Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 42 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԿԵՂԾ ՔՐԻՍՏՈՆԵԱՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ!

THE FALSE CHRISTIAN DISCOVERED!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան 7, 2019
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 7, 2019

“Ոչ թե ամեն ինձ Տեր՛, Տեր՛ ասողը կմտնե երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր՛, Տեր՛, չե՞ որ քո անունովը մարգարեացանք, և քո անունովը դեւեր հանեցինք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե՛ երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։” (Մատթեոս 7:21-23)


Իմ թեման առել եմ համար 21-ից,

“Ոչ թե ամեն ինձ Տեր՛, Տեր՛ ասողը կմտնե երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է։” (Մատթեոս 7:21)

Այս պատգամը իմ մտքից չեմ հնարել։ Այլ Քրիստոսի խոսքերի վրա են հաստատված, նաև մեծ Փյուրիթան Մաթիու Մէդի մեկնաբանությունների բացատրություների (1629-1699)։ Սուրբ Գրքի մեկնաբան Ջան ՄաքԱրթուրը հաստատել է Մէդի գիրքը, The Almost Christian Discovered, Գրեթե Քրիստոնյան Հայտնաբերված։ Որուն հետ ես էլ համաձայն եմ։

“Ոչ թե ամեն ինձ Տեր՛, Տեր՛ ասողը կմտնե երկնքի արքայությունը, այլ նա որ կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքումն է։” (Մատթեոս 7:21)

Մի անձ Քրիստոսի մասին շատ գիտություն կարող է ունենալ, սակայն դրանով հանդերձ կորած լինի։ Փարիսեցիները շատ գիտուն էին, բայց կեղծավորներ էին։ Ավաղ! Շատեր շատ գիտությունով դժոխք են գնացել! Շատ իմանալը միայն հետաքրքրության պատճառով և ցուցաբերության համար է, ու դատարկ փառք է բերելու։ Գիտենալ ու կատարելը իսկական Քրիստոնեություն է!

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Մի անձ կարող է հոգեւոր, աչքառու պարգեւներ ունենա, սակայն կորած լինի։ Պարգեւողի նվերը հոգեւոր նվեր է։ Մի անձ կարող է հիանալի աղոթքներ աղոթի բայց կորած լինի։ Մի մարդ կարող է քարոզելու պարգեւ ունենա սակայն փրկված չ՛լինի։ Հուդան մեծ քարոզիչ էր, նա Հիսուսին ասաց, “Տեր, Տեր, մենք Քո անունով [քարոզեցինք] և Քո անունով դեւեր հանեցինք։” Նա կարող է իսկական Քրիստոնայներից ավելի լավ աղոթի ու քարոզի, բայց ճշմարիտ Քրիստոնյա չլինի։ Մի անձ կարող է ուրիշներին օգնի իր աղոթքներով ու քարոզներով, բայց կարող չ՛լինի ինքն իրեն օգնի։

Քարոզելու ու աղոթելու զորությունը կախված չէ քարոզողի իշխանությանը, այլ Աստծո օրհնության իշխանությանը։ Մեկը կարելի է քարոզողի պատգամով դարձի գա, սակայն այդ քարոզիչը վերջում դժոխքի արժանի դառնա! Փենդըլթոնը Սանդերզին, Մերիի թագուհու օրերում, քարոզեց որպեսզի Ավետարանի համար հաստատուն կանգնի, սակայն հետագայում հավատքը կորցրեց ու դժոխք գնաց! Երիտասարդներ եմ ճանաչում որոնք զորավոր քարոզիչեր են եղել, բայց հետագայում փաստեցին որ կեղծավորներ էին! Մեկը կարող է Աշակերտների պես քարոզի ու հրեշտակի պես աղոթի, սակայն դեվի պես չար սիրտ ունենա! Կարելի է մի մարդ ամենա մեծ պարգեւները ունենա բայց կորած լինի։ Մի մեծ եպիսկոպոս այսպես է ասել, “Խեղճ ու անկիրթ մարդիկ երկինք են գնում, բայց մենք, մեր բոլոր սովորածներով հանդերձ դժոխք ենք գնում։” Մի մարդ կարող է ամենամեծ պարգեւները ունենա, սակայն լինի մի կորած մարդ։ Մի գրամ ճշմարիտ շնորհքը կարժե տասը կիլոի պարգեւների։ Հուդան Քրիստոսին հետեվեց! Նա Քրիստոսի Ավետարանը քարոզեց, դեվեր հանեց Քրիստոսի անունով, Քրիստոսի հետ նույն սեղանի վրա կերավ ու խմեց; սակայն նա միայն մի կեղծավոր էր, որը “իր տունը, դժոխք, գնաց”! Նա որ իրեն սուրբ է ձեվացնում ու սրբության կյանքը չէ ապրում “աստվածապաշտության կերպն է առել ու զորությունը ուրացել է։

Մի անձ որ իրեն Քրիստոնյա է դավանում, և երբեք սրտի փոփոխություն չէ ունեցել, կեղծավոր է և իրեն բարի Քրիստոնյա է ձեվացնում։ Նրա սիրտը լցված է հպարտությունով ու ապստամբությունով։ Շատեր կրոնական են երեվում, բայց նրանք արդարության դիմակ են հագած, իրենց սրտի հպարտությունը ու ապստամբությունը ծածկելով։ Սա մի մարդի է նկարագրում որ ճեմարան գնաց ու ձեռնադրվեց, սակայն նրա սիրտը չէր փոխվել։ Շուտով մեր եկեղեցին լքեց ու հետեվեց մի գեղեցիկ բայց կորած աղջկա։ “Դեմասը թողեց ինձ և այս աշխարհը սիրեց։” (Բ Տիմոթեոս 4:9) Դա Դկ. Քրայթըն Լ. Չանին է նկարագրում, որ փաստեց միայն մի կեղծավոր էր, երբ իր հպարտությունը ու ապստամբությունը երեվան եկավ, երբ նրա դիմակը պատռվեց ու մենք նրա կեղծավորությունը տեսանք։

“Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր՛, Տեր՛, [չէ՞ որ] քո անունովը մարգարեացանք, և քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կ՛ասեմ նրանց, թե՛ երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք։” Մատթեոս 7:22

Մորիներն ու մկները կարելի է մի տան մեջ ապրեն, բայց երբ տունը կործանվելու վրա է, նրանք կ՛փախչեն, որովհետեւ մի ուրիշ ապահով տուն են փնտրելու։ Եկեղեցու ուրախ օրերում շատ կեղծ հավատացյալներ են գալու։ Բայց երբ եկեղեցին տագնապի մեջ է ընկնում, նրանք փախչում են – փաստելով որ նրանք իրական Քրիստոնյաներ չեն, կարեւոր չ՛համարելով ինչ են վկայել անցյալում։ Ապա լսեք նրանցից մի քանիսի վկայությունը։

Մի մարդ ասեց, “Ուր որ Նա ինձ առաջնորդի ես նրան հետեվելու եմ։ Նեղություներին ու դժվարություներին հանդիպելով հանդերձ, Հիսուսը ... ինձ կյանք է տվել։ Օրհնյալ լինին Հիսուսի անունը։” Սակայն հենց այս նույն մարդը առաջին հոգին էր որ բաժանման ժամանակ, մեր եկեղեցուց փախավ, ։

Մի Չինացի աղջիկ ասեց, “Ուզում եմ ուրիշներին ասել թե Աստված ինչ մեծ գործեր է կատարել ինձ համար։ Թող որ Աստված իմ կյանքը Իր փառքի համար օգտագործի։” Բայց նա եկեղեցուց փախավ նախքան բաժանումը տեղի ունենա!

Մի ուրիշ Չինացի երիտասարդ ասեց, “Բառերով չեմ կարող արտահայտել ինչքան մեծ բան է Հիսուսի միջոցով փրկվելը ... ես ուզում եմ ուրիշները իմանան որ Քրիստոս ինչ մեծ գործ է ինձ համար կատարել։” Սակայն շատ կարճ ժամանակից հետո եկեղեցին թողնելով, Չանին հետեվեց, և ցույց տվեց որ նրա բառերը ոչ մի իմաստ չունեին։ Նա դեռ կորած մի կեղծավոր է, դժոխքի ճանապարհը ընտրած!

Վիեթնամցի մի երիտասարդ մարդ այսպես ասեց, “Իմ հանդեպ Հիսուս այնքան մեծ սեր ունի որ ես երբեք Նրա հավասար չեմ կարող սիրել Նրան։ Ես իմ կյանքը իմ Փրկչին Հիսուսին եմ հանձնել։” Մի տարի հետո նա դավաճանեց Փրկչին, թողնելով եկեղեցին հետեվելով ուխտադրուժ Չանին։

Մի ուրիշ քոլեջի աշակերտ ասեց, “Շնորհակալ եմ Աստծուց որ ինձ մաքրել է Հիսուս Քրիստոսի թանկագին Արյունով։ Փառք Տիրոջը!” Լավ է հնչում չէ՞։ Բայց շուտով նա հայտարարեց, որ նա վերադառնում է աշխարհ իր մեղքերին, ու թողնում է եկեղեցին։

Ճապոնացի/Ամերիկացի մի աղջիկ ասեց, “Իմ վկայությունը շատ պարզ է։ Ես վստահեցի Հիսուսին, և Նա ինձ փրկեց” – և նա Հիսուսին վարձատրեց եկեղեցին թողնելով ու ուխտադրուժ Չանին հետեվեց!

Մեքսիկացի մի մարդ ասեց, “Ես շնորհք ստացա մի սիրող Փրկչից, ու երբեք չեմ մոռանա” –Բայց կարճ ժամանակից հետո մոռացավ իր խոսքը, ու ուխտադրուժ Չանին հետեվեց։ Մի նկար ունեմ նրանից որ ապստամպ կեղծավոր ու ուխտադրուժ Չանի հետ է նկարվել։

Մի երիտասարդ Չինացի կին ասաց, “Հիսուս ինձ սիրում է! Հիմա ուզում եմ իմ Փրկչին, Հիսուս Քրիստոսի համար երգել!” Լավ է հնչում, չէ՞։ Բայց շատ կարճ ժամանակից հետո նա դավաճանեց եկեղեցուն, ու ուխտադրուժ Չանին հետեվեց!

Մեկը ինձ ասաց, “Դկ. Հայմերզ, այլեւս Չինացիներին մի ընդունիր։ Նրանք բոլորը երկու երեսանի կեղծավորներ են!” Իրականությունը նա է որ, մինչև այն ժամանակ որ նրանք իսկական ապաշխարություն չ՛ունենան, կորած կ՛մնան։ Հիսուս ասաց, “Դուք պիտի վերստին ծնվեք։” (Հովհաննես 3:7)

“Էժան շնորհքը” և “հեշտությամբ հավատալը” նոր պայմաներ են, բայց “Antinomianism” ոչ։ Մարթին Լութերը (1483-1546) այս բառը ծանոթացրեց մեզ։ Դա ուղղում է նրանց որ փրկության բոլոր նպաստները ուզում են ունենալ բայց դրա պարտականությունները չեն ուզում ընդունել։ (Soli Deo Gloria Publications, jacket cover of Matthew Mead’s The Almost Christian Discovered, foreword by John MacArthur)

Ուխտադրուժ Չանի ժողովրդից մեկը ասել է, “Դկ. Հայմերզը կարծում է ոչ ոք է կարող փրկվել եթե նրա եկեղեցին չ՛գնա։” Նման ուխտադրուժներ ամեն տեսակ ստեր կասեն որպեսզի իրենց չար մեղքերը ծածկեն։ Եւ ես զարմացած չեմ որ այս մարդը այսպես ստեր է ասում, որովհետեւ նա շատ լավ գիտի որ ես երբեք այսպես բան չեմ ասել – և ես չեմ հավատում այդ գաղափարին։

Բայց ես հավատացած եմ որ եկեղեցին “Քրիստոսի մարմինն է” (Եփեսացիս 4:12)։ Նրանք որ եկեղեցին լքում են, Նրա Մարմինը տկարացնում է։ Նրանք որ Նրա եկեղեցուն են հարձակվում, Նրա Մարմնին են հարձակվում։ Նրանք որ եկեղեցին բաժանում են, Նրա Մարմինն են բաժանում։ Նրանք որ Նրա եկեղեցու անդամները չեն, Նրա Մարմնի անդամները չեն։ Շատ նոր-ավետարանականներ Աստծո խոսքը լուրջ չեն վերցնում։ Այդ պատճառով է որ նրանք Քրիստոսի Մարմինը լքում են!

Ոմանք դրան կոչում են “նշանաձող” տեսանկյուն։ Կարեւոր չէ դրան ինչ ես կոչում, դա Սուրբ Գրային բացատրություն է։ Եկեղեցին “Քրիստոսի Մարմինն է!”

Այս առավոտ քեզնից խնդրում եմ գաս Հիսուսին։ Նա մեռելներից հարություն առավ։ Նա Երկնքում, Աստծո աջ կողմը նստած է։ Եկ Հիսուսին։ Աշխարհքից ու մեղքից հետ դառ։ Վստահի Հիսուսին, և Նա քո մեղքերը մաքրելու է Իր թանկագին Արյունով! Վստահի Հիսուսին և դու Նրա Մարմնի անդամն ես լինելու, որը եկեղեցին է։ Ամեն։

Եթե կուզես մեր հետ խոսել Հիսուսին վստահելու մասին, կ՛խնդրեմ առջեւ եկ և առաջի շարքում նստի այս պահին։ Երբ մենք երգում ենք 5-րդ երգը, “Ինչպես Որ Կամ,” դու առջեւ եկ։

Ինչպես որ կամ, առանց պատրվակ, Քո Արյունը թափվեց ինձ համար,
Եւ Դու ինձ քեզ կանչեցիր, Ոհ Աստծո Գառ, Ես եկա! Ես եկա!

Ինչպես որ կամ, չեմ սպասում, Իմ հոգուն ազատելու մեղքի սեւ բծից,
Քո Արյունը կարող է մաքրել ամեն բիծ, Ոհ Աստծո Գառ, Ես եկա! Ես եկա!

Ինչպես որ կամ, թեկուզ նեղություններով շրջապատված, բազում կասկածներով,
Ներքին պատերազմներ ու վախեր, Քո օգնությամբ, Ոհ Աստծո Գառ, Ես եկա! Ես եկա!
   (“Just As I Am” by Charlotte Elliott, 1789-1871, altered by the Pastor)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։