Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ – ԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԱՅՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ

WHY WE DO WHAT WE DO – IN EVANGELISM
(Armenian)

Քարոզը պատրստել է Դկ. Ք. Լ. Քէյգընը
և քարոզվել Պատվելի Ջան Քէյգընի միջոցով
Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան,
Հոկտեմբեր 28, 2018
A sermon written by Dr. C. L. Cagan
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 28, 2018

“Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր որ մտնեն”
(Ղուկաս 14:23)


Մենք ավետարանչություն ենք անում որպեսզի մարդիկ մեր եկեղեցին գան և լսեն Ավետարանի լուրը։ Ուրիշ եկեղեցիներում, անդամները աղոթում են “մեղավորի աղոթքը” մարդկանց հետ փողոցում և նրանց հրավիրում եկեղեցի երբ նրանք “որոշում” են կատարում։ Բայց մեր առաջի գործը, մարդկանց եկեղեցի հրավիրելն է։ Հետո նրանց եկեղեցի ենք բերում։ Երբ նրանք գալիս են, եկեղեցում ընկերներ են գտնում։ Ավետարանի քարոզչությունն են լսում։ Նրանցից ոմանք մնում և վստահում են Քրիստոսին և հիանալի Քրիստոնյաներ են դառնում։ Այս նոր մեթոդը մեր հովիվ, Դկ. Հայմերզի միջոցով է առաջարկվել։ Նա հնարեց այդ որովհետեւ նկատեց բոլոր ուրիշ մեթոդները ձախողեցին կորած մարդկանց մեր եկեղեցին բերել։

Ինչ՞ է Դկ. Հայմերզի մեթոդը։ Ինչ՞ ենք անում ավետարանչության ժամանակ։ Չորեքշաբթի գիշեր, Հինգշաբթի գիշեր և ուրիշ ժամանակներ երկու երկու հոգիներով, համալսարաները, առեվտրական վայրերը ու Լոս Անջելեսի հանրային վայրերն ենք այցելում։ Մեզանից շատեր մենակ ենք գնում։ Այն տեղում մարդկանց ենք մոտենում ու նրանց հետ խոսում ենք։ Մենք չենք փորձում նրանց անմիջապես Քրիստոսին բերել և “մեղավորի աղոթքը” նրանց հետ չենք աղոթում: Փոխարենը նրանց բացատրում ենք մեր եկեղեցին ինչպես է։ Եկեղեցում բազում երիտասարդ աղջիկ և տղաներ կան որ կարող են նրանց հետ ընկերանալ։ Նրանք մի պատգամ են լսելու և ապա եթե առավոտյան գան ճաշի են մասնակցելու կամ եթե երեկոյան գան ընթրելու ենք։ Նրանք մի ֆիլմ են նայելու և ապա մի խնջույք է լինելու – մենք տոնում ենք որևե մեկի ծննդյան օրը։ Նրանք շատ հաճելի ժամ են ունենալու։ Նրանցից շատեր ուզում են որ գան!

Ապա նրանցից ստանում ենք նրանց անունը և հեռախոսի համարը։ Հետո, այս անուները ու համարները հանձնում ենք մեր փորձառու սարգավակներին ու Քրիստոնյա գործիչներին։ Այս աշխատողները մարդկանց զանգում են, և մեր եկեղեցու մասին բացատրում ու հրավիրում են նրանց գալ եկեղեցի, եթե երթեվեկության հարմարություն չունեն, անդամներից մեկը նրանց Կիրակի օրը եկեղեցի է բերում ու տուն ենք վերադարձնում։ Շատեր առաջի անգամվան համար երբ զանգում ենք, եկեղեցի են գալիս։ Ոմանք այդ օրը զբաղված են և մի ուրիշ օր են գալիս։ Երբ գալիս են քարոզ են լսում և շատ լավ ժամ են անցկացնում ընկերություն կազմելով ճաշի և խնջոյքից ժամանակ - և նրանցից շատեր վերադառնում են!

Այս մեթոդը գործում է! Վերջի հինգ շաբաթներում, հարյուրից ավելի մարդիկ մեր եկեղեցին եկան, առաջի, երկրորդ կամ երրորդ անգամվան համար։ Եւ նրանցից ոմանք մնացին եկեղեցում և վստահեցին Քրիստոսին։ Այս մեթոդը իսկապես մարդիկ է բերում մեր եկեղեցին։ Դա գործում է!

Դկ. Հայմերզը Քրիստոսի խոսքի հիման վրա, որը գտնվում է Ղուկաս 14:23-ում հիմնադրեց այս մեթոդը, “Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր որ մտնեն”։ Նախ կորած մարդկանց եկեղեցի ենք բերում։ Այնտեղում նրանք լսում են Բարի Լուրը և վստահում Քրիստոսին։ Արդի Ամերիկյան եկեղեցիները ճիշտ հակառակն են անում։ Նրանք մարդկանց արագորեն առաջնորդում են “որոշում կայացնել” փողոցում։ Բայց համարյա նրանցից ոչ մեկը եկեղեցի չեն գալիս։ Նրանց մեթոդը որոշում է արտադրում, ոչ ապաշխարություն։ Այսօր կ՛ուզեմ բացատրել թե ինչու մենք նրանցից տարբեր կերպով ենք ավետարանչություն անում։

Ինչու՞ ենք մենք դուրս գնում մարդկանց անուները հավաքում ու նրանց հրավիրում մեր եկեղեցին, և չենք փորձում նրանց փրկության առաջնորդել երբ խոսում ենք նրանց հետ։

Առաջին, մեր ճանապարհը Սուրբ Գրային է։ Բոլոր Նոր Կտակարանի մեջ այդպես է։ Անդրեասը տասներկու աշակերտներից մեկն էր։ Սուրբ Գիրքը ասում է,

“Անդրեասը՛ Սիմոն Պետրոսի եղբայրն՛ այն երկուսից մեկն էր, որ Հովհաննեսիցը [Մկրտիչ] լսեցին և նրա ետեւից գնացին։ Սա առաջ գտնում է իր Սիմոն եղբորն և նրան ասում։ Մեսիան գտել ենք, որ թարգմանվում է Քրիստոս։ Եւ բերավ նրան Հիսուսի մոտ։” (Հովհաննես 1:40-42)

Անդրեասը շատ բան չ՛գիտեր։ Բայց գիտեր որ Հիսուսը Մեսայիան էր։ Անդրեասը չեր շրջում մեղավորների աղոթքը աղոթելով։ Բայց իր եղբորը Սիմոն Պետրոսին բերեց Հիսուսի մոտ և Պետրոսը դարձավ Հիսուսի աշակերտը։ Հետագայում Պետրոսը դարձի եկավ և Պենտեկոստեի օրում քարոզեց և երեք հազար հոգիներ վստահեցին Քրիստոսին։ Բայց դա սկսեց երբ նա իր եղբորը հետեվեց և հանդիպեց Հիսուսին։

Փիլիպոս աշակերտը նույնը արավ Նաթանայելին։ Նա Նաթանայլին ասաց, “Եկ և տես։” (Հովհաննես 1:46) Փիլիպոսը շատ չ՛գիտեր։ Բայց Նաթանայլին բերեց Հիսուսին տեսնի, և մեծ փոփոխություն եղավ։

Մի օր Հիսուս Սամարիայի միջով անցնելիս մի կնոջ փրկության առաջնորդեց։ Կինը Սուրբ Գիրքը չ՛գիտեր։ Նա Հրյա չէր։ Բայց վստահեց Հիսուսին։ Նա չ՛գնաց քաղաքը մարդկանց առաջնորդելով մեղավորի աղոթքը աղոթելով։ Բայց ամենքին հրավիրեց որ գան և տեսնեն Հիսուսին։ Սուրբ Գիրքը ասում է,

“Կինն [Սամարացի] էլ իր կուժը թողեց, և գնաց քաղաք, և մարդկանց ասեց։ Եկեք տեսեք մի մարդ, որ ինձ ասեց բոլոր ինչ որ գործել եմ. արդեոք՞ նա է Քրիստոսը։” (Հովհաննես 4:28, 29)

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Բոլորը կարող են դա անել – թեկուզ եթե փրկված չես։ Պետք չունես դասարան մասնակցել, Սուրբ Գրքի վարդապետությունները սովորելու։ Չես փորձում մարդկանց հարցերի պատասխանը տալ։ Չես փորձում մարդկանց փողոցում փրկության առաջնորդել։ Դու միայն նրանց հրավիրում ես եկեղեցի գալ, ընկերներ կազմել և լավ ժամ ունենալ։ Բոլորը կարող են դա անել – և մենք դա անում ենք։

Երկրորդ, որովհետեւ մեր մեթոդը գործում է։ Շատ եկեղեցիներ բոլորովին ավետարանչություն չեն անում։ Բայց եթե անում են, գնում են փողոցներում կամ տան դռան առջև մարդկանց հետ խոսում են։ Նրանց անմիջապես կործ մարդկանց “փրկության ծրագիրը” բացատրում են և նրանց ասում են “մեղավորի աղոթքը” աղոթեն նույն պահին։ Սա “decisionism” որոշում կայացնել է և անձը որ “որոշում” է կատարում համարվում է ապաշխարած և “փրկված”։ Նրանից հետո եկեղեցիները “հետեվում են” այս մարդկանց – բայց համարյա ոչ մեկը եկեղեցի չեն գալիս։ Իմ հայրը, Դկ. Քէյգընը մի ֆոնդամենթալիստ Մկրտչական եկեղեցի այցելեց, որտեղ ամեն շաբաթ 900-ից ավելի մարդկանց հետ աղոթք էին անում – բայց եկեղեցու անդամները միայն 125 հոգիներ էին։ 900 հոգիներ որոշում էին կատարում, բայց ոչ մեկը եկեղեցի չէին գալիս։ Նրանք մի աղոթք աղոթեցին, բայց երբեք չ՛եկան Քրիստոսին։

Ինչու՞ մենք այդ եկեղեցիների նման չենք անում։ Որովհետև չի գործում։ Եկեղեցու անդամները հարյուրավոր մարդկանց առաջնորդում են մեղավորի աղոթքը աղոթելու։ Բայց նրանցից համարյա ոչ մեկը եկեղեցի չեն գալիս։ Նրանք Քրիստոնյա չեն դառնում։ Նրանք մի “որոշում” են կատարում բայց դարձի չեն գալիս։

Ինչու՞ մենք չենք փորձում տեղում մեղավորներին Քրիստոնյա դարձնել երբ նրանց հետ խոսում ենք։ Որովհետեւ նրանք Քրիստոնյա չեն դառնում! Փոխարեն, դուրս ենք գնում և մարդկանց մեր եկեղեցին ենք հրավիրում։ Նրանց անուները ու հեռախոսի համարն ենք առնում։ Մեր սարգավակները ու հեռախոսի առաջնորդները նրանց զանգում ու երթեւեկության հարմարություն են ստեղծում որպեսզի Կիրակի օրը եկեղեցի գան։ Մենք նրանց մեր մեքենաներով եկեղեցին ենք բերում և նրանց հետ ընկերանում ենք։ Մենք միշտ Կիրակի առավոտյան ժողովից հետո ճաշ ունենք, և երեկոյան ժողովից հետո ընթրիք և փորձում ենք նրանք ուրախ պահել։ Ապա մեր սարգավակները ու աշխատողները նրանց հրավիրում ենք եկեղեցի վերադառնան։

Ինչու՞ ենք անում այն ինչ անում ենք։ Որովհետեւ աշխատում է։ Մեր մեթոդը մարդկանց եկեղեցի է բերում։ Եկեղեցում Ավետարանն են լսում։ Ոմանք անմիջապես վստահում են Քրիստոսին, բայց շատեր պետք ունեն շաբաթներ կամ ամիսներ լսեն մինչև ապաշարեն։ Ապա իրենց բոլոր կյանքում ապրում են իբրեւ Քրիստոնյա։ Ուրիշ միջոցները ոչ ոքու չե շահում!

Մի քանի ամիսներ առաջ իմ հոր Դկ. Քէյգընի և Նոա Սանգի հետ Աֆրիկա գնացինք։ Մենք Ուգանդայի, Քէնիաի և Րոանդայի եկեղեցիներում քարոզեցինք։ Քենիայում հովիվների համագումարում խոսեցինք։ Երեկոյան ուշ ժամին ժողովը վերջացավ։ Դկ. Քէյգընը հովիվներին ասաց, “Եկեք դուրս ելենք և անուներ հավաքենք։” Նրանք Քենիայի, Նայրոբի քաղաքի փողոցները գնացին և հովիվները Սուահիլի լեզվով թարգմանեցին։ Մենք մարդկանց հետ խոսեցինք և նրանց հեռախոսի թվերը առանք, ապա նրանց հրավիրեցինք եկեղեցի գալ։ Հովիվները նրանց զագեցին և հարմարություն ստեղծեցին եկեղեցի գնալ։ Այն օրը հինգ այցելողներ ունեցան! Երբ մենք Րոանդա գնացինք, հովիվները նորեն այդ գործ արեցին և ուրիշ այցելողներ ունեցան Կիրակի օրը!

Հովիվները շատ էին ուրախացել։ Նրանք մի մեթոդ էին գտել որ աշխատում է! Նրանք մեզ ասեցին անցյալում շատ ջանք էին թափել և շատ դրամ էին ծախսել որպեսզի ժողովներ կազմակերպեն մարդիկ օգնել որոշում կատարել, բայց նրանցից ոչ մեկը եկեղեցի եկան։ Հովիվները կարծում էին որ դա ավետարանչության միակ ճանապարհն է։ Նրանք շատ էի ուրախացել մեր մեթոդը սովորելով, որով իսկականից մարդկանց եկեղեցի է բերում։

Երրորդ, մեր մեթոդը ոչ թե միայն հրավիրյալների համար է լավ, քեզ համար է լավ։ Եթե կանոնավորապես ավետարանչություն անես ավելի զորավոր Քրիստոնյա կ՛դառնաս։ Եւ քո հավատքը կ՛զորանա երբ տեսնես քո հրավիրված մարդիկ եկել են եկեղեցի, մնացել ու վստահել են Քրիստոսին։ Շատ մեծ ուրախություն կա երբ տեսնում ես քո հրավիրված մարդիկ եկեղեցի են գալիս։ Այդ ուրախությունը քեզ համար էլ ցանկանում եմ!

Ինչու՞ թերթիկներ չենք ցրում։ Ոմանք անում են դա։ Կարելի է չ՛գիտես թե ինչ թերթիկի մասին եմ խոսում։ Դա մի կտոր թերթ է, ծալված, որ մեծ քանակով բաժանվում է մարդկանց մեջ։ Այդ թերթիկը մի պատմություն է պատմում և փրկության ծրագիրն է բացատրում։ Վերջում մարդկանց հրավիրում է որ վստահեն Քրիստոսին, աղոթելով Նրա անունով։

Շատ եկեղեցիներ իրենց ժողովրդի միջոցով այդ թերթիկները բաժանում են։ Նրանք կարծում են մարդկանց Քրիստոսին են բերում։ Բայց այդ գրականությունը մարդկանց Քրիստոսին չե բերում։ Նրանց եկեղեցի չե բերում։ Ուրեն՞ են այդ մարդիկ։ Թերթիկը միայն դրամի վատնում է։ Այդ պատճառով է որ մենք դրանց չենք օգտագործում։

Ինչպես՞ գիտենք։ Փորցել ենք։ Մի միլիոն թերթիկներ ենք ցրել։ Մարդիկ կարդացել են։ Բայց ոչ մեկը եկեղեցի չեն եկել! Դա նրանց ապաշխարության պատճառը չե եղել։ Այդ մեթոդը Սուրբ Գրային չէ։ Սուրբ Գիրքը երբեք Քրիստոնյաներին չե պատվիրել թերթիկներ ցրել։ Բայց հրահանգել է դուրս գնալ և մեղավորներին ներս բերել – տեղային եկեղեցին! Եւ դա ճիշտ նա է որ մենք ենք անում։

Ինչու՞ ենք երկու երկու գնում։ Որովհետեւ Հիսուս Իր աշակերտներին այդպես ուղարկեց։ Սուրբ Գրքում գրված է որ Քրիստոս “տասներկուսին կանչեց, և նրանց երկու երկու ուղարկեց” (Մարկոս 6:7)։ Դարձյալ, Սուրբ Գրքում գրված է, “Սրանից հետո Տերը ուրիշ եոթանասուն հոգի էլ [կարգեց], և նրանց երկու երկու Իր երեսից ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու տեղերն” (Ղուկաս 10:1)։

Իհարկե, դու կարող ես մենակ գնալ, և ավետարանչություն անել։ Սուրբ Գիրքը երբեք չե արգելում։ Ոչ մի բան սխալ չե։ Բայց երկու երկու գնալը Սուրբ Գրային է, և գործում է!

Երկու երկու գնալը ավելի մարդիկ է եկեղեցի բերում։ Լոս Անջելեսում և ուրիշ մեծ քաղաքներում, մարդիկ կասկածամիտ են։ Նրանք չեն ուզում անծանոթ մարդկանց հետ խոսել։ Երիտասարդները կասկածում են մեծահասակներին։ Աղջիկները կասկածում են տղաներին։ Երկու հոգի լինելը նրանց վախերը պակսեցնում է ու ավելի անուներ կարելի է հավաքել։

Երկու երկու գնալը լավ է քեզ համար։ Ավելի փորձառու Քրիստոնիյաի հետ գնալով, դու կ՛սովորես ինչպես մարդկաց եկեղեցի հրավիրել և ավելի հանգիստ կ՛լինես այդ գործի մեջ։ Սկզբում վախով ես անելու, չ՛գիտենալով ինչպես անել։ Բայց ուրիշ մեկի հետ գնալով, սովորելու ես ինչպես խոսել։ Շուտով անուներ ես բերելու!

Դու լավ Քրիստոնեական հաղորդակցություն ես ունենալու։ Հիսուսի համար աշխատելով, մտերմանալու ես քո գործակից Քրիստոնյաների հետ։ “Հաղորդակցության գործը” հարկավ գերազանց հաղորդակցություն է։

Ինչպես՞ գիտենք ուրիշ ճանապարհները չեն գործում։ Տարիներ փորձել ենք! Դռնե դուռ ենք գնացել Բիլի Գրահամի փրկության ծրագրի թերթիկով։ Մեղավորի աղոթքն ենք աղոթել նրանց հետ իրենց դռան առջև կամ փողոցում։ Մի միլիոն թերթիկ ենք բաժանել։ Բայց մարդիկ չ՛եկան եկեղեցի։ Դարձի չ՛եկան։ Այդ ճանապարհը չե գործում։

Բայց մեր մեթոդը գործում է! Մենք Լոս Անջլեսի կենտրոնում մի եկեղեցի ունենք։

Լոս Անջելեսը մի անաստված և չար քաղաք է։ Ամեն տեսակ մեղքեր գործվում է այստեղ։ Մարդիկ զբաղված են աշխատանքով, դպրոցով ու ընտանիքով։ Ուշադրությունը շեղող շատ բաներ կան, հեռատեսիլ, ինտրնետ և ձեռքի հեռախոսներ և շատ ուրիշ բաներ։ Շատ քիչ մարդիկ են եկեղեցի գնում։ Շատ քիչ մարդիկ են իսկական Քրիստոնյաներ։ Մենք փորձեցինք մարդկանց աղոթքի մեջ առաջնորդել փողոցում։ Բայց դա մի եկեղեցի չե կազմելու։ Դա մարդկանց Քրիստսի համար չե շահելու։

Մենք փորձառությամբ ենք այդ սովորել։ Մենք դուրս գնացինք ու մարդկանց եկեղեցի հրավիրեցինք և նրանց եկեղեցի բերեցինք ընկերներ գտնելու ու Բարի Լուրը լսելու։ Ամեն Կիրակի օր մեր եկեղեցում կորած մարդիկ ունենք։ Նրանք ուրիշ եկեղեցուց չեն գալիս։ Նրանք Քրիստոնա ընտանիքներից չեն գալիս։ Նրանք գալիս են մեղավոր աշխարհից։ Եւ նրանցից ոմանք հիանալի Քրիստոնյաներ են դառնում։ Այդ պատճառով է որ մեր եկեղեցին հոգեւոր ու աշխույժ է։ Մեր մեթոդը ճշմարիտ Քրիստոնյաներ է արտադրում, և մենք Աստծուց շնորհակալ եմ! Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Ջաք ՆանըMr. Jack Ngann:
“Bring Them In” (Alexcenah Thomas, 19th century)