Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍ ԻՆՉՊԵՍ Է ԻՐ ԵՐԿՐՎԱՎՈՐ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

HOW CHRIST WILL SET UP HIS EARTHLY KINGDOM
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հունվար 13, 2019
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 13, 2019

“Եւ նրա ոտները կանգնած կլինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է դեպի արեւելք, և կ՛պատառվի Ձիթենեաց սարը միջիցը դեպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ՛լինի, և սարի կեսը կ՛քաշվի դեպի հիւսիս, և կեսը՛ դեպի հարավ։ Եւ դուք կ՛փախչեք իմ սարերի ձորը. Որովհետեւ սարերի ձորը պիտի հասնի Ասալ. Եւ դուք պիտի փախչեք ինչպես որ գետնաշարժիցը փախաք՛ Հուդայի Ոզիա թագավորի օրերումը. Եւ պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ … Եւ այն օրը պիտի լինի, որ լույս չի լինիլ, պայծառները կ՛աղոտանան։” (Զաքարիա 14:4-5, 9)


Համարյա բոլորը աշխարհը լսել է Քրիստոսի առաջին գալստյան մասին, ուղարկված Աստծո միջոցով, կույս Մարիամ միջոցով, ծնված մի մսուրի մեջ, Բեթլեհեմում։ Այո, բոլորդ լսել եք Քրիստոսի երկրորդ գալստեան մասին։ Սուրբ գրքում Քրիստոսի երկրորդ գալստյան մասին ավելի շատ է նշված, չափանիշը ութով մեկ է։ Դկ. Դեյվիդ Ջերեմիան ասեց,

Աստվածաբաների հաշիվով 1,845 անգամներ, Սուրբ Գրքում Երկրորդ Գալստյան մասին մեջբերում է եղել, որը 318 անգամներ Նոր Կտակարանումն է միայն։ Նրա վերադառնալու մասին, տասնեոթը անգամներ Հին Կտակարանի գրքերում և տասից եոթ անգամներ Նոր Կտակարանի ամեն մի տասը գլուխներում շեշտվել է։ [Քրիստոս] Ինքը քսան երկու անգամներ Իր վերադառնալու մասին խոսել է։ Նոր Կտակարանում Երկրորդ Գալուստը, հավատքից հետո, ամենա շատ իշխող թեման է։ (David Jeremiah, D.D., What in the World is Going On?, Thomas Nelson Publishers, 2008, page 217)

Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին, ամենա պարզ գլուխը գտնվում է Զաքարիա 14:4-5, 9։ Երեք լավ դասեր ենք սովորում այս համարներից։

I. Առաջին, Քրիստոս վերադառնալու է Ձիթենյաց Սարի վրա։

Համոզված եմ որ Scofield-ի նոտան շատ ճիշտ է։

Զաքարիա 14-ը ամփոփում է բոլոր նյութը։ [Դեպքերի] կարգն է: (1) Ազգերի հավաքութը, հ. 2 (see “Armageddon,” Rev. 16:14; 19:11, note); (2) ազատագրոււմ, հ. 3; (3) Քրիստոսի վերադարձը Ձիթենեաց Սարը, և տեսարանի ֆիզիքական փոփոխությունը, հ. 4-8; (4) Թագավորության հաստատումը, և կատարյալ երկրավոր օրհնություն, հ. 9-21 (The Scofield Study Bible, 1917 edition, p. 978; note on Zechariah 13:8)

Հեթանոս աշխարհի զորությունը, առաջնորդվելով Նեռի միջոցով, իր զորքերը ուղարկելու է Իսրայելի դեմ Մեգիդո Հովիտում, ճանաչված Արմագեդոն անունով։ Նեռի զորքերը մոտենալու են Երուսաղեմին, բայց հանկարծ Քրիստոս երկնքում հայտնվելու է ու հաղթելու է նրանց։ Խնդրեմ ոտնկաց կարդանք Զաքարիա 14:3-4։

“Եւ Տերը դուրս պիտի գա, և պիտի պատերազմե այն ազգերի հետ, ինչպես նրա պատերազմի օրը՛ ճակատամարտի օրումը։ Եւ նրա ոտները կանգնած կ՛լինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է դեպի արեւելք, և կ՛պատառվի Ձիթենեաց սարը միջիցը դեպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ՛լինի, և սարի կեսը կ՛քաշվի դեպի հիւսիս, և կեսը՛ դեպի հարավ։” (Զաքարիա 14:3-4)

Խնդրեմ նստեք։

“Նրա ոտները կանգնած կ՛լինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա” (Զաքարիա 14:4)։ Ձիթենեաց Սարը Երուսաղեմի արևելեան մասում է գտնվում։ Սա նույն Ձիթենեաց Սարն է ուր Հիսուս գնաց աղոթելու, Իր ձերբակալման գիշերում։ Սա նույն Ձիթենեաց Սարն է որ Հիսուս դեպի երկինք համբարձվեց, արձանագրված Գործք Առաքելոց 1:9-12։

“Եւ երբոր այս ասեց, նրանք նայելիս՛ վերացավ. Եւ մի ամպ վեր առավ նրան նրանց աչքերից։ Եւ դեռ որ նրանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինքը նրա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նրանց սպիտակ հանդերձներով. Որ եւ ասեցին, Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիկ էք անում դեպի երկինքը. Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կ՛գա ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս։ Այն ժամանակ ետ դառան Երուսաղեմ Ձիթենեաց անվանված սարիցը, որ մոտ է Երուսաղեմին շաբաթ օրվա ճանապարհի չափ:” (Գործք Առաքելոց 1:9-12)

“Նրա ոտները կանգնած կ՛լինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա” (Զաքարիա 14:4)։ Նույն ոտքերը որ Խաչի վրա գամվեցին իջնելու են նույն սարի վրա ուր Նա Երկինք համբարձվեց Գործք Առաքելով 1:9։

“Եւ կ՛պատառվի Ձիթենեաց սարը միջիցը դեպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ՛լինի, և սարի կեսը կ՛քաշվի դեպի հիւսիս, և կեսը՛ դեպի հարավ։” (Զաքարիա 14:4)։ Դկ. ՄաքԳիին ասաց,

Այստեղում բացատրվել է ֆիզիքական մեծ փոփոխությունները որ կատարվելու են մեզ համար ։ Մեծ երկրաշարժ է տեղի ունենալու, և Ձիթենեաց Սարը մեջտեղից կիսվելու է։ Կեսը դեպի հիւսիս է գնալու և մյուս կեսը դեպի հարավ։ “Եւ մի մեծ հովիտ է ստեղծվելու”։ (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1982, volume III, p. 986)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Ուրեմն, դա առաջին կետն է – Քրիստոս վերադառնալու է երկնքից Ձիթենեաց Սարը։

II. Երկրորդ, Քրիստոս վերադառնալու է Իր բոլոր սուրբերով։

Ուշադրություն դարձրեք հինգերորդ համարի վերջի մասին։

“Եւ պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ։” (Զաքարիա 14:5)

Սա նշանակում է բոլոր հափշտակված Քրիստոնեաները երկնքից իջնելու են Ձիթենյաց սարի վրա, հետեվելով Քրիստոսին։ Այս դեպքը Ենովքի միջոցով մարգարեացած է։

“Ենովքն էլ, որ եոթներրորդն է Ադամից, սրանց համար մարգարեացավ և ասեց. Ահա Տերը եկավ իր բիւրավոր սուրբերովը։” (Հուդա 14)

Եւ Հովհաննես առաքյալը սրա մասին խոսում է Հայտնություն 19:14-ում, “Եւ երկնքի զորքերը նրա ետեվից գնում էին սպիտակ և մաքուր բեհեզ հագած,” երբ Նա իջնելու է Ձիթենյաց Սարը ոչնչացնելու Նեռի զորքը։ Դկ. Ջերամայան այսպես է ասել,

Երկնքի զորքերը որ Քրիստոսի հետ երկրորդ գալստեան գալու են, բաղկացած են լինելու սուրբերից և հրեշտակներից – քո և իմ նման մարդիկ կողք-կողքի կանգնելու ենք երկնային արարածների հետ անսահման զորությունով … նրանք չեն կռվելու։ Հիսուս Ինքը ապստամբին սպանելու է։ (David Jeremiah, ibid., p. 224)

“Եւ պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ։” (Զաքարիա 14:5)

Դկ. ՄաքԳին ասեց,

Սա մի շատ հետաքրքրի համար է Սուրբ Գրքում։ Դա պատկերն է Տեր Հիսուս Քրիստոսի որ երկիր պիտի վերադառնա։ Նաև կարող ենք դրա մասին կարդալ Հայտնություն 19-ը համարում, ուր գրված է երկնային զորքերը Նրան հետեվելու են։ (J. Vernon McGee, ibid.)

Սա երկրորդ կարեւոր կետն է Զաքարիաի մարգարեության մեջ – Քրիստոս վերադառնալու է հաղթելու Նեռի զորքին Իր սուրբերի հետ։ Բոլոր ճշմարիտ ապաշխարածները, ժամանակի սկզբից, նրա հետ Քրիստոսի հետ վերադառնալու են։

Տասը հազար անգան տասը հազար
   Պայծառ փայլուն զգեստով,
Փրկված սուրբերի բանակը,
   Հավաքվել են ուղղաձիգ լույսում,
Վերջացավ, բոլորը վերջացավ,
   Նրանց պատերազմը մահի ու մեղքի հետ;
Ոսկեա դարբասները բացավ,
   Եւ հաղթողները ներս մտան։
(“Ten Thousand Times Ten Thousand,” Henry Alford, 1810-1871)

Ջան Սենիք և Չարլզ Վեսլին գրել են,

Ահա! Նա գալիս է ամպերով,
   Նա որ մեր փրկության համար զոհվեց,
Հազարավոր, հազարավոր սուրբեր մասնակցեցին,
   Փողը փչեցին Իր հաղթանակով,
Ալելույա! Ալելույա!
   Աստված հայտնվեց աշխարհի վրա թագավորելու։
(“Lo! He Comes,” John Cennick, 1718-1755;
      alt. Charles Wesley, 1707-1788)

III. Երրորդ, Քրիստոս վերադառնալու է Իր երկրավոր
Թագավորությունը հաստատելու։

Խնդրեմ ոտքի վրա կանգնել երբ կարդում եմ Զաքարիա 14:9

“Եւ Տերը Թագավոր կ՛լինի բոլոր երկրի վրա. Այն օրը մեկ կ՛լինի Տերը, և Նրա անունն էլ մեկ։” (Զաքարիա 14:9)

Խնդրեմ նստեք։ Այդ օրում Քրիստոս թագավոր է լինելու բոլոր աշխարհի վրա։ Քրիստոնեաները իրեց երկու հազար տարիների աղոթված աղոթքի պատասխանը ստանալու են,

“Գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն՛ այնպես էլ երկրի վրա։” (Մատթեոս 6:10)

Եւ Նրա աշխարհային Թագավորությունը հազար տարի է տեվելու։ Խնդրեմ դարձրեք Հայտնություն, գլուխ 20, համար 4-ից 6-ը։ Այս համարները բարձր ձայնով կարդանք։

“Եւ տեսա աթոռներ, և նրանց վրա նստեցին և դատավորություն տրվեցավ նրանց, և նրանց հոգիքը որ գլխատվել էին Հիսուսի վկայության համար և Աստուծո խոսքի համար, և նրանց որ չ՛երկրպագեցին գազանին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չ՛առան իրանց ճակատի և ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վրա, և սրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորություն արին հազար տարի։ Իսկ մեռելների մնացեալները չ՛կենդանացան, մինչև որ հազար տարին լրանա։ Սա առաջի հարությունն է։ Երանելի և սուրբ է, որ բաժին ունի առաջի հարության մեջ, սրանց վրա իշխանություն չ՛ունի երկրորդ մահը. այլ Աստուծո և Քրիստոսի քահանաներ կ՛լինեն. և նրա հետ կ՛թագավորեն հազար տարի։” (Հայտնություն 20:4-6)

Եհովայի Վկաները հավատում են 1,000-ամիայի Թագավորությանը։ Բայց իրենք էլ չ՛գիտեն ինչպես ներս մտնել! Իմ գրասենեակում Եհովայի Վկաների թերթիկը ունեմ “Բոլոր Տառապանքները Շուտով Վերջանալու է!” խորագրով։ Թերթիկի վերջում գրված է, “Երբ վերջը գա, ով՞ է գոյատեվելու ... նրանք որ սովորելու են Եհովայի կամքը և կատարելու են”։ (“Բոլոր Տառապանքները Շուտով Վերջանալու է!” Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania, 2005, p. 6)։ Ուրեմն, Եհովայի Վկաները սովորեցնում են որ Թագավորության մեջ մտնելու համար պիտի “սովորել” Աստծո -ճշմարտությունը “և կատարել։” Դա մի շատ մեծ սխալ է։ Դա գործերով փրկվելու սխալն է – փրկվել “մի բան սովորելով ու “կատարելով” այդ! Զարմանալիորեն Եհովայի Վկաների սխալը շատ նման է Կաթոլիկների սխալին որ հաճախ դրա մասին խոսում են։ Կաթոլիկները ու Եհովայի Վկաները երկուսն էլ գործերով փրկությունն են սովորեցնում, փրկվել սովորելով ու կատարելով!

Բայց Սուրբ Գիրքը սովորեցնում է շնորհքով փրկվելու մասին, ոչ թե սովորելով ու կատարելով; ոչ մարդկային ջանքերով, միայն շնորհքով։

“Որովհետեւ շնորհքով եք փրկված հավատքի ձեռովը և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգեւն է. Ոչ թե գործերից որ մեկը չ՛պարծենա։” (Եփեսացիս 2:8-9)

Ջան Նիւթոնը ասեց,

Հիանալի շնորհք! Ինչ քաղցր ես դուն
   Փրկեցիր խեղճն ինձ պես!
Կորսված էի, բերիր զիս տուն,
   Ու կույր, արդ տեսնեմ ես։


Շնորհքով սկսավ սիրտս վախնալ,
   Շնորհքով երկյուղս անցավ,
Ինչ անգին շնորհք, ինչ շնորհք
   Որ հավատալ տվավ!
(“Amazing Grace,” John Newton, 1725-1807)

Թող որ Աստված իր շնորհքը ձեզ պարգեւի

“Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կ՛փրկվիս դու՛ և քո տունը։” (Գործք Առաքելոց 16:31)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր. Ջաք Գանը:
“He is Coming Again” (Mabel Johnston Camp, 1871-1937)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՔՐԻՍՏՈՍ ԻՆՉՊԵՍ Է ԻՐ ԵՐԿՐՎԱՎՈՐ
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

HOW CHRIST WILL SET UP HIS EARTHLY KINGDOM

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ նրա ոտները կանգնած կլինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է դեպի արեւելք, և կ՛պատառվի Ձիթենեաց սարը միջիցը դեպի արեւելք ու արեւմուտք. Խիստ մեծ ձոր կ՛լինի, և սարի կեսը կ՛քաշվի դեպի հիւսիս, և կեսը՛ դեպի հարավ։ Եւ դուք կ՛փախչեք իմ սարերի ձորը. Որովհետեւ սարերի ձորը պիտի հասնի Ասալ. Եւ դուք պիտի փախչեք ինչպես որ գետնաշարժիցը փախաք՛ Հուդայի Ոզիա թագավորի օրերումը. Եւ պիտի գա իմ Տեր Աստվածը բոլոր սուրբերը քեզ հետ … Եւ այն օրը պիտի լինի, որ լույս չի լինիլ, պայծառները կ՛աղոտանան։” (Զաքարիա 14:4-5, 9)

I.   Առաջին, Քրիստոս վերադառանլու է Ձիթենյաց Սարի վրա,
Զաքարիա 14:3-4; Գործք Առաքելոց 1:9-12

II.  Երկրորդ, Քրիստոս վերադառնալու է Իր բոլոր սուրբերի հետ
Զաքարիա 14:5; Հուդա 14; Հայտնություն 19:14

III. Երրորդ, Քրիստոս վերադառնալու է Իր երկրավոր
Թագավորությունը հաստատելու,
Զաքարիա 14:9; Մատթեոս 6:10: Հայտնություն 20:4-6;
Եփեսացիս 2:8-9; Գործք Առաքելոց 16:31