Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ԼՎԱՑՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅՈՒՆՈՎ!

WASHED IN CHRIST’S BLOOD!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը պատրաստել է Դկ. Ր.Լ.Հայմերզը ու քարոզվել Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան Հունիս 3, 2018
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 3, 2018

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)


Համարի առաջին մասը Հովհաննես առաքյալի օրհներգներ են, որում նա աղոթում է իր կարդացողների համար, եոթը եկեղեցինների համար ստանալ Հիսուս Քրիստոսի շնորհքը և խաղաղությունը, “հավատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՛ և երկրի թագավորների իշխանն է։” Այս հայտարարությունից հետո Քրիստոսի մասին, Հովհաննեսը ասեց,

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)

Այս համարում գրված է որ Քրիստոս, “մեզ սիրեց, և մեր մեղքերիցն լվաց մեզ” Իր Արյունով։ Արդի որոշ թարգմանությունների մեջ “լվաց” բառը փոխվել է “արձակեց” բառի։ Նրանք այս փոփոխությունը կատարել են Հունարեն Gnostic-tainted Sinaiticus համարի, Nestle-Aland Հունարեն Նոր Կտակարանի հիման վրա։ Բայց “արձակել” բառը առնված է Ալեքսանդրյան ներքեվի համարից, վարակված Գնաստիսիզմից։ Գնաստիկները սարսափած կ՛լինեին եթե մեկը արյան մեջ “լվացվեր”! Ուրեմն, Գնաստիկ դարցած Ալեքսանդրյանները Հունարեն մեկ բառ նվազեցրել են – և դարձրել են “արձակել”, “լվացվելու” փոխարեն։

Դկ. Չարլզ Ջան Էլիոթը (1829-1903) Անջելիկան մի գիտնական էր, Նոր Կտակարանի պրոֆեսոր Քամբրիջում, և գիտնակաների կոմիտեի նախագահը որ Նոր Կտակարանի վերանայված տարբերակը թարգմանել է։ Դկ. Էլոթը Ellicott’s Commentary on the Whole Bible-ի խմբագիրն էր (Zondervan Publishing House)։ Էլիոյթը բացատրությունը մեր համարի մասին հետեւեալն է,

“Մեզ լվաց,”-ի փոխարեն որոշ [բնագիրներ]-ում կարդում ենք “արձակեց մեզ” բառը։ Այստեղում, Հունարեն լեզվում, միայն մեկ տառի տարբերություն կա այս երկու բառերի մեջ։ Ընդհանուր մտքերի ոճը մեզ առաջնորդում է ընտրել “լվաց” բառը իբրեւ իսկական իմաստ։ Մի կարևոր առիթում, Հովհաննեսը պարզ հիշում էր Տիրոջ խոսքը, “Եթե քեզ չ՛լվացեմ, իմ հետ բաժին չես ունենալու։” “Մաքրող Արյան” մասին մտածելը ավելի խորացնում է նրա տեսած հիշողությունը Քրիստոսի կողքից հոսած ջրի և արյան տեսարանը [Հովհաննես 19:34], և հաճախ կրկնվում էր իր մտքում, M.A., D.D., Ellicott’s Commentary on the Whole Bible, Zondervan Publishing House, n.d., volume VIII, p. 535; note on Revelation 1:5)։

Բացի այդ, Հայտնություն 7:14 համարում կարդում ենք,

“Սորանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրանց հանդերձները լվացին և սպիտակացրին Գառի արյունովը։” (Հահտնություն 7:14)

Այդ համարում պարզապես մեզ հայտնում է որ Երկնքում հանդերձները “կ՛լվացվին,” և “Գառան արյունով կ՛սպիտակացնեն։” Քանի որ Հայտնություն 7:14-ում պարզապես բացատրում է, պիտի պարզաբանի “լվացվելու” իմաստը այս համարում:

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)

Դկ. Ջան Ֆ. Վալվուրդը մատնանշել է որ Հունարեն “louō” (լվաց) բառը, մեկ բառ ավելի ունի “luō”-ից որը նշանակում է (արձակել)։ Դկ. Վալվուրդը ասել է որ գիտնակաները, օրինակ Էլիոթը, նախընտրում են ավելի երկար բառը (լվաց), որովհետեւ ընդօրինակողների համար ավելի հեշտ է մի բառը պակսեցնել քան ավելացնել” (John F. Walvoord, Th.D., The Revelation of Jesus Christ, Moody Press, 1966, footnote 1, p 38)։ Դա մի զորավոր քննարկում է ի նպաստ King James թարգմանությանը։

Լութըրի քննադատական ընկալումը “Սուրբ Գրությունների նմանություննը” դեռ ճշմարիտ են – Գրությունների մի մասը լուսավորում են մյուս մասը, որ նույն թեմայի մասին է խոսում – հատկապես նույն գրքում! Այդ պատճառով մեր աչքերը խոնարհեցնում ենք և անտեսում ենք ներկա դպիրներին, որոնք փորձում են մեզանից առնել այդ սուրբ և ոգեշունչ Հունարենից թարգմանված “լվաց” բառը։ Շնորհակալ ենք Աստծուն որ ամեն մի ճշմարիտ Քրիստոնյա կարող է կանչել “փառք” Հիսուսին, “որ մեզ սիրեց, և լվաց մեր մեղքերը Իր Արյունով”!

Բացատրեմ թե ինչու եմ այս հարցը մանրամասորեն հետազոտում։ Անչափ կարեվոր է քեզ համար որ դու քո մեղքերից “լվացվես”, և ոչ թե միայն նրանցից “արձակվես”։ Դու Աստծուն դեմ առ դեմ տեսնելու ես։ Եթե Աստծուն դատաստանի օրում տեսնես և դեռ մեղք լինի քո մեջ անցյալից, մեծ նեղության մեջ ես լինելու! Դու պիտի կատարյալ մաքուր լինես Վերջին Դատաստանի օրում եթե ոչ Աստված քեզ դատապարտելու է հավիտենական դժոխքի կրակի ես ենթարկվելու (Հայտնություն 20:11-15)։ Երբ Աստված քո անցյալը քննի լավ է որ ոչ մի մեղք չ՛գտնի այնտեղում։ Դատաստանի Օրում քո մեղքերը “արձակված” լինելը բավարար չէ լինելու։ Ոհ, ոչ! Որպեսզի հավիտենական դժոխքի չարչարանքից փրկվես պիտի “լվացվես և ճերմակ [դառնաս], Գառան արյունովը” (Հայտնություն 7:14)։ Հայտնություն 7 համարում մեզ ասում է որ նրանք որ Երկնքումն են “իրանց հանդերձները լվացին և սպիտակացրին Գառի արյունովը” (Հայտնություն 7:14)։ Այս համարի հիման վրա գիտենք որ մենք բոլորս պիտի լվացվենք Քրիստոսի Արյունով, եթե հույս ունենք որ Դժոխքի կրակից փախչենք և Երկնքում ապահով մնանք։ Այդ պատճառով է որ այսքան խստորեն այս կետի վրա շեշտում եմ։ Դու պիտի լվացվես Քրիստոսի Արյունով եթե ոչ հավիտենապես դժոխք ես գնալու։ Այս ազատամիտ և նոր-ավետարանական “Սուրբ Գրքի ուսուցիչները” կարծում են ճիշտ են եթե ասեն “արձակված”, “լվացվածի” փոխարեն։ Բայց իմ գործը նա է որ քեզ նման մեղավորների համար քարոզել։ Դու քո կյանքում մեղքեր ունես գրանցված! Դրանք պիտի լվացվեն եթե ոչ դժոխք ես գնալու։ Ինչն՞ է կարող մեղքը լվացել։ Ոչինչ միայն Հիսուսի Արյունը!

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)

Թող քեզ ասեմ, ճիշտ հիմա և այստեղ, որ Քրիստոսի Արյունը անչափ կարեւոր է! Թե ուր ես անցկացնելու քո հավիտեկանությունը, կապված է Քրիստոսի Արյանը! Քրիստոնեական հաջողակ կյանք ապրելը կախված է Քրիստոսի Արյանը։ Հետեվյալը մի քանի կարեւոր կետեր են Արյան մասին։

I.   Առաջին, արյան զոհաբերությունը վերադառնում է պատմության սկզբից։

Աշխարհի բոլոր հնադարյան մարդիկ հավատում էին արյան զոհաբերությանը։ Դժվար է գտնել որևէ հին մշակույթ աշխարհում որ արյան զոհ արած չ՛լինի։ Օրինակ, հին Մեքսիկոյի Ազթեքները 20,000-ից ավելի մարդ են զոհել իրենց կուռքերի մեհեաներում, իրեն չ՛աստվածներին ու կուռքերին հանդարտեցնելու համար։ Մայաներն էլ նույնպես։ Փասիֆիքի կզղիներում ապրող ժողովուրդը հին ժամանակներում արյան զոհ անելու սովորություն ունեին։ Նույնն էր համարյա բոլոր Աֆրիկյան ցեղերի մեջ։ Հին ժամանակների Չինացիները արյան զոհ էին անում իրենց միակ Աստծուն որ կոչվում էր Շանգ Թի, մոտ 2,000 տարիներ Քրիստոսից առաջ։ Չինացիները մեկ Աստծու մասին տեղեկություն ունեին, նաև արյան զոհի անհրաժեշտության մասին գիտեին, հենց սկզբից! Հին Չինաչիները գրել են Աստծու և Նրա համար արյան զոհաբերության մասին, ոսկորի կտորների և կրիաի խեցի վրա գրված, որոնք այս վերջերս են գտնվել։ Այս ձեռքի աշխատանքները վերադառնում են հազար տարիներից առաջ։ Այս միտքը որտեղից է ստացվել։ Դա սերունդից սերունդ է անցել Ադամի առաջին զոհից, իր զավակներին։

Մովսեսի Ծննդոց Գիրքը պատմության սկզվից գրել է։ Նա արձանագրել է որ առաջին կենդանին սպանվեց որպեսզի մեր նախնի ծնողների մեղքը ծածկվեր։ Նրանց առաջին որդին Հաբելը արյան զոհ բերեց, որը Աստծուն հաճելի եղավ։ Նրա եղբայրը Կայենը երկրի բերքից բերեց իբրև զոհ որը մերժվեց։ Նոյը արյան զոհեր կատարեց Աստծուն։ Նույնը Ապրահամը։ Այս բոլոր զոհերը կատարվել են նախքան Հրյա ազգի կենդանիների զոհը անելը, Աստծուն։ Երբ նրանք Եգիպտոսում գերի էին, Աստված նրանց ասաց գառեր զոհեն և արյունը դռների դրանդիքներին քսեն։ Աստված ասաց երբ Նա արյունը տեսնի նրանցից անցնելու է, և նրանց իրենց մեղքերի համար չէ դատապարելու։ Մի երգ ունենք այդ մասին,

Երբ Արյուն տեսնեմ, Երբ Արյուն տեսնեմ ,
   Երբ Արյուն տեսնեմ, կ՛ուգամ,
Ես քեզ կ՛ուգամ։
      (“When I See the Blood,” John Foote, 19th century)

Աստված Հրյաներին, երբ Եգիպտոսում գերության մեջ էին, ասաց,

“Երբ արյուն տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, և հարվածը ձեր վրա պիտի չ՛գա ձեզ կորցնելու համար, երբոր Եգիպտոսի երկիրը զարկեմ։” (Ելից 12:13)

Հրյա ազգը Զատիկվա արյան զոհի տոնակատարությունը միչև այսօր սիմբոլիկ կերպով շարունակում է։ Հիսուսի խաչելությունից մի գիշեր առաջ, Նա Զատիկվա իմաստը փոխեց Տիրոջ վերջին ընթրիքի ընթացքում։ Որոշ եկեղեցիներ կոչում են Հաղորդություն։ Կաթոլիկները և Արևմտյան Օրթոդոքս եկեղեցին կոչում են Պատարագ։ Բայց բոլոր Երրորդություն ընդունող եկեղեցիները կատարում են։ Սուրբ Գիրքը ասում է,

“Եւ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տվավ և ասեց. Առեք կերեք, այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առավ, գոհացավ, նրանց տվավ և ասեց. Խմեցեք դրանից ամենքդ։ Որովհետւ այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց։” (Մատթեոս 26:26-28)

Տեսնում եք, բոլոր կռապաշտների արյան զոհաբերությունը գալիս է մի աղոտ հիշողությունից որ մարդը պիտի Աստծուն զոհ բերի։ Եւ Հին Կտակարանի Զատիկը մատնանշում է դեպի Մեսայիա Քրիստոսի զոհը, որ կատարեց խաչի վրա։ Եւ այսօր Տերունական սեղանը մեզ հիշեցնում է Քրիստոսի կատարած զոհը խաչի վրա, մեզ փրկելու համար։ Քրիստոսի մահը Խաչի վրա, և Նրա թափված Արյունը Խաչի վրա, կրոնական հիմնական դեպք է աշխարհի բոլոր պատմության մեջ!

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)

Ես ձեզ պարզապես ասելու եմ թե ինչու Քրիստոսի Արյան քավությունը այսքան կարեւոր է։ Բայց նախ թույլ տվեք մի ուրիշ կետ բացատրեմ։

II. Երկրորդ, Քրիստոսի Արյունը սատանային անչափ ատելի է։

Հայտնության Գրքում կարդում ենք,

“[Սատանան], վայր գցվեցավ մեր եղբայրների չարախոսը, որ չարախոսում էր նրանցից Աստծո առաջին ցերեկ և գիշեր. Եւ նրանք հաղթեցին նրան՛ Գառի արյունովը ...” (Հայտնություն 12:10-11)

Սատանան գիտի որ որևե անձ կարող է նրան հաղթի Գառան Արյունով – Քրիստոսի Արյունով, Գառն Աստծո։ Սուրբ Գիրքը ասում է որ սատանան մարդասպան է։ Նրա նպատակն է բոլորին ոչնչացնի և այդ պատճառով էլ դառնորեն ատում է Քրիստոսի Արյունը։ Նա գիտի երբ մի անձ Քրիստոսի Արյունը ունենա, նա հաղթված է։ Մեղավորները Քրիստոսի Արյունով սատանային հաղթում են։ Սատանան չի ուզում որ դա պատահի, ուրեմն ամեն բան փորձում է որպեսզի Քրիստոսի Արյունը վարկաբեկի։

Տասնիներրորդ դարում և 20-րդ դարի սկզբում, սատանան գռգռեց մի քանի ազատամիտ աստվածաբաներին հարձակվել Քրիստոսի Արյանը, մարդիկ ինչպես Դկ. Հարի Էմէրսոն Ֆասդիքը և Դկ. Նելզ Ֆերը։ Դկ. Ֆերը ասել է, “Քրիստոսի Արյունը հավի արյունից ավելի զորություն չունի։” Դկ. Ֆասդիքը քավության Արյանը կոչել է, “սպանդանոցի կրոն”։ Այսպիսի մարդիկ, բարկությամբ Քրիստոսի Արյան հակառակ են խոսել – քանի որ նրանք սատանայի դրդումով են խոսել։

Բայց, քսաներրորդ դարվան վերջին ժամանակներում, սատանան սկսեց Քրիստոսի Արյանը մի ուրիշ կերպով հարձակվել։ Նա համոզեց ավետարանական մարդկանց փոքրացնել Քրիստոսի Արյունը։ Դկ. Ջ. Վերնոն ՄաքԳին, Ամերիկայի շատ սիրված և ռայիոից լսված Սուրբ Գրքի ուսուցիչը, սկսեց նկատել այս դիվային շեղումը։ Իր նոտաներում Հայտնության 1:5-ի մասին գրում է,

Ես նպատակ չունեմ Քրիստոսի Արյունը նվազեցնել ինչպես ոմանք են այսօր անում։ Ես դեռ հետեւյալ երգը սիրում եմ,

   Մի աղբյուր կա լցված արյունով
      Էմանուէլի երակներից քաշված;
   Եւ մեղավորներ, սուզված դրա հեղեղի տակ,
      Մաքրվում են իրենց մեղքի արատներից։

(J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume V, pp. 890, 891; note on Revelation 1:5-6)

Պարզ է որ Դկ. ՄաքԳին իր խոսքը ուղղում է այն մարդկանց որ Քրիստոսի Արյունը փոքրացնում են, ինչպես Ր.Բ. Թիմը, Ջան Մաքարթուրը և մինչևիսկ Չարլզ Ս. Րայրը, որ Կայենի զոհի մասին ասել է, “Առանց արյունի զոհը կատարելապես հարմար էր” (Charles C. Ryrie, Th.D., The Ryrie Study Bible, Moody Press, 1978; note on Genesis 4:3)։ Շատ դժվար եմ կարողանում հավատալ իմ աչքերին երբ կարդում եմ Դկ. Րայրի այս տեսանկյունը և ավելի զարմանում երբ Վարեն Վիէրզբին “շնորհավորում” է Րայրին այդ խոսքի համար! (Warren W. Wiersbe, 50 People Every Christian Should Know, Baker Books, 2009, p. 207)։ Այս բոլորը ինձ թվում է որ ընթացքը թեքում է դեպի լիբերալիզմի։ Մենք պիտի դադարենք լիբերալ աստվածաբաների հավանությանը նայել – վերջ!

Այս մարդիկ կարծես թե չեն հասկանում Փրկչի Արյան հսկայական կարեւորությունը! Շատեր նրանց հետեվել են, և այլեւս իրենց քարոզչության մեջ Նրա Արյունը չեն փառաբանում։ Ինձ համար սա լուրջապես վերջին ժամանակների խաբեություն է։ Մենք դրա թակարդի մեջ չենք ընկնելու եթե մեր մտքում հիշենք որ սատանան Քրիստոսի Արյունը ատում է, և նա սուտասան է ու խաբեբա! Ամեն։ Բոլոր հովիվներ պիտի հաճախակի Քրիստոսի թանկագին Արյան մասին քարոզեն! Ամենից հետո, սա ճիշտ նույն Սուրբ Գրքի խոսքն է,

“...Քրիստոսի թանկագին Արյունը” (Ա Պետրոս 1:19)

III. Երրորդ, Քրիստոսի Արյունը մեզ ազատում է։

Ա Պետրոսի գլուխը գրում է,

“Գիտենալով որ ոչ թե ապականացու արծաթով կամ սոկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը։ Այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես մի անբիծ և անարատ գառի։” (Ա Պետրոս 1:18-19)

Դուք ոսկիով չեք գնվել։ Աստված քեզ արծաթով չէ փրկել, կամ չէ փրկում նայելով թե ինչքան ես եկեղեցում դրամ վճարում։ Մենք փրկված ենք “Քրիստոսի թանկագին Արյունով։”

Ազատագրում, նշանակում է մեկին ազատել գերությունից։ Հիսուս ասաց Նա եկել է որպեսզի “շատերի փոխանակ իր անձը փրկանք տա” (Մատթեոս 20:28)։ Նա պետք չուներ բացատել, որովհետեւ աշխարհի երկու երրորդը այն ժամանակ ստրուկներ էին։ Ստրուկներ կային ամեն ազգից, հին Անգլիայից, Սպանիայից, Աֆրիկայից – ամեն տեղից։ Ամեն ազգից աշխարհի տարբեր երկրներից մի ժամանակ ստրուկ է եղել։ Հրեյա ազգը Եգիպտոսում 400 տարիներ ստրուկներ են եղել, ինչպես մի քանի պահ առաջ նշեցի։

Պողոս առաքյալ ասաց, Քրիստոս քեզ Իր Արյունով հետ է գնել։ Ինչ՞ բանից է հետ գնել։ Մեղքի ստրկությունից։ Լոս Անջելոսում միլոնավոր մարդիկ մեղքի ստրուկ են։ Նրանք կապված են ծխախոտի և չեն կարողանում թողնել դրան։ Նրանք կապված են պոռնոգրաֆիայի, և չեն կարողանում նրանից երես թեքել։ Դու մեղքի գերին ես! Բայց Սուրբ Գիրքը ասում է որ Քրիստոս քեզ ազատ է արձակում։ Նա կարող է քեզ ազատել քո ապստամբ, անհավատ մեղավոր սրտից։ Ես կարծում եմ դա ամենա դժվար բանն է։ Քրիստոս կարող է քեզ ազատել քո չար և անհավատ սրտից! Շատ ավելին կա նշելու բայց ժամ չունենք! Քո բոլոր փրկության գործը կապված է Քրիստոսի Արյանը! Քրիստոսի Արյունը ազատում է քեզ քո բոլոր մեղքերից! Լսոք Վիլիամ Քաոփըրին,

Երբ հավատքով, տեսա աղբյուրին
   Որ քո վերքերից հոսում է,
Փրկարար սերը եղավ իմ թեման,
   Եւ կլինի մինչև իմ մահը։
Մի աղբյուր կա լցված արյունով
   Էմանուէլի [Փրկչի] երակներից քաշված;
Եւ մեղավորներ, սուզված դրա հեղեղի տակ,
   Մաքրվում են իրենց մեղքի արատներից։
(“There Is a Fountain” by William Cowper, 1731-1800;
      to the tune of “Amazing Grace”)

Եւ Ֆանի Քրազբին ասաց,

Փրկված, փրկված,
   Փրկված Գառան Արյունով;
Փրկված, փրկված,
   Նրա զավակն եմ ես հավիտյան!
(“Redeemed,” Fanny J. Crosby, 1820-1915)

IV. Չորրորդ, Քրիստոսի Արյունը քեզ մաքրում է ամեն մեղքից։

Մի մոռանա ով է Հիսուս! Նա հասարակ մի մարդ չէ! Քո ճանաչած մարդկանց արյունը չէ կարող քո մեղքերը մաքրել։ Բայց Հիսուսը սովորական մարդ չէր։ Ոհ, ոչ! Հիսուս հավիտենական Աստծո Որդին է, Սուրբ Երրորդության երկրորդ անձը, “ինքը Աստված”։

“Ամեն ինչ Նրանով եղավ; և առանց Նրան ոչինչ չեղավ”։ (Հովհաննես 1:3)

Տեր Հիսուս Քրիստոս նախքան Երկնքից իջնելը բոլոր աշխարհը ստեղծեց։ Այժմ միայն Նրա Արյունն է կարող սրբել քեզ քո մեղքերից – և քեզ մաքրելու ու պատրաստելու Երկնքի համար! Հովհաննես առաքյալը ասաց,

“Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1:7)

Մեր համարը նույնն է ասում,

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց մեզ իր արյունով։” (Հայտնություն 1:5)

Կ՛ուզես՞ դա քեզ համար էլ պատահի։ Արդյոք՞ կուզես սատանայի ճիրաներից ազատվել։ Քրիստոսի Արյունը կարող է քեզ օգնել! Կ՛ուզես՞ մեղքից ազատվել։ Քրիստոսի Արյունը կարող է անել դա! Կ՛ուզես քո բոլոր մեղքերից լվացվել, որպեսզի Երկնքում մեզ հետ ուրախանաս և ցնծաս։ Քրիստոսի Արյունը կարող է անել դա!

Բայց քեզ համար մի բան կա անելու։ Նախքան Քրիստոսի Արյունը այդ բոլորը քեզ համար անի, դու պիտի քո մեղքերից երես դարձնես։ Դա առաջին գործն է։ Դու պիտի հետ դառնաս քո մեղքերից։ Երկրորդ, դու պիտի Հիսուսին վստահես։ Եկ Նրան հավատքով և վստահելով։ Կարելի է ասես, “Այդքան բան՞։” Այո! Այդքան բան միայն! Եւ Նրա Արյունը քեզ մաքրելու է ամեն մեղքից, և քեզ հաղորդակցության ու ցնծություն է բերելու Հոր Աստծո հետ! Արդոյք՞ քո մեղքից ետ ես դառնալու ու վստահելու ես Հիսուսին։ Լսեք Պրն. Գրիֆիթին երբ մի տուն մեր երգից նորեն երգելու է։ Շատ արագ մի երգի Պրն. Գրիֆիթ։

Ոչ արծաթ և ոչ ոսկի, չէ կարող ինձ փրկել,
   Աշխարհի հարստությունը չէ կարող իմ խեղճ հոգին փրկել;
Խաչի վրա թափված արյունը միայն կարող է իմ հիմքը լինի,
   Փրկչիս մահը ինձ կատարյալ դարձրեց։
Ազատված եմ, բայց ոչ արծաթով,
   Ես գնված եմ, բայց ոչ ոսկիով;
Գնված Հիսուսի արյան գնով,
   Չ՛խոսած թանկագին սիրո արժեքը։
(“Nor Silver, Nor Gold,” Dr. James M. Gray, 1851-1935)

Եթե կ՛ուզես Հիսուսին վստահելու մասին մեր հետ խորհրդակցել, երբ բոլորը բարձրանում են ճաշելու, առջեւ եկ և առաջի երկու շարքերում նստիր։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Nor Silver Nor Gold” (Dr. James M. Gray, 1851-1935).


ՆԱԽԱԳԻԾ՝

ԼՎԱՑՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅՈՒՆՈՎ!

WASHED IN CHRIST’S BLOOD!

Մի պատգամ պատրաստված Դկ. Ր.Լ.Հայմերզի միջոցով ու քարոզվել Պատվելի Ջան Սամուել Քէյգընի միջոցով

“Նրան որ մեզ սիրեց և մեր մեղքերիցն լվաց Իր արյունովն։” (Հայտնություն 1:5)

I.   Առաջին, արյան զոհաբերությունը վերադառնում է
ժամանակների սկզբից , Ելից 12:13; Մատեթոս 26:26-28

II.  Երկրորդ, Քրիստոսի Արյունը սատանային անչափ ատելի է,
Հայտնություն 12:10-11; Ա Պետրոս 1:19

III. Երրորդ, Քրիստոսի Արյունը մեզ ազատում է,
Ա ՊետրոսI Peter 1:18, 19; Մատթեոս 20:28

IV.  Չորրորդ, Քրիստոսի Արյունը քեզ մաքրում է ամեն
մեղքից, Հովհաննես 1:3; Ա Հովհաննես 1:7