Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 42 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՎՐԻՊՎԱԾ ՄԻ ՄԱՐԳԱՐԵՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍԱԲԱՆՎԵԼ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ

A MISSING PIECE OF BIBLE PROPHECY
ILLUMINATED FOR US TODAY
(Armenian)

Դկ. Ր.Լ.Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Սեպտեմբեր 22, 2019
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 22, 2019

“Եւ դու, ով Դանիել, փակիր այս խոսքերը և կնքիր գիրքը, մինչև վերջի ժամանակը ...” (Դանիել 12:4)

“Եւ ես լսեցի, բայց չ՛հասկացա, եւ ասեցի. Ով Տեր իմ, ինչ՞ պիտի լինի սորանց վերջը. Եւ Նա ասեց, Գնա, Դանիել, որովհետեւ այս խոսքերը փակված և կնքված են մինչև վերջի ժամանակը։” (Դանիել 12:8, 9)


Դանիել մարգարեն “վերջի ժամանակների” մանրամասությունը չեր ըմբռնել։ Պարզապես համար 8-ում գրված է, “Ես լսեցի, բայց չ՛հասկացա։” Ապա Աստված Դանիելին ասաց, “այս խոսքերը փակված և կնքված են մինչև վերջի ժամանակը։” (Դանիել 12:9)

Դանիելը, մարգարեության խոսքերը հասկացել էր, բայց վերջի ժամանակների իրադարձության մասին բան չեր հասկացել։ “Որովհետեւ այս խոսքերը փակված և կնքված են մինչև վերջի ժամանակը։” (Դանիել 12:9) Նա այդ բառերը Սուրբ Հոգու ներշնչումով էր ստացել։ Բայց դրանց իմաստը նրա համար լուսաբանված չեր։ Այս խոսքերի լուսաբանությունը “վերջի ժամանակներում” կ՛լինի։ Ինչքան մոտենանք դեպի վերջի օրերը, այս մարգարեությունը ավելի կ՛պարզաբանվի մեզ համար։

Ես պարզորեն կ՛հիշեմ երբ առաջին անգամ “հափշտակության” մասին լսեցի։ Իմ ուսուցիչը մեզ ասեց որ հափշտակությունը տեղի է ունենալու նախքան եոթը տարվա նեղության ժամանակ։ Ես նրանից հարցրեցի թե Սուրբ Գրքի որ մասում է նշված որ հափշտակությունը նախքան նեղության ժամանակ է տեղի ունենալու։ Նա չ՛կարողացավ պատասխանել։ Ուրեմն, տարիներ այս հարցը որ, “որևե րոպե” հափշտակությունը կարող է տեղի ունենալ նախքան եոթ տարվա մեծ նեղությունը, մնաց իմ մեջ։ Ապա գտա, որ նեղությունից առաջ հափշտակության գաղափարը, առաջին անգամ հայտնի է դարձել Ջ. Ն. Դարբիի միջոցով, և Դարբին այս գաղափարը “ստացել է” տասնհինգ տարեկան խարիզմատիկ, Մարգարիտ Մաք Դոնալդ անունով մի աղջկանից, որ դրա մասին “երազն” էր տեսել։ Ինչ որ մի պատճառով Ջ.Ն.Դարբին սկսեց հայտարարել դա։ Հետագայում Ս.Այ. Սքաֆիլդը իր Սքաֆիլդի Ուսումնասիրության Սուրբ Գրքում տպագրեց։ Եւ այժմ դա նոր- ավետարակաների մեծամասնության ընդունված գաղափարն է։

Մարվին Ջ. Րոզենթալը մի գիրք է գրել, Բարկությունից առաջ Եկեղեցու Հափշտակությունը The Pre-Wrath Rapture of the Church (Thomas Nelson, 1990)։ Թեկուզ Րոզենթալի բոլոր գրվածների հետ համաձայն չեմ, բայց կարծում եմ նա մի նոր դուռ բացավ հասկանալու երբ է “հափշտակությունը” տեղի ունենալու։ Գիրքը գնեք և ուշադրությամբ կարդացեք, նախքան Պատվելի Րոզենթալի տեսանկյունը քննադատեք։ Նա բացատրում է որ “հափշտակությունը” տեղի է ունենալու Նեղության շրջանի վերջ ժամանակներում, նախքան Աստված Իր բարկությունը “Դատաստանի Ամանը” թափի, որը նշված է Հայտնության 16-րդ գլխում։ Դա ինձ համար ավելի իմաստալի է – շատ ավելի իմաստալի քան մի պատանու երազից!

Ինչու՞ է սա կարեւոր։ Ձեզ կասեմ ինչու։ Եթե հափշտակությունը նախքան եոթ տարվա Նեղության ժամանակ տեղի ունենա, Քրիստոնյաները պետք չունեն մի բան անելու։ Ժողովրդի հետ Կիրակի առավոտները եկեղեցի կ՛գնան! Պետք չունեն հոգի շահելու։ Պետք չունեն ջոկվել անաստվածներից։ Դա արտադրելու է Antinomianism (այստեղ սեղմեք դրա մասին կարդալու

Այս պատգամի վերնագիրն է, “Սուրբ Գրքի Վրիպված Մի Մարգարեություն որը Լուսաբանվել է Մեզ Համար Այսօր”։ Ինչ՞ է այդ “վրիպված մասը”։ Դա “Ուխտադրժություն է”։ 50 տարիներ է որ Սուրբ Գիրքը ուսումնասիրում եմ։ Ինձ համար անչափ զարմանալի է որ այսքան ժամանակ այսպիսի մի կարևոր թեմա, “Ուխտադրժությունը” անտեսվել է։ Իմ գրասեղանի վրա Սուրբ Գրքի մարգարությունների մասին երեք կարևոր գրքեր ունեմ – որոնցում պարունակում է տարբեր թեմաների իսկական կետերը։ Դրանց հեղինակներն են բարի և աստվածավախ մարդիկ, մարդիկ որոնց կարելի է վստահել կարևոր թեմաների մասին։ Բայց նրանցից ոչ մեկը “Ուխտադրժության” մասին ոչ մի ակնարկ չեն արել։ Եւ այսօր “Ուխտադրժությունը” մի կարեւոր կետ է։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Խնդրեմ բացեք Բ Թեսաղոնիկեցիս 2:3։

“Մեկը չ՛խաբե ձեզ ոչ մի կերպով. որովհետեւ նա չի գալ եթե առաջ չ՛գա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը՛ կորուստի որդին։” (Բ Թեսաղոնիկեցիս 2:3)

Դկ. Վ. Ա. Քրիսվելը իր Ph.D.-ին է ստացել Հունարեն Սուրբ Գրքի մեկնաբանության մասնագիտությունը Հարաֆային Մկրտչական Աստվածաբանական ճեմարանից Լուիսվիլ, Կենտակիից։ Դկ. Քրիսվելը միշտ Նոր Կտակարանի Հունարեն Խոսքին շատ ուշադրություն էր դարձնում։ Նա այսպես է ասել, “Նախքան Տիրոջ օրը, կ՛գա մի ժամանակ որ հավատք դավանող հավատացյալները կ՛հեռանան հավատքից։ Այն հոտվածը որ [նա] օգտագործել է նշում է որ Պողոսը նկատի ուներ ուխտադրժությունը։” Սա իմացեք, որ մենք երկու կարևոր բան ենք սովորում Բ Թեսաղոնիկեցիս 2:3-ից,


1. Նախքան Տիրոջ Օրը, այս ուխտադրժությունը տեղի կ՛ունենա։

2. Նախքան Տիրոջ Օրը Նեռը “կ՛հայտնվի”


Այս երկուսը պատահելու են նախքան Տիրոջ Օրը, որ Մեծ Նեղություն է տեղի ունենալու և Աստծո բարկությունն է թափելու, ժամանակի վերջում։ Նախքան Նեղության շրջանի թեորիաում բոլոր Քրիստոնյաները երկինք են բարձրացել։ Այդ պատճառով է որ “ուխտադրժությունը” այսօր ավետարանական Քրիստոնյաների մեջ չէ քարոզվում, և այդ պատճառով է որ Սուրբ Գրքի մարգարեության մեջ, ոչ մի բաժնում “ուխտադրժության” մասին ոչ մի բան գրված չէ!

Բայց եթե Մարվին Րոզենթալը ճիշտ է, և նա հաստատ ճիշտ է, ուրեմն մենք հիմա “ուխտադրժության” ժամանակաշրջանում ենք! Դա ինչպես՞ է ազդելու Քրիստոնյաներին այսօր։ “Երրորդ Աշխարհում” ամեն ժամանակներից ավելի զորավոր են հալածվում Քրիստոնյաները և “Արեվմտյան Աշխարհում” մենք մեծապես չարի ու իր դեւերի հարձակման տակ ենք։ Դանիել մարգարեն այս բաները մարգարեացել էր, բայց ասաց, “չեմ հասկանում։” Ապա Աստված Դանիելին ասա, “այս խոսքերը փակված և կնքված են մինչև վերջի ժամանակը։” (Դանիել 12: 8,9)

Ջան Ս.Դիքըրսոնը մի հետաքրքրական գիրք է գրել որ կոչվում է, Ավետարանական Մեծ Ճգնաժամ (Baker Books, 2013)։ Դիքըրսոնը Գեյբ Լայոնզից է մեջ բերում որ ասել է,

“Այս պահը պատմության մեջ երբեք չի կրկնվել։ Եզակի պահանջներ, իրական պատասխան։ Եթե ձախողենք մի ուրիշ կերպով առաջ գնալու, մեր բոլոր սերունդը [կորցնելու ենք] անտարբերության ու անամոթությանը ... մեր ընկերները հեռանալու են ուրիշ բաներին պաշտելու ... որ ավելի քիչ ժամ է տանում, բայց ավելի հրապուրիչ։ (The Next Christians, Doubleday, 2010, p. 11; emphasis mine)

Դիքըրսոնի գրքի կազմը այսպես է ասում,

“Ամերիկյան եկեղեցին ... փոքրանում է։ Երիտասարդ Քրիստոնյաները փախնում են։ Մեր նվիրատվությունները չորանում են ... Միացյալ Նահանգների մշակույթը արագորեն փոխվում է, դառնալով թշնամի ու հակառակորդ։ Ինչպես՞ ենք կարող խուսափել այս ավերիչ կորստից։”

Թեկուզ Ջան Դիքըրսոնի գրքի առաջի կեսը կ՛ընդունեմ, սակայն երկրորդ կեսի հետ համաձայն չեմ։

Նախ պիտի հասկանանք որ այս պահին, “ուխտադրժության” սկզբնական ժամանակներում ենք գտնվում։ Եթե կարծում ենք որ նախքան մեծ նեղությունը հափշտակվելու ենք, գալիք դեպքերի համար չենք պատրաստվելու։

Պատվելի Րիչարդ Վուրմբրանդը, ավետարանական մի հովիվ էր որ 14 տարիներ Կոմոնիստական բանտի մեջ է անցկացրել, նրան Րոմանիայում վասն Քրիստոսի անվան, չարչարել են։ Նրա բանտի փորձառություները անհամեմատելի են Ամերիկայում չարչարվող Քրիստոնյաներին։ Բանտի խցում մկները նրա ոտքերն էին կրծում գիշերները։ Նրան ծեծում էին։ Կարմրած տաք ակիշներով սարսափելի խորը վերքեր էին ստեղծել նրա վզի ու մարմնի վրա։ Մինչև մահվան եզրին հասած սոված էին պահում նրան։ Եւ այս ահավոր չարչարանքը 14 տարիներ տեղի ունեցավ։ Սա պատճառ եղավ որ Պատվելի Վուրմբրանդը մի վարդապետություն ստեղծի որ կոչվում է “sufferology։ Երբ Ամերիկա եկավ (հրաշքով) նա սովորեցրեց ինչպես պատրաստվել չարչարվելու համար շատ եկեղեցիներում – մեր եկեղեցում էլ սովորեցրեց։ Պատվելի Վուրմբրանդը սովորեցերց որ Քրիստոնյաները Ամերիկայում պիտի չարչարվելու համար պատրաստվեն։ Նա ասաց, “Մենք հիմա պիտի սկսենք պատրաստվելու, նախքան մեզ բանտը նետեն։ Բանտում ամեն բան կորցնելու ես ... ինչ որ կյանքը հաճելի է դարձնելու վերանալու է։ Եթե մեկը կյանքի հաճույքներից չի ուզում անցնել, չի կարողանա դիմանալ։” (quoted by John Piper in Let the Nations Be Glad, Baker Books, 2020, p. 10)

Դկ. Փոլ Նիքուիստը ասել է, “Պատրաստ եղեք։ Երբ մշակութը փոխվելու է մեր երկրում, շուտով մենք դժվարություն ենք ունենալու ապրել ըստ Սուրբ Գրքի ուսուցմունքներին ... դիմանալով չարչարանքներին։” (J. Paul Nyquist, Prepare: Living Your Faith in an Increasingly Hostile Culture, Moody Publishers, 2015, p. 14)։

ՆՈՅԻ ՕՐԵՐԸ ՈՒԽՏԱԴՐԺՈՒԹՅԱՆ ՕՐԵՐՆ ԷԻՆ

Հիսուս ասաց,

“Եւ ինչպես [Նոյի] օրերն այնպես կ՛լինի և մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպես որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ [Նոյը] մտավ տապանը. Եւ չ՛գիտացին, մինչև որ ջրհեղեղն եկավ, եւ ամենքը վեր առաւ, այնպես կ՛լինի և մարդի Որդու գալուստը։” (Մատթեոս 24:37-39)

Շատ ավետարանականեր կարծում են Նոյի օրերը մեծ չարչարանքի օրեր էին։ Բայց դեռ ավելին կա։ Նոյի օրերի մարդիկ, “ուտում էին և խմում էին, կին էին առնում է մարդի էին գնում, մինչև այն օրն, որ Նոյը մտավ տապանը։” (Մատթեոս 24:38)

Նույնն է պատահում այսօր Ամերիկայում և Արևմյան երկրներում! “Երրորդ Աշխարհում” հալածանքը շատ զորավոր է։ Չինաստանի նման երկրներում իսկական վերածնունդ է տեղի ունենում։ Բայց ոչ Ամերիկայում և Արևմուտքում! Այստեղում մարդիկ ավելին զբաղված են մատերիալիզմով։ Նրանք ուտում էին ու խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում։ Այս բաները սովորական բաներ են թվում։ Բայց ավելին կա։ Դա մեր կյանքի կենտրոնն է – “ուտել ու խմել, կին առնել ու մարդի գնալ։” Նրանք կարծում էին ապրելը միայն այդ բաների համար է! Նրանց կյանքի կենտրոնը Աստված չէր! Կյանքի մատերիալական բաները միայն կարեւոր բաններն էր նրանց համար!

ԼԱՎՈԴԻԿԵԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՒ ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ԵԿԵՂԵՑԻՆՆԵՐԻ ՄԻ ՊԱՏԿԵՐ Է

Հիսուս ասաց,

“Եւ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ Վկան, Աստծո արարածների Սկիզբը։ Գիտեմ քո գործերը որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. ո՛հ թե ցուրտ լինեիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ մի բանի կարոտ չեմ. բայց չ՛գիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր և մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ՛ որ հագնիս, որ քո մերկության ամոթը չ՛երեվի. և դեղ դիր աչքերիդ որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ, և խրատում եմ. ուրեմն ջանք արա և ապաշխարիր։” (Հայտնություն 3:14-19)

Սա է պատկերը ուխտադրուժ եկեղեցու։ Սա գաղջ եկեղեցին է, “և ոչ տաք և ոչ ցուրտ” (Հայտնություն 3:16)։ Մի եկեղեցի լեցուն դարձի չ՛եկած ժողովրդով (Հայտնություն 3:17)։ Դա մի եկեղեցի է որ մերժեց ապաշխարելու (Հայտնություն 3:19)

Վերջի 40 տարիների ընթացքում երկու մեծ եկեղեցական բաժանումից ենք անցել։ Երկու անգամներում էլ նրանք լքեցին, որոնք ուզում էին “գաղջ” լինել։ Երկու պարագաներում էլ, նրանք “գաղջ” դարձան հոգի շահելու համար։ Երկու անգամներում էլ նրանք մերժեցին լուրջ Քրիստոնյաներ լինելու։ Այն բանը որ այդամարդկանց մեզանից հեռացրեց, նա էր որ մենք “շատ խիստ” էինք և նրանք ուզում էին ավելի “հաճույքով” զբաղվել։ Երկու անգամներում էր նրանք անհաջող եղան “կրակոտ” եկեղեցի ունենալ։ Երկու անգամներում էլ նրանք (շատ ուշ) հասկացան որ իրենց ժողովրդին չեն կարող գաղջ մթնոլորդի մեջ պահել։ Երկու անգամներում էլ նրանք անհաջող գտնվեցին։ Հիսուս ասաց, “քեզ պիտի [փսխեմ] իմ բերանից” (Հայտնություն 3:16)։ Նրանք չէին ուզում աշխարհից բաժանվել, ուրեմն աշխարհին, մարմնին և չարին միացան։ Նրանք չէին ուզում հիմնական ռազմատենչ լինել, ուրեմն արագորեն դարձան գաղջ նոր ավետարանականներ! Հոգեւորապես արագորեն դարձան կիսա-ողջ – կամ ավելի վատ!

Քեզանից հարցրու։ Եթե մարդիկ որ Չանի հետ եկեղեցին լքեցին, Չինաստանում լինեին, արդեոք՞ գաղտնի եկեղեցում մնալու էին, կամ Կոմոնիստական հովանավորվող եկեղեցին էին գնալու։” Հիմա պատասխանը գիտեք! Դու արդեն պատասխանը գիտես! Նրանք անպայման Կոմոնիստական եկեղեցին էին գնալու։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք ճշմարիտ Քրիստոնեությունը չեն ուզում։ Նրանք կարոտ էին փափուկ, նոր-ավետարանական “եկեղեցու”։ Եւ դա այն էր որ ուխտադրուժ Չանը նրանց ներկայացրեց! Մի փափուկ, նոր-ավետարանական “եկեղեցի։” Դու այդ գիտես! Դու նախապես դրա մասին գիտեիր!!! Քեզ մի նոր բան չեմ պատմում!!!

Այս պատգամը վերջացնելու եմ այսօրվա նոր-ավետարանական եկեղեցինների ուխտադրժությունը բացատրելով,

“Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան։ Որովհետեւ մարդիկ կ՛լինին ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռող, ավելի ցանկասեր քան թե աստվածասեր։ Որ աստուածապաշտության կերպարանքն ունին, բայց նորա զորությունն ուրացած են. Նորանցից էլ ետ քաշվիր։” (Բ Տիմոթեոս 3:1-5)

“Որ ամեն ժամանակ սովորում են, և երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն կարողանում գալ։” (Բ Տիմոթեոս 3:7)

“Եւ ամենը որ կամենում են աստուծապաշտությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն։” (Բ Տիմոթեոս 3:12)

“Խոսքը քարոզիր. վերա հասիր թե ժամանակին լինի թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնմտությունով և վարդապետությունով։ Որովհետւ ժամանակ կ՛գա որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերիլ. այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կ՛դիզեն իրանց վրա, իրանց լսելիքների մարմաջելու պես։ Եւ իրանց լսելիքը ճշմարությունիցը ետ կ՛դարձնեն և առասպելների ետեւից կ՛մոլորին։ Բայց դու արթուն կաց ամեն բանի մեջ նեղություններ կրելով. ավետարանչի գործը գործիր. քո պաշտոնը կատարիր։” (Բ Տիմոթեոս 4:2-5)

“Որովհետեւ Դեմասը թողեց ինձ և այս աշխարհքը սիրեց” (Բ Տիմոթեոս 4:9)

“Աղաչում եմ ձեզ, եղբարք, որ մտիկ տաք նրանց՛ որ հերձվածներ եւ գայթակղություններ են շինում այն վարդապետությունիցը դուրս՛ որ դուք սովորեցիք՛ և հեռու քաշվեցիք նրանցից։ Որովհետեւ այսպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրանց որովայնին, եւ քաղցր խոսքերով և գովությունով խաբում են անմեղների սրտերը։” (Հռովմայեցիս 16:17, 18; p. 1210)

Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, մեծ մարգարե Դանիելը այս համարները որ ձեզ քարոզեցի այս գիշեր լիովին չ՛հասկացավ։ Բայց շնորհակալ ենք Աստծուց որ մի միսիոնար վեր բարձրացրեց Մարվին Ռոզենթալ անունով խոսելու և հայտնելու մեզ “մի նոր հասկացողություն Հափշտակության մասին։ Մեծ Նեղություն և Հիսուսի Երկրորդ Գալուստը”։ (jacket cover of The Pre-Wrath Rapture of the Church, Thomas Nelson, 1990)

Այո, մենք հիմա գտնվում ենք վերջի ժամանակների ուխտադրժության սկիզբներում։ Այո, մենք պիտի չարչարանքից անցնենք, ինչպես Չինաստանում մարդիկ անցնում են, ինչպես Րիչարդ Վուրմբրանդը անցավ, ինչպես մարդիկ անցնում են “Երրորդ Աշխարհում”։ Բայց նրանք որ սիրում են Քրիստոսին վերջում հաղթական են լինելու, որովհետեւ Հիսուս ասաց,

“Որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կ՛պահեմ այն փորձության ժամիցը, որ գալու է այս աշխարհքի վերա, որ փորձե երկրի երեսի վերա բնակողներին։ Ահա ես գալիս եմ շուտով. պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ՛առնե քո պսակը։ Ով որ հաղթում է սիւն կ՛անեմ նրան իմ Աստծո տաճարումը, եւ այլ եւս դուրս չի գնալ. եւ նորա վերա կ՛գրեմ իմ Աստուծո անունը, եւ իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը որ իջնում է երկնքիցն իմ Աստուածանիցը, եւ իմ նոր անունը։ Ով որ ականջ ունի թող լսե ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։” (Հայտնություն 3:10-13; p. 1334)

Խնդերմ ոտքի վրա երգենք 1, 2 և 4-րդ տները “Արդեոք՞ Խաչի Զինվոր եմ ես։”

Արդեոք՞ Խաչի զինվոր եմ, Գառին հետեվող՞,
Եւ կ՛վախնամ՞ Նրա պատճառով, կամ ամաչեմ Նրա անունը հիշելով։

Արդեոք՞ երկինք եմ սավառնելու ծաղիկներով շրջապատված,
Երբ ուրիշներ պայքարում են շահել մրցանակը, նավարկելով արյունոտ ծովում։

Արդեոք՞ պիտի պայքարեմ, եթե պիտի թագավորեմ,
քաջությունս ավելացրու, Տեր;
Ես տանելու եմ աշխատանքը, ցավը համբերելու եմ, Քո Խոսքով պաշտպանվելով։
   (“Am I a Soldier of the Cross?”, Dr. Isaac Watts, 1674-1748)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։