Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 43 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։



Փառաբանական Երգը Նախքան Քարոզ Երգեց։ “Բարձր Հիմք” (Johnson Oatman, Jr., 1856-1926)


ԱՐԴԵՈՔ՞ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԵԶ ՊԻՏԻ ԱՐԳԵԼՔ ԼԻՆԻ

SHALL THE CORONAVIRUS STOP US?
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Վաստակավոր Հովիվ
by Dr. R. L. Hymers, Jr.,
Pastor Emeritus

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 10, 2020
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, May 10, 2020


Խնդրեմ ձեր Սուրբ Գիրքը բացեք Ղուկաս 21:8-11,

“Նա էլ ասեց․ Զգոյշ կացեք՛ մի խաբվիք, որովհետեւ շատերը կ՛գան իմ անունովը և կ՛ասեն, թե ես եմ․ և ժամանակը մոտեցավ․ արդ նրանց ետեվից մի գնաք։ Բայց երբոր պատերազմներ և խռովություններ կ՛լսեք, մի զարհուրիք, որովհետեւ պետք է որ առաջ նա լինի, բայց դեռ շուտով վերջը չէ։ Այն ժամանակ նրանց ասեց․ Ազգ ազգի վրա կ՛կենա և թագավորություն թագավորության վրա։ Եւ մեծամեծ գետնաշարժներ կ՛լինեն․ եւ երկնքիցը ահավոր բաներ և մեծամեծ նշաններ կ՛լինին։” (Ղուկաս 21:8-11)

Իսկ հիմա դարձրեք Մատթեոս 24:4-8

“Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց․ Զգոյշ կացեք, որ մեկը ձեզ չ՛խաբե։ Որովհետեւ շատերը կ՛գան իմ անունովը և կասեն՛ ես եմ Քրիստոսը, և շատերին կ՛մոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կ՛լսեք, զգոյշ կացեք, որ չ՛շփոթվիք․ որովհետեւ ամենը պետք է լինի․ բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վրա վեր կ՛կենա, և թագավորություն թագավորության վրա, և սովեր կ՛լինեն․ և մահտարաժամններ՛ և տեղ տեղ երկրաշարժություններ կ՛լինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։” (Մատթեոս 24:4-8)

Կուզեմ այս գլխի մեկ բառին վրա ուշադրություն դարձնեք – “մահտարաժամներ։” Ապա նկատի առեք Մատթեոս 24:8, “Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

“Մահտարաժամներ” բառը կարեւոր է, Հունարենում, լոիմոի (հոգնակի) բառն է։ Անգերզ Սուրբ Գրքի Մեկնաբանությունը բացատրում է որ այս բառը “ և կիրառում է ․․․․ ժանտախտի։” Հիսուսը նախագուշակել էլ ԷՅԴԶԻ ժանտամահի մասին։ Խոսքը նաև վերաբերում է կորոնավիրուսի փանդեմիքի մասին։ Նկատի առեք Քրիստոս ինչ է ասում այս մահտարաժամների մասին, համար 8-ում, “Այս ամենը ցավերի սկիզբն է։” Հունարեն բառերի իմաստն է “ծննդաբերության ցավերի սկիզբը” (ՄաքԱրթուր)

Մեր ժամանակների մասին խոսելով, Ջ․ Ն․ Դարբինն ասել է, “Սուտ եկեղեցիներ կ՛լինեն, սովեր կ՛լինեն, մահտարաժամներ և երկրաշարժեր կ՛լինեն։” Վայն Բացատրական Բառարանը մեկնում է մահտարաժամները իբրեւ “որոեւէ տեսակ մահաբեր վարակիչ հիվանդություն, որը Ղուկաս 21:11 համարում, հոգնակի է օգտվել։”

Այժմ նկատի առեք մարդիկ ինչպես են “եկեղեցի գնալու” Կովիդից հետո։ Մի զեկույց onenewsnow.com-ում (April 24, 2020) այսպես է խորագրվել, “Ինչպես՞ են մարդիկ ‘եկեղեցի գնալու’ Կորոնայի ճգնաժամից հետո։” Դա գրում է որ բազում մարդիկ “մասնակցում են համացանցային ժողովների։” Եւ ավելացնում է “եկեղեցական կյանքը փանդեմիքից հետո շատ տարբեր է լինելու անցեալից։” “Զեկուցում է որ 42% նվիրատվությունը պանդեմիքից հետո պակասել է։” “Մտահոգություն է թե ինչ է պատահելու երբ այս մեկուսացումը վերջանա, եկեղեցական առաջնորդների մեջ ավելացել է։.” “Ամերիկայում մեծ թվով բազմանդամ եկեղեցիներ մասնակցողների մեջ, հասկացողության թյուրիմացություն կա նրանց առաջնորդների մեջ։” “Իբրեւ վարքագծի գիտնական, մենք հավատում ենք որ սենարիոն շատ հավանական է որ մեկ է – և այդ բանի համար բազում հովիվներ են մտահոգ։” “Մշակույթը մարդկանց սովորեցրել է ամեն բան ինչպես լինի ․․․․ ըստ կարիքի հասանելի լինի։”

62 տարիներ անցկացնելով ծառայության մեջ, հավատում եմ որ այս վախերը հիմնավորված են։ Ես կարծում եմ սա կարող է լինի վերջի ժամանակների մարգարեության մասին որ գրված է Բ Թեսաղոնիկեցիս 2:3 համարի մեջ, “Մեկը չ՛խաբե ձեզ ոչ մի կերպով, որովհետեւ նա չի գալ եթե առաջ չ՛գա ապստամբությունը, և հայտնվի անօրենութան մարդը՛ կորուստի որդին։ Դկ․ Մերիլ Ֆ․ Անգըրը ասաց, “Մասնակի հեռանալը լրիվորեն հեռանալու պատճառ է լինում” (Biblical Demonology, p. 207)։ Արդեոք՞ կարող ենք իսկական Քրիստոնյա լինել եթե չ՛կարողանանք հնազանդել Աստծո Խոսքի այս կարեվոր համարը։

“Չ՛թողնեք մեր իրար հետ ժողովիլը, ինչպես ոմանց սովորություն է․ բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՛ որքան տեսնում էք որ օրը մոտեցած է։” (Եբրայեցիս10:25)

Դկ․ Վ․ Ա․ Քրիսվելը այս համարի մասին այսպես է գրում, “Եբրայեցիս գրքի հեղինակը վստահեցնում է որ մեկ տեղ հավաքվելու սովորությունը պիտի բազմանա … ինչպես որ մոտենում ենք Քրիստոսի գալստեանը … դա տեղի եկեղեցու չափազանց կարեվորությունը, ամեն մեկ Քրիստոնիայի ուսի վրա է որ հավատարմորեն մասնակցի սուրբերի համայնքին իր հարազատ համայնքին” (The Criswell Study Bible; note on Hebrews 10:25)

Հավատացած եմ այս բառերը ավելի խոր իմաստ ունեն, երբ տեսնում ենք Քրիստոսի գալուստը մոտենում է։ Նոր-ավետարանականները այս համարին չեն հնազանդում։ Երբ մոտենանք Մեծ Նեղության ժամանակներին անհնազանդությունը ավելի է զորանալու։ Սատանան գիտի որ ճշմարիտ Քրիստոնյաներին տկարացնելու համար պիտի նրանց հեռացնի իրենց եկեղեցիներից, որպեսզի հանձնվեն Նեռին։

Տխուր եմ որ մարդիկ ինչպես Դեվիդ Ջերեմայան ավելի չի շեշտում մարդկանց կանոնավոր մասնակցել իրենց եկեղեցիները։ Դեվիդ Ջերեմայան իր ընկունդիրներին չի բացատրում ինչպես Մեծ Նեղության համար պատրաստվել։

Այժմ դարձրեք Մատեթոս 24:6-8,

“Պատերազմենր և պատերազմենրի համբավներ կլսեք, զգոյշ կացեք, որ չ՛շփոթվիք․ որովհետեւ ամենը պետք է լինի․ բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերա վեր կ՛կենա, և թագավորություն թագավորության վրա․ եւ սովեր կ՛լինին և մահտարաժամներ՛ և տեղ տեղ երկրաշարժություններ կ՛լինին։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։” (Մատթեոս 24:6, 7, 8)

“Վերջը դեռ չէ։” (24:6)

“Որովհետեւ ազգ ազգի վերա վեր կ՛կենա, և թագավորություն թագավորության վրա․ եւ սովեր կ՛լինին և մահտարաժամներ՛ և տեղ տեղ երկրաշարժություններ կ՛լինին։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։” (Մատթեոս 24:7, 8)

Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։” (Մատթեոս 24:8)

Ես Դկ․ Ջ․ Վերնոն ՄաքԳիի հետ համաձայն եմ որ 24:9 Մեծ Նեղության սկիզբն է։ Դկ․ Ա․ Վ․ Թոզերը ասել է,

“Անկասկած ժամանակները չար են և ժամանակը դժվար է առաջանում, բայց Քրիստոնյաները անգիտակից չեն։ Այսպես ժամանակների մասին զգուշացրել են և սպասում են։” (“Of God and Men,” p. 131)

Խնդրում եմ ոտքի վրա կանգնեք երբ կարդում եմ Մատթեոս 24:7-14

“Որովհետեւ ազգ ազգի վերա վեր կ՛կենա, և թագավորություն թագավորության վրա․ եւ սովեր կ՛լինին և մահտարաժամներ՛ և տեղ տեղ երկրաշարժություններ կ՛լինին։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կ՛մատնեն․ և ձեզ կ՛սպանեն, և իմ անունի համար ամեն ազգերից ատված կ՛լինիք։ Եւ այն ժամանակ շատերը կ՛գայթակղին, և իրար կ՛մատնեն և իրար կ՛ատեն։ Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կ՛գան՛ և շատերին կ՛մոլորեցնեն։ Եւ անօրենության շատանալու պատճառովը՛ շատերի սերը կ՛սառչի։ Բայց ով որ մինչեւ վերջը համբերե՛ նա կ՛փրկվի։ Եւ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքումը կ՛քարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կ՛գա վերջը։” (Մատթեոս 24:7-14)

Պիտի ձեզ ասեմ որ ես այլեւս չեմ հավատում նախքան նեղության հափշտակությանը։ Հիմա հավատում եմ որ հափշտակությունը տեղի է ունենալու նախքան Աստծո բարկությունը թափելուց առաջ։ Ուրեմն, ընդհանրապես ես հավատում եմ նախքան բարկության Հափշտակությանը, ինչպես Մարվին Րոզընթալն է մեջբերում արել իր գրքում The Pre-Wrath Rapture of the Church (Thomas Nelson Publications, 1990)։ Խնդրում եմ Րոզընթալին մի դատեք առանց նրա գիրքը կարդալուց առաջ։

Մարվին Ջ․ Րոզնթալը, ինձ նման, հավատում է եկեղեցու հափշտակությունը տեղի է ունենալու նախքան մեծ-Նեղութեանը։ Պրն․ Րոզնթալը սովորեցնում է, իր գրքում, որ հափշտակությունը տեղի չի ունենալ մինչև նախքան Դատաստանի սկավառակի թափելը, Հայտնություն 16-ը։ Ուրեմն, հավատում եմ, հափշտակությանը, բայց չեմ հավատում եմ որ դա պատահելու է նախքան Հայտնության 16-րդ գլխի Դատաստանի Սկավառաից առաջ։ Սա հերետիկոսություն չէ, բայց ճշգրտորեն այն է ինչ Սուրբ Գիրքն է նախագուշակել։ Չինացի հայտնի ավետարանիչ Ջան Սանգը նաև հավատում էր այս։ Նույնպես Դր․ Թիմոթի լին, իմ ուսուցիչը և 24 տարիների հովիվը։ Դկ․ Քրիստոֆըր Լ․ Քէյգընը նույնպես հավատում է դրան։

Արդեոք՞ Րոզընթալը ճիշտ է։ Կարծում եմ նա շատ մոտիկ է ճշմարտության։ Նախքան մերժեք նրան, նախ պիտի կարդաք ու ուսումնասիրեք նրա գրքի տասնվեցերրորդ գլուխը, “Գալուստը և Վերջը”։

Իմ նպատակը այս պատգամից նա է որ ցույց տամ եթե մենք “Քրիստոնյաներս” չենք կարողանում համբերել մի այսպիսի “համաճարակ” հիվանդության օրերը նախքան Մեծ Նեղությունը, ապա ինչպես՞ ենք կարող դիմանալ Մեծ Նեղության օրերը։

“Որովհետեւ այն ժամանակ մեծ նեղություն կ՛լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ՛եղավ, և ոչ էլ երբեք կ՛լինի։ Եւ եթե այն օրերը չ՛կարճացնվէին, ոչ մի մարմին չէլ փրկվիլ, բայց ընտրվածների համար այն օրերը կ՛կարճացնվին։” (Մատթեոս 24:21, 22)

Այս համարները ցույց են տալիս “Մեծ Նեղությունը։” Դկ․ Ջ․ Վերնոն ՄաքԳին ասել է, “Հայտնության գրքում կարդում ենք որ Մեծ Նեղության ժամանակ աշխարհի մեկ երրորդ ժողովուրդը ոչնչանալու են ….. այդ ժամանակաշրջանում մահապատիժ է լինելու։ Մի ժամանակ սա չափազանցրած էր ենթադրվում։ Սակայն, գիտենալով որ քանի ազգեր ատոմային ռումբեր ունեն, որոնք կարող են աշխարհի ժողովրդին ոչնչացնեն, այլեւս Աստծո Խոսքը չափազանցրած չի երեվում։” (Thru the Bible; note on Matthew 24:22)

Հիսուս ասաց, “Արդ՛ երբոր տեսնեք ավերածի պղծությունը, Դանիել մարգարեի ձեռովը ասվածը, սրբութայն տեղումը կանգնած, (կարդացողը մտածե։)” (Մատթեոս 24:15) Դկ․ ՄաքԳին ասաց, “Անկասկած մեր Տերը նկատի ուներ ․․․․ Նեռի պատկերին (կարդա Դանիել 12:11) որը [վերակառուցվելու] Տաճարում։”

“Որովհետեւ այն ժամանակ մեծ նեղություն կ՛լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ՛եղավ, և ոչ էլ երբեք կ՛լինի։ Եւ եթե այն օրերը չ՛կարճացնվէին, ոչ մի մարմին չէլ փրկվիլ, բայց ընտրվածների համար այն օրերը կ՛կարճացնվին։” (Մատթեոս 24:21, 22)

Դկ․ ՄաքԳին ասել է, “Աստված թույլ չի տալու մարդը ինքնասպանություն գործի։ Այդ պատճառով այդ օրերը կարճ են լինելու” (McGee, ibid., note on Matthew 24:22)։ Նկատեք նաև որ “ընտրված” Քրիստոնյաները դեռ այստեղ են լինելու, ինչպես Մարվին Ջ․ Րոզընթալը իր գրքում ասել է, Եկեղեցին և Բարկությունից Առաջ Հափշտակությունը։

Իսկ հիմա դարձրեք Բ Թեսաղոնիկեցիս 2:3,

“Մեկը չ՛խաբե ձեզ ոչ մի կերպով․ որովհետեւ նա չի գալ եթե առաջ չ՛գա ապստամբությունը, եւ հայտնվի անօրենության մարդը՛ կորուստի որդին։” (Բ Թեսաղոնիկեցիս 2:3)

“Այն բացառությամբ որ սկզբում դասալքությունն է տեղի ունենալու”։

Ներկա դասալքության օրերում շատ քարոզիչներ, ինչպես Քրայթընը և Վալդրիփը, մոռանում են տրված զգուշություններում Ա Տիմոթեոս 4:1, 2-ում։ Բացեք Ա Տիմոթեոս 4:1, 2-ը։

“Եւ Հոգին հայտնի ասում է թե հետին ժամանակներումը ոմանք հավատքիցը կ՛հեռանան, և մտիկ կ՛տան մոլար ոգիների և դեւերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է։” (Ա Տիմոթեոս 4:1,2)

Քանի որ նրանք մոռացել են այս մարգարեությունը, նրանք ուշադրություն են դարձնում “մոլար հոգիների և դեւերի վարդապետություններին; մեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է։” Այդ պատճառով է որ այսպիսի մարդիկ եկեղեցինների բաժանման պատճառ են լինում։ Ինչ՞ու։ Որովհետեւ նրանք կույրորեն “մտիկ կ՛տան մոլար ոգիների” այդ պատճառով!

Ահա “առաջնորդների” մի քանի բնութագիրները որ եկեղեցինների բաժանման պատճառ են լինում։ Դրանք տրվել են Դկ․ Րոյ Բրանսոնի միջոցով, իր գրքում, Եկեղեցինների Բաժանում Church Split (էջ 29-31)։


1.   Նրանք եսասերներ են։ Նրանք չեն ընդունում որ մեկը, թեկուզ հովիվը, կարելի է որ իրենցից ավելի խելացի լինի։

2.   Նրանք անձնապաշտ են։ Նրանք միայն իրենց ճանապարհն են ընդունում, ու կարեւոր չէ թե ով է տառապելու։

3.   Երբ սխալ լինեն, չեն ընդունի։ Էգոիստական մի ուրիշ դիմակ։

4.   Նրանք ծարավ են ուշադրության ու փառքի։

5.   Նրանք անկարգապահ են։ Սուրբ Գրային ուսուցանում չ՛ունեն։ Արդեոք՞ սրանից ավելի պարզ չէ հովիվի իշխանության և նրան հնազանդելու ու հետեվելու մասին ենք կարդում։ Նրանք ասում են որ Քրիստոսին հնազանդ են բայց մյուս կոզմից ասում են հովիվը մի դաժան բռնակալ է։

6.   Նրանք խաբեբա են։ Ձեվացնում են որ եկեղեցու համար հոգ են տանում։ Բայց նրանց հոգսը միայն իրենց պաշտոնն ու իշխանությունն է։

7.   Նրանք չարաշահում բառերը, “Ես սիրում եմ հովիվին, բայց…” հարձակվում են հովիվի վրա։

8.   Նրանք սխալ ցիտում են հովիվին, կամ սխալ բառեր են օգտվում նրա կողմից։

9.   Նրանք սխալ շարժառիթներ են գտնում բոլոր հովիվի կատարած գործերում։

10. Նրանց ուսուցում չեն ընդունում։ “Հերքելով” Սուրբ Գրքի գրվածները։

11. Նրանք բողոքներ են ներկայացնում ուրիշներին հովիվի հասցեին։ Ուրենմ, նոր դաշնակիցներ են հավաքում եկեղեցին բաժանելու համար։


Այս բոլոր բնութագրերը հայտնաբերվեց Քրայթըն/Վարդրիփի բաժանման ժամանակ։

Երբ քարոզում էի այլեւս չէի կարողանում դիմանալ։ Սա քաջալերեց Քրայթընին։ Նա մի վախկոտ մարդ է, և բարկացած էր որ թույլ չ՛տվեցի հիմն,ական քարոզիչը դառնալ։ Մինչևիսկ նա Դկ․ Քէյգնին գրել էր որ նա պետք չունի քարոզելու որպեսզի “գոհություն ստանա”։ Ես նրան թույլ չ՛տվեցի քարոզել, որովհետեւ նա այդ պարգեւը չուներ և ինձ ասեց որ ինձ հետ համաձայն էր։ Բայց սուտ ասեց։ Իր տարիքի երիտասարդների պես, իր հոր հետ վատ հարաբերություն ուներ։ Երբ ես հիվանդացա, իր ապստամբությունը հոր փոխարեն, իմ վրա կատարեց, բայց ծածուկ կերպով։ Իմ հետ խոսելու փոխարեն, գաղտնի ժողովներ ունեցավ մի ուրիշ քարոզիչի հետ, Ջան Վալդրիփ անունով մեկի հետ։ Ես նրանց ժողովներից անտեղեակ էի։ Վալդրիփը նրա կողմնակիցը եղավ այս “գաղտնի” ժողովների մեջ։

Ապա Քրայթընը սկսեց ուրիշներին տեղեկացնել որ ինձ հետ անհամաձայն է։ Բայց երբեք գոնե մեկ անգամ ինձ հետ չբաժնեկցեց իր անհաձայնությունը։ Երբ Քրայթընի ապստամբության մասին տեղեկացա արդեն ուշ էր։ Նա մեր եկեղեցու երիտասարդների երկու երրորդը իր հետ առավ ու իր “եկեղեցին” սկսեց։ Մենք մնացինք միայն 35 հավատարիմ մարդկանց հետ։

Բաժանման ժամանակ, ես մոտ 80 տարեկան էի ու հիվանդ։ Անցյալում նման վիճակի մեջ եղած էի, ու գիտեի որ Աստված դեռ ինձ հետ է, ուրեմն դրա մասին շատ մտահոգ չէի։

Սարգավակներից մեկը փորձեց բռունցքով կռվել ինձ հետ։ Մի ուրիշ սարգավակ մի կնոջ հետ անբարոյական պատկերներ իր համացանցում բաժնեկցեց։ Մի ուրիշ առաջնորդ ինձ մոլեռանդ կոչեց ու մեր եկեղեցու սեվամորթների հակառակ։ Մի ուրիշ առաջնորդ բողոքեց որ ես փողոցներում քարոզելը դադարել եմ միասեռակաների հարձակման պատճառով։

Երբ այս բոլորը երեվան եկան, ես հովվությունից հրաժարվեցի, և Դկ․ Քէյգընը հովիվ նշանակվեց։ Նրա որդին նաև, որուն պատրաստում էի հաջորդ հովիվը դառնալ, լքեց, թեկուզ նրան մոտիկ ընկեր էի համարում։

Ապա կորոնավիրուսի համաճարակը սկսեց! Մենք մեր հին եկեղեցուց դուրս եկանք ու սկսեցինք մեր տներում ժողովել, ինձ հետ իբրեւ վաստակավոր հովիվ, ամեն Կիրակի հեռուստատեսի միջոցով պատգամ բերելով։

Մենք մի նոր եկեղեցու շենք գնեցինք Լոս Անջելեսի մերձակայքում։ Ես մի երիտասարդ Չինացի երիտասարդի դաստարիակելու եմ որպեսզի, երբ այլեւս չեմ կարողանալու քարոզել իմ տեղակալը լինի։

Ես քննադատության եմ ենթարկվել որովհետեւ քարոզել եմ դեւերի ու եկեղեցու բաժանման մասին, բայց ունեմ մեծ թվով ունկնրողներ “երրորդ-աշխարհում” քարոզիչներ որ իմ պատգամները կարդում են 43 լեզուներով բոլոր երրորդ աշխարհում։ Քանի որ եկեղեցու բաժանումները տեղի են ունենում թե “երրորդ աշխարհում” ինչպես նաև Ամերիկայում, զգում եմ որ այս պատգամները նրանց կ՛օգնի ինչպես նաև մեզ։ Զգում եմ որ Աստված ինձանից ուզում է այս նյութի մասին խոսեմ երբ մի նոր Չինական եկեղեցի ենք սկսելու։

Ես շնորհակալ եմ Աստծուց որ ինձ կանչեց միսիոնար լինել Չինացի ժողովրդի մեջ երբ միայն 19 տարեկան էի։ 60 տարիներ է անցել և ես դեռ կատարում են այն ինչ Աստված ինձ կանչել է անել երկար տարիներ առաջ։ Աստծո շնորհքով ես դեռ միսիոնար եմ։ Երկար ժամանակ առաջ դադարեցի այն գաղափարի մասին որ ուրիշ բան լինել! Ահա մի փոքրիկ բանաստեղծություն Ջան Վեսլիից որ իր ժուրնալում էր արձանագրել,

Մի փոքրիկ շուք, մի փոքրիկ իշխանություն,
Մի ճառագայթ ձմռան մի օրում,
Մեծ ու զորավոր է
Օրօրոցից մինչեւ գերեզման!

Ես բազում եկեղեցիններ եմ սկսել “հիմքից” իմ 62 տարիների քարոզչության ընթացքում և վստահ եմ որ Աստված ինձ և Դկ․ Քէյգընին օգնելու է նորից սկսել։

Թեկուզ, հեշտ չի լինելու բայց Աստծո շնորհքով, այս օրենքի հակառակ նոր ավետարանչության վերջին օրերի ընթաքցում, սկսելու ենք մի նոր եկեղեցի և դա պահանջում է որ խիստ Ֆոնդամենթալիստ լինել։ Դա նաև պահանջում է այնքան զորավոր լինել որ փոքրիկ բաներ ինչպես կորոնավիրուսը քեզ չի կարող արգիլել քո գործը կատարել Հիսուս Քրիստոսի համար, ինչպես Դկ․ Թիմոթին և հովիվ Րիչարդ Վրումբրանդը։ Հիշիր, “շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստուծո արքայությունը։” (Գործք Առաքելոց 14:22)

Կ՛երթամ առաջ միշտ դեպի վեր, հավետ կլամ նոր բարձանց Տեր;
   Բայց դեռ ցանկամ ըսել Փրկչիս, “Տեր, առավել բարձրացրու զիս։”
Տեր, առավել բարձրացրու զիս, հավատքով թռչի հոգիս,
   Սուրբ վայր մ՛անդորր գտնեմ անձիս, Տեր առավել բարձրացրու զիս։

Փափագելի չէ իմ հոգույս այն վայրն, ուր կա վախ, տարակոյս;
   Սիրեն ոմանք փառքն աշխարհիս, Բայց Տեր, անկե բարձրացուր զիս։
Տեր, առավել բարձրացրու զիս, հավատքով թռչի հոգիս,
   Սուրբ վայր մ՛անդորր գտնեմ անձիս, Տեր առավել բարձրացրու զիս։

Կուզեմ ապրիլ աշխարհե վեր, ուր սատանան է տանուտեր,
   Զի հավատքով երբ ելլեմ վեր, պիտ՛ ունկընդրեմ սրբոց երգեր,
Տեր, առավել բարձրացրու զիս, հավատքով թռչի հոգիս,
   Սուրբ վայր մ՛անդորր գտնեմ անձիս, Տեր առավել բարձրացրու զիս։

Վերջին բարձունքն ելլել կուզեմ, ուր տեսնեմ ցոլքն փառքին վըսեմ,
   Պիտ՛ աղոթեմ դեռ փափաքով, Տեր, բարձրացուր զիս մինչ Քու քով։
Տեր, առավել բարձրացրու զիս, հավատքով թռչի հոգիս,
   Սուրբ վայր մ՛անդորր գտնեմ անձիս, Տեր առավել բարձրացրու զիս։
(“Higher Ground,” Johnson Oatman, Jr., 1856-1926)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։