկանց կյանքի մեջ, շատեր մտածում են որ դա մեծ աղետ է … Բայց այսպիսի դժվարությունը հաճախ Աստծո շնորհքի ցուցաբերումն է։ Երեմիան ասաց, ‘Լավ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդությունումը կրե’ (Երեմիայի ողբերը 3:27)։ Մի հանգիստ և առանց պայքարի կյանքը, երիտասարդին անկմանը կ՛տանի։ Բայց երիտասարդության ժամանակ լուծը տանելը կ՛լինի մի հիմնաքար ավելի բարձր տեղեր հասնելու։”

“Եւ Հովսեփին իջեցրին Եգիպտոս և Փարավոնի ներքինի՛ Եգիպտացի Պետափրես դահճապետը ծախու առավ նրան Իսմայելացինրի ձեռքիցը, որ նրան այնտեղ էին իջեցրել։ Եւ Եհովան Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ էր․ Եւ իր Եգիպտացի տիրոջ տանն էր։ Եւ նրա տերը տեսավ որ Եհովան նրա հետ էր, եւ թե ինչ որ անում էր Եհովան հաջողում էր նրա ձեռքումը։ Եւ Հովսեփը շնորհք գտավ նրա առաջին, և ծառայում էր նրան, և նա իր տան վրա վերակացու արավ նրան, եւ իր բոլոր ունեցածի վրա վերակացու արած ժամանակից հետո, Եհովան Եգիպտացու տունը օրհնեց Հովսեփի պատճառովը, և Եհովայի օրհնությունը լինում էր թե տանը և թե դաշտումը նրա բոլոր ունեցածի վրա։ Եւ նա իր բոլոր ունեցածը Հովսեփի ձեռքին թողեց․ Եւ նրա մոտ եղած մեկ բանից տեղեկություն չուներ բացի իր կերած հացիցը։ Եւ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՛ տեսքով։ Եւ եղավ այս բաներից հետո որ նրա տիրոջ կինը աչք բարձրացրեց Հովսեփի վրա, եւ ասեց․ Պառկիր ինձ հետ։ Բայց նա մերժեց, եւ իր տիրոջ կնոջն ասեց․ Ահա իմ տերը ինչ որ տանը մեջ ինձ մոտ կա չգիտի․ Եւ իր բոլոր ունեցածն իմ ձեռքն է հանձնել։ Այս տան մեջ ինձանից մեծը չկա․ եւ ինձանից մի բան չարգիլեց բացի քեզանից, ըստ որում դու նրա կինն ես․ ուրեմն ես ինչպես՞ գործեմ այս մեծ չարությունը, եւ Աստուծո դեմ մեղանչեմ։ Եւ եղավ քանի որ նա օրեցոր Հովսեփին ասում էր, բայց նա չեր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ Եւ եղավ որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկավ, եւ այնտեղ տան մեջ տան մարդիկներից մեկը չկար․ Եւ տիկինը բռնեց նրա հանդերձիցն ասելով, պառկիր ինձ հետ, եւ նա իր հանդերձը թողեց նրա ձեռքին և փախավ դուրս գնաց։ Եւ եղավ երբոր տեսավ որ նա իր հանդերձը նրա ձեռքին թողեց, եւ դուրս փախավ, իր տան մարդկանցը կանչեց և պատմեց նրանց ասելով․ Տեսեք, մեզ համար մի Եբրայեցի բերավ մեզ խայտառակ անելու համար․ Նա ինձ մոտ եկավ, որ ինձ հետ պառկի, ու ես բարձր ձայնով աղաղակեցի։ Եւ եղավ երբոր լսեց թե ես իմ ձայնը բարձրացրի եւ աղաղակեցի, իր հանդերձը ինձ մոտ թողեց ու փախավ ու դուրս գնաց։ Եւ կինը նրա հանդերձը իր հետը պահեց, մինչև որ նրա տերը տուն եկավ։ Եւ խոսեց նրա հետ այս խոսքերի պես ասելով, ինձ մոտ եկավ այն Եբրայեցի ծառան, որ դու մեզ համար բերիր, երբոր իմ ձայնը բարձրացրի և աղաղակեցի, իր հանդերձը ինձ մոտ թողեց և դուրս փախավ։” (Ծննդոց 39:1-18)

Խնդրեմ նստեք։

Մի օր երբ Հովսեփը աշխատում է Պետափրեսի տանը, նրա կինը բռնեց Հովսեփին և փորձեց նրան համոզել իր հետ պառկի։ Բայց Հովսեփը փախավ նրանից, ու իր հանդերձը նրա ձեռքին թողեց։

Այս փորձառությունը կարելի է ուրիշ երիտասարդների համար անդիմադրելի լիեր, բայց Հովսեփը հաղթեց։ Նա անմիջապես արագությամբ հեռացավ։ Որոշ փորձառություների դեմ պիտի կանգնել, բայց սեռային ցանկությունների դեմ միակ ճանապարհը փախչելն է (Բ Տիմոթեոս 2:22 ասում է, “Երիտասարդական ցանկություններից փախի”)։ Հովսեփի հաղթանակն էր – նրա հավատարմությունը – Աստծուն, Պետափրեսին, որը շատ վստահություն ուներ նրա վրա, ու իր վրա որ ցանկանում էր իրեն մաքուր պահել։ Աստծո համար նա պատրաստ էր բանտ գնալ քան չար կնոջ ցանկությունը հագեցներ։ Պետափրիսի պատճառով, նա ինքն իրեն չ՛պաշտպանեց, որպեսզի իր տիրոջ կինը չ՛խայտառակվի։ Ուրեմն լուռ մնաց։ Երբ Պետափրեսը տուն եկավ, նա իր կնոջ խոսքը ընդունեց, ու Հովսեփին բանտ նետեց։

Հարաֆային Քամին – Առաջադիմություն ու Ընկերություն –
Ծննդոց 39:21-40:22

Բացեք Ծննեց 39:19-22 և ոտքնկաց եղեք,

“Եւ եղավ երբոր նորա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրան ասելով, քո ծառան ինձ այսպիսի բաներ արավ, նորա բարկությունը բորբոքվեց։ Եւ Հովսեփի տերը առավ նրան և բանտը դրավ՛ այն տեղը ուր որ թագավորի բանտարկելաները կապված էին․ եւ նա այնտեղ բանտումն էր։ Բայց Եհովան Հովսեփի հետ էր, և ողորմություն ցույց տվավ նորան, եւ բանտապետի առաջին շնորհք գտնել տվավ նրան։ Եւ բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտումը եղած բոլոր բանտակեալներին․ Եւ ամեն ինչ որ այնտեղ անում էին, անողը նա էր։” (Ծննդեց 39:19-22)

Խնդրեմ նստեք։

Թեկուզ Հովսեփի ֆիզիքական վիճակը վատացել էր, բայց իր հոգեւոր վիճակը անփոփոխ էր և Աստծո ներկայությունը բանտում նրան օրհնում էր։

Հովսեփը կարողացել էր ընկերային պայմաներ ստեղծել բանտում։ Փարավոնի մատրվակապետը ու հացագործապետը որոնք նաև բանտումն էին, երազներով անհանգիստ վիճակի մեջ էին։ Ոչ ոք էր կարող մեկնաբանել նրանց երազների իմաստը։ Հովսեփի մտքում Աստված ամեն բան կարող էր անել։ Նա մատրվակապետի ու հացագործապետի երազները բացատրեց։ Մատրվակապետը ազատվեց, և հացագործապետին կախեցին։ Սա Հովսեփի հարաֆային փչող քամին էր, թեկուզ բանտում։

Արեվելըան Քամին – Համբերել Ապերախտության ու Ուշացման –
Ծննդոց 40:23

Բացեք Ծննդոց 40:23,

“Սակայն մարտավակապետը Հովսեփին չ՛հիշեց, և մոռացավ նրա մասին։” (Ծննդոց 40:23)

“Հովսեփի բանտարկումը հաջորդ երկու տարիներում, հաստատ զորավոր քամի պիտի լիենր նրա համար։ “Սակայն մարտավակապետը Հովսեփին չ՛հիշեց, և մոռացավ նրա մասին։” (Ծննդոց 40:23) Սա մարտավակապետի անշնորհակալ վարքն էր ցույց տալիս։ Այսպիսի մի վիճակ կրելի է աշխարհի հանդեպ ստեղծվել, և մի անձի ատելության պատճառը լինի, դրա անշնորհակալ լինելու պատճառով, բայց ոչ Հովսեփին։ Նա այդ առաքինությունը սովորել է սպասելով Աստծո գործին։ Աստված նրա բանտ մնալու ժամանակը երկարացրեց որպեսզի Հովսեփի մեջ աճեցնի համբերությամբ սպասել Աստծո գործին, և խորացնել նրա վստահությունը Աստծո հավատարմության վրա։ Աստծո ուշացումը վկա է Նրա առավել շնորհքի ու հաղթանակի։ Հետագայում Դավիթը ասել է, “Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի․ և սպասիր Տիրեջը։” (Սաղմոս 27:14)

Հարաֆային Քամին – Իշխել ինչպես մի Թագավոր –
Ծննդոց 47:12-31

Ոտքի եղեք և բացեք Ծննդոց 47:12-17,

“Եւ Հովսեփը սնուցանում էր իր հորն և իր եղբայրներին և իր հոր բոլոր տանը՛ հաց տալով ընտանիքներին։ Եւ բոլոր երկրի մեջ հաց չկար․ որովհետեւ սովը շատ սաստկացավ․ եւ Եգիպտոսի երկիրը և Քանանի երկիրը սովի պատճառովը նվաղեց։ Եւ Հովսեփը հավաքեց Եգիպտոսի երկրի մեջ և Քանանի երկրի մեջ գտնված բոլոր փողը այն ծախած պաշարովը, որ նրանք առնում էին․ եւ Հովսեփը փողը Փարավոնի տունը տարավ։ Եւ Եգիպտոսի երկրիցը և Քանանի փրկրիցը փողը վերջացավ, եւ բոլոր Եգիպտացիները եկան Հովսեփի մոտ և ասեցին․ Մեզ հաց տուր, որովհետեւ ինչու՞ մեռնինք քո առաջին, թե փող չկա։ Եւ Հովսեփն ասեց․ Ձեր անասունները բերեք, և ձեր անասունների փոխարեն տամ ձեզ, եթե փող չկա։ Եւ նրանք իրանց անասունները Հովսեփի մոտ բերին, և Հովսեփը հաց տվավ նրանց ձիերի փոխարեն, և ոչխարների փոխարեն, և արջառների փոխարեն, և էշերի փոխարեն․ եւ այն տարի նորանց հացով կերակրեց իրանց բոլոր անասունների փոխարեն։” (Ծննդոց 47:12-17)

Խնդրեմ նստեք։

Դկ․ Լին ասաց, “Ոչ մի պատիժ հաճելի չէ; միշտ ցավալի ու տհաճ է։ Բայց միշտ արդարության պտուղ է բերում նրանց համար որ դրանով դաստիարակվում են։” Բացեք Եբրայեցիս 12:11,

“Եւ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չէ երեւում, այլ տրտմություն․ բայց հետո նրանով վարժուածներից արդար խաղաղութեան պտուղ է վճարում։” (Եբրաեցիս 12:11)

Ուշադիր հետևեք,

Երկու երկար տարիների վերջում, Աստված Փարավոնին մի երազ հայտնեց և պատճառ եղավ մատրվակապետը հիշի Հովսեփին որը նրա երազը մեկնաբանել էր։ Մատրվակապետը Փարավոնին ասաց որ Հովսեփից հարցնի իր երազների իմաստի մասին! Երազը նշականում էր որ եոթը տարիներ առատության տարիներ են լինելու ու նրանից հետո եոթը տարիներ սով է լինելու։ Փարավոնը նրան նշանակեց գործադրիչ, եոթ տարիների համար պատրաստություն տեսնելու համար։ Փարավոնը տեսավ որ Հովսեփը գերբնական կարողություն ունի այդ աշխատանքը գործադրելու համար։ Ուրեմն Հովսեփը իշխան նշանակվեց բոլոր Եգիպտոսի վրա (41:38-43)։ Հովսեփը բոլոր Եգիպտոսի վրա իմաստությունով ու գթությամբ իշխեց – և նա իր եղբայրների վրա սիրով ու կարգով իշխեց։ Վերջապես Հովսեփը իր եղբայրներից ավելի բարձր հարգանքի արժանացավ (49:26)։

Դկ․ Լին ասաց, “Ինչպես Աստված Հովսեփին դաստիարակեց երկրավոր իշխանության առաջնորդ լինել, նույնպես Իր հաղթողներին դաստիարակում է Իր գալիք Թագավորության մեջ իշխանություն ունենան։ Փրկությունը պայման չունի, դրանում ոչ մի մարդկային գործ չի խառնվում։ Բայց Քրիստոսի հետ իշխելը Իր գալիք Թագավորության մեջ պայմանով է։” Սուրբ Գիրքը ասում է,

“Եթե համբերենք, հետն էլ կ՛թագավորենք, և եթե ուրանանք, նա էլ կ՛ուրանա քեզ։” (Բ Տիմոթեոս 2:12)

Հովիվ Րիչարդ Վրումբրանդը 14 տարիներ Կոմոնիստաան բանտում տառապեց։ Նա ասել է, “Ես չեմ ճանաչում մի Քրիստոնյաի որ նեղությունների ու ներքին պայքարներից հետո ավելի բեղումնավոր դուրս եկած չ՛լինի։” (Նախաբան “Եթե Բանտի Պատերը Կարող լինելին Խոսել”)

Դարձեալ, Հովիվ Վրումբրանդը ասել է, “Իմ եղբայրներ ու քույրեր, դուք պիտի հավատաք որ ձեր կյանքը կավի նման է Աստծո ձեռքերի մեջ։ Նա երբեք չի սխալվում։ Եթե որոշ ժամանակ խիստ է վարվում ձեր հետ… միայն վստահեք։ Փորձիր գտնել այդ պատգամը որ քեզ Նա ուզում է փոխանցել։ Ամեն։” (Էջ 16)

Եթե հաղթող լինես Հովսեփի պես, դու Աստծուց այս խոստումը ունես։ Բացեք Հայտնություն 2:26։

“Եւ ով որ հաղթում է և իմ գործերը պահում մինչև վերջը, նրան իշխանություն կ՛տամ ազգերի վրա։” (Հայտնություն 2:26)

Շնորհակալ եմ քեզանից Դկ․ Թիմոթի Լի, ինձ սովորեցնելու համար այն ինչ այսօր քարոզեցի։ Դա իմ կյանքը փոխեց, սիրելի հովիվ։ Ես իմ կյանքը քո ուսուցմունքին եմ պարտական!

Խնդրեմ ոտքի վրա երգենք այսորվա երգը, “Արդեոք՞ Խաչի Զինվորն եմ։”

Խաչի զինվորն եմ՞, Գառի հետեվորդն եմ՞;
Պիտ վախենամ՞ Նրա գործը կատարելու, կամ Նրա անունը տալու՞։

Արդեոք՞ պիտի վեր բարձրացվեմ հանգիստ ծաղկիա մահճակալի վրա;
Երբ ուրիշներ պատերազմում են մրցանակը շահելու, նավարկելով արյունով ծովերում՞։

Ինձ դեմ թշնամի չկա՞։ Պետք չէ՞ դիմադրեմ հեղեղի դեմ։
Այս պիղծ աշխարհը ընկեր է շնորհքին՞, Աստծուն հասնելու ինձ օգնելու՞։

Հաստատ պիտի կռվեմ, եթե պիտի իշխեմ; ավելցրու իմ խիզախությունը, ով Տեր!
Ես կ՛դիմանամ աշխատանքին, կ՛տանեմ ցավը, Քո Խոսքի զորությունով։
   (“Am I a Soldier of the Cross?”, Dr. Isaac Watts, 1674-1748)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Եթե փրկված չես, խնդրում եմ վստահի Հիսուս Քրիստոսին։ Նա Երկնքից իջավ և խաչի վրա մեռավ քո մեղքերի վարձքը վճարելով։ Ճիշտ այն պահին որ վստահես Հիսուսին, Նրա Արյունը քեզ կ՛մաքրի բոլոր քո մեղքերից։ Կ՛աղոթեմ որ դու վստահես Հիսուսին։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։