Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՎԵՏԱՐԱՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

EVANGELISM IN THE EARLY CHURCHES
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Օգոստոս 19, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 19, 2018

“Եւ տասնեւերկուսին իր մոտ կանչեց, և սկսեց նրանց երկու երկու ուղարկել։” (Մարկոս 6:7)


Այս տասներկու մարդիկ միայն մի քանի շաբաթներ էր որ Հիսուսի հետ էին, սակայն Նա անմիջապես նրանց երկու-երկու քարոզչության ուղարկեց։ (Մարկոս 6:12) Հենց առաջին անգամ Հիսուս Նրանց կանչեց, Նրա նպատակն էր “որ նրանց ուղարկե քարոզելու”։ (Մարկոս 3:14) Հաստատ գիտեք որ այս մարդիկ դեռ շատ հոգեւորներ չէին։ Անպայման գիտեք որ Հուդան դարձի եկած չէր, Թովմասը դեռ Ավետարանին չէր հավատում, և Պետրոսը հետագայում փորձեց Հիսուսին խաչից հեռու պահել։ Սակայն Քրիստոս նրանց անմիջապես ավետարանչության ուղարկեց! Առաջին բանը որ Հիսուս Պետրոսին և Անդրեասին ասաց, “Իմ հետեվից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ։ Եւ նրանք անմիջապես իրենց ուռկաները թողեցին և Նրան հետեվեցին”։ (Մատթեոս 4:19-20)

Մեկ տարի հետո, դարձյալ, Քրիստոս Իր հետեվորդներից եոթանասունին կանչեց, “և նրանց երկու-երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն և տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր”։ (Ղուկաս 10:1) Խնդրեմ բացեք Ղուկաս 10-րդ գլուխը։ Ոտքի վրա եղեք երբ կարդում եմ համար 1-ից 3-ը,

“Սորանից հետո Տերն ուրիշ եոթանասուն հոգի էլ կարգեց. եւ նրանց երկու երկու իր երեսի աառաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն և տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր։ Եւ ասում էր նրանց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ, ուրեմն աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանե իր հունձքը։ Գնացեք, ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպես գառներ գայլերի մեջ։” (Ղուկաս 10:1-3)

Խնդրեմ նստեք։

Դա Քրիստոսի կերպն էր մարդկանց երկու երկու ավետարանչության ուղարկել։ Ես կարծում եմ մենք էլ ճիշտ նույնը պիտի անենք։ Նաև նկատի առեք թեկուզ նրանք նոր, մանուկ Քրիստոնյաներ էին, բայց Նա նրանց անմիջապես դուրս ուղարկեց։ Նա տարիներ նրանց Սուրբ Գիրքը չ՛սովորեցրեց, ուղարկելուց առաջ։ Ոչ! Նա նրանց ասեց,

“Գնացեք, ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպես գառներ գայլերի մեջ։” (Ղուկաս 10:3)

Նաև ուշադրություն դարձրեք որ Քրիստոս այս անփորձ երիտասարդներին ասեց որ աղոթեն ու պարզորեն սովորերեց ինչ բանի համար աղոթեն այս երկու համարների մեջ,

“Աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանե իր հունձքը։” (Ղուկաս 10:2)

Նա այս եոթանասուն անփորձ երիտասարդ հետեվորդներին ասեց որ աղոթեն Աստծուն որ ավելի ու ավելի մարդիկ մեջտեղ հանի հունձքի համար! Դկ. Ջան Ր. Րայսը իր հոգեշունչ երգի մեջ շատ լավ է ասել։ Դա մեր թերթիկներում, համար 4 երգն է։ Ոտքի վրա երգենք այս երգը!

Մենք պիտի աղոթենք հունձքի Տիրոջը,
   “Հնձողներ ուղարկի Քո դաշտի մեջ։”
Հնձողներ քիչ են; սպիտակած ու վատնված են
   Քո դաշտերը, և բերքը առատ։
Ահա ես! Ահա ես! Ինձ առջև ուղարկի, Օ հունձքի Տեր,
   Սուրբ Հոգին իմ վրա փչի։
Ահա ես! Ահա ես!
   Ինձ ուղարկի շահելու թանկագին հեգիներ այսօր։
(“Here Am I”, Dr. John R. Rice, 1895-1980)

Երկրորդ դարում մեծ աստվածաբան Օրիգոնը ասել է, “Քրիստոնյաները իրենց կարողության մեջ ունեն հավատքը բոլոր աշխարհում տարածելու։” Քրիստոս, այս աշխարհի Իր գործի վերջավորությունում ասեց,

“Ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս. Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը։ Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՛ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն։ (Մատթեոս 28:18-20)

Մարկոսի վերջի գլխում Քրիստոս ասեց,

“Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի։” (Մարկոս 16:15)

Եւ Ղուկասի վերջի գլխում Քրիստոս ասեց,

“... Նրա անունովը ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվի բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։” (Ղուկաս 24:47)

Եւ Հովհաննես Ավետարանի վերջում Քրիստոս ասեց,

“Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։” (Հովհաննես 20:21)

Եւ Քրիստոսի վերջի խոսքերը նախքան Երկինք վերադառնալը սա էր,

“Բայց դուք զորություն կ՛առնեք՛ երբոր Հոգին ձեզ վրա կ՛գա, և իմ վկաները կ՛լինեք Երուսաղեմումը և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը։” (Գործք Առաքելոց 1:8)

Ժամանակին մի մարդ իր եկեղեցու բաժանման պատճառ եղավ, ասելով որ այս պատվերը միայն Աշակերտների համար էր, և այսօր ոչ մի Քրիստոնյա պարտադիր չէ հնազանդելու այս պատվերներին։ Նա hyper-Calvinism-ի թիկնոցն է դնում մարդկանց վրա որպեսզի մարդիկ իրենց եկեղեցին թողնեն և իրեն հետեվեն։ Բայց դրանից ոչ մի բան դուրս չ՛եկավ, որովհետեւ ոչ մի տեղ օրհնություն չ՛կա, երբ Հիսուսի խոսքերը անհնազանդվում ու աղավաղվում են։

Սպրջընը հինգ-կետին հավատացող Կալվնիստ է եղել, բայց ոչ hyper-Calvinist։ Ինչպես տեսնելու ենք, այս երկուսի մեջ տարբերություն կա։ Սպրջընը ասեց,

Oh! Ես կ՛ասեի որ եկեղեցին կ՛լսի Փրկչի խոսքը որ ուղղված է իրեն; որովհետեւ Քրիստոսի խոսքը կենդանի բառեր են, և ոչ թե միայն զորություն ունի նրանց անցյալի վրա, բայց այսօրվան վրա էլ։ Փրկչի [պատվերները] հավիտենական պարտականություններ են։ Նրանք միայն աշակերտների համար չէր, այլ մեզ համար էլ է, և ամեն Քրիստոնյաի ուսերի վրա է, “Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը։” Մենք Գառան առաջին հետեվորդներին հանձնված ծառայությունից ազատագրված չենք; նույն պատվերները մեզ էլ են վերաբերում, և մեր Տերը նույն հնազանդությունն է պահանջում ինչ նրանցից պահանջեց։ (C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1986 reprint, volume VII, p. 281)

Թող որ բոլորս համաձայն Դկ. Ջան Ր. Րայսի հետ ասենք,

Ահա ես! Ահա ես! Ինձ ուղարկի, Օ հունձքի Տեր,
   Սուրբ Հոգին իմ վրա փչի։
Ահա ես! Ահա ես!
   Ինձ ուղարկի շահելու թանկագին հեգիներ այսօր։

Վերջի Ընթրիքի առակի մեջ Հիսուս ասեց, “Դուրս գնա ճանապարհները և ցաները, և ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցվի։” (Ղուկաս 14:23) Հարսանիքի Խնջույքի առակի մեջ Հիսուս ասեց, “Արդ գնացեք դեպի ճանապարհների անցքերը, և ում որ էլ գտեք, կանչեցեք հարսանիքը։” (Մատթեոս 22:9)

Հիսուսի հաստատած տեղային եկեղեցին Երուսաղեմում Նրա պատվերը բառացիորեն կատարեց ավետարանելով։ Պենտեկոստէից մի քանի շաբաթներ հետո քահանայապետը բողոքեց որ “Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքովը։” (Գործք Առաքելոց 5:28) Ապա Գործք Առաքելոց 5:42-ը մեզ ասում է, “Եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը և տներումը սովորեցնել և Հիսուս Քրիստոսին ավետարանել։” Գործք Առաքելոց 6:1-ում կարդում ենք, “աշակերտները շատացան։” Հետո, Գործք Առաքելոց 12:24-ում կարդում ենք, “Աստծո Խոսքը աճում էր և շատանում։” Դկ. Ջան Ր. Րայսը ասել է,

     Սամարիայիում, Փիլիպպոսն խոսքն ավետարանելու գնաց, սա կարդում ենք Գործք Առաքելոց 8:6-ում, “Ժողովուրդներն էլ միաբան ականջ էին դնում Փիլիպպոսի խոսածներին ...” Դարձյալ համար 12-ում, “Բայց երբոր հավատացին Փիլիպպոսին, որ ավետարանում էր Աստուծո արքայության և Հիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՛ թե մարդիկ և թե կանայք։” Նոր Կտակարանի եկեղեցիների համար, Աստծո զորության հոսանքը և մարդկանց փրկությունը բնական մի բան էր։
     Իրականության մեջ Գործք Առաքելոց 9:31-ը ասում է, “Ապա եկեղեցիները խաղաղություն ունեին ... և շինվում էին, և Տիրոջ երկյուղին հետեւում. և Սուրբ Հոգու մխիթարությամբը շատանում էին։”
     Եկեղեցիները “շատանում էին” որը նշանակում է, դարձի եկողներով շատանում էին և եկեղեցիները աճում էին։ Դա սովորական մի բան էր, Նոր Կտակարանի եկեղեցիններում շարունակական ամեն օր վկայել և շահելու շատերին Քրիստոսի համար։ (John R. Rice, D.D., Why Our Churches Do Not Win Souls, Sword of the Lord Publishers, 1966, p. 25)

Դկ. Րայսը շարունակում է ասելով, “Հալածանքով հանդերձ, հեթանոսների մեջ, նրանք բազմանում էին ... Նոր Կտարանի եկեղեցիների հիանալի աճումը մեր հասկացողությունից շատ վեր է։ Վարնաքը, իր Բողոքական Առաքելութան Պատմաության, գրքում բացատրում է որ առաջին դարվա [վաթսուն-եոթ] վերջի տարիներում, Պենտեկոստեից հետո, մոտ 200,000 Քրիստոնյաններ են եղել։ Նա շարունակում է որ երրորդ դարվա վերջում, զորավոր հալածանքով և հազարների նահատակությունով հանդերձ մոտ [8,000,000] Քրիստոնյաներ են եղել։ Նրան այժմ Հռովմեական Կայսրության մեկ հինգերրորդն էին կազմում! [Այսինքը ամեն 15 հոգուց մեկը Քրիստոնյա էր] ... Հռովմեական Կայսրության արյունոտ հալածանքով հանդերձ։ Թեկուզ Ստեփանը և Հակոբոսը Երուսաղեմում և շատ ուրիշներ նահատակվեցին, և մինչև ի մահ չարչարվեցին, կանայք և մարդիկ ձեռբակալվեցին և բանտի մատնվեցին, (Գործք Առաքելոց 22:4), և Պողոսի բանտարկվելը ու նրան սպանելու փորձը, այսու հանդերձ Հրեաններից հազարավորներ դարձի եկան։ Թեկուզ արյունոտ հալածանքը շարունակվում էր Ներոնի միջոցով, նա Պողոսին և ուրիշներին գլխատեց; նաև Հադրիան և մանավանդ Անթոնիոս Փիոսի, Մարքուս Արիուլիոս և Սեփթիմուս Սեվերուս ժամանակներում, ավետարանչության աշխատանքի կրակը դեռ շարունակվում էր։ Վորքմանը ասում է,

     Երկու հարյուր տարի էր որ Քրիստոնյա լինելը նշանակում էր մեծ հրաժարագիր, միանալ մի արհամարված ու հալածված խմբի, և լողալ ընդունված նախապաշարման հակառակ, կայսրության դեմ դուրս գալ, և ընդունել ամեն պահ բանտարկվելու ու մեռնելու հնարավորությունը ամենա ահավոր կերպով։ Երկու հարյուր տարիներ նա որ որոշում էր Քրիստոսին հետեվել, պիտի զոհաբերության հաշիվը աներ ու պատրաստ լիեր վճարելու ... իր ազատությունով և կյանքով։ Երկու հարյուր տարիներ Քրիստոնյա դավանելը հանցանք էր համարվում։” (Rice, ibid., pp. 27-28).

Դկ. Րայսը ասել է, “Ամենա անբարենպաստ պայմաների մեջ, կատաղի ատելության մեջ, հալածանքի և ‘փակ դռների’ մեջ, Նոր Կտակարանի Քրիստոնյաները նրանք հիանալի հոգի շահող գործը առաքեցին։ Ի՞նչպես ենք կարող մեր եկեղեցիների հոգի շահելը համեմատել Նոր Կտակարանի ուսուցմունքներին ու կիրառմանը։” (Rice, ibid.) “Նոր Կտակարանի եկեղեցիները ու Քրիստոնյաները, համեմատելով մեր այսօրվա եկեղեցիներին ու Քրիստոնյաներին, ընդհանուր առումով ահավոր և ամոթալի կերպով ձախողում են այսօրվանը։” (Rice, ibid., p. 29)

Դարձյալ, Դկ. Րայսը ասեց, “Միայն բանը որ կարող է Նոր Կտակարանի պես հոգիներ շահի, զուտ ջանք թափելն է ... Մեր մարմնավոր տկար բնությունն է որ կատարյալ հնազանդությունից մեզ հեռացնում է, զորավոր խանդավառությունից ու նվիրվածությունից փոխվել գոլ ու Աստծո գործը կատարելով առանց եռանդի։ Ինչպես մի հին երգն է ասում,

Թեքում ունեմ հեռանալու, Տեր, զգում եմ,
Թեքում ունեմ թողնելու Աստծուն որ սիրում եմ։

Այս պատճառով եկեղեցիները նորեն և նորեն եռանդի վերանորոգության պետքը ունեն, հոգի շահող կարեկցող մի վերանորոգություն, Աստծո զորությունը մեր վրա գալու վերանորոգություն։ Անհնար է մի եկեղեցի հոգի շահի եթե ջանք չ՛թափի, ինչպես Նոր Կտակարանի օրինակը։” (Rice, ibid., p. 149-150)

Գիտեմ լինելու են անձինք, որոնք ասելու են Դկ. Րայսի շեշտը որ պիտի բոլորը ավետարանչություն անեն չի “գործելու։” Ուրեմն ոմանք դառնում են hyper-Calvinism – ոչ հինգ-կետանոց Կալվնիզմի – բայց per-Calvinism, այն գաղափարը որ ասում է պետք չունես կորածի հետեվից գնալ; Աստված նրանց Իրեն բերելու է աստվածային շնորհքով առանց Քրիստոնյաները ավետարանչութուն կատարեն։ Ջորջ Վայթֆիլդ, Վիլիամ Քարէյ, Սպրջընը և ուրիշ մեծ հոգի-շահողներ հին-կետ Կալվենիստներ էին, բայց hyper-Calvinists չէին։ Նրանք հավատացած էին որ մենք բոլորս պիտի “ավետարանի գործը կատարենք։” (Բ Տիմոթեոս 4:5) Երանի բոլոր Վերանորոգիչ հովիվները կարդային, Spurgeon v. Hyper-Calvinism, գիրքը գրված Պատվելի Իէյն Հ. Մուրէյ (Banner of Truth Trust, 1995)։ Այստեղ սեղմեք պատվիրելու գիրքը։ Հիանալի գիրք է որ քեզ հոգեվորելու է, քո սիրտը տաքացնելու է, և քո ավետարանչության կորած եռանդը վերանորոգելու է!

Դկ. Րայսը սխալ չէր Քրիստոնյաներին համոզելու իրենց սիրտը ու հոգին դնելու ավետարանչության մեջ։ Տկարությունը եկավ այն ժամանակ երբ բազում եկեղեցիներ կորածների համար որ եկեղեցի էին եկել բավարար ժամ չ՛հատկացրին։ Նրանք հաճախ մի “շտապ աղոթք” են առաջարկում առանց վստահ լինելով թե արդոք անձը իսկականից ապաշխարել է թե ոչ, և իսկական ապաշխարության փորձառություն պիտի ունենա Հիսուս Քրիստոսում, Դկ. Քէյգընը և ես մի գիրք ենք գրել “decisionism”-ի խնդիրի մասին, որը կարող եք անվճար այս ցանցի վրա կարդալ սեղմելով Today’s Apostasy: How Decisionism is Destroying Our Churches տարբերակը։

Ես բոլորովին համաձայն եմ Դկ. Ջան Ր. Րայսի բացատրության հետ։ Մենք պետք ունենք վերաքննենք առաջին եկեղեցիների եռանդը ավետարանչության մասին, և հետեվենք նրանց օրինակին! Եկեք տարածենք մեր ավետարնչությունը կորածների մեջ! Նաև շատ զգույշ լինենք հնարավորին չափ վստահ լինել որ նրանք ճշմարտապես դարձի են եկել նախքան նրանց մկրտելը! Դարնցից ավելի բարձր, հիշենք Քրիստոսի պատվերը,

“Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր որ մտնեն, որ իմ տունը լցվի։” (Ղուկաս 14:23)

Երկրորդ դարում, Օրիգենը ասել է, “Քրիստոնյաները իրենց բոլոր զորությունով հավատքը տարածում են բոլոր աշխարհում։” Եկեք մենք էլ նույնը անենք! Ոտքի վրա երգենք Դկ. Ազվալդ Ջ. Սմիթի հիանալի երգը Ավետարանիր! Ավետարանիր!” Ձեր թերթիկներում առաջին երգն է։

Տուր մեզ ժամվա լոզունգը, մի զգայացունց բառ, մի զորավոր բառ,
Մի պայքարի կոչ, մի կրակոտ շունչ որ մեզ կանչի մահին հաղթելու։
Եկեղեցին քնից հանող մի բառ, զցուշացնի Վարպետի պատվերը։
Կոչը տրվել է, հյուրընկալող, վեր կաց, մեր լոզունգն է, ավետարանել!

Ուրախ հայտարարի, աշխարհին, Հիսուսի անունով;
Այս խոսքը բոլոր տիեզերքում։ Ավետարանիր! Ավետարանիր!
Մեռնող մարդկանց, ընկած սերունդին, Ավետարնի շնորհքի նվերը;
Աշխարհը մթության մեջ է, Ավետարանիր! Ավետարանիր!
   (“Evangelize! Evangelize!” by Dr. Oswald J. Smith, 1889-1986;
      to the tune of “And Can It Be?” by Charles Wesley, 1707-1788)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Here Am I” (Dr. John R. Rice, 1895-1980)