Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉ ԳԻՆ ՊԻՏԻ ՎՃԱՐԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԱԿԵՐՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԵՐ

WHAT IT COSTS TO BECOME A CHRISTIAN DISCIPLE
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Փետրվար 17, 2019
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 17, 2019

“Որովհետեւ ձեզանից ով է, որ կամենա աշտարակ շինել, և առաջ չ՛նստի և ծախսը հաշվի թե ավարտելու համար բավական բան ունի՞։” (Ղուկաս 14:28)


Այժմ ինձ հետ բացեք Մատթեոս, գլուխ 16, համար 24։

“Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” (Մատթեոս 16:24)

Այսօր մեծ թվով երիտասարդներ ոչ մի պատճառ և նպատակ չունեն իրենց կյանքի մեջ։ Պարզապես օր օրի ապրում են։ Իրականության մեջ, այնպես է թվում որ նրանք րոպե առ րոպե են ապրում։ Կյանքի հետ այնպես են վարվում կարծես թե հեռատեսիլի քանալներ են փոխում – հաճախ մեկ քանալից մյուսին են անցնում առանց լրիվ ծրագիրը նայելով։

Դրա մեջ մի վտանգ կա։ Երբեք լրիվ պատմությունը չես իմանալու։ Այդպես են վարվում մեծ թվով երիտասարդներ այս եկեղեցու հետ։ “Քանալներն ես փնտռում” – մեկ-մեկ ներս ու դուրս անելով։ Մի Կիրակի եկեղեցի են գալիս իսկ մյուսը Լաս Վեգաս։ Այսպիսով երբեք լրիվ պատմությունը չես իմանալու։ Միայն փոքրիկ մասնիկներ։ Օրինակ, միյան լսելու ես էվոլուցիաի մասին, բայց վրիպելու ես էսքաթալոջի, սոթերոլոջի, դիմոնալոջի, և շատ ուրիշ թեմաները։

Իրական Քրիստոնյա դառնալու համար դու քեզ պիտի լրիվորեն հանձնես Հիսուս Քրիստոսին։

“Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” (Մատթեոս 16:24)

Փրկությունը միայն շնորհքով է։ Չ՛ապաշխարած անձը երբեք չի կարող Հիսուսի պատվերները կատարել, “Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” Բայց Աստված է քեզ այս եկեղեցին բերել, Բարի Լուրը լսելու։ Փյուրիթան Թովմաս Վաթսոնը ուղիղ է ասել, “Երբ Աստված սկսում է քաշել մենք պիտի հետեվենք։” Կամ, կարող ես որոշել չ՛հետեվել, թեկուզ քո սրտի խորքում գիտես որ պիտի հետեվես Նրան։

Չ՛ապաշխարած անձը լեցուն է հակասություններով։ Եկեղեցի է գալիս ու վիճաբանություն է սկսում քարոզիչի ու Սուրբ Գրքի հետ։ Քո սրտում ասում ես, “Սուրբ Գրքին չեմ հավատում։” Բայց մտածում ես, “Կյանքումս ձախողած եմ։ Ոչ մի հույս չունեմ այս իմ վիճակումը։” Հետ ու առաջ ես քաշվում։ Քո մի մասը Աստծո դեմ ապստամբում է, իսկ մյուս մասը սիրում է հավատալ որ Աստծո մեջ հույս կա։ Ներքին պատերազմ կա քո մեջ։ Ամեն անձ որ այս գիշեր այստեղ ներկա է նման մի պատերազմից անցել է։

Այս գիշեր ես կարող եմ եկեղեցու շարքերից անցնելով ձեզ բազում պատմություններ պատմել այստեղում գտնվող երիտասարդների մասին։ Ամեն մեկը ներքին պայքարներ են ունեցել։ Կարելի է նրանց պայքարները քո պայքարների նման չ՛լինի, բայց միշտ նմանություներ կան։ Քո մտքի մի մասը ցանկություն ունի եկեղեցի վերադառնալ այն հույսով որ փրկություն և Աստված գոյություն ունի, իսկ մտքիտ մյուս մասը Աստծո, Սուրբ Գրքի և քարոզիչների դեմ ապստամբում է։

Առաջին, քո պայքարների աղբյուրը ինչ՞ է։ Առաջին, աշխարհն է (ծնողներ, ընկերներ, հաճույք)։ Ապա քո մարմինն է (ուզում ես եկեղեցուց բացակայել, առատորեն սեռային հարաբերություն ունանալ, քո ուզեցածը կատարել)։ Ապա սատանան է իսկ մյուս կողմը Սուրբ Հոգին է։ Նա փոքր մի ձայն է որ քո խղճի հետ է խոսում։ Նա քեզ կանչում է դեպի Հիսուս Քրիստոս և հրավիրում է եկեղեցի գալ։ Ուրեմն, քո հոգուդ մեջ պայքար է առաջանում։ Մի կողմից Աստված է քեզ կանչում – իսկ մյուս կողմից մեղքը և աշխարհային հաճույքները։

Սուրբ Գիրքը ասում է, “Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն՞ էք պաշտելու; Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածները՞… կամ թե Ամորհացիների աստվածները, [Ամերիկացիները] որոնց երկրի մեջ դուք բնակվում եք. բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու։” (Հեսու 24:15) Դու որոշում պիտի կատարես։ Դժբախտավար, ձեզանից շատեր սխալ ընտրություններ էք անում։ Իմ 60 տարիների ծառայության փորձառությունը ասում է որ հավանական է դուք սխալ ընտրություն անեք։ Սուրբ Գիրքը ասում է,

“Եւ մահը ցանկալի պիտի լինի կեանքից։” (Երեմիա 8:3)

Իսկ դու ինչպես՞։

Երկրորդ, ինչու՞ պիտի ճիշտ ընտրություն կատարես։ Ինչու՞ պիտի ամեն Կիրակի այս եկեղեցին գալ։ Ինչու՞ պիտի Քրիստոսին գալ և ապաշխարել։

1. Որովհետեւ քո ապրելուն իմաստ է տալիս։

2. Որովհետեւ քո անհաջողություւները կ՛հեռացնի։ Քրիստոսին եկողը անհաջող չէ համարվում։

3. Որովհետեւ ապագայի համար քեզ հույս է տալու։

4. Որովհետեւ քեզանից հեռացնելու է քո խղճի խայթը ու առաջնորդելու է մի առատ ու խաղաղ կյանքի մեջ։

Սաբինա Վուրմբրանդը մի պայծառամիտ, ժպտուն կին է եղել որովհետեւ Հիսուս Քրիստոսին անձամբ ճանաչում էր։ Սաբինան հաճախել է մեր եկեղեցին նախքան մեր եկեղեցին ճանաչվի իբրեւ անկախ Մկրտչական եկեղեցի։ Ես և իմ կինս, հովիվի և Տիկ. Վուրմբրանդի հետ նրանց տնում ընթրել ենք։ Նա Քրիստոսի համար ամեն բան զոհել է։ Բայց նա իմ կեանքումս տեսած ամենա ուրախ կինն էր։

Հարցրեք նրանից որ քանի տարիներ է այս եկեղեցին է գալիս! Պիտի հարցնեիք Սաբինա Վուրմբրանդից, որ հիմա երկնքումն է! Նրանք ձեզ ճշմարտությունը կասեն! Դու պիտի ընտրություն անես այս եկեղեցին գալու համար և ապաշխարելու համար որովհետեւ դա ճիշտ որոշումն է։ Այդ պատճառով է որ քո սրտում մի փոքրիկ ձայն ասում է, “Դու գիտես որ նա ճիշտ է։”

Իսկ երրորդը, եթե ուզում եք Քրիստոնեական կյանքը ապրել պիտի ձեզ ասեմ որ կան բաներ որ պիտի հրաժարվեք, և կան բաներ որ պիտի սկսեք անել։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Հիսուս ասաց։

“Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” (Մատթեոս 16:24)

Երբ կարդում ես Սուրբ Գիրքը, գտնում ես որ Աստված պահանջում է կատարյալ նվիրվածություն։

Տեսեք Աստված ինչ պահանջեց Ապրահամից։ Աստված մի օր ասաց, “Ապրահամ, առ քո սիրած մեկ հատիկ որդի Իսահակը և Մորիայի երկիրը գնա, և այն տեղ նրան ողջակեզ արա այն սարերի մեկի վրա որ ես քեզ կասեմ։”

Ապրահամը Աստծուն հնազանդեց ու գնաց իր որդուն ողջակեզի սեղանի վրա դրավ և դանակն առավ որ իր որդուն մորթե ի հնազանդություն Աստծուն։ Բայց Աստված նրան արգիլեց։ Աստված նրան ասեց, “Ձեռքդ տղային մի դպցնիր Ապրահամ, որովհետեւ իմացա որ դու Աստվածանից վախում ես, և քո մեկ հատիկ որդին ինձանից չ՛խնայեցիր։”

Կամ կարդացեք Մովսեսի մասին։ Մովսեսը Փարավոնի աղջկա որդեգրածն էր։ Նա Եգիպտոսի գահաժառանգն էր և կարող էր դառնալ իր ժամանակի ամենամեծ կայսրության թագավորը։ Նա բոլոր հարստութունը և զորությունը ու բոլոր փառքերը որ մի մարդ կ՛ցանկանա ուներ։ Բայց Մովսեսը երես դարձրեց այդ բոլորից որպեսզի Աստծո ժողովրդի հետ տառապի։ Աստված Մովսեսից պահանջեց ամեն բանից հրաժարվի որպեսզի օգտագործվի Նրա ձեռքում։ Ապա Աստված նրան անապատ տարավ սովորելու, աղոթելու, և ուսումնասիրելու։

Կամ Հովսեփը։ Հովսեփը ստրուկի պես իր եղբայրների միջոցով ծախվեց։ Նա ստպիված եղավ Եգիպտոս գնալ և աշխատել Պետափրես համար։ Նա շատ հեռու էր իր ընտանիքից ու ընկերներից։ Միայն մի պատանի էր և չեր կարող փոխզիջում անել։ Ոչ ոք այդ մասին գիտեր, բացի Աստված։ Պետափրեսի կինը շատ գեղեցիկ էր և փորձեց համոզել Հովսեփին իր հետ քնել։ Նա գիտեր որ թագավորության մեջ կարող էր առաջանալ Պետափրեսի կնոջ միջոցով – բայց նրան մերժեց։ Երբ կինը նրան բռնեց, իր վերնաշաբիկը թողնելով փախավ։ Կինը նրան դատապարտեց կեղծ բռնաբարության համար, և Հովսեփը բանտարկվեց ու մահվան դատապարտվեց։ Աստված այս երիտասարդին փորձում էր թե արդեոք հավատարիմ է թե ոչ։ Հետագայում բանտից ազատվելով երկրորդ պաշտոնը ստացավ Եգիպտոսում թագավորից հետո։

“Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” (Մատթեոս 16:24)

Կամ Դանիելի մասին կարդացեք։ Նրանք Դանիելին ասացին, “Այլեւս ոչ մի աղոթք Բաբիլոնում պիտի կատարես։ Եթե աղոթես, առյուծների գուբն ես գցվելու։”

Բայց Դանիելը պատուհաները բացելով, ամեն օր երեք անգամներ աղոթեց։ Եւ թեկուզ նա երկրի վարչապետն էր, նրան առյուծների գուբը նետեցին։ Դանիելը չ՛գիտեր որ Աստված առյուծների բերանը կ՛փակի։ Աստված նրան կանչում էր հավատքի գինը վճարել և նա պատրաստ էր վճարելու։

Եւ Հիսուս այս գիշեր քեզ ասում է,

“Եթե մեկը կամենում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեվից գա։” (Մատթեոս 16:24)

Սա նշանակում է որ դու պիտի ուրիշներից տարբեր լինես։ Այսօր շատ երիտասարդներ միանման են հագնվում և իրար նման են։ Իրար նման էլ վարվում են։ Վախենում են տարբեր լինել։ Եթե ընկերներ ունես որ իրենց գլուխը ածելիում են ու մի օղակ են դնում իրենց քթին, դու էլ ուզում ես նույնը անել – չես ուզում տարբեր լինել – որպեսզի նրանց մեջ տեղ ունենաս։ Բայց Սուրբ Գիրքը քեզ կանչում է ուրիշ բանի համար – ամբոխի միջից դուրս գալ ու մտքով ու հոգով հերձված չ՛լինել։

Երբ ուրիշներ ասում են Աստված չկա կամ Աստված կարեւոր չէ, դու պիտի հոժար լինել Նրա համար կանգնել ու ասել որ Նա կարեւոր է ու քո կյանքի կենտրոնն է! Սաբինա Վուրմբրանդը այդ գործը արավ, թեկուզ իր երկու եղբայրները ու քույրը, և ծնողները Հիթլերի բանակներում սպանվեցին, Համաշխարհային Երկրորդ պատերազմի ժամանակ, Հրյաներին Ռոմանիայից հանելու համար ։

Երբ ուրիշներ ասում են, “Մկրտչական եկեղեցին մի վերադառնա։ Ինձ հետ եկ, ուրիշ տեղ գնանք” դու պիտի հոժար լինես ասելու, “Ոչ։ Վերադառնալու եմ։ Ես Աստծոն ուզում եմ։ Հիսուս Քրիստոսին եմ ուզում ինչ գնով որ լինի! Ես ուզում եմ դարձյալ լսել կտրուկ քարոզիչին։ Ես ուզում եմ ունենալ այն ինչ Մկրտչական եկեղեցու ժողովուրդը ունեն!”


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Ջաք Գանը:
“The Master Hath Come” (Sarah Doudney, 1841-1926)