Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ՀԱՂԹԵԼ ՄԵԶ ՏԿԱՐԱՑՆՈՂ ԴԵՒԵՐԻՆ –

“ԱՅԴ ՑԵՂԸ”!
OVERCOMING THE DEMONS THAT WEAKEN US –
“THIS KIND”!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Օգոստոս 5, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 5, 2018

“Եւ երբոր Նա տուն մտավ աշակերտներն առանձին հարցրին նրան թե մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։ Եւ Նա ասեց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:27-28)


Այս գիշեր խոսելու եմ դևերի ու սատանայի մասին, և այն ինչ Դկ. Ջ.Ի. Փաքըրը կոչել է “այսօրվա եկեղեցու թուլացած վիճակը,” ու նաև իսկական պատճառը որ 1859 թվից այս կողմ հոգեւոր վերանորոգում չենք ունեցել։ Ես հենվում եմ Դկ. Մարթին Լոյդ-Ջոնզի մեկնաբանություններին։ Հիմնական թեման ու մեկնաբանությունը առնված է Դկ. Լոյդ-Ջոնզից։

“Եւ երբոր Նա տուն մտավ աշակերտներն առանձին հարցրին նրան թե մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։ Եւ Նա ասեց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:27-28)

Կուզեմ մտածեք այս երկու համարների մասին։ Այս երկու համարները օգտագործելու եմ բացատրել Ամերիկայի և Արևելյան երկրների “թույլության” պատճառը – ներառյալ մեր եկեղեցին։

Գիտեմ “վերածնունդ” բառը այսօր մարդկանց անջատման պատճառ է լինում։ Նրանք չեն ուզում դրա մասին լսել։ Բայց պատճառը որ այդպես են զգում, սատանայական է! Սա մի առարկա է որ չարը չէ ուզում մարդիկ դրա մասին մտածեն։ Ուրեմն աղոթում եմ որ ուշադիր լսեք, երբ ես բացատրում եմ մեր եկեղեցու և բոլոր եկեղեցիների ճգնաժամ կարիքը։

Սա մի նյութ է որ բոլորիս համար պիտի շատ կարևոր լինի։ Եթե մեր այսօրվա եկեղեցու վիճակի համար մտահոգ չենք, նշանակում է շատ աղքատիկ Քրիստոնյաներ ենք։ Իրականության մեջ, եթե իսկական վերանորոգության մասին հետաքրքրված չես, քեզանից պիտի հարցնես թե արդյոք Քրիստոնյա ես թե ոչ! Եթե մեր եկեղեցու և ուրիշների համար հոգ չես տանում, դու հաստատ կենսունակ Քրիստոնյա չես! Կրկնում եմ, իսկական վերանորոգությունը այն է որ բոլորս նրանով շատ հետաքրքված պիտի լինենք։

Ուրեմն եկեք սկսենք Մարկոս իներրորդ գլխի դեպքի վրա խորհել։ Շատ կարեւոր դեպք էր, որովհետեւ Սուրբ Հոգին մեծ հոգատարությամբ երեք Ավետարաներում Մատթեոս, Մարկոս և Ղուկասում, մեզ տեղեկություն է տալիս։ Մարկոս Ավետարանից երկու համարներ եմ կարդալու։ Գլխի սկզբում Մարկոսը մեզ բացատրում է որ Քրիստոս, Պետրոսին, Հակոբոսին և Հովհանեսին Իր հետ Այլակերպության Սարն էր տարել, ուր նրանք մի հիանալի դեպքի ականատես էին եղել։ Բայց երբ նրանք սարից իջան, մի մեծ մյուս ամբոխ աշակերտներին շրջապատել ու նրանց հետ վիճաբանում էին! Այն երեք աշակերտները որ Հիսուսի հետ էին չէին կարողանում հասկանալ եղելությունը։ Հետո մի մարդ ամբոխի միջից դուրս եկավ և Հիսուսին ասեց որ իր որդին համր հոգի ունի, նրա բերանը փրփրում է ու ատամները կրճտեցնում է։ Ապա շարունակեց ասելով, “Քո աշակերտներին ասեցի որ հանեն նրան [դեվին] բայց չ՛կարողացան” (Մարկոս 9:17)։ Նրանք փորձել էին, բայց անհաջող էին գտնվել։

Հիսուսը մի քանի հարցեր հարցրեց այդ մարդից, և արագորեն դեվին հանեց տղու միջից։ Ապա Քրիստոս մտավ տան մեջ, և աշակերտներն էլ Նրա հետ գնացին։ Տան մեջ աշակերտները հարցրին Նրանից, “Ինչու՞ չ՛կարողացանք հանել նրան” (Մարկոս 9:27)։ Նրանք շատ էին փորձել հանել դևին։ Անցյալում անգամներ հաջողել էին, բայց այս անգամ անհաջող էին գտնվել բայց Քրիստոս պարզապես ասաց, “Դրանից դուրս եկ” և տղան բժշկվեց։ Նրանք հարցրին, “Մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։” Քրիստոս պատասխանեց, “Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:29)

Այժմ այս դեպքը կ՛օգտագործեմ ցույց տալու այսօրվա մեր եկեղեցիների դժվարությունը։ Այդ տղան ներկայացնում է ներկա աշխարհի երիտասարդները։ Աշակերտները ներկայացնում են մեր եկեղեցիները։ Պարզ չէ՞ որ մեր եկեղեցիները անհաջող են գտնվում երիտասարդներին օգնելու մեջ։ Ջորջ Բարնան ասել է որ մենք կորցնում ենք եկեղեցում մեծացած 88% մեր երիտասարդներին։ Շատ քիչ երիտասարդներ ենք շահում աշխարհից, շատ քիչ։ Մեր եկեղեցիները մեռնում են արագորեն։ Հարաֆային Մկրտչական եկեղեցին ամեն տարի մոտ 1,000 հոգիներ է կորցնում! Դա իրենց թիվն է! Իսկ մեր անկախ եկեղեցիները ավելի լավ վիճակի մեջ չեն։ Եթե նայենք թվերին, կ՛տեսնենք որ մեր եկեղեցիները համեմատելով հարյուր տարիներ առաջվան եկեղեցիներին, կեսից ավելի տկար են։ Այդ պատճառով է որ Դկ. Ջ. Ի. Փարքըրը խոսում է “ներկա եկեղեցու կոտրված վիճակի” մասին։

Մեր եկեղեցիները, աշակերտների պես, իրենց զորության մեջ եղածը կատարում են, սակայն անհաջող են։ Նրանք աշակերտների պես անհաջող են, երբ փորձեցին երիտասարդին օգնելու։ Մենք պիտի մեզանից հարցնենք “Ինչու՞ չենք կարող նրան հանենք։” Անհաջողության պատճառը ինչ է։

Մարկոս Ավետարանի իներրորդ գլխում, Քրիստոսից նույն հարցը հարցրին։ Եւ Քրիստոսի պատասխանը նույն չափ կարեւոր է այսօր մեզ համար, ինչպես այն ժամանակ էր։

“Աշակերտներն առանձին հարցրին նրան թե մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։ Եւ Նա ասեց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:27-28)

Համարը կարելի է բաժանել երեք պարզ կետերի։

I. Առաջի կետն է “այս ցեղը”։

Ինչու՞ չ՛կարողացան նրան հանել։ Քրիստոս ասաց, “Այս ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով”։ Նա խոսքի իմաստը նա է որ դևերի տեսակները նույնը չեն։ Անցյալում Քրիստոս աշակերտներին ուղարկել էր քարոզելու և դևերին հանելու – նրանք գնացել քարոզել ու բազում դևեր էին հանել ու վերադարձել էին ուրախությունով և հաղորդել էին որ դևերը նրանց հնազանդել էին։

Ուրեմն երբ այդ մարդը իր որդուն բերեց նրանց մոտ, նրանք վստահ էին որ կարող են նրան օգնել, անելով այն ինչ անցյալում էին արել։ Սակայն այս անգամ լրիվորեն անհաջող էին գտնվել։ Թէեւ ջանք էին թափել բայց չէին կարողացել օգնել այդ տղային, և զարմացած էին պատճառի վրա։ Հետո Քրիստոս նրանց ասեց, “այդ ցեղի” մասին։ Տարբերություն կար “այս ցեղի” և այն ցեղի հետ որ նրանք էին հանել։

Մի կերպով, խնդիրը միշտ նույնն է մեր ժամանակների մեջ։ Եկեղեցու գործն է երիտասարդներին ազատել սատանայի և նրա դևերի զորությունից, “խավարից դեպի լույսը դարձնելու, և սատանայի իշխանությունիցը դեպի Աստված” (Գործք Առաքելոց 26:18)։ Բոլոր դարերում և բոլոր մշակույթներում նույնն է եղել։ Եկեղեցիները միշտ սատանայի և դևերի հետ պայքար են ունեցել։ Բայց դևերի մեջ տարբերություն կա։ Նրանք բոլորը նույնը չեն։ Պողոս առաքյալը ասել է “Որովետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են” (Եփեսացիս 6:12)։ Նա մեզ ասել է որ տարբեր աստիճանի դևեր կան, և նրանց առաջնորդը սատանան ինքն է, “օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես՛ որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ” (Եփեսացիս 2:2)։ Սատանան իր բոլոր զորությամբ կենդանի է։ Բայց նրա ձեռքի տակ ավելի ցածր աստիճանի դևերն են իրենց զորությունով։ Աշակերտները կարող էին տկար դևերին հեշտությամբ հանել։ Սակայն, այդ տղու մեջ, ավելի զորավոր հոգի կար։ “Այդ ցեղը” տարբեր էր, ուրեմն ավելի դժվար էր հանել։ Մենք պիտի հասկանանք այդ “ցեղի” տեսակը նախքան նրա հետ պատերազմի մեջ մտնելը։

Երբ մտիկ ենք տալիս այս բառերին “այս ցեղը”, ինձ համար հարց է առաջանում թե արդյոք այսօրվան բազում հովիվները հիշում են որ մենք հոգեւոր պատերազմի մեջ ենք։ Հաստատ գիտեմ որ շատ հովիվներ երբեք չեն էլ ընկալում որ իրենց գործը սատանայի և չար հոգիների հետ պատերազմել է։ Ճեմարաները և թեկուզ Սուրբ Գրքի հիմքով հաստատված համալսարաները, մեծապես հենվում են մարդկային մեթոդների վրա։ Նրանք քարոզիչներին չեն սովորեցնում որ իրենց իսկական դժվարությունները հոգեւոր դաշտում է։

Ուրեմն նրանք շարունակում են անցյալի հին մեթոդներով որոնցով հաջողակ են եղել։ Նրանք չեն նշմարում որ այդ հին կերպերը այլևս “այս ցեղի” վրա չէ գործում։ Ամենքը գիտեն որ մի բանի կարիք կա։ Բայց հարցը նա է որ – ինչ է այդ կարիքը։ Մինչև մենք այդ կարիքի մասին լավ ըմբռնում չունենանք, անհաջող ենք լինելու, ինչպես աշակերտները այդ տղայի հետ անհաջող գտնվեցան։

Ինչ՞ է այսօրվան “այդ ցեղը”։ “Այս ցեղը” գոյատեւականության (existentialism) դեւն է։ Գոյատեւականությունը ասում է մի բան այն ժամանակ գոյություն ունի որ կարողանաս նրան փորձես – երբ նրան կարող լինես շոշափել։ Այսօր մարդկանց միտքը կույրացած է “զգացումի դեւով”։ Գոյատեւության զգացումի դեւը քեզ ասում է որ դու պիտի մի լուծողական փորձառություն ունենաս – վստահության մի զգացում։ Դեւը քեզ ասում է եթե այդ զգացումը ունես, դա փաստ է որ դու փրկված ես։

Կույրացած մարդիկ չեն հավատում որ Աստծո դատաստանը գոյություն ունի։ Նրանք միայն զգացումներին են հավատում։ Նրանք հավատացած են որ փրկության վստահության համար մի զգացում պիտի ունենան։ Նրանք “վստահությանզգացումը պետք ունեն որպես փաստ որ փրկված են։ Նրանց “վստահությունը” մի կուռք է դարձել! Նրանք վստահում են իրենց զգացումներին, ոչ թե Հիսուս Քրիստոսին! Մարդկանց հարցնում ենք, “Քրիստոսին վստահեցիր՞։” Նրանք պատասխանում են, “ոչ”։ Ինչու՞ են ոչ ասում։ Որովհետեւ ճիշտ զգացումը չունեն! Նրանք վստահում են նրանց զգացումներին, ոչ թե Քրիստոսին! Դեւերը նրանց մտքերը կույրացրել է։ “Այս ցեղը” միայն հաղթվելու են աղոթքով և ծոմով! Մենք շուտով պիտի կոտրենք “այս ցեղի կապանքները!”

II. Երկրորդ կետը այն կերպն է որ մենք ձախողեցինք։

Տեսել եմ եկեղեցիների աշխատանքը որ անցյալում շատ օգտակար է եղել, բայց այսօր “այս ցեղի” վրա ոչ մի ազդեցություն չունի։ Եւ որովհետեւ մենք հին մեթոդների վրա ենք հիմնված, մեծ թվով երիտասարդներ ենք կորցնում, ու հազիվ թե մեկին աշխարհից հավատքի բերենք։ Որպեսզի սխալ չ՛հասկացվի, Կիրակնորյա դպրոցին էլ այդ կարգի մեջ եմ դնելու։ Հարյուր քսան տարի առաջ դրանք շատ ազդեցիկ էին։ Բայց կարծում եմ այսօր շատ քիչ արժեք ունեն։ Նույնն եմ ասելու փրկության թերթիկների մասին։ Մի ժամանակ մարդիկ այդ թերթիկները կարդում ու եկեղեցի էի գալիս։ Բայց ես պարզպես կ՛հարցնեի որևէ հովիվից, “Արդյոք՞ ուենս մի երիտասարդ որ կարդալով այդ թերթիկներից եկեղեցի է եկել ու փրկվել”։ Ես կարծում եմ, շատ պարզ է որ “այս ցեղը” մեր ժամանակներում շատ լավ պատասխան չէ տալիս անցյալում օգտված մեթոդներին։ Նույնպես դռնե դուռ այցելությունն էլ նույն դասին եմ դնելու։ Անցյալում շատ զորավոր էր, բայց այսօր մեզ չի օգնում երիտասարդներին եկեղեցի բերել, որով մենք “այս ցեղի” հետ գործ ունենք։

Հատուկ կերպեր կան մեր օրերում որ երբ օգտագործվում են “այս ցեղի” համար, անօգուտ են։ Մի ուրիշ խոսքով, Քրիստոս ասում է, “Դու այս հարցում անհաջող ես եղել որովհետեւ քո ունեցած զորությունը, որ ուրիշ պարագաներում բավական էր, այստեղ արժեք չունի։ Դա քեզ անզոր է դարձնում օգնելու այդ տղային որ ‘այս ցեղի’ իշխանության տակ է”։

Հովիվներ եմ ճանաչում որոնք հասկացել են որ մեր անցյալում կատարած գործերը այլևս անօգուտ են մեր ժամանակների համար։ Բայց նրանք այնպես են դաստիարակվել որ մեթոդաբանության մասին մտածեն ոչ թե սատանայի “սարքերի” կերպերի մասին (Բ Կորնթացիս 2:11) – ուրեմն անզուսպ կերպով մտնում են նոր մեթոդների ուղղության մեջ, որոնք հին մեթոդներից ավելի լաւ չեն – այդ ձևով ենք փորձում երիտասարդներին մեր եկեղեցու հիմանական անդամները դարձնելու։ Օրինակ մի մարդ մեզ այսպես է ասել,՛՛պատասխանը նա է որ երիտասարդներին “փաստել” Ծննդոցում նշված ստեղծագործության ճշմարտությունը և էվոլուցիայի սխալը լինելը՛՛։ Նրանք կարծում են երիտասարդները կ՛ապաշխարեն, աշխարհից հետ կ՛դառնանա, եթե մենք էվոլուցիայի սխալ լինելը փաստենք և օգնենք նրանց Ծննդոց գրքում պատասխան գտնել։ Նրանք կարծում են այս մեթոդով ներկա վիճակի հետ կարող ենք համակերպվեն։

Դկ. Լոյդ-Ջոնզը ասել է, “Տասնութերրորդ դարի սկզբում ճիշտ նույն վիճակն է եղել, երբ մարդիկ իրենց հավատքը հիմնում էին [ջատագովության] վրա։ Նրանք մեզ սովորեցնում են որ այս բաները Քրիստոնեության ճշմարտությունը մեզ ցույց են տալու, բայց դա ճիշտ չէ։ ‘Այս ցեղը’ այդ բաներով չէ հաղթվելու։”

Մի ուրիշ անհաջող մեթոդը արդի թարգմանություններն են։ Մեզ ասել են որ երիտասարդները King James Bible թարգմանությունը չեն հասկանում։ Մեզ պետք է ներկա ժամանակների լեզվով թարգմանված մի Սուրբ Գիրք։ Այն ժամանակ երիտասարդները կ՛կարդան։ Այն ժամանակ ասելու են , “Սա է Քրիստոնեությունը” – և մի մեծ ամբոխ մեր եկեղեցին է գալու։ Բայց այդպես չէ եղել։ Իրականության մեջ, ճիշտ հակառակն է պատահել։ Վաթսուն տարիներ է որ երիտասարդների հետ եմ աշխատում։ Հաստատ գիտեմ որ արդի թարգմանությունը երիտասարդներին բոլորվին չէ գրավելու։ Իրականության մեջ, լսում եմ շատերից որ ասում են, “Ճիշտ չէ հնչում։ Պարզապես Սուրբ Գրիք նման չէ հնչում։”

Ես երբեք իմ քարոզների մեջ նոր թարգմանությունից չեմ օգտագործել, և երբեք էլ չեմ օգտագործելու։ Եւ միշտ երիտասարդներ ենք տեսնում որ ապաշխարում են, թե մեր եկեղեցում և թե աշխարհից եկածները։ Ինչ էլ որ այս նոր թարգմանությունների արժեքը լինի, խնդիրներ չեն լուծելու։ Նրանք “այս ցեղի” հետ չեն կարող պայքարել։

Ուրիշ ինչ՞ են փորձում։ Ոհ, ամենամեծը նոր տեսակի երաժշտությունն է! “Երաժշտությունը պիտի զարգացնենք և այն ժամանակ նրանք Քրիստոնյա կ՛դառնան։” Շատ տխուր է։ Արդոյք՞ պետք ունեմ սրա մասին մի բան ասելու։ Լոս Անջելեսում Հարաֆային Մկրտչական եկեղեցիններ կան որոնք վարձու վայրերում ժողով են անում։ Հովիվը մի սպորտային շապիկ է հագնում ու նստում մի աթոռի վրա։ Նախքան նրա խոսելը, մոտ մեկ ժամ ռաք երաժշտություն է տեղի ունենքում։ Մեր մարդկանցից մեկը գնաց այցելելու։ Բայց սարսափել էր։ Նա պատմեց որ ժողովը մութ և խղճալի էր, և բոլորովին հոգեւոր չէր։ Նա ասեց այդ մարդիկ հոգիներ չեն շահում, և նրանք չեն կարող երեվակայել մեկ ժամ աղոթքի նստել ինչպես մեր երիտասարդներ են աղոթում։ Մեկ ժամ ոչինչ չեն անում բացի աղոթել։ Մոռացեք! Ուրեմն, ռաք երաժշտությունն էլ անհաջող գտնվեց “այս ցեղին” հաղթելու։

III. Երկրորդ կետը նա է որ մենք մի բան պետք ունենք որ կարող լինի չարի զորությունը հիմքից փշրի, և միայն Աստծո զորությունն է կարող դա անել!

Դկ. Լոյդ-Ջոնզը ասել է, “Մենք պիտի հասկանանք, ինչքան էլ որ ‘այս ցեղը’ զորավոր լինի, Աստծո զորությունը անհուն մեծ է, և մենք պետք չունենք ավելի շատ գիտություն, ավելի հասկացողություն, ավելի ջատագովություն, [նոր թարգմանություններ, կամ րաք երաժշտություն] – ոչ, մենք մի զորություն պետք ունենք որ մարդկանց հոգիների մեջ մտնի և կոտրի ու փշրի նրանց ու խոնարհեցնի ու նորոգի նրանց։ Եւ դա կենդանի Աստծո զորությունն է։” Եւ դա մեզ վերադարձնում է մեր համարին,

“Ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։ Եւ Նա ասեց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:27-28)

Աղոթք և ծոմապահություն։ Ուրիշ ոչինչ չէ կարող մեր եկեղեցիներին օգնելու հաղթելու “այս ցեղի” սատանայական հարձակման դեմ։ Մեր եկեղեցինները երիտասարդներին չէ հասնում։ Ինչ՞ ենք կարող մենք անել։ “Այս ցեղին ոչինչ չե հաղթելու, բացի աղոթքը և ծոմը։”

Մի “գիտուն” ասելու է, “ամենալավ գրություններում գրված չէ ‘և ծոմապահություն։’” Բայց այդ “գիտունը” ինչ՞ գիտի դևերի մասին։ Նա ինչ՞ գիտի մեր քաղաքի հեթանոսներին, փողոցներից և համալսարանի կացարաննրից դարձի բերելու մասին։ Նա ինչ գիտի վերանորոգության մասին – այն տեսակ վերանորոգություն որ մեր ժամանակներում Չինաստանում տեղի է ունենում ։ Նա ոչ մի բան չ՛գիտի այդ տեսակ դեպքերի մասին։ Ես իմ կյանքում երեք անգամներ ականատես եմ եղել մեղք-փշրող վերանորոգությունների։ Անզուսպ ուրախություն եմ զգում երբ հիշում եմ այդ առավելությանը համար որ առիթ եմ ունեցել քարոզելու բոլոր այն երեք վերանորոգության ժողովներում։ Դրանք ավետարանական ժողովներ չէին։ Ժամանակներ եղան որ Աստծո զորությունը մտավ մարդկանց սրտի մեջ, կոտրեց և փշրեց նրանց, և խոնարհեցրեց նրանց, ու նրանցից մի նոր ստեղծագործություն ստեղծեց Հիսուս Քրիստոսում!

Ուրեմն, մենք չենք հետեվելու այն երկու գրություններին որոնցում “ծոմապահություն” բառը ջնջվել է։ Գնոստիկները չափից ավելին են շեշտել ծոմապահություն բառի վրա։ Ուրեմն մարդիկ որոնք օրինակ են վերցրել Sinaiticus գիրքից, հեռացրել են “և ծոմապահություն” բառերը որպեսզի այս համարը պաշտպանեն Գնոստիկների միջոցով օգտագործելուց։ “Գնոստիկները սովամահության աստիճանի ծոմապաություն էին անում” (William R. Horne, Trinity Evangelical Seminary, “The Practice of Fasting in Church History,” p. 3)։ Մեր ժամանակների “գիտնակաները” մեզ ասում են որ օրինակ վերցնողներն են այդ բառերը ավելացրել։ Բայց շատ ավելի հավանական է որ նրանք հեռացրել են (see The Secret History of the Gnostics: Their Scriptures, Beliefs and Traditions, by Andrew Phillip Smith, chapter 5, page 1)։ Մենք գիտենք որ Քրիստոս ասել է, “և ծոմապահություն։” Ինչպես՞ գիտենք դա։ Երկու պատճառներով։ Առաջին, պարզ է որ աշակերտները նախքան դևին հանելը աղոթել էին։ Ուրեմն ուրիշ մի բան պիտի ավելացնեին։ Ուրիշ բան էր պետք – ծոմապահություն! Միայն աղոթելը բավական չէր։ Նաև փորձառությամբ գիտենք։ Որովհետեւ մենք ծոմ ենք պահել և մեր աչքերով տեսել ենք Աստված ինչ է կարող անել երբ մենք մեր սրտի խորհուրդները դուրս ենք թափում աղոթքով ու ծոմով։

Այժմ մի ուրիշ նախադասություն եմ բերելու Դկ. Մարթին Լոյդ-Ջոնզից։ Ինչ հիանալի քարոզիչ! Ինչ տեսանկույն! Աստծուն շատ եմ փառք տալիս նրա համար։ Մի ուրիշ տեղ նա ասել է,

Ինձ համար հարց է թե արդյոք՞ երբեվիցե ժամանակ մտածել ենք ծոմապահության մասին։ Իրականությունը սա է, ոչ, այդ թեման լրիվօրեն մեր կյանքից և մեր Քրիստոնեական մտածելակերպից հանել ենք։

Եւ այդ պատճառով է որ մենք անհաջող ենք գտնվել “այս ցեղին” հաղթահարելու։

Ես որոշել եմ մի գլխավոր ծոմապաություն հայտարարել մեր եկեղեցում։ Դրա մասին հավելեալ տեղեկություններ եմ տալու ձեզ և ասելու եմ երբ ենք ծոմապաություն անելու։ Ձեզ ասելու եմ ինչպես ծոմ պահել, և ինչպես վերջացնել։

Այդ ժամանակում եկեղեցի ենք գալու և նախքան աղոթքի ժողովը, միասին ճաշելու ենք։ Մի քանի հեռախոս անողներին Դկ. Քէյգընը ասելու է զանգահարեն։ Մյուսներս աղոթելու ենք, և Դկ. Քէյգընը և ես հարցերի ենք պատասխանելու։

1. Մենք աղոթելու և ծոմ ենք պահելու մեր նոր ծրագրների հաջողության համար։

2. Մենք աղոթելու և ծոմ ենք պահելու մի նոր “պատիճ” տղերք և մի նոր “պատիճ” աղջիկների համար։ “Պատիճ” այսինքը հինգ կամ վեցը ոգիներ, որոնք ամեն Շաբաթ, Կիրակի առովոտ և Կիրակի երեկո եկեղեցի են գալու և հետաքրքրված են աշակերտներ լինել։

3. Մենք նաև աղոթելու ու ծոմ ենք պահելու մեր եկեղեցու դարձի գալու համար։ Մենք հյուրահատուկ կերպով կենտրոնանալու ենք “այս ցեղի” վրա – դեւեր որոնք գերության են առնում այն անձինքին որոնք զգացումների են փնտռում։


Իսկ հիմա ես առանց Հիսուսի մասին խոսելու չ՛պիտի ժողովը արձակեմ։ Մեր բոլոր կարիքը Նրա մեջ ենք գտնելու։ Երբրայեցիս գրքի մեջ կարդում ենք,

“Բայց հերշտակներից մի քիչ ցածացած տեսնում ենք Հիսուսին մահի չարչարանքի համար. փառքով և պատիվով պսակված, որ Աստծո շնորհքովն ամենի համար մահը ճաշակե։” (Եբրայեցիս 2:9)

Հիսուս, Աստծո Որդի, մեռավ մեղավորների փոխարեն, իբրեւ մեղավորների փոխնորդ։ Հիսուս մեռելներից հարություն առավ մարմնով, որպեսզի քեզ կյանք պարգեւի։ Այն պահին որ քեզ հանձնես Հիսուսին, քո մեղքերը ներվելու են, Իր մահով խաչին վրա։ Այն պահից որ քեզ նետում ես Փրկչի վրա, քո մեղքերը Աստծո արձանագրությունից հավիտյան մաքրվում է, Քրիստոսի թանկագին Արյունով։ Ինչպես ենք մենք աղոթում որպեսզի դու վստահես Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա միջոցով մեղքերից փրկվես։ Ամեն և Ամեն։ Խնդրեմ ոտքի վրա ձեր թերթիկներում համար 4 երգը երգենք։

Աստված մեր բերդ է հաստատուն, և է հզոր պաշտպան մը,
   Զի խավարի իշխան, արթուն և ժրաջան, դարանամուտ կըլա,
Բռնել մեզ կըփութա, որ տապալե անդունդը;
   Երբ վիշտ պատե և փորձություն, Ինքն է քաջ օգնականը,
Չկա աշխարհում նմանը։

Մեր զորություն է սընոտի, մեր քաջություն խոտան է։
   Այլ զորապետ կա խիստ արի, խաղաղության Իշխանն է։
Ով՞ է այս զորակալ։ Հիսուս Քրիստոս Օծյալ։
   Փորձիչը Նա հաղթեց, և մահը խափանեց,
Ամենազոր Փրկիչ է։
       (“A Mighty Fortress Is Our God,” Martin Luther, 1483-1546)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Old-Time Power” (Paul Rader, 1878-1938).


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՀԱՂԹԵԼ ՄԵԶ ՏԿԱՐԱՑՆՈՂ ԴԵՒԵՐԻՆ –
“ԱՅԴ ՑԵՂԸ”!

OVERCOMING THE DEMONS THAT WEAKEN US –
“THIS KIND”!

Դկ. Ր.Լ.Հայմերզ

“Եւ երբոր Նա տուն մտավ աշակերտներն առանձին հարցրին նրան թե մենք ինչու՞ չ՛կարողացինք հանել նրան։ Եւ Նա ասեց նրանց. Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթե ոչ աղոթքով և ծոմով։” (Մարկոս 9:27-28)

(Մարկոս 9:18)

I.   Առաջի կետն է “այս ցեղը,” Գործք Առաքելոց 26:18; Եփեսացիս 6:12; 2:2

II.  Երկրորդ կետը այն կերպն է որ մենք ձախողեցինք։ Բ Կորնթացիս 2:11

III. Երկրորդ կետը նա է որ մենք մի բան պետք ունենք որ կարող լինի չարի զորությունը հիմքից փշրի, և միայն Աստծո զորությունն է կարող դա անել! Եբրայեցիս 2:9