Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԵՐԸ

SIGNS OF THE LAST DAYS
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Սեպտեմբեր 9, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 9, 2018


Աշակերտները ուզում էին իմանալ երբ է աշխարհի վերջը։ նրանք հարցրին, “Ինչ՞ կ՛լինի քո գալստյան և աշխարհքի վերջի նշանը։” (Մատթեոս 24:3) Նրանք Քրիստոսից մի նշան ուզեցան։ Նա նրանց շատ նշաներ տվեց, որոնք Մատթեոս 24 և Ղուկաս 21-ում արձանագրված են։ Ղուկաս 21-ում Մատթեոս 24-ից ավելի շատ նշաներ է գրված։ Այս գիշեր Ղուկաս 21-ից ավելի շատ կ՛խոսենք։ “Ինչ՞ կ՛լինի քո գալստյան և աշխարհի վերջի նշանը։” Քրիստոս Ղուկաս 21-ում այդ նշաներից մի քանիսը ջբերում է արել, բայց նախ դրաձրեք Բ Պետրոսի Թուղթը, երրորդ գլուխ համար 3-ը։ Գրված է,

“Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կ՛գան, որ իրանց ցանկությունների պես կ՛վարվին։” (Բ Պետրոս 3:3)

Այս գիշեր այս թեմայի մասին կ՛խոսեմ։ “Վերջի Օրերի Նշաները” որովհետեւ մենք ապրում ենք վերջի օրերում։ Ժամանակը կարճ է։

Նկատի առեք Բ Պետրոս 3:3-ի հայտնությունը “որ հետին օրերումը կ՛գան։” Ուշադրություն դարձրեք “վերջի օրերում” բառերին։ Այս բառերը անգամներ և անգամներ Սուրբ Գրքում կ՛գտնեք։

Սուրբ Գիրքը սովորեցնում է որ պատմության մեջ մի ժամանակ կա որ ճանաչված է իբրեւ վերջի օրերը։ Բազում Սուրբ Գրքի ուսուցիչներ, համոզված են որ մենք այդ ժամկետին ենք հասել։ Ես կարծում եմ որ նրանք ճիշտ են։ Սուրբ Գիրքը զգուշացնում է օր չ՛որոշել։ Բայց մի ժամանակ կա ճանաչված իբրեւ “վերջի օրերը։” Ամեն մի նշան ցույց է տալիս որ մենք հիմա այդ ժամանակին ենք հասել։ Լեոնարդ Րէյվընհիլը այսպես է ասել , “Սրանք են վերջի օրեը։”

Մյուս բառը Բ Պետրոս 3:3-ում “ծաղրողներ”ն է։ Այս մարդիկ ծաղրում են Քրիստոսի Երկրորդ գալուստը ու աշխարհքի վերջը։ Նրանք ծաղրում ու ծիծաղում են։ Նրանք ցինիկ ու անհավատներ են և ասում են, “Մենք Աստծուն ոչ մի տեղ չենք կարող գտնել։ Մենք չենք կարծում Աստված աշխարհի վերջը բերի։ Մենք մինչևիսկ վստահ չենք որ մի Աստված գոյություն ունի։” Նրանք ծաղրում ու ծիծաղում են ապագայի դատաստանի գաղափարի վրա, նրանք ծաղում են Հիսուս Քրիստոսի վերադառնալու վրա։ Նրանք ծիծաղում են այն գաղափարի վրա որ աշխարհը վերջանալու է Աստծո կրակոտ բարկությունով։

“Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կ՛գան, որ իրանց ցանկությունների պես կ՛վարվին։” (Բ Պետրոս 3:3)

Արդյոք՞ ինչու են ծաղրում ու ծիծաղում։ Հաջորդ բառերը կ՛բացատրեն ինչու, “իրանց ցանկությունների պես կ՛վարվին” կամ “հետեվում են իրենց ցանկություննրին։.” Նրանք ապրում են մեղքի մեջ։ Այդ պատճառով է որ նրանք չեն ուզում Քրիստոս իրենց մեղավոր կյանքի մեջ խառնվի։ Նրանք իրենց ցանկությունները սիրում են, իրենց մեղքը այնքան են սիրում որ չեն ուզում Քրիստոսը իրենց կյանքի մեջ մտնի, ուրեմն Սուրբ Գրքի ուսուցումը Աստծո դատաստանի մասին մերժում են! Նա սիրո Աստված է, բայց նաև արդար ու դատող Աստված էլ է։ Նա մեղքի ու չարի դեմ բարկության Աստված է։ Այս ծաղրող կեղծավորները փաստերը չեն քննում։ Նրանք Սուրբ Գիրքը չեն կարդում։ Նրանք չեն ուզում ճշմարտությունը իմանալ – որովհետեւ կեղծավորներ են։ Նրանք ծաղրողներ են, որ իրանց ցանկությունների պես կ՛վարվեն!

Ապա, մյուս համարը կասե, “Նրա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականված կորավ …” (Կարդացեք համար 7-ը)։ “Այժմեան երկինքը ու երկիրս նոյն խոսքովը պահպանված պահվում են կրակի համար դատաստանի և ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։” (Բ Պետրոս 3:3-7)

Այժմ կարդանք համար տասը։

“Բայց Տիրոջ օրը գիշերվա գողի պես կ՛գա. որ նրանում երկինքը շառաչյունով կ՛անցնե և տարերքը կրակով վառված կ՛հալվին. և երկիրը և նրանում եղած բաներն էլ կ՛այրվին։”

Այս համարը ասում է որ դատաստանի օրը կ՛գա։ Բոլոր մեղավոր աշխարհը պիտի կանգնի Աստծո դատաստանի առջև։ Եթե դու անապաշխարհ ես, դու էլ կանգնելու են Աստծո առջև ու դատվելու ես քո մեղքերի համար եթե փրկված չես։

Եւ աշակերտները այդ օրվա գալու մասին էին հարցնում։ Նրանք հարցրին, “Ինչ՞ կ՛լինի քո գալստյան և աշխարհքի վերջի նշանը։” (Մատթեոս 24:3)

Քրիստոս նրանց բազում նշաներ տվեց, և ես մի քանիսը կ՛նշեմ այստեղ։

I. Առաջին, էկոլոջիկալ նշաները ցույց են տալիս որ վերջը մոտ է,

Հիսուս ասաց,

“Եւ մեծամեծ գետնաշարժներ … տեղ տեղ սովեր և մահտարաժամներ կ՛լինին … և երկրի վրա հեթանոսները խռովությամբ կ՛տագնապին, ծովը կ՛գոչե և կ՛ծփան ալիքները։ Որովհետեւ մարդկանց սրտերը կ՛նվաղին վախից և այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վրա պիտի գան։” (Ղուկաս 21:11, 25-26)

Մտածիր դրա մասին! Հիսուս ասաց որ մարդկանց սրտերը կ՛նվաղին երբ տեսնեն ինչ է կատարվում “աշխարհում”։ Նա ասաց որ լինելու է տագնապ, սարսափ և ցավ ու մեծ վախ է լինելու, որովհետեւ “այդ բոլոր աշխարհքի վրա պիտի գան”։

Ոչ եկար ժամանակ առաջ գիտնակաները Հյուսիսային Բեւեռի օզոնում մի ծակ են գտել որ Մէյն նահանգի մեծության չափ մեծ է։ Time magazine-ը մի պատմություն է հրատարակել – տպված առաջին էջում – “Մեծ Հալոցը։ Երբ ջերմաստիճանը բարձրանում է Արքթիքում, պաղ քամի է ուղարկում երկրագնդի տարբեր տեղերում”։ (Time magazine, September 4, 2000, pp. 52-56)։ Time գրում է, “Մինչևիսկ մի մասի հալվելը կարող է Հյուսիսյաին կիսագունդի կլիման ավերի”։ Գիտնականերից շատեր վախենում են որ մենք մտնելու ենք մի նոր սառցե դարաշրջան։ Time-ի հոդվածում, Դկ. Րիչարդ Ալլին, մի երկրաֆիզիկոս Փեն նահանգի համալսարանում, խոսել է “ջերմաստիճանի իջնելը շատ ավելի (մեծ) է քան փոփոխությունները որ մարդկանց ազդել է արձանագրված պատմության մեջ”։ Արդոյք՞ սա մարդ արարածի վերջն է լինելու։ Դկ. Ալլին ասում է, “Ոչ, բայց մարդկանց համար անհանգիստ ժամանակներ է լինելու։ Շատ անհանգիստ”։

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։
   (“I Wish We’d All Been Ready,” Larry Norman, 1947-2008)

Արդոյք՞ դու պատրաստ ես։

Գիտնականեր, ինչպես Դկ. Ալին, վախով տառապում է ,

“եւ այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վրա պիտի գան”։ (Ղուկաս 21:26)

Երբ քննում ենք Հյուսիսային Բեւեռի սառույցների հալվելուն ու սառցե դարաշրջանի մասին, որը ասվում է կարելի է տեղի ունենա, գուցե մյուս 25 տարիների ընթացքում, վախ է պատճառում։ Երբ հասկանում ենք որ AIDS-ի համաճարակը ինչ մեծ ավերում է ստեղծել Աֆրիկայում – անչափ վախենալի է։ Երբ նայում ենք անթիբյութիկների դիմադրող վերածնվող տուբերկուլյոզին և ուրիշ նոր “հրեշային” հիվանդություններին որ ոչ մի տեսակ դեղերի պատասխան չեն տալիս – վախենալի է։

Զարմանալի չէ որ երիտասարդներից շատերը մտահոգ են ապագայի համար։ Վերջի մի քվեարկությունը ցույց է տալիս որ 80 տոկոս այսօրվան պատանիները չեն կարծում որ լավ ապագա են ունենալու։ Այս քվեարկությունը ցույց է տալիս որ այս պատանիները հաճախ մտահոգ են էկոլոջիայի խնդիրներով, օրինակ Հյուսիսային Բեւեռի սառույցների հալոցը և սառցե դարաշրջանին հետ դառնալու կամ աշխարհը ջրով հեղեղվելը։

Երիտասարդները բնազդորեն գիտեն որ մեր աշխարհի վիճակը գնալով վատանում է և դա նրանց վախեցնում է։ Ինչ՞ ես անելու երբ Հարաֆային Կալիֆորնիան բոլոր տարին սառը և ցուրտ լինի։

“Որովհետեւ մարդկանց սրտերը կ՛նվաղին վախից և այն բաների սպասելուցն, որ բոլոր աշխարհքի վրա պիտի գան։” (Ղուկաս 21:26)

Երիտասարդները շատ են վախենում որ մարդ արարածը մեր երկրագունդը փչացնում է և ես նրանց հետ համաձայն եմ – բոլորովին!

Ես և կինս մեր բակում կանգնած էինք։ Նրանից հարցրի, “Երբ՞ էր վերջին անգամը որ մենք մոնարկ թիթեռ տեսանք։ Երբ՞ էր վերջի անգամը որ մի գորտ տեսանք։ Նրանք չկան – կամ համարյա չկան։” Նա ասեց, “Այո, մենք իսկականից վնասել ենք մեր միջավայրը։” Մի մարդ ինձ ասեց, “Մենք մեր բունը կեղտոտացրել ու մեր աշխարհը փչացրել ենք։” Ցավալի է, բայց պիտի համաձայնվեմ։ Նա շատ ճիշտ էր։

Այս վախենալի դեպքերը որ ամեն օր լուրերի մեջ տեսնում ենք, նշաներ են քր Քրիստոսի Երկրորդ Գալուսը շատ մոտ է։ Սուրբ Գիրքը ասում է “Պատրաստվիր հանդիպելու քո Աստծուն։” Շատ ժամանակ չունես պատրաստվելու! Լարի Նորմանը ասեց,

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։

Արդոյք՞ դու պատրաստ ես։

Այդ պատճառով է որ դու պետք ունես եկեղեցի մտնել ու Քրիստոսին գտնել այսօր! Ժամանակը մեր աշխարհի համար վերջանում է։ Պիտի աճապարես Քրիստոսին գտնելու, ապաշխարելու ու եկեղեցու մեջ մնալու նախքան դատաստանի օրը գա։ Երբ Քրիստոսումն ես, Աստված խոստանում է քեզ պաշտպանելու ու ապահով պահելու վտանգից։

Պահպանի ինձ, Ոհ իմ Փրկիչ, պահանի,
   Մինչև կյանքի փոթորիկը անցնի;
Ապահով Երկինք հասցրու,
   Ու իմ հոգին ընդունիր վերջում!
(“Jesus, Lover of My Soul,” Charles Wesley, 1707-1788)

II. Երկրորդ, ազգային նշաները ցույց են տալիս որ վերջը մոտ է։

Ղուկաս 21:20 այդ մասին է խոսում,

“Այն ժամանակ նրանց ասեց. Ազգ (Greek ethnos or ethnic group) ազգի վրա կ՛կենա և թագավորություն թագավուրթյան վրա (Basilean = national group) (national group)։” (Ղուկաս 21:10)

Այսօր մենք այդ տեսնում ենք։ Բոլոր տեխնիկական ու գիտական միջոցներով հանդերձ մենք անկարող ենք ազգերի ու տոհմերի միջեւ եղած կռիվները ու անհամաձայնություներին վերջ տալ։ Ամեն նախագահ փորձում է Արաբների ու Հրյաների միջև խաղաղություն ստեղծեն։ Բայց բոլորն էլ անհաջող են գտնվում! Միայն այն ժամանակ երբ Քրիստոս վերադառնա, ազգերի մեջ խաղաղություն կ՛լինի! Միայն Քրիստոսն է խաղաղության միջոցը ազգերի ու տոհմական խումբերի մեջ։ Ուրիշ ոչ մեկը չէ կարող այդ գործը կատարել – մինչևիսկ Նեռն էլ չէ կարող հաջողել։ Միայն Հիսուս Քրիստոս կարող է խաղաղություն բերել տարբեր ազգերի ու ժողովուրդների մեջ – երբ Նա վերադառնա այս աշխարհ (և միայն այն ժամանակ) իսկական խաղաղություն ու հաճություն է լինելու բոլոր մարդկաց մեջ!

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։

Արդոյք՞ դու պատրաստ ես։

III. Երրորդ, հակասեմետիկ նշաները մեր չորս կողմում ցույց է տալիս որ վերջը մոտ է։

Բազում անմիտ ժողովուրդ ատում են Հրյաներին, Աստծո ընդրյալ ժողովրդին այս աշխարհում։ Ղուկաս 21-ը այսպես է ասում։

“Բայց երբոր կ՛տեսնեք Երուսաղեմը զորքերով շրջապատված, այն ժամանակ գիտացեք, թե նրա ավերումը մոտ է։” (Ղուկաս 21:20)

Հակասեմետիզմ, հրեաների ատելը, վերջի օրերում այնքան է զորանալու, որ հեթանոսների մեծ թվով զորքերը հարձակվելու են Երուսաղեմի վրա, փորձելու ոչնչացնելու նրանց, ինչպես Հիթլերը Երկրորդ Համաշխարային Պատերազմում փորձեց անել։ Բայց ըստ Սուրբ Գրքին, Հրյաները Աստծո ընտրյալ ժողովուրդն են այս աշխարհում։ Կարդում ենք,

“Նրանք սիրելի են հայրերի համար։” (Հռովմայեցիս 11:28)

Եթե Ապրահամի, Մովսեսի և ուրիշ մարգարեների պատճառով չ՛լիներ, դուք այս գիշեր այստեղ չէիք լինելու։ Այդ պատճառով է որ Սուրբ Գրքին հավատացող Մկրտչակաները Իսրայելին պաշտպանողների մեջ են գտնվում։

Բայց Սուրբ Գիրքը սովորեցնում է որ մեղավոր աշխարհը վերջի օրերում Իսրայելի հակառակ է դուրս գալու։ Աստված ասում է։

“Ես Երուսաղեմը ծանր քար եմ շինելու բոլոր ազգերի համար։” (Զաքարիա 12:3)

Այս պահին այս մարգարեությունը կատարվում է։ Դա մի նշան է որ մենք վերջի օրերում ենք ապրում։

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։

Արդոյք՞ դու պատրաստ ես։

IV. Չորրոդ, կրոնական նշաները – խաբեության կեղծ կրոների նշաները, ցույց են տալիս որ վերջը մոտ է։

“Նա էլ ասեց. Զգոյշ կացեք՛ մի խաբվիք. որովհետեւ շատերը կ՛գան իմ անունովը ... արդ նրանց ետեվից մի գնաք։” (Ղուկաս 21:8)

Դարձյալ Քրիստոս ասեց։

“Որովհետեվ սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ ... վեր կ՛կենան, և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կ՛մոլորեցնեին։” (Մատթեոս 24:24)

Ձեր նշմարած շատ ծրագիրները TBN-ում – կամ 17-րդ ալիքում, այս շրջանում – խաբեություն է։ Բենի Հինը, Ջոլ Օսթինը և րադիոի ու հեռատեսիլի որոշ ավետարանիչները խաբեբաներ են։ Այդ պատճառով է որ ես միայն Դկ. ՄաքԳիին եմ առաջարկում, ոչ ուրիշին! Ես փափուկ նոր-ավետարանիչներին չեմ վստահում!

“Որովհետեւ ժամանակ կ՛գա որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերիլ. այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կ՛դիզեն իրանց վրա, իրանց լսելիքների մարմանջելու պես։” (Բ Տիմոթեոս 4:3)

Այդ նշան այս ժամանակներում պատահում է! Վերջը մոտ է!

V. Հինգերրոդ, կրոնական հալածանքի նշաները, ցույց են տալիս որ վերջը մոտ է։

Քրիստոնյաների հալածանքը բոլոր աշխարհում աննախադեպ կարգով առաջ է գնում։ Օրինակ, Կոմոնիստ Չինաստանում, բազում Քրիստոնյաներ գաղտնի կերպով են ժողովներ անում։ Los Angeles Times թերթը երեք, հոգի-շահող մարդկանց մասին է զեկույց տվել որոնք Ավետարանը քարոզելու համար Չինաստանից արտաքսվել են։

Չինաստանը երեք Ամերիկացի ավետարանիչներին (հոգի-շահողներին) արտաքսել է երկրից, նրանց ձեռբակալելուց հետո, Չինաստանի կենտրոնում։ Մի խումբի զեկույցով, նրանք Բողոքական գաղտնի երկրպագողներ էին։ Զեկույցը ... ուղեկցում է այն լուրի հետ որ տասնյակ Չինացի պաշտամունք անողներ ձեռբակալվել ու բանտարկվել են։ Նաև հիսուն հետեվողներ … Բողոքական հետեվողներ ձեռբակալվել են երեք նահանգներում, ըստ Հոնկ Քոնգում հիմնված տեղեկատուի զեկուցով, Մարդկանց Իրավունքների ու Դեմոկրատիկ Շարժումի Կենտրոն, Չինաստանում։

Հիսուս նախագուշակեց աշխարհահռչակ Քրիստոնյաների հալածանքը, որ մենք այսօր տեսնում ենք։ Նա ասեց,

“Իրանց ձեռները ձեզ վրա կ՛ձգեն և կ՛հալածեն, և բանտերի մեջ կ՛մատնեն։” (Ղուկաս 21:12)

Նա ասեց եթե իսկական Քրիստոնյա դառնաս, մինչևիսկ քո ծնողները ու բարեկամները և ազգականները հալածելու են ձեզ։ Մենք այդ բանը անգամներ և անգամենր այստեղ Լոս Անջելեսում տեսել ենք։ Քրիստոս ասեց։

“Եւ կ՛մատնվիք ծնողներից և եղբայրներից և ազգականներից և բարեկամներից էլ ... և բոլորին ատելի կ՛լինիք իմ անունի համար։” (Ղուկաս 21:16-17)

Քրիստոս գուշակեց որ շատ ծնողներ ու ընկերներ ձեզ ատելու են, քո իսկական Քրիստոնյա դառնալու համար։ Մի ծիծաղի։ Դա արդեն բոլոր աշխարհում տեղի է ունենում։ Մուսուլմաները այս օրերում մեզ ատում, սպանում և բանտարկում են տարբեր երկներում։

Նախ նրանք ձեզ արգիլելու են այս եկեղեցին վերադառնալ ու փրկվել։ Բայց եթե դու վերադառնաս եկեղեցի ու փրկվես, կարելի է որ քո դեմ դուրս գան ու ատեն քեզ։ Մի քանի ամիսներ հետո, երբ տեսնեն որ քեզ չեն կարող համոզել, դադարելու են քեզ հետեվելուց։

Բայց գին ունես վճարելու! Մեկին դյուր չէ գալու եթե դու իսկական Քրիստոնյա դառնաս! Մեկը քեզ հակառակելու է! Գին պիտի վճարես իրական Քրիստոնյա դառնալու համար այս մութը ժամանակներում։ Դա մի նշան է որ վերջի օրերում ենք։

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։

Արդոյք՞ դու պատրաստ ես։

VI. Եւ վերջապես, Քրիստոս վեցերրորդ նշանը մեզ տվեց որ ցույց է տալիս վերջը մոտ է։ Ես դրան կոչում եմ “հոգեբանական նշան։”

Քրիստոս ասաց:

“Զգոյշ կացեք անձներիդ, մի գուցե ձեր սրտերը ծանրանան ... (ապրուստի հոգսերով) և այն օրը հանկարծ հասնե ձեզ վրա։ Որովհետեւ որոգայթի պես կ՛հասնե այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակած են։” (Ղուկաս 21:34-35)

Մի երիտասարդ որ մի քանի անգամներ եկեղեցի էր եկել ասեց, “Մյուս Կիրակի չեմ կարող գալ։ Ես պիտի իմ մորաքրոջս օգնեմ տնափոխվելու։” Նա վեցը օրեր ուներ, բայց այնպես պատահեց որ “պիտի” Կիրակի առավոտ այդ գործը աներ։ Նա կյանքի դժվարություններով ծանրաբեռված էր։ Այսօր մարդիկ եկեղեցի չեն գալիս թեթև ու հիմար պատճառների համար։ Նրանք կյանքի հոգսերով ծանրաբեռված են։ Եւ Աստծո դատաստանը անսպասելիորեն հանկարծ նրանց վրա է հասնելու – երբ նրանք չեն սպասում, վերջը գալու է!

Կեանքն է լեցուն կռիվներով ու զենքերով,
   Եւ ամենքը գետին են ոտնահարվել։
Երանի մենք բոլորս պատրաստ լինեինք։

Արդոյք՞ դու պատրաստ ես։

Դու կարելի է փախուստ տաս թմրեցուցիչներով ու անբարոկանությունով, բայց ընտանյական դժվարությունները քեզ խորտակելու են։ Ես տեսել եմ որ դա կատարվել է բազում երիտասարդ զույգերի կյանքի մեջ, տարիների ընթացքում։

Եւ ապա Հիսուս ասաց։

Ուրեմն արթուն կացեք, և ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինիք ազատվիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, կանգնել մարդի Որդու առաջին։” (Ղուկաս 21:36)

Եւ այդպիսով պիտի պատրաստվեք վերջի օրերի ու Դատաստանի օրվան համար։ Երեք գործեր կան որ դու պիտի անես։

(1) Եկ այս եկեղեցին։ Ոչինչ քեզ չէ օգնելու եթե այդ գործը չ՛անես։

(2) Եկ Քրիստոսին։ Նա մեռավ քո մեղքերի համար։ Նա ֆիզիկապես մեռելներից հարություն առավ և հիմա ողջ, Հոր Աստծո կողքին նստած է։ Նա քեզ համար է այնտեղ։ Եկ Իրեն։ Վստահի Հիսուսին ու փրկվի!

(3) Ոչ թե միայն պետք ունես եկեղեցի գալ, և ոչ թե միայն պետք ունես գալ Քրիստոսին, նաև պետք ունես աղոթել։ Հիսուս ասաց որ աղոթքը, Քրիստոնեական հաջողակ կյանքի բանալին է վերջի օրերում։


Ինչ՞պես ես փախնելու գալիք Դատաստանից։ Սուրբ Գիրքը ասում է, “[Քրիստոս] մեր մեղքերը Իր մարմնի վրա առավ ծառի վրա” – Խաչի վրա։ Քրիստոս կարող է քո տեղակալը լինի։ Նա քո փոխարեն պատժվեց, քո մեղքերի վարձքը վճարելով Խաչի վրա! Քրիստոս Իր թանկագին Արյունը թափեց Խաչի վրա։ Նրա Արյունը կարող մաքրել քո բոլոր մեղքերը – և դու պատրաստ կ՛լինես, երբ վերջը գա! Այս գիշեր քեզանից խնդրում եմ վստահել Հիսուս Քրիստոսին! Չարլզ Վեսլին ասեց,

Պահպանի ինձ, Ոհ իմ Փրկիչ, պահանի,
   Մինչև կյանքի փոթորիկը անցնի;
Ապահով Երկինք հասցրու,
   Ու իմ հոգին ընդունիր վերջում!

Մի հոգեւոր երգ ասում է,

Հիսուս այսօրվան աշխարհի պատասխանն է,
Նրանից բարձր ուրիշ մեկը չկա,
Հիսուսն է ճանապարհը!

Վստահի Հիսուսին այս գիշեր և Նա քեզ փրկելու է! Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Wish We’d All Been Ready” (Larry Norman, 1947-2008)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԵՐԸ

SIGNS OF THE LAST DAYS

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կ՛գան, որ իրանց ցանկությունների պես կ՛վարվին։” (Բ Պետրոս 3:3)

I.    Առաջին, էկոլոջիկալ նշաները ցույց են տալիս որ վերջը մոտ է,
Ղուկաս 21:11, 25-26

II.   Երկրորդ, ազգային նշաները ցույց են տալիս որ վերջը մոտ է,
Ղուկաս 21:10

III.  Երրորդ, հակասեմետիկ նշաները մեր չորս կողմում ցույց է տալիս որ վերջը մոտ է, Ղուկաս 21:20; Հռովմայեցիս 11:28; Զաքարիա 12:3

IV.  Չորրոդ, կրոնական նշաները – խաբեության կեղծ կրոների նշաները, ցույց են տալիս որ վերջը մոտ է, Ղուկաս 21:8; Մատթեոս 24:24;
Բ Տիմոթեոս 4:2-3

V.   Հինգերրոդ, կրոնական հալածանքի նշաները, ցույց են տալիս որ վերջը մոտ է, Ղուկաս 21:12, 16-17

VI.  Վեցերրորդ, “հոգեբանական նշան”-ը ցույց է տալիս որ վերջը մոտ է,
Ղուկաս 21:34-36