Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ԿՈՉ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ

THE CALL TO DISCIPLESHIP
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հուլիս 1, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 1, 2018

“Եւ ամենքին ասում էր, եթե մեկը կամենում է իմ ետեվիցը գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետեւից գա։ Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:23-24)


Քրիստոսը, ում՞ է ուղղում այս խոսքերը։ Նա այս խոսքերը Իր 12 աշակերտներին ասաց։ Բայց Նա հետեւյալ բոլոր ժողովրդին, զուգահեռ համարում Մարկոս 8:34-ին էլ է ասում,

“Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մոտ կանչեց՛ և նրանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վեր առնե, և իմ ետեւից գա։” (Մարկոս 8:34)

Ուրեմն պարզ է որ Հիսուսը բոլոր Իր ապագա հետեվորդներին էլ ասաց – ներառում տասներկու աշակերտերին։ Հիսուսի աշակերտ լինելու համար քո անձը պիտի ուրանաս, քո խաչը վեր առնես ու հետեվես Նրան։ Եթե չ՛անես, չես կարող ճշմարիտ Քրիստոնյա լինել – կ՛լինես միայն մի տկար ավետարանական, անունով միայն Քրիստոնյա! Հիսուս ասաց, “Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վեր առնե, և իմ ետեւից գա։”

Ինչ՞ է պատահելու եթե մերժես այս հրահանգը։ Համարը շատ պարզ է ասում։ Կարդա համար 24-ը,

“Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:24)

Երկու տեսակ մարդիկ են եկեղեցի գալիս։ Ես նրանց կոչում եմ “առնողներ” և “տվողներ։” “Առնողները” նրանք են որոնք գալիս են եկեղեցուց մի բան “առնելու”։ “Տվողները” նրանք են որոնք իրենց հանձնում են Քրիստոսին աշակերտ լինելու։ Դու կարող ես եկեղեցում հարյուրավոր աթոռներ լցնել, ինքնասեր մարդկանցով։ Ինչն՞ է օգուտը։ Մեր եկեղեցուն սպանելու է եթե այդպես մարդիկ ունենանք! Նրանք մինչևիսկ Կիրակի օրերի երեկոյան ժողովներին չեն մասնակցում! Նրանք ավետարանական “առնողներ” են։ Եւ այն մարդիկ որ միայն առնում և առնում են, միայն եկեղեցուն են կողոպտում – երբեք եկեղեցուն չեն օգնում և երբեք Քրիստոսի աշակերտները չեն դառնում! Նրանք եկեղեցին ավիրում են! Չ՛համարձակվես նման ինքնասեր մարդիկ եկեղեցի բերել! “Քիչը ավելի լավ է շատից։”

“Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:24)

Կարելի է մեկն ասի, “Շատ բան պիտի ձեռքից տանք – և շատ բան կորցնենք։” Հիսուսին միայն վստահի, ուրիշ բանի չես կարող վստահել։ Եթե բացի Հիսուս Քրիստոսի, ուրիշ բանի վստահես, ամեն բան կորցնելու ես!

“Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:24)

Երբ տասնեոթը տարեկան էի, իմ կյանքը “նվիրեցի քարոզելու։” Ես հին կերպն եմ սիրում որ ասում է, “հանձնված քարոզելու։” Այս օրերում այդ բառը չեմ լսում։ Բայց մի ճշմարտություն է որ կ՛մնա հավիտյան։ Ճշմարիտ քարոզիչը պիտի “հանձնվի” քարոզելու։ Նա գիտի որ հեշտ չէ։ Նա գիտի որ չի կարող շատ դրամ շահի։ Նա գիտի որ աշխարհը իրեն չէ գովաբանելու։ Նա գիտի որ պիտի նեղությունից ու չարչարանքից անցնի։ Ամենա լավ քարոզիչ, այս բոլորը գիտի։ Նաև նրանք գիտեն որ տարիներ պիտի դպրոցում սովորեն – և գտնեն աշխատանք որ չնչին է վճարումը – մի գործ որ կորած աշխարհի տեսանկյունով անօգուտ է – մի աշխատանք որ ծաղրվելու է բոլոր աշխարհային մարդկանց միջոցով։

Ես այդ պայմաներից շատ մասը հասկացա, երբ 17 տարեկան դարձա։ Ութը տարիներ տեվեց մինչև իմ բարձրագույն կրթությունը ստացա, սովորելով գիշերները (աշխատելով օրը ութը ժամ և գիշերները քոլեջ հաճախելով)։ Ապա օրը 16 ժամեր աշխատում էի, շաբաթը եոթը օր, համալսարանի ծախսերին հոգ տանելով։ Երեք հավելեալ տարիներ տեվեց, մասնակցելով այն իմ ատված ճեմարանում սովրել, որպեսզի ավելի բարձրագույն կրթությունը ստանայի։ Քառասուն տարիներ տեվեց մինչև այսպիսի մի եկեղեցի ունեցա։ Արդոյք՞ այդ բոլորը նորեն կ՛անեմ, եթե հարկ լինի։ Ոհ, այո! Ոչ մի հարց դրանում!

Ինչու՞ այդ բոլորը կատարեցի։ Որովհետեւ հանձնված էի քարոզչության։ Այդքան պարզ պատճառով։ Արդոք՞ եթե 17 տարեկան լիենի նորեն այդ բոլորը կ՛կրկնէի։ Ոհ, այո! Հաստատ! Անպայման! Մեծ հաճույք եմ գտել այս գործի մեջ – Աստծուց կանչված քարոզիչ լինելով այս ուխտադրժության ժամանակներում! Եթե աշխարհում գտնվող բոլոր աշխատանքներից առիթ ունենայի – սկսած Միացյալ Նահանգների նախագահ լինելուց մինչև Ակադեմիայի Պարգև Հաղթող Դերասան, ես անհապաղորեն կ՛ընտրեի այս եկեղեցու հովիվը լինելու։ Աստված գիտի որ ճշմարտությունն եմ ասում! Նույնպես էր իմ որդին, Րաբերթը։

Նայեք մեր հիանալի Քրիստոնյաներին, որ մնացին, երբ մեր եկեղեցին բաժանվում էր։ Նրանք այս եկեղեցին փրկեցին։ Մենք նրանց կոչում ենք “եռեսուն ինը։” Նրանց բոլոր ընկերները գնացին։ Նրանք իրենց ընկերներին ձեռքից տվին – եկեղեցու բաժանման ընթացքում! Կարծում էք հեշտ էր՞։ Նրանք իմ ճանաչած բոլոր Քրիստոնյաներից ավելին աշխատեցին – նաև դուք բոլոր երիտասարդները։ Նրանք հազարավոր դոլարներ նվիրեցին – տասանորդից շատ ավելին։ Նրանք բոլոր ժողովնրին մասնակցեցին և գիշերները աշխատեցին – այս եկեղեցին փրկելու համար։ Նրանցից շատերի երեխաները գնացին, և աշխարհին միացան։ Նրանք մեծ կորուստներ ունեցան այս եկեղեցին պահելու Հիսուսի համար։

Նրանցից հարցրեք, թե փոշմանած են իրենց ունեցածը Հիսուսի համար տալու! Հարցրեք նրանցի! Հարցրեք նրանցից! Նրանցից շատեր իրենց ունեցվածքը կորցրին այս եկեղեցին պահպանելու Հիսուս Քրիստոսի համար։ Հարցրեք եթե նրանք սխալվել են! Հարցրեք նրանց եթե այդ գործը նորեն կանեն։ Հարցրեք նրանց!

Պրն. Փրուդհամից հարցրեք։ Նա իր լողավազանով տունը կորցրեց։ Նրա վրա բոլոր գիշեր գոռացել են։ Կարծես թե դժոխքում լիներ։ Նրա կյանքը աղբ դարձրին! Գիտեք ով էր նա։ Արդյոք՞ Պրն. Փրուդհամը սխալվել էր։ Արդոյք՞ նա փոշմանած է ամեն բան կորցնելու համար։ Արդյոք՞ նա հետ նայելով տխրում է իր անձը ուրանալու համար, խաչը վերցնելով ու Հիսուսի հետեվից գնալու համար։ Ոչ, նա փոշմանած չէ! Նրան չեմ ասել որ սրանք այսօր ասելու եմ։ Պետքը չունեի ասելու։ Նա գիտի, իր հոգու խորքում որ, “ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:24) Հարցրեք Տիկ. Սալազարից! Այո, հարցրեք նրանից։ Նրա ամուսինը մահացել է և նրա երեխաները հեռացել են։ Հարցրեք եթե նա զղջում է իր խաչը վերցնելու ու Հիսուսին հետեվելու համար։ Նրանից չեմ հարցրել թե արդյոք կարող եմ այս պատմել թե ոչ։ Պետքը չունեի հարցնել։ Գիտեմ որ նա նորեն այս բոլորը անելու է։ Նա գիտի “ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” Հարցրեք Տիկ. Հայմերզից։ Նա բացի իմ հետ ամուսնանալուց ուրիշ ոչ մի բան չէ ստացել! Մենք ոչինչ չունեինք։ Ապրում էինք մի ննջարանով բնակարանում։ Առանց կահույքի, առանց հեռատեսիլի։ Գետնի վրա նստում էինք ու նայում վանդակի մեջ թռչնակին, որը նվեր էինք ստացել։ Մեր ստացած աշխատավարձը շատ չնչին էր։ Ամենքը հարձակվում էին մեր վրա։ Նա իմ հետ համբերում էր – և շատ անգամ ներսից քայքայվում էի տեսնելով եկեղեցիների բաժանումները մեկը մյուսի հետեվից։ Ոչ մի երիտասարդ աղջիկ չպիտի այդպիսի մի պայմաներից անցնի, ինչպես իմ փոքրիկ կինը անցավ որպեսզի այս գիշեր այսպիսի մի հիանալի եկեղեցի ունենաք։ Նրանից հարցրեք թե արդոյք սխալվել է։ Հարցրեք նրանից նորեն նույնը կ՛աներ՞։ Նրանից չեմ հարցրել թե արդոյք կարող եմ այս ասել թե ոչ։ Պետք չունեի հարցնելու! Ես գինեմ որ նա Հիսուսի համար նորեն այդ գործը անելու է! Հարցրեք Պրն. Լի-ից։ Նրա ծնողները նրանից հավիտյան երես են դարձրել, որովհետեւ նա ընտրել է իր խաչը վերցնել ու Հիսուսին հետեվել։ Նրանից հարցրեք թե արդյոք նա հիմա դա մի սխալ է համարում որ իր կյանքը ոչնչացրել է Հիսուսին հետեվելու համար։ Ես գիտեմ որ նա եթե պետք լիներ նորեն անելու էր, առանց տրտնջալու և բողոքելու։ Հարցրեք Պրն. Մաթսուսաքայից։ Նա կարող էր ոստիկանությանը միանալ։ Նրան ուզում էին։ Բայց նրա աշխատաժամերը անհնար էր դարձնելու այս եկեղեցուն օգնելու։ Հիշում եմ այն օրը երբ նա այդ լավ աշխատաքը մերժեց և եկավ մեզ օգնելու այս եկեղեցին փրկելու։ Նա իր խաչը վերցրեց, իր անձը ուրացավ և դարձավ այն “երեսուն ինից” մեկը։ Աստված քեզ օրհնի, սիրելի եղբայր! Ես երբեք չեմ մոռանա քո կատարած գործը – ոչ էլ Աստված! Ջան Սամուէլ Քէյգընը քո օրինակին հետեվելով փրկվեց։ Դու շատ բան ես տվել, մեր եկեղեցու հաջորդ հովիվն ես տվել։ Եւ երբ Քրիստոս վերադառնա, դու ճաշակելու ես “տվող” լինելու հաճույքը և ոչ թե “առնող լինելու!” Դու Քրիստոսի հետ հավիտյան Նրա թագավորության մեջ թագավորելու ես! Ջիմ Էլիոթը նահատակվեց, երբ փորձեց Ավետարանը տարածել հեթանոսների մեջ։ Նա ասել է,

“Նա հիմար չէ տալու այն բանը որ չէ կարող պահել և ձեռք բերել այն ինչ չէ կարող կորցնել։”

Ամեն։

Մի երիտասարդ Դկ. Քէյգընին ասել է, “Ես հիմա մասնագետ եմ։ Այժմ չեմ կարող եկեղեցում երկու ժամից ավելին աշխատել։” Դկ. Քէյգընը պատասխանել է, “Դկ. Չանը ինչպես՞։ Նա բժիշկ է։ Նա էլ է մասնագետ! Նա անհամար ժամեր եկեղեցում աշխատում է – և անհամար ժամեր համալսարաներում ավետարանչություն է անում, ուրիշներից շատ ավելի է աշխատում։” Այո, նայիր Դկ. Չանին! Նա գիտի որ Հիսուսը ճիշտ էր – “Եթե մեկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա և իմ ետեւից գա։” (Ղուկաս 9:23) Ապա նայեք Դկ. Քէյգընին։ Նրան մի շատ լավ աշխատավարձով, ապահոված և լավ նպաստներով գործ էին առաջարկվել։ Բայց նա բոլորը մերժեց – ոչ թե մեկ անգամ, այլ չորս անգամներ։ Ինչու՞։ Որովհետեւ նա պիտի Լոս Անջելեսից տեղափոխվեր Նիո Երոք կամ Վաշինգըթըն Դի Սի։ Նա բոլորը մերժեց – հարյուրավոր հազար դոլարներ – նա այս եկեղեցում մնաց որպեսզի օգնի բաժանման ժամանակ։ Արդոյք՞ հիմար էր։ Լսեք Ջիմ Էլիոթին, նա իր կյանքը զոհեց, մարտիրոսվելով Հիսուսի համար։ Նրա ասածը ձեր Սուրբ Գրքի առաջին էջում արձանագրեք։

“Նա հիմար չէ տալու այն բանը որ չէ կարող պահել և ձեռք բերել այն ինչ չէ կարող կորցնել։”
(Ջիմ Էլիոթ, Քրիստոսի համար մարտիրոսվածը)

Կարող եմ շարունակել ու նշել խաչակիրներ և ինքնազոհ “եռեսուն-ինը” անձինքները – Պրն. Սանգը, Պրն. Մենսիան, Պրն. Գրիֆիթը – որը իրեն եկեղեցի էր քաշում, խողովակներ կախված նրանից, քաղցկեղի վիրահատությունից հետո։ Ես տեսնում եմ նրա գունատված դեմքը, քրտինքը հոսելով հոնքերից, բեմից կառչած թույլացած – երգում է

Կ՛փափագեմ Հիսուսին ունենալ քան արծաթ և ոսկի,
   Կ՛փափագեմ Նրանը լինեմ քան հարուստ;
Կ՛փափագեմ Հիսուսին ունենալ ամենից ավելին, քան
   Այս աշխարհից առաջարկված որևէ բան։

Արդյոք՞ Պրն Գրիֆիթը հիմար էր։

“Նա հիմար չէ տալու այն բանը որ չէ կարող պահել և ձեռք բերել այն ինչ չէ կարող կորցնել։”

Կարող եմ շարունակել և նշել այն ՛՛երեսուն-ինը՛՛ կանանցից և մարդկանցից ամեն մեկին – որոնք իրենց անձը ուրացան և ամեն օր իրենց խաչը վերցրին ու Հիսուսին հետեվեցին, և եկեղեցին կենդանացրին Հիսուս Քրիստոսի համար։

Երբ մենք այս շենքի գրավաթուղթը վառեցինք, ձեզ երիտասարդներին ասացի որ մի պահ կանգ առեք և մտածեք։ Մենք շուտով մեկնելու ենք։ Ով՞ է Տիկ. Րուփի տեղը գրավելու, օրգանը նվագելու համար։ Ով՞ է Պրն. Րուփի գործը կատարելու դռան պահակ կանգնելու։ Ձեզանից ով՞ ամեն օր և ամեն գիշեր – իր անձը ուրանալու է և Րիչարդի և Րոնալդ Բլանդինի տեղը գրավելու է։ Ով է իր կյանքը կորցնելու, ամեն ժամ, ամեն օր, առանց աշխարհային վարձքի, և նրանց տեղը գրավելու են երբ նրանք այս աշխարից մեկնած կ՛լինեն – մենք բոլոր “երեսուն-ինս” մի օր մեկնելու ենք – անմիտ երիտասարների մտածացից շատ ավելի շուտ։ Ով է Տիկ. Քուքի տեղը աշխատելու խոհանոցում։ Ով՞ է փոխարինելու Վիլի Դիքսոնին։ Դու նրանց պատրաստած կերակուրն ես ուտում։ Բայց ես չեմ կարող պատկերացնել ձեզանից որևէ մեկին որ կարող լինի փոխարինել Պրն. Դիքսընին, որ հիմա ութսուն տարեկան է։ Ես ոչ ոքու չեմ տեսնում որ կարող լինի այս մարդի տեղը գրավի! Արդյոք՞ գիտես նա ինչ է անում։ Արդյոք՞ նա հիմար է իր օրերը և քանի գիշերները հատկացնում է քեզ կերակրելու համար։ Արդոյք՞ նա հիմար է։

“Նա հիմար չէ, տալու այն բանը որ չէ կարող պահել և ձեռք բերել այն ինչ չէ կարող կորցնել։”

Ձեր երիտասարդների մեջ որ՞ մեկը ամեն բան կ՛զոհի, որպեսզի այս եկեղեցին մի ուրիշ երեսուն կամ քառասուն տարիներ զորավոր և կանգուն մնա։ Դկ. Քէյգընը մեկնելու է։ Ով՞ է նրան փոխարինելու։ Դկ. Չանը մեկնելու է։ Ով՞ է նրա տեղը գրավելու։ Ձեզանից շատեր չ՛կարողացան Պրն. Դիքսընի կամ Րիք և Րան Բլանդինին փոխարինել! Դուք մտածում եք նրանց գործը կարևոր չե, բայց դուք կ՛կարողացաք նրանց տեղը գրավել! Դա ինքնազոհություն է պահանջում։ Խաչը կրել է պահանջում։ Հիսուս ասաց,

“Եւ ամենքին ասում էր, եթե մեկը կամենում է իմ ետեվիցը գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետեւից գա։ Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:23-24)

Երբ Աստված Դկ. Քէյգընին կանչեց, նա կարդաց Tortured for Christ Քրիստոսի Համար Չարչարված, հեղինակ հովիվ Վուրմբրանդ։ Նրա համար բնական էր հովիվ Վուրմբրանդին սիրել, որովհետեւ նա էլ նրա պես հրյա էր։ Երբ նա կարդաց “Քրիստոսի Համար Չարչարված” գիրքը, Դկ. Քէյգընը մտածեց գտնել մի եկեղեցուն, որը ունենա նույն զոհաբերական արժեքները, ինչպես Վուրմբրանդն էր սովորեցնում։ Դկ. Քէյգընը, ինձ քարոզելուց եսավ UCLA համալսարանի փողոցի անկյունում։ Նա տեսավ ժողովուրդին որոնք իմ վրա գոռում և ինչ որ առարկաներ շպրտում իմ վրա։ Դկ. Քէյգընը մտածեց, “Սա այն մարդն է որ ես կ՛սիրեմ լսել նրա քարոզը։” Ուրեմն գտավ մեր եկեղեցին ու եկավ։ Մյուս գիշերը Դկ. Քէյգընը ինձ ասաց որ լսել էր իմ խոսքը որ ասել էի, “Դու վառվելու ես մի բանի համար։ Ինչու՞ չ՛վառվես Քրիստոսի համար։”

Դկ. Քէյգընը մի երիտասարդ էր, քսան տարեկանի շուրջ։ Ինչ՞ խորհուրդ մի երիտասարդի համար! “Դու վառվելու ես մի բանի համար։” Իհարկե! Ամենքը “վառվելու են” շուտ կամ ուշ! Մազերդ շուտով սկսելու է թափել։ Կնճիռներ են հայտնվելու երեսիդ վրա։ Կյանքը իր ամենա լավ ժամանակնրում թեկուզ դժվար է։ Շուտով հասկանալու ես որ ծերանում ես։ Ապա վառվելու ու մեռնելու ես։ “Դու վառվելու ես մի բանի համար։” Այո, անշուշտ, դա բոլորին է պատահելու։ Դու վառվելու ես!

Ապա ավելի խորը խորհուրդ – “Ինչու՞ չ՛վառվել Քրիստոսի համար։” Բոլոր նշանավոր Քրիստոնյաները, դարերի ընթացքում, այդպես են մտածել – “Դու վառվելու ես մի բանի համար։ Ինչու՞ չ՛վառվել Քրիստոսի համար։” Չգիտեմ ինչպես կարելի է կարդալ Հենրի Մարթինի (1781-1812) մասին և չ՛ուզենալ “վառվել” ինչպես նա 31 տարեկանում արավ։ Չգիտեմ ինչպես կարելի է կարդալ Րաբերթ ՄաքՉէյնի (1813-1843) մասին և չ՛ուզենալ “վառվել” Քրիստոսի համար, ինչպես նա արավ 29 տարեկան հասակում։ Ձեզանից ոմանք այնքան վախենում են նրանց մասին կարդալ որ մինչև անգամ Wikipedia -ում նրանց չեն փնտրելու։ Արդյոք՞ կ՛վախենաք որ ձեզ վրա ազդեն։ Ուր՞ են մարդիկ Րաբերթ Մաքչէյնի և Հենրի Մարթինի պես։ Ուր են երիտասարդ կանայք Գլադիս Այլվարդի նման։ Մենք երբեք չենք կարող երիտասադներին աշակերտող և ոգեվորող եկեղեցի լինենք, եթե մենք աշակերտ չլինենք և նրանց ճանապարհը ցույց տանք!

Մեր Տիկ. Քուքը սիրահարվեց մի մարդու վրա որ քսան տարիներ նախքան նրա ծնվելը մեռել էր։ Այս մարդը մի հարուստ ընտանիքում էր ծնվել և ժառանգել էր բոլոր հարստությունը։ Նա նաև հայտնի մարզիկ էր ապա դարձավ Հիսուսի աշակերտը։ Նա իր բոլոր հարստությունը զգուշությամբ և դիտմամբ նվիրեց։ Ապա գնաց Չինաստան միսոնարական գործով։ Տասնչորս տարիներ իր կնոջից ու երեխայից հեռու մնաց, իր կոչումին հետեվելով, հեթանոսներին քարոզելով։ Նրանից հետո Աֆրիկա գնաց և մի նոր միսոնարական դաշտ բացավ։ Վերջում մեռավ Աֆրիկայում։ Նրա աշխատանքը և հարստությունը գնաց – Քրիստոսի համար։ Նրա տունը և ընտանիական կյանքն էլ նույնպես։ Իր կյանքի վերջում, այս հիանալի ծեր մարդը ասաց, “Ուրիշ բան չունեմ որ զոհեմ Տեր Հիսուս Քրիստոսի համար։” Մեր Տիկ. Քուքը սիրահարվեց այս ծեր մարդի վրա, որը մեռավ քսան տարիներ նախքան նրա ծնվելը։ Ես ուրախ եմ որ նա սիրահարվեց։ Եթե նրա չ՛սիրեր և նրանից չ՛ազդվեր, նա էլ կ՛դառնար մի ուրիշ ինքնասեր, միջահասակ սպիտակ կին, շուն մեծացնելով Սան Ֆերնանդո քաղաքի հովիտում։ Բայց նա ազդվեց Ս. Թ. Սթադից և հարյուրավոր ժամեր հատկացրեց հոգատարությունով ձեզ երիտասարդներին կերակրելով, այստեղ Լոս Անջելես քաղաքում։ Մի քանի տարիներ առաջ Տիկ. Քուքը մի սկավառակ պատրաստեց ինձ համար, իր հերոսի, Չարլզ Սթադի, արտասանած բառերով։ Ես ամեն օր այդ բառերը կարդում եմ որը ասում է,

“Միայն մի կյանք,
   Դա էլ շուտով անցնելու է;
Միայն Հիսուսի համար կատարած գործերը
   Կ՛մնան հավիտյան։”
      – C. T. Studd.

Եւ Հիսուսը մեզ բոլորին ասում է,

“Եւ ամենքին ասում էր, եթե մեկը կամենում է իմ ետեվիցը գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետեւից գա։ Որովհետեւ ով որ կամենա իր անձն ապրեցնել՛ կ՛կորցնե նրան, և ով որ իր անձն կորցնե ինձ համար՛ նա կ՛ապրեցնե նրան։” (Ղուկաս 9:23-24)

Եթե մենք ուզում ենք երիտասարդներին փրկել ու Հիսուսի աշակերտ դարձնել, պիտի մի եկեղեցին ունենաք լեցուն երիտասարդ Քրիստոսի աշակերտներով! Խնդրեմ ոտքի վրա երգենք համար 2 երգը, “More Love to Thee.”

Ավելի շատ Քեզ կ՛սիրեմ, Ոհ Քրիստոս, ավելի շատ Քեզ կ՛սիրեմ!
   Կ՛լսես իմ աղոթքը ծնկներիս վրա;
Սա իմ լուրջ խնդրանքն է: Քեզ ավելին սիրել, Ով Քրիստոս,
   Ավելի շատ քեզ կ՛սիրեմ, ավելի շատ քեզ կ՛սիրեմ!

Մի ժամանակ երկրավոր ուրախություն,
   Խաղաղություն և հանգստություն էի փնտրում;
Իսկ հիմա միայն Քեզ եմ փնտրում, տուր ինձ ամենալավը;
   Սա իմ բոլոր աղոթքն է։ Քեզ ավելին սիրել, Ոհ Քրիստոս,
Ավելի շատ Քեզ սիրեմ, ավելի շատ Քեզ սիրեմ!

Ապա իմ վերջի շունչով Քեզ փառաբանել;
   Սա պիտի լինի իմ սրտի բաժանման աղաղակը;
Սա իմ աղոթքն է: Քեզ ավելին սիրել, Ով Քրիստոս,
   Ավելի շատ Քեզ սիրեմ, ավելի շատ Քեզ սիրեմ!
(“More Love to Thee,” Elizabeth P. Prentiss, 1818-1878)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“More Love to Thee” (Elizabeth P. Prentiss, 1818-1878).