Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԵՐ ԿՈՉԸ ՄԻՍԻՈՆԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ!

OUR CALL TO BE MISSIONARIES!
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմերզ
Pastor Emeritus

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մարտ 8, 2020
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 8, 2020


Ինձ թվում է Եսայիան, բոլոր ժամանակների ամենամեծ մարգարեն է եղել։ Բայց ինչպես՞ նա Աստծո այսպես մի մարդ դարձավ։ Եսայիաի գրքի վեցերրորդ գլխում պատասխանը կ՛գտնենք։

“Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը բարձր և վերացած աթոռի վերա նստած, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։” (Եսայիա 6:1)

Եսայիան լսեց Սերովբեների կանչը, “Սուրբ, սուրբ, սուրբ է Զորաց Տերը․ բոլոր երկրը լիքն է Նորա փառքովը։” (Եսայիա 6:3)

Երիտասարդ Եսայիան սիրում էր Ոզիա թագավորին, որը բարի և պատվարժան թագավոր էր։ Բայց հիմա թագավորը մեռած էր։ Այժմ ինչ՞ էր պատահելու Եսայիաին որ թագավորը մեռած էր։ Կարծում եմ այս երիտասարդը ձեզանից ոմանց նման էր մտածում։ Դուք տխուր էք որ մեր եկեղեցին վերջացավ։ Բայց Աստված դեռ Եսայիայի հետ գործ ուներ։

Աստծո այս տեսիլքը նրա հոգին հրապուրեց։ Եսայիան հուսահատութեան մեջ չ՛ընկավ։ Այլ Աստծո տեսիլքը նրան տարբեր ձեվով հրապուրեց։ Նա ասաց,

“Վայ ինձ, որովհետեւ կորած եմ․ որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին։“ (Եսայիա 6:5)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Սա երիտասարդ Եսայիաի համար հոգեւոր մի առաջընթաց էր որ դու էլ ես կարող փորձել։ Բայց Աստծուն ամեն ինչից ավելի շատ պիտի փափագես! Դկ․ Ա․Վ․ Թոզելը ասել է, “Նրանք եկեղեցուց հեռացան ոչ այն պատճառով որ Աստծուն չեին ուզում – այլ նրանք մի բան գտան որ Աստծուց ավելի շատ էին ցանկանում ․․․ Երբ նրանց հին բնությունը արթնացավ, Աստծուն լքեցին ու հեռացան եկեղեցուց։ Նրանք հարաբերության մեջ մտան անաստված երիտասարդ կանանց ու տղամարդկանց հետ։ Մտան աշխարհիկ ընկերության մեջ։ Աշխատանքներ գտան որ երբեք Աստծուն հաճելի չեր ու Նրան փառք չեր բերում։ Նրանք վերադարձան աշխարհ։ Նրանք որոշել էին որ ինչ էին ուզում ամենից շատ… ես մերժում եմ այն խաբեության գաղափարը և անիծելով ուսուցանելը որ կարող են թե Քրիստոնյա լինել և թե ներկա աշխարհը սիրել, որովհետեւ չես կարող։ Այո, կարող ես կեղծավոր լինել ու աշխարհ սիրել։ Կարող ես խաբված հովիվ լինել ու աշխարհը սիրես։ Կարող ես ժամանակակից անորակ ավետարանիչ լինել ու աշխարհը սիրես։ Բայց չես կարող իսկական Ավետարանի Քրիստոնյան լինել ու աշխարհը սիրել։ Ինձ շատ կ՛տխրեցնի եթե այս սկզբունքի վրա հաստատվես, բայց դրա մասին քեզ չեմ սուտ ասելու։” (Թոզերի Ամբիոնը)

Դարձյալ, Դկ․ Թոզերը ասաց, “Իմ կարծիքով, մեր ներկա ժամանակվան ամենա շատ կարիքը նա է որ, այն ուրախ և ոչ խորը ավետարանիչները Տիրոջ տաճարում Աստվածային տեսիլքով զարթնեն և հոգեւոր վերելք ունենան։” Առանց Աստծո տեսիլքի “մենք կ՛մնանք մեր միջոցների հույսին, և ստիպված կ՛լինենք էժան ու հասարակ աշխատանքներով եկեղեցու անդամների ուշադրությունը գրավել … Մենք այնքան ենք նեղ վիճակից վախենում որ մեր դռները դեպի աշխարհը բացել ենք։ Սա մեզ առաջնորդելու է դեպի հոգեւոր մի մեծ աղետի … Ավետարանչության գործը հանդեպ Աստծուն, աշխարհին և մեղքին շփոթված վիճակ ունի” (Բռնվելով Քամու մեջ

Համար 5-ը կարդանք,

“Եւ ես ասեցի, վայ ինձ, որովհետեւ կորած եմ․ որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, եմ իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին։” (Եսայիա 6:5)

Այն ժամանակ էր որ երիտասարդ Եսայիան Աստծո կրակով մաքրվեց, “ և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քաւուեցավ”։ (Եսայիա 6:7)

Այժմ համար 8-ը կարդանք, “Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր․ որին՞ ուղարկեմ, և ով՞ կ՛գնա մեզ համար․ և ես ասեցի․ ահա ես, ինձ ուղարկիր։” (Եսայիա 6:8)

Երբ եկեղեցու բաժանումը տեղի ունեցավ, ես վստահ էի որ իմ եռանդը ավետարանչության համար կ՛կորցնեմ։ Ուրեմն ամեն գիշեր անցկացրի երեք մարդկանց հետ որ ամեն բանը Քրիստոսի համար զոհել են – Հովիվ Րիչարդ Վորմբրանդը, Ջան Վեսլին, և վերջինը պիոներ Չինացի միսիոնար, Ջանաթան Գոֆորթը։ Խելացի որոշում էր։ Իմ ննջասենյակի կողքի բաղնիքը դարձրի իմ աղոթքի ու հաղորդության վայրը Աստծո այս մեծ մարդկանց հետ։ Վորմբրանդից սովորեցի անսասան լինել։ Վեսլիից սովորեցի փորձանքներից մեկը մյուսից անցնել։ Բայց Գոֆորթից ու նրա կնոջից, Րոզալինդից, սովորեցի որ մենք պիտի առաջ գնանք մեր ծունկերի վրա աղոթելով։ Հադսոն Թէյլրը մի նամակ գրեց, որը Գոֆորթի ու նրա կնոջ քաջալերության պատճառը եղավ։ Հադսոն Թէյլրը գրեց, “Մենք իբրեւ առաքելություն, երկու տարի փորձեցինք մտնել [Չինական] Հոնան գավառը, և միայն այս վերջերը հաջողեցինք։ Եղբայր, երբ այդ գավառը մտնես, պիտի ծունկերով մտնես։” Հադսոն Թեյլըրի այս խոսքերը Գոֆորթի լոզունգը դարձավ, Հյուսիսային Հոնանի առաքելության համար։

Երբ նրանց նորածին մանուկը մեռավ,Գոֆօրթը գրեց, “Գերթրութը մեռավ։ Մեր կորուստը մեծ է։ Երկու շաբաթ առաջ նա առողջ էր, բայց Հուլիս 24-ին մեռավ, վեց օր արնալուծի հետվանքով մեռավ։ Նրա մարմինը, տնից հիսուն մայլ հեռավորության ․․․ արեւմտեան պահին, մեր սիրելի մանուկին հողին հանձնեցինք ։” Երկու փոքրիկ Չինացի աղջիկներ ամեն առավոտ թարմ ծաղիկներ էին դնում մեր թանկագին մանուկի շիրիմի վրա։

Գերթրուդի մահից հետո, Տիկ․ Գոֆորթը մի գեղեցիկ տղա ծնեց։ Նրանք նրան անվանեցին “Վի Դոնալդ”։ Նա վայր ընկավ և իր փոքրիկ գլուխը զարնեց։ Ժամանակի ընթացքում իր ձեռքերի ու ոտքերը օգտագործությունը ձեռքից տվեց։ Ամառվան շոգին, Հուլիս 25-ին, երբ միայն տաստնհինգ ամսական էր, Վի Դոնալդը մեռավ։ Երկրորդ անգամվան համար Գոֆորթը, փոքրիկ տղայի մարմինը դարձյալ հիսուն մայլ հեռավորությամբ տարավ և իր փոքրիկ քույրիկի, Գերթրուդի հողի կողքին թաղեց։ Վերադարնալուց անմիջապես, Գոֆորթը և իր կինը պատրաստվեցին թողնել և գնալ իրենց նոր տունը Հյուսիսային Հոնանում։ Նրանց հինգ ամսական մանուկը Փոլը նրանց հետ էր։

Ջանաթան Գոֆորթը տիֆ հիվանդությունով մահվան դռան հասավ։ Նրա կյանքը մահի ու կյանքի մեջ կախված էր։ Հունվար 3-ին, մանուկ Ֆլորանսը ծնվեց։ Այդ ամառը այնքան տաք էր որ փոքրիկ Փոլը մահվան աստիճանի ջերմային հարված ստացավ, բայց երբ ջերմությունը իջավ, ապրեց։

Բազում ահավոր նեղություներ ու փորձություններ տեղի ունեցան։ Նրանց առաջի երեխան մեռավ Գարնանը իսկ մյուս երեխանները մեռան մալարեաից կամ մենանջայթից։ Հետագայում Գոֆորթը ու իր կինը ստիպված եղան Բաքսեր ապստամբների ձեռքից փախնել։ Նրանք հրաշքով ազատագրվեցին սպանվելուց։

Տիկ․ Ռոզալին Գոֆորթը խուլ դարձավ։ Ամուսինը դարձավ նրա ականջները։ Երբ Գոֆորթը կույրացավ, կինը դարձավ նրա աչքերը։ Նա մեռավ իր քնած ժամանակ, երբ կինը բաղնիքում էր։ Նրա հուղարկավորության ժամանակ, իր որդին Փոլը նրա մասին ասաց, “Իմ հայրը ինձ համար մեծ մարդ էր։” Ւր աղջիկը Հռութը Վիեթնամում միսիոնար էր։ Նա իր մորը գրում է, “Ես միայն պատկերացնում եմ իմ հոր փառքի մասին ... պարզապես Աստված նրա պաշտոնը ավելի է բարձրացրել։”

Նրա մահից հետ նրա կինը նրա հիշատակին Գոֆորթը Չինաստանի Համար գիրքն է գրում։ Ճշմարտապես ինչ հիանալի միսիոնար էր Ռոզալինդ Գոֆորթը!

Նա նրան հանդիպեց երբ առաջին անգամ աչք ձգեց նրա Սուրբ Գրքին, “Նրա Գիրքը համարյա քրքրված էր, ու ծայրե ի ծայր նշանակված էր։” Ռոզալինդը մտածում է, “Սա այն տեսակ մարդն է որ որ ես կ՛ուզեմ ամուսնանալ հետը։” Այդ աշնանը նա Ռոզալինդին առաջարկում է, “Արդեոք՞ քո կյանքը կ՛միացնես իմ հետ, Չինաստանի համար։” Նրա պատասխանը “այո” էր։ Մի քանի օր հետո նրան հարցրեց, “Արդեոք՞ ինձ խոսք կ՛տաս որ թույլ տաս Տիրոջը և Նրա գործը առաջին տեղը դնեմ, թեկուզ և քեզ։” Նա պատասխանեց նարն, “Այո, միշտ։” Առանց գիտենալով որ իր խոսումի համար ինչ գին է վճարելու!

“Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր․ որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնա մեզ համար․ եւ ես ասեցի․ ահա ես, ինձ ուղարկիր։” (Եսայիա 6:8)

Մեր եկեղեցին կորցրեց նրանց որ չուզեցան միսիոնար լինել։ Իմ աղոթքն է որ այս գիշերվան ամեն ներկա անձը միսիոնար դառնալու փափագ ունենա։ Մենք ավելի դժվարություն ենք ունենալու գումար հավաքելու պահպանելու մեր համացանցի ծառայությունը շարունակելու համար։ Դու և ես կարող ենք բոլոր աշխարհի համար միսիոնար դառնալ (1) Հոգիներ շահել; (2) Աղոթել մեր համաշխարհային ծառայության համար; (3) Ամեն ամիս գումար նվիրել մեր ծառայությանը որպեսզի մեր քարոզները, ներառյալ այս մեկը, ուղարկենք միսիոնարների համար Բարի Լուրը տարածելու Երրորդ Աշխարհում։ Մեր միսիոնար հովիվը այսպես է ասել մեր ասօրվան առիթների համար, “Մենք պիտի համաշխարհային Քրիստոնյաներ լինենք, համաշխարհային ծառայությունով, որովհետեւ մեր Աստվածը համաշխարհային է։” Արդեոք՞ Ռոզալինդ Գոֆորթի հետ ասելու ես“։ Այո, միշտ։”

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող այսօր տեսնեմ Հիսուսին միայն;
Թէեւ ինձ մահի շուքի ձորից կ՛անցկացնես,
   Քո չ՛մարող փառքը ինձ պատում է։
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքը, բոլոր ցանկութիւններս
   Պահպանիր Քո փառքի համար; հոգիս ներշնչվի,
Քո կատարելութիւնով, Քո սուրբ սիրով,
   Ճանապարհս լույսովդ ողողվի երկնքից։
Լրացրու իմ տեսիլքը, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս լուսավորվի,
Լրացրու իմ տեսիլքը, որ բոլորը տեսնեն
   Քո Սուրբ Պատկերի արտացոլումը վրաս։


Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի ընէ։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքը,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։