Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

(ԱՅՍ ՊԱՏԳԱՄԸ ՏՐՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ԱՇՆԱՆ ԿԵՍԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ)
THE SECRET OF SUCCESS IN CHINA
(A SERMON GIVEN AT THE CHINESE MID-AUTUMN FESTIVAL)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Սեպտեմբեր 30, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, September 30, 2018

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)


Մի կենսագրում, Չինացի Քրիստոնյա պատրիարքական հովիվ Վանգ Մինգդաոն այսպես է ասել,

Անկախ թե ինչ քաղաքականության է Չինաստանի պետությունը հետապնդում, Չինաստանի եկեղեցին բոլոր աշխարհի գալիք սերունդի Քրիստոնեության ձեվակերպման վրա խորը ազդեցություն է դնելու։ Մոտ եոթանասուն միլիոն հոգի Քրիստոնյաներ [այսօր 160 միլիոնի է հասել] տարեկան 7 տոկոս աճումով, Չիաստանի Քրիստոնյաների թիվը աշխարհի մյուս ազգերից ավելի շատ են։ Աշխարհի մյուս աճող երկրների Քրիստոնյաների պես, Չինացի Քրիստոնյաները ներկայացնում են, քսանմեկերրորդ դարվա առաջապահները։ (Thomas Alan Harvey, Acquainted With Grief, Brazos Press, 2002, p. 159)

Դէյվիդ Այքմանը, իր գրքում Հիսուս Պեկինում, այսպես է գրել,

Հարկ է հաշվի առնել հնարավորությունը ոչ միայն թվային այլ մտավոր կենտրոն ... Քրիստոնեությունը այլեւս Եվորպայի ու Հյուսիսային Ամերիկայի կենտորնը չ՛ինի, այլ երբ Չինաստանում Քրիստոնեությունը շարունակվում է տարածվել, հնարավոր է որ այս երկիրը դառնա համաշխարային գերտերություն … Այս ընթացքը միգուցե արդեն սկսած լինի, տնային եկեղեցու առաջնորդների հույսով ու աշխատանքով։ (David Aikman, Jesus in Beijing, Regnery Publishing, 2003, pp. 291, 292)

Քրիստոսի բացատրությունը Սմիրնայի եկեղեցու մասին, պատկերացնում է այն շարժումը որ կատարվում է այսօրվա Չինական “տնային եկեղեցիներում”,

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)

Սմիրնայի եկեղեցու մասին, Դկ. Ջէյմզ Օ. Քոմբզը բացատրել է,

Սմիրնաում, Եփեսոսի Հիւսիսային մասում, մի ժողովուրդ էին ապրում որոնք տասնյակ տարիներ հովիվ ունեին Փոլիկարպ անունով, որը 155 թվին, Քրիստոսից հետո, նահատակվեց։ Իր 90-ական տարիներում … նրանք շատ չարչարվեցին ու նյութականից զուրկ էին, բայց հոգեւորապես հարուստ էին։ (James O. Combs, D.Min., Litt.D., Rainbows From Revelation, Tribune Publishers, 1994, p. 33)

Սմիրնայի եկեղեցու պես, տնային եկեղեցիների հավատարիմ Քրիստոնյաները Չինաստանում մեծ հալածանք և “նեղություններից” են անցնում, սակայն հոգեւորապես այնքան “հարուստ” են որ նրանց ավետարանչության պատճառով “տարեկան 7 տոկոս” թվով աճում ունեն (Thomas Alan Harvey, ibid.)։ Ուստի, Քրիստոնյաների թիվը Չինաստանում “երկրի բոլոր Քրիստոնյա ազգերի մեջ ավելի շատ են։” Ես կարծում եմ 160 միլիոն Քրիստոնյաներից, մեծամասնությունը իրական ապաշխարություն ունեն, և Չինաստանի Քրիստոնյաները ավելի ճշմարիտ են քան Միացիալ Նահանգներինը։ Դա զարմանալի է! Մենք պիտի մեզանից հարցնենք, “Ինչն՞ է նրանց հաջողության պատճառը։ Ինչ՞ է նրանց ավետարանչության գաղտնիքը։” Ինչու՞ նրանց կարելի է ասել,

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)

Երբ մենք այն իրականությունն ենք նկատի առնում թե ավետարանական Քրիստոնեությունը Ամերիկայում բոլորովին չէ աճում, մինչևիսկ շատեր ասում են թե ավետարանական Քրիստոնեությունը Ամերիկայում մեռնում է, ուրեմն մեզ հարկ է խորը մտածել թե նրանք ինչ չ՛ունեն որ մենք ունենք, և նրանք ինչ ունեն որ մենք չ՛ունենք։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

ՄԵՐ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԱՅԺՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՁԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՄԵՋ։
ԱՅՑԵԼԵՔ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ՍԵՂՄԵՔ ԿԱՆԱՉ ԿՈՃԱԿԸ “APP” ԲԱՌԸ ՆՇՎԱԾ։
ՀԵՏԵՎԵՔ ՏՐՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ։

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Առաջին, ինչ նրանք չունեն որ մենք ունենք ։

Նրանք եկեղեցու շենք չ՛ունեն! Միայն “Three-Self” եկեղեցիները շենք ունեն։ Սակայն “տնային եկեղեցիներն” են որ աճում են, թեկուզ թվով շատ քչեր շենք ունեն։ Մեծամասնությունը մեր նման եկեղեցու պես շենք չունեն!

Նրանք պետության վավերացումը չ՛ունեն և շարունակ նրանց կողմից հալածվում են և կրոնական ազատություն չունեն ինչպես մենք ունենք մեր երկրում!

Նրանք սեմինարյաներ չ՛ունեն հովիվներին ուսուցանելու համար, ինչպես մենք ունենք մեր երկրում։ Միայն հովիվների դասավանդումը որ Չինաստանում ունեն, մեկի տնում է – որը շատ կարճ է և անբավարար։ Նրանք այդ քիչ դասընթացներով “աշխատում են։”

Նրանք Կիրակնոյա դպրոցի շենք չունեն, կամ հանրակարքեր “ծառայության ավտոբուսներ”։ Նրանք “Քրիստոնեական ծրագիր հեռատեսիլում կամ րադիոյում” չունեն։ Տպագրատուներ չունեն։ “Power Points” հարմարություններ չունեն։ Նրանք TV պրոջեկտոր չունեն որպեսզի մեծ պաստառի վրա քարոզիչի պատկերը ցույց տան։ “Քրիստոնեական րաքի խումբ” չունեն։ Նրանք օրգ չունեն, և հաճախ դաշնամուր էլ չունեն։ Կիրակնորեայի համար տպագրված դասեր չունեն։ Հաճախ նրանք բոլորի համար բավարար Սուրբ Գիրք չ՛ունեն կամ երգարան չ՛ունեն։ Ոչ, նրանք չունեն ինչ որ մենք ունենեք! Փոխարեն, պետությունը նրանց հալածում ու նեղություն է տալիս։ Երբեմն նրանց բանտ են նետում, պարզապես Քրիստոնյա լինեուլ համար։ Այդ սպառնալիքը բոլոր նրանց համար որ լրջորեն Քրիստոնյա են դառնում միշտ կա! Այցելեք www.persecution.com և կարդացեք Չինաստանի Քրիստոնյաների հալածանքի մասին։ Դրանով հանդերձ Չինաստանում Քրիստոնյաները շատ հաջողակ են, կորած հոգիներ շահելու մեջ։ Քրիստոնյաների թիվը բոլոր Չինաստում զորավոր կերպով աճում է, և ներկա պատմության մեջ ամենամեծ արթնությունն է տեղի ունենում!

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)

Ցավոք սրտի, Ամերիկայում շատ եկեղեցիների վիճակը համապատասխանում է Հիսուսի բացատրության հետ Լավոդիկիայի եկեղեցու մասին,

“Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ, բայց չ՛գիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կոյր, և մերկ ես։” (Հայտնություն 3:17)

II. Երկրորդ, ինչ նրանք ունեն որ մենք չունենք ։

Ահա այն ինչ նրանք ունեն և մենք չ՛ունենք։ Եւ սա է նրանց հաջողության գաղտնիքը – և մեր անհաջողության պատճառը!

Նրանք տառապանք ունեն – և դրա համար սովորում են ինչպես խաչը կրել! Ամերիկացի Քրիստոնյաներից շատեր, չեն ուզում մեկ երեկո զիճեն և աղոթքի ժողով գնալ։ Կամ մի երեկո կորցնել ու հոգի շահելու գնալ։ Շատ Ամերիկացի Քրիստոնյաներ չեն ուզում Կիրակի օրերը եկեղեցի գնալ! Ամերիկացի մեծ թվով հովիվները պետք ունեն կշիռ պակսեցնել, կալորի վառելու համար նեղություն է պետք։ Բայց Չինաստանում հովիվները նիհար են։ Այդ պատճառով կարողանում են զորությունով ու եռանդով քարոզել։ Մենք պետք ունենք կշիռ պակսեցնել, եթե ոչ եռանդով չենք կարող քարոզել։ Չինաստանում նիհար մարդիկ լեցված են հոգով երբ քարոզում են։ Երբեք “տնային եկեղեցու” հովիվ չեմ տեսել որ գեր լինի։ Զարմանալի չէ որ մեծ արթնություն է տեղի ունենում Չինաստանում, երբ Քրիստոնեությունը Ամերիայում և Արևելեան երկրներում մեռնում է! Մարզանք անելը մի քիչ տառապանքով կարող է լինի։ Քիչ ուտելը շատ դժվար է, կշիռ պակսեցնելու համար! Աստծո ցանկացած մարդ դառնալն էլ տառապանքով է լինում! Չինացի մեծ ավետարանիչը Դկ. Ջան Սանգը ասել է,

Մեծ տառապանքը մեծ արթնություն է բերում … Աստված մեծ օգուտ է գտնում դրա մեջ … նրանց համար որ նեղ պայմաների մեջ են … Շատ տառապանքը, շատ օգուտներ է բերում … Աշակերտների կյանքը ձիթենու պես է, ինչքան ավելի շատ են ճզմվում, ավելի շատ են իւղ արտադրում։ Միայն նրանք որ տառապանքից են անցել կարող են գութ [սեր] և սփոփանք ցույց տալ ուրիշների նկատմամբ։ (John Sung, Ph.D., The Journal Once Lost, Genesis Books, 2008, p. 534)

Հիսուս ասաց,

“Եթե մեկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե, և իմ ետեւից գա։” (Մատթեոս 16:24)

Դարձյալ, Հիսուս ասաց,

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)

Չինաստանում տառապանք ունեն! Ուստի Աստծո օրհնությունը, արթնության հարստությունը ունեն! Եկեք մենք էլ մեր եկեղեցում մեր անձերը ուրանանք, մեր խաչը վերցնենք ու Քրիստոսին հետեվենք – կարեւոր չէ ինչ գին պիտի վճարենք!

Երկրորդ, նրանք կորած հոգիների համար արցունքով են աղոթում! Մի եղբայր ինձ ասաց, “Չինաստանում արցունք շատ կա։” Նա շատ ճիշտ է! Նրանք կորածի համար լացով են աղոթում։ Զարմանալի չէ որ այդքան շատ մարդիկ են Քրիստոսին գալիս! Սուրբ Գիրքը ասում է,

“Արտասուքով ցանողները ցնծությունով կ՛հնձեն։” (Սաղմոս 126:5)

Աղոթեք որ Աստված կորած հոգիների համար ձեզ հոգացող սիրտ պարգևի! (Բոլորը աղոթեն)

Երրորդ, նրանք իրենց բոլոր զորությունով կորած հոգիներ են բերում “տնային եկեղեցիներին։” Դ. Լ. Մուդին ասել է, “Սիրով նրանց ներս բերեք։” Այդպիսով են նրանք Չինաստանում մարդկանց եկեղեցի բերում – և մենք էլ նույնը պիտի անենք! “Սիրով նրանց ներս բերեք։” Հոգի շահելու առաջին կերպը մարդկանց սիրով Քրիստոսին և եկեղեցի բերելն է։ “Սիրով նրանց ներս բերեք։” Դա լիբերալիզմ չէ! Դա “կյանքի-կերպի” ավետարանչութունն է! Դա Դ.Լ Մուդին է! Ես նրա հետ համաձայն եմ։ Դա Չինաստանում գործում է – և այստեղ էլ գործելու է! “Սիրով նրանց ներս բերեք։”

Եթե ժողովից հետո անմիջապես հեռանանք հոգի չենք շահելու։ Միայն նրանք որ մնում են, հոգիներ շահող կ՛լինեն։ Միայն նրանք որ կորածի հետ ընկերային վերաբերմունք ունեն ժողովից առաջ և հետո կարող են հոգիներ շահել։ Ուրիշ ճանապարհ չկա եկեղեցուն կորած հոգին ավելացնելու համար! Մենք պիտի “նրանց սիրով ներս բերենք” – ինչպես Չինաստանում են անում! Երգենք “Ինձ Օրհնության Աղբյուր Դարձրու”! Դա համար 4 երգն է ձեր թերթիկներում։

Ինձ օրհնության աղբյուր դարձրու այսօր,
   Ինձ օրհնության աղբյուր դարձրու այսօր, կ՛աղոթեմ,
Իմ կյանքի վրա տիրի, իմ ծառայությունը օրհնի,
   Ինձ օրհնության աղբյուր դարձրու այսօր,
(“Make Me a Channel of Blessing,” Harper G. Smyth, 1873-1945)

Այս ժողովը չեն ավարտելու առանց մի քանի խոսք ձեզ չ՛ապաշարածներին չ՛ուղղելով։ Եկեղեցի գալը չէ նշանակում որ դու ապաշխարած ես։ Սուրբ Գիրքը ուսումնասիրելը նույնպես չէ նշանակում որ ապաշխարել ես։ Դու պիտի զղջաս քո մեղքերի համար։ Դու պիտի դառնաս Հիսուս Քրիստոսին ու նրան գաս։ Նա չարչարանքով մեռավ Խաչի վրա քո հոգին փրկելու համար։ Դու պիտի Նրա Արյունով լվացվես քո բոլոր մեղքերից մաքրվելու համար։ Եկ Հիսուսին և փրկվի մեղքից, մահից ու դժոխքից։ Իմ աղոթքն է որ դա քո փորձառությունը լինի։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Jesus Loves Me” (Anna B. Warner, 1820-1915)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

THE SECRET OF SUCCESS IN CHINA

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Գիտեմ քո գործերը և նեղությունը և աղքատությունը, (բայց դու հարուստ ես)…” (Հայտնություն 2:9)

I.    Առաջին, ինչ նրանք չունեն որ մենք ունենք,
Հայտնություն 3:17

II.   Երկրորդ, ինչ նրանք ունեն որ մենք չունենք,
Մատթեոս 16:24; Սաղմոս 126:5