Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ և ԴԵՎԵՐԸ

DISCIPLES AND DEMONS
(Armenian)

Քարոզը գրվել է Դկ. Ր.Լ.Հայմերզի միջոցով
և Պատվելի Ջան Քէյգընը քարոզել
Մկրտչական Եկեղեցում Լոս Անջելեսում Տիրոջ Օրում Առավոտյան,
Հուլիս 22, 2018
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 22, 2018


Սա մեր երրորդ ուսումնասիրությունն է Հիսուսի աշակերտելու մեթոդների մասին։ Հետեվելով Հիսուսի սովորեցնելու ձեվերին, մենք էլ սովորում ենք ինչպես աշակերտներ պատրաստենք։

Հիսուսը Իր աշակերտներին մեր այսօրվա եկեղեցիների մեթոդներով չ՛սովորեցրեց։ Մենք ուշադրությունով պիտ հետեվենք թե ինչպես Հիսուս Իր աշակերտներին դաստիարակեց, որովհետեւ Նա շատ հաջող եղավ, բայց մեր եկեղեցիները հաճախ ձախողում են։ Այսօրվան սխալներից մեկն է, փորձել մեր աշակերտներին դարձի բերել նախքան նրանց սովորեցնել ինչպես աշակերտ լինել։ Հիսուսը երեք տարիներ Իր աշակետներին սովորեցրեց, նախքան նրանց վերստին ծնվելու կարևորությունը սովորեցնել։ (Հովհաննես 20:22; see J. Vernon McGee and Thomas Hale)։ Դա մեծ տարբերություն է Հիսուսի և մեր կատարածի հետ։

Մյուս իսկական տարբերությունը, Քրիստոսի սովորեցրած առարկաներն են։ Սկզբում Հիսուս նրանց կանչեց և ասաց, “Ես ձեզ մարդկանց ձկնորսներ կ՛դարձնեմ։” (Մարկոս 1:17) Նա նրանց իսկական նպատակի համար պատրաստեց – նրանց կարող դարձնել ուրիշներին աշակերտելու։ Հիսուս նրանց ասաց որ դա սկզբից Իր նպատակն էր։ Նույնպես դա իմ նպատակն էլ է։ Այստեղ ես ձեզ Սուրբ Գրքի պատմություններ չեմ պատմելու, ինչպես Կիրակնորյա դպրոցում են պատմում։ Իմ նպատակն է ձեզ սովորեցնելու հոգի շահողներ լինեք, ուրիշներին Քրիստոսի հետեվորդ դարձնելու և կորած հոգիներ շահելու։ Քրիստոս հենց սկզբից նրանց ասեց։ (կարդացեք Մարկոս 1:16-20)

Երկրորդ բանը որ Քրիստոս նրանց սովորեցրեց նա էր, որ ինչպես սատնայի և իր դեւերի հետ վարվեն։ Կարդացեք Մարկոս 1:21-27։

“Եւ մտնում են Կափառնայում, և շուտով շաբաթ օրը ժողովարանը մտավ և սովորեցնում էր։ Եւ զարմանում էին նրա վարդապետության վրա. Որովհետեւ նա նրանց՛ ինչպես իշխանություն ունեցող սովորեցնում էր և ոչ թե դպիրների պես։ Եւ նրանց ժողովարանումը մի մարդ կար՛ պիղծ ոգով, և նա աղաղակեց և ասեց. Թող տուր, ինչ՞ բան ունիս մեզ հետ, Հիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելու՞։ Գիտեմ քեզ, թե ով ես, Աստծու Սուրբդ։ Եւ Հիսուսը սաստեց նրան և ասեց, Պապանձվիր, և դրանից դուրս եկ։ Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նրան, և մեծ ձայնով աղաղակելով դուրս եկավ նրանցից։ Եւ ամենքը զարմացան, մինչև որ իրանց մեջ հարցուփորձ էին անում և աում. սա ինչ՞ է. Ինչ՞ նոր վարդապետություն է դա, որ իշխանությունով պիղծ ոգիներին էլ սաստում է՛ և հնազանդվում են իրան։ (Մարկոս 1:21-27)

Կարդացեք։ Քրիստոսի սովորեցրած երկրորդ դասը Իր առաջի չորս աշակերտներին չարի ու նրա դեւերին վրա հաղթական լինելն էր։ Ուսումնասիրական Բարենորոգման Սուրբ Գիրքը (էջ 290) ասում է,

Դեւերը ընկած հրեշտակներն են ... ծառայելով սատանային։ Միանալով սատանայի ապստամբությանը, նրանք երկնքից վռնդվեցին ... սատանայի բանակը [օգտվում է] խաբեբայություն և հուսահատություն տարբեր ձեվերով։ Նրանց դեմ դուրս գալը լինելու է հոգեւոր պատերազմ։ (Եփեսացիս 6:10-18)

Իբրեւ նոր աշակերտ, Հիսուս ուզում է որ դու տեղեյակ լինես սատանայի և նրա դեվերի մասին։ Հիսուսի հանդիպած մարդկանցից մեկը, դիվահար էր։ King James Սուրբ Գրքում Հունարեն բառը դեւի համար թարգմանվել է “devils”։ Կարդացեք Մարկոս 1:39,

“Եւ [Հիսուս] բոլոր Գալիլեայի մեջ նրանց ժողովարաններումը քարոզում էր, և դեւերը հանում։” (Մարկոս 1:39)

Երբ Հիսուսի աշակերտը լինես, պիտի տեղյակ լինես քո շուրջի եղած դեւերի մասին։ Դեւերը մարդկանց կույրացնում են Սուրբ Գրքում տրված ճշմարտությունների մասին։ Դեւերը քեզ վախեցնելու են որպեսզի եկեղեցի չ՛գաս։ Դեւերը կ՛փորձեն արգիլել քեզ Քրիստոնյա դառնալու։ Դկ. Թոմաս Հելը ասաց,

Պիտի հիշենք որ դիվահարությունը, մտային մի տեսակ հիվանդություն չէ։ Դեւերը կամ չար հոգիները, ծառաներն են իրենց առաջնորդի, սատանայի։ Նրանք նրա գործավորներն են։ Երբ նրանք գալիս են մարդի մեջ, նրան սատանայի բանտարկյալ կամ ստրուկն են դարձնում։ Միայն Հիսուսի զորությամբ է որ այս դեւերը հաղթվելու են և մարդը կ՛ազատագրվի։ (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary; note on Mark 1:21-28)

Մարդիկ դիվահար են դառնում օգտվելով թմրեցուցիչներ, օքալթների հետվելով, կամ ուրիշ տեսակ անհնազանդություններով Աստծո դեմ։

Մեկը կարելի է ասի, “Ես թմրեցուցիչներ չեմ օգտագործել, օքալթների չեմ հետեվել, այս բաները երբեք չեմ արել։” Ուրախ եմ որ մեղքի մեջ այդքան չես առաջացել։ Բայց այնուամենայնիվ, քո միտքը աշխատել է (ակտիվացել է) “օդի իշխանի զորությունով” (սատանա; Եփեսացիս 2:2)։ Ուրեմն քո չ՛ապաշխարած միտքը սատանայի միջոցով զարթնել է, “Օդի իշխանի զորությունով։”

Երկրորդ գործը որ սատանան անում է, քո միտքը կույրացնում է ճշմարտության դեմ։ Լսեք Բ Կորնթացիս 4:3-4։

“Իսկ եթե մեր Ավետարանը ծածկված էլ լինի, նա կորածների մեջ է ծածկված։ Որոնցում այս աշխարհքի աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չ՛ծագե նրանց վրա։” (Բ Կորնթացիս 4:3-4)

“Այս աշխարհի աստվածը” ավելի լավ կ՛լինի թարգմանել “այս դարաշրջանի աստվածը։” Սատանան այս դարաշրջանի աստվածն է։ Նա մտքերը կույրացրել է “որպեսզի չ՛հավատան”։ Պիտի զարմանաք թե ինչու Քրիստոսի Ավետարանը չեք հասկանում։ Պատասխանը հեշտ է – այս դարի աստվածը [սատանան] մտքերը կույրացրել է։ Բայց Քրիստոսի զորությունը շատ ավելի մեծ է քան սատանայինը, կամ նրա դեւերից որևե մեկից։ Այդ պատճառով է որ Քրիստոս հեշտությամբ Կափառնայում դեվերին հանեց։ Քրիստոս ասաց, “Նրանից դուրս եկ” և դեւը “նրանից դուրս եկավ։” (Մարկոս 1:25, 26)

Եթե ուզում ես ճշմարիտ Քրիստոնյա լինել, Քրիստոսը պիտի սատանային հեռացնի քո մտքից։ Մի օր մի հիփի, Դկ. Հայմերզին ասեց, “Ես մի նոր ուղեղի փոխապատվաստելու պետք ունեմ։” Դա չափազանցություն է։ Այդ երիտասարդի պետքը, նա էր որ Հիսուսը նրա միտքը մաքրի։ Հիսուսը շատ պարզ ձևով է այդ գործը անում։ Նա քո միտքը Աստծո Խոսքով մաքրում է – Սուրբ Գրքով։ Սուրբ Գիրքը խոսում է “մաքրելով ջրի ավազանովը՛, Նրա խոսքով։” (Եփեսացիս 5:26)։ Սաղմոս 119:130 ասում է,

“Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս, և իմաստուն է անում պարզամիտներին։” (Սաղմոս 119:130)

Ուզում՞ ես Հիսուսի աշակերտը լինես։ Այստեղում գործնական քայլ պետք ունես վերցնել։ Կարդա Դկ. Հայմերզի քարոզը մեր համացանացում ամեն գիշեր նախքան քնելը։ Մեր համացանցն է www.realconversion.com. Եթե Դկ. Հայմերզի քարոզները ամեն գիշեր նախքանը քնելը կարդաս, մեջբերում եղած Սուրբ Գրքի համարները և մեկնաբանությունները քո միտքը մաքրելու են և շուտով վստահելու ես Հիսուսին և փրկվելու ես! Խնդրեմ ոտքի վրա երգենք համար 5 երգը, “Գիտեմ Սուրբ Գիրքը Ճիշտ է։”

Գիտեմ Աստված ուղարկեց Իր Խոսքը, Հինը և Նորը;
   Ներշնչված և սուրբ, կենդանի Խոսք, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է։
Գիտեմ, գիտեմ, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է;
   Աստծով ներշնչված լիովին, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է։

Գիտեմ Սուրբ Գիրքը լիովին ճիշտ է, ինձ խաղաղություն կ՛ուտա;
   Ինձ գտնում, հանգստացնում է օր է օր, ու մեղքի դեմ հաղթական դարձնում։
Գիտեմ, գիտեմ, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է;
   Աստծով ներշնչված լիովին, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է։

Թեկուզ թշնամին մերժում է պատգամը հին, բայց դեռ նոր է,
   Ամեն անգամ լսելով քաղցրանում է, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է։
Գիտեմ, գիտեմ, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է;
   Աստծով ներշնչված լիովին, գիտեմ Սուրբ Գիրքը ճիշտ է։
(“I Know the Bible is True,” Dr. B. B. McKinney, 1886-1952)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Know the Bible is True” (Dr. B. B. McKinney, 1886-1952).