Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՑ ԽՆԴՐԵԼ – ՄԻ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ!

ASKING BREAD FOR SINNERS – A NEW THOUGHT!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան Ապրիլ 22,2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, April 23, 2017


Մի պահ առաջ Ջան Սամուէլ Քէյգընը կարդաց Ղուկաս 11:5-13 համարը։ Բայց կուզեմ դուք բացեք և կարդալ։ Դա ՛՛Թախանձով Ձանձրացնող Ըների՛՛ առակն է։ Կուզեմ այս գիշեր մի քանի կարեւոր կետեր մեջ բերում անել այս համարից։

Առաջին, երեք անձինքներ կան այս առակի մեջ։

“Եւ նորանց ասեց, ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենա, և կես գիշերին նորա մոտ գնա, և նորան ասե, Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր․ Որովհետեւ իմ բարեկամն ինձ մոտ եկավ ճանապարհիցը, և ես բան չ՛ունիմ որ նորա առաջին դնեմ։” (Ղուկաս 11:5-6)

Առաջի ՛՛բարեկամը՛՛ նա է որ առատ հաց ունի։ Նա Հայր Աստվածն է։ Երկրորդ բարեկամը այն մարդն է որ հաց է խնդրում։ Նա այն Քրիստոնեան է որ հաց պետք ունի։ Երրորդ բարեկամը այն մարդն է որ եկել է Քրիստոնեայի մոտ։ Նա կորած մարդ է, մի մարդ որ փրկության պետք ունի։ Այս այն անձն է որ հաց պետք ունի։ Ես և դու որ ճշմարիտ Քրիստոնեաններն ենք Աստծո և կորած մարդկանց միջեւ կանգնածներն ենք։ Իսկ ին՞չ է ՛՛հացի՛՛ իմաստը այս համարում։ Նախկինում մեզանից ոմանք կարծում էինք որ հաց նշանակում է Սուրբ Հոգին։ Բայց հիմա մտածում եմ որ դա սխալ էր։ Ճիշտ է Սուրբ Հոգին տրվում է, իբրեւ մեր աղոթքների պատասխան, համար 13-ում,

“Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից։” (Ղուկաս 11:13).

Բայց հիմա ես համոզված եմ որ ՛՛հացը՛՛ Սուրբ Հոգին չէ։ Դկ․ Ջան․ Ր․Րայսը մանրամասորեն գրում է Ղուկաս Աւետարանի այս համարի մասին իր գրքում (Prayer: Asking and Receiving, Sword of the Lord, 1970, p. 70)։ ՛՛Հացի՛՛ մասին, Դկ․ Րայսը գրում է որ դա Քրիստոսն է։ ՛՛Նա Ինքը Հացն է՛՛ (Հովհաննես 6:35)։ Ես սխալ էի։ Քրիստոս ինքը Հացն է։ Նոր Կտակարանում սա շատ պարզ է բացատրում։ Համարեա մի ամբողջ գլուխ դրա մասին է խոսում որ Հիսուս ՛՛Կենաց Հացն է։՛՛ Լսենք թէ Հիսուս ինչ ասաց Հովհաննես վեցերրորդ գլխում։

“Որովհետեւ Աստծո հացը նա է՛ որ երկնքիցն է իջնում, և որ աշխարհքին կեանք է տալիս։” (Հովհաննես 6:33)

“Ես եմ կենաց հացը։” (Հովհաննես 6:35)

“Ես եմ կենաց հացը։” (Հովհաննես 6:48)

“Ես եմ կենդանի հացը։” (Հովհաննես 6:51)

“Ես եմ կենդանի հացը, որ երկնքիցն է իջել։” (Հովհաննես 6:51)

Ժամանակ առ ժամանակ մեզ ասվել է որ Հիսուս Ինքը ՛՛Կենաց Հացն՛՛ է։

Ապա ինչու Քրիստոնեաններ Ղուկաս 11:6-ից ասում են թէ “Իմ բարեկամը ․․․ ինձ մոտ եկավ, և ես բան չունիմ որ նորա առաջին դնեմ։՛՛ Որովհետեև մենք անկարող ենք նրանց ՛՛Կենաց Հաց՛՛ տալու որ ուտեն”! Մեր հոգի շահելու աշխատանքի և քարոզչությունների մեջ, մենք պարզապես կարողություն չունենք նրանց Կենաց Հացը տալու! Մենք Բարի Լուրը գիտենք, բայց զգում ենք որ զորություն չունենք, ուրեմն գիտենք որ, ՛՛Իմ բարեկամը ․․․ ինձ մոտ եկավ, և ես բան չունեմ որ նորա առաջին դնեմ։” (Ղուկաս 11:6)

Սա իմ խոստովանությունն է – “Ես բան չունիմ որ նորա առաջին դնեմ։՛՛ Սա այն զգացումն է որ բազում երիտասարդներ զգում են երբ մի Մկրտչական եկեղեցի են այցելում։ Նրանց հոգեւոր կարիքները չեն հագեցվում եկեղեցու կողմանե։ Այսօրվան Մկրտչական եկեղեցիներում, նրանք ՛՛բան չունեն նրանց առաջին դնելու բացի մի քանի ժամանակակից երգեր։՛՛ Ես նրանց չեմ հանդուրժում! Նրանք բոլորը նման են! Նրանք ՛՛փառաբանության երգեր՛՛ են – և նրանցում ոչ մի բան չկա որ մեղավորին հասկացնի որ Հիսուսին պետք ունի! Ես ոչինչ չունեմ նրանց առաջին դնելու! Ոչինչ! Ոչինչ! Ոչինչ, բացի մի հին ՛՛փառաբանության երգ! Ոչինչ! Ոչինչ! Ոչինչ բացի մի փոշու նման չոր, անկենդան, համար առ համար Սուրբ Գրքի բացատրություն։ Ոչինչ բացի մեռած ՛՛պաշտամունքի՛՛ երգեր, մի հոգնացուցիչ Սուրբ Գրքի սերտողություն։ Անցած գիշեր լսեցին! Ոչ մի ողջամիտ, նորմալ երիտասարդի չէ կարող դա օգնել։ Միայն կենդանի երգ երգողը Փալ Րէյդըրն երգն էր, ՛՛Նորեն Կենդանի։՛՛ Մենք այնքան հիպնոսացել էինք դարձել այդ կիսամեռ ժողովում որ ես պիտի բարձր ձայնով ամեն երգը երգէի արթուն մնալու համար! Զարմանալի չէ որ մեր եկեղեցինները չեն կարողանում երիտասարդներին աշխարհից հանեն! Զարմանալի չէ որ մենք 90% երիտասարդներին կորցնում ենք եկեղեցում։ Զարմանալի չէ որ նոյնը պատահեց ինձ երբ ես երիտասարդ էի։ Եկեղեցում ոչ մի բան չկար որ ինձ հրապուրիչ լիներ։ Մեռած, չոր և բորբոսնած էր։ Իմ առաջին եկեղեցում ոչ մի բան չկար որ ինձ հրապուրիչ լիներ։ Ամեն մի ժողովում միտքս շեղվում էր։ Շեղվում էր որովհետեւ Հիսուս այնտեղ չէր։ Այնպես էր թվում որ բոլոր ժողովները այնպես էր կազմակերպվել որ եկեղեցու կանանց հաճելի լիներ։ Նրանք ոչինչ չունէին իմ առջեւը դնելու! Նշմարեք Չարլզ Ստանլիին հեռուստատեսում, կամ Փալ Չափելին համացանցում։ Մեռած, չոր, ոչ հետաքրքիր առանց ներկայացնելու Հիսուս Քրիստոսին հայտնելու որ Նա պատասխանն է նրանց մեղքի, մենակության, և հաւիտենական ճակատագրի։ “Որովհետեւ իմ բարեկամն ինձ մոտ եկավ ճանապարհիցը, և ես բան չ՛ունիմ որ նորա առաջին դնեմ։՛՛ Ես եղել եմ Րիք Վարենի եկեղեցում։ Եղել եմ Առաջին Մկրտչական եկեղեցում Դալաս քաղաքում։ Եղել եմ մեր BBFI եկեղեցիններում! Նրանք այնքան սննկացած են որ չեն անդրադառնում ՛՛ոչինչ չունեն նրանց առջեւը դնելու համար։՛՛

Պատասխանը գտնվում է համար 9 և 10-ի մեջ։

“Եւ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք՛ և կտրվի ձեզ, որոնեցեք և կ՛գտնեք, դուռը թակեցեք՛ և կ՛բացվի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՛ առնում է, և ով որ որոնում է՛ գտնում է, և ով որ դուռը թակում է՛ բացվում է նորան։ Եւ ձեզանից ո՞ր հորիցն իր որդին հաց ուզե, մի՞թէ ձկան տեղ օձ կ՛տա նորան։ Եւ կամ ձու ուզե, մի՞թէ կարիճ կ՛տա նորան։ Արդ եթե դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից։” (Ղուկաս 11:9-13)

Հիսուս, համարը վերջացնում է մեզ ասելով խնդրեցեք, որոնեցեք և թակեք մինչեւ մեր Երկնավոր Հայրը ձեզ պարգեւի “Սուրբ Հոգին նրանց որ խնդրում են” (Ղուկաս 11:9)։ Շարունակեք խնդրել (Հունարենում այդ իմաստն է տալիս)։ Շարունակեք որոնել! Շարունակեք թակել! Շարունակեք խնդրել!

Տեսնում էք, մենք մեր ժողովներում Սուրբ Հոգուն պետք ունենք։ Մենք պիտի Սուրբ Հոգուն ունենանք եթէ ոչ Հիսուս մեզ համար կարեւոր չէ լինելու – և նաև Հիսուս մեր մեջ ներկա չի լինելու! Եւ ոչ ոք չի փրկվելու! Համար 8-ում Փրկիչը ասում է,

“Եթե վեր էլ չ՛կենա և նորան տա նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ՛կենա և կ՛տա նորան ինչ որ էլ պետք լինի։” (Ղուկաս 11:8)

՛՛Աներեսությունը՛՛ Հունարենում թարգմանվում է “հաստատակամ անամոթություն՛՛։ Հաստատակամ – նշանակում է մենք պիտի աղոթենք Սուրբ Հոգու զորության համար ամեն մի ժողովի համար։ ՛՛Մանանան՛՛ անապատում կ՛փչանար եթե Իսրաելացինները փորձէին մի գիշեր պահել։ Նոյնն է այսօր։ Աղոթքների ժողովը ՛՛կնեխվեն՛՛ եթե մենք ՛՛հաստատակամ անամոթությունով՛՛ չ՛աղոթենք ամեն մի ժողովի և աղոթքի ժողովից առաջ!

Մենք Հիսուսին մեր ժողովներից հանել ենք – Նոյն կերպով երբ Լավոդիկեայի եկեղեցինները Հայտնություն գրքում էին հանել։ Գաղճ էր։ Առանց կրակ! Ոչ մի աղմուկ! Ոչ մի եռանդուն երգեր! Ոչ քարոզչություն – միայն մեռած համար-առ-համար Սուրբ Գրքի բացատրում! Դու Սուրբ Հոգուն պետք չունես մի մեռած բացատրական քարոզ բերելու! Բացատրական քարոզները ուղեղի հետ են խոսում! Ավետարանական քարոզները սրտի հետ են խոսում! Սրտի հետ! Սրտի հետ! “Քանզի սրտով հավատում ենք փրկվելու համար” (Հռովմայեցիս 10:10)։ Սրտով – ոչ թէ ուղեղով! Ոչ միայն մտքով! Քրիստոս պիտի սրտի հետ խոսի եթէ ոչ, ոք չէ փրկվելու – կամ ոչ ոք չէ վերանորոգվելու – կամ ոչ ոք կենաց հացի համը չէ տեսնելու! Հիսուս մեր աւետարանական և Մկրտչական գաղջ ժողովներից դուրս է դրվել! Դուրս է դրվել! Դուրս է դրվել! Հիսուս ասաց, “Ես դռան հետեվը կանգնած, թակում եմ” (Հայտնություն 3:20)։ Ինչու՞ Նա եկեղեցուց դուրս է և դռան թակում է։ Որովհետեւ մենք ենք Իրեն դուրս հանել։ Եթէ ամեն ժողովների ժամանակ չ՛աղոթենք որ Սուրբ Հոգին իջնի, Հիսուսին մեր մեջ ներկա չենք ունենալու! Հիսուս այն ժամանակ է գալիս երբ Սուրբ Հոգին ներկա է – և Սուրբ Հոգին միայն այն ժամանակ է ներկա երբ մենք աղոթում ենք որ իջնի! Միայն այն ժամանակ որ մենք աղոթում ենք որ իջնի! Մեր ժողովներից շատերը Կաթոլիկների պատարագից ավելի աշխույժ չէ։ Տեսել էք։ Իրականության մեջ ավելի մեռած է քան Կաթոլիկների պատարագից։ Եւ գիտեք որ ճիշտ եմ!

“Իմ բարեկամն ինձ մոտ եկավ ․․․ և ես բան չ՛ունիմ՛ որ նորա առաջին դնեմ։” (Ղուկաս 11:6)

Իսկ ինչ՞ էր այդ ՛՛հացը՛՛ որ մարդը կես գիշերվա այդ ժամին խնդրեց։ Ինչ՞ էր ուզում նա երբ հարեվանի դուռն էր ծեծում։ Այդ հացը որ նա դրա համար թակեց, փնտռեց և խնդրեց Հիսուս ինքն էր։ Մեղավորներ ուրիշ ինչ պետք ունեն։ Համար 13-ի վերջում, Հիսուս ասաց, “Էլ ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նորանց, որ ուզում են նորանից” (Ղուկաս 11:13)։ Աղոթքի մարտիկները Սուրբ Հոգին իրենց համար չեն ուզում։ Նա Սուրբ Հոգին խնդրում է իր կորած ընկերի համար որ երբեք Հիսուսին չի վստահելու միթէ Սուրբ Հոգին իր սիրտը բացի և իրեն քաշի դեպի Հիսուսին!

“Իմ բարեկամն ինձ մոտ եկավ ... և ես բան չ՛ունիմ՛ որ նորա առաջին դնեմ։”

Իրոք, եթէ Աստված Սուրբ Հոգին չտա իբրեւ մեր աղոթքների պատասխան, ոչինչ չունենք տալու մեղավորներին! Դկ․Ջան Ր․ Րայսը շատ բարի ասաց,

     Հիսուս ճշգրիտ բառը չ՛օգտվեց մինչև դասի վերջ, որն է ․․․ աղոթել, Նա աշակերտներին սովորեցնում էր աղոթել Սուրբ Հոգուն ․․․ Նա է իսկական նորոգություն բերողը, մեղավորներին հանդիմանողը և նրանց փոխողը, Նա է Աստծո մարդկանց իմաստություն, զորություն տվողը և առաջնորդողը! Երբ մենք աղոթում ենք մեղավորների համար, մեր միտքը մեր կարիքն է ․․․ Աստծո Սուրբ Հոգին է (Rice, ibid., p. 96)։

Իսկ այժմ խոսքս ուղղում եմ նրանց որ դեռ կորած էք։ Հիսուս Քրիստոս այս համարի հացն է։ Տեր Հիսուս Քրիստոս ամենա անհրաժեշտ անձն է որ դու պետք ունես! Մինչեւ Սուրբ Հոգին չ՛իջնի քո վրա դու երբեք քո մեղքերի հանդիմանությունը չես ստանալու։ Հիսուս ասաց,

“Եւ Նա՛ երբոր գա՛ աշխարհքին կհանդիմանե մեղքի համար։” (Հովհաննես 16:8)

Մեր աղոթքն է որ Սուրբ Հոգին իջնի և մեղավորների սրտին դպչի ու հանդիմանի իրենց ահավոր մեղքերի համար և զգաստացնի նրանց կարծրացած սրտի մեղքերից։ Եթէ Սուրբ Հոգին քեզ երբեք չայցելի, դու երբեք Քրիստոսի ներկայության կարիքը չես ունենալու։

Նաեւ, մենք պիտի աղոթենք որ Աստծո Սուրբ Հոգին քեզ դեպի Քրիստոս քաշի կատարեալ փրկության համար։ Որովհետեւ Փրկիչը ասաց,

“Ոչ ով կարող չէ ինձ մոտ գալ, եթե Հայրն՛ որ ինձ ուղարկեց՛ չքաշէ նորան։” (Հովհաննես 6:44)

Ուրեմն, մենք պիտի աղոթենք Աստծո Հոգուն որ քեզ դեպի Հիսուս քաշի, որովհետեւ միայն Հիսուս կարող է քեզ մեղքից ու դժոխքից ազատի։

Միչև հիմա դու միայն լսեցիր Բարի Լուրը։ Միայն լսեցիր որ Հիսուս մեռաւ խաչի վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Միայն լսեցիր որ Հիսուսի Արիւնը կարող է մաքրել քո մեղքերը և քեզ Աստծո աչքի առջեւ արդարացնել։ Միայն լսեցիր որ Հիսուս մեռելներից հարություն առավ։ Եւ միայն լսեցիր որ Նա կենդանի է Երկնքում ու աղոթում է քեզ համար։ Միայն այս ճշմարտությունները լսեցիր, բայց երբեք այս բոլորի փորձառություն քո կեանքում չես ունեցել։ Եւ երբեք չես կարող այդ հիանալի փորձառությունն ունենալ լոկ միայն Կիրակից Կիրակի եկեղեցի գալ և կրկին ու կրկին այս պատգամները լսել։ Լսելուց ավելին պիտի լինի քեզ որպեսզի այդ ճշմարտությունները քեզ պատահի և դու փրկվես!

Սուրբ Հոգին պիտի իջնի և քո մեղքը քեզ հայտնի։ Սուրբ Հոգին պիտի իջնի և քեզ դեպի Հիսուսին քաշի։ Սուրբ Հոգին պիտի իջնի և քեզ մի աստվածային-մարդկային հանդիպման մեջ բերի կենդանի Քրիստոսի հետ։ Դա հրաշք է պահանջում որ դու դեպի Փրկիչը քաշվես։ Հրաշք է պետք որ դու վերստին ծնվես։ Եւ միայն Սուրբ Հոգին է կարող այդ հրաշքը քո կեանքի մեջ իրականացնի։ Եթէ Սուրբ Հոգին բացակա է մեր հոգեւոր կարիքները հոգալու, եթէ Սուրբ Հոգին մեր ժողովների մեջ չէ, եթէ Նա բացակա է մենք միայն կարող ենք ասել,

“Իմ բարեկամն ․․․ ինձ մոտ եկավ, և ես բան չ՛ունիմ որ նորա առաջին դնեմ։” (Ղուկաս 11:6)

Այդ պատճառով է որ մենք աղոթեցինք քո փրկության համար և շարունակելու ենք խնդրել, փնտռել և թակել – և կ՛շարունակենք մինչև Աստված երկնքի դռները բացի և Իր Հոգին ուղարկի փոխելու և դարձի բերելու քեզ ու հավիտենական կեանք քեզ պարգեւի! Հիսուս ասաց “Հայրը Սուրբ Հոգին [կտա] նորանց, որ ուզում են նորանից” (Ղուկաս)։ Եւ մենք աղոթում ենք քեզ համար։ Մենք խնդրում ենք Աստծուն որ Սուրբ Հոգին քեզ հանդիմանի մեղքի համար, և քաշի դեպի Քրիստոսին ու հրաշալի դարձի գալու փորձառություն ունենաս! Քրիստոս քո մեղքերը մաքրելու է Իր Արիւնով։ Քրիստոս քեզ Իր արդարությունով հագցնելու է և մի սիրտ է տալու որ Աստծուն սիրես ու մեղքին ատես։ Նա քո քարե սիրտը հեռացնելու է ու մի նոր մսեղեն սիրտ է տալու! “Որովհետեւ ես աղոթում եմ։” Երգենք!

Որովհետեւ ես աղոթում եմ քեզ համար, եմ քեզ համար աղոթում եմ,
   Որովհետեւ ես աղոթում եմ քեզ համար,
Ես քեզ համար աղոթում եմ։
   (“I Am Praying For You,” S. O’Malley Clough, 1837-1910)

Մենք անցած Կիրակի աղոթեցինք Սուրբ Հոգուն։ Բոլորը գնացին և երբ Դկ․ Քէյգընի հետ նստած էինք, Թամ Ժիան եկավ և կեանքը Հիսուսին հանձնելով փրկվեց – որովհետեւ մենք աղոթել էինք Սուրբ Հոգու այցելության համար! Ամեն և ամեն!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն․ Ջան Սամուէլ Քէյգընը։ Ղուկաս 11։5-13
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Am Praying For You” (S. O’Malley Clough, 1837-1910).