Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀՐԱՎԵՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԻՆԵԼՈՒ!

DARE TO BE A FIGHTING CHRISTIAN!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական
Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Դեկտեմբեր 10, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 10, 2017


Այս վերջերը մի հետաքրքիր հոդված կարդացի World Magazine-ում։ Դա Չինացի աշակերտների մասին էր թէ ինչպես Ամերիկայում ուսանելու ընթացքում Քրիստոնյա են դառնում և երբ վերադառնում են Չինաստան, տնական եկեղեցիներում տեղ չեն գտնում։ Մի աղջիկ որ Քրիստոնյա էր դարձել և վերադարձել էր Չինաստան, բացատրում է այդ դժվարությունը։ Նա գրել էր, “Մի տնային եկեղեցու այցելության գնացի։ Բայց շատ դժվար էր նրանց հետ իմ փորձառությունը բաժնեկցելու։ Նրանք չէին կարողանում կապ ստեղծել։ Ինձ շատ մենակ և ծանրաբեռնված էի զգում։” Այդ հոդվածը շարունակում էր որ այդ փորձառությունը տիպիկ է։ Շատեր երբ Ամերիկայում ավետարանիչ են դառնում անպատրաստ են թե ինչ է լինելու իրենց տնային եկեղեցիներում – ընտանիքի ճնշումը, աշխատանքային ժամերը, և արմատապես տարբեր եկեղեցու մշակույթի են հանդիպելու։ “Այդ աշակերտներից մոտ 80 տոկոսը երկու տարիներից հետո դադարում են եկեղեցի հաճախելու։” (World Magazine, September 30, 2017, p. 48)։ “Նրանց ակնկալությունը ջախջախվում է երբ Չինական եկեղեցու մեջ ոտք են դնում – որոշ եկեղեցիներ զովացնելու հարմարություն չունեն կամ մինչեւիսկ եկեղեցու շենք չունեն – և ոչ ոք նրանց կարիքներին հոգ չէ տանում։”

Հաճախ Չինացի հովիվները տեսնում են որ այս վերադարձած երիտասարդները բողոքում են եկեղեցու երեցների դեմ։ Նրանք ուզում են որ Չինական տնային եկեղեցիները ավելի նմանվեն իրենց հաճախաց Միացիյալ Նահանգների եկեղեցիներին։

Սա ինձ համար շատ հետաքրքիր է, որովհետեւ մենք շատ մեծ հարգանք ունենք Չինական տնային եկեղեցիների հանդեպ։ Նրանք Կոմոնիստական տարիների հալածանքներին դիմացել են։ Նաև ճշմարիտ վերանորոգություն է տեղի ունենում այս տնական եկեղեցիներում։ Մեզ թվում է թե մեր եկեղեցու Ամերիկացի դարձաց երեխաները կ՛սիրեն լուրջ և վերստին ծնված Չինացի երեխաների հետ լինեն տնային եկեղեցիներում! Բայց ոչ, Ամերիկացի դարձած ավետարանիչները “չեն կարող կապ ստեղծել” հոգեվորապես զորավոր Չինացի երեխաների հետ! “Երկու տարիներ հետո մոտ 80 տոկոս այս Ամերիկացի դարձած ավետարանիչները դադարում են եկեղեցի գնալուց!”

Ինչու՞։ Առանց զովացուցիչ! Խեղճ երեխա! Առանց գեղեցիկ եկեղեցու շենք! Խեղճ, խեղճ երեխա! Ոչ ոք նրանց կարիքներին հոգ չտարավ! Ոհ! Ոհ! Խեղճ երեխաներ! Մենք ուզում ենք ամեն բան մեզ տրվի – Ամերիկայի ավետարանիչների պես! Մենք բողոքում ենք! Եկեղեցու առաջնորդների ինշխանությանը մարտահրավերին ենք կանչում – ճիշտ շփացած Ամերիկացի ավետարանիչների պես! Մենք լուրջ աղոթքի ժողովներով հետաքրքրված չենք! Ինչու՞ նրանք պիտի այդքան աղոթեն – և այդքան բարձր! Ինչու՞ նրանք պիտի այդքան բարձր և զորավոր քարոզեն։ Ինչու՞ նրանք չեն կարող մեզ քաղցր Սուրբ Գրքի սերտողություններից բերել ինչպես Ամերիկայում են բերում։

Ինչն՞ է սխալ Ամերիկայում դաստիարակված Չինացի ավետարանիչների հետ։ World Magazine-ում գրված սխալը սա է Ամերիկացի դարձած ավետարանիչները երբ վերադառնում են Չինասան – 10-ից 8-ը չեն կարող Ավետարանը պարզորեն բացատրեն! 10-ից 8-ը Ավետարանը չգիտեն! Նրանք Ամերիկայի ավետարանչական եկեղեցիներում դարձի չեն եկել! Դա իսկական սխալն է այս Ամերիկացի դարձած ավետարանչակաների հետ։ 10-ից 8-ը պարզապես իսկական Քրիստոնյա չեն! Զարմանալի չէ որ նրանք իսկական Քրիստոնյաներին Չինական տնային եկեղեցիներում չեն սիրում! Երկրորդ, նրանք Աստծո հետ անձնական հաղորդակցության հետ չեն եղել, միայն իրենց եկեղեցու անդամների հետ։ Եթե եկեղեցի ես գնում միայն ընկերության համար, երկար չես դիմանալու! Եթե Հիսուս Քրիստոսի հետ իսկական հաղորդակցության մեջ չես, շուտ կամ ուշ եկեղեցին թողնելու ես! Երրորդ, նրանց չեն սովորեցրել որ եկեղեցում Աստծուն պիտի ծառայեն։ Նրանք ցանկություն ունեին իրենց կարիքներին մեկը հոգ տանի, քան իրենք ուրիշներին ծառայեն և մարդկանց Քրիստոսի համար շահեն!

Այս բոլորը ցույց է տալիս մի խղճուկ ձախողում, համարյա կատարյալ ձախողում, Ամերիկայի ավետարանիչների գործից, երիտասարդներին ճշմարտորեն ապաշխարության առաջնորդելու և Քրիստոսի համար աշխատելու! Մենք դա արդեն գիտեինք, այդպես չէ՞։ Ամերիկացի դարձած ավետարանիչները ասում են, “Ես հարուստ եմ և մեծացա, և ոչ մի բանի կարոտ չեմ․ բայց չ՛գիտես թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ ես ... Ուրեմն որովհետեւ գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը” (Հայտնություն 3:17, 16)։ Քրիստոս ասում է այս հպարտ, Ամերիկացի դարձածներին, “քեզ պիտի փսխեմ իմ բերանից!” (բառացիորեն)։ Եւ այս մեզ տանում է մեր չորս ընկերներին, Դանիել Գրքում։ Դանիել, Սեդրաք, Միսակ և Աբեդնակովին որ մոտ 2400 կիլոմետր հեռու էին իրենց տնից։ Այս երիտասարդները պատանիներ էին, տնից հեռու, մի Բաբիլոնիյան հեթանոս քաղաքում։ Արդյոք՞ նրանք նմանվում են այս տկար նոր-ավետարանիչների որ Չինաստան են վերադարձել։

Այս չորս երիտասարդները միայն Եբրայեցի տղաները չէին որ գերության էին տարվել։ Բացեք Դանիել 1:3։ Խնդրեմ ոտքի վրա կանգնեք երբ ես կարդում եմ այս համարը։

“Եւ թագավորն ասեց իր ներքնապետ Ասփանեզին, որ բերե Իսրաելի որդկանցից և թագավորական սերունդից ու իշխանազուններից [ուրիշներ նաև շատ կային]։” (Դանիել 1:3)

Ապա լսեք համար 6-ը։

“Եւ նրանցում կային Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։” (Դանիել 1:6)

Խնդրեմ նստել։ Այս համարները ցույց են տալիս որ նրանց մեջ ուրիշ Իսրայելացի երիտասարդներ էլ որ ստրկության էին տարվել կային։ Բայց այս երիտասարդները ամենալավն էին։ Նրանք երեք տարի պիտի կրթվէին, խելացի խորհրդատուներ լինելու Նաբոգոդոնոսոր թագավորի համար։ Դանիելը նրանցից մեկն էր և մյուս երեքը Սեդրաք, Միսակ և Աբեդնակովն էին։ Նրանք բոլորն էլ պայծառամիտ երիտասարդներ էին, գիտելիքների, գիտության, և լեզուների մեջ առաջադեմ։

Բայց մի ուրիշ բան կար այդ չորս տղաների մասին որ տարբեր էր։ Նրանք չուզեցին թագավորի կերակուրներից ուտել և նրա գինուց խմել։ Նրանք ուզեցին Մովսեսի օրենքը պահել ուտելու և խմելու մասին։ Նրանց որոշումը կարող էր իրենց մահվան պատճառը լիներ։ Շատ դժվարին որոշում էր մի հեթանոս արքունիքում։ Նայեք համար 8-ին։ Գրված է, “Դանիելը որոշեց իր սրտումը որ իրան չպղծե թագավորի կերակուրովը և նրա խմած գինիովը։” Մյուս երեքն էլ նույնը խորհեցին։ Աստծո համար դժվարին որոշում կատարեցին։ Տեսնում էք, միայն թագավորի ծառաները չէին որ նրանց կրթում էին։ Աստված Ինքը նրանց սովորեցնում էր որ Իր համար կանգնեն և չամաչեն։ Արդյոք՞ քո գլուխը խոնարհեցնում ես և կերակուրի համար շնորհակալություն ես հայտնում ամեն անգամ ուտելուց առաջ։ Արդյոք՞ դա շարունակում ես երբ ոչ Քրիստոնյաների ներկայության մեջ ես։ Արդյոք՞ ճաշարանում ամբոխի ներկայության մեջ աղոթում ես։ Ծննդյան գիշեր, եկեղեցում ես՞ լինելու ճաշկերույթի ժամանակ, կամ բացակա ես լինելու մի մեղսալի տեղ գնալով։ Նոր Տարի գիշեր մեզ հետ ես՞ անցկացնելու կամ մի հեթանոսական խնջույքի ես գնալու։ Հավատք և քաջություն է ուզում որպեսզի այդ տղաների նման կանգնել! Այս երգի մեջ մի բառ փոխել եմ։

Դանիել մը եղիր,
   Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
   Դուն ամենեվին!

Ոտքի վրա երգենք!

Դանիել մը եղիր,
   Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
   Դուն ամենեվին!

Խնդրեմ նստեք։

Այդ չորս տղաները Ամերիկացի դարձած Չինացիների պես չէին որ սպասելիք ունեն Չինաստանի բարի եկեղեցիները Ամերիկայի ավետարանական եկեղեցիների պես փափուկ և համակերպվող լինեն։ Ոչ! Ոչ! Այս տղաները հնազանդվեցին Աստծուն չնայելով թէ արդյոք մեկին դյուր է գալիս կամ ոչ! Այս տեսակ անձինքին է Աստված հարգում! Նա հարգեց նրանց և նույնպես Նա հարգելու է քեզ եթե այս տղաների պես լուրջ լինես!

Ապա այս տղաները մի ուրիշ քննությունից պիտի անցնէին։ Առաջին քննությունից, չուտելով պղծված կերակուրով, անցան։ Ապա Աստված նրանց մի ուրիշ քննությունից անցկացրեց – աղոթքի քննությունից։ Թագավորը մի երազ տեսավ և ուզեց նրա իմաստն իմանալ։ Բայց իր հմայողներին չասեց իր երազի պարունակությունը։ Նա պահանջեց նրանցից որ նախքան իր ասելը, նրանք իր համար իմաստը մեկնաբանեն։ Եթե չկարողանային, իրենց սպանելու էր։ Թագավորը ասաց, “Երազն ու նրա մեկնությունը իմացրեք ինձ” (2:6)։ Մոգերը ասացին ոչ մի մարդ արարած չէ կարող դա մեկնաբանել։ Սա թագավորին շատ բարկացրեց և հրամայեց Բաբիլոնի բոլոր մոգերին սպանել։ Հրամանագիրը դուրս ելավ և նրանք Դանիելին և իր ընկերներին փորձեցին սպանել բոլոր հմայողների հետ։ Դանիելը թագավորի մոտ գնաց և ավելի ժամ խնդրեց և ասեց նա իր պատասխանը տալու էր։ Ինչ՞ արավ Դանիելը։ Նա գնաց իր ընկերների Սեդրաք, Միսակ և Աբեդնակովի մոտ և այս չորսը միասին աղոթքի ժողով կազմեցին։ Նրանք ինձ հիշեցնում են Ջանին, Ջաքին, Նոաին և Ահարոնին որ հավաքվում են հանդիպելու աղոթքի համար։ Նրանք Երկնքի Աստծուց ողորմություն են խնդրում։ Նրանք աղոթեցին Աստծուն որպեսզի երազի գաղտնիքը իրենց հայտնի։ Կարդացեք Դանիել 2:19-ը, “Այն ժամանակ գիշերվա տեսիլքում հայտնվեցավ Դանիելին այն գաղտնիքը և Դանիելը օրհնեց երկնից Աստծուն։” Նաև կարդացեք Դանիել 2:23։ Դանիելը ասաց, “Քեզ, ով իմ հայրերի Աստված, օրհնում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվիր ինձ և հիմա ինձ ցույց տվիր ինչ որ խնդրել էինք քեզանից որ թագավորի բանը մեզ իմացրիր։” Թագավորը ասաց, “Կարող՞ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը։” Դանիելը ասաց, “Այդ գաղտնիքը որ թագավորը պահանջում է, չեն կարող իմաստունները իմացնել․ ‘Բայց կա Աստված երկնքումը՛ գաղտնիքներ հայտնող, ’... Քո երազը և գլխիդ տեսիլքը քո անկողնի վրա սա է։” Ապա Դանիելը և իր ընկերները թագավորին իր երազի գաղտնիքը բացատրեցին։ Այժմ կարդացեք համար 47-ը, “Թագավորը պատասխանեց Դանիելին և ասեց․ Հիրավի որ ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների Տերը և գաղտնիքներ հայտնողը։” Այնուհետեւ թագավորը Դանիելին մեծացրեց և նրան իշխան դրավ Բաբիլոնի բոլոր գավառի վրա՛ և Բաբիլոնի բոլոր իմաստունների վրա գլխավոր իշխան։ Սեդրաք, Միսաք և Աբեդնակովը նաև բարձր պաշտոններ ստացան, բայց այս երիտասարդը, Դանիելը դարձավ բոլոր Բաբիլոնի թագավորության վարչապետը!

Տղերքը, Աստծո առաջին քննությունից անցան, մերժելով թագավորի կերակուրը և գինին։ Նրանք Աստծուն առաջի տեղը դրեցին և քննությունը հաջողությունով անցկացրին!

Տղաները երկրորդ քննությունն էլ անցան։ Նրանք միասին աղոթեցին որ Աստված թագավորի երազի մեկնությունը իրենց հայտնի։ Նրանք Աստծո վրա աղոթքով հիմնվեցին և այս երկրորդ քննությունն էլ հաջողությունով անցան!

Որոշեցի ժամանակ հատկացնել այս ձեզ ցույց տալ, որովետեւ շատ կարեվոր է։ Հաճախ մտածում ենք մի թռիչքով կարելի է շատ զորավոր Քրիստոնյա լինենք։ Բայց “թռիչքով” չենք կարող Աստծո զորությունը ստանալ; Այլ պիտի դրամնում աճես։ Նախ փրկվում ես և ապա աճում ես! Հիսուս ասաց,

“Քիչ բանի մեջ հաւատարիմը, շատ բանի մեջ էլ հավատարիմ է․ և քիչ բանի մեջ անիրավը, շատ բանի մեջ էլ անիրավ է։” (Ղուկաս 16:10)

Եթե դու փոքր բաների մեջ հավատարիմ լինես, օրինակ Ծննդյան Տոնում և Նոր Տարի գիշեր եկեղեցում լինես, այն ժամանակ, ավելի մեծ բաների մեջ հավատարիմ կ՛լինես!

Այս տղաները իրենց ուտելիքի մեջ հավատարիմ մնացին։ Նրանք քննությունը անցան։ Աղոթքի մեջ էլ հավատարիմ մնացին և այդ քննությունից էլ անցան։

Ապագայում ավելի մեծ քննություն ունեցան։ Արդյոք՞ կ՛խոնարհվէին և կ՛պաշտէին թագավորի ոսկյա կուռքին, կամ վտանգը կ՛ընդունէին կենդանի վառվել կրակի հնոցի մեջ։ Նրանք ավելի փոքր քննությունները անցել էին ուրեմն կարող էին քաջությամբ ասել,

“Ահա մեր Աստվածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը, և քո ձեռքիցն էլ, ով թագավոր” (Դանիել 3:17)

Նրանք սովորեցին որ փոքր քննություններից անցնելով Աստված իրենց մեծ փորձանքից, կրակոտ հնոցից էլ ազատելու!

Լուրջ աղոթքով նրանք մահից փրկվեցին, թագավորի միջոցով։ Հետո, երբ թագավորը սպառեց Դանիելին առյուծների գուբը նետելու, Դանիելը ապահոված էր, Աստված Իր հրեշտակը ուղարկեց և առյուծների բերանը փակեց! Հիսուս կրակով հնոցի մեջ էր և փրկեց նրանց։ Հիսուսն էր այդ հրեշտակը։ Հիսուսն էր առյուծների գուբի մեջ երբ Դանիելին նետեցին այնտեղ։ Նա հավատք ուներ կանգնելու չարի դեմ։ Սուրբ Գիրքը ասում է, “Պատրաստվի հանդիպելու քո Աստծուն։” Եթե պատրաստ չես, դու հաղթվելու ես չարից և Տիրոջը ուրանալու ես!

Հիմա պիտի սովորեք կանգնել և հաշվի առնվել։ Ինչպես Դանիելը արավ։ Եթե հույս ունեք փախչելու կրակից այդպես պիտի անեք!

Այդ պատճառով հիմա պիտի սովորեք! Ոչ հետո, այլ հիմա! Դուք անմիջապես հավատքի մեծ անձ չեք դառնալու! Ոչ! Վարժություն է պետք! Լսեք Դկ․ Չանին թե ինչ է ասել իմ կնոջ Տիկ․ Հայմերզի մասին։ Նա ասաց, “Տիկ․ Հայմերզը մի գիշերով աչքառու Քրիստոնյա չդարձավ։ Նա տարիներ հավատարմությամբ Տիրոջը ծառայելով հասունացավ։ Նա երիտասարդ ժամանակվանից եկեղեցում ծառայել է, չխնայելով ոչ մի բան։ Աստված նրան մեծապես օգտագործել է։” Նա 16 տարեկանից լավագույն կերպով եկեղեցում ծառայել է։ Այժմ, տարիներ հետո, հավատքի մի հսկա է դարձել։ Եթե հիմա հավատարիմ և լուրջ չես քո փոքր աշխատանքների մեջ, հանկարծակի մի մեծ հոգի շահող և աղոթքի մարտիկ չես դառնալու։

Դանիելի և իր երեք ընկերների համար հեշտ ճանապարհ չկար – և քեզ համար էլ հեշտ ճանապարհ չկա։ Հիմա սկսի լրջորեն և նախանձախնդրորեն ձգտել Քրիստոսին ունենալ քեզ մեջ։ Եթե սկզբում ծույլ լինես, ապագայում երբեք մեծ Քրիստոնյա չես լինելու։ Բոլոր զորությունով ձգտում ունեցիր Քրիստոսի մեջ լինես։ Մեկը ասաց, “Լավ սկսելը գործի կատարման կեսն է։” Տիկ․ Հայմերզը մեղքից երես դարձրեց և վստահեց Հիսուսին երբ առաջին անգամ լսեց Ավետարանի լուրը! Նույնպես Դկ․ Ջուդիթ Քէյգընը, Դկ․ Քրայթըն Չանը, Տիկ․ Մելիսա Սանդըրզը, Պրն․ Բեն Գրիֆիթը։ Զարմանալի չէ որ նրանք հիմա զորավոր Քրիստոնյաներ են! Մի կին զարմանքով ինձ նայեց թե նրանք ինչպես այդքան արագ փրկվեցին։ Նա երկար տարիներ կորած է եղել։ նա հարցրեց։ “Ինչպես՞ նրանք կարող են այսքան արագ փրկվել։” Նրանք լուրջ էին և դու չէիր։ Այդպես! Եթե դու էլ անհոգ գտնվես և սկզբից ձգտում չունենաս արքայության մեջ մտնելու, միշտ մի տկար նոր-ավետարանիչ կմնաս, այս Չինացի երեխաների պես որ շփացել էին տկար, նոր ավետարանչական եկեղեցիների միջոցով։ Սուրբ Գիրքը ասում է, “Իսկ դու նեղություւները կրիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։” (Բ Տիմոթեոս 2:3) Դանիել մը եղիր! Երգի!

Դանիել մը եղիր,
Կ՛անգնե առանձին!
Նպատակեդ մի շեղիր!
Դուն ամենեվին!

Եթե պիտի թագավորեմ, պիտի պատերազմեմ;
   Տեր, ավելցուր քաջությունս!
Աշխատանքը կտանեմ, ցավը կքաշեմ,
   Քո Խոսքի հովանավորությամբ։
(“Am I a Soldier of the Cross?”, Dr. Isaac Watts, 1674-1748).

“Պատերազմի հավատքի բարի պատերազմը, և բռնի հավիտենական կյանքը!” (Ա Տիմոթեոս 6:12)

Ծույլ նոր-ավետարանիչները երբեք լավ եկեղեցու անդամներ չեն լինում! Նրանք չեն հավատում որ իրենց տկար նոր-ավետարանչությունը սխալ է! Այդ պատճառով է որ նոր-ավետարանիչները հազվադեպ են փրկվում և նրանք երբեք առաջին անգամ լսելով Ավետարանը, չեն փրկվում։ Պիտի տարիներ նրանց հետ պատերազմես մինչև նրանք ընդունեն թե իրենց կրոնը սխալ է։ Այդ պատճառով է որ նրանք երբեք լավ եկեղեցու անդամ չեն լինելու! Երբեք! Երբեք! Եթե դու շատ ծույլ ես պատերազմելու Քրիստոսի համար, երբեք չես կարողանա քո Քրիստոյնեական կյանքում որևէ արժեքավոր բանի համար պատերազմես! Արդեոք՞ խոսում եմ փրկություն ունենալ, գործերի միջոցով։ Ոչ, այդպես չէ։ Խոսում եմ փրկությունը շնորհի միջոցով, այն շնորհը որ քեզ օգնում է պատերազմել և անցնել քո բոլոր կասկածներից և վախերից։ Խոսում եմ այն հավատքի մասին որ պատերազմում է Քրիստոսի համար և ապա շարունակում է պատերազմել Քրիստոսի եկեղեցու համար։ Դկ․ Ր․Ա․ Թորին մի պատգամ ունի այս խորագրով – “Պատերազմող Քրիստոնյաներ են Պետք!” Նրանցից մեկը եղիր, սկզբից! Եթե ծույլ ես Քրիստոնյա դառնալու համար – Լրիվ կյանքում ծույլ ես լինելու! “Պատերազմող Քրիստոնյաներ են Պետք!” Այդ միակ տեսակն է որ մենք այստեղ Մկրտչական Եկեղեցում ունենեք։ Եթե դու ծույլ Քրիստոնեություն ես ուզում, գնա մի ուրիշ եկեղեցի! Բազում տկար նոր-ավետարանչական եկեղեցիներ կան! Այնտեղ գնա! Այնտեղ գնա! Դուրս ելի և այնտեղ գնա!

Բայց սպասի! Դեռ չեմ վերջացրել! Ես իսկականից չեմ ուզում որ դու գնաս։ Կուզեմ մնաս և փրկվես! ՀԻՄԱ ԻՆՁ ԼՍԻ ՈՒՇԻ ՈՒՇՈՎ։ ԱՅՍ ՊԱՏԳԱՄԻ ԱՄԵՆԱ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆ Է ԵԹԵ ՓՐԿՎԱԾ ՉԵՍ։ ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ԹԵ ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՔԵԶ ԱՍԵԼ ՀԻՄԱ։ ԱՅՆՊԵՍ ԼՍԻՐ ԿԱՐԾԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԵՍ ԼՍԵԼ!

Թագավորը այդ երեք տղաներին կրակոտ հնոցի մեջ գցեց։ Նրանք իրենց հույսը կորցրել էին։ Արդյոք՞ դու էլ հիմա այդպես չես զգում։ Դու մի հուսահատ վիճակի մեջ ես գտնվում։ Քեզ չես կարող փրկել։ Իրականում, փրկության բոլոր հույսը կորցրել ես։ Կասես, “Ես չեմ կարող Դկ․ Չանի, կամ Պրն Գրիֆիթի կամ Ջուդի Քէյգընի կամ Տիկ․ Հայմերզի նման լինել։” Դու անհույս ես զգում քեզ։ Գիտես, դժոխքում վառվելու ես և քեզ փրկելու համար ոչինչ չես կարող անել! Բայց, սպասիր! Երբ թագավորը նայեց հնոցի կրակին միայն երեք տղաներին չտեսավ։ Նա չորս մարդիկ տեսավ։ “Ահա ես չորս մարդ եմ տեսնում՛արձակված ման են գալիս կրակի մեջը․ և վնաս չկա նրանց վրա. և չորրորդի կերպարանքը աստվածների որդի է նման։ ” (Դանիել 3:25) Սպրջընը ճիշտ ասաց։ Չորրորդ մարդը կրակում Հիսուսն էր – Աստծո մարմին չառած Որդին։ Հիսուս այնտեղում նրանց հետ էր։ Հիսուս այնտեղ էր տղաներին փրկելու կրակից! Սուրբ Գիրքը ասում է “կրակը չէր տիրել” վառելու նրանց (Դանիել 3:27)։ Հիսուս նրանց հետ էր և Հիսուս նրանց կրակից և դժոխքից ազատեց։

Իմ սիրելի ընկեր, Հիսուս քեզ էլ է փրկելու։ Նա քեզ սիրում է և կարեկցություն ունի քեզ հանդեպ։ Կարևոր չէ ինչքան փոքր է քո հավատքը, Հիսուս շատ զորավոր է քո կողմն է! Սուրբ Գիրքը այսպես կասե! “Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորը փրկելու։” (Ա Տիմոթեոս 1:15)

Կարևոր չէ ինչքան անհույս ես զգում քեզ հիմա։ Իրականում, ինչքան ավելի շատ անհույս լինես այդքան ավելի լավ ես զգալու քեզ! Ինչու՞։ Որովհետեւ դա նշանակում է կարելի է որ թույլ տաս Հիսուս փրկության բոլոր գործը կատարի։ Դու չես կարող ինքդ քեզ փրկել։ Գիտես որ չես կարող։ Գիտես անկարող ես։ Շատ բարի! Թույլ տուր Հիսուսը լինի չորրորդ մարդը քո հնոցում։ Թույլ տուր Նա քեզ փրկե։

Դու ասում ես, “Իմ հավատքը տկար է։” Գիտեմ։ Բայց ամենայն դեպքում Հիսուս քեզ փրկելու է։ Հիսուս ինձ փրկեց երբ ես իմ բոլոր հույսը կորցրել էի փրկվելու։ Նա եկավ ինձ մոտ և փրկեց ինձ կասկածի և վախի հնոցից։ Հիսուս մեռավ Խաչի վրա քեզ փրկելու։ Հիսուս հարություն առավ մեռելներից քեզ փրկելու։ Հիսուս այս գիշեր այստեղ է քեզ համար։ Նա կիջնի քեզ մոտ քո վախի և կասկածի հնոցի մեջ։ Նա քեզ խաղաղություն և հույս է տալու։ Գիտեմ չես հավատում։ Բայց Իրեն դիմի, Նա քեզ համար ներկա է այստեղ։ Քեզ մի նայիր։ Իրեն նայի։ Իրեն քո փոքր հավատքով վստահի։ Մեծ հավատք պետք չունես! Մի քիչ վստահություն։ Նա այստեղ հնոցի մեջ քեզ հետ է։ Վստահի իրեն մի քիչ և ամեն բան լավ կ՛լինի։ Մինչեւիսկ պետք չունես դրան հավատաս։ Հավատա ինձ։ Գիտեմ Նա քեզ կփրկի։ Թույլ տուր իմ հավատքը քեզ օգնի։ Թույլ տուր օգնեմ քեզ վստահելու Հիսուսին և ամեն բան լավ կ՛լինի։ Դկ․ Հայմերզը հավատում է Հիսուս ինձ կփրկի, ուրեմն ես կ՛վստահեմ հովիվին և Հիսուսին էլ!” “Միայն Նրան վստահի, միայն Նրան վստահի, միայն Նրան վստահի հիմա։ Նա քեզ կ՛փրկե, Նա քեզ կ՛փրկե, Նա քեզ կ՛փրկե հիմա։” “Բայց,” դու կ՛ասես, “Նա անցյալում չ՛փրկեց։” Այդպես կարելի է թվա քեզ, բայց հիմա Նա քեզ փրկելու է։

Եկեք, բոլոր մեղքով ճնշվածներ։ Տիրոջմով ողորմություն կա,
Նա անպայման ձեղ խաղաղություն կ՛տա երբ վստահես Իր Խոսքին։
Միայն Նրան վստահի, միայն Նրան վստահի, միայն Նրան վստահի,
Նա քեզ կ՛փրկե, Նա քեզ կ՛փրկե, Նա քեզ կ՛փրկե հիմա։
   (“Only Trust Him,” John H. Stockton, 1813-1877).

Քո տկար նոր-ավետարանական կրոնից հետ դարձի։ Հետ դարձի հիմա! Վստահի Հիսուսին և Նրա միջոցով փրկվի մեղքից – այն Արյունով որ Նա Խաչի վրա թափեց!


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Dare to Be Like Daniel” (by Philip P. Bliss, 1838-1876; altered by Dr. Hymers).