Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՅԼՈՂ ԾԱՌԵՐ ՏԵՍԱՎ!

HE SAW MEN AS TREES WALKING!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյան Օգոստոս 26, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 26, 2018

“Եւ գալիս է Բեթսայիդա, և նրա առաջին մի կոյր են բերում և նրան աղաչում, որ դպչի նրան։ Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՛ շենիցը դուրս հանեց, և նրա աչքերի մեջ թքելով, և ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում՞ է։ Եւ նա մտիկ տվավ և ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պես՛ ման են գալիս։ Հետո ձեռքերը դարձյալ նրա աչքերի վրա դրավ և նրան նայել տվավ. և նա ողջացավ՛ և ամեն բան համարձակ տեսնում էր։” (Մարկոս 8:22-25)


Քրիստոս Բեթսայիդա գնաց։ Բայց այնտեղում չ՛քարոզեց։ Նրա աշակերտները մի կույր մարդ բերին Նրա մոտ։ Բայց Քրիստոս այդ մարդին այդ քաղաքում չ՛բժշկեց։ Բեթսայիդան այն քաղաքն էր որ Հիսուս 5,000 մարդկանց, հինգ հացով ու երկու ձուկով կերակրեց (Մարկոս 6:38-44)։ Հիսուս այնտեղում ջրի վրա քայլեց, և բազում ուրիշ հրաշքներ գործեց։ Սակայն Բեթսայիդայի ժողովուրդը չ՛ապաշխարեցին ու չ՛վստահեցին Հիսուսին։ Ուրեմն Քրիստոս քաղաքը անիծեց։ Քրիստոս ասաց որ նա խստորեն դատվելու է Աստծո միջոցով “Դատաստանի Օրում։”

Ահա Քրիստոս և Իր աշակերտները եկան այս անիծված քաղաքը։

“Եւ գալիս է Բեթսայիդա, և նրա առաջին մի կոյր են բերում և նրան աղաչում, որ դպչի նրան։” (Մարկոս 8:22)

Սա պատկերն է թե ինչպես մի երիտասարդ անձ, Լոս Անջլեսի պես մի մեղավոր քաղաքում ապաշխարում է։

I. Առաջին, քաղաքը անիծված էր, բայց ոչ այն ընտրված կույր տղան!

“Ընտրվածները” այն մարդիկ են որոնց Աստված ընտրեց փրկելու նախքան աշխարհը ստեղծելը, “ընտրվածները հասան և մյուսները կուրացան” (Հռովմայեցիս 11:7)։ Բոլոր քաղաքը կույր էր, որովհետեւ Հիսուս Քրիստոսին չ՛ընդունեցին – թեկուզ բոլոր քաղաքը անծված էր, այնտեղում մի մարդ կար որ ընտրված էր, և աշակերտները նրան Հիսուսի մոտ բերին!

“Ընտրյալ” նշանակում է ընտրված։ Նախքան ստեղծագործությունը Աստված Իր ամենագետ լինելով ընտրեց ում է փրկելու։

Կույր մարդը ընտրյալներից մեկն էր։ Ուրեմն աշակերտները ուղարկվել էին այս մեկ մարդուն բերելու Հիսուսին!

Այժմ այս քաղաքը անպիտան ու դատապարտված էր Հիսուսին մեժելու պատճառով։ Մենք դուրս ենք գնում մարդկանց հրավիրելու եկեղեցի, գիտենալով որ նրանցից շատերը չեն գալու։ Գիտենք նրանցի շատերը կարծում են որ փրկված են։ Գիտենք Լոս Անջելեսում մեծ թվով մարդիկ չարի ազդեցության տակ են։ Նրանք ատում են այն միտքը որ պիտի եկեղեցի գան և Հիսուսի մասին լսեն! Դրանովհանդերձ մենք գնում և մարդկանց եկեղեցի ենք հրավիրում, թեկուզ գիտենք նրանցից շատերը չեն փրկվելու, չեն փրկվելու որովհետեւ Աստված նրանց մերժել է նրանց անհավատության պատճառով։ Սուրբ Գիրքը ասում է, “Նրա համար Աստված մատնեց նրանց անարգ կիրքերի ... Աստված նրանց մատնեց անարգ մտքի ... [Նրանք են] Աստված ատողներ, գոռոզներ, անմիտներ, ծնողների անհնազանդներ ... բարիներին ատող ... ավելի ցանկասեր քան թե աստվածասեր։” (Հռովմեացիս 1:26-30; Բ Տիմոթեոս 3:3, 4)

Այո, մենք գիտենք մեր քաղաքը լցված է կեղծավորներով, մարիխուանա ծխողներով, անբարոականներով, բարեկեցության օգնությունները չարաշահողներ, և մարդկանցով որ ատում են Հիսուս Քրիստոսին։ Ես ձեզանից ավելի շատ տեղեակ եմ։ Վաթսուն տարիներ է որ այս անաստված քաղաքում քարոզում եմ!

Բայց նաև գիտեմ որ մի տեղում, այս շենքերից մեկում, բոլինգի սրահներում, կամ դպրոցներից մեկում – Աստծո ընտրյալ մի կին կամ մի մարդ կա որ մեղավորների մեջից ընտրված է, ընտրված է փրկվել Հիսուս Քրիստոսի միջոցով, Աստծո միածին Որդու միջոցով!!! Հավատացած եմ դու այդ ընտրված անձն ես!

Եւ այդ երիտասարդ մարդը կամ կինը եկեղեցի է վերադառնալու, Հոգով լուսավորվելու է, չարի ճիրաներից ազատվելու ու Հիսուս Քրիստոսի Արյունով մաքրվելու է, Նա որ Իր Արյունը Խաչի վրա թափեց!!!

Խաչվածի Արյունով փրկված!
   Այժմ մեղքից ազատված ու մի նոր գործ է սկսած,
Փառաբանության երբ երգի, Հորը և Որդուն,
   Խաչվածի Արյունով փրկված!
Փրկված! Փրկված! Իմ մեղքերս բոլորը ներված են, ես ազատ եմ հիմա!
Փրկված! Փրկված! Ես փրկված եմ Խաչվածի Արյունով!
   (“Saved by the Blood,” S. J. Henderson, 1902)

Ամեն! Փառք Աստծո! Ալելույա! Ես փրկված եմ Խաչվածի Արյունով!

Այս մարդը Աստծո ընտրյալներից մեկն էր։ Եւ աշակերտները եկան ու ու նրան այդ մեղավոր վիճակից հանեցին, դժոխային մի քաղաքից – ճիշտ այնպես երբ մենք դուրս գնացինք և քեզ հանդիպեցինք! Եւ նրանք այդ կույրին Հիսուսի մոտ բերեցին! Ամեն! Այդ քաղաքը անիծված ու դատավճռված էր, բայց ոչ այդ ընտրված տղան! Նրանք նրան Հիսուսի մոտ բերեցին!

II. Երկրորդ, երիտասարդ տղան կույր էր։

Նա կատարելապես կույր էր – բոլորովին կույր! Այո այդ երիտասարդը չէր տեսնում – ԿՈՒՅՐ!

Դա մի իմաստ ունի! Նշանակում է կույր էր, այո! Բայց Նոր Կտակարանում շատ ավելի խոր իմաստ ունի! Ինչպես Մաթյու Հենրին է բացատրում, “հոգեւոր կույրության” մասին։ Եւ Ղուկաս Ավետարանը մեզ բացատրում է որ Հիսուս Եսայիա 61:1-ը կատարելագործեց “կույրի աչքերը բժշկելով։” (Ղուկաս 4:18)

Հիսուսը կույր մարդի ձեռքը բռնեց, “և նրան շենիցը դուրս հանեց” (մարկոս 8:23)։ Սա ցույց է տալիս որ կույր մեղավորները պիտի ուրիշ մեղավորներից զատվեն, եթե ուզում են Հիսուսը իրենց կույրությունը բժշկի։ Սուրբ Գիրքը ասում է,

“Անհավատների հետ այլախառն լծակից մի լինի ... Նրանց միջիցը դուրս գնացեք և բաժանվեցեք, ասում է Տերը ... Եւ ես կընդունեմ ձեզ, և ես ձեզ հայր կլինեմ դուք ինձ որդիներ և աղջիկներ կլինեք, ասում է Ամենակալ Տերը։” (Բ Կորնթացիս 6:14, 17-18)

Շատ ժամանակներ երիտասարդները ուզում են փրկվել, ուզում են Աստծուն ճանաչել, բայց մեղավոր ընկերների արգելքը ունեն – ընկերներ որոնց չեն թողնելու և Հիսուսին հետելու։ Շնորհակալ Աստծուց, Հիսուս “նրան շենից դուրս հանեց” նախքան նրա աչքերը բժշկելը։ Նա պիտի այդ դժոխային ընկերակցությունից դուրս գար։ Դուրս! Դուրս եկ! Դուրս եկ! Նա պիտի այդ չար ընկերներից հեռու մնար որոնք նրան կույր էին պահելու! Հիսուս նրա ձեռքից բռնեց “և նրան շենից դուրս հանեց։” Ես չեմ կարծում այդ մարդը փրկվելու լիներ, եթե Բեթսայիդաի չար մարդկանց մեջ մնար!

III. Երրորդ, նրա լուսավորությունը աստիճանաբար էր։

“Եւ նրա աչքերի մեջ թքելով, [բառացիորեն, “թքեց նրա աչքերի մեջ”], և ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում՞ է [որևե մի բան]։ Եւ նա մտիկ տվավ, և ասում էր, Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պես՛ ման են գալիս։ Հետո ձեռքերը դարձյալ նրա աչքերի վա դրավ և նրան նայել տվավ. Եւ նա ողջացավ՛ և ամեն բան համարձակ տեսնում էր։” (Մարկոս 8:23-25)

Առակաց Գիրքը մի գեղեցիկ մեկնաբանություն ունի այս ուղղությամբ,

“Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պես է. Որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։” (Առակաց 4:18)

Սկզբում դու հոգեւորապես կույր ես։ Գալիս ես եկեղեցի, բայց քո լսածներից մեծ մասը պարզ չեն քեզ համար։ Ապա հասկանում ես որ Քրիստոս կարող է քեզ օգնել։ Սկսում ես այն հույսով որ Նա կարող է քեզ օգնելու։ Բայց չես կարողանում Նրան տեսնել կամ զգալ։ Ապա հասկանում ես որ “Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը՛ և չերեւեցող բաների ապացույցն է։” (Եբրայեցիս 11:1)

Թովմաս առաքյալը ասաց, “Ես չեմ հավատա։” Ապա Հիսուս եկավ և Թովմասը Նրան կանչեց, “Ով իմ Տերը և իմ Աստվածը։” Եւ Հիսուս Թովմասին ասաց, “Օրհնյալ են նրանք որ չ՛տեսան, բայց հավատացին։” Երկու հազար տարիներ է որ Հիսուս փրկում է միլոնավոր մարդկանց որոնք “նրան չեն տեսել սակայն հավատացել են։”

Լսիր Ջան Քէյգընին։ Նա ասաց, “Ոչ մի տեսակ խաղաղություն չէի կարողանում գտնել։ Կարծես թե մեռնում էի ... [հետո] շատ պարզ էր որ ես միայն պիտի [Հիսուսին] վստահեի։ Ոչ մի ֆիզիքական զգացում չկար, զգացում պետք չունեի, Քրիստոսին ունեի! Միայն Հիսուսին նայեցի! Միայն հավատքով է որ ես գիտեմ Հիսուսը իմ մեղքերը մաքրել է, և ես ինձ գտնում եմ թե ինչպես կարող եմ վստահ լինել առանց հաստատ ապացույցի, բայց ... բայց խաղաղություն եմ գտնում երբ ուշադրությամբ կշռադատում եմ որ իմ վստահությունը Հիսուսի վրա է։ Հիսուսը իմ միակ պատասխանն է։”

Ֆիլիփ Չանին լսիր։ “Հիշում եմ այն օրը երբ մտածում էի ես երբեք չեմ ապաշխարելու։ Մինչևիսկ սկսեցի կասկածել թե արդոյք ապաշխարությունը ճշմարիտ բան է թե ոչ ... [Ապա] Դկ. Հայմերզը քարոզեց թե ինչպես սատանան նրանց որ Քրիստոսին չունեն, կույրացնում է։ Նա բացատրում է սատանայի խորամանկություններից մեկը, որ կորած մարդի մտքի վրա է աշխատում, և նրան մտածել է տալիս որ անձը պիտի վստահության զգացում ունենա։ Հետո պարզում է որ ես միայն Հիսուսին պիտի վստահեմ, ոչ ուրիշ մեկի կամ բանի։ Ճիշտ այն ժամանակ երբ [իմ միտքը] մոլորված էր կասկածներով ու ինքնաքննությունով ... ահա Հիսուս այնտեղ էր։ Հիմա Փրկիչը սպասում էր ինձ Իր բազուկների մեջ առնել! Ինչպես՞ էի կարող իմ մեղքերին կառչել ու Հիսուսին չ՛նայել, Նա որ իմ հոգին սիրեց։ Ծնկների վրա եկա ու վստահեցի Հիսուս Քրիստոսին։ Զգացումների չ՛սպասեցի։ Սատանայի սուտերին չ՛սպասեցի։ Պիտի Հիսուսին գնայի մեղքերից մաքրվելու համար։ Չ՛պիտի սպասեի! Վստահություն ունենալու մտքերը անցան։ Վստահեցի Հիսուսին։ Հիսուս [Ինքը] դարձավ իմ վստահությունը և հույսը։ Նա իմ ծանր մեղքի բեռը վերցրեց և իմ անցյալը Իր Արյունով մաքրեց։ Հիշում եմ մի երգ որ ասում է “Հիսուս, Իմ Հուգու Սիրողը,” այո, Հիսուսում մի ընկեր ունեմ։ Փառք Աստծուն որ Իր Որդուն, Հիսուսին տվեց, որ մեր մեղքերը Իր Արյունով ներեց!”

Հիմա լսեք մի աղջկա խոսքերը որ տարիներ Հիսուսին մերժեց։ Նա ասեց, “Ես խորապես մեղքերիս համար դատապարտված էի զգում ու շատ անհույս էի։ Ամեն օր աղոթում և քարոզներ էի կարդում։ Բայց ինձ օգուտ չ՛եղան, որովհետեւ ես ավելի շատ զգացումների ու հավատք էի սպասում։ Դկ. Քէյգընի հետ խորհրդակցեցի իմ խճճված մտքերի մասին, և թե ինչպես չեմ կարողանում Հիսուսին գալ։ Դկ. Քէյգընը ասաց, ‘Այդ դեպքում քո խճճված մտքով եկ Հիսուսին!’ Իմ ապաշխարությունից շատ ժամանակ չէր անցել երբ, Պրն. Գրիֆիթը երգեց, ‘Եթե սպասես մինչև ավելի լավ զգաս, երբեք չես գալու։’ [Ես դա լավ գիտեի] իմ զգացումներն ու [կիրքերը] երբեք վստահելի չեն, ուրեմն երբեք չեմ կարող նրանց վստահել։ Երբ վստահեցի Հիսուսին, Նա ներեց ինձ ու մաքրեց իմ բոլոր մեղքերս Իր թանկագին Արյունով։ Հիսուս փրկեց ինձ սատանայից և ինձ ազատ արձակեց! Կ՛գերադասեմ Հիսուսի ստրուկը դառնալ որ Նա ինձ սիրում և հոգ է տանում, քան սատանայինը, որ ինձ կ՛ոչնչացնի, ու վերջում դժոխք է ուղարկելու։” Ոտքի վրա թիվ 2 երգը երգենք, ձեր թերթիկների վրա։

Հիսուս, հոգույս սիրողը,
   Ինձ Քո սրտիտ մոտ պահիր,
Երբ փոթորիկ է իմ կյանքում,
   Երբ փորձությունն է խիստ,
Թագցրու ինձ, Ով իմ Փրկիչ, թագցրու,
   Մինչև կյանքի փոթորիկը անցնի;
Ապահովությամբ Երկինք առաջնորդի;
   Հոգիս ընդունի վերջում!
(“Jesus, Lover of My Soul,” Charles Wesley, 1707-1788)

Խնդրեմ նստեք։

Գիտեմ որ դուք ուզում եք Հիսուսը ձեր մեղքերը մաքրի! Գիտեմ ուզում էք Հիսուսը ձեզ փրկի! Կատարելության սպասելիք մի ունենա։ Միայն սպասելիք ունեցեք որ Հիսուսը ձեզ փրկի ձեր մեղքերից ու հանցանքներից։ Կատարելիությունը հետո կ՛գա։ Հիմա Հիսուսի խոսքերին մտիկ տվեք։ Այս խոսքերը Նրա բերանից է դուրս եկել։

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։՛՛ (Մատթեոս 11:28)

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ։” Գիշերները դու հաճախ անկողին մտնելուց առա, քեզ կորած ու մեղավոր ես զգում։ Անկողին ես մտնում քո մեղքերի մտահոգությունով։ Ինչու՞ այս գիշերը նորեն մտահոգությամբ անկողին մտնել։ Հիսուս ասեց,

“Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։”

Դու վստահության պետք չունես։ Դու հանգստության պետք ունես։ Հանգիստ քո հոգու համար։ Երգենք երգ թիվ երեքը։

Քո քաղցր հրավերը կ՛լսեմ,
   Որ ինձ կ՛կանչե դեպի Քեզ,
Ինձ մաքրելու Քո թանկագին Արյունով
   Որ հոսեց Գողգոթայում։
Կ՛ուգամ, Տեր! Ահա կ՛ուգամ դեպի Քեզ!
   Լվա ինձ, մաքրի Ինձ Քո Արյունով
Որ թափվեց Գողգոթայում։
    (“I Am Coming, Lord,” Lewis Hartsough, 1828-1919)

Եթե կ՛ուզես մեզ հետ Հիսուսին վստահելու մասին խոսել, խնդրեմ եկ առջևի երկու շարքերում նստի։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Am Coming, Lord” (Lewis Hartsough, 1828-1919


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՆԱ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՅԼՈՂ ԾԱՌԵՐ ՏԵՍԱՎ!

HE SAW MEN AS TREES WALKING!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ գալիս է Բեթսայիդա, և նրա առաջին մի կույր են բերում և նրան աղաչում, որ դպչի նրան։ Եւ կոյրի ձեռքիցը բռնեց՛ շենիցը դուրս հանեց, և նրա աչքերի մեջ թքելով, և ձեռքը վրան դնելով նրան հարցրեց, թե մի բան տեսնում՞ է։ Եւ նա մտիկ տվավ և ասում էր. Մարդիկը տեսնում եմ որ իբր ծառերի պես՛ ման են գալիս։ Հետո ձեռքերը դարձյալ նրա աչքերի վրա դրավ և նրան նայել տվավ. և նա ողջացավ՛ և ամեն բան համարձակ տեսնում էր։”
    (Մարկոս 8:22-25)

I.   Առաջին, քաղաքը անիծված էր, բայց ոչ այս ընտրված կույր տղան!
Հռովմայեցիս 11:7; Հռովմայեցիս 1:26-30; Բ Տիմոթեոս 3:3, 4.

II.  Երկրորդ, երիտասարդ տղան կույր էր, Ղուկաս 4:18; Մարկոս 8:23;
Բ Կորնթացիս 6:14, 17-18

III. Երրորդ, նրա լուսավորությունը աստիճանաբար էր, Մարկոս 8:23-25; Առակաց 4:18; Եբրայեցիս 11:1; Մատթեոս 11:28