Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՅՍՕՐՒԱՆ ՉԱՐ ՀՈԳԻՆԵՐԸ

DEMONS TODAY
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Առաւոտեան Հոկտեմբեր 23, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 23, 2016

“Եւ եկան ծովի այն կողմը՛ Գադարացիների երկիրը։ Եւ երբոր նաւիցը դուրց եկավ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով”։ (Մարկոս 5:1-2)


Ես երբեք չեմ լսել որեւէ քարոզիչ Գադարացիների դեւի մասին քարոզի։ Բացի Բիլի Գրահամը որ անցեալում կ՛քարոզեր դրա մասին – եթէ ուրիշ քարոզիչեր չեն խոսել դրա մասին։ Բայց ի՞նչու։ Կարծում եմ որովհետեւ պատմութիւնը դեւերի մասին է։ Քրիստոսի եւ սատանայի միջեւ պատերազմի մասին է եւ որոշ կանաց եկեղեցում կ՛վախեցնի։ Դէյվիդ Մարոն այս թեմաեով մի գիրք է գրել որ անուանվել է Ի՞նչու Տղամարդիկ Ատում են Եկեղեցի գնալ։ Why Men Hate Going to Church? (Nelson Books, 2005)։ Կ՛ցանկանայի բոլոր հովիւներ այս գիրքը կարդային! Մարոն մատնանշում է տղամարդկանց եւ երիտասարդներին, 18-ից 19 տարեկաներին, որոնք եկեղեցի նվազագույն մասնակցողներն են (էջ 18)։ Նա գրում է որ տղամարդիկ ՛՛մարտահրավեր սիրող են՛՛։ Նրանց բանալի արժեքներն են, խիզախութիւն, վտանգ, համարձկութիւն, եւ պայքար։ ՛՛Նրանք ուզում են ճանաչվեն իբրեւ քաջ, խիզախ, միչեւիսկ վտանգաւոր անձիք։՛՛ Իսկ հակառակ կողմը կանաց եւ տարեցների միջեւ ՛՛ապահովութեան են՛՛ սիրում (Էջ 19)։

Քրիստոս վտանգաւոր գործեր կատարեց։ Նա համարձակ էր եւ չ՛վախեցաւ վտանգին դեմ կանգնելու։ Ես կարծում եմ Դէյվիդ Մարոն ճիշտ էր։ Որոշ կանայք եւ տարեց տղամարդիկ այդպես են։ Ցաւալի է որ հաճախ նրանք են եկեղեցու տոնը որոշում։ Այդ պատճառով դեւերի եւ սատանայի մասին քարոզներ չի տրվում։ Նրանք որեւէ հակասութիւն չեն ուզում։

Զարմանալի չէ ինչքան երիտասարդներ արմատական ռադիկալ Մուսուլմաներ են դառնում։ Նրանց առաջնորդները իրենց հրահանգում են գնալ եւ աշխարհը իրենց կրոնի համար նվաճեն։ Նրանք այն 24 ամեա Ամերիկացի Թենեսիից տղայի նման են որ չորս նաւաստիներ սպանեց։ Այս բանը կրկնողակի պատահում է այս օրերում։ Երիտասարդները փնտռում են մի բանի հաւատալու։ Նրանք փնտռում են գտնել պատճառներ եւ նպատակ իրենց կեանքում!

Ռադիկալ Իսլամը պատասխանը չէ! Ոչ էլ փափուկ, կանացի Քրիստոնէութիւնը որ այսօրւան եկեղեցիներում ներկայացվում է։ Բայց ես ձեզ խնդրում եմ որ Հիսուսին հետեւեք։ Կ՛խրախուսեմ ձեզ որ Հիսուս Քրիստոսի հիմնական աշակերտները դառնաք! Պատերազմը անխուսափելի է։ Մենք պայքարի մեջ ենք։ Բայց այս պատերազմը մարմնաւոր պատերազմ չէ այլ հոգեւոր։ Անգլեացի հայտնի քարոզիչ Դկ․ Մարթին Լոյդ-Ջոնզը (1899-1981), այդ պատերազմի մասին գրում է, ՛՛Երբ մենք մտնում ենք Քրիստոնեական կեանքի մեջ, մասնակից ենք դառնում այդ զորաւոր պայքարի մեջ, որը Աստծոյ զորքի եւ դժոխքի մեջ է տեղի ունենում ․․․ Մեր կեանքը այս աշխարհում մի հոգեւոր պատերազմ է ․․․ սատանայի պատճառով՛՛ (Life in God, Crossway Books, pp. 105, 179)։ Ես նրա հետ լիովին համաձայն եմ!

Հիսուսի եւ դիւահար մարդի պատմութիւնը կարեւոր է։ Աստուած դրան Նոր Կտակարանում երեք տարբեր տեղեր արձանագրել է – Մատթեոս, Մարկոս եւ Ղուկաս Աւետարաներում։ Մի զորաւոր դաս կա դրա մեջ երիտասարդների կեանքի համար այս ահաբեկութեան եւ հոգեւոր պատերազմի ժամանակաշրջանում!

Պատմութիւնը պարզ է։ Հիսուսը մի փոքրիկ նավակով Գալիլիայի փոքրիկ ծովի միւս կողմը անցաւ, Գադարացիների երկիրը։ Ես եւ կինս մի քանի տարիներ առաջ այցելեցինք այդ շրջանը։ Մեր աչքերով տեսանք այս կատարված դեպքի վայրը։

“Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով՛՛։ (Մարկոս 5:2)

Այժմ, մի քանի կետեր պիտի նշեմ այս երիտասարդի մասին եւ նրա հանդիպումը Հիսուս Քրիստոսին հետ ։

I. Առաջին, այս երիտասարդը դիւահար էր։

Ա՞րդեոք հաւատում եմ դիւահարութեան։ Այո, հաւատում եմ – հստակ հաւատում եմ! Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է որ բազում դեւեր կան։ Պողոս Առաքեալ նրանց մասին խոսեց եւ ասաւ,

“Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ:” (Եփեսացիս 6:12)

Նա տարբեր դեւերի եւ չար հոգիների մասին է խոսել այս համարում։ Դկ․ Լոյդ-Ջոնզը ասաց, ՛՛Չար հոգիների բազմութիւն գոյութիւն ունի։ Հազարներ, գուցէ միլիոնաւոր չար հոգիներ կան։ (Christian Unity, The Banner of Truth Trust, 1980, p. 58).

Ի՞նչպես ես կարող բացատրել ահաբեկչութիւնը եւ մատերիալիզմը, եւ Ամերիկայի մեղքը, եթէ չես հաւատում սատանային եւ իր դեւերի գոյութեանը։

Այս համարի երիտասարդը դեւահար էր ու դեւերի միջոցով էր կառաւորվում։ Ես անձամբ այդպես վիճակին մեջ մարդկանց հետ շփվել եմ։ Գիտեմ երբ մի երիտասարդ թմրեցուցիչներ է օգտագործում, կամ զբաղվում է Black Magic կամ Occult հետ այդպես վիճակի է ենթարկվում։

Բայց աւելի նվազագույն դիւահարութեան աստիճան էլ կա որ կառավորում է բոլոր նրանց մտքերը որոնք ապաշխարած չեն։ Պողոս Առաքեալը խոսում է դեւերից ինչպես ՛՛այն հոգու պես՛ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիներ մեջ՛՛ (Եփեսացիս 2:2)։ Մի ժամանակ որ իմ միտքս էլ է դեւերով կոյրացած եղել։ Սա իրական է բոլոր նրանց համար որ ապաշխարած չեն եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով չեն փրկուել։ Մենք բոլորս այդ վիճակի մեջ ենք եղել նախքան Քրիստոս մեզ փրկի եւ վերստին ծնունդ պարգեւի։ Իրական ապաշխարութիւնը միշտ մարդին ազատագրում է սատանայի զորութիւնից!

Հիսուս մեռաւ Խաչին վրա քո մեղքերի վարձքը վճարելով։ Նա Իր Արիւնը թափեց որպեսզի քո միտքը եւ սիրտը մաքրի բոլոր մեղքերից։ Նա ֆիզիքապես հարութիւն առաւ մեռելներից քեզ կեանք պարգեւելով – եւ ազատեց քեզ դիւային կոյրութիւնից! Մեծ քարոզիչ եւ հոգեւոր երգ գրող Չարլզ Վեսլին (1707-1788) լաւ ասաց,

Նա կոտրում է չեղյալ մեղքի զորութիւնը,
   Նա ազատում է բանտարկեալին;
Նրա արիւնը կարող է մաքրել ամեն մեղք;
   Նրա արիւնը օգտակար է ինձ համար։
(“O For a Thousand Tongues,” Charles Wesley, 1707-1788).

Քրիստոս ՛՛կոտրում է մեղքի զորութիւնը՛՛! Քրիստոս ՛՛բանտարկեալներին ազատում է՛՛։ Նա ինձ մի առաւոտ երբ քսան տարեկան էի ազատեց – եւ կարող է քեզ էլ ազատել! Այստեղ բազում մարդիկ կան որ կարող են վկաել ձեզ թէ ինչպես Քրիստոս իրենց մեղքից ու դեւերից ազատեց։ Եթէ Հիսուսով փրկուել ես, խնդրեմ ոտքի ել! – խնդրեմ նստեք։ Քրիստոս նոյնն է կարող անել ձեզ համար այն ինչ նրանց համար է կատարել!

II. Երկրորդ, այս երիտասարդը մենակ էր։

Սուրբ Գրիքը գրում է որ նա ՛՛տան մեջ չէր ապրում, այլ գերեզմանատնում՛՛ (Ղուկաս 8:27)։ Ես եւ կինս այնտեղ այցելել ենք եւ տեսել ենք այդ գերեզմանները բլուրի վրա։ Այնտեղում ժայռի վրա փոսեր կային որ մեռածներին դնում էին նրանց մեջ։ Սուրբ Գիրքը ասում է,

“Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։” (Մարկոս 5:5)

Բազում երիտասարդ աղջիկներ իրենց ածելիով կտրում են եւ չեն կարողանում բացատրուել թէ ինչու են այդ գործը անում։ Հեռուստատեսում մի պատանի աղջկա տեսա որ իր ձեռքը անգամներ կտրել էր։ Հարցազրուցավարը հարցրեց թէ ինչու է անում այդ եւ նա ասաց, ՛՛Չգիտեմ։ Պարտադրվում եմ անել։ Չեմ կարող դիմադրել։՛՛ Այդ աղջիկը Հիսուսին պետք ունի! Քրիստոս կարող է սատանայի կապանքը կոտրի!

Այս համարում նշուած մարդը միայնակ էր! Դեւերը իրեն իր ընտանիքից հեռացրել էին, մեկուսացնելով իրեն մի միայնակ վայր, ուր նա Հիսուսին հանդիպեց։ Այսօր Ամերիկայում եւ Արեւելքում մենակութիւնից աւելի մեծ դժվարութիւն չկա երիտասարդների համար։ Այս երիտասարդների դժվարութեան մեծ մասի արմատը մենակութիւնն է։ Մինչեւիսկ Բիթելները մի հայտնի երգ ունէին դրա մասին, ՛՛Այս բոլոր միայնակ մարդիկ, ուր՞ տեղից են գալիս՛՛ (“Eleanor Rigby”).

Ֆիլիփ Սլէյթըր հեղինակն է մի գրքի որը կոչվում է Մենակութեան Հալածանքը։ Ամերիկեան Մշակույթը Բեկման Կետին, The Pursuit of Loneliness: American Culture at the Breaking Point, Beacon Press, 2006 edition)։ Իր գրքում, հեղինակը մենակութիւնը կապ է տալիս ՛՛ազգային մոլութեան տեխնոլոգիային՛՛։ Պրն․ Սլէյթըրը գրում է, ՛՛մեքենան, օրինակի համար, ուրիշ գիւտերից աւելի շատ ոչնչացրեց Ամերիկեան հանրային կեանքը։ Դա ․․․ նրանց ցրեց այնպես որ իրար դեմ անծանոթ դարձան։ (էջ 126, 127)

Երիտասարդները իրենց մեքենաները նստում ու գնում են Սանթա Բարբարա կամ Բէրքլիի համալսարանը։ Շատ հեշտ է, բայց նրանք իրենց բոլոր ընկերներին կորցնում են, գուցէ մշտական։ Զարմանալի չէ համալսարանի երիտասարդները այսքան մենակ են։ Երբ ասում են, ՛՛Կապ կ՛պահենք՛՛։ Միտքը նա է որ իրար տեկստ ենք անելու։ Ա՞րդեոք դա ՛՛կապ՛՛ պահել է։ Ոչ – իսկական ՛՛կապը՛՛ հեռախոսով գոյութիւն չունի։

Կնոջս տատիկը, Գուաթմալայում, շատ իմաստուն ու ըմբռնող սոցիալիստ էր։ Իր տղաները փորձեցին հեռախոս դնեն իր տնում, բայց նա ասաց, ՛՛ոչ՛՛։ Եթէ ես հեռախոս ունենամ, դուք երբեք չեք գալու ինձ տեսակցութեան։ Երբ տեսնում եմ երիտասարդներին թէ ինչպես քայլում են ու այդքան կապված են իրենց հեռախոսներին, շատ եմ տխրում։ Մեքենան հաճախ իսկական մի ընկերի տեղը գրաւում է։

Ա՞րդեոք տեսել էք այդ ֆիլմը որ կոչվում է ՛՛Նա՛՛ “Her”։ Չեմ առաջարկում տեսնել – մի երիտասարդ մենակ տղու մասին է որ սիրահարվում է իր համակարգիչին վրա, եւ դրան անվանում է ՛՛Սամանթա՛՛։ Ես չեմ տեսել որովհետեւ լսելով մի քանի բացահայտ սեռային տեսարաներ ունի։ Բայց բազում երիտասարդ մտաւորներ տեսել են – մի տղա սիրահարվում է իր մեքենայի վրա! Կարող ես ֆիլի մասին կարդալ այստեղ սեղմելով Wikipedia-ի միջոցով։

Ես հաւատացած եմ մենակութիւնը Ամերիկայի եւ Եվորպայի մշակույթներում օգտագործվել է սատանայի միջոցով գերի անելու երիտասարդներին եւ ոչնչացնելու նրանց։ Այն երիտասարդը որ չորս նաւաստիներին սպանեց, ISIS-ների հետ կապի մեջ է եղել ՛՛համակարգիչի՛՛ միջոցով։ Նա իսկականից մենակ էր! Այն մարդն էլ որ Հիսուսին հանդիպեց գերեզմաներում մենակ էր։ Նա դեւերի միջոցով էր կառավորվում! Աստուած օգնի մեզ!

Ես ձեզ չեմ ասում որ ձեր հեռախոսները եւ համակարգիչները թալեք։ Խոսքս նա որ ՛՛Թոյլ մի տուեք այս գործիքները ձեզ կառաւարեն! Նրանցից հեռացեք որպեսզի իսկական ընկերներ գտնեք! Հեռացեք նրանցից որպեսզի մնայուն ընկերներ գտնեք – եկեղեցում!” Լսեք այն երգը որ գերեզմանում գտնվող մարդի մասին է,

Տնից չար հոգինները հանեց դուրս,
   Գերեզմաններում էր նա բնակուած տառապեալ;
Նա իրեն կտրեց երբ չար հոգով բռնուած էր,
   Բայց երբ Հիսուս եկաւ, ազատեց բանտարկեալին։
Երբ Հիսուս գալիս է չարի զորութիւնը կոտրվում է;
   Երբ Հիսուս գալիս է մաքրում է բոլոր արցունքներ։
Նա տխրութիւնը վերացնում եւ լցնում է փառքով,
   Որովհետեւ երբ Հիսուս բնակվի ամեն բան կ՛փոխվի։
(“Then Jesus Came” by Oswald J. Smith, 1889-1986;
     music by Homer Rodeheaver, 1880-1955).

Երիտասարդներ, քաջալերում եմ ձեզ եկեղեցի գալ։ Եկեք Կիրակի առաւոտ եւ Կիրակի երեկո։ Նաեւ մեզ հետ եղեք Շաբաթ առաւոտ! Եւ ես ձեզ խոստանում եմ – մենք քո ընկերներն ենք լինելու! Ես ձեզ խոստանում եմ – մեզ հետ մենակ չեք զգալու! Ամեն!

III. Երորրդ, այս երիտասարդը Հիսուսից վախենում էր։

Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց․ Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Հիսուս՛ բարձրեալ Աստուծոյ Որդի․ Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ՛՛: (Մարկոս 5:7)

Նա Հիսուսից վախենում էր։ Այսօր էլ, երիտասարդներին մեջ դա շատ տարածված է։ Հիսուս եւ Իր եկեղեցին կարող է քեզ օգնել, բայց դու պետք չունես վախենալու! Կարելի է որ կ՛վախենաս նվիրվելուց։ Կամ կ՛վախենաս մի քանի ժամեր մեզ հետ անցկացնելու շաբաթավերջին։ Միայն կարող եմ ասել որ դա ինձ շատ է տխրեցնում։ Գիտեմ որ քո վախը սատանայից է։ Ի՞նչու է նա քեզ վախեցնում։ Որովհետեւ նա գիտի որ քեզ կորցնելու է եթէ միանաս մեզ Հիսուսին գալով։

Երբ 19 տարեկան էի մի գիշեր միայնակ թափառում էի Լոս Անջելեսի փողոցներում։ Իմ դպրոցի ընկերները չ՛կային։ Մենակ էի, շատ մենակ։ Մի Շաբաթ գիշեր քայլեցի Ալվերա փողոցի շուրջը։ Անցա Չայնաթանի մոտից։ Աջ պտտեցի դեպի Ելի փողոցը։ Փողոցի վերջում մի եկեղեցի տեսա։ Մի Չինական Մկրտչական եկեղեցի էր։ Դուռը թակեցի եւ մի երիտասարդ կին Լօրնա Լամ անունով դուռը բացաւ եւ հետս խոսեց։ Նա ինձ հրաւիրեց միւս օրը եկեղեցի գնալու։ Երկար տարիներ այդ եկեղեցին հաճախեցի եւ Հիսուս ինձ փրկեց երբ այնտեղ էի։ Ճշմարիտ շատ ընկերներ գտա այնտեղում, մնայուն ընկերներ; Լօրնա եւ Մըրֆի Լամը նրանց մեջ են։

Մեզանից մի վախիր! Մի վախիր Հիսուսից! Եկ մեզ մոտ եւ բարի կ՛լինենք քեզ հետ! Վերադարձիր մեզ մոտ, եւ խոստանում եմ քեզ որ քո կեանքը կ՛փոխվի դեպի բարին։ Եթէ միւս շաբաթավերջին դարձեալ մեզ մոտ գաս – եւ նաեւ Հիսուսին գաս – այսօր եւ սրանից հազար տարիներ հետո շատ ուրախ կ՛լինես!

Հիսուս Գադարինում դեւին հանեց այդ մարդից, Նա փրկեց նրան! Այո, Նա Հիսուս Քրիստոսի միջոցով փրկուեց!

Այսօր շատ մարդիկ գտնում են Փրկչին կարող,
   Նրանք անկարող էին հաղթել կիրքին, ցանկութեան եւ մեղքին;
Նրանց կոտրած սիրտը տխրութեան ու մենակութեան պատճառ եղաւ,
   Հետո Հիսուս եկաւ ու բնակվեց, Ինքը, ներսում։
Երբ Հիսուս եկաւ գայթակղիչի զորութիւնը կոտրվեց;
   Երբ Հիսուս գա արցունքները կ՛մաքրի։
Նա խավարը կ՛հեռացնի եւ կեանքը փառքով կ՛լցնի,
   Որովհետեւ ամեն բան կ՛փոխվի երբ Հիսուս գա եւ մնա։

Քրիստոս կարող է քեզ սատանայից ազատել! Քրիստոս կարող է քեզ կեանք եւ զորութիւն պարգեւի! Քրիստոս կարող է քո կեանքը փոխի! Առիթ տուր մեզ ցույց տալու քեզ Հիսուս Քրիստոսի ճանապարհը! Վերադարձիր մեզ մոտ եւ մենք ճանապարհը քեզ ցույց ենք տալու! Ոմանք կարելի է ասեն,՛՛Ես դեւերին եւ սատանային չեմ հաւատում։՛՛ Խնդրի չէ։ Ժամանակին ես էլ չէի հաւատում ոչ մեկին։ Բայց դա ամենակարեւոր բանը չէ։ Ամենակարեւորը նա է որ գիտակցես որ Հիսուս քեզ սիրում է, եւ մենք էլ ենք քեզ սիրում! Այստեղ մնայուն ընկերներ գտնելու վայրն է։ Այստեղ այն վայրն է որ կ՛սիրվես եւ կ՛ընդունվես! Հաւատքդ Քրիստոսին վրա դիր, Աստծոյ միածին Որդուն, եւ Նա քեզ կ՛փրկի վճարելով քո մեղքիդ գինը Իր մահով խաչին վրա հիմա եւ հաւիտեան։ Ամեն!

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Աբել Փրուդհամը։ Մատթեոս 8։28-34
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“Then Jesus Came” (words by Dr. Oswald J. Smith,1889-1986;
music by Homer Rodeheaver, 1880-1955


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՅՍՕՐՒԱՆ ՉԱՐ ՀՈԳԻՆԵՐԸ

DEMONS TODAY

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

“Եւ եկան ծովի այն կողմը՛ Գադարացիների երկիրը։ Եւ երբոր նաւիցը դուրց եկավ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով”։ (Մարկոս 5:1-2)

I.   Առաջին, այս երիտասարդը դիւահար էր, Եփեսացիս 6:12; 2:2։

II.  Երկրորդ, այս երիտասարդը մենակ էր,Ղուկաս 8:27; Մարկոս 5:5:

III. Երրորդ, այս երիտասարդը Հիսուսից վախենում էր, Մարկոս 5:7։