Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ –
ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ!

HOW TO LEAD A SOUL TO CHRIST –
COUNSELING FOR CONVERSIONS!
(Armenian)

Այս պատգամի հեղինակն է Դկ. Ք. Լ. Քէյգընը Ph.D. (UCLA),
M.Div. (Talbot Seminary), Ph.D. (the Claremont Graduate School),
և քարոզվել է Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով
Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան,
Օգոստոս 26, 2018
A sermon written by Christopher L. Cagan, Ph.D. (UCLA), M.Div. (Talbot Seminary), Ph.D. (the Claremont Graduate School), and preached by
Rev. John Samuel Cagan at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 26, 2018

“Եթե դարձի չ՛գաք ... չեք մտնիլ երկնքի արքայությունը։”
(Մատթեոս 18:3)


Հիսուս հաստատեց որ մարդիկ պիտի դարձի գան – փոփոխում ունենան – եթե ոչ Երկինք չեն մտնելու։ Հունարեն բառը թարգմանվում է “epistrepho”։ Որը նշանակում է “դարձի գալ։” Դա մեղավորի աղոթքը աղոթել կամ ձեռք բարձրացնել չէ։ Դա սրտի փոփոխում է որ Աստված է պարգևում մեղավորին, վերստին ծնունդի ժամանակ։ Հիսուս Նիկոդիմոսին ասաց, “Եթե մեկը վերստին չ՛ծնվի կարող չէ Աստծո արքայությունը տեսնել” (Հովհաննես 3:3)։ Դարձյալ, Քրիստոս ասաց, “Պետք է ձեզ վերստին ծնվել” (Հովհաննես 3:7)։ Սա մի սրտի իսկական փոփոխում է։ Սուրբ Գիրքը ասում է, “Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՛ նոր ստեղծված է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ” (Բ Կորնթացիս 5:17)։ Սա միայն մեղավորի աղոթքը աղոթել չէ։ Սա ապաշխարել է! Այս առավոտ կ՛ուզեմ խոսել, ինչպես խորհրդակցել մեղավորի հետ, որպեսզի նա իր սիրտը Քրիստոսին հանձնի։

Ինչ՞ է դարձի գալ։ Ինչ՞ դեպքի սպասելիք ունեք։ Մեղավորը պետք ունի դարձի գալու, ոչ թե որոշում կատարելու։ Չարլզ Ֆինի ժամանակվանից (1792-1875) “Decisionism” որոշում կատարելու գաղափարը, դարձի գալու տեղը գրավել է աշխարհի բազում եկեղեցիներում։ Միլիոնավոր մարդիկ որոշում են կատարում, բայց դարձի չեն գալի։

Ինչ՞ է “Decisionism” “Որոշում կայացնելու գաղափարը”։ Ինչ՞է դարձի գալ։ Հետեվյալ բացատրությունը կ՛կարդանք Այսօրվա Ուխտադրուժություն, հատվածից, որը գրվել է Դկ. Հայմերզի և իմ հայր, Դկ. Քէյգընի միջոցով։

     Decisionism Որոշում կայացնել, այն գաղափարն է որ բացատրում է, մի անձ փրկվում է առջև գալով, ձեռք բարձրացնելով, մի աղոթք աղոթելով, մի վարդապետության հավատալով, մի հանձնառություն ընդունելով, դրսեվանց մարդկային աշխատանքներ տանելով, որ համարվում է փաստ ներքնապես դարձի գալու հրաշքին; այն հավատքն է որ ասում է մի անձ փրկվում է արտաքին որոշում կատարելով; մի հավատք որ հավատացած է մարդկային աշխատանքները փաստ են անձի փրկության համար։
     Conversion Դարձի գալ, Սուրբ Հոգու աշխատանքի արդյունք է, որ մեղավորին դեպի Հիսուս Քրիստոս է քաշում, արդարացնելու ու վերանորոգելու համար, և մեղավորի վիճակը Աստծո մոտ փոխում է կորածից դեպի փրկված, աստվածային կյանքը ձուլելով կորած հոգու մեջ, մի նոր ճանապարհի մեջ առաջնորդելով ապաշխարածին։ Փրկության նպատակն է արդարացնել։ Փրկության նյութը վերանորոգում է, որի արդյունքն է դարձի գալ։ (Today’s Apostasy, pp. 17, 18)

Որոշում կատարելը մի մարդկային գործ է որ ամեն մարդ կարող է ցանկացած ժամանակ անել։ Դարձի գալը մի գերբնական գործ է որ մի անձի կյանքը այժմ և հավիտյան փոխում է։

Որոշում կատարելը շատ ավելի հեշտ գործ է քան մի հոգու դարձի բերել։ Քարոզիչը կարող է մեծ թվով “որոշումներ” հաշվի առնել։ Դու կարող ես որոշումներ կատարել որևե մի տեղ և որևե մի ժամանակ։ Դու կարող ես մեղավորների աղոթքը աղոթել մարդկանց տան դռան առջև, օդանավի մեջ կամ որևե մի տեղ։ Դու կարող ես նրանց հաշվել, բայց նրանց այլևս երբեք չես տեսնելու։ Նրանք մի որոշում կատարեցին, բայց դարձի գալու փորձառություն չունեցան։

Դարձի գալու համար, մարդիկ պետք ունեն եկեղեցի գան և Ավետարանի լուրը անգամներ լսեն որպեսզի հասկանան և վստահեն Քրիստոսին։ Ոմանք ամիսներ կամ երբեմն տարիներ եկեղեցի են գալիս մինչև դարձի են գալիս։

Մարդկանց Քրիստոսին առաջնորդելու համար, քո հրավերը ընդունելուց հետո, դու պիտի նրանց հետ առանձնապես խոսես։ Նրանց հետ մի ուրիշ տեղում խոսեցեք։ Մեխանիկորեն նրանց արագօրեն աղոթքի մի առաջնորդեք։ Մեղավորների աղոթքը աղոթելը, Հիսուսին վստահել չէ նշանակում։ Ձեռք բարձրացնել, առջև գալ, կամ մկրտվելը չէ նշանակում որ Հիսուսին վստահել ես։ Այդ բաները փաստ չեն որ անձը Հիսուսին վստահել է։ Հիսուսին վստահելը տարբեր մի բան է, իւրահատուկ և եզակի է իր տեսակի մեջ։ Հիսուսին վստահելը նշանակում է Հիսուսին վստահել։

Մի անձին առաջնորդել որպեսզի Քրիստոսին վստահի և մի իրական դարձի գալու փորձառություն ունենա, ժամանակ, ջանք, տեսիլք, աղոթք և Աստծո շնորքն պետքն ունի։ Դկ. Հայմերզը և Դկ. Քէյգընը, երեսուն տարիներ ի վեր է որ ժողովրդի հետ խորհրդակցում են։ Հետեվյալը նրանց սովորած դասերն են։

1. Առաջին, հովիվները պիտի լսեն մեղավորներին։

Մի ենթադրի – ինչպես բոլոր քարոզիչներն են մտածում – որ մեղավորը Ավետարանը հասկանում է։ Պիտի նրան լսել և հասկանալ թե ինչ բանի է հավատում։ Ինչ՞ է նրա կրոնական անցյալը։ Հիսուսի մասին ինչ՞ է մտածում։ Արդոյք՞ կարծում է Քրիստոս հոգի է։ Արդոյք՞ Քրիստոս նրա սրտում բնակվում է։ Արդոյք՞ կարծում է Հիսուս նրա վրա բարկացած է։ Արդոյք՞ նա կարծում է Երկինք է գնալու կամ ոչ։ Հասկացիր նրա մտքում ինչ է անցնում։ Ապա ճշմարտությունը նրան ցույց տուր և նրան ճշմարիտ Քրիստոսին առաջնորդի։

Մեղավորը ինչպես՞ է ապրում։ Արդոյք՞ մի արգելք կա որ նրան հեռու է պահում Քրիստոնեական կյանք ապրելուց – պոռնոգրաֆիա, շնություն, կամ ընտանիքի հակառակություն։ Մեղավորները պետք չունեն կատարյալ լինել որպեսզի փրկվեն – որովհետեւ չեն կարող կատարյալ լինել։ Բայց այն անձը որ կամավորապես և շարունակական զբաղված է մի գլխավոր մեղքով, Քրիստոսին չէ վստահելու։ Նա ինքն իրեն է վստահում։

Եթե մեղավորին չ՛լսես, չես կարող նրան օգնել։ Իմացիր ինչու՞ է ուզում քո հետ խոսի։ Հիսուսից ինչ՞ է ուզում որ իր համար անի։ Ինչու՞ է եկել։ Մեկը ասեց, Հիսուսից աշխատանք է ուզում։ Բայց դա փրկություն չէ! Թեկուզ Հիսուս իրեն աշխատանք գտնի, նա դեռ կորած է։ Մեղավորը պիտի ցանկություն ունենա իր մեղքերից փրկվի Հիսուսի Արյունով։

2. Երկրորդ, մեղավորները Հիսուս Քրիստոսի մասին սխալվում են

Մեղավորը ինչ՞ է մտածում Հիսուսի մասին։ Հարցրու նրանից, “Ուր՞ է Հիսուս հիմա։” Սուրբ Գիրքը ասում է, Հիսուսը Երկնքում “Հոր Աստծո աջ կողմը նստած է” (Հռովմայեցիս 8:34)։ Բայց ամենա կորած Մկրտչականը կարծում է որ Հիսուս իր սրտում բնակված է, կամ թե Նա մի հոգի է որ օդի մեջ շրջում է։ Դու չես կարող Հիսուսին գալ եթե չ՛գիտես ուր է Նա։

Մեղավորից հարցրու, “Ով՞ է Հիսուս։” Շատեր կարծում են Նա մի մարդ է և եղել է պատմության ամենա մեծ ուսուցիչներից մեկը։ Բայց այդ “Հիսուսը” ոչ ոքու չէ կարող փրկել։ Ոմանք Նրան հոգի են կարծում, կամ այդ Հիսուսը Սուրբ Հոգին է։ Բայց այդ Քրիստոսը հոգի չէ։ Հիսուսը երբ մեռելներից հարություն առավ, Սուրբ Գիրքը ասում է,

“Նրանք զարհուրելով վախեցած, համարում էին, թե ոգի են տեսնում։ Եւ նրանց ասեց, Ի՞նչու էք շփոթված. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։ Տեսեք իմ ձեռքերը և իմ ոտները, որ ես ինքս եմ. շոշափեցեք ինձ և տեսեք, որովհետեև ոգին մարմին և ոսկերք չ՛ունի, ինչպես ինձ էք տեսնում որ ունիմ։ Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցույց տվավ նրանց։ Եւ քանի որ դեռ չէին հավատում ուրախությունից և զարմացած էին, ասեց նարնց. Կերակուր ունիք՞ այս տեղ։ Եւ նրանք խորոված ձկան կտոր տվին նրան՛ և մեղրախորիսխ։ Եւ առավ կերավ նրանց առաջին։” (Ղուկաս 24:37-43)

Մեռելներից հարություն առնելուց հետո, Հիսուս կերավ։ Հոգին չէ ուտում։ Հոգին մարմին և ոսկերք չունի ինչպես Քրիստոս ուներ։ Եւ մի հոգի – թեկուզ Սուրբ Հոգին – Արյուն չունի մեղքերը մաքրելու համար!

Մեղավորից հարցրու, “Արդոյք՞ Հիսուս քո վրա բարկացած է։” Շատ կաթոլիկներ և ուրիշներ մտածում են որ Նա բարկացած է։ Նրանք հավատում են մի բարկացած “Քրիստոսի” – որը Նոր Կտակարանի Հիսուսը չէ։ Սուրբ Գիրքը ասում է որ Հիսուս սիրում է մեղավորին։ Նա խաչի վրայի գողին և շնության մեջ բռնված կնոջը ներեց։ Ի՞նչպես մի մեղավոր կարող է մեկին որ իր վրա բարկացած է վստահի։ Այս սխալները ճշտի և մեղավորին ուղղիր դեպի իսկական Հիսուսին։

3. Երրորդ, մեղավորները փրկության մասին սխալ գաղափար ունեն,

Երեք իսկական սխալ խորհուրդներ կան փրկության մասին։ Շատ մեղավորներ կարծում են եթե այս երեքից մեկը կատարեն, փրկվելու են – կամ եթե այս երեքից մեկը կատարել են, փաստ է որ նրանք փրկված են։ Ահա այս երեք իսկական գործերը որ մեղավորները կատարում են, փոխերն Քրիստոսին վստահեն։

Ֆիզիքական գործեր։ Մկրտություն, առաջ գնալ, ձեռք բարձրացնել, հանձնարարություններ ստանձնել, մի քանի մեղքերը թողնել (սա Սուրբ Գրային ապաշխարություն չէ, որ մտքի փոփոխում է), կամ մեղավորների աղոթքը աղոթել։ Սրանք մարդկային գործեր են որոնք ոչ ոքու կարող չեն փրկելու։ Սուրբ Գիրքը ասում է, “Ոչ թե արդարության գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ”։ (Տիտոս 3:5)

Մտային աշխատանք։ Ճիշտ մտքեր ունենալ, կամ հավատալ Սուրբ Գրքի ճշմարտությունները, Հիսուսի կամ փրկության մասին։ Մեղավորները հաճախ ասում են, “Ես հավատում եմ որ Հիսուս Խաչի վրա ինձ համար մեռավ։” Բայց միլոնավոր մարդիկ այդ ճշմարտության հավատում են։ Թեկուզ չարն էլ հավատում է որ Հիսուս Աստծո Որդին է որ Խաչի վրա մեռավ և հարություն առավ։ Նա դա տեսավ։ Սուրբ Գիրքը ասում է, “Դեւերն էլ են հավատում և սարսափում են։” (Հակոբոս 2:19) Մեղավորները պիտի վստահեն Իրեն, Հիսուս Քիստոսին, ոչ թե Նրա մասին ճշմարտություններին։

Զգացումային գործեր։ Զգացումներին և փորձառություններին, “վստահել” փոխարեն Քրիստոսին, կամ կյանքում ավելի լավ զգալ։ Զգացումները բարձրանում և իջնում են։ Բոլորը լավ մտքեր և զգացումներ ունենում են։ Եւ բոլորը էլ վատ մտքեր ու զգացումներ ունենում են։ Մեղավորը դա գիտի։ Նա ինքն էլ այդ զգացումները ունեցել է։ Եթե վստահես զգացումներիդ, կ՛կարծես որ փրկված ես և հետո կորած, կորած և հետո փրկված, բոլոր կյանքումդ։ Փրկությունը միայն Քրիստոսումն է, ոչ թե զգացումների մեջ։ Մի հին երգ այսպես է ասում,

Այլ ապավեն ես չեմ ուզել,
   Բայց Հիսուսի արյունն ու սեր,
Ոչ չեմ ուզեր ուրիշ խոստում,
   Այլ լոկ Անոր անվան հենում։
Անշարժ վեմին հենում միայն,
   Ուրիշ հիմեր են միշտ ունայն,
Ուրիշ հիմեր են միշտ ունայն,
   (“The Solid Rock” by Edward Mote, 1797-1874)

Այս սխալները ճշտի և մեղավորին ուղղիր դեպի Հիսուսին, որպեսզի Նրա արյունով քավություն ստանա։

Բազում սխալ գաղափներ, Քրիստոսին են մեջբերում անում, բայց նրանք “Նրան փոքրացնում են” կամ նրան մի ուրիշ “խողովակի միջից են անցկացնում”։ Ոմանք մտածում են եթե դու մկրտվես, Քրիստոսում փրկություն ես ունենալու։ Սա Քրիստոսին “ստորադասել է” և մկրտության ջրի “միջով” անցկացնել։ Շատեր կարծում են եթե մեղավորի աղոթքը աղոթեն, կփրկվեն, և աղոթելը նույնն է ինչ վստահել Հիսուսին։ Ուրեմն նրանք մարդկանց աղոթել են տալիս և հաշվում են նրանց իբրեւ փրկված, բայց նրանցից շատ քիչեր Հիսուսին վստահել ու դարձի են եկել։ Դա Քրիստոսին “ստորացնել” և աղոթքի բառերի “միջով” անց կացնել է։ Սուրբ Գիրքը ասում է որ “Անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է՛՛ (Եփեսացիս 2:20), ոչ թե մեղավորի աղոթքը։ Մեղավորին առաջնորդիր վստահել Հիսուս Քրիստոսին։

Ես ականատես եմ եղել մարդկանց որոնք մի սխալ կետից մյուս սխալին են վազում։ Նրանք սկսում են զգացումներ փնտռել։ Մյուս անգամ ասում են, “Ոչ մի զգացում չ՛ունեցա։ Ես միայն հավատում եմ որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար։” Մեղավորը մի սխալից անցնում է մի ուրիշ սխալի, որում վստահում է մի իրականության փոխարեն վստահի Քրիստոսին։ Որսի մեղավորին այս ստերից և նրան դեպի Քրիստոս առաջնորդի։

4. Չորրորդ, մեղավորները իրենց սրտում մեղքի հանդիմանություն պիտի ունենան,

Մի մեղավոր պիտի իր սրտում մեղքի հանդիմանություն զգա։ Ամեն մարդ մի կերպով ընդունում է որ մեղավոր է։ Ամեն մարդ ընդունում է որ կատարյալ չէ, և սխալ գործեր կատարել է իր կյանքում։ Այդ բանի մասին չէ իմ խոսքը։

Իմ խոսքը հատուկ մեղքի կամ մեղքի մասին գիտակցություն ունենալու մասին չէ։ Այո, մեղավորը բազում մեղքեր է գործել: Բայց մտածելով այդ մեղքերի մասին նա չէ փրկվելու։ Եթե մի շարք հատուկ մեղքերի ցանկ նշես, մեղավորը կ՛մտածի, “Այդ բաներ ես չեմ անում, ուրեմն ես փրկված եմ։” Կամ նա կարելի է մտածի, “Կ՛դադարեմ այդ գործերը անելուց և դա ցույց կտա որ ես փրկված եմ։”

Մեղքը դրանից շատ ավելի խոր է գնում։ Ամենքը մեղավորներ են ներքուստ, Ադամից ժառանգել են մեղքի բնությունը։ Ամեն մարդ չար սիրտ ունի։ Սուրբ Գիրքը ասում է, “Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված։” (Երեմիա 17:9) Ամեն մեղավոր ներսում ինքնասեր է։ Ամեն մեղավոր իր սրտում Աստծո հակառակ է։ Սա շատ ավելի խոր է այն իւրահատուկ մեղքերից որ մի անձ կատարում է։ Իրենց կատարած գործերը ցույց է տալիս նրանց բնությունն։ Մեղավորի կատարած մեղքերից շատ ավելի խոր, նրա սիրտն է, նրա բոլոր էությունը մեղավոր ու սխալ է։ Մեղավորը իր սրտում պիտի իր մեղավոր լինելը զգա։ Քո պատգամի ժամանակ սրտի մեղքի մասին խոսա, և պատգաից հետո նրա հետ խորհրդակցի։

Մեղավորը անկարող է իր սիրտը փոխել, ինչպես այծը չէ կարող իրեն գառ դարձնի։ Դա նշանակում է որ նա կորած է և չի կարող իրեն փրկել։ նա չի կարող ինքն իրենով վստահի Քրիստոսին։ Միայն Աստված է կարող նրան դեպի Հիսուս քաշի։ Քրիստոս ասաց, “Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛չքաշե նրան։” (Հովհաննես 6:44) Սա կոչվում է “Ավետարանի թույլատվություն” – մեղավորը պիտի Քրիստոսին գա, բայց չէ կարող։ Նա ինքնիրեն ոչինչ չէ կարող անել իրեն փրկելու։ Ինչպես Սուրբ Գիրքն ասում է, “Փրկությունը Տիրոջն է։” (Հովնան 2:9) Մեղավորը պիտի Եսայիաի պես լինի որ ասեց, “Վայ՛ ինձ, որովհետեւ կորած եմ։” (Եսայիա 6:5) Իմ սրտի մեղքը ինձ ցույց տուր։ Նրան ցույց տուր որ ինքնիրեն չէ կարող փրկվել։ Ցույց տուր նրան որ ողորմություն պետք ունի։ Այն ժամանակ կարելի է որ նա Քրիստոսին գա։

5. Հինգերրորդ, եթե մեղավորը իր սրտում մեղքի հանդիմանություն է զգում, նրան առաջնորդի դեպի Քրիստոս,

Ես ամեն մի անձի որ գալիս է ինձ հետ խոսելու Քրիստոսի չեմ առաջնորդում! Ոմանք միայն հետաքրքրված են։ Նրանք չեն ուզում իրենց մեղքերը ներվի։ Նրանք միայն գալիս են այն պատճառով որովհետեւ տեսնում են ուրիշները գալիս են։ Որոշ մարդիկ բոլորովին իրենց մեղավոր լինելու զգայությունը չունեն և Աստվածանից տրված արթնություն չունեն։ Այս տեսակ մարդկանց որ խեղկատակությունով են զբաղված, աղոթքի առաջնորդելը դեպի Քրիստոս, նրանց միայն կեղծ ապաշխարության է տանելու։ Երբ՞ է այդ անձը իսկականից Քրիստոսին վստահելու։

Մեղավորը պիտի “ինքն իրենից զզված լինի”, ինչպես մի աղջիկ մեր եկեղեցում ասաց։ Նա պիտի “իր հույսը իրենից կտրած լինի”։ Նա պիտի “գա իր վերջին կետին”։ Եսայիան իր վերջի կետին հասավ երբ ասաց, ““Վայ՛ ինձ, որովհետեւ կորած եմ։” (Եսայիա 6:5) Այն ժամանակ շատ հեշտ կ՛լինի վստահել Քրիստոսին։ Նա չէ փորձում մի բան սովորել։ Նա Քրիստոսին պետք ունի փրկության համար։

Մեղավորը պիտի Քրիստոսին վստահի։ Նրան առաջնորդի Հիսուս Քրիստոսին որպեսզի Նրա Արյունով մեղքերը մաքրվի։ Կարող ես նրան մի պարզ աղոթքի մեջ առաջնորդել, օրինակ աղոթել, “Հիսուս, ես քեզ վստահում եմ։ Իմ մեղքերը մաքրի Քո Արյունով։” Կամ թեկուզ աղոթք էլ պետք չէ, միայն առաջնորդել նրան դեպի Քրիստոսի մեղքեր մաքրող Արյանը։ Մեղավորը աղոթելու պետք չունի։ Նա պետք չունի մի պատկեր կազմելու Հիսուսից իր մտքում։ Բառերը պետք չի “կատարեալ” լինի։ Որոշներ անգիր են անում – և կրկնում են – “ճիշտ” բառերը բայց Քրիստոսին չեն վստահում։ Խաչի վրայի գողը կատարյալ բառեր չ՛օգտագործեց։ Նա ասաց, “Տեր, ինձ հիշիր, երբոր գաս քո թագավորությունովը”։ (Ղուկաս 23:42) Նա գիտեր որ անհույս մեղավոր էր և դիմեց Քրիստոսին։ Այդքան պարզ! Տերը նրան ասաց, “Դու այսօր ինձ հետ դրախտումը կ՛լինես։” (Ղուկաս 23:43) Քրիստոսին վստահելը շատ ավելի կարեւոր է այդ բառերը կրկնելուց!

6. Վեցերրորդ, մեղավորի հետ խոսելուց հետո, մի քանի պարզ հարցեր նրանից հարցրու։

Նրանից հարցրեք, “Արդյոք՞ Հիսուսին վստահում ես։” Եթե ասեց, “ոչ” նորեն նրա հետ խոսեք։ Եթե ասեց “այո” նրանցից հարցրեք երբ նա վստահեց Հիսուսին։ Եթե ասեց, “Նրան վստահել եմ իմ բոլոր կյանքում” կամ “Նրան շատ երկար ժամանակ առաջ եմ վստահել,” նա դարձի եկած չէ։

Եթե նա ասեց, “Այս պահին Քրիստոսին վստահում եմ,” հարցրու նրան ինչ է արել։ Քաջալերեք նրան իր բառերով բացատրի ինչպես է վստահում Հիսուսին։ Մարդիկ կարող են “եկեղեցու բառերը” որ լսել ու կրկնել են, անգիր անել, թեկուզ եթե դարձի եկած չլինեն։ Ի՞նչ է անում մեղավորը իր վստահելով։ Արդոյք՞ Քրիստոսին հավատում է։ Արդոյք՞ մի զգացումի է վստահում։ Կամ ուղղակիորեն վստահում է ինքը Քրիստոսին։

Նրանից հարցրու, “Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոս քեզ համար։” Եթե նա չի խոսում Քրիստոսի Արյունով ներում ստանալու մասին, և միայն խոսում է իր խորհուրդների, զգացումների ու բարության մասին, նա փրկված չէ!

Նրանից հարցրու, “Եթե դու այօր մեռնես, արդոյք՞ Երկինք ես գնալու կամ դժոխք։” Եթե ասեց, “Երկինք,” հարցրու ինչու։ Ի՞նչ է ասելու Աստծուն եթե Աստված իրենից հարցնի ինչու՞ դու քեզ արժանի ես տեսնում Երկինք գնալ։ Եթե անձը խոսի իր բարի գործերից կամ մի ուրիշ բան, բացի Քրիստոս և Նրա Արյունը, նա փրկված չէ! Ապա հարցրու նրան, “Մի տարի հետո, եթե մի վատ միտք անցնի քո մտքից, և հետո մեռնես, կարծում ես ուր՞ ես գնալու։” Եթե ասեց, “Դժոխք,” նա հիմնված է իր բարի լինելու վրա ոչ թե Քրիստոսի վրա։ Ապա հարցրու նրանից, “Մի տարի հետո, եթե դու եկեղեցին թողնես և այլևս չ՛վերադառնաս, և մի կնոջ (կամ մարդի) հետ առանց ամուսնանալու ապրես և նրա հետ քնես, և ամեն օր թմրեցուցիչ դեղեր օգտվես, արդոյք՞ Քրիստոնյա ես համարվելու կամ ոչ։” Եթե ասեց “այո”, նշանակում է որ նա երբեք մեղքի հարցը իր մեջ չէ լուծել, ու դեռ կորած վիճակի մեջ է։

Շատ կարևոր է որ նրան հասկացնել որ չ՛բավարարվի ասելով, “Ես Հիսուսին վստահում եմ,” այլ բացատրի թե, ինչ արավ Հիսուսի հետ այն պահին երբ որոշեց Նրան վստահեի։ Դու պետք ունես լսելու իր վստահության պահի ժամանակ, ոչ թե նրա կյանքի լրիվ պատմությունը կամ այդ օրվա պատահած լրիվ դեպքերը։ Ես հատուկ խորհուրդներ ու զգացումներ չեմ փնտռում մարդկանց մեջ։ Բայց մեղքի հիմունքները ու նրանից ներում ստանալը Քրիստոսի Արյան միջոցով որը միան կ՛ստացվի Քրիստոսին վստահելով։ Փորձառության մանրամասությունները կարելի է տարբեր լինի մարդկանց համար։ Ես փնտրում եմ անկեղծություն, անձի խոսքերի մեջ ճշմարտություն։

Եթե անձը սխալվել է, սխալը ճշտի և նորեն հետը խոսիր։ Բայց եթե անձը նույն սխալը կրկին և կրկին շարունակում է, դա ցույց է տալիս որ նա լուրջ չէ իր դարձի գալու հարցով։ Նրանց որ Աստված քաշելու է դեպի փրկության, լսելու են քո պատգամները և խրատները։ Նրանք որ չես լսում չեն դարձի գալու։

Մի հուսահատվի եթե անձը քո խոսելուց հետո չ՛փրկվի։ Քիչ մարդիկ են Բարի Լուրը առաջին անգամ լսելով դարձի գալի։ Շատեր անգամներ և անգամներ պիտի գան և լսեն մինչև վստահեն Քրիստոսին։

Ամեն անձին մեկ անգամից ավել ստուգեք։ Անմիջապես մի մկրտեք նրանց։ Նրանց խուրհուրդ տվեք մեկ կամ երկու տարի սպասեն, հատկապես մեր այսօրվա եկեղեցիների ուխտադրուժ վիճակի մեջ։ Դա ձեզ ժամանակ կ՛հատկացնի տեսնելու թե արդոյք նրանց հավատքը ճշմարիտ է թե ոչ։ Այդ ժամանակամիջոցին դուք առիթ կ՛ունենաք այդ անձին տարբեր ձևերով փորձել։ Կարող եք նրա վկայությունը լսել – եկեղեցու ժողովներից դուրս, մի քանի շաբաթ կամ ամիսներ հետո։ Նրանք որ Քրիստոսին չեն վստահել իրենց հնարած “վկայությունը” մոռանալու են։ Նրանք միայն ուզում են միայն այդ շրջանից “անցնեն” և վավերացվեն, բայց Հիսուսին չեն վստահում։ Ոմանք կարող են մի քանի բառեր անգիր անել ու կրկնել, բայց եթե մի ուրիշ պարագաներում կամ ժամանակներում հարցնես, չեն իմանալու ինչ ասեն, որովհետեւ Հիսուսի հետ անձնական փորձառություն չունեն։

Նշմարեք նրանց վարք ու դիրքը։ Մի անձ որ թողնում է քո եկեղեցին ու մերժում է լսել քեզ, ցույց է տալիս որ մեղքի մասին լուրջ չէ ու Քրիստոսին չէ վստահում։ Մի անձ որ շարունակ վատ վերաբերմունք ունի եկեղեցու ու Քրիստոսնյական կյանքի հանդեպ, ցույց է տալիս որ մեղքի դիմաց լուրջ չէ ու Քրիստոսին չէ վստահում։

7. Եոթերրորդ, հիշի իսկական խորհրդակցության ծառայության քննությունը,

Իսկական քննությունը խորհրդատվության ծառայության սա է։ ԱՐԴՅՈՔ՞ ԿԱՐՈՂ ԵՍ ԶԱՆԱԶԱՆԵԼ ՄԻ ԱՆՁԻ ԵՐԲ ՆՈՒՅՆ ՕՐԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԵՒ ԴԱՐՁԻ ՉԻ ԳԱԼԻՍ։ ԿԱՐՈՂ ԵՍ՞ ԱՆՁԻՆ ԱՍԵԼ ԴԱՐՁՅԱԼ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԵՒ ՆՈՐԵՆ ՔՈ ՀԵՏ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԻ։ Չեմ ճանաչում մի հովիվի որ այս գործը անում է։ Այդ պատճառով է որ մեր եկեղեցիները լեցուն են կորած մարդկանցով, սկսյալ Կիրակնորյա ուսուցիչներից, սարգավակներից, հովիվների կանայքից, և հաճախ հենց իրենք հովիվները։ Հովիվները պնդում են աղոթել բոլոր նրանց հետ որ փրկության կոչին պատասխան են տալիս։ Նրանք այս անում են որպեսզի մկրտության համար հաշիվ ունենան։ Համարյա բոլոր նրանք որ մկրտվում են փրկված չեն։ Նրանք եկեղեցուն հավատարիմ չեն մնում, որովհետեւ վերստին ծնունդ չունեն։ Այս մարդիկ “ուխտադրուժներ” չեն։ Նրանք կորած են որովհետեւ քարոզիչը երբեք ժամ չ՛հատկացրեց վստահելու նրանց փրկության մասին։ Քո ծառայության իսկական քննությունը նա է որ կարող լինես ասել մի անձ դեռ կորած է և պետք ունի նորեն վերադառնալու։ Արդյոք՞ դու նման ես նրանց որ “մարդկանց փառքն ավելի սիրեցին քան թե Աստծո փառքը։” (Հովհաննես 12:43) Կամ ճշմարտությունը խոսում ես՞, մարդիկ սիրեն կամ չ՛սիրեն։

Սա մի կերպ է ասելու։ Արդոյք՞ ճշմարիտ ապաշխարության հավատում ես – ճշմարիտ վստահությունը Քրիստոսին արդյունքն է լինելու ճշմարիտ Քրիստոնյական կյանքի։ Եթե պնդես ամենքին աղոթքի մեջ առաջնորդել, կամ ամենքը ձեռք բարձրացնեն, կամ մի կարդ ստորագրեն, դու համարվում ես “Decisionist” ՛՛որոշող՛՛։ Դու Աստծո տրված գործը, որ մարդկանց հոգիներին հոգ տանել է, չես կատարում։

Հույս ունեմ դուք էլ հավատում էք ճշմարիտ ապաշխարության։ Հույսով եմ ձեզանից ոմանք իրար հետ ժամ անցկացնելու պետքը տեսնում էք, որպեսզի վավերցնեք որ մարդիկ վստահում են Քրիստոսին և ճշմարտապես դարձի եկած են։ Սա մի հավատարիմ հովիվի գործ է։ Հավատարիմ հովիվը իր գառներին հոգ է տանում։ Հույսով եմ դու քո ամենալավն ես անելու որպեսզի վստահ լինես որ քո ժողովրդը Քրիստոսին վստահում և դարձի եկած են։

ԿԱՐԵԼԻ Է ՄՏԱԾԵՍ ՈՐ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ ՇԱՏ ՄԱՆՐԱՄԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՄ ՄՏԵԼ, ԵՒ ԴԱՐՁԻ ԳԱԼԸ ՇԱՏ ՊԱՐԶ ՄԻ ՀԱՐՑ Է ՈՒ ԱՅԴՔԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ ՉՈՒՆԻ։ Պատկերացրեք եթե բժշկական մասնագետները պետք չունենային որ մանկաբարձները մանրամաս գիտություն ունենալ մանուկների ծննդաբերության ճյուղում։ Ի՞նչ էր պատահելու եթե բոլորը նույն բանը կատարեին, կամ ձեռքերը չ՛լվանային, կամ չ՛գիտենային անսովոր ծննդաբերության մեջ ինչ անել, և այլն։ Եթե մենք մանուկների ծննդյան առաքումը այնպես որ հոգիների վերստին ծննունդն ենք առաքում կատարեինք, միլոնավոր մանուկներ զուր տեղը կ՛մեռնեին – որովհետեւ այս պահին միլոնավոր հոգիներ զուր տեղը մեռնում ու դժոխք են գնում որովհետեւ մենք ժամանակ չենք հատկացնում նրանց ապաշխարության մասին վստահություն գտնել, կամ մարդկանց սովորեցնել ինչպես դա դասավանդել մեր Սուրբ Գրային դպրոցներում ու ճեմարաներում – ՈՒՐ ԱՅՍ ԴԱՍԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՉԷ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ!!!

Ես կարդալու եմ “Ապա Հիսուս Եկավ,” երգի բառերը գրված Ազվալդ Ջ. Սմիթի միջոցով և երաժշտությունը Հոմեր Րոդհիվըրի միջոցով։ Երբ Հիսուս եկավ քո կյանքի մեջ, Նրա Արյունը մաքրեց քո բոլոր մեղքերը; այդ Արյունը մինչև այսօր զորություն ունի մաքրելու ամեն մեղք։ Եւ Հիսուս հարություն առավ մեռելներից որպեսզի քեզ հավիտենական կյանք տա։ Միայն վստահի Հիսուսին և Նա կ՛ների քո մեղքերը և կ՛պարգեվի հավիտենական կյանք։ Հույս ունեմ որ այս գիշեր ժամը 6:15 վերադանալու և մեր հետ ընթրիք ես անելու։ Դկ. Հայմերզը ավետարանական մի քարոզ է քարոզելու “Մի Կույր Մարդ Բժշկվում է Հիսուսի միջոցով” խորագրով։ Այս գիշեր ժամը 6:15 վերադարձի և Դկ. Հայմերզի քարոզից հետո մնա ընթրիքի։

Մեկը կեցած, ճամբու եզրին կմուրար,
Աչքերը կույր, զրկված էր լույսեն։
Ցնցոտիներ հագած, շատ կդողար,
Հիսուս եկավ, ցրվեց խավարը իրեն։
Երբ Հիսուս գա, կըհաղթվի սատանա;
Երբ Հիսուս գա, արցունքներ կ՛չորանան,
Մութը կ՛փախչի և կյանքը կ՛պայծառանա,
Երբ Հիսուս գա, կ՛փոխվի ամեն բան։

Չար հոգիներ զինք տունեն հեռացան,
Գերեզմանոց էր իր բնակարան,
Վիրավորեր ինքզինք ուժով դիվային,
Հիսուս եկավ, քակեց կապն գերության։
Երբ Հիսուս գա, կըհաղթվի սատանա;
Երբ Հիսուս գա, արցունքներ կ՛չորանան,
Մութը կ՛փախչի և կյանքը կ՛պայծառանա,
Երբ Հիսուս գա, կ՛փոխվի ամեն բան։

Նույնպես այսօր մարդիկ են հեք, ճարահատ,
Գիտեն մեղքին կարող չեն հաղթելու;
Սրտաճմլեալ, տրտում, անտեր, հուսահատ,
Հիսուս եկավ իրեց մեջ բանկելու։
Երբ Հիսուս գա, կըհաղթվի սատանա;
Երբ Հիսուս գա, արցունքներ կ՛չորանան,
Մութը կ՛փախչի և կյանքը կ՛պայծառանա,
Երբ Հիսուս գա, կ՛փոխվի ամեն բան։
   (“Then Jesus Came,” Dr. Oswald J. Smith, 1889-1986;
      music by Homer Rodeheaver, 1880-1955)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Then Jesus Came” (by Dr. Oswald J. Smith, 1889-1986;
music by Homer Rodeheaver, 1880-1955)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԻՆՉՊԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ –
ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ!

HOW TO LEAD A SOUL TO CHRIST –
COUNSELING FOR CONVERSIONS!

Այս պատգամի հեղինակն է Դկ. Ս. Լ. Քէյգընը
և քարոզվել է Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով

“Եթե դարձի չ՛գաք ... չեք մտնիլ երկնքի արքայությունը։”
(Մատթեոս 18:3)

(Հովհաննես 3:3, 7; Բ Կորնթացիս 5:17)

1.   Առաջին, հովիվները պիտի լսեն մեղավորներին։

2.   Երկրորդ, մեղավորները Հիսուս Քրիստոսի մասին
սխալվում են, Հռովմայեցիս 8:34; Ղուկաս 24:37-43

3.   Երրորդ, մեղավորները փրկության մասին սխալ գաղափար
ունեն, Տիտոս 3:5; Հակովոս 2:19; Եփեսացիս 2:20

4.   Չորրորդ, մեղավորները իրենց սրտում մեղքի
հանդիմանություն պիտի ունենան, Երեմիա 17:9; Հովհաննես
6:44; Հովնան 2:9; Եսայիա 6:5

5.   Հինգերրորդ, եթե մե ղավորը իր սրտում մեղքի
հանդիմանություն է զգում, նրան առաջնորդի դեպի Քրիստոս,
Եսայիա 6:5; Ղուկաս 23:42, 43

6.   Վեցերրորդ, մեղավորի հետ խոսելուց հետո, մի քանի
պարզ հարցեր նրանից հարցրու։

7.   Եոթերրորդ, հիշի իսկական խորհրդակցության
ծառայության քննությունը, Հովհաննես 12:43