Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍԻ ԱՇԱԿԵՐՏԵԼՈՒ ՄԵԹՈԴԸ

CHRIST’S METHOD OF MAKING DISCIPLES
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հուլիս 15, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 15, 2018


Խնդրեմ բացեք Մատթեոս 10:1 Համարը և ուշադրություն դարձրեք առաջի մասին ։

“Եւ Իր տասներկու աշակերտներին իր մոտ կանչեց ...”

“Աշակերտ” բառը Հունարեն “mathétés” բառից է թարգմանվել։ Այս բառը Նոր Կտակարանում է և նշանակում է մի անձ որ ուսուցիչից սովորում է և հետեվում է նրան։ Դա Հիսուսի տասներկու աշակերտներին է վերաբերում։

Իմ նպատակն է ձեզ ցույց տալ թե Քրիստոս ինչպես այս տասներկու մարդկանց կանչեց, և նրանց սովորեցրեց, նախքան նրանց վերստին ծնունդ ունենալը։ Այսօր շատ եկեղեցիներում այդպես չեն սովորեցնում։ Պենտեկոստի լեզուներ խոսող եկեղեցիներից սկսյալ մինչև Սուրբ Գրքի Հիմնական ուսուցիչները – իմ ճանաչածներից, բոլորը նույն կերպերն են օգտագործում։ Նրանք մի նոր անձին հանդիպելով այսպես մի բան են հարցնում, “Կ՛ուզես՞ Երկինք գնալ”, և անձին ճնշման տակ են դնում մինչև նա ասի, “Այո, ուզում եմ։” Ապա հոգի-շահողը ասում է, “Այս բառերը ինձ հետ աղոթի։” Շփոթված ու նեղն ընկած նոր անձը կրկնում է “հոգի-շահողի” բերանից դուրս եկած բառերը – որը հետո Ջոլ Օսթինի նման բառերն է ասում որը նա իր ժողովների վերջում ասում է, “Մենք հավատում ենք, եթե դու այդ աղոթքը աղոթեցիր, դու վերստին ծնվեցիր։” Ավելի լավ եկեղեցիներում նրանք անձի անունը և հեռախոսի համարը գրում են – և մի քանի օրեր հետո, մեկին ուղարկում են “հետեվելու” դարձի եկածին։ Իմ փորձառությամբ այդ կերպը հազիվ թե իրական Քրիստոնյաներ է արտադրում! Այդ անձը որ հետը աղոթում են, շատ անգամ դարձի չի գալիս։ Հաճախ նրանք թագնվում են “հոգի-շահողից”, կամ նրա վրա գոռում են, “հեռացիր ինձանից!” Երբ փորձում ես “հետեվել” նրանց, հաճախ լավ պատասխան չեն տալիս!

Այս մեթոդի ինչն՞ է սխալ։ Շատ անգամներ չէ աշխատում! Իրականում շատ դժվար թե գործի։ Ես վաթսուն տարիներ է որ Մկրտչական քարոզիչ եմ և դա իմ փորձառությունն է։ Ինչու՞ չէ աշխատում։” Ինչու՞ աշակերտներ չէ արտադրում։ Որովհետեւ մեզանից շատեր մինչևիսկ չենք մտածել Հիսուսի աշակերտելու ձևի մասին! Այդ է պատճառը!

Կարելի է մտածեք ես “Lordship Salvation” եմ ուսուցանում, բայց ոչ, այդպես չէ։ Ես Ջան ՄաքԱրթուրի և Փալ Վաշերի ուսուցմունքը չեմ սովորեցնում։ Հասկանալու թե ինչու, ես մերժում եմ “Lordship Salvation” ուսուցմունքը, խնդրում եմ դրա մասին կարդացեք իմ գիրքը, Preaching to a Dying Nation, Քարոզել Մեռնող Ազգի համար 117-119 էջերում։ Բոլոր գիրքը կարող եք կարդալ մեր համացանցում, www.sermonsfortheworld.com։ Փրկությունը կատարվում է Հիսուսին վստահելով և մաքրվելով Նրա Արյունով։

Ինձ գոնե մի համար ցույց տվեք չորս Ավետարաներում, ուր Հիսուս մարդկանց առաջնորդեց “մեղավորի աղոթք” աղոթելով և ապա հետեվեց նրանց։ Թեկուզ մի տեղ անգամ չեք կարող գտնել որ ցույց տա, Հիսուս Քրիստոս այդպես աշակերտեց! Նա առաջ “հետեվեց”։ Սկզբում Նա նրանց տեղեկացրեց որ նրանք ինչ բանի մեջ են մտնում!

Այդ կերպով Հիսուս Քրիստոս Իր մարդկանց դարձի բերեց! Նա գիտեր որ նրանք պետք ունեն գիտենալ աշակերտ լինելու դժվար իրականությունը – նախքան իրականապես Նրան վստահեն ու փրկվեն!

“Բայց,” մեկը կարելի է ասել, “դժվար իրականությունը փախցնելու է նրանց։” Իհարկե! Դաժան ճշմարտությունը շատերին փախցնելու է! Քրիստոսի աշակերտներից շատեր նրան լքեցին։ Նա նրանց չ՛աղաչեց մնալու։ Նա տասներկուսին ասաց, “Միթե՞ դուք էլ ուզում էք գնալ” (Հովհաննես 6:67)։ Ոչ բոլորը կ՛լքեն! Նրանք որ կ՛մնան և կ՛սովորեն, դառնլու են Քրիստոսի քարի պես ամուր աշակերտները, և խաչի զինվորները!

Դկ. Այզաք Վաթսը խոսում է հին տեսակի 18-րդ դարի ավետարանակաների մասին։ Այզաք Վաթսը ասել է,

Խաչի զինվորն եմ՞, Գառի հետեվորդը՞,
Պիտ վախենամ՞ հետեվանքից, կամ ամաչեմ՞ Նրա Անունը տալ։

Թշնամի չունեմ՞ դեմ կենալու։ Հոսանքի դեմ չ՛պիտի գնամ՞։
Պիղծ աշխարհքից, մի ընկերի շնորհքի բերել՞, Աստված ինձ օգնի։
   (“Am I a Soldier of the Cross?”, Dr. Isaac Watts, 1674-1748)

Մենք սպասելիք չ՛պիտի ունենաք որ նոր մարդիկ անմիջապես մտնեն արյունոտ կռվի մեջ Քրիստոսի համար։ Շատ հեշտ կ՛լիներ եթե այդպես լիներ։ Ես այդպիսով Քրիստոնյա չ՛դարձա։ Նախ պիտի հասկանայի որ խաչը կրողներն են ճշմարիտ Քրիստոնյանները։ Նախքան Քրիստոսին վստահելը, և խաչի զինվոր լինելը, խիստ աշակերտության շրջանից պիտի անցնեի։ Նույնպես և դու էլ պիտի անցնես!

Ինչ որ մի քանի պահը առաջ ասացի, մեր այսօրվա եկեղեցիներում գործի չէ դրվում! Այնուամենայնիվ, դա ճիշտ է։ “Հաստատ պիտ կռվեմ, եթե պիտ թագավորեմ, քաջությունս ավելցրու, Տեր։” Դա 18-րդ դարի հոգեւր երգեր գրող հայտնի ավետարանիչի խոսքն է։ Նաև դա տասնյակ հազարների խոսքն է որ ձյունի մեջ կանգնած երգեցին Ջորջ Վայթֆիլդի կամ Ջան Վեսլի քարոզների ժամանակ! Բայց այսօր այդ երգերը շատ ժողովների մեջ չենք լսում! Ես կարծում եմ կարելի է դա է պատճառը որ մեր ժամանակների երգարաներում շատ քիչ “Քրիստոնեական պատերազի” երգեր կան։ Լուրջ աշակերտության ու Քրիստոնեական պատերազմական երգերը հիմա շատ հանրածանոթ չեն, ինչպես 18րդ դարում երբ Այզաք Վաթսը գրեց “Արդոյք՞ Խաչի Զինվորն եմ” երգը։

Սա մեզ բերում է Ավետարանի պատգամին։ Հիսուս երբ՞ սկսեց Ավետարանը Իր աշակերտներին քարոզել։ Ա Կորնթացիս 15:3, 4 Ավետարանի հիմնական ճշմարտություններն է մեջբերում անում։

“Որովհետեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ, գրքերի համեմատ։ Եւ թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3, 4)

Հիսուս սկսեց Ավետարանել Իր աշակերտներին Իրեն հետեվելուց մոտ մեկ տարի հետո։ Դա Մատթեոս 16:21, 22 արձանագրված է,

“Այնուհետեւ Հիսուսը սկսեց աշակերտներին հայտնել, թե պետք է նրան Երուսաղեմ գնալ և ծերերիցը և քահանայապետներիցը և դպիրներիցը շատ չարչարանքով չարչարվիլ, սպանվիլ և երրորդ օրը հարություն առնել։ Եւ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց նրան հանդիմանել և ասել՛ քավ լիցի Քեզ Տեր, այդ չ՛լինի Քեզ։” (Մատթեոս 16:21, 22)

Պետրոսը մեկ տարի էր որ հետեվում էր Հիսուսին և դեռ Նրան հանդիմանեց երբ Նա ասաց “սպանվելու, և երրորդ օրը հարություն է առնելու” (Մատթեոս 16:21)։ Պարզ է որ Պետրոսը դեռ Ավետարանի իմաստը չէր ըմբռնել, մեկ տարի Հիսուսի աշակերտ լինելուց հետո։

Նրանից հետո այդ տարի, Հիսուսը դարձյալ Ավետարանը աշակերտներին տվեց,

“Եւ երբոր նրանք Գալիլեայի մեջ ման էին գալիս, Հիսուսը նրանց ասեց. Մարդի Որդին մարդկանց ձեռն է մատնվելու։ Եւ նրան կսպանեն, և երրորդը օրը հարություն կառնե. եւ նարնք շատ տրտմեցան։” (Մատթեոս 17:21, 22)

Հիշեք որ նրանք արդեն Հիսուսի պայծառակերպությունը տեսել էին։ Թեկուզ Հիսուսի պայծառակերպությունը տեսել էին, աշակերտները դեռ չ՛կարողացան մի դիվահար երիտասարդից դեւը հանել։ Երբ Հիսուսից հարցրին թե ինչու ձախողեցին, Հիսուս նրանց ասաց, “Ձեր թերահավատության համար։” (Մատթեոս 17:20)։ Ապա Հիսուս դարձյալ նրանց Ավետարանը քարոզեց, “Նրանք նրան [Հիսուսին] կ՛սպանեն, և երրորդ օրը [Հիսուսը] հարություն կ՛առնե։ Եւ նրանք [աշակերտները] շատ տրտմեցան։” (Մատթեոս 17:23) Աշակերտները դեռ Ավետարանը չ՛հասկացան!

Երրորդ անգամ Հիսուսը Մատթեոս 20:17-19ը ավետարանեց նրանց։ Զուգահեռ համարը Ղուկաս 18:31-34 է։

“Եւ այն տասներկուսին մոտն առավ և ասեց նրանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ. եւ կ՛կատարվին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրվածները։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնվի, և ծաղր կ՛լինի, կ՛նախատվի, և նրա վրա կ՛թքվի։ Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նրան. և երրորդ օրը հարություն կ՛առնե։ Եւ նրանք սրանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:31-34)

Աշակերտները դեռ Ավետարանը չէին հասկանում, թեկուզ Հիսուսը նրանց երկու տարիներ սովորեցնում էր,

“Եւ նրանք սորանցից ոչինչ չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում։” (Ղուկաս 18:34)

Թեկուզ նրանք անգամներ Ավետարանը լսել էին, աշակերտները չէին ըմբռնել Հիսուսի խոսքերը!

Բայդ Հիսուս կրկին անգամ նրանց ասաց, “Գիտեք, որ երկու օրից հետո Զատիկ կ՛լինի. եւ մարդի Որդին [Հիսուսը] կմատնվի խաչվելու։” (Մատթեոս 26:2)

Իսկ, անգամներ և անգամներ Ավետարանը լսելուց հետո, աշակերտներից մեկը, Հուդան, որոշեց Հիսուսին մատնել քահանայապետին! (Մատթեոս 26:14, 15)

Մեկ անգամ եւս Հիսուս Ավետարանը ներկայացրեց նրանց։ (Մատթեոս 26:31, 32) Պետրոսը և մյուս աշակերտները Գեթսեմանի Պարտեզում քնեցին։ Երբ զինվորները եկան Հիսուսին ձեռբակալելու, Պետրոսը սուրը քաշեց և փորձեց սպանել պահակներից մեկին։ “Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան [Հիսուսին] թողեցին և փախան։” (Մատթեոս 26:56)

Վերջապես հասնում ենք նոր ծնունդին, տասնմեկ աշակերտների դարձի գալուն։ Հուդան արդեն ինքն իրեն կախել էր և երբեք վերստին ծնունդի փորձառություն չունեցավ։ Հարուցյալ Հիսուսը մյուս աշակերտներին հանդիպեց։ Նա Իր վերքերը նրանց ցույց տվեց,

“Այն ժամանակ նրանց միտքը բացավ, որ գրքերը իմանան։” (Ղուկաս 24:45)

Նրանց վերստին ծնունդը սկսեց այստեղից, երբ Հիսուս “Այն ժամանակ նրանց միտքը բացավ, որ գրքերը իմանան։” Որը վերաբերում է Ավետարան ըստ Ղուկաս 24:46։

Այժմ բացեք Հովհաննես 20:21-22։ Այստեղ աշակերտների վերստին ծնունդը տեղի ունեցավ։ Հարուցյալ Հիսուսը նրանց մոտ եկավ,

“Հիսուսը դարձյալ ասեց նրանց. Խաղաղություն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Եւ սա ասելով փչեց նրանց վրա և ասեց. Առեք Սուրբ Հոգին։” (Հովհաննես 20:21, 22)

Նրանք Սուրբ Հոգին ստացան, և վերջապես վերստին ծնվեցին!

Հին մեկնաբաները դրա հետ համաձայն են։ Կարելի է կարդալ Մաթիւ Հենրի և հատկապես Ջան Չարլզ Էլիքաթի մեկնաբանությունները Ղուկաս 24:45 վրա։ Դկ. Ջ. Վերնոն ՄաքԳին ասաց, “Անձամբ հավատացած եմ որ այդ պահին մեր Տերը նրանց վրա փչեց և ասաց, ‘Ստացեք Սուրբ Հոգին,’ և այս մարդիկ վերանորոգվեցին [վերստին ծնվեցին]։ Նախքան այդ նրանք Աստծո Հոգին չունեին ... Հիսուս Քրիստոս նրանց մեջ հավիտենական կյանք փչեց։” (J. Vernon McGee, Thru the Bible, note on John 20:22)

Դկ. Թամըս Հէյլը շատ լավ է պարզաբանել, “Սուրբ Հոգու ներշնչվելը ամենակարեւոր դեպքն էր աշակերտների կյանքի մեջ։ Որովհետեւ այդ ժամանակ էր որ նրանք վերստին ծնվեցին ... Այս այն ժամանակ եղավ երբ նրանք ճշմարիտ և լրիվ հավատք ունեցան։ Այս այն ժամանակ էր երբ նրանք հոգեւոր կյանք սկսեց։” (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, note on John 20:22, p. 448)

Մի քանի պատճառների համար Քրիստոսի աշակերտների նոր ծննդյան ուսումնասիրությունը ձեզ բերեցի։

1. Դա ճշտում է մոդերն գաղափարը որ սովորեցնում է նախ վերստին ծնունդ պիտի ունենալու, աշակերտներին օրինակելով։ Սա այն թեորիան է որ համարյա այսօրվան բոլոր եկեղեցիները հետեվում են։

2. Դա մեզ Քրիստոսի կերպն է սովորեցնում աշակերտելու համար։ Նախ սովորեցնում ես նրանց, ապա գործում ես նրանց դարձի գալու վրա։ Սա հակառակ է այն ինչ տրվել է Navigators գրքում, The Lost Art of Disciple Making։ Իմ կարծիքով այս գիրքը սխալ է։ Հիսուս նրանց սովորեցրեց նախ աշակերտ լինեն նախքան վերստին ծնվելը։


Քրիստոս մեզ պատվիրել է “աշակերտենք” Իր Մեծ Պատվիրանքում (Մատթեոս 28:19, 20)

“Գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը։ Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՛ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն։” (Մատթեոս 28:19, 20)

Իմ գիտակից հովիվը, Դr. Թիմոթի Լին ասաց,

“‘Աշակերտեցեք’ բայը հրամայական եղանակ ունի ... Ուրիշ իմաստով ‘գնացեք’ բառը [այստեղ] հրամայական չէ, բայց ‘աշակերտեցեքը’ հրամայական է։ Դա Մեծ Լիազորության թեմա է։” (The Secret of Church Growth, p. 57)

Քրիստոս մեզ պատվիրում է “բոլոր ազգերին սովորեցնել” – բառացիորեն թարգմանվում է “աշակերտել” – Վ.Ա. Քրիսվել։ Իրականում New American Standard Bible այդպես է թարգմանել, “make disciples”։

Սա կատարվել է երեք հարյուր տարիներ, դասարաներում, ուր աշակերտելը դասավանդվել է նորեկ մարդկանց, նախքան նրանց մկրտվելը։ Դկ. Ֆիլիփ Շաֆը, Քրիստոնյա պատմաբանը ասեց, “Այս ուսուցմունի [տեվողությունը] երկու և հաճախ երեք տարիների ընթացքում ուղղվել է։” Հիփոլիթուսը Հռոմի եպիսկոպոսն է եղել 217 A.D. մինչև 235 A.D. Նա այսպես է ասել, “Թույլ տվեք [նրանց] երեք տարիներ Խոսքի լսողներ լինեն։” (The Apostolic Tradition of Hippolytus, part II)

Այս աշակերտելու ժամանակաշրջանը նախքան մկրտություն է եղել։ Գոնե երկու օրինակներ կան Գործք Առաքելոց Գրքում Պողոս Առաքյալի ուսուցումի վարդապետությունից։ Բարնաբասը Պողոսին Անթիոք բերեց։

“Եւ եղավ որ նրանք մի բոլոր տարի ժողովվում էին եկեղեցու մեջ, և շատ ժողովուրդ էին սովորեցնում։” (Գործք Առաքելոց 11:26)

Պողոսը նույնն արավ Լիստրա, Իկոնիոմ և Անտիոք քաղաքներում,

“Աշակերտների սրտերը հաստատեցին, և հորդորեցին որ հաստատ կենան հավատքի մեջ. Եւ թե շատ նեղություններով պետք է մեզ մտնել Աստուծո արքայությունը։ (Գործք Առաքելոց 14:21)

Դկ. Շաֆը ասաց, “Եկեղեցին գտնվում էր հեթանոսական աշխարհի մեջ ... և կարիքը տեսավ պատրաստել [մարդկանց] մկրտվելու հատուկ ուսուցիչների միջոցով ... [դասարաները] ... մի կամուրջ էին աշխարհից դեպի եկեղեցի ... առաջնորդելով մանուկ հավատացյալնելներին դեպի հասունություն։ [Առաջնորդները] անհավատներ չէին համարվում, բայց կես-Քրիստոնեաներ [դեռ ոչ աշակերտներ]” (History of the Christian Church, volume 2, p. 256)։ Դկ. Շաֆը ասաց, այս մեթոդը “դեռ օգտագործվում է” միսիոնարական վայրերում։ (ibid., p. 255)

Մենք մեր առավոտյան ժողովը դարձնելու ենք աշակերտելու դասարան։ Ես հավատացած եմ մեր երեխաններին եկեղեցում պահելու է, և աշխարհից նոր երիտասարդներ եկեղեցի բերելու անհաջողության պատճառը նա է որ, եկեղեցիները չեն ընկալում որ այսօրվա երիտասարդները հեթանոսներ են, անհավատներ որոնք պիտի նախ աշակերտվեն վերստին ծնունցի փորձառությունը ունենալուց առաջ, և հետո Քրիստոնեական կյանքը ապրեն։ Հարաֆային Մկրտչական եկեղեցին ամեն տարի 200,000 անդամներ է կորցնում որոնք “կես-Քրիստոնյաներ” են – երբեք չեն աշակերտվել! Ջան Ս. Դիքըսընը ասել է որ ավետարանական երիտասարդ համայնքը Ամերիկայում 7 տոկոսից իջնելու է 4 տոկոս կամ ավելի քիչ – եթե նոր աշակերտներ չ՛դաստիարակվեն։” (The Great Evangelical Recession, p. 314)

Դա մեր նպատակն է! Մեր նպատակն է օգնել երիտասարդներին հասնեն իրենց ամենա բարձր ներուժին Քրիստոսի համար։ Մենք այստեղ ենք օգնելու երիտասարդներին եկեղեցի գալով Հիսուսի աշակերտը դառնալու, վերստին ծնունդ ունենան, և աշխատեն ուրիշներին էլ բերեն եկեղեցի, սովորեն Հիսուսի մասին և վստահեն Նրան ու վերստին ծնունդ ունենան!

Երիտասարդները, որ ընտրված են, պատրաստվելու են մի դժվար և վիճարկված բանի համար։ Նրանք որոնք հետաքրքրված չեն մարտահրավերով, դուրս են ընկնելու։ Կ՛ցանկանայինք որ դուրս չ՛ընկնեին! Թող ձեր սրտերը չ՛խռովի երբ նրանք հեռանան։ Հիշեք Հիսուս ասաց, “Շատեր են կանչված, բայց քիչեր՛ ընտրված։” Միայն նրանք որ ճշմարիտ աշակերտներ են վերստին կ՛ծնվեն և կ՛մնան!

Եկեք միասին առաջ գնանք և աշխարհին փաստենք որ մեր Աստվածը դեռ կենդանի և զորավոր է։ Անցյալում սխալներ ենք կատարել։ Բայց մեր սխալներից և փորձառություներից օգուտ ենք քաղել։ Մեր անհաջողությունները հաջողության դարձրինք։ Մենք ավելի շատ մեծ հաջողություններ ենք տեսնելու երբ հաջորդ քայլը վերցնենք ավելի զորավոր եկեղեցի ստեղծելու այսօրվան տկար ուխտադրուժ ժամանակներում։ Հիշիր, մենք երբեք չենք դադարի, հետ չենք նահանջի, և չենք վհատի։ Երբեք չենք դադարի մինչև մեր լավ եկեղեցին դարձնենք հոյակապ եկեղեցի – դա երիտասարդներին կոչ է անելու և նրանց դարձնելու է մի զորավոր վերստին ծնված աշակերտներ! Ոտքի վրա կանգնած երգենք համար վեց երգը ձեր թերթիկներում, “Արդոյք՞ Խաչի Զինվորն եմ։” Գրված Դկ. Այզաք Վաթսի միջոցով (1674-1748)

Խաչի զինվորն եմ՞, Գառի հետեվորդը՞,
Պիտ վախենամ՞ հետեվանքից, կամ ամաչեմ՞ Նրա Անունը տալ։

Երկինք եմ գնալու՞ ծաղիկներով հեշտությամբ,
Երբ ուրիշներ մրցանակի համար պատերազմում են, և արյունոդ ծովերում նավարկում՞։

Թշնամի չունեմ՞ դեմ կենալու։ Հոսանքի դեմ չ՛պիտի գնամ՞։
Պիղծ աշխարհքից, մի ընկերի շնորհքի բերել՞, Աստված ինձ օգնի։

Անշուշտ պիտ կռվեմ, եթե պիտ թագավորեմ; քաջացրու ինձ Տեր։
Ծանր աշխատանքը կ՛տանեմ, ցավը կ՛համբերեմ, Քո Խոսքի աջակցությամբ։
   (“Am I a Soldier of the Cross?”, Dr. Isaac Watts, 1674-1748)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Am I a Soldier of the Cross?” (Dr. Isaac Watts, 1674-1748)