Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ՀԱՂԹԵԼ ԴԺՈԽՔԻ ԴՌՆԵՐԸ!

STORMING THE GATES OF HELL! (Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան, Հուլիս 8, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 8, 2018


Խնդրեմ ձեր Սուրբ Գրքերը բացեք Մատթեոս 16:18-ի համարի երկրորդ մասը։ Հիսուս ասաց,

“Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթիլ նրան։” (Մատթեոս 16:18)

Մեկնաբանող, Ր.Ս.Հ. Լենսկին ասաց, “Այս համարի իմաստը նա է որ դժոխքի դռները [դեւերը] կ՛թափի Քրիստոսի եկեղեցու վրա հարձակվելով, բայց եկեղեցին չէ հաղթվելու։” (Լենսկի, ակնարկ Մատթեոս 16:18-ից) Իհարկե սա ուղղում է ճշմարիտ եկեղեցուն, ոչ թէ վերջի օրերի ուխտադրուժ եկեղեցուն։ Ուխտադրուժ եկեղեցին արդեն դիւային հոգիներով հաղթվել է։ Սուրբ Գիրքը գուշակել է սրա մասին,

“Հոգին հայտնի ասում է թե հետին ժամանակներումը [վերջին ժամանակներում, որը մենք ապրում ենք հիմա] ոմանք հավատքիցը կ՛հեռանան, և մտիկ կ՛տան մոլար ոգիների և դևերի վարդապետությունների։” (Ա Տիմոթեոս 4:1)

Սատանայի և նրա դեւերի գործնեությունը բազում կեղծ եկեղեցիներում պատճառ կ՛լինի որ “հեռանան հավատքից” և չ՛օգտագործեն Աստուց տրված Խոսքը Սուրբ Գրքում։

Սա ՛՛վերջին օրերի՛՛ կեղծ եկեղեցին է արտադրում որ բացատրված է Բ Տիմոթեոս 3:1-8, որոնցում շատեր անդամ են,

“Ավելի ցանկասեր քան թե աստուածասեր; որ աստվածապաշտության կերպարանքը [արտաքինով] ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ հետ քաշվիր։” (Բ Տիմոթեոս 3:4, 5)

Մեր օրերում երկու տեսակ եկեղեցիներ ենք տեսնում – կեղծ եկեղեցի, և ճշմարիտ եկեղեցի։ Հիսուս այս խոստումը ճշմարիտ եկեղեցուն տվեց։

“Իմ եկեղեցին կ՛շինեմ և դժոխքի դռները չեն հաղթի։” (Մատթեոս 16:18)

Այսօր Ամերիկայում շրջապատված ենք կեղծ եկեղեցիներով։ Կեղծ եկեղեցիները Լավոդիկիայի եկեղեցու նման են, որը Scofield note հայտարարում է իբրեւ “վերջի ուխտադրժության վիճակը։” Այստեղ Քրիստոս բացատրում է Լավոդիկիայի ուխտադրժությունը կատարվում է այսօրվան շատ եկեղեցիներում։

“Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ. բայց չ՛գիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես։ (Հայտնություն 3:17)

“Ուրեմն որովհետեւ գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։” (Հայտնություն 3:16)

Լսելով դիվային ուսուցմունքների (Ա Տիմոթեոս 4:1) և արտաքին Քրիստոնեական կերպ ունենալով (Բ Տիմոթեոս 3:4,5) մեծ մասամբ ավետարանական եկեղեցիները ուխտադրուժ են դարձել այս վերջի օրերում։ Ինչպես Դկ. Ջան ՄաքԱրթուրը ճշմարտորեն ասել է, այս եկեղեցիների անդամները պակասում են նվիրվածության, և “գոլ են, կեղծավոր են, դավանում են որ Քրիստոսինն են, բայց չեն ... այսինքն խաբված կեղծավորներ սրոնք [անհանգստացնում են] Քրիստոսին։” Թեկուզ Դկ. ՄաքԱրթուրը սխալ է Քրիստոսի Արյան մասին, նա շատ ճիշտ է իր բացատրությունում մեծամասամբ ավետարանական Քրիստոնյաների մասին իբր “ինքնա խաբված կեղծավորներ։”

Եւ դա է պատճառը որ ավետարանական եկեղեցիները կորցնում են իրենց երիտասարդներին։ Ջանաթան Ս. Դիքըրսոնը հեղինակն է մի գրքի հետեվյալ վերնագրով, The Great Evangelical Recession Ավետարանական Մեծ Անկումը (Baker Books)։ Նա ճիշտ ստատիկ է տվել։ Այսօր միայն 7 տոկոս երիտասարդներ են դավանում որ Քրիստոնյա են։ Շուտով այդ թիվը իջնելու է 4 տոկոս կամ ավելի քիչ թվի – միթե նոր աշակերտներ մեջտեղ գան” (Dickerson, p. 144)։

Արդյոք՞ ինչու այսքան մեծ թվի անկում է տեղի ունենում այսօրվան եկեղեցիներում։ Իսկական պատճառը նա է որ նրանք եկեղեցու անդամների մեծամասնությանը տեսնում են իբրեւ “ինքնախաբված կեղծավորներ,” ինչպես Ջան ՄաքԱրթուրն է ասել։ Նրանք եկեղեցու ավելի մեծահասակ անդամներին տեսնում են իբրեւ թորշոմած, տկար և անզոր մարդիկ որոնք չեն կարող դեմ կանգնել մեղավոր աշխարհի դեմ, այդ է պատճառը! Աստվածաբան Դկ. Դէյվիդ Ֆ. Վելզը նաև այս խնդիրը տեսավ։ Այդ պատճառով մի գիրք գրեց, No Place for Truth: Or Whatever Happened to Evangelical Theology? Կամ Ինչ՞ Պատահեց Ավետարանական Աստվածաբանության (Eerdmans, 1993)։ Հայտնի աստվածաբան Դկ. Ֆ. Հ. Հենրին նաև այս տեսա։ Նա ասաց,

“Մի սերունդ մեծանում է առանց վերածնումի մասին տեղեկացվածություն [վերստին ծնունդ] ունենալով։ Վայրենիները խռովություն են առաջացնում քաղաքակրթության անկումի մեջ և գաղտագողի մտել են հաշմանդամ եղած եկեղեցու շվաքի տակ։” (Twilight of a Great Civilization, Crossway Books, pp. 15-17)

Մի անաշխատունակ եկեղեցի։” Դկ. Քարլ Ֆ. Հ. Հենրին ավետարանական եկեղեցուն այդ է անվանվանել! “Մի անաշխատունակ եկեղեցի։” Եւ մեծ քարոզիչ Դկ. Մարթին Լոյդ Ջոնզը խոսել է “ահավոր ուխտադրժություն աճման մասին որ վերջին հարյուր տարվան եկեղեցու բնութագիրն է ներկայացնում։” (Revival, Crossway Books, p. 57)

Փաստորեն մենք բոլոր եկեղեցիներում կորցնում ենք մեր երիտասարդներին։ Մենք բոլորովին անհաջող ենք գտնվել “նոր աշակերտներ դաստիարակել։” Դկ. Վելզը ասաց, “Ավետարանական [եկեղեցին] կորցրել է իր րադիկալիզմը։” Ավետարանական եկեղեցիները փափուկ, տկար և իրենց մեջ ու ինքնասեր են – վախենում են և չեն խոսում արմատական աշակերտության համար։ Զարմանալի չէ որ երիտասարդները հետաքրքրված չեն!

Մենք այստեղ չենք ձեզ դարձնելու մի տկար, ինքնասեր ավետարանիչ։ Մենք այստեղ ենք ձեզ կոչելու և դարձնելու արմատական ավետարանիչներ Հիսուս Քրիստոսի համար! Դա է մեր նպատակը իբեւ եկեղեցի։ Մեր նպատակն է ոգեւորել երիտասարդներին հասնել իրենց ամենա բարձր ներուժին Քրիստոսի համար։ Մենք այստեղ ենք ձեզ ոգեւորելու որպեսզի դառնաք ոսկյա մեդալիոնի շահողներ Հիսուս Քրիստոսի և Նրա Թագավորության համար! Երիտասարդները, որոնք ընտրվել են, պատրաստ են ընդունելու Բողոքական Քրիստոնեական մարտահրավերը։ Նրանք որ պատրաստ չեն Կալվինիստիկ Քրիստոնեության զորավոր մարտահրավերը ընդունել հեռանալու են! Հիշեք որ Հիսուս ասաց, “Շատեր են կանչված, բայց քիչեր են ընդրված։”

Ժամ չկա ավետարանչության գործը դանդաղեցնել։ Անցած գիշեր ընթրիքից հետո դիտեցինք “Պողոս, Քրիստոսի Աշակերտ” ֆիլմը, այստեղ եկեղեցում։ “Պողոսը, Քրիստոսի Աշակերտը” ցույց տվեց առաջին դարվա Քրիստոնյաներին, թե ինչպես փորձություններից ու նեղություններից անցան որպեսզի Քրիստոսի ճշմարիտ աշակերտը դառնան։ Այս երեկո դուրս ենք գնալու երիտասարդներին ավետարանելու, որպեսզի նրանք էլ հիմնական աշակերտներ դառնան։ Ինչ հիանալի ժամ ենք ունենալու, Քրիստոսին հնազանդելով։ Քրիստոս ասաց, “դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր որ մտնեն։” Հիսուս Քրիստոս մեռավ խաչի վրա մեզ փրկելու։ Նա մեռելներից ֆիզիքապես հարություն առավ, մարմնով և ոսկորով, մեզ կյանք տալով!

Գիտեմ Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Դա ամենօրյա միտք է, ոչ թե միայն Զատիկվան օրում։ Երբ գիշերը քնում եմ գիտեմ։ Առավոտը և բոլոր օրը գիտեմ։ “Նա այստեղ չէ – Նա հարություն է առավ!” Գիտեմ որ Քրիստոս մեռելներից հարություն առավ որովհետեւ Աստծո Խոսքն է այսպես ասում! Այս առավոտ այս խոսքերը լսում ես այս ծեր մարդի շրթերից։ Քեզ համար է և քեզ ասում է – “Ես հավիտյան կենդանի եմ։” Եւ որովհետեւ Քրիստոս կենդանի է գիտեմ որ ինչ է կարող Նա անել։ Որովհետև Նա ապրում է դու էլ կարող ես ապրել։ Որովհետև Նա հավիտյան ապրելու է, դու էլ Նրա շնորհքի պատճառով առիթը ունես հավիտյան ապրելու։ Քրիստոսի ճշմարիտ աշակերտի համար վախճան չկա։ Եկ միասին Հիսուսի հետ ճամբորդենք հավիտենական կյանքի ճանապարհը։ Նա քեզ չէ ձախողելու! Եկ, օգնիր մեզ այս եկեղեցին դարձնելու ռազմական ջոկատ, մի զորավոր բանակ Քրիստոսի և Նրա Թագավորության համար!

Պատվելի Ջան Քէյգընը 24 տարեկան է։ Նա Հիսուսի աշակերտն է և խաչի զինվորը։ Նա Քրիստոսի Թագավորության ոսկյա մեդալիոնի շահողն է։ Ես նրա պատրաստած պատգամը որ այս գիշեր ժամը 6:15 պիտի քարոզի կարդացել եմ! Իմ լսած քարոզներից ամենա հոգեշունչ պատգամներից մեկն է։ Եկ և թույլ տուր Ջանը քեզ ոգեւորի և նրա հետ այս եկեղեցին դարձրեք մի փարոս Աստծո համար, և մի բանակ սատանայի դիվայի ուժի դեմ!

Վեր կաց, ով Աստծո ժողովուրդ! Փոքրագույնն ես կատարել;
Քո սիրտը, հոգին, միտքը և զորությունը ծառայեցրու թագավորների Թագավորի համար։

Վեր կաց, ով Աստծո ժողովուրդ! Եկեղեցին քեզ է սպասում,
Նրա կարողությունը գործի դիմաց անկշիռ է, զորացրու նրան!
   (“Rise Up, O Men of God” by William P. Merrill, 1867-1954;
      altered by the Pastor)

Ձեր թերթիկների մեջ թիվ 1 երգն է։ Ոտքի վրա երգենք!

Վեր կաց, ով Աստծո ժողովուրդ! Փոքրագույնն ես կատարել;
Քո սիրտը, հոգին, միտքը և զորությունը ծառայեցրու թագավորների Թագավորի համար։

Վեր կաց, ով Աստծո ժողովուրդ! Եկեղեցին քեզ է սպասում,
Նրա կարողությունը գործի դիմաց անկշիռ է, զորացրու նրան!

Խնդրեմ նստեք։

Այո, մի ժամանակներում ենք ապրում որ ավետարանական եկեղեցիները Լավոդիկիայի եկեղեցու պես տկար ու ուխտադրուժ են դարձել։ Նրանք համարյա իրենց բոլոր երիտասարդներին կորցնում են։ Նրանք չեն կարողանում ուրիշ երիտասարդներին ոգեւորել որպեսզի միանան իրենց ուժերին։ Այո, նրանք փափուկ, թորշոմած և անհետաքրքիր են։ Այո, ես հիշում եմ նրանք ինչպես ինձ “անջատեցին” երբ ես էլ քո նման երիտասարդ էի։ Նրանց դեմ բողոքեցի, սուրբ բողոք, Մարթին Լութըրի բողոքի պես։ Ուրիշները մոռացել էին Բարենորոգման մասին։ Թողեք նրանք քնեն։ Դու եկ մեզ օգնիր մի նոր Բարենորոգություն սկսենք մեր եկեղեցում! Բարենորոգություն հիմա! Բարենորոգություն էգուց! Բարենորոգություն հավիտյան!

Արդոյք՞ կարող ենք Ֆիլադելֆիայի պես մի եկեղեցի ունենալ, Լավոդիկիայի եկեղեցու ուխտադրժության ժամանակաշրջանում։ Ֆիլադելֆիայի եկեղեցուն Քրիստոս ասաց,

“Ահա քո առաջին մի բացված դուռ դրի, և նրան ոչ ով կարող չէ փակել, որովհետեւ քիչ զորություն ունիս, և իմ խոսքը պահեցիր, և իմ անունը չ՛ուրացար։” (Հայտնություն 3:8)

Արդոյք՞ կարող ենք մի եկեղեցի ունենալ լեցուն ռադիկալ Քրիստոսի երիտասարդ աշակերտներով։ Կարելի է ասել դա մի կորած պատճառ է։ Անհնար է։ Ես կ՛սիրեմ նախագահի ճառ գրող, Փաթրիկ Ջ. Բուքանանի խոսքը որ ասաց, “Կորած պատճառները միակ շարժառիթներ են որ կարժեն կռվել նրանց համար։” Այս գիշեր ժամը 6:15 վերադարձի և մեր հետ ընթրիք արա։ Այս գիշեր վերդարձի և թույլ տուր Հովիվ Ջան Քէյգընը քեզ ոգեվորի միանալու պատերազմի – որը իրականում կորած պատճառ չէ։ Կարելի է այդպես է թվում քեզ, բայց հաղթությունը հաստատ է։ Քրիստոս ասաց, “Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթիլ նրան։” “Դժոխքի դռները չեն հաղթիլ նրան։” Դժոխքի դռները մահվան դռներն են։ Դժոխքի դռները մեզ արգելք չեն լինելու որովհետեւ Քրիստոս, մեր Տերը մեռելների միջից հարություն է առել! Որովհետեւ Նա ապրում է “դժոխքի դռները չեն հաղթելու” մեզ! Ամեն։ Այս գիշեր 6:15 վերադարձիր։ Դժոխքի դռները մեզ չեն հաղթելու!

Այս գիշերվա պատգամը Դկ. Ֆրանսիս Ա. Շէյֆըրի մարտահրավիրական բառերով կ՛ավարտեմ։ Դկ. Շէյֆըրը մեծ աստվածաբան էր, ու մեր ժամանակների ճշմարիտ մարգարե։ Նա ասաց, “Ավետարանական եկեղեցին աշխարային է դարձել ու հավատարիմ չէ կենդանի Քրիստոսին ... ես ձեզ մարտահրավերի եմ կանչում։ Կոչ եմ անում արմատական Քրիստոնյաներին, և մանավանդ երիտասարդ արմատական Քրիստոնյաներին, որպեսզի սիրով դեմ կանգնեն բոլոր այն ինչ սխալ ու ավերիչ է եկեղեցում, մեր մշակույթում, և մեր երկրում։” (The Great Evangelical Disaster, pp. 38, 151).

Ոտքի վրա կանգնենք ու երգենք թիվ 2 երգը։ Դա Մարթին Լութըրի Բարենորոգման երգն է! Երգիր բարձր ձայնով!

Աստված մեր բերդն է հաստատուն, և է հզոր պաշպան մը;
   Զի խավարի իշխան, արթուն և ժրաջան, դարանամուտ կըլա,
Բռնել մեզ կըփութա, որ տապալե անդունդը,
   Երբ վիշտ պատե և փորձություն,
Ինքն է քաջ օգնականը մը։

Երբ զորություն է սընոտի, մեր քաջություն խոտան է,
   Այլ զորապետ կա խիստ արի, խաղաղության իշխան է։
Ով՞ է այս զորակալ, Հիսուս Քրիստոս օծյալ։
   Փորձիչը նա հաղթեց, և մահը խափանեց։
Ամենազոր Փրկիչ է։

Թող սատանան հույժ աշխատի, իւր դավերով բռնել մեզ,
   Մենք վախ չունինք, զի Տերն բարի
Կարող է պաշտպանել մեզ, դեւք ալ պատիր անթիւ,
   Մեզ պաշարեն խստիվ, կրնանք հաստատ կենալ,
Մինչ Տերն ամենակալ, անհաղթ մեր ապավենն է։
   (“A Mighty Fortress Is Our God,” Martin Luther, 1483-1546)

Հովիվ Ջան, խնդրեմ աղոթքի մեջ մեզ առաջնորդեք և կերակուրի համար շնորհակալություն հայտնեք։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“A Mighty Fortress Is Our God” (Martin Luther, 1483-1546).