Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ԽԱՉԻ ՔՐԻՍՏՈՍԸ

THE CHRIST OF THE CROSS
(Armenian)

Այս պատգամը պատրաստել է Դկ. Ր.Լ.Հայմերզը ու քարոզվել պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան Հունիս 10, 2018
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 10, 2018

“Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն Ավետարանը՛ որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած էք. Որով փրկվում էլ էք, այն բանով՛ որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան. Եթե զուր տեղը չեք հավատացել։ Որովհետեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:1-3)


Սա Պողոս առաքյեալի պարզ և հակիրճ բացատրությունն է Քրիստոնեական Ավետարանից։ “Ավետարան” բառը պարզապես նշանակում է “Բարի Լուր”։ Պողոսը Կորնթոսի եկեղեցուն ասեց որ նա Ավետարանի բարի լուրն է քարոզում։ Նա նշում է որ նրանք փրկվում են Ավետարանի բարի լուրով, եթե սխալ ապաշխարություն չ՛ունենան, “եթե զուր տեղը չեք հավատացել” (Ա Կորնթացիս 15:2)։ Ապա նա բարի լուրը դարձյալ կրկնում է նրանց համար։ Ավետարանը երեք պարզ կետեր ունի։ (1) “Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, գրքերի համեմատ։” (2) “Եւ թաղվեցավ։” (3) “Եւ երրորդ օրը հարություն առավ, գրքերի համեմատ։” Դա է Ավետարանը։ Դա է բարի լուրը որ ճշմարիտ քարոզիչները դարեր շարունակ քարոզել են։ Երբ ես ձեռնադրվեցի, իմ ձեռնադրության վկայականի մեջ գրված էր որ ես ձեռնադրվել եմ “Ավետարանի Ծառայության համար։” Դա նշանակում է ես հիմնականում ձեռնադրվել և զատվել էի Ավետարանը քարոզելու համար։ Իսկական իմ գործը նա է որ “Ավետարանի Ծառայությունը” կատարեմ, քարոզելով բարի լուրը որն է Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը։ Սա ամեն մի հովիվի գործն է որ կանչվել, ձեռնադրվել, և զատվել է կատարելու համար։ Պողոսը ասեց, “այն Ավետարանը՛ որ ավետարանեցի ձեզ։” (Ա Կորնթացիս 15:1) Բայց մի քանի բաներ պիտի ասեմ Ավետարանի քարոզելու կոչումի մասին։

I.   Առաջին, շատ քարոզիչներ ուրիշ նյութներն են իրենց պատգամի կենտրոնը դարձնում, քան Ավետարանը։

Որոշ քարոզիչներ քաղաքականություն են քարոզում։ Նրանց քարոզը հիմնված է քաղաքական անց ու դարձերին։ Այսպիսի քարոզիչներ հազվագյուտ են նշում փրկության մասին որովհետեւ չեն կարծում որ դա կարեւոր է։ Նրանք ավելի քաղաքական մարդիկ են։ Տարիներ առաջ, Չինական եկեղեցում ուր մեր հովիվը, Դկ. Հայմերզը անդամ էր, մի երիտասարդ անձ հավատացած էր որ Դկ. Լին պիտի Վիեթնամի կռվի դեմ խոսի։ Վերջապես նա եկեղեցին լքեց և իր հետ մի քանի երիտասարդներ էլ տարավ։ Նրանք միացան Փասադինայի Բոլոր Սուրբերի Եպիսկոպոսական եկեղեցուն, Լոս Անջլեսում։ Այդ եկեղեցին համարվում է շատ ժամանակակից։ Հովիվը, Դկ. Ջորջ Րիգասը, համարյա բոլոր կիրակի օրերը Վիեթնամի կռվի դեմ և ուրիշ քաղաքական նյութների մասին էր քարոզում։ Բայց մի քանի ժամանակից հետո այդ երիտասարդները հոգնեցին այդ քաղաքական խոսքերից։ Վերջապես, բոլորը լքեցին եկեղեցին և աշխարհ վերադարձան։ Դկ. Հայմերզի տեղեկությամբ նրանցից ոչ մեկը եկեղեցի չեն գնում։ Այսպես է վիճակը բոլոր “գլխավոր” կոչված դավանությունների։ Բոլոր գլխավոր եկեղեցիները, հազարավոր թեկուզ միլիոնավոր անդամներ են կորցրել անցյալ տասնյակ տարիների ընթացքում, մեծապես այն պպատճառով որ նրանց պատգամները հիմնված են քաղաքական ու կենցաղային հարցերի վրա։

Ապա կան ոմանք որ կենտրոնացած են քարոզելով հոգեբանության վրա։ Նրանց պատգամները ավելի Ջոլ Օսթինին են նմանում։ Նրանք հաճախակի Սուրբ Գրքից մի համար են մեջբերում անում, բայց քարոզի նյութի մեծ մասը Սուրբ Գրքի վրա կենտրոնացած չէ։ Օփրա Վինֆրի և Դկ. Դրուի ծրագրների նման է, նրանց քարոզի թեման է ինչպես լավ զգալ և հաջողակ լինել։ Մի օր Դկ. Հայմերզը խոսեց մի բուժքույրի հետ որ ամեն Կիրակի Կաթոլիկ եկեղեցու պատարագներին էր մասնակցում, նաև Ջոլ Օսթինի ծրագիրներն էր դիտում հեռատեսիլում։ Նա Ֆիլիփինցի բուժքույր էր որ աշխատում էր մի հիվանդանոցում ուր Դկ. Հայմերզը մի փոքր գործողություն էր ունեցել։ Ամեն անգամ որ Դկ. Հայմերզը նրան հանդիպում էր, մռայլ ու բարկացկոտ դեմք ուներ։ Նա փորձեց մի քանի կատակներով ժպիտ բերել նրա դեմքին, բայց անհաջող գտնվեց։ Վերջապես երբ հարցրեց նրա կրոնի մասին, նա ասաց որ պատարագների է մասնակցում, և նաև Ջոլ Օսթինի ծրագիրն է դիտում ամեն Կիրակի, որովհետեւ նա սովորեցնում է ինչպես ուրախ լինել! Այդպես քարոզիչներ մարդկանց ուրախացնում են, բայց շատ փոքր ազդեցություն ունեն նրանց անձնական կյանքի վրա, և անշուշտ քիչ կամ ոչինչ ազդեցություն չեն ունենալ նրանց փրկության և հավիտենական հոգիների վրա!

Երրորդ, կան ոմանք որոնք Սուրբ Գիրքը համար առ համար են սովորեցնում։ Քանի որ Սուրբ Գիրքը բազում թեմաներ ունի, այս մարդիկ միշտ մի առարկայից մի ուրիշն են թռնում իրենց պատգամներում։ Այսօր շատ քարոզիչներ այդ գործն են անում։ Բայց դա մեծապես անօգուտ է։ Շատ անգամներ այդ պատգամները այնքան լեցուն են տարբեր մտքերով ու կարծիքներով որ մարդկանց կեյանքը չեն փոխում։ Իմ հայրը, Դկ. Քէյգընը, նախքան իր ապաշխարությունը մի քանի ամիսներ, Դկ. Ջան ՄաքԱրթուրի եկեղեցին է գնացել։ Դկ. ՄաքԱրթուրը հետաքրքիր մեկնաբանություներ է կատարել, բայց Դկ. Քէյգընը չէ համոզվել փրկություն փնտրելու։ Նա եկեղեցին թողեց առանց փրկություն ստանալով, սակայն զորավոր հետաքրքրություն առաջացավ նրա մեջ Քրիստոնյա դառնալ։ Ընդհանուր թեման որ համար-առ-համար եկեղեցիներում ընթերցվում է, քարոզչության նպատակն է։

Փոխարեն Սուրբ Գրքի Քրիստոսը կենտրոնական թեման լինի, Սուրբ Գիրքն է նրանց իսկական թեման։ Սա կոչվում է Sandemanianism։ Այս տեսակ եկեղեցիների անդամներից շատերը պաղեցին, բայց իմաստուն էին, հին Փարիսեցիների պես։

Վերջապես, խումբեր կան որ կենտրոնանում են իւրահատուկ “պաշտամունքի” վրա։ Դա տարորինակ աղավաղում ու պտույտներ ունի։ Դկ. Հայմերզը և իր հովիվ ընկերը ականատես են եղել այդպես մի անպատիվ “պաշտամունքի” ժողովի ուր մարդիկ մռնչում էին առյուծի պես իրար ճանկռոտելով, իսկ մյուսներ գոռում և գալարվում էին գետնի վրա վանդակից դուրս դիվահարների պես։ Մի ուրիշ “պաշտամունքի” ժողովում Դկ. Հայմերզը, իր կինը և տղաները բառացիորեն մարդկանց են տեսել որ կուռքերին էին պաշտում երբ ծիծաղում ու փռվում էին գետնի վրա։ Կարծես թե խենթանոցում լինեին! Մի ուրիշ տեղ, Քրիստոնեական քալեջում, Դկ. Հայմերզը աղջիկներ է տեսել որ պոռնիկների պես պարում էին երբ մի գործիքից կարմիր ծուխ էր բարձրանում, խլացնող երաժշտությունով։ Ուրիշներ, ավել քիչ ուշադրություն գրավող “պաշտամունքի” ժողովները կազմված են մեկ ժամանոց կրկնակի երգերով մինչև մարդիկ հիպնոսացված են լինում։ Այդ ժողովներում շատ քիչ ժամ է տրամադրվում քարոզի համար։ Ավելորդ է ասել, այս տեսակ եկեղեցիների քարոզներում Քրիստոս առաջնակարգ տեղը չունի!

Եւ այն “Քրիստոսը” որ շատ հաճախ են խոսում նրա մասին այդ ժողովներում, իսկական Քրիստոսը չէ։ Ավետարանի նշանակված Քրիստոսը փոխվել է անձի ենթակա զգացումներին։ Իր թափանցող գրքում, Առանց Քրիստոսի Քրիստոնեություն Christless Christianity, Դկ. Մայքըլ Հորթոնը ասել է,

     Այնքան որքան մենք խոսում ենք մեր անձնական Աստծո հետ հաղորդակցություն ունենալու մասին Հիսուս Քրիստոսի միջոցով, իրականում ոչ մի հարաբերություն չկա, բացի մեր անձի հետ … Հիսուսը իրականում դառնում է իմ փոխնորդ անձը։ (Michael Horton, Ph.D., Baker Books, 2008, p. 43)

Մի երիտասարդ Դկ. Հայմերզին ասել է, “Ես Սուրբ Գիրք կամ եկեղեցի պետք չունեմ։ Ես անձնական հարաբերություն ունեմ Քրիստոսի հետ, և դա ինձ բավական է։” Այսօրվան քարոզչությունները այսպիսի մարդիկ են արտադրում, որ հավատում են որ իրենց մտքերը ու զգացումները Քրիստոսինն են։ Դա մի ուրիշ Հիսուս է! Կեղծ Քրիստոս է! Դա այն Ավետարանը չէ որ Պողոսը դրա մասին մեր համարում խոսում! Այդ տեսակ մտածելակերպը, և ուրիշ կեղծ կարծիքները, առաջանում են բազում հովիվների քարոզներից որ Ավետարանի Քրիստոսը իրեն կենտորնը չէ։ Պողոս առաքյալը խոսում է “մի ուրիշ Ավետարան, որ մենք չ՛ընդունեցինք։” (Բ Կորնթացիս 11:4)։ Բոլոր իմ ասված խոսքերը այս կետի վրա կենտրոնացած է “մի ուրիշ ավետարանի” վրա։ Պողոս առաքյալ մեր համարում ասել է,

“Որովհետեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:1-3)

Դա է Ավետարանը!

II. Երկրորդ, Ավետարանի կենտրոնը Քրիստոսի Խաչն է։

Բոլոր քարոզների տեսակներում որ մինչև հիմա նշեցի, Քրիստոսը նրանց կենտրոնը չէ – ոչ էլ իսկական թեման է – կամ Քրիստոնեության հիմքը։ Դկ. Վ.Ա. Քրիսվելը ասաց,

     Քրիստոսի մահը հանեք … պատգամից ոչինչ չի մնալու։ Քարոզիչը այլեւս “բարի լուր” չունի տալու, որն է մեղքերի թողության ավետարանչությունն է … որը … այս տեսակ Քրիստոնեությունը, Նոր Կտարարանի Քրիստոնեությունն է։ Անկասկած դա խաչի Քրիստոնեությունն է։ (W. A. Criswell, Ph.D., In Defense of the Faith, Zondervan Publishing House, 1967, p. 67)

Պողոս առաքյալը ասել է,

“Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովն։” (Գաղատացիս 6:14)

“Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար։” Դա Պողոսի քարոզչության հիմնական թեման է։ Իրականության մեջ, նա Կորնթոսի եկեղեցուն ասել է, “Միտքս չէի դրած՛ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ բայց միայն Հիսուս Քրիստսին՛ և այն էլ խաչվածին։” (Ա Կորնթացիս 2:2) Եթե դա Սուրբ Գրքի Քրիստոնեությունն է, դա Խաչի Քրիստոնեությունն է։ Մեծ Սպրջընը “քարզիչների իշխանը” ասաց, “Ավետարանի խորիզը փրկություն է, և փրկության բուն էությունը ենթակա է Քրիստոսի զոհին, Խաչի վրա։”

Այսօր շատ եկեղեցիներ աղավնու խորհրդանիշը օգտագործում են իրենց հավատքը ներկայացնելու համար։ Ես կարծում եմ դա սխալ է։ Աղավնին Սուրբ Հոգուն է ներկայացնում։ Բայց Սուրբ Հոգին Ավետարանի պատգամի մեջ, Երորրդության կենտրոնական անձը չէ։ Հովհաննեսի տասնվեցերրորդ գլխում Հիսուս ասաց որ Սուրբ Հոգին “Իր անձիցը չի խոսիլ” (Հովհաննես 16:13)։ Դարձյալ, Հիսուս ասաց, “Նա ինձ կ՛փառավորե” (Հովհաննես 16:14)։ Սուրբ Հոգու գործը նա չէ որ ուշադրությունները դեպի Իրեն դարձնի, այլ Քրիստոսին փառք բերի։ Դրա համար մի եկեղեցի որուն իսկական պատգամը կենտրոնացած է Սուրբ Հոգու վրա, Սուրբ Գրային եկեղեցի չէ։ Պողոս առաքյալ ասաց որ Քրիստոս,պիտի մեր բոլոր ծառայությունների և պատգամների մեջ աչքի ընկնող լինի։ Նա ասաց որ Քրիստոս

“... Նա է մարմնի այսինքը, եկեղեցու, գլուխը, որ նա է սկիզբը, մեռելների անդրանիկը; որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը։ [որ ամեն բանում Նա գերիշխան տեղը ունենա]։ Որովհետեւ Աստված հաճեց, որ նրանում Աստվածության բոլոր լիությունը բնակվի ... Եւ նրանով ամենը հաշտեցնե իրան հետ։ ” (Կողոսացիս 1:18-20)

Մենք մեղքերի թողություն և Աստծո հետ խաղաղություն ունենանք, “Նրա խաչի վրայի արեյան միջոցով” – և միայն Քրիստոսի խաչի Արյան միջոցով!

Դիմեցիր՞ Փրկչին սրբարար զորության,
   Լվացվեցար՞ Գառնուկին սուրբ արեյամբ,

Արդ կ՛վստահիս՞ Անոր շնորհաց միայն,
   Լվացվեցար՞ Գառնուկին սուրբ արեյամբ։
Լվացվեցար՞ սուրբ արեյամբ, Գառնուկին քավչարար սուրբ արեյամբ։
   Զգեստներդ ճերմակցան՞ ձյունափայլ մաքուր,
Լվացվեցար՞ Գառնուկին սուրբ արեյամբ։
   (“Are You Washed in the Blood?”, Elisha A. Hoffman, 1839-1929)

Անգին աղբիւր մ՛է ան,
   զիս կ՛ընէ ձիւնի նման,
Ոյժ ունի աննըման։
   Լոկ Հիսուսի արիւնն անմեղ։
(“Nothing But the Blood,” Robert Lowry, 1826-1899)

“Որովհետեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:1-3)

Դկ. Քրիսվելը ասել է,

     Ինչ՞ է նրա միտքը ասելով “առաջուց”։ Նրա քաղվածքը կարեւորության մասին է քան ժամի ... Ուրիշի փոխարեն մեռնելու վարդապետությունը, Քրիստոսի մահը մեր մեղքերի համար [մեղավորների փոխարեն] շնորհքի բանալի բառն է, Ավետարանի սիրտը։ Ուրիշ ճշմարտություն սրանից ավելի բարձր չկա ... Բոլոր մեծ վարդապետություները Սուրբ Գրքերում, դեպի խաչն են առաջնորդում։
     Մի քննադատ մի օր Չարլզ Հադըն Սպրջընին ասաց, “Քո բոլոր պատգամները նման են իրար,” աշխարհահռչակ Լոնդոնի քարոզիչը պատասխանեց, “Այո, ես իմ համարը Սուրբ Գրքի ուր տեղից էլ որ ընտրեմ ինձ ուղղակի դեպի խաչն է տանում։” Առանց քավության ներում չկա; առանց արյուն թափելու թողություն չկա; առանց պարտքի վճարում հաշտություն չկա ...
     Քրիստոսի քավչարար մահի քարոզչությունը բնորոշ, Նոր Կտակարանի սահմանված վարդապետությունն է։ Դա մեզ բոլոր ուրիշ կրոներից ջոկում է։ Քրիստոնյական պատգամը բնորոշ կերպով փրկության մասին է։ Դրա հիմնական նպատակն է մարդին ազատել մեղքի դատապարտությունից ... Դա առաջին և ամենից բարձր Ավետարանի փրկությունն է, բարի լուրի հայտարարությունը որ Աստված Քրիստոսի պատճառով մեզ ներել է։ (W. A. Criswell, Ph.D., In Defense of the Faith, ibid,. pp. 68-70)

III. Երրորդ, Քրիստոսի Խաչը մեզ փրկում է մեր մեղքերից։

Մուսուլմաները հավատում են Հիսուսին – մի իմաստով։ Նրան կոչում են “Իսա”։ Մինչևիսկ Ղորանը հաստատում է որ Նա ծնվեց կույսից և Երկինք համբարձվեց։ Որոշ հիմարներ կարծում են որ դա բավական է։ Բայց այսօր հարյուրավոր երիտասարդ Մուսուլմաներ Ղորանի “Իսայից” դառնում են Սուրբ Գրքի Հիսուսին։ Նրանք հալածանքից ու տառապանքից են անցնում Հիսուսին վստահելու համար։ Ինչու՞ են տառապում, և չարչարվում մեր Հիսուսին վստահելու համար։ Ձեզ կասեմ ինչու! Ղորանի Հիսուսը մեր մեղքերի վարձքը խաչի վրա չ՛վճարեց – այդ պատճառով! Ղորանը չէ ասում որ Նա խաչի վրա մեռավ մեզ փրկելու համար! Ղորանը նրանց չէ ասում ինչպես մեղքերի թողություն ստանալ։ Նրանց միայն ասում է բարի գործել, հնազանդել օրենքներին, բայց չէ ասում ինչպես ներում ստանալ և Աստծո զավակ դառնալ։ Ղորանը չէ կարող նրանց դա ասել, որովհետեւ Ղորանը հերքում է Հիսուսի մահը խաչի վրա! Նրանք մեծ հարածանքից են տառապում հավատալով որ միայն Հիսուս նրանց կարող է խաղաղություն տալ Աստծո հետ, “Խաղաղություն անելով Նրա ձեռովը Նրա խաչի արյունովը։” (Կողոսացիս 1:20)

Արդյոք՞ դու Քրիստոսին վստահելու համար հալածանքից կ՛անցնես։ Արդյոք՞ քո կյանքը վտանգի մեջ գցելու ես Աստծո հետ խաղաղություն գտնելու համար “խաչի արյունովը”։ Նրանք ամեն օր դա անում են։ Արդոյք՞ Մուսուլմաների կրակոտ ատելությունից անցնելու ես, ներում ստանալու քո մեղքերից, Քրիստոսի Արյան միջոցով որ թափեց քո մեղքերի համար խաչի վրա։ Նրանք անում են։ Նրանք ամեն օր են անում։

Հովիվ Վորմբրանդ ամսաթերթում, Դկ. Հայմերզը մի երիտասարդ Ինդոնեզիայի Մուսուլման աղջկա դեմքն էր տեսել։ Նրա երեսի վրա թթու (acid) էին թափել, Հիսուսին հավատալու պատճառով։ Նրա դեմքը աննկարագրելիորեն այլանդակ էր դարձել։ Բայց նա ժպտում էր։ Գրված էր որ նա միշտ է ժպտում։ Նա հավատացած էր որ Քրիստոսի խաչին հավատլու համար, արժանի էր իր երեսը ձեռքից տալ! Ինչու՞։ Որովհետե,

“Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3)

Իմ մեղքը – ոհ, այս փառավոր մտքի սփոփանքը,
   Իմ մեղքը, ոչ մասամբ, այլ բոլորը –
Գամված է խաչին և պետք չունեմ կրելու,
   Փառք տուր Տիրոջ, փառք տուր, ոհ իմ հոգի!
(“It Is Well With My Soul,” H. G. Spafford, 1828-1888)

Այո, Քրիստոս Երկինք բարձրացավ։ Ղորանը ասում է դա! Եթե կարծում ես որ Հիսուս Երկինք գնաց առանց խաչը բարձրանալ – դու փրկություն չ՛ունես։ Դու պիտի խաչը ունենաս! Որովհետեւ խաչի վրա էր որ Հիսուս քո մեղքերի վարձքը վճարեց։ Առանց խաչի մեղքերի վճարում չկա, և Աստծո հետ էլ խաղաղություն չկա։ Միայն խաչի վրայի Քրիստոսն է կարող քեզ քո մեղքերից փրկել! Միայն խաչի վրայի Քրիստոսը Իր Սուրբ Արյունը թափեց քեզ մաքրելու քո բոլոր մեղքերից։ Այո,

“Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:3)

Միլիոնավոր նահատակներ և սուրբեր ասել են, “Քրիստոսի խաչի համար ինձ զոհելու եմ! Իմ ձեռքերը և ոտքերը տալու եմ Քրիստոսի խաչի համար! Իմ մարմինը տալու եմ վայրի կենդանիներին, Քրիստոսի խաչի համար! Իմ լրիվ կեյանքը տալու եմ Քրիստոսի խաչի համար!”

Նրանք հանդիպեցին բռնակալի պողպատյա ծածանումին,
   Առյուծի արյունահեղ բաշին;
Իրենց վիզը խոնարհեցրին մահին:
   Որ իրենց գնացքին հետեվում էր։
(“The Son of God Goes Forth to War,” Reginald Heber, 1783-1826).

Նրանք ասացին այդ բոլորը կ՛արժեր և ավելին նրանց մեղքերը ներված և մաքրված էր Քրիստոսի խաչ միջոցով։

Քրիստոսին գալու ես՞։ Վստահելու ես Իրեն այսօր, այս առավոտ՞։ Արդոյք՞ Դկ. Վաթսին ասելու ես, “Ահա Տեր, ինձ քեզ եմ հանձնում, ‘Միակ բանն

է որ կարող եմ անել”։ “Պատրաստ եմ ինձ հանձնելու Քրիստոսի Խաչի համար, որ մեռավ ինձ ազատելու իմ մեղքերից։” Երբ մյուսներ վերեւ են բարձրանում ճաշելու համար, դու եկ առաջի երկու շարքերում նստեք։ Մենք ձեզ հետ խոսելու ենք Հիսուսին վստահելու մասին։ Աղոթքս է որ մեկը այս առավոտ վստահելու է Քրիստոսին։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“The Old Rugged Cross” (George Bennard, 1873-1958)


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ԽԱՉԻ ՔՐԻՍՏՈՍԸ

THE CHRIST OF THE CROSS

Մի պատգամ պատրաստված Դկ. Ր.Լ.Հայմերզի միջոցով ու քարոզվել Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով

“Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն Ավետարանը՛ որ ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած էք. Որով փրկվում էլ էք, այն բանով՛ որ ձեզ ավետարանեցի, եթե ամուր բռնեք նրան. Եթե զուր տեղը չեք հավատացել։ Որովհետեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:1-3)

I.   Առաջին, շատ քարոզիչներ ուրիշ նյութներն են իրենց պատգամի
 կենտրոն դարձնում, քան Ավետարանը, Բ Կորնթացիս 11:4։

II.  Երկրորդ, Ավետարանի կենտրոնը Քրիստոսի Խաչն է,
Գաղատացիս 6:14; Ա Կորնթացիս 2:2; Հովհաննես 16:13,14;
 Կողոսացիս 1:18-20։

III. Երրորդ, Քրիստոսի Խաչը մեզ փրկում է մեր մեղքերից,
Կողոսացիս 1:20։