Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԳԵԴԷՈՆԻ ԲԱՆԱԿԸ!

GIDEON’S ARMY!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հունիս 24, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 24, 2018

“Եւ Տերն ասեց Գեդէոնին. Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ, մի գուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա ասելով թե Իմ ձեռքն ինձ ազատեց։” (Դատավորաց 7:2)


Մի շատ պարզ պատմություն բայց անչափ կարեվոր մի դեպք։ Գեդէոնը մի երիտասարդ էր որ ապրում է ուխտադրժության ժամանակների մեջ։ Դա մեր ուշադրությունը անմիջապես պիտի գրավի, որովհետեւ մենք էլ ապրում ենք վերջին ժամանակների ուխտադրժության մեջ։

I. Առաջին, ուխտադրժություն։

Իսրայելի ժողովուրդը չարագործություն արին Աստծո աչքի առաջին։ Եւ Աստված նրանց պատժեց մատնելով գերության Մադիանացիներին։ Նրանք Իսրայելի թշնամիներն էին։ Իսրայել ազգը այս վայրի ազգից հետ նահանջեցին։ Նրանք թաքնվեցին քարանձավներում, անաստված Մադիանացիների ձեռքից։ Նրանք այնքան զորավոր էին որ Իսրաելացիների բերքը ոչնչացրել էին և գառները, եզները և էշերը գողացել էին։ Իսրայելը ջախջախված ու անհույս էր։ Նրանք դեպի Տերը աղաղակեցին։

Ապա Աստված հայտնվեց Գեդէոնին։ Նա այն ժամանակ հայտնվեց նրան, երբ նրանք թագնվել էր։ Եւ Աստված Գեդէոնին ասաց, “Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ է։” (Դատավորաց 6:12)

Երբ ես գնացի Սան Ֆրանսիսկոի ազատամիտ, Սուրբ Գիրքը մերժողների մոտ, հզոր զորավոր չէի։ Ես մի համեստ ու մեղմ Մկրտչական երիտասարդ քարոզիչ էի։ Բայց իմ տեսածը ճեմարանում, իմ բարկության պատճառը եղավ, մոդերն ավետարանչության վրա։ Նրանք Սուրբ Գրքի Աստծուն չէին հավատում։ Նրանք կառավարվում էին Մադիանացիների միջոցով – որոնք ուզում էին Աստծուն դնել իրենց չափանիշների մեջ – և չէին ուզում իրենց կյանքը ու միտքը Աստծո միջոցով առաջնորդվի։

Դկ. Դէյվիդ Ֆ. Վելզը մի նշանավոր գիրք է գրել, մեր ժամանակների աղավաղված ավետարանչություն մասին։ Դա կոչվում է, No Place for Truth: or Whatever Happened to Evangelical Theology? (Eerdmans, 1993)։ Դկ. վելզը մի ջղայն մարդ է։ Նա ասում է, “Ավետարանական աշխարհը կորցրել է իր արմատականությունը։” (էջ 295) Ավետարանական եկեղեցիները, երիտասարդներին չեն քաջալերում դառնան արմատական թե Քրիստոնյաներ։ Նրանք փափուկ, տկար, և անձնասեր են – վախենում են խոսել մտածելով մարդիկ ինչ են մտածելու իրենց մասին։ Ավետարանական հաստատությունները պատերազմի են մտնելու, բոլոր նրանց հետ որոնք ուզում են այսօրվան եկեղեցիները վերափոխեն կամ կենդանացնեն։ Դկ. Վելզը գրում է, “Համաձայնությունը զորավոր ուժ է ավետարանական աշխարհում, և դա շատ արագորեն խեղդվում է աղանդավորների միջոցով։” (էջ 295)

Նրանք շատ փորձեցին իմ համաձայնությունը ստանալ իրենց անհավատության մեջ, երբ ճեմարանն էի հաճախում։ Նրանք ինձ ասացին թե ես երբեք Հարաֆային Մկրտչական եկեղեցին չեմ մտնելու եթե շարունակեմ Սուրբ Գրքին պաշտպանել։ Նրանց ասացի, “Եթե վճարման արժեքը դա է, ես չեմ ուզում։”

Ամեն բան կորցրի իմ հավատքի վրա հաստատ կանգնելու համար։ Ինչ՞ էի կորցնելու։ Ես արդեն ինչ որ ինձ համար կարեւոր էր, կորցրել էի։ Հարաֆային Մկրտչական եկեղեցին արդեն չուներ այն ինչ ես էի ուզում։ Ատում էի այդ դավանությունը։ Ատում էի ճեմարանը։ Ատում էի իմ եկեղեցին, որ ինձ պաշտպան չ՛եղավ։ Իմ կյանքը ատում էի։ Ամեն բան ատում էի, բացի Հիսուսին և Սուրբ Գիրքը։ Գիշերը միայնակ քայլում էի։ Ես պիտի շարունակեի քայլել եթե ոչ կ՛խելագարվեի։

Մի գիշեր երբ ճեմարանի իմ սենյակում քնած էի, Աստված ինքը ինձ արթնացրեց։ ՆՆջասրահը լուռ էր։ Ոչ մի ձայն չ՛կար։ Մութի մեջ քայլեցի դեպի ճեմարանի մոտ գտնվող բլուրը, ուր կարող էի Սան Ֆրանսիսկոի լուսերը տեսնել ջրի մյուս կողմից։ Քամին մազերիս և հագուստներիս մեջ է փչում։ Միչև ոսկորներս սառել էի։ Եւ Աստված քամու մեջ ինձ ասաց, “Այս տեսարանը դու երբեք չես մոռանալու։ Սրանից հետո դու քարոզելու ես ինձ հաճեցնելու համար միայն, և սովորելու ես չ՛վախնալ։ Հիմա դու միայն ինձ համար ես խոսելու։ Ես քո հետ եմ։”

Հասկացա որ դա իմ կոչումն էր քարոզելու։ Դրանից առաց կամավոր էի քարոզում, բայց հիմա Աստված էր ինձ կանչում քարոզելու։ Ես հավատացած եմ որ ամեն անվախ քարոզիչ պիտի նման ճգնաէամային վիճակից անցնի նախքան Աստված իրեն վստահի ճշմարտությունը խոսելու համար։ Ոչ մի զգացում չկար։ Միայն այս, “Եթե դու չ՛խոսես ոչ ոք չի խոսելու, անչափ կարեւոր է արտայայտվել – և ուրիշներ վախենում են ասեն, ուրեմն եթե դու չ՛ասես, ուրիշ մեկը չի ասելու, կամ գոնե լավ չեն ասելու։” Այդ խոսքերը իմ մտքիս մեջ տպագրվել է հավիտեյան։ Դկ. Ա. Վ. Թոզերը մի ակնարկում կոչել է “Մարգարեական Ներըմբռման Նվերը” և այս ասաց: “Նա կ՛հակասի, չեղյալ կ՛համարի և կ՛բողոքի Աստծո անունով և մեծ թվով Քրիստոնյաներ նրան կ՛ատեն ու կ՛հակառակեն ... Բայց նա այն անձից որ շնչում ու մահկանացու է չի վախենում։” Կարելի է այդ պատճառով է որ Դկ. Բաբ Ջոնզը III ասեց որ ես “նման եմ Հին Կտակարանի մարգարենրին, վարմունքով ու հոգով։” Հավելյալ բացատրության համար, կարդացեք իմ կենսագրությունը, “Հակառակ Բոլոր Վախերի։”

Այդ կես գիշերվա փորձառությունը Աստծո հետ, ինձ օգնեց հասկանալ Գեդեոնին։ Աստված նրան ասաց, “Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ է։” Անշուշտ ես Գեդեոնը չեմ, բայց գոնե այսօր նրան հասկանում եմ։ Գեդեոնը ասաց, “Տերը մեզ մերժել է, և մեզ Մադիանացիների ձեռքն է մատնել։” (Դատավորաց 6:13)

Գեդեոնը իրեն անարժան և անկարող զգաց այդ գործը անելու։ Մովսեսի պես, Գեդեոնն էլ պատրվակներ բերեց։ Իսկ հիմա, իմ ընկերներ, վերջի ժամանակների ուխտադրժության մեջ ենք ապրում։ Մենք մեզ անարժան և անկարող ենք զգում սուտ կրոների և նոր-ավետարանաչիներ Մադիանացիների դեմ պատերազմելու։ Ուխտադրժությունը շատ է խորացել։ Ավետարանական Մադիանացիների ուժը անչափ մեծ է։ Դու ոչինչ չես կարող անել, Սուրբ Գիրքը և Աստծուն փրկել այս տեսակ ուխտադրժությունից։

II. Երկրորդ, Սուրբ Գրքի Աստվածը դեռ կենդանի է!

Աստված ասաց, “Որովհետեւ ես Տերս չեմ փոփոխվիլ։”! (Մաղաքիա 3:6) Ապա Աստծո Հոգին եկավ Գեդեոնի վրա։ Նա պատգամավորներ ուղարկեց Իսրաելի մեջ, մարդիկ հավաքելու համար որպեսզի պատերազմեն Մադիանացիների դեմ։

“Եւ Հերոբաղը, այսինքն Գեդէոնը՛ և նրա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցան Հարոդի աղբյուրի մոտ, և Մադիամի բանակը նա հիւսիսային կողմերն էր դեպի Մորեի բլուրը՛ հովիտի մեջ։ Եւ Տերն ասեց Գեդէոնին, քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ, մի գուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա ասելով թե Իմ ձեռքն ինձ ազատեց։ Եւ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին և ասիր. ով որ վախկոտ և վատասիրտ է՛ թող ետ դառնա և Գաղաադ սարիցը գնա։ Եւ ժողովուրդը քսանեւերկու հազառ հոգի ետ դառան և մնացին տասը հազար։” (Դատավորաց 7:1-3)

Աստված Գեդեոնին ասաց, “Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է։” Գնա և ասա, “Ով որ վախկոտ և վատասիրտ է՛ թող ետ դառնա։” (Դատավորաց 7:3)

Քսաներկու հազար հոգիներ ետ դառան։ Տաս հազար հոգի մնաց Գեդեոնի հետ։ Նման բան մեզ էլ պատահեց։ Մեր եկեղեցին աճեց 1,100 հոգիների, երբ հավաքվում էինք Լե Քոնթե Միջանկյալ Դպրոցում։ Բայց նրանցից շատեր վախենում էին իրենց կյանքը վտանգի մեջ գցել Հիսուսի համար։ Ուրիշներ եկեղեցին լքեցին որպեսզի հետեվեն “հաճույքի” – սեռային հարաբերություների – կամ թմրեցուչիներ օգտագործելու համար։ Նրանք որ գնացին, Հիսուս Իր Սերմնացանի Առակի մեջ բացատրել է այսպես մարդկանց մասին։ Այդ առակը գտնվում է Ղուկաս 8:10-15 գլխի մեջ։ Առաջին տեսակ մարդիկ նրանք են որոնք Աստծո Խոսքը լսում են, և չարը գալիս ու Խոսքը նրանց սրտից հանում է “որ չ՛հավատան և փրկվին։” (Ղուկաս 8:12) Համարյա ամեն շաբաթ այս բանի ականատես ենք։ Նրանք գալիս են և իրենց հեռախոսներով են զբաղված, փոխարեն քարոզը լսեն։ Կամ իրենց աչքերը փակում ու ուրիշ բանի մասին են մտածում։ Աստծո Խոսքը բոլորովին նրանց համար չի գործում, որովհետեւ չարին թույլ են տալիս որ Խոսքը նրաց սրտից հանաի։

Երկրորդ տեսակը նրանք են որ Խոսքը ուրախությամբ լսում են։ Բայց նրանք Քրիստոսի մեջ արմատ չունեն։ Ուրեմն թվում է թե նրանք մի ժամանակ հավատում են բայց երբ փորձությունը գալիս է հեռանում են։

Երրորդ տեսակը նրանք են որոնք Խոսքը լսում են և իրենց ճանապարհն են գնում։ Նրանք խեղտվում են աշխարհի հոգսերով, հարստությունով և կյանքի զվարճություններով, “և անպտուղ են լինում։” Դկ. Ջ. Վերնոն Մաքգին ճիշտ էր երբ ասեց այս երեք տեսակ մարդիկ երբեք դարձի չ՛եկան։ Նրանք, պատկերն են բոլոր այն մարդկանց որ մեր եկեղեցին անցյալում թողեցին։ Նրանց կյանքը ցույց էր տալիս որ նրանք երբեք ճշմարտապես դարձի եկած չէին։ Նրանք գալիս էին միայն հաղորդակցության համար և հաճելի պահերի համար որ եկեղեցում ունեինք։ Բայց երբ փորձության մեջ ընկան, թողեցին և հեռացան, որովհետեւ նրանք երբեք չէին ապաշխարել և երբեք վերստին ծնունդ չէին ունեցել։ Նրանք պատկեր են այն քսաներկու հազար մարդկանց որոնք եկան օգնելու Գեդեոնին բայց վախեցան Աստծո զինվորներ լինելու! Եւ Խաչի զինվորներ լինել!

“Եւ Տերն ասեց Գեդէոնին, քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ, մի գուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա ասելով թե Իմ ձեռքն ինձ ազատեց։” (Դատավորաց 7:2)

Բայց դեռ ժողովուրդը շատ էին։ Աստված Գեդեոնին ասաց, “Ժողովուրդը տակավին շատ է; Ջրի մոտ իջեցրու նրանց և այնտեղ քեզ համար նրանց փորձեմ։” (Դատավորաց 7:4) Այդ օրը շատ տաք օր էր “Մորեի բլուրի՛ հովիտի մեջ։” (Դատավորաց 7:1) Իսրայելացիները շատ ծարավ էին։ Գեդեոնի մարդկանցից շատեր դեպի ջուրը վազեցին, կզվեցին ու ջուրը իրենց ափն առան ու խմեցին։ “Եւ ձեռքերը բերանը տանելով լակողների թիւը երեք հարյուր հոգի էին։” (Դատավորաց 7:6) Նրանցից շատեր կզվելով ջուր խմեցին որովհետեւ շատ ծառավ էին։ Բայց միայն երեք հարյուր ջուրը իրենց ափը առնելով խմեցին։ Նրանք գիտեին որ իրենց գլուխը պիտի բարձր պահեն, զգուշանալով Մադիանացիներից։

“Եւ Տերն ասեց Գեդէոնին. Այն երեք հարյուր մարդիկներով որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ. բայց բոլոր ժողովուրդը՛ ամեն մարդ իր տեղը գնա։” (Դատավորաց 7:7)

Այս գիշեր այսքանը կ՛խոսենք Գեդեոնի երեք հարյուր մարդկանց մասին։ Մադիանացինեը հովիտում էին, “մարախների պես բազմությամբ, և նրանց ուղտերին թիւ չկար, ծովի եզերքին եղող ավազի չափ շատ էին։” (Դատավորաց 7:12) Այդ գիշեր Աստված զորավոր Մադիանացի բանակին հանձնեց Գեդեոնի երեք հարյուր մարդկանց ձեռքը։ Մադիանացիները իրենց կյանքը փրկելու համար փախան։ Եւ Իսրայելացիները Մադիանացի իշխաներին, Օրեբին և Զեվին բռնեցին, սպանեցին և նրանց գլուխները բերին Գեդեոնին։ (Դատավորաց 7:25) Աստված հաղթանակը շահեց միայն երեք հարյուր զինվորների միջոցով!

Ահա այս գիշերվա սովորելիք դասը։ Մեր օրերում շատ եկեղեցիները առաջնորդվում են մի շարք մարդկանց միջոցով, որ միայն հետաքրքրված են թվերով։ Նրանք ավետարանչական Մադիանացիներ են։ Դուք կարծում էք պետք է որ հարյուրավոր մարդիկ ներկա լինեն, բայց անզոր են։ Շատ օգտակար կ՛լինի եթե քարոզիչները մտածեն Գեդեոնի և իր փոքրիկ և հավատարիմ զինվորների մասին։

Ջանաթան Ս. Դիքըրսոնը մի հրաշալի գիրք է գրել, The Great Evangelical Recession Ավետարանական Մեծ Ճգնաժամը (Baker Books)։ Նա վիճակագրություն է ներկայացնում։ Այսօր մեր երիտասարդներից միայն 7% դավանում են որ ավետարանական Քրիստոնյաներ են։ Քառասուն հինգ տոկոս ավետարանական Քրիստոնյաները հաջորդ քսան տարվան մեջ մեռնելու են։ Դա նշանակում է երիտասարդ ավետարանական Քրիստոնյաների թիվը շուտով իջնելու է 7% միայն “4 տոկոս կամ ավելի քիչ – միթե նոր աշակերտներ մեջտեղ գան։” (էջ 144)

Ինչն՞ է պատճառը երիտասարդների թվի պակասը եկեղեցիներում։ Ես համոզված եմ որ նրանք չեն վիճարկվում Քրիստոնեական կյանքը ապրել։ Ինչ՞ է մեր նպատակը։ Մեր նպատակն է այս եկեղեցում օգնել երիտասարդներին հասնել իրենց ամենաբարձր ներուժին, Քրիստոսում։ Մենք այստեղ ենք որպեսզի դաստիարակենք երիտասարդներ, Գեդեոնի բանակի մարդկանց պես։ Մենք այստեղ ենք որպեսզի օգնելենք երիտասարդներին Հիսուս Քրիստոսի աշակերտը լինեն։ Երիտասարդները մեր ցուցակի առաջին տեղ են գրավում։ Նրանք երիտասարդներ են որոնք պատրաստ են կատարելու նոր և տարբերիչ գործեր։ Հիսուս ասաց,

“Ով որ ուզում է իմ ետեվից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչը վեր առնե, և իմ ետեւից գա։” (Մարկոս 8:34)

Նրանք որ հետաքրքրված չեն Հիսուսին հետեվելու, կարևոր չէ ինչ գին պիտի վճարել, պիտի թողնեն հեռանան։ Նրանք որոնք ուզում են մանուկների պես իրենց խնամք տարվի, որոնց ես կոչում եմ “առնողներ” և չեն ուզում իրենց անձը ուրանալ։ Նրանք չեն ուզում որևէ մի բան Հիսուսի համար զոհել։ Եթե ուզում ես հավիտյան խնամք ստանաս, այստեղ քո եկեղեցին չէ։

Իմ կինը Իլիանան մեր եկեղեցին եկավ երբ նա միայն տասնվեցը տարեկան էր։ Երեք շաբաթվա ընթացքում ինքը եկեղեցու ճանապարհը սովորեց և այլեւս պետքը չուներ մեկի օգնությանը ՛՛երթեվեկության՛՛ համար։ Անմիջապես եկեղեցում գործիչ դարձավ։ Երբ միայն 17 տարեկան էր հեռախոս վրա զանում էր ավետարանչության համար։ Երբ 19 տարեկան էր ինձ հետ ամուսնացավ։ Երբ մեր զույգ տղաները ծնվեցին, առաջի Կիրակին նրանց եկեղեցի բերեց։ Իմ տղան Լեզլին ծնված օրվանից երբեք ոչ մի Կիրակի բացակա չի եղել եկեղեցու ժողովներից։ Վեսլին իր բոլոր կյանքում, միայն մի Կիրակի է բացակայել, դա էլ հիվանդության պատճառով։ Շատ կանայք ասացին դա չափազանցություն է։ Նրանք իրենց երեխաներին տունը կ՛պահեին ամենա թեթեւ հիվանդության պատճառով։ Բայց իմ կինը ճիշտ էր և ուրիշները սխալ։ Համարյա բոլորի երեխաները եկեղեցին թողեցին ապրելու ինքնասեր կյանքեր։ Իմ երկու տղաները մինչև այսօր ամեն ժողովներին մասնակցում են։ Նրանք այստեղ են որովհետեւ իմ կինը Քրիստոսի աշակերտ է։ Դկ. Քրայթըն Լ. Չանը, որուն վաթսուն ամյակն ենք տոնելու մի քանի րոպեից, ասաց Տիկ. Հայմերզի մասին, “Ես նրան ճանաչում եմ, այն ժամանակվանից երբ առաջին անգամ եկեղեցի եկավ։ Նա այն ժամանակվանից մինչև այսօր սիրում է Քրիստոսին և գթառած է կորած հոգիների համար։ Իբր մի [պատանի] նա իր կյանքը հանձնեց ծառայության մեր եկեղեցու մեջ և ոչ մի բան չ՛խնայեց ...Երիտասարդներ, թույլ տվեք Տիկ. Հայմերզը ձեզ համար օրինակ լինի։ Եթե նրա օրինակին հետեվեք, մեր եկեղեցին պայծառ և փառավոր ապագա է ունենալու։”

Քանի որ մենք տոնում ենք Դկ. Չանի վաթսուն ամյակը, պատշած է նշեմ որ նա էլ մի փայլուն օրինակ է Քրիստոսի աշակերտ լինելու համար։ Նա ձեռնադրված հովիվ է մեր եկեղեցում։ Մանուկ ժամանակ շատ հիվանդ է եղել, այնքան հիվանդ որ իր մանկության մեծ մասը, հիվանդանոցում ապակյա վանդակի մեջ են պահել։ Նա մեր եկեղեցին եկավ երբ պատանի էր և սովորում է բժիշկ դառնալ։ Բժիշկները իրեն ասել էին որ նա երեսուն տարի ավել չի ապրելու։ Նա կարող էր դառնալ մի փոքրիկ տկար մարդ որ եկեղեցի էր եկել իրենից հոգ տանելու համար։ Բայց ոչ! Նա իրեն նետեց եկեղեցու գործի մեջ և դարձավ Քրիստոսի աշակերտը։ Նրան ասել էին որ լարված չպիտի լինի եթե ոչ նախքան երեսուն տարեկան դառնալը, կ՛մեռնեի։ Բայց Քրիստոսի համար գործելով, Դկ. Չանը, ավելի կազդուրվեց։ Նա բարի և զորավոր կյանք է ապրել, անցնելով նախատեսված երեսուն տարուց, իր խաչը ուսին առնելով Հիսուսին է հետեվել։ Եւ ահա այս բեմի վրա նստած է իբրև Աստծո զորավոր մարդը իր վաթսուն տարեկան հասակում!

Կարողեմ շարունակել և պատմել ձեզ Պրն. Մենսիայի, Տիկ. Սալազարի, և Պրն. Բեն Գրիֆիթի մասին որ այս գիշեր իր կնոջ հետ արձակուրդի մեջ են։ Կարող եմ պատմել ձեզ Պրն. և Տիկ. Վիրգիլ Նիքըլի մասին, որոնք մեզ վարկ են տվել այս շենքը գնելու համար, մեծ մաս գումարը հայթայթելով։ Պրն. Նիքըլը 75 տարեկան է շաքարախտով – սակայն նա ամեն Չորեքշաբթի գիշերները և Կիրակի առավոտները, մեկ ժամ քշում է մասնակցելու ժողովներին։ Կամ կարող եմ ձեզ ասել մի հիանալի երիտասարդի մասին, պատվելի Ջան Քէյգընի մասին, որ շուտով իմ տեղակալն է լինելու այս եկեղեցում։ Այս բոլորը դարձան Հիսուսի աշակերտը և Խաչի զինվորը։

Իմ հովիվը Դկ. Թիմոթի Լին ասաց, “Քիչը ավելի լավ է շատից ... Կիրակի օրերը կարելի է բոլոր նստարաները զբաղ լինեն, բայց իրականությունը կմնա այն որ միայն մի բուռ ժողովուրդ աղոթքի ժողովի են մասնակցելու ...Չենք կարող ասել որ դա առողջարար է։” (The Secret of Church Growth, p. 39)

Բոլոր Սուրբ Գիրքը փնտռի։ Տեսնելու ես որ ՛՛քիչը ավելի լավ է շատից՛՛։ Հիսուս ընտրեց տասներկու մարդիկ և աշխարհը փոխեց որովհետեւ Նրա մարդիկ պատրաստ եղան մեռնելու Նրա և Իր գործի համար։ Եկեղեցու պատմության մեջ նույն դասն ենք տեսնում։ Միայն 120 հոգիներ էին ներկա Պենտեկոստէի օրում։ Միայն մի քանի Մորավիան Քրիստոնյաներ ներկա շարժումը սկսեցին։ Միայն մի քանի Մեթոդիստներ, ձեռքի մատների համրանքով, Մեծ Արթնությունը բոցավառեցին։ Միայն մի քանի մարդիկ հետեվեցին Ջէյմզ Հադսոն Թէյլըրին ավետարանելու Չինաստանում։

Նրանք որոնք չեն ուզում իրենց լավագունը Քրիստոսին տալ արմատախիլ պիտի լինեն։ Նրանք որոնք ցանկանում են իրենց հետ մշտապես մանուկների պես վարվել, արմատախիլ պիտի լինեն։ Նրանք որոնք չեն ուզում իրենց հանգստի զոնաից դուրս գալ արմատախիլ պիտի լինեն։ Նրանք շարունակապես “առնողներ” են և երբեք ոչ մի բան Քրիստոսի համար չեն տալիս։ Եթե ուզում ենք աշակերտող եկեղեցի ունենալ, պիտի թույլ տանք “առնողները” գնան, որպեսզի ունենանք երիտասարդներ որոնք ուզում են Մադիանացիների, նոր-ավետարանիչների դեմ դուրս գալ, և փոխեն դա։ Մենք պիտի քաջալերենք նրանց որ իրենց կյանքը ապրում են Հիսուս Քրիստոսի համար։ Եւ չ՛պիտի քաջալերենք նրանց որոնք ուզում են մնալ մանուկ և երբեք չ՛աճել! Պիտի քաջալերենք նրանց, որոնք ուզում են Հիսուսի աշակերտը դառնալ, և ինչպես Գեդեոնը արավ, մյուսներին թույլ տանք տուն գնալ!

Խնդրեմ ոտքի վրա թիվ 1 երգը երգենք ձեր թերթիկների վրա, “Օն առաջ, Քրիստոսի զինվորներ։” Երգենք!

Օն Փրկչին զինւորներ, օն առաջ մարտ,
   Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ,
Քրիստոս մեր Տերն Արքան, առաջնորդ է մեր,
   Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
   Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Տերոջ եկեղեցին շարժի զերթ բանակ,
   Մեզ ալ պահուած է հին սրբոց հաղթանակ,
Մընանք միշտ անբաժան մեկ սիրտ, մեկ հոգի,
   Սիրովն եղբայրութեան, հոյսովն հաւատքի։
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
   Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։

Գահեր կը կործանին ու պետութիւններ,
   Տերոջ եկեղեցին կը մնա աներեր։
Դըժոխքին սեւ դռներ հաղթել չեն կարող,
   Զայն, խոստացած է Տերն անսուտ խոստումով։
Օն կռուինք հաղթական, բռնենք դրոշն ի վեր։
   Օն Փրկիչին զինւորներ, օն առաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
(“Onward, Christian Soldiers” by Sabine Baring-Gould, 1834-1924)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Նոա Սանգը:
“Onward, Christian Soldiers” (Sabine Baring-Gould, 1834-1924).


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԳԵԴԷՈՆԻ ԲԱՆԱԿԸ!

GIDEON’S ARMY!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ Տերն ասեց Գեդէոնին, քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ, մի գուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա ասելով թե Իմ ձեռքն ինձ ազատեց։” (Դատավորաց 7:2)

I.    Առաջին, ուխտադրժություն, Դատավորաց 6:12, 13

II.   Երկրորդ, Սուրբ Գրքի Աստվածը դեռ կենդանի է!
Մաղաքիա 3:6; Դատավորաց 7:1-3; Ղուկաս 8:12;
Դատավորաց 7:4, 1, 6, 7, 12; Մարկոս 8:34