Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրականություն և վիդիոի առնված պատգամներ, հովիվների և միսոներների համար բոլոր աշխարհում, հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները, ամսական հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կեայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին, ներառյալ Մուսուլմաների եւ Հինդու ազգերի մեջ։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net:




ԱՐՅՈՒՆՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԱՐՅՈՒՆՈՎ

WITH OR WITHOUT BLOOD
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան, Հունվար 21, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 21, 2018

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։” (Եբրայեցիս 9:22).


Սպրջնի միջոցով դարձի եկածները մի ակնթարթում չապաշխարեցին, այլ սկսեցին մի քանի շաբաթներ կամ ամիսներ ցավալի զղջումով և հանդիմանությունով անցկացնել, նախքան Քրիստոսին վստահեն և ուրախություն և հավաստիացում գտնեն։ Հետեվյալը երկու երիտասարդ կանանց վկայությունները են որոնք Սպրջընի քարոզչություներից ազդված ապաշխարել են։

Մերի Էդվարդզ,

     Մինչև Պրն. Սպրջընի քարոզը լսելը, նրա սիրտը խստացած էր։ Նա իր մեղքերի դատաստանից անչափ վախեցավ և շարունակեց եկեղեցի գալ, բայց ամիսներ անհույս վիճակի մեջ էր։ Ապա Պրն. Սպրջընի քարոզը Հիսուսի սիրո մասին լսեց։ Նա վստահեց Հիսուսին և Նրա քավչարար Արյան զորությանը, և ցնծաց։ Նա միյան Հիսուսին վստահեց, և փրկվեց ու մինչև այսօր միյան Հիսուսին կվսահե։

Մերի Ջոնզ,

     Նա հետաքրքրության պատճառով եկավ Պրն․ Ոպրջնի քարոզը լսելու։ Ապա եկեղեցին թողեց վախով և ասաց, “Երանի երբեք եկած չ՛լինէի նրա քարոզը լսելու։ Ես երբեք չեմ վերադառնալու։ Բայց ահավոր եմ զգում եթե հեռու մնայի։ Ինձ թշվառ եմ զգում նրա քարոզը լսելով, և թշվառ եմ զգում եթե հեռու մնայի։ Վերջապես վստահեցի Քրիստոսին և Նրանում խաղաղություն և հանգստություն գտա։ Ես Քրիստոսին չգտա մինչև դադարեցի Հիսուսից բացի ուրիշ բանում խաղաղություն փնտրելու։ Նախ ուրիշ բաների մեջ փնտրեցի բայց ոչինչ ինձ խաղաղություն չտվեց, մինչև Քրիստոս Իր փրկող Արյունով գտավ ինձ։”

Նախքան իմ քարոզելը Պրն. Գրիֆիթը կ՛գա երգելու այն երգը որ Սպրջընի եկեղեցում էին երգում, օգնելու երիտասարդներին վստահել Հիսուսին։

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Մեծ Սպրջընը հաճախ անվանվել է “Քարոզիչների Իշխան։” Իրոք, նրանից ավելի մեծ Ավետարանը քարոզող չէ եղել։ Իր ծառայության մեջ նրա թեման միշտ եղել է մեղավորների փրկությունը Հիսուսի զոհի միջոցով Խաչի վրա։ Նրա թեմայի նախագիծը միշտ եղել է Փրկչի Արյունը որ Խաչի վրա թափեց որպեսզի մեղքերի թողություն լինի հավատացողին։ Նա հաճախ է այս համարը մեջբերում արել։

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Բայց այսօր մարդկանց համար “թողություն” բառը անծանոթ է։ Որպեսզի այս բառը լավ հասկանանք պիտի դրա Հունարեն թարգմանությանը դիմենք։ Strong’s Concordance-ը Հունարեն “aphesis” բառն է օգտագործում, որը նշանակում է “ազատություն”, “ներում” և “փրկություն։” Մեր համարը միգուցե պարզաբանվի եթե այդ բառերը ավելացնենք մեր համարին,

“Առանց արյուն թափելու ազատություն, ներում և փրկություն չկա։”

Զարմանալի չէ որ Սպրջընը հաճախ էր Արյան մասին համարներ մեջբերում անում։ Նա իր հայտնի քարոզներից մեկում այսպես է ասել,

“Քարոզիչներ կան որոնք երբեք Հիսուս Քրիստոսի Արյան մասին չեն քարոզում, և ես մի բան ունեմ քեզ ասելու նրանց մասին։ Երբեք նրանց մոտ մի գնա լսելու! Երբեք նրանց մի լսի! Մի ծառայություն որ Արյան մասին չէ խոսում, կյանք չունի, և մեռած է ու անօգուտ բոլորի համար։”

Արյան կարեվորությունը մեր համարում շատ պարզ է,

““Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

I. Առաջին, մտածի ինչ էր պատահելու քեզ եթե Քրիստոս Իր արյունը թափած չ՛լիներ։

Առանց Քրիստոսի Արյունը թափելու քո մեղքերից ազատագրում չկա։ Առանց Քրիստոսի Արյան թափելու քո մեղքերից ներում չկա։ Առանց Քրիստոսի Արյան թափելու քո մեղքերից չես կարող ձերբազատվել։ Առանց Քրիստոսի Արյան թափելու քեզ համար ազատություն չկա։ Միակ բանը որ քեզ սպասում է մահվան ժամանակ, դժոխքի կրակն է։

Սկաթլանդիայում մեծ Քամբուսլանգի վերանորոգության ժամանակ դժոխքի մասին քարոզվել է։ “Քամբուսլանգի քարոզիչները բառացիորեն հավատում էին դժոխքին և նրա բոլոր չարչարանքներին։ Նրանք շատ լրջությամբ ուզում էին իրենց լսողներին զգուշացնել դժոխքի մասին։ Շատեր նրանց հասկացան։ Մի քսան մեկ տարեկան երիտասարդ մարդ կարծեց թե ես տեսա դժոխքը հեռվանց, ինչպես մի փոս ուր կորած հոգիները այնտեղ վառվում են, և դևերը նրանց մեջ են։ Մի տասնհինգ տարեկան տղա, նախքան ուշաթափվելը ասաց, ‘Տեսա դժոխքի բոցերը որ իմ վրա եկավ։’ Մի երիտասարդ կին հազիվ էր կարողանում շնչել ծծումբի հոտից, ‘կրակի լճի հոտը և ծծումբը անտակ փոսի։’” (The Cambuslang Revival, The Banner of Truth, 1971, p. 154)։

Սակայն, իմ հավատքը դժոխքի մասին, այս մարդկային փորձառությունների հիման վրա չեն։ Ես հավատում եմ դժոխքի գոյությանը որովհետեւ Աստված է Սուրբ Գրքում սովորեցրել։ Հիսուս ամենից ավելի շատ է դժոխքի մասին խոսել, Գրքերում։ Նա Իր ժամանակի անհավատներին ասաց, “Դուք ինչպես՞ էք փախչելու գեհենի դատաստանիցը” (Մատթեոս 23:33)։ Քրիստոս անհավատներին զգուշացրեց որ դժոխք են գնալու, “Գեհենը ընկնիս՛ այն անանցանելի կրակի մեջ” (Մարկոս 9:43)։ Քրիստոս մի հարուստ մարդի մասին պատմեց որ Դժոխքում աղաղակեց, “Այս կրակի բոցի մեջ տանջվում եմ” (Ղուկաս 16:24)։ Սպրջընը ասաց,

Ինչ ցավալի կլինի, մեկ ժամ դժոխքում անցկացնելը! Ոհ, ինչպես կ՛երազէիր Փրկչին փնտռէիր! Բայց ավաղ, դժոխքում մեկ ժամ մնալ չկա։ Երբ մեռար, հավիտյան կորած ես!

Դարձյալ Սպրջընը ասաց,

Դու մի բարակ թելից, դժոխքի բերանից կախված ես․ և այդ թելը կտրվելու վրա է։ Միայն մի շունչ, միայն մի պահ սրտի բաբախման դադարում, և դու մի հավիտենական կյանքում ես լինելու, առանց Աստծո, առանց հույսի, առանց ներման։ Ոհ, կարող ես դրան առերեսվել։

Երբ դժոխքում լինես, կ՛հասկանաս որ շատ ուշ է, և

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Դա է քեզ պատահելու, եթե քո մեղքերը Հիսուս Քրիստոսի Արյան միջոցով մաքրված չ՛լինի!

Ապա քո մեղքերը դատաստանի օրում դատապարտելու է քեզ։ Դու կարծեցիր քո մեղքերը գաղտնի են մնալու։ Մոռացել ես որ

“Աստված ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ թե բարի թե չար։” (Ժողովող 12:14)

Այստեղ կարելի է մեկը լինի որ կարծում է կարող է իր մեղքերը թաքցնի, և մեկը նրա մասին չիմանա։ Նրանք մոռացել են որ

“Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին և բարիներին։” (Առակաց 15:3)

Եւ շատ մարդիկ միշտ հիշելով իրենց մեղքերը թունավորված են։ Նրանք հոգեպես և մարմնապես հիվանդացել են այդ գաղտնի մեղքի պատճառով։ Դավթի նման որ ասաց “իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։” (Սաղմոս 51:3)։ Կարծում եմ մեծ մասամբ սրտի հիվանդությունները, և ուրիշ տեսակ հիվանդությունների պատճառը չ՛խոստովանված և չ՛ներված մեղքերի պատճառով է։ Մեծ Փյուրիթան աստվածաբան Ջան Օէնը ասաց, “Հավատքով մենք մաքրող առաքինություն և Քրիստոսի Արյան ազդեցությունն ենք ստանում։” Բայց երբեք ճշմարիտ խաղաղություն չենք ստանալու, որովհետեւ,

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Նաև սրտի մեղքն էլ գոյություն ունի։ Դու կարծում ես ոչ ոք քո սրտի մեղքը չէ տեսնում։ Բայց սխալ ես։ Սուրբ Գիրքը ասում է,

“Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված ... Ես Տերս քննում եմ սիրտը՛ ... որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ և իր գործերի պտուղին համեմատ։” (Երեմիա 17:9, 10)

Ոչ ոք քո սրտի մեղքերից տեղյակ չէ, բայց Աստված քո սիրտը քննում է, և քո թագուն մեղքերը դատաստան է բերելու, որովհետեւ

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Քո մեղքերից ազատություն չկա։ Քո մեղքերից փրկություն չկա։ Քո մեղքերից ներում չկա։ Նրանցից երբեք չես ազատվելու։ Նրանցից երբեք չես փրկվելու։ Նրանցից երբեք չես ներվելու։ Ինչ ահավոր վիճակի մեջ ես դու!

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Բայց փառք Աստծո Սուրբ Գրքում ավելին է գրված։

II. Երկրորդ, մտածի ինչ է պատահելու եթե Քրիստոս Իր Արյունը քեզ համար թափի։

Քրիստոսի Արյունը մեր համարի կարգը փոխում է։ Հիսուսի Արյունով քո մեղքերը հավիտյան մաքրվում է! Հիսուսի Արյունով քո մեղքերը ներվում է։ Հիսուսի Արյունով դու մեղքերից ազատվում ես։ Հիսուսի Արյունով Երկնքի փառքն է քեզ սպասում! Հայտնության Գրքում մի պատկեր է տրվել մեզ Քրիստոնյաներից որ երգում են Հիսուսի համար,

“Եւ նոր երգ են երգում և ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը և դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթվեցար, և քո արյունովը մեզ գնեցիր Աստուծո համար ամեն ցեղից և լեզվից և ժողովրդից և ազգից։” (Հայտնություն 5:9)

Մենք որ փրկվել ենք Հիսուսի Արյունով երգելու ենք Նրա փրկող Արյան մասին մինչև հավիտյան! Ինչպես Ֆանի Քազբին է իր հիանալի երգում գրել,

Փրկված եմ փառք, փրկված եմ փառք!
   Տիրոջ վսեմ անվան,
Փրկված եմ փառք, փրկված եմ փառք,
   Փրկված եմ հավիտյան։
Փրկված եմ, փրկված, փրկված Գառնուկի Արյամբ;
Փրկված եմ, փրկված եմ, հավիտյան Նրա զավակն եմ։
      (“Redeemed” by Fanny J. Crosby, 1820-1915)

Այս երգը ինձ հետ երգեք!

Փրկված եմ, փրկված, փրկված Գառնուկի Արյամբ;
Փրկված եմ, փրկված եմ, հավիտյան Նրա զավակն եմ։

Այն Արյունը որ մեզ ազատում է հասարակ Արյուն չէ։ Գործք Առաքելոց 20:28-ի մեջ կարդում ենք թե ինչքան հրաշալի է Քրիստոսի Արյունը։

“Արածեցնեք Աստծոյ եկեղեցին, որ իր արյունովն ստացավ։” (Գործք Առաքելոց 20:28)

Այստեղ պարզվում է որ մենք “Աստծո Արյունով” ենք փրկված։ Քրիստոսը Աստված է մարմին առած, “Աստված Աստծոյ մեջ” – Աստված մարդի մարմնում հայտնված։ Ուրեմն դա բոլորովին ճիշտ է այդ Արյանը կոչել, “Աստծո Արյունը։” Այդ պատճառով է որ Սպրջընը ասաց,

“Առանց արյան մի ավետարանը ... սատանայի ավետարանն է։”

“Գողգոթայի արյունոտ զոհը, մեղավորների միակ հույսն է։”

Թող այսօրվան քարոզիչները զգույշ լինեն երբ ասում են “Արյունը” մի ուրիշ անուն է Հիսուսի մահվան համար – զգույշ եղիր! Առանց արյուն ավետարան, չարի ավետարանն է! Դարձյալ, մեծ Սպրջընը ասաց,

“Կան մեղքեր որոնց մասին չենք խոսելու, բայց չկա մեղք որ Քրիստոսի Արյունը չկարողանա մաքրել։”

Չարլզ Վեսլի լավ է ասել,

Նա քակեց մեղքի զորությունը,
   Նա բանտարկյալներին ազատում է;
Նրա արյունը մաքրում է ահռելի մեղքեր,
   Նրա Արյունը օգտավետ է ինձ համար։
(“O For a Thousand Tongues to Sing” by Charles Wesley, 1707-1888;
      to the tune of “O Set Ye Open Unto Me”)

Երգի!

Նա քակեց մեղքի զորությունը,
   Նա բանտարկյալներին ազատում է;
Նրա արյունը մաքրում է ահռելի մեղքեր,
   Նրա Արյունը օգտավետ է ինձ համար։

“Ազատված, Շատ կ՛սիրեմ գոչել դա!” Երգենք!

Փրկված եմ փառք, փրկված եմ փառք!
   Տիրոջ վսեմ անվան,
Փրկված եմ փառք, փրկված եմ փառք,
   Փրկված եմ հավիտյան։
Փրկված եմ, փրկված, փրկված Գառնուկի Արյամբ;
Փրկված եմ, փրկված եմ, հավիտյան Նրա զավակն եմ։

“Զորություն կա Արյան մեջ”! Երգենք!

Զորություն կա, անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ;
Զորություն կա անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ!
(“There is Power in the Blood” by Lewis E. Jones, 1865-1936)

Դարձյալ երգենք!

Զորություն կա, անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ;
Զորություն կա անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ!

Երբ Սան Ֆրանսիսկոյի ճեմարանում էի, Հիփիների հետ բազում Սուրբ Գրքի սերտողությունների մասնակցեցի։ Դա 1970 թվականներին Հիսուսի շարժումների ժամանակ էր։ Նրանցից շատ երիտասարդներ ուղեղին ազդող թմրացուցիչներ էին օգտագործում, օրինակ LSD։ Ոմանք դիվահարվեցին այդ մեղքի պատճառով։ Վայրենի վիճակ էր – նման Գադարին դիվահրների պես։ Հիշում եմ որոշ եղբայրներ փորձում էին մի երիտասարդ հիփի աղջկանից դևերին հանել։ Նրանք դեվերին հրամայում էին դուրս գալու, բայց ոչինչ չէր պատահում։ Ապա մի եղբայր սկսեց երգել,

Զորություն կա, անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ;
Զորություն կա անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ!

Աղջիկը իր բոլոր զորությամբ գոռում էր։ Եղբայրը նորեն երգեց,

Զորություն կա, անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ;
Զորություն կա անհուն հրաշալի,
   Գառնուկի անգին Արյան մեջ!

Աղջիկը դարձյալ գոռաց և դեվերը բերանից դուրս եկան, ինչպես Հիսուսի ժամանակ էին դուրս գալիս։ Դրանից հետո այդ աղջիկը ազատվեց! Նա գետնի վրա նստեց և մի բաժակ ջուր խմեց։ Նրանից հետո երկար ժամանակ նրան ճանաչում էի։ Նա դարձավ մի հաստատուն և զորավոր Քրիստոնյա։ Մեր Չինական եկեղեցու հովիվին, Դկ. Լինին, դրա մասին պատմեցի։ Նա ասաց, “Այո Բաբ։ Եթե Մկրտչական մի հովիվ չկարողանա դեվերին Քրիստոսի Արյունով դուրս հանել, ոչ ոք չէ գալու նրա քարոզը լսելու!” Հաստատ գիտեի որ ականատես եմ եղել Քրիստոսի Արյան զորավոր գործին! Վստահ եմ Սպրջընը ինքն էլ շատ գոհ էր մնալու! Հիսուսի Արյունը ավելի զորավոր է LSD-ից, հերոինից, կամ ուրիշ որևէ թմրեցուցիչ դեղից, որ սատանա օգտագործում է ոչնչացնելու երիտասարդներին! Հիսուսի Արյունը կարող է քեզ մաքրել քո սրտի կամ կյանքի բոլոր մեղքերից!

Կարդում էի մի պարբերական “The Free Grace Broadcaster” անունով, որը անցյալի քարոզիչների հայտնի քարոզներից է տպագրում – օրինակ Ջան Գիլ, Ջ. Ս. Ռայլ, Օքթավիոս Վինզլո,և Սպրջընից։ Այն պարբերականում գրված էր Քրիստոսի Արյան քավչարար գործի մասին։ Այն մեծ քարոզիչներից մեկը այսպես ասաց,

Քրիստոսի Արյան մեջ թանկագին մի տարր գոյություն ունի։ Դա հոսեց անձեռնմխելի և մեղքից չվարակված երակներից ... մի սուրբ Փրկիչ առաջարկելով անմեղ քավություն, անսուրբ և մեղքով լեցուն մարդուն։ Ահա տեսեք Նրա անգին արյանը։
     Նրան նայիր, սիրելիս, այս լույսին տակ; և քո սիրտը կլցվի փառաբանությունով, երկրպագությունով, և ծունկի ես գալու Քրիստոսի առջև, [քո խիղճը մաքրի] այդ արյունով, որ ներում է, ծածկում է, և հեռացնում է քո բոլոր հանցանքները։

Եւ հիմա թույլ տվեք գործադրենք այս ներմուը, այս մեղքերի թողությունը, նրանց համար է որոնք դեռ չեն փրկվել։ Մի մուսուլմանի մեղքերը երբեք չէ ներվում։ Ղորանում երբեք գրված չէ թե նրանց մեղքերը ինչպես է մաքրվելու։ Հանդիպի մի մարդի որ ուզում է բարի գործերով փրկվել։ Նա ասում է, “Հույսով եմ իմ բոլոր մեղքերը ներվելու է։” Հանդիպի մի աթեիստ կամ մի ագնոստիկի։ Նրանք երբեք չեն գիտենա որ իրենց մեղքերը ներված են թէ ոչ։

Արդյոք՞ այս երեկո մի կորած մարդ կամ կին ունենք մեր մեջ։ Կորած մի անձ! Արդոյք՞ քեզ կորած ես զգում։ Շատ ուրախ եմ որ այդպես ես զգում։ Որովհետեւ մեղքերի թողություն կա, թողություն կա – Հիսուս Քրիստոսի Արյան միջոցով։ Ոհ մեղավոր, նայի! Արդյոք՞ տեսնում ես Հիսուսին Գեթսեմանի Պարտեզում երբ արյան կաթիլներ էր քրտնում քեզ համար։ Արդյոք՞ տեսնում ես Հիսուսին որ Խաչի վրա կախված է քեզ համար։ Նա գամվեց քեզ համար։ Ոհ, եթե այս երեկո ես կարող լինէի խաչի վրա գամվէի քեզ համար, գիտեմ դու իմ ոտքերին կ՛ընկնէիր և համբուրելով ու ողբալով կ՛գոչես որ ես քեզ hամար մեռա։ Բայց, կորած մեղավոր, Հիսուս մեռավ քեզ համար – քեզ համար! Եւ քանի որ Նա Իր արյունը թափեց քեզ համար, դու չես կորցվելու եթե Նրան դիմես ու վստահես Նրան։ Արդյոք՞ դու մեղավոր ես։ Արդյոք՞ մեղքի համար դատապարտված չես զգում քեզ որովհետեւ լրիվորեն չես վստահում Քրիստոսին։ Ես իշխանություն ունեմ քեզ քարոզելու։ Վստահի Հիսուսին և չես կորչելու! Հիսուսին, Իրեն վստահի, ոչ թե որովհետեւ մեռավ քեզ համար։ Բայց միայն Իրեն Հիսուս Քրիստոսին վստահի։

Արդյոք՞ կարծում ես որ մեղավոր չես և ներվելու մեղքեր չունես։ Այդ դեպքում Քրիստոս չունեմ քեզ քարոզելու։ Նա չեկավ բարի մարդկանց փրկելու; այլ մեղավորին։ Արդյոք՞ մեղավոր ես։ Զգում ես՞ քո մեղավոր լինելը։ Արդոյք՞ կորած ես և ընդունում ես քո մեղավոր լինելը։ Մեղավոր! Եթե Հիսուս այս երեկո մարմնով այստեղ լիներ, Իր ծակված արյունոտ ձեռքերը դեպ քեզ երկարացնելով ասելով, “Ով մեղավոր, ես մեռա քեզ համար։ Արդյոք՞ ինձ վստահելու ես։” Նա մարմնով այստեղ չէ, բայց հոգով ներկա է և իմ միջոցով քեզ Իր պատգամն է հաղորդում։ Արդյոք՞ Իրեն կ՛հավատաս։ “Ոհ!” բայց դու ասելու ես, “Ես մի վատ մեղավոր եմ!” “Ոհ!” Հիսուս կասե,, “հենց դրա համար ես քեզ համար մեռա, որովհետեւ դու մեղավոր ես։” “Բայց,” դու ասում ես, “Ես գործեր և մտքեր եմ ունեցել որ ամաչում եմ դրանցից։” Հիսուս կ՛ասե, “Դրանք բոլորը ներված են, մաքրված այն արյունով որ թափվեց իմ ձեռքերից, ոտքերից և կողքից։ Միայն ինձ վստահի; դա իմ միակ խնդրանքս է։” Վստահի Հիսուս Քրիստոսին Իրեն։

Բայց մեկը կասե, ‘’Ես Փրկիչ պետք չունեմ։” Այն ժամանակ ես ուրիշ բան չունեմ քեզ ասելու, բացի այս – “Բարկություն է գալու! Բարկություն է գալու!” Դատաստան է գալու քեզ համար! Արդյոք՞ Զգում ես որ մեղավոր ես։ Արդյոք՞ քո մեղքերը ատում, և ցանկանում ես հեռանաս և Քրիստոսին գալ։ Այն ժամանակ կարող եմ քեզ ասել որ Քրիստոս մեռավ քեզ համար։ Հավատա Քրիստոսին! Վստահի Նրան! Վստահի Իրեն Հիսուս Քրիստոսին։

Երբ Սպրջընը մի քաղաք էր գնում քարոզելու, մի երիտասարդ նրան մի նամակ գրեց։ Նա գրել էր, “Պարոն, երբ գաս, խնդրում եմ մի պատգամ քարոզի որ համակերպվի իմ վիճակին։ Լսել եմ որ մենք այնպես պիտի մտածենք թե մենք ամենա չար մարդիկն ենք աշխարհում, եթե ոչ չենք փրկվելու։ Փորձեցի մտածել որ ես չար եմ, բայց չկարողացա։ Ես ուզում եմ փրկվել, բայց չգիտեմ ինչպես բավականին ապաշխարել։ Սպրջընը ասաց, “Եթե հանդիպելու լինեմ նրան երբ գնամ քարոզելու, նրան ասելու եմ, Աստված պետք չունի քեզ ամենա չար անձը տեսնել աշխարհի վրա, որովհետու պարզ է որ քեզանից ավելի չար մարդիկ կան աշխարհում։ Կան մարդիկ որ ավելի չար են մյուսներից։

Աստծո պահանջը քեզանից սա է, որ այսպես ասես ‘Ես իմ մասին ավելի շատ տեղյակ եմ քան ուրիշները։ Նրանց մասին շատ բան չգիտեմ։ Բայց իմ մասին այս եմ տեսնում, հատկապես սրտիս մասին, գիտեմ որ շատ մարդիկ ինձանից ավելի վատ են կարող լինել։ Կարելի է ավելի վատ բաներ անեն, բայց ես ավելի շատ պատգամներ եմ լսել, ավելի շատ զգուշացում եմ ստացել, հետեվաբար ավելի մեղավոր եմ նրանցից։’ Ես կ՛ուզեմ որ դու գաս հենց Իրեն Քրիստոսի մոտ, և ասես, ‘Տեր, մեղք գործեցի։’ Քո գործը նա է որ ասես, ‘Տեր Հիսուս, ինձ մեղավորիս ողորմի։’ Միայն դա։ Արդյոք՞ քեզ կորած ես տեսնում։ Դարձյալ եմ ասում, ՛՛Եկ Հիսուսին,։ Նա քո բոլոր մեղքերը Իր թանկագին Արյունով լվացելու է։”

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

Այս պատգամի վերջում կասեմ թե այս վայրում չկա մի կորած մեղավոր որ չ՛գիտի կորած է, և չկարողանա ներում գտնել, “ցնծա հույսով և Աստծո փառքով։” Թէեւ քո մեղքերը դժոխքի պես սև լինի, այս գիշեր կարող է երկնայի սպիտակ լինի։ Հիսուսին նույն պահին հավատալով, մեղավորը փրկվում է։ Թող այս երգը քո սրտի և կյանքի մեջ իրականություն դառնա։

Ինչպես որ կամ, առանց մի խնդրանք
   Քո Արյունը թափեց իմ համար;
Եւ ինձ թող տվիր Քո մոտ գալ,
   Ոհ Աստծո Գառը, կուգամ! Կուգամ!
(“Just As I Am” by Charlotte Elliott, 1789-1871)

Եկ այս առաջի երկու շարքում։ Խոստովանի քո մեղքերը Աստծուն։ Ապա վստահի Հիսուսին, եկ Հիսուսին, լվացվի քո մեղքերից Հիսուսի թանկագին Արյունով։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“There Is a Fountain” (by William Cowper, 1731-1800; to the tune of “Amazing Grace”)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՐՅՈՒՆՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԱՐՅՈՒՆ

WITH OR WITHOUT BLOOD

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում։ (Եբրայեցիս 9:22)

I.   Առաջին, մտածի ինչ էր պատահելու քեզ եթե Քրիստոս Իր
Արյունը թափած չ՛լիներ,Մատթեոս 23:33; Մարկոս 9:43;
Ղուկաս 16:24; Երգ Երգոց 12:14; Առակաց 15:3; Սաղմոս 51:3;
Երեմիա 17:9, 10

II.  Երկրորդ, մտածի ինչ էր լինելու է պատահելու եթե Քրիստոս Իր
Արյունը քեզ համար թափի։ Հայտնություն 5:9; Գործք Առաքելոց 20:28