Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԳԵԹՍԵՄԱՆԻ ՎԻՇՏԸ

THE SORROW OF GETHSEMANE
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան Մարտ 18, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, March 18, 2017

“Նա որ իր մարմնի օրերումը աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից. և լսվեցավ իր բարեպաշտութան համար։” (Եբրայեցիս 5:7)


Հիսուսը խաչելությունից մի գիշեր առաջ, Իր աշակերտներին առաջնորդեց Գեթսեմանի Պարտեզը։ Գիշերվա կեսի ուշ ժամն էր։ Նա աշակերտներից ութին պարտեզի սկզբում թողեց իսկ Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին Իր հետ առնելով Գեթսեմանի խորքը գնաց և “սկսեց զարհուրել ու տխրել” (Մարկոս 14:33)։ Նա իր երեք աշակերտներին ասեց, “Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է” (Մարկոս 14:34)։ Ապա մի քիչ առաջ գնաց, գետնի վրա ընկավ, և աղոթք էր անում “որ եթե կարելի է, այն ժամն իրանից անցնե” (Մարկոս 14:35)։ Այս բոլորը Գեթսեմանի պարտեզում միայն մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցավ – և Հիսուս երբ նրանց քնած գտավ, ասեց, “Չ՛կարողացաք՞ մեկ ժամ արթուն մնալ։” (Մատթեոս 26:40)

Գեթսեմանի պարտեզում կես գիշերին – ահարվոր մի բան էր պատահել Հիսուսին։ Հիսուս ասաց, “Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է։” (Մատթեոս 26:38) Հունարեն “perilupos” բառը նշանակում է, “թախիծով շրջապատված։” Նա կարող էր Սաղմոս երգուի հետ ասել, “Դժոխքի վիշտերը գտան ինձ” (Սաղմոս 116:3)։ Տխրության հոսանքը ու կոհակները Նրան շրջպատել էին։ Նրա վերեվից, ներքեվին, դրսից ու ներսից – բոլորը ցավով էր շրջապատված – թեկուզ մինչև մահ – այնպեսի մի ցավ էր զգում որ Նրան սպանելու դուռն էր հասցրել! Ցավից փախուստ չ՛կար! Ոչ մի վիշտ դրա նման չէր! Նա այնքան ճզմված վիճակի մեջ էր այդ ահավոր պահին որ “Նրա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա։” (Ղուկաս 22:44)

Կես գիշերվան, Ձիթենյաց ծառի տակ
   Աստղերը չէին փայլում;
Կես գիշերվան պարտեզի մթության մեջ,
   Չարչարվող Փրկիչը աղոթում էր միայնակ։

Կես գիշերվան; լքված բոլորից,
   Փրկիչը միայնակ վախերով պատած;
Իր սիրած աշակերտներից անգամ լքված
   Անտարբեր էի իրենց Տիրոջ տրտմությանն ու
   արցունքներին։
(“‘Tis Midnight; and on Olive’s Brow,” William B. Tappan, 1794-1849)

Սուրբ Գիրքը մեզ ասում է որ Հիսուս “հարվածների տեր, և ցավի տեղեակ էր” (Եսայիա 53:3)։ Բայց Նա երբեք տխուր ու թախծոդ դեմքով չ՛պտտեց մարդկանց մեջ։ Նա ցավի տեղեակ էր։ Նա գիտեր թախիծի մասին։ Բայց շատ ժամանակներ Նա խաղաղ ու ուրախ մարդ էր։ Նա բազում խնջույքների մասնակցեց որ Փարիսեցիները բողոքեցին նրա դեմ։ Նրանց ասացին, “Նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում” (Մատթեոս 11:19, և այլն, և այլն)։ Սա ցույց է ալիս որ իրական Քրիստոնյաները շատ ժամանակներ պիտի ուրախ լինեն։ Հաճախ մենք տխուր պահերից ենք անցնում բայց դարձյալ խաղաղություն ենք գտնում երբ հիշում ենք Հիսուսը հաղթական կերպով մեռելներից հարություն առավ!

Բայց Գեթսեմանի պարտեզում այդ բոլորը փոխվեց։ Խաղաղությունը անհետացավ։ Նրա ուրախությունը թախիծ դարձավ։ “Perilupos” – շրջապատված տխրությունով, մահամերձ աստիճանի հասավ! Սա վշտի մի պատկեր է մեղքի դատապարտության համար։

Հիսուս Իր բոլոր կյանքում երբեք տխրության ու ցասումի մասին չէ խոսել։ Բայց հիմա, Գեթսեմանում, ամեն բան փոխված է։ Նա դեպի Աստված է աղաղակում, “Իմ Հայր, եթե կարելի է թող այս բաժակն ինձանից անցնի” (Մատթեոս 26:39)։ Նա երբեք չէր բողոքել։ Բայց հիմա “Նա եռանդով էր աղոթք անում, եւ նրա քրտինքը էր ինչպես արյունի կաթիլներ, որ թափվում են երկրի վրա” (Ղուկաս 22:44)։ Ինչու՞։ Ինչու՞։ Հիսուս, ինչն՞ էր քո չարչարանքի պատճառը։

Դկ. Ջիլը այսպես է բացատրել որ սատանան պարտեզ գնաց։ Մել Գիփսոնը իր “The Passion of the Christ,” ֆիլմում, նկարագրել է սատանային որ Գեթսեմանի պարտեզն է մտնում օձի կերպարանքով, Հիսուսին չարչարելու մթության մեջ։ Բայց Դկ. Ջիլը և Մել Գիփսոնը այս կետում սխալ էին։ Սատանան պարտեզում չէր։ Սուրբ Գրքում այդպես բան գրված չէ։ Ոմանք Ղուկաս 22:53 են մեջ բերում անում, երբ Հիսուս, զինվորներին որ պարտեզ էին եկել Նրան ձերբակալելու, ասաց, “սա ձեր ժամն է և խավարի իշխանությունը” (Ղուկաս 22:53)։ Նրանք ճիշտ են որ սա սատանային է ակնարկում բայց նկատի առեք որ Քրիստոս զինվորներին այս խոսքը ասաց Իր աղոթքից ու արյունոտ քրտինք թափելուց հետո։ Իր չարչարանքից հետո, պարտեզում, Նա զինվորներին ասաց, “սա ձեր ժամն է [ոչ թե ժամն է Գեթսեմանում], և խավարի իշխանությունը” (Ղուկաս 22:53)։ Ուրեմն սատանան եկավ պարտեզ Քրիստոսի չարչարանքից հետո։ Հուդան դիվահար դարձավ (իրականում սատանայի իշխանության տակ էր) մի քանի օրեր առաջ։ Ղուկաս 22:3 կարդում ենք, “Սատանան էլ մտավ Իսկարիովտացի ասված Հուդայի մեջ։” Սատանան Գեթսեման եկավ Քրիստոսի ահավոր չարչարանքից հետո, Հուդային առաջնորդելով զինվորներին բերեց Հիսուսին ձերբակալելու և անամոթ կերպով Նրա հետ վարվեց։

Սակայն, մեզ համար դեռ հարցական է թե ինչու Հիսուս այնքան չարչարվեց որ Նրա քրտինքը արյան կաթիլների փոխվեց երբ աղոթում է ազատագրման համար։ Ես համոզված եմ որ պատասխանը մեր համարում տրվել է։ Պարտեզում Հիսուս “աղոթեց, ասելով, Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի։” (Մատթեոս 26:39) Ինչ՞ իմաստ ունի այդ “բաժակը”։ Եթե միտքը Իր չարչարանքներն էր Խաչի վրա հաջորդ օրվան համար, Նրա աղոթքը պատասխան չ՛ստացավ։ Եթե “բաժակը” սատանյից ազատվելն էր այդ գիշեր, Նրա աղոթքը չ՛պատասխանվեց, որով դիվահար մարդիկ Նրան դեպի Խաչը տարան։ Համար Եբրայեցիս 5:7-ում այս հարցի պատասխանը ստանում ենք։ Խնդրեմ ոտքի վրա կանգնենք ու բարձր ձայնով կարդանք։

“Նա որ իր մարմնի օրերումը աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից. և լսվեցավ իր բարեպաշտութան համար։” (Եբրայեցիս 5:7)

Խնդրեմ նստեք։ Այս համարը մեզ հայտնում է որ Հիսուսը այս աղոթքը աղոթեց “իր մարմնի մեջ եղած օրերումը” – երբ այս երկրի վրա ապրում էր։ Նա աղոթեց “սաստիկ աղաղակով և արտասուքով” աղոթեց մահից փրկվելու համար պարտեզի մեջ – ուրեմն այս աղոթքը աղոթեց նախքան խաչվելը։ Այս համար ասում է որ Նրա աղոթքը լսվել էր, և Աստված Նրան մահից փրկեց Գեթսեմանի Պարտեզում! Դկ. Ջ. Ալիվեր Բասվելը, հայտնի աստվածաբանը, այսպես է ասել,

Ղուկասի գրքում բացատրված սաստիկ քրտնելը [Գեթսեմանի Պարտեզում] ցնցման վիճակի նկարագիրն է որ չարչարվողը վտանգավոր մահացու վիճակի մեջ է գտնվում ... Մեր Տերը, Հիսուս Քրիստոսը, մի այսպիսի ֆիզիքական սաստիկ ցնցման վիճակի մեջ էր գտնվել, երբ աղոթեց մահից փրկվել, որպեսզի կարող լինի իր նպատակը Խաչի վրա կատարի։ (J. Oliver Buswell, Ph.D., Systematic Theology of the Christian Religion, Zondervan Publishing House, 1971, part III, p. 62)

Դկ. Ջան Րայսը նույն բանն է ասել,

Հիսուսը տխուր և ծանրաբեռված էր Իր հոգում “մահացու տխրություն,” որը բառացիորեն նշանակում է տրտումից մեռնել ... Հիսուս աղոթեց որ մահվան բաժակը Իրենից անցնի որպեսզի կարող լինի հաջորդ օրը խաչի վրա մեռնի։ (John R. Rice, D.D., The Gospel According to Matthew, Sword of the Lord, 1980, p. 441)

Դկ. Վազվելը ասաց,

Այս մեկնությունը ներդաշնակ է Եբրայեցիս 5:7 հետ, և ինձ թվում է թե սա միայն մեկնությունն է որ համապատասխանում է։

Դկ. Րայսը ասաց,

Եբրայեցիս 5:7-ում շատ պարզ է, ուր գրված է Հիսուս “Իր մարմնի օրերումը աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից, և լսվեցավ իր բարեպաշտության համար։” Երբ մոտ էր Գեթսեմանի պարտեզում մեռնել, Հիսուս աղոթեց որ այդ մահվան բաժակը Իրենց հեռացվի որպեսզի մյուս օրը խաչի վրա մեռնի։ Սուրբ Գիրքը ասում է որ “Նրա աղոթքը լսվեց”! Աստված Նրա աղոթքը լսեց։

“Նա որ իր մարմնի օրերումը աղոթք և աղաչանք սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցանում էր նրան որ կարող էր ազատել նրան մահից. և լսվեցավ իր բարեպաշտության համար։” (Եբրայեցիս 5:7)

Տես Աստծո չարչարվող Որդուն,
   Հեվալով, տառապելով, արյուն քրտնելով!
Աստվածային շնորհքի անսահման խորքը!
   Հիսուս, ինչ հիանալի սեր ունես!
(“Thine Unknown Sufferings” by Joseph Hart, 1712-1768)

Բայց մենք դեռ պիտի բացատրենք ինչո՞ւ Հիսուս այդ գիշեր այդքան չարչարվեց։ Ես հավատացած եմ հետեվյալ համարին, որ սա է պատահել Հիսուսին այն գիշեր պարտեզում։

“Տերը ... նրա վրա դրավ մեր ամենքի մեղքը” (Եսայիա 53:6)

“Հիրավի Նա մեր ցավերը վեր առավ, և մեր վիշտերը բեռնեց իր վրա” (Եսայիա 53:4)

Բայց երբ՞ այդ բեռը իր վրա վերցրեց։ Դա Գեթսեմանի պարտեզում տեղի ունեցավ, և այդ բեռը Իր վրա Խաչի վրա բարձրացրեց։

“Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց” (I Պետրոս 2:24)

Բայց մեր մեղքերը դրվեց “Նրա մարմնի վրա” գիշեր առաջ, Գեթսեմանի Պարտեզում։ Նա մեր մեղքերը Գեթսեմանից դեպի Խաչը տարավ! Նա Աստծո բարկությունը հանդարտացրեց։ Նա սպառվեց։

Մութը Գեթսեմանում Փրկիչս միայնակ աղոթեց;
   Նա միայնակ դառը բաժակը խմեց, և այնտեղում ինձ համար
   չարչարվեց;
Միայնակ, միայնակ, Նա այդ բոլորը համբերեց միայնակ;
   Նա Իրեն զոհեց իրեներին փրկելու համար;
Նա տառապեց, արյուն թափեց ու մեռավ, միայնակ, միայնակ։
   (“Alone,” Ben H. Price, 1914)

Մեծապատիվ Դկ. Ջան Գիլը (1697-1771) հարմար խոսք է ասել,

Այժմ, Նա ծեծված ու Հոր միջոցով ցավի է մատնված, Նրա տրտումը հիմա է սկսում, որով Գեթսեմանում չ՛վերջացավ, այլ խաչի վրա, ... շատ ծանրաբեռված; Իր ժողովրդի մեղքերի ծանրությունով, աստվածային բարկության տակ, որով Նա ճզմված ու բեռնավորված, ու հոգին համարյա անջատված; պատրաստ էր խորտակվել ու մեռնել; Նրա սիրտն անգամ լավ չեր ... Իր հոգին շրջապատված էր մեղավոր մարդկանց մեղքերով; դրանք Նրա հոգին պարփակել էին ... մահի ու դժոխքի տխրությունը ամեն կողմից Նրան շրջապատել էին, այնքանը որ ոչ մի տեսակ մխիթարություն չուներ ... ուրեմն Հոգին տխրությունով ողողվեց; Նրա մեծ սիրտը կոտրվելու կետին հասավ; Նա մինչև մահի փոշին հասավ; և թախիծը Նրան հանգիստ չէր թողնում, մինչև Իր հոգին և մարմինը իրարից չ՛բաժանվեցին։ (John Gill, D.D., An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, volume I, p. 334)

Ուրեմն սովորեցինք թե Հիսուս ինչ արավ մեզ փրկելու Աստծո բարկությունից, մեղքի դատապարտությունից, և դժոխքի հավիտենական պատիժից։ Նա մեր փոխարեն չարչարվեց, մեզ համար փոխնորդ լինելով։ Նա մեզ համար փոխարինող չարչարանքը քաշեց, սկսեց Գեթսեմանի Պարտեզից, ուր Նա մեր մեղքերը առավ ու խաչի վրա տարավ հաջորդ առավոտ։

Իմ ընկերներ, մոտենում ենք Զատիկ Կիրավան, այն օրը որ Հիսուս գերեզմանից հարություն առավ։ Բայց Նրա մեռելներից հարություն առնելը քեզ համար ոչ մի իմաստ չ՛պիտի ունենա եթե չ՛ըմբռնես Նա ահավոր չարչարանքները Գեթսեմանի Պարտեզում և Խաչի վրա, քեզ փրկելու քո մեղքերի պատժից։ Որպեսզի Հիսուս քո համար էլ քո մեղքերի փոխնորդը լինի, ինչ՞ պիտի անես։ Դու պիտի երեսի վրա ընկնես ու վստահես Նրան!

Երբ զննում եմ զարմանալի խաչին
   Որի վրա փառքի Իշխանը մեռավ,
Իմ ամենամեծ հարստությունը, կորուստ կ՛համարեմ,
   Եւ իմ հպարտությունը կ՛արհամարեմ։

Արգելիր, Տեր, որ չ՛հպարտանամ,
   Քրիստոսի մահով փրկի ինձ, իմ Աստված;
Բոլոր ունայն բաները որ ինձ կ՛հրաբուրեն,
   Նրա Արյան համար կ՛զոհեմ։

Տես, Նրա գլխից, Նրա ձեռքերին ու ոտքերից,
   Վիշտն ու սերը խառնված իջան;
Արդեոք՞ երբեվիցե ժամանակ սերն ու վիշտը միացել են,
   Կամ փշերով այդպես հարուստ պսակ պատրաստվել է։

Իմ բնության բոլոր դաշտում,
   Մի շատ փոքր նվեր կար;
Հիանալի սեր, ու աստվածային,
   Որ պահանջում է իմ հոգին, կյանքը ու ամեն բան։
(“When I Survey the Wondrous Cross,” Isaac Watts, D.D., 1674-1748)

Այս գիշեր վստահի Հիսուսին և քո մեղքերի վարձքը կ՛վճարվի Նրա չարչարանքներով ու մահով քո փոխարեն – Խաչի վրա։ Նրա Արյունը քեզ մեղքից կ՛մաքրի այն պահից երբ նրան վստահես!


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ:
“ ‘Tis Midnight, and on Olive’s Brow” (William B. Tappan, 1794-1849)