Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔԱՋԱԼԵՐԱՆՔ ԵՒ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԵՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ENCOURAGEMENT AND WARNING IN TRIBULATION – NOW AND IN THE FUTURE
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամի հեղինակն է Դկ. Ր.Լ. Հայմերզը, Դկ. Քրիստոֆեր Լ. Քէյգընի նյութով և քարոզվել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 19, 2019
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
with material by Dr. Christopher L. Cagan
preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, May 19, 2019

“Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին։” (Հովհաննես 16:33)


Հիսուս ասաց, “Աշխարքում նեղություն կունենաք։” “Նեղություն” բառը թարգմանվել է thlipsis։ Դա կարելի է թարգմանել “ճնշում։” Մենք բոլորս կյանքում ճնշումներ ունենք։ Բայց ամենա վատ ճնշումը դեռ գալու է։ Նեղության օրերը եոթ տարիների շրջանն է նախքան Քրիստոսի իջնելը Ձիթենյաց սարի վրա, երբ աշխարհը արդարությամբ կ՛թագավորե։ Նեղության ամենա վատ տարիները վերջի երեք և կես տարիներն են լինելու։ Այդ եոթ տարիներում, նախքան Քրիստոսի երկիր վերադառնալը, նեռն է աշխարհքը առաջնորդելու։ Ըստ Սուրբ Գիրքին, ամեն անձ որ այդ եոթը տարիների ընթացքում Քրիստոնյա դառնա, մարտիրոսվելու է։

Հովհաննես աշակերտը նեղության ժամանակների Քրիստոնեաների հոգիների տեսիլքը տեսավ երկնքում։ Նա ասաց,

“Տեսա սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթված էին Աստծո խոսքի համար և այն վկայության համար որ ունեին։” (Հայտնություն 6:9)

Ապա գրում է,

“Սորանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրանց հանդերձները լվացին և սպիտակացրին Գառի արյունովը։” (Հայտնություն 7:14)

Այդ եոթը տարիները պատմության բոլոր տարիների մեջ, Քրիստոնեաների համար ամենա ահավոր տարիններն են լինելու։ Հիսուս ասաց,

“Որովհետեւ այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչև հիմա չ՛եղավ և ոչ էլ երբեք կ՛լինի։” (Մատթեոս 24:21)

Այո, հափշտակությունն է տեղի ունենալու։ Սուրբ Գիրքը ասում է,

“Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստուծո փողով վայր կ՛գա երկնքիցը, և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կ՛առնեն, Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմավորելու և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կ՛լինենք։” (I Թեսաղոնիկեցիս 4:16-17)

Սակայն մենք չ՛պիտի մտածենք որ այս խոստումը մեզ այսօրվան նեղություններից կ՛ազատի, թեկուզ նախքան Մեծ Նեղության օրերից։ Մեր համարում, Հիսուս ասաց որ Քրիստոնյանները նեղություն կ՛ունենան։

“Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին։” (Հովհաննես 16:33)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Եկեք ուշադրությամբ ուսումնասիրենք Հիսուսի ասածը այստեղում։ Ես նախ համարի երկրորդ մասը կ՛մեկնաբանեմ, ապա առաջինը, և ապա վերջի մասը։

I. Առաջին, “աշխարհքումը նեղություն կունենաք։”

Հիսուս Իր աշակերտներին ասաց, որը նաև վերաբերում է բոլոր այս դարում ապրող Քրիստոնեաներին։ Քրիստոնեաները ֆիզիքանակն նեղություն կ՛ունենան։ Պողոս առաքյալը գրում է,

“Եւ որ հայտնությունների առավելությամբը չ՛հպարտանամ, մարմնիս համար խայթ տրվեցավ ինձ՛ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծե, որ չ՛գոռոզանամ։…” (Բ Կորնթացիս 12:7)

Այս համարը կարծես թե պարզում է Պողոսի հիվանդությունը որ տեսողության դժվարություն ուներ։ Սա ցույց է տալիս որ Քրիստոնեաները ֆիզիքական հիվանդությունից, ցավից ու ֆիզիքական մահից են անցնելու։ Մենք չենք կարող Քրիստոնյա դառնալով ֆիզիքական հիվանդություններից ու ցավից փախչել։

Քրիստոնյաները նաև ուրիշ նեղություններից են անցնելու այս ընկած ու մեղավեր աշխարհում։ Պողոս առաքյալը խոսում է Քրիստոնյաների փորձառությունից,

“… ապա ով՞ կ՛բաժանե մեզ Քրիստոսի սերիցը, տառապանքը՞, թե նեղությու՞ն, թե հալածա՞նք, թե սո՞վ, թե մերկություն՞, թե վտան՞գ, թե սու՞ր։ Ինչպես գրված է, թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը, եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք։” (Հռովմայեցիս 8:35-36)

Բայց նա նշում է որ այս նեղություններից ոչ մեկն է կարող մեզ “Քրիստոսի սերիցը բաժանել։” (Հռովմայեցիս 8:35)

“Աշխարհքումը նեղություն կունենաք” (Հովհաննես 16:33)

Բոլոր աշակերտները Քրիստոսին հավատալու համար սպանվել են – բացի Հովհաննեսը – որուն եռման իւղի մեջ նետեցին, ու մնացած կյանքը սպիներով անց կացրեց։ Բոլոր դարերի ընթացքում Քրիստոնյանները չարչարվել են իրենց հավատքի համար։ Foxe’s Book of Martyrs մի դասական գիրք է որ արձանագրել է Քրիստոնյա նահատակների չարչարանքըները պատմության մեջ։ Դկ. Փոլ Մարշալը այսպես է ասել,

Կենտրոնական Ամերիկայի անտառներում … Չինական բանվորական ճամբարներում, Փաքիստանի բանտերում, Հնդկական ապստամբություններում, և Սուդանի գյուղերում, անհամար հավատացյալներ իրենց հավատքի համար առավելագյուն գինն են վճարել։ (ibid., page 160)

Սուդանում Քրիստոնյաներ ստրուկ են դառնում։ Իրանում սպանվում են։ Կուբայում բանտարկվում են։ Չինաստանում ծեծվում են մինչև մահ։ 60-ից ավելի երկրներում Քրիստոնյաներին հետապնդում, չարաշահում, չարչարում և սպանում են իրենց հավատքի համար։ 200,000,000 Քրիստոնյաներ բոլոր աշխարհում վախի մեջ են ապրում գաղտնի ոստիկանությունից, լրտեսներից, կամ պետական ճնշումներից ու խտրականությունից … Հարյուրավոր միլիոն Քրիստոնյաներ տառապում են իրենց հավատքի համար։ (Paul Marshall, Ph.D., Their Blood Cries Out, Word, 1997, back jacket)

Թեկուզ այստեղ Արևմուտքում, ճշմարիտ Քրիստոնյաներ հաճախ մեկուսացվում, փոքրացվում ու չարաշահվում են, աշխարհիկ համայնքի մեջ։ Համալսարաներում Քրիստոնեությունը և Սուրբ Գիրքը ծաղրվում են։ Բազում Քրիստոնյանների առաջադիմության արգելք են լինում, և ոմանց իրենց գործից հանում են միայն այն պատճառով որ նրանք ուզում են Աստծուն պաշտել Տիրոջ օրում։ Թեկուզ ոչ-Քրիստոնյա ընտանիքի անդամները և տկար ու փափուկ նոր-ավետարանակաները ծաղրում են նվիրված Քրիստոնյաներին։ Ինչպես Հիսուս ասաց,

“Աշխարհքումը նեղություն կունենաք” (Հովհաննես 16:33)

II. Երկրորդ, “Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք”։

Այս խոստումը տրվել է նրանց որ “Քրիստոսումն են։” “Ինձանում։” Նա ներքին խաղաղության աղբյուրն է։ Հիսուս ասաց,

“Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս, ես եմ տալիս ձեզ …” (Հովհաննես 14:27)

Երբ մի անձ Քրիստոսին ճանաչում է, ներքին մի խաղաղություն է ստանում որ ոչ մի աշխարհիկ չունի։

Այն անձը որ Քրիստոսումն “է”, և իր բոլոր դժվարությունները աղոթքով Աստծուն է հանձնում, մի հատուկ խաղաղություն ունի, որուն Սուրբ Գիրքը կոչում է, “Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է” (Փիլիպեցիս 4:7)։ Աշխարհը պարզապես չի կարող հասկանալ թե ինչու Քրիստոնյանները պատրաստ են ձեռբակալվել, չարչարվել, բանտարկվել, և սպանվել – այս տեսակ Քրիստոնյաներ այս գիշեր բազում երկրներում գույություն ունեն։

Այս խաղաղությունը չէ նշանակում որ Քրիստոնյան ներքին հակամարտություններ, զգացումային դժվարություններ, կամ ֆիզիքական հիվանդություններ չունի։ Ամերիկայում որոշ ավետարանչականներ շատ են հետաքրքրվում հաջողությունով, բարեկեցությունով, խաղաղությունով, ուրախությունով, և ինքնա առաջադիմոթյունով։ Այս թեմաները ծիծաղելի են թվում այն Չինացի Քրիստոնիայի համար որ իր հավատքի համար գլխի վար է կախվում, կամ Կուբացի Քրիստոնիայի համար որ հինգ տարիներ մեկուսացած բանտարկության մեջ է անց կացրել, կամ Իրանում գտնվող մի Քրիստոնյաի համար որ Հիսուսին հավատալու համար մահվան է դատապարտվել։

Երրորդ Աշխարհի երկրներում գտնվող այս չարչարված Քրիստոնյանների համար, շատ ավելի հասկանալի է Հիսուսի խոսքը որ ասել է, “Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք” (Հովհաննես 16:33)։ Ես կարծում եմ նրանք հասկացել են այս ներքին խաղաղության մասին, այն գիտակցությնով որ նրանց մեղքերը ներվել են, և Աստված իրենց սիրում ու հոգ է տանում նրանց համար։

Կարդալու եմ Բ Կորնթացիս 11:24-28։ Լսեք թե ինչ պատահեց Պողոս առաքյալին։ Նա գրել է,

“Հրեաներիցը հինգ անգամ՛ քառասունից մեկը պակաս ծեծ ընդունեցի։ Երեք անգամ ձաղկով ծեծվեցա. մեկ անգամ քարկոծվեցա. երեք անգամ նավակոծ եղա. մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։ Շատ անգամ ճանապարհներում. գետերից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։ Ջանքի մեջ և աշխատանքի մեջ. շատ անգամ արթնություների մեջ. սովի և ծարավի մեջ. շատ անգամ ծոմի մեջ. ցրտի և մերկության մեջ։” (Բ Կորնթացիս 11:24-28)

Ինչպես՞ էր Պողոս կարող այդպես պայմաների մեջ խաղաղություն ունենալ։ Սակայն նա խաղաղություն ուներ։ Պողոսը Փիլիպեցիս 4:6, 7-ում պատասխանում է։

“Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՛ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կ՛պահպանե ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Հիսուսոմը։” (Փիլիպեցիս 4:6-7)

Պողոսը շատ չարչարանքներից ու նեղություներից անցավ, սակայն այստեղում խոսել է “Աստծո խաղաղության մասին, որ ամեն մտքից վեր է”

III. Երրորդ, “բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին:”

Կարելի է մտածեք թե արդեոք կարող էք դիմանալ կյանքի նեղություններին ու փորձություններին։ Երիտասարդները աշխարհիկ համալսարաներում մի դասարաններում պիտի ներկա գտնվեն որ Սուրբ Գիրքը և Քրիստոնեությունը անհարգվում, ծաղրվում ու հարձակման են ենթարկվում։ “Կարող եմ դիմանալ՞, ու Քրիստոնյա մնալ՞”, համալսարանի աշակերտը կ՛մտածե։ “Կարող եմ՞ այս ներկա փորձանքներից անցնել։ Կարող եմ՞ դիմանալ երբ մարդիկ իմ հակառակ են։ Արդեոք՞ երբ վախի մեջ եմ կ՛դիմանամ – երբ հավատքս շատ զորավոր չէ։”

Այսօր նվիրված Քրիստոնյաներին ծաղրում են կոչելով ֆանատիկներ։ Մարդիկ քեզ կ՛ասեն Հիսուսի համար շատ են աշխատում։ Նրանք քեզ կանչելու են դեպի մի հեշտ կրոնի որն է մասնակցել Կիրակի օրերի մեկ ժամանոց առավոտյան ժողովներին, կամ բոլորովին եկեղեցի չ՛գնալ։ Նրանք քեզ կասեն եթե Քրիստոսին չ՛հետեվես, ուրախ ես լինելու։ Նրան կասեն, “Պետք չէ խաչը կրել։ Պետք չէ չարչարվել կամ ցավից անցնել։” “Բոլորը մոռացիր։ Թող այդ բոլորը և եղիր ինչպես որ կաս։” Նրանք քո վրա ճնշում են բերելու։ Ինչպես Հիսուս ասաց, “Աշխարհում նեղություն կ՛ունենաք։”

Բայց Քրիստոս ասաց, “բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին։” Լսեք երբ կարդում եմ Հռովմայեցիս 8:35-39։

“Ապա ով՞ կ՛բաժանե մեզ Քրիստոսի սերիցը. տառապանք՞, թե նեղություն՞, թե հալածանք՞, թե սով՞, թե մերկություն՞, թե վտանգ՞, թե սուր՞։ Ինչպես գրված է, թե Քեզ համար մեռցնվում ենք բոլոր օրը և մորթվելու ոչխարի պես համարվեցանք։ Բայց այս ամեն բաներումն առավել եւս հաղթում ենք նրա միջոցովը՛ որ մեզ սիրեց։ Որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծու սերիցը՛ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։” (Հռովմայեցիս 8:35-39)

Երբ դու Քրիստոսին գաս, Նա Իր վրա է վերցնելու ամեն բան։ Նա քեզ կ՛պաշտպանի ու չի թողնելու քեզ։ Երբ դու Քրիստոսին գաս, պետք չունես Նրան պահես, Նա է քեզ պահելու! Քո ապաշխարությանդ պահից հետո, հավիտյան Քրիստոսում ապահով ես։ Այն իրականությունը որ 200 միլիոն մարդիկ Երրորդ Աշխարհում պատրաստ են չարչարվել իրենց Քրիստոնեական հավատքի համար, փաստում է որ Քրիստոս Իր հետեվորդներին պաշտպանում է, և թույլ չէ տալու նրանք առանց Երկնքի հույսի մեռնեն։ Եկ Քրիստոսին, և Նա փրկության գործը բոլորովին կ՛կատարի, և բոլորովին կ՛պահպահե! Ինչպես Պրն. Գանը իր երգում երգեց,

Այն հոգին որ Հիսուսի վրա է հանգչում,
   Չ՛եմ թողնելու, չեմ թողնելու իր թշնամիներին;
Այն հոգին, որ բոլոր դժոխքը կ՛ուզի ցնցել,
   Երբեք, երբեք, երբեք չեմ լքելու։
(“How Firm a Foundation,” ‘K’ in Rippon’s ‘Selection of Hymns,’ 1787)

Այս պատգամի վերնագիրն է “Քաջալերանք և զգուշացում նեղության օրերում – այսօր և ապագայում”, այս գիշեր ձեզ քաջալերեցի։ Բայց զգուշացման մի խորհուրդ էլ պիտի ձեզ տամ։ Ինչ նեղությունից էլ մենք այսօր եանցնենք, եթե համեմատենք ուրիշ մարդկանց չարչարանքներին, ուրիշ երկրներում շատ փոքր է լինելու։ Երրորդ Աշխարհում Քրիստոնյաները ծեծվում, բանտարկվում, չարչարվում ու սպանվում են իրենց Հիսուսին հավատալու համար։ Մեր կյանքը Ամերիկայում համեմատելով նրանց արձակուրդ է։ Ապագա տարիներում կարելի է շատ ավելի դժվար լինի Քրիստոնյա լինել այստեղում։ Ճնշումները ավելի վատ է լինելու։ Կարելի է քո գործը, տունը և դրամը կորցնես, նվիրված Քրիստոնյա լինելու համար։ Ճնշումները ավելի են զորանալու։ Այսօր դա ուրիշ երկրներում պատահում է։ Քո ընկերները ու բարեկամները կարելի է որ քո դեմ դուրս գան։ Նեղություների մասին Հիսուսը ասաց, “Եղբայր եղբոր կ՛մատնե մահի, և հայրը որդուն. Եւ որդիք վեր կ՛կենան ծնողների վրա, և նրանց կ՛սպանեն։ Եւ ամենին ատելի կ՛լինեք իմ անունի համար։” (Մարկոս 13:12, 13) Ուրիշ երկրներում այսօր պատահում է։ Անակնկալի չ՛գաք եթե մարդիկ քեզ մերժեն նախքան այն եոթը տարիները։

Երեմիա մարգարեն ասաց, “Եթե դու հետեւակների հետ վազեցիր և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպես՞ պիտի մրցեիր ձիերի հետ. եւ խաղաղութեան երկրի վրա դու որ ապահով ես, ապա ինչպես՞ պիտի անեիր Հորդանանը բարձրանալիս։” (Երեմիա 12:5) Այո, դու մի քանի նեղություներից անցնում ես։ Բայց եթե այսօրվան փոքր ճնշումներին չես դիմանում, ինչ՞ ես անելու երբ ավելի զորանա այդ նեղությունները։ Եթե այսօրվան արձակուրդի պես Քրիստոնեական կյանքը չես կարող ապրել, ապա ինչ՞ ես անելու երբ իսկական փոթորիկները գան։ Քաջալերում եմ ձեզ լինեք զորավոր Քրիստոնյաներ այսօր։ Եթե այսօր այդ գործը անեք ապագայում զորավոր Քրիստոնյաներ կ՛լինեք։ Դրա մասին մտածեցի երբ իբր մի նոր Քրիստոնյա հովիվ Րիչարդ Վորմբրանցի, Չարչարված Քրիստոսի համար, գիրքը կարդացի։ Դա միայն մի հասարակ կարդալու գիրք չէր։ Դա իմ կյանքը փոխեց։ Քրիստոնա լինելը միշտ արձակուրդ չէ։ Կարող է դժվար լինել։ Իրականում դա դժվար է։ Այո, “քաջացեք” (Հովհաննես 16:33)։ Բայց նաև հաշվի առեք ինչ կարժե (կարդա Ղուկաս 14:28)։ Բոլորը արժանի է, որովհետեւ հավիտյան Քրիստոսի հետ ես ապրելու։

Այժմ խոսքս ուղղում եմ այս գիշերվան ներկա կորածներին։ Հիսուս քեզ սիրում է։ Նա Խաչի վրա մեռավ քո մեղքերի վարձքը վաճարելու համար։ Նա Իր Արյունը թափեց քո մեղքերը մաքրելու համար և գերեզմանից հարություն առնելով քեզ կյանք նվիրեց։ Եթե Նրան վստահես, հավիտյան փրկվեու ես։ Բայց Հիսուսին վստահել միայն մի քանի բառ չէ։ Հիսուսին վստահել այսինքը Հիսուսին վստահել։ Այո, դժվար ժամանակներ են լինելու։ Այո, կարելի է չարչարվես։ Բայց այդ բոլորը կ՛արժե։ Դու Հիսուսին ճանաչելու ես։ Դու Քրիստոսի հետ ես ապրելու հավիտյան եթե Նրան վստահես։ Եթե կ՛ուզես Հիսուսին վստահելու մասին ինձ հետ խոսել, խնդրեմ եկ առջևի երկու շարքերում նստի։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Ջաք Գանը:
“How Firm a Foundation” (‘K’ in Rippon’s ‘Selection of Hymns,’ 1787)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՔԱՋԱԼԵՐԱՆՔ ԵՒ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԵՒ ԱՊԱԳԱՅՈՒՄ

ENCOURAGEMENT AND WARNING IN TRIBULATION – NOW AND IN THE FUTURE

Պատգամը գրվել է Դկ. Ր.Լ Հայմերզի միջոցով
Դկ. Քրիստոֆեր Քէյգընի նյութներով

“Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին։” (Հովհաննես 16:33)

(Հայտնություն 6:9; 7:14; Մատթեոս 24:21;
Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17)

I.   ”Առաջին, “աշխարհքումը նեղություն կունենաք։”
Բ Կորնթացիս 12:7; Հռովմայեցիս 8:35-36.

II.  Երկրորդ, “Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում
խաղաղություն ունենաք”։ Հովհաննես 14:27;
Բ Կորնթացիս 11:24-28; Փիլիպեցիս 4:6-7։

III. Երրորդ, “բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին:”
Հռովմայեցիս 8:35-39; Մարկոս 13:12, 13; Երեմիա 12:5;
Ղուկաս 14:28