Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ և ԱՅՍՕՐՎԱ ՈՒԽՏԱԴՐՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ

THE BIBLE AND TODAY’S APOSTASY!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Հունիս 17, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 17, 2018


Խնդրեմ ձեր Սուրբ Գրքերը դարձրեք Բ Տիմոթեոս, երրորդ գլուխ և բաց պահեք այդ գլուխը։

Բ Տիմոթեոս երրորդ և չորրորդ գլուխները համարում եմ Սուրբ Գրքի ամենա կարեւոր գլուխները մեզ համար։ Բ Տիմոթեոսը առաքեալի ամենա վերջին գրվածքն է Սուրբ Գրքում և գրվել է համարյա 67 տարիներ Քրիստոսի մահից հետո։ Պողոսը Ներոն Կայսրի միջոցով ձեռբակալվել էր Քրիստոնեությունը ուսուցանելու համար։ Նա շղթայվել էր Մամերթայն բանտում, որը շատ հեռու չէր Կոլոսիոմից։ Ես և կինս այցելել ենք այդ մութը բանտը որը գետնափորում էր գտնվում։ Այդտեղում էր որ Պողոսը այս թուղթը գրեց։ Մի քանի ամիսներ, Բ Տիմոթեոսի թուղթը գրելուց հետո, նա գլխատվեց։ Բ Տիմոթեոսը գրվել է այն սովորեցնելու նպատակով, թե ինչպես իբրև Քրիստոնյաներ ապրել ուխտադրուժության ժամանակներում – անհավատության և Քրիստոնեության մերժման ժամանակներում։ Դա հատուկ մեր ժամանկների համար է գրվել! 20 երրորդ և 21երրորդ դարերը աշխարհի պատմության մեջ, ամենա անաստված ժամանակաշրջաններն են։ Կարդանք երրորդ գլխի առաջին համարը։

“Սա գիտացիր, որ հետի օրերումը չար ժամանակներ կ՛գան։” (Բ Տիմոթեոս 3:1)

Խնդրեմ , ուշադիր եղեք։ Որոշ հեղինակներ հավատացած են որ սա բոլոր ժամանակաշրջան է ներկայացնում Քրիստոսի համբարձումից հետո։ Ես դրան չեմ հավատում։ Դկ. Ջ. Վերնոն ՄաքԳին ասել է, “Ես հավատացած եմ մենք վերջի օրերին ենք մոտենում ... հավատացած եմ որ [ապրում ենք] այն ‘վտանգավոր’ օրերի մեջ։ Չգիտեմ երբ է պատահելու, բայց հաստատ գիտեմ ավելի վատ է լինելու” (McGee, Thru the Bible; note on II Timothy 3:1)։ Հաջորդ համարները գրաֆիկորեն պատկերացնում է մեր ապրած ժամանակները։ Կարդանք 2-7 համարները։

“Որովհետեւ մարդիկ կ՛լինին ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր քան թե աստուածասեր։ Որ աստվածապաշտության կերպարանքն ունին, բայց նրա զորությունն ուրացած են. նրանցից էլ ետ քաշվիր։ Որովհետեւ սրանցից են որ տունե տուն են մտնում, և գերի անում մեղքերով բեռնավորված տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկություններով վարված են։ Որ ամեն ժամանակ սովորում են, և երբեք դեպի ճշմարտության գիտությունը չեն կարողանում գալ։” (Բ Տիմոթեոս 3:2-7)

Մեր եկեղեցուց բաժանված մարդկանց նման են, երբ Պրն. Օլիվասը թողեց մեզ։ Մենք վերջին օրերի մեջ ենք ապրում! Այժմ կարդանք համար 12 և 13-ը։

“Եւ ամենը որ կամենում են աստուածապաշտությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն։ Բայց չոր և խաբեբա մարդիկն առաջ կ՛գնան չարության մեջ, մոլորեցնելով և մոլորելով։” (Բ Տիմոթեոս 3:12, 13)

Նայեք։

Այս համարները ուխտադրուժություն են նկարագրում աշխարհում, մի աշխարհ որ Աստծուն և Սուրբ Գիրքը մերժում է, մի չար և խելագար աշխարհ որ բազում մարդիկ վայրենիների պես են վարվում, մի աշխարհ “որոնք որ հալածվելու են, մի աշխարհում որ բարի Քրիստոնեաները ատվում են [համար 3]։ Մենք բոլորս այդ օրը տեսնում ենք։ Աշխարայիները որոնք սպառնում են այն Քրիստոնեաներին որոնք դեմ են կանգնում “սեռային հեղափոխության դեմ։” Դա եկեղեցու շատ անդամներին վախեցնում է։ 200,000 Հարաֆային Մկրտչական եկեղեցու անդամներ անցած տարվան մեջ իրենց եկեղեցիներից հեռացան։ Այս տարի ավելին իրենց կեյանքից փախչում են – վախից, այս “վտանգավոր” և դիվային ժամանակների մեջ։ Մուսուլմաները գալիս են։ Ռումբեր են պայթում։ Թմրեցուցիչի օգտագործումը անչափ է շատացել։ Խաչերը կոտրում են։ Երեխաներին պատվիրում են որ իրավունք չունեն դպրոցում աղոթել։ Բոլորը կարծես թե հասկացել են որ մի ահավոր բան է պատահելու այս աշխարհում։

Դու և ես այդ վտանգավոր ժամանակների մեջ ենք ապրում։ Բրիտանացի ավետարանիչ Լեոնարդ Րէյվըհիլը ասաց “Սրանք վերջին օրերն են!” Այս նախադասությունը գրելուց հետո մի քանի վարկյաներ հետո, լսեցի Մուսուլմաների ահաբեկիչ հարձակման մասին Փարիսին։ Մուսուլմաները ավելի քան 120 հոգիների, անգութորեն սպանեցին։ Դրանից 24 ժամեր առաջ Օբաման ասել էր, “ISIS զսպված է։” Ինչ անեկդոտ! Օբաման Ամերիկայի ամենա տկար նախագահն էր Ջիմի Քարթերից մինչև հիմա!

Վտանգավոր ժամանակների մեջ ենք։ Ուխտադրուժության ժամանակ է։ Մեր եկեղեցիները լեցուն են կորած մարդկանցով։ Որոշ հովիվներ այնքան են վախենում անդամ կորցնելուց, որ Ավետարանը չեն քարոզում – վախենալով որ կորած անձին կ՛բարկացնեն! Ձեր համալսարաները լեցուն են թմրադեղ օգտվող դասատուներով որ սովորեցնում են ձեզ թե Սուրբ Գիրքը սուտ է։ Դու նրանց ճանաչում ես! Դու գիտես որ ես ճիշտ եմ! Ինչ՞ է պատասխանը։ Ինչ՞ պիտի անենք։ Առաքեալը համար 14-ում պատասխանում է,

“Բայց դու հաստատ կաց նրանցում, որ սովորեցիր և հավատացիր, և գիտենալով թե ումից սովորեցիր։” (Բ Տիմոթեոս 3:14)

“Հաստատ կաց նրանցում որ սովորեցիր։” Շարունակիր եկեղեցի գալ, չ՛նայելով ինչ է կատարվում! “Հաստատ կաց նրանցում որ սովորեցիր։” Դկ. Լի Րոբերսոնը (1909-2007) Մկրտչական մի մեծ պատրիարք էր։ Նրա նշանաբանն էր “Երեք բան բարգավաճման համար” – “մի նշանաբան որ վաթսուն տարիներ է որ ես քարոզում եմ!” – “Հավատարիմ լինել պաշտամունքին – Կիրակի առավոտ, Կիրակի երեկոյան և Չորեքշաբթի երեկոյան” (Lee Roberson, D.D., “Three to Thrive Statement,” The Man in Cell No. 1, Sword of the Lord Publishers, 1993, back cover)

Ինչ՞ է սխալ հետ դրա հետ։ Ոչինչ! Եկեղեցում եղիր, փոխարեն անհավատների հետ խրախճանքի գնաս! Եկեղեցում եղիր, փոխարեն Լաս Վեգաս գնաս, կամ չար Սան Ֆրանսիսկո քաղաքը գնաս! Ամեն Կիրակի առավոտ, ամեն Կիրակի երեկո և ամեն Չորեքշաբթի երեկո այստեղ եղիր! Կարեւոր չէ ինչ պատահի! Երբ ուխտադրուժությունը ավելի է աճում, “հաստատ կաց նրանցում որ սովորեցիր։” Ամեն! Այժմ կարդանք համար 15-ը։

“Եւ որ մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռովն որ Քրիստոս Հիսուսումն է։” (Բ Տիմոթեոս 3:15)

Դկ. ՄաքԳին ասել է,

Այսօրվան ուխտադրուժության դեմ միակ հակաթույնը միայն Աստծո Խոսքն է [Սուրբ Գիրքը]։ Միակ աղբյուրը Աստծո զավակի համար Աստծո Խոսքն է։

Եթե Սուրբ Գիրքը ամեն օր չ՛կարդանք, այսօրվան ուխտադրուժության վիճակում շփոթված ու շվարած կ՛լինենք։ Այժմ կարդանք համար 15-ը,

“Եւ որ մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռովն որ Քրիստոս Հիսուսումն է։” (Բ Տիմոթեոս 3:15)

Դկ. Մաքգին Ասաց,

Գրքերը ոչ թէ միայն [փրկության] ճանապարհն է ցույց տալիս ... այլ նաև մեզ փրկում է ներկա չար աշխարհից ... Իմ կարծիքով Աստծո Խոսքի շարունակ ընթերցումը միակ [պատասխանն է]։ Դա մեզ իմաստուն է դարձնում “Քրիստոս Հիսուսի միջոցով փրկություն ստանալ։” Եւ ... նաև իմաստուն է դարձնում ինչպես [այս չար աշխարհում ապրել]։

Ինչու՞ մենք պիտի Սուրբ Գիրքը կարդանք, և հնազանդենք դրան։ Որովհետեւ Սուրբ Գիրքը ուրիշ գրքերի նման չէ։ Կարդանք հետեվյալ համարը,

“Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար, վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար։” (Բ Տիմոթեոս 3:16)

Դկ. Վ. Ա. Քրիսվելը (1909-2002) Սուրբ Գրքի մեծ չեմպիոն է։ Նա ասել է,

Պողոս առաքյալին հասկանալու համար ամենապարզ թարգմանությունն է հետեվյալը։ “Բոլոր Գրքերը, որովհետեւ Աստծո ներշնչումով է գրվե,լ, օգտակար են ... Գրքերի ծագումը հայտնի է։ Աստծո շունչով է (theopneustos, Հունարեն), օրինակ Գրքերի բառերը պիտի ստացվեն այնպես կարծես թե Աստծուց ես ստանում։ Գրքերի վարդապետության բառերը գրվել են “Աստծուց ներշնչված”... Բ Պետրոս 1:21 հավելյալ փաստեր է առաջարկում որ Սուրբ Հոգին Գրքերի հեղինակների հետ կապի մեջ է եղել որպեսզի բոլոր [գրությունները] լինեն ճիշտ այնպես ինչպես Աստված է ուզում: (W. A. Criswell, Ph.D., The Criswell Study Bible, note on II Timothy 3:16)

Բ Պետրոս 1:21 ասում է “Սուրբ Հոգուցը շարժված խոսեցան Աստծո մարդիկը։” “Շարժված” Հունարեն բառն է pherō։ Որը նշանակում է “հաղորդել”։ Սուրբ Գիրքը անսխալական է որովհետեւ Սուրբ Հոգին “կրեց, հաղորդեց” հեղինակներին, որ խոսեցին և գրեցին Սուրբ Գիրքը։ Սուրբ Հոգին մարդ հեղինակներին բառերը տվեց որպեսզի առանց սխալի արձանագրվեն։ Ուրեմն, Եբրայեցի և Հունարեն Սուրբ Գրքերի բառերը Աստծո Խոսքն է մարդուն տրված։ Դկ. Հենրի Մ. Մորիսը ասաց, “‘Բոլոր գրքերը,’ ամեն ‘թուղթ’ պարունակված է ... ոչ թէ միայն մտքերը այլ իսկական գրություները։ Այսպիսով բառերը [ներշնչված են] Աստծով ... իսկական վարդապետությունը պլենար կամ լիակատար է, բանավոր ներշնչված Սուրբ Գրքերում։” (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, note on II Timothy 3:16)

“Պլենար” նշանակում է “բոլորը։” “Բանավոր” նշանակում է “բառեր։” “Ներշնչում” նշանակում է “Աստվածաշունչ։” Սուրբ Գրքի բոլոր խոսքը Աստծո ներշնչումով է տրված։ Դա պլենար բանավոր ներշնչում է, ճշմարիտ ուղղահավատ Քրիստոնեական վարդապետություն է։ (Դկ. Ր. Լ. Հայմերզ)

Հունարեն կամ Եբրայեցի խոսքը բոլոր Սուրբ Գրքում բոլորովին “theopneustos” – “Աստծուց ներշնչված է”։ Մարգարեներ և առաքեալներ Եբրայեցի և Հունարեն խոսքը արձանագրեցին այն ժամանակ երբ իրենց միտքը “շարժվում էր” Սուրբ Հոգու միջոցով։ Ներշնչում որևե թարգմանությունում չէ ընդարձակվում, ներգրված KJV թարգմանությունը, բայց միայն Եբրայեցի և Հունարեն խոսքը որ գրված են մարգարեների և առաքեալների միջոցով։ Մեռած Ծովի Գրվածքները The Dead Sea Scrolls ցուցաբերում են չափազանց բարձր պահպանումը Եբրաեցերեն Սուրբ Գրքի։ The Textus Receptus Greek Հունարեն իսկական գրությունները ամենա վստահելի փոխանցված Նոր Կտակարանն է։ Երբ կարդում եք King James Bible-ը դուք կարդում եք ամենավստահելի թարգմանությունը, Աստծուց ներշնչված խոսքը Եբրաեցերեն և Հունարեն Սուրբ Գրքի բնագրերից թարգմանված։

Ինչու՞ է դա կարեւոր։ Դկ. Բ.Բ. ՄաքՔինին երկար տարիներ երաժշտության բաժնի տնորենն է եղել Բայլոր Համալսարանում որ գտնվում է Հարաֆային Մկրտչական դպրոցում։ 1920-ական թվականերում, ազատամիտ դասատուները Բայլորում և ուրիշ Հարաֆային Մկրտչական դպրոցում այնպես էին սովորեցնում որ Սուրբ Գրքում սխալներ կան։ Այդ պատճառով է որ Դկ. ՄաքԳին այս երգն է գրել “Գիտեմ որ Սուրբ Գիրքը ճշմարիտ է։” Դկ. ՄաքԳին, Դկ. Ջան Ր. Րայսի ընկերն էր, և հավատում է Գրքերի ճշմարտության և անսխալությանը։ Այդ պատճառով է որ ՄաքԳինի երգ այսպես է ասում,

Գիտեմ Սուրբ Գիրքը Աստված ուղարկեց,
   Հին և Նոր Կտակարանը;
Ներշնչված և սուրբ, կենդանի Խոսքը,
   Գիտեմ Սուրբ Գիրքը ճշմարիտ է։

Թեկուզ թշնամին հերքում է համարձակորեն,
   Պատգամը հին, բայց դեռ նոր է,
Նրա ճշմարտությունը քաղցր է ամեն անգամ կրկնելով,
   Գիտեմ Սուրբ Գիրքը ճշմարիտ է,
Գիտեմ, գիտեմ հաստատ գիտեմ Սուրբ Գիրքը ճշմարիտ է;
   Աստվածային ներշնչումով բոլոր ժամանակ,
Գիտեմ Սուրբ Գիրքը ճշմարիտ է։
   (“I Know the Bible is True,” Dr. B. B. McKinney, 1886-1952)

Սուրբ Գիրքը սովորել եմ երկար ժամանակվա հովիվից, Դկ. Թիմոթի լինից, նա շատ տպավորիչ Սուրբ Գրքի գիտնական էր, և Բաբ Ջոնզ համալսարանի գիտական բաժնում դասավանդում էր։ Հետագայում նա դարձավ Չինական Ավետարանական Ճեմարանի տնորենը Թայեփի, Թայվանում, հաջորդելով Դկ. Ջէյմզ Հադսըն Թէյլըր III, որուն ես քանի անգամներ հանդիպել եմ։ Իմ մյուս ուսուչիցը Դկ. Ջ. Վերնոն ՄաքԳին է, որուն ամեն օր լսել եմ րադիոից, տասը տարիներ։ Այս մեծ գիտնականերից սովորել եմ որ Սուրբ Գիրքը ճշմարիտ է։

Ուրեմն, երբ Լոս Անջլեսի Cal State համալսարանում գերգույն կրթությունն էի ստանում, շփոթված չէի այնտեղում դասավանդող ազատամիտ, Սուրբ Գիրքը հերքողների, ուսուցմունքով։ Գիտէի որ նրանք սխալ են, և Սուրբ Գիրքը ճիշտ է։ Ապա ստացա իմ Աստվածաբանական գերագույն կրթությունը Գոլդըն Գէյթ Մկրտչական Աստվածաբանական Ճեմարանում Սան Ֆրանսիսկո քաղաքի մոտ։ Այնտեղի դասախոսները համարյա բոլորը, Սուրբ Գիրքը մերժող ազատամիտներ էին։ Ատում էի այնտեղ լինելու համար։ Պաղ, անկյանք և մեռած էր։ Իմ դասատուները “մեռած էին հանցանքներում և մեղքերում” (Եփեսացիս 2:1) – դասատուներ որոնք “խավարված են մտքով, և օտար՛ Աստծո կյանքիցը, այն տգետության պատճառովը որ նրանցում [է], իրանց սրտերի կուրության համար։՛՛ Եփեսացիս 4:18

Ես նրանց ստերը անգիր արի ու պատասխանը նրանց քննության թերթիկների մեջ հանձնեցի նրանց։ Բայց բոլորովին նրանց սովորեցրած ազատամիտ աղբերից մեկ բառը չ՛հավատացի։ Սաղմոս 119-ի երեք համարները ինձ օգնեց այդ ահավոր երեք տարիները անցկացնել այդ ուխտադրուժ ճեմարանում,

“Որքան եմ սիրում քո օրենքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։ Քո պատվիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նրանք հավիտյան իմս են: Ավելի իմաստուն եղա քան թե իմ ամեն վարժապետները; որովհետեւ քո վկայություններն են իմ մտածմունքը։” (Սաղմոս 119:97-99)

Իմ ուսումնական վերջի ժամանակներում այդ դիվային ազատամիտ խափկանքի վայրում, մեռած մարդի նման էի զգում ինձ։ Միակ բանը որ ինձ օգնում էր առաջ անցնել, Սուրբ Գիրքն էր։ Բազում պաղ ու միայնակ գիշերներ եմ անցկացրել հանրակացարանում, Սուրբ Գիրքը բաց պահելով Սաղմոս 119 գլխի էջում – դոշիս վրա բաց պահելով։ Ես բոլորովին համաձայն եմ Դկ. ՄաքԳիի հետ երբ նա ասաց, “Միակ դեղը ուխտադրուժության աշխարհի դեմ Աստծո Խոսքն է։ Միակ աղբյուրը Աստծո զավկի համար Աստծո Խոսքն է ... և մեր կարիքները բավարար կերպով կ՛հագեցնի ... Բոլոր Գրքերը գրված են Աստծո ներշնչումով – դա Աստծո շունչն է։ Դա ասում է այն ինչ Աստված է ուզում ասել, և դա ասել է ամեն բան որ Նա ուզում է ասել։ Այդ պատճառով դա մարդ արարածի սրտի կարիքները բավարարեցնում է։” (McGee, ibid.; notes on II Timothy 3:14-17)

Ուզում եմ որ դուք այս օրհնյալ բառերը անգիր անեք։ Բացեք Առակաց 3:5-7 համարները։

“Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը և քո հասկացողությանը մի վստհիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղե քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերիցը և հեռացիր չարիցը։” (Առակաց 3:5-7)

Այս համարները անգիր արա և քեզ համար կրկնի։ “Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս, և իմաստուն է անում պարզամիտներին։” (Սաղմոս 119:130) Հաջորդ համարը որ կ՛քաջալերեմ անգիր անեք Սաղմոս 119:97-99։ Եկեք բարձր կարդանք։

“Որքան եմ սիրում քո օրենքը. ամեն օր նա է իմ մտածմունքը։ Քո պատվիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը. որովհետեւ նրանք հավիտյան իմս են: Ավելի իմաստուն եղա քան թե իմ ամեն վարժապետները; որովհետեւ քո վկայություններն են իմ մտածմունքը։” (Սաղմոս 119:97-99)

Խնդրեմ նստել։

Աղոթում եմ որ Աստծուց տրված Խոսքը, քեզ օգնելու է անցնես աշխարհայի կրթության շրջանից և չ՛ազդվես անհավատ դասատուների ուսուցմունքով։ Այս բառերը քեզ պաշտպանելու են Աստծուն մերժող գրքերից, որոնց պարտավոր ես կարդալ աշխարհային համալսարանը ավարտելու համար։

Այս չար, ուխտադրուժ և մեղավոր օրերում, աղոթում եմ որ դու ամեն օր Սուրբ Գիրքը կարդաս և տեսնելու ես որ կ՛սիրես։ Դա կ՛դառնա քո ամենա սիրելի ընկերը մենակության և սրտաբեկ օրերում որ պատահելու է մեր բոլորի կյանքում։ Իմ ուսուցիչը, Ապրահամ Լինքոլնը ասել է, “Սուրբ Գիրքը ամենա լավ նվերն է Աստծուց, մարդուն։ Այս գիրքը վերցրեք պատճառով որ կարող էք հավատքով հավասարակշռեք, և դու կ՛ապրես ու կ՛մեռնես իբրև ավելի լավ մի անձնավորություն։”

Ահա մի ուրիշ համար անգիր անելու համար։ Դարձրեք Եբրայեցիս 13:17։ Ոտքի վրա բարձրաձայն կարդանք ։

“Ականջ դրեք ձեր առաջնորդներին, և հնազանդեցեք. որ նրանք հսկում են ձեր հոգիների համար որպես թե հաշիվ պիտի տան որ ուրախությունով անեն այն և ոչ թե հառաչելով. որ դա ձեզ օգուտ չէ։” (Եբրայեցիս 13:17)

Խնդրեմ նստեք։ Նրանք որոնք “ձեր վրա իշխանություն ունեն” եկեղեցու հովիվներն են։ Գործք Առաքելոց 20:28-ում Պողոս առաքյալը խոսքը ուղղել է հովիվներին ու առաջնորդներին, “Աստծո եկեղեցու հովիվը որ Իր Արյան գնով գնեց։” Հովիվները ու առաջնորդները տրվել են որպեսզի եկեղեցին առաջնորդեն և հովվություն անեն, ինչպես հովիվը ոչխարներին է անում։ Հովիվները կատարյալ չեն։ Բայց գիտակցեցի որ թեկուզ իմ հովիվը կատարյալ մարդ չէր, նա Աստծուն սիրում և ծառայում էր։ Այսօր ես հովիվ չէի լինելու եթե նրա դեմ չ՛ապստամբէի։

Անգիր անելու մի ուրիշ համար ունեմ։ Դարձրեք Եբրայեցիս 10:24, 25 համարին։ Ոտքի վրա կարդանք։

“Եւ զգուշանանք իրար համար՛ դեպի սեր և բարի գործեր գրգռելով. Եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպես ոմանց սովորություն է. բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՛ որքան տեսնում էք որ օրը մոտեցած է։” (Եբրայեցիս 10:24, 25)

Խնդրեմ նստել։ Սա հիմնական կերպ է քեզ հոգեւոր ճիշտ վիճակի մեջ դնելու համար։ Ամենա լավ կերպերից մեկն է միանալ մի փոքր աղոթքի խմբին որոնց դու վստահում ես։ Ես շարունակ կապի մեջ եմ մեր եկեղեցու մի քանի տղամարդկանց հետ։ Առանց Դկ. Քէյգընի և մի քանի երիտասարդների իմ աղոթքի խմբի մեջ, ես անգամներ թողած կ՛լինեի ծառայությունը։

“Իմաստունների հետ վարվողը իմաստուն կ՛դառնա։ Բայց տխմարների հետ ընկերացողը կ՛չարանա։” (Առակաց 13:20)

Մի բան էլ ավելացնեմ։ Արա ինչ որ Սուրբ Գիրքն է ասոմ և դու դարձի կ՛գաս։ Սուրբ Գիրքը ասում է, “Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կ՛փրկվիս դու՛ և քո տունը։” (Գործք Առաքելոց 16:31) Երբ հավատում ես Հիսուսին, երբ հավատում ես Նրան քո բոլոր սրտով, փրկվելու ես։ Նա մեռավ, գամվելով Խաչի վրա, քո փոխարեն, վճարելով քո մեղքերի վարձքը։ Նրա Արյունը հոսեց մարմնի հինգ վերքերից։ Այդ Արյունը թափեց քեզ մաքրելու բոլոր մեղքերցդ։ Եկ և վստահի Հիսուսին, և հավիտենապես փրկվելու ես։ Սուրբ Գիրքը այդպես կասե – և Սուրբ Գիրքը սուտ չէ ասում, որովհետեւ Աստծո կենդանի Խոսքն է!

Դու ամենա ճշմարիտ ընկերն ես իմ,
Փորձել եմ Քո հաստատունությունը;
Երբ ամեն բան կեղծ է, Քեզ ճշմարիտ գտա,
Իմ խորհրդատու և առաջնորդ.

Աշխարհքի հանքերի գոհարները,
Կարող չեն գնել դա,
Կեյանքի ճանապարհը ինձ սովորեցնելու,
Ինձ սովորեցրեց ինչպես մեռնել!

Թանկագին և անփոփոխ Փրկիչ Հիսուսը մեզ Սուրբ Գրքում այս բոլորը հայտնել է! Ամեն!


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Նոա Սանգը:
“I Know the Bible is True” (Dr. B. B. McKinney, 1886-1952).