Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՂՈԹՔՆԵՐ ՈՐ ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

THE PRAYERS GOD ANSWERS
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան, Մայիս 22, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 22, 2016

՛՛Եղիան մարդ էր մեզ պես՛ կրքի ենթակայ․ Եւ ջերմեռանդ աղոթք արաւ որ անձրեւ չ՛գայ, եւ անձրեւ չ՛եկաւ երկրի վերայ երեք տարի եւ վեց ամիս։՛՛ (Հակոբոս 5:17).


Հետաքրքիր է որ Հին Կտակարանում Եղիաի այս աղոթքից որեւէ ակնարկ չկա։ Միայն նշվում է որ այս մարգարէն գիտեր որ Աստուած իր աղոթքի պատասխանը տալու էր, որոնց մասին նաեւ նշւած չէ՛՛ (Ա Թագավորաց 17:1)։ Ինձ թւում է թէ Եղիայի աղոթքները հայտուկ հայտնութիւն էր տրուած Հակոբոսին։ Բայց Հին Կտակարանը միայն մեզ հայտնում է մարգարէի ասածները Ահաբ թագաւորին։ Դկ․ Մաքգին գրում է որ մարգարեները մարդկանց հետ խոսեցին, բայց քահանաները Աստծոյ հետ էին խոսում։ Եղիան մարգարէ էր, ուրեմն Սուրբ Գիրքը մեզ միայն հայտնում է նրա ասածներն Ահաբին։ Աստծոյ խոսքերը Եղիային, ծածկուած է եղել բոլորին մինչեւ Տերը հայտնեց Հակոբոսին ։ Եղիան Ահաբին հետ խոսեց ու ասեց,

՛՛Կենդանի է Իսրայէլ Տեր Աստուածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարինեից ցող եւ անձրեւ պիտի չլինի, բայց եթէ իմ խոսքովը։ ՛՛ (Ա Թագավորաց 17:1)

Մենք շատ տեղեկութիւն չ՛պիտի ունենայինք Եղիայի երաշտի եւ անձրեւի աղոթքի մասին եթէ Հակոբոսը 5։17-ում Աստծուց ներշնչուած չ՛լիներ Հակոբոսի 5։17-ին մեջ (Բ Տիմոթեոս 3:16)։

Այս համարը բացատրում է որ Եղիան լրջորեն աղոթեց երաշտի եւ անձրեւի համար։ Հունարեն ՛՛լրջորեն՛՛ բառը թարգմանվում է ՛՛նա աղոթեց աղոթքով՛՛։ Թովմաս Մանթըն (1620-1677) ասաց սա նշանակում է ՛՛համաձայնութիւն լեզուի եւ սրտի հետ; սիրտը աղոթեց եւ լեզուն աղոթեց՛՛ (Commentary on James, The Banner of Truth Trust, ձայնութեան 1998 reprint)։ Ես հաւատացած եմ դրա իմաստը աւելի վեր է միայն բարձր ձայնով աղոթելուց։ Ես կարծում եմ Մանթոնը ճիշտ է պարզաբանում սրտի եւ խոսքի համաձայնութեան մասին։ Դա նշանակում է սիրտը լրջորեն անձի ցանկութիւնները աղոթքների մեջ է բերում։

Տարիների ընթացքում հիանալիորեն աղոթքի պատասխաններ եմ ստացել։ Բայց ոչ բոլոր աղոթքների պատասխանը անմիջապես տրվում են։ Ամենամեծ պատասխանները ստանում եմ այն ժամանակ որ աղոթածս նիւթը ինձ վրա մեծ բեռ է եղել։ Մի նիւթ որ կարող չէի դադարել մտածելու նրա մասին։ Հին ժամանակների Քրիստոնեաները դրան կոչում էին ՛՛բեռ՛՛, մի բան որ քեզ ներքեվ է քաշում, եւ խորապես մտահոգեցնում է, ու մոռանալ չես կարողանում։ Եւ դու անդադար աղոթում ես դրա մասին մինչեւ պատասխան ստանաս։

Քրիստոս երկու առակներ է բերել, որ ցույց է տալիս շարունակական աղոթքի կարեւորութիւնը այն նիւթների մասին որ մեզ բեռ են մինչեւ պատասխանը ստանալը։ Առաջինը կոչվում է ՛՛համառ ընկերը։՛՛ ՛՛հարատեւ՛՛ կամ մինչեւ անգամ ՛՛նեղութիւն պատճառողը՛՛։ Այս առակը տրուել է Ղուկաս 11։13-ում։ Խնդրեմ ոտնկաց կարդանք այս համարը բարձր ձայնով։

‘’Եւ նրանց ասեց, ձեզանից ով՞է, որ բարեկամ ունենայ, եւ կես գիշերին նորա մոտ գնայ, եւ նորան ասէ, Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր․ Որովհետեւ իմ բարեկամն ինձ մոտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ՛ունիմ որ նորա առաջին դնեմ։ Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ․ Մի հոգնեցնիր ինձ․ դուռն արդեն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են․ չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։ Ասում եմ ձեզ, եթէ վեր էլ չ՛կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ՛կենայ եւ կ՛տայ նորան ինչ որ էլ պետք լինի։ Եւ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք՛ եւ կտրուի ձեզ, որոնեցեք եւ կ՛գտնեք, դուռը թակեցեք՛ եւ կ՛բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՛ առնում է, եւ ով որ որոնում է՛ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՛ բացվում է նորան։ Եւ ձեզանից որ՞ հորիցն իր որդին հաց ուզէ, միթէ՞ քար կ՛տայ նորան․կամ եթէ ձուկ՛ միթէ՞ ձկան տեղ օձ կ՛տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, միթէ՞ կարիճ կ՛տայ նորան։ Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ որքան՞ աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտայ նորանց, որ ուզում են նորանից։” (Ղուկաս 11:5-13)

Խնդրեմ նստել։

Ընդհանուր առակը սովորեցնում է մեզ որ հարատեւենք մեր աղոթքներում մինչեւ ստանանք մեր խնդրածը։ Տասնիներրորդ համարներ ասում են,

՛՛Եւ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք՛ եւ կտրուի ձեզ, որոնեցեք եւ կ՛գտնեք, դուռը թակեցեք՛ եւ կ՛բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՛ առնում է, եւ ով որ որոնում է՛ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՛ բացվում է նորան։’’ (Ղուկաս 11:9-10)

՛՛Խնդրել,՛՛ ՛՛որոնել,՛՛ եւ ՛՛թակել՛՛ Հունարենում ներկա բայ է օգտագործել։ Դրանց կարելի է թարգմանել ՛՛շարունակ խնդրել, շարունակ որոնել, շարունակ թակել։՛՛

‘’Արդ եթէ դուք, որ չար էք՛ գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ որքան՞ աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտայ նորանց, որ ուզում են նորանից։’’ (Ղուկաս 11:5-13)

Ուրեմն շարունակական աղոթքները կ՛պատասխանվի Աստծոյ միջոցով, Սուրբ Հոգին իջնելով մեր ՛՛ընկերներին՛՛ վրա որ կարիքի մեջ են։ Դկ․ Ջան Ր․ Րայսը իրաւացի էր երբ ասաց դա վերաբերվում է այն Քրիստոնեաներին որ աղոթում են Սուրբ Հուգուն որպեսզի Իր զորութեանմբ հոգիներ շահի։՛՛ (Prayer: Asking and Receiving, pp. 212, 213).

Բայց նոյն ուսուցանումը Մատթեոս 7։7-11-ին մեջ էլ տրուել է։ Բարձր ձայնով կարդանք։

՛՛Խնդրեցեք եւ կտրուի ձեզ․ որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացուի ձեզ։ Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացուի։ Կամ ով՞ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, միթէ՞ քար կտայ նորան։ Եւ եթէ ձուկ ուզէ, միթէ՞ օձ կտայ նորան։ Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է բարիքներ կտա նորան, որ խնդրում են իրանից։” (Մատթեոս 7:7-11).

Նկատեցեք որ համար 11 տարբեր բառեր ունի։ Ղուկաս 11-ում Հիսուս ասաց, ՛՛Էլ որքան՞ աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կտայ նորանց, որ ուզում են նորանից։’’ Բայց Մատթեոս 7։11-ում Հիսուս ասաց, ՛՛Որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է բարիքներ կտա նորան, որ խնդրում են իրանից։

Եղիա մարգարեն աղոթեց որ անձրեւ չ՛գա, եւ երեք ու կես տարիներ անձրեւ չ՛եկաւ։ Այդ մի բեռ էր որ Աստուած նրա սրտին վրա դրեց։ Եւ երբ նա աղոթեց, Աստուած անձրեւ չ՛ուղարկեց։ Երբեմն Աստուած աղոթքներին անմիջապես պատասխանում է, իսկ ուրիշ պարագաներում ուշացնում է։

Կ՛իշեմ այն գիշերը որ Աստուած իմ աղոթքին անմիջապես պատասխանեց։ Տասներկու տարեկան էի։ Ինձ ուղարկել էին իմ մորաքույրի եւ իր ամուսնու հետ ապրելու, Թափանգա Քանիոն քաղաքում։ Մի քանի ամիսներ տեղի դպրոցը հաճախեցի – հաճախածս քսաներկու դպրոցներից մեկը նախքան միջնակարգ դպրոցս աւարտելը։ Դրա պատճառով էր որ ես քոլեջի առաջին տարին անհաջող գտնուեցա։ Վստահեցնեմ քեզ եթէ քսաներկու անգամ տեղափոխվես շատ բան չես սովորելու։ Սովորեցի ինչպես կարդալ եւ գրել։ Սովորեցի ինչպես գումարել եւ պակսեցնել։ Միայն այդ։ Ահա ես այդ դժվարին պայմաներին մեջ, Թափանգա Քանիոնի բարձր տեղում, պիտի ապրէի մի մորաքրոջ հետ որ ամբողջ ժամանակ հարբած էր։ Մի գիշեր իմ մորքրոջս տղան եւ իր ընկերը խմում էին եւ իսկականից շատ հարբած էին։ Նրանք ասացին, ՛՛Արի Րաբերթ, մտիր մեքենայի մեջ գնանք մի փոքրիկ պտույտի։՛՛ Ես չէի ուզում գնալ, բայց միայն տասներկու տարեկան էի ու անզոր, ու նրանք մեծ էին, ինձ բռնի մտցրին մեքենայի հետեւի մասը։ Մեքենան 1940 Ford coupe էր եւ պատկանում էր իմ մորաքրոջս ամուսնուն։ Միայն առաջին մասը աթոռ ուներ։ Ինձ մտցրին առաջին աթոռի հետեւի մի նեղվացքին մեջ եւ սկսեցին քշել, շարունակելով խմել գարեջուր եւ վիսկի։ Այդ ՛՛փոքրիկ պտույտը՛՛ դարձաւ մի վայրի, հարբած հալածանք ոլորմոլոր ճանապարհում դեպի ծովի ափը։ Եթէ եղել էք այդ ճանապարհում կարող էք պատկերացնել ինչպիսի մի վիճակ էր։ Ճանապարհը օձի նման ոլորվում էր աջ ու ձախ։ Նրանք ծանր հարբած էին, եւ իմ մորաքրոջս տղան վաթսուն մայլ արագութեամբ սարից դեպի ներքեւ էր քշում։ Արագութեան սահմանը կարծում եմ 25 էր առ ժամ, բայց նա 65-70 էր քշում։ Քանի կեանք ունեմ այդ պահը չեմ մոռանալու։ Մինչեւ այսօր հաճախ վատ երազներ տեսնում։ Այդ պահին գլուխս խոնարհեցրի եւ միայն աղոթքը որ գիտէի աղոթեցի։ Տերունական աղոթքը աղոթեցի միջեւ մեր սարից իջնելը – հատուկ շեշտ էի դնում , ՛՛եւ մեզ ազատիր չարիցը՛՛ բառերին վրա։ Սարի ներքեվում մեքենայից իջա, դողալով մթութեան մեջ։ Գիտէի որ Աստուածն էր մեզ ազատողը։ Բազմաթիւ մահացու արկածներ էր եղել այդ ճանապարհում։ Ես ականատես եմ եղել մի մեքենայի, որ եզրից վայր ընկաւ եւ կրակի բոցերի մեջ պայթեց։ Աստուած ազատեց մեզ աղոթքիս պատասխանելով։ Այն ժամանակ գիտէի եւ վաթսուն երեք տարիներ հետո էլ գիտեմ որ Նա էր ազատողը! Շատ անգամներ Աստուած կարճ ժամանակամիջոցին այդ գիշերւա պես աղոթքների պատասխանը տալիս է։ Իսկ ուրիշ պարագաներում պիտի սպասենք, երկար ժամանակ, նախքան պատասխան ստանանք։ Տասնեոթ տարեկանում որոշեցի մտնել ծառայութեան մեջ եւ ձգտում չունէի դերասան լինելու։ Զգացումները բոլորովին դեր չունէին։ Չեմ էլ հիշում լսած լինէի որ ՛՛կանչվել՛՛ եմ քարոզելու։ Գուցէ մեկը ասած լիներ, բայց ես չեմ լսացել։ Այն ժամանակներում միշտ խոսվում էր եւ օգտագործվում էր ՛՛հանձնվել՛՛ բառը քարոզիչ դառնալու համար։ Հովիւները անցնում էին մեծ պայքարներից եւ վերջապես ՛՛հանձնվում՛՛ էին հովվութեան աշխատանքին։ Ես բոլորովին պայքարներից չ՛անցա։ Դերասան լինելը հիմարութիւն եւ անարժեք էի համարում, եւ հանձնվեցի քարոզչութեան, ինչ որ դրա իմաստն էր! Ինձ հանձնեցի Աստծոյ կամքին։ Դա էր որ ինձ առաջնորդեց դեպի Չինական եկեղեցին, միսոնար դառնալով։ Կարդացի Ջէյմզ Հադսոն Թէյլրի կեանքի մասին , Չինաստանում առաջին մեծ միսոնարի մասին ։ Եւ գիտէի որ նա մեծ օրինակ է ինձ համար հետեւելու։

Ուրեմն Չինական եկեղեցին գնացի եւ նետվեցի տարբեր ծառայութիւնների մեջ։ Մինչեւիսկ եկեղեցու այգեպանը եւ մաքրողը դառա, գետինը մաքրելով, աթոռներ շարելով, որեւէ կերպով որ կարելի էր Աստծուն ծառայել։ Այդ ժամանակներում Ջան Վեսլիի ամսաթերթի քաղվածներից գնեցի որ տպագրուած էր Մուդի տպագրանի միջոցով։ Բոլորը կարդացի, համարեա Սուրբ Գրքի պես։ Այդ ժամանակ չ՛նկատեցի որ դա մի կենդանի պատկեր էր ցոյց տալով թէ ինչ էր պատահել Առաջին Մեծ Վերածնունդի ժամանակ։ Վեսլիի ժուրնալը իմ հետաքրքրութիւնս գռգռեց վերածնունդի թեմայով։ Ես շատ երիտասարդ եւ անփորձ էի գիտենալու թէ ինչքան հազվադեպ էր վերածնունդը տեղի ունենում 1960 թվականերում։ Պարզամիտ եւ միամիտ էի, եւ վստահեցի որ կարելի էր աղոթել եւ վերածնունդ տեղի կունենա։ Ուրեմն աղոթեցի որ Չինական եկեղեցում վերածնունդ լինի։ Աղոթեցի ամեն օր։ Աղոթեցի բարձր եւ իւրաքանչյուր աղոթքի ժողովում։ Երբ եկեղեցում ճաշի ժամանակ ինձ խնդրում էին աղոթել իմ բոլոր աղոթքս նա էր որ Աստուած արթնութիւն ուղարկի։ Բոլոր 1960 թվականերում իմ բուն աղոթքիս նիւթն էր դա։ Եւ ակնկալի չեկա երբ հանկարծ 1960-ի ամառավերջի ճամբարի ժամանակ վերածնունդ տեղի ունեցաւ։ Գիտէի որ գալու էր, որովհետեւ մանկական հաւատքով աղոթել էի դրա համար։ Մի քանի տարիներ նախքան Դկ․ Մրֆի Լամի մահը, նա հիշացրեց ինձ այդ աղոթքները։ Նա ասաց, ՛՛Բաբ, դու միշտ վերածնունդի համար էիր աղոթում, նոյնիսկ եթէ ոչ ոք չէր խնդրում։՛՛ Ապա շարունակեց, ՛՛Բաբ, ես հաւատում եմ որ վերածնունդը եկաւ նրա համար որ դու շարունակ աղոթեցիր այդ նիւթին համար։՛՛ Ես համարեա մոռացել էի դրա մասին երբ նա ինձ հիշեցնում էր։

Չինական եկեղեցու վերածնունդը իմ սրտիս մեջ բեռ էր դարձել։ Եւ հաւատացած եմ որ Աստուած էր այդ բեռը սրտիս մեջ դրել։ Չէի կարողանում դադրել դրա մասին մտածելուց եւ այնքան աղոթեցի միջեւ Աստուած պատասխանեց ինձ։ Հին ժամանակւան Քրիստոնեաները կոչեցին ՛՛շարունակական աղոթք՛՛։ Նշանակում է հաստատակամ եւ հարատեւ աղոթել – մինչեւ Աստուած պատասխանի եւ ստանաս քո ցանկացածը! Հիսուս ասաց,

՛՛Արդ՛ եթէ դուք չար լինելով, գիտեք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, որքան՞ աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նորանց, որ խնդրում են իրանից։” (Մատթեոս 7:11).

Դարձեալ, Հիսուս ասաց,

՛՛Եւ ես ասում եմ ձեզ, խնդրեցեք եւ կտրուի ձեզ, որոնեցեք եւ կ՛գտնեք, դուռը թակեցեք եւ կ՛բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՛ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՛ բացվում է նորան։՛՛ (Ղուկաս 11:9, 10)

՛՛Խնդրեցեք,՛՛ ՛՛որոնեցեք՛՛ եւ ՛՛թակեցեք՛՛ բառերը հունարենում ներկա ժամանակում է օգտագործվել եւ նշանակում է, ՛՛շարունակիր խնդրել, շարունակիր որոնել, շարունակիր թակել։՛՛ Դկ․ Ջան Ր․ Րայսը ասաց, ՛՛Աստծոյ զաւակը իրաւունքը ունի ․․․ հարատեւորեն, պնդելով խնդրի Աստծոյ խոստումները եւ չ՛նդունել մերժում, մինչեւ կարիքը ․․․Աստծուց ստանա։ Օհ, թող որ Աստծոյ ժողովուրդը քաջալերվեի աղոթել, աղոթել, աղոթել – թող որ քաջալերվի աղոթել ՄԻՆՋԵՒ ՎԵՐՋ!

Շարունակիր աղոթել
   Մինչեւ վերջ աղոթիր,
Շարունակիր աղոթել
   Մինչեւ վերջ աղոթիր,
Աստծոյ մեծ խոստումները
   Ճշմարիտ են միշտ,
Շարունակիր աղոթել
   Մինչեւ վերջ։՛՛

(John R. Rice, D.D., Prayer: Asking and Receiving, Sword of the Lord Publishers, 1970, pp. 213, 214).

Դկ․ Ր․Ա․ Թորին, իր հայտնի փոքրիկ գրքում, Ինչպես Աղոթել - ում նոյն բանն է գրում, Նա ասաց,

     Աստուած միշտ մեզ մեր առաջին խնդրանքով մեր ուզածը չէ տալիս։ Նա ուզում է մեզ դաստիարակի եւ զորացնի եւ անհաղթելի դարձնի որպեսզի եռանդով գործենք բարի բաների համար ․․․ Նա միշտ մեր կարիքնեիր պատասխանը առաջին աղոթքների մեջ չէ տալիս։ Նա ուզում է որ շարունակ մինջեւ վերջ աղոթենք։
     Ուրախ եմ որ այդպես է։ Չկա ուրիշ օրհնաբեր դաստիարակչութիւն սրանից աւելին որ անհաղթելի ես դառնում նորեն եւ նորեն խնդրելով, երկար ժամանակ, նախքան ստանանք մեր ցանկացածը Աստծուց։ Շատեր դրան կոչում են հնազանդութիւն եւ հպատակութիւն Աստծոյ կամքին, երբ Աստուած նրանց չէ շնորհում իրենց ցանկութիւնները առաջին կամ երկրորդ խնդրանքով, ասելով, ՛՛Միգուցէ, Աստծոյ կամքին մեջ չէ եղել։՛՛
     Իբրեւ սկզբունք, դա հնազանդութիւն չէ այլ հոգեւոր ծոյլութիւն ․․․ Երբ մի զորաւոր, գործունեա մարդ կամ կին սկսում են մի գործ եւ առաջին կամ երկրորդ կամ հարիւրերրորդ անգամ չեն կարողանում վերջացնել, նրանք շարունակում են այնքան մինչեւ հաջողվեն։ Աղոթքում զորաւոր անձը շարունակում է աղոթել մինչեւ վերջ, մինջեւ ստանա այն ինչ որ որոնում էր ․․․ Երբ սկսում ենք աղոթել մի նիւթի համար, երբեք չ՛պիտի դադարենք մինչեւ պատասխանը ստանանք։ (R. A. Torrey, D.D., How to Pray, Whitaker House, 1983, pp. 50, 51).

Բայց սա մի ուրիշ կողմ էլ ունի։ Քո աղոթքների պատասխանը չես ստանալու եթէ քո սիրտը Աստծոյ հետ ուղիղ չէ։ Ընտանիքիս հետ արձակուրդի գնացինք Մեքսիքոյի Քանքուն քաղաքը, Հունվարի սկզբում։ Մի օր որ նրանք գնացին Մայաների աւերակները տեսնելու, եւ ես մնացի մենակ։ Մի գիրք կարդացի որ վերածնունդի մասին էր, Լուիս Իսլէից 1949-ը մինջեւ 1952 թվականերում։ Աղոթեցի եւ մի քարոզ պատրաստեցի։ Երբ վերադարձանք, հայտարարեցի որ ամեն գիշեր աւետարանչական ժողովներ պիտի ունենանք։ Ինչպես գիտեք, Աստուած էր դրա մեջ։ Դա սկսեց Դկ․ Քէյգնով, առաջնորդելով իր 89-ամեա մայրիկին Քրիստոսին։ Դա մի իրական հրաշք էր որովհետեւ նա երկար տարիներ խիստ աթէիստ էր եղել։ Իսկ նրանից հետո հոյսով ենք որ Դկ․ Քէյգանի զոքաչը ապաշխարհեց – 86 տարեկանում։ Վիճակագրութիւններով գիտենք որ եոթանասուն տարեկանից վեր մարդիկ համարեա դարձի չեն գալիս։ Բայց ահա, մի քանի օրեր առաջ, երկու կանայք իրենց եոթանասուն տարեկանում փրկվեցին։ Հիանալի! Ապա, մեկ առ մեկ, 11 երիտասարդներ հոյսով ենք որ փրկուեցին։ Իսկ մի քանի օրեր հետոյ, մի ուրիշ հուսալից փրկութիւն կատարվեց։ Տասնչորս հոգիներ մի քանի օրերի ընթացքում փրկուեցին։

Բայց հետո կարդացի Հռովմաեցիս 12։1 եւ 2 համարները եւ գործադրեցի մեր եկեղեցում նրանց վերա որ փրկուած էին անցեալում։

՛՛Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտոնը։ Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը այլ նորոգուեցեք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննեք թէ ինչ՞ է Աստծոյ կամքը՛ բարին, հաճելին եւ կատարեալը։՛՛ (Հռովմայեցիս 12:1, 2)

Երբ ձեզ քարոզում եմ, զգում եմ ունկնդիրների հակազդեցութիւնը։ Եւ զգացումս լաւ չէ։ Տեսել եմ երիտասարդներին որ ծնոտները սեղմում ու գլուխները կախելով դեպի վար են նայում։ Խորը դիմադրութիւն եւ հակառակութիւն եմ զգացել Քրիստոսի դեմ, իբր թէ երբեք չեն հանձնվելու Տիրոջը։ Դա իմ սրտին մի մեծ ցաւ է պատճառում։ Գիտեմ որ նրանք նորեն դարձի գալու պետք ունեն։ Այդ դեպքում է երբ մարդիկ թոյլ են տալիս որ աշխարհի ցանկութիւնները Քրիստոսի տեղը, իրենց սրտերում գրավեն։ Սիրտը կարծրանում է նախքան իրենց դարձի գալու ժամանակների պես։ Այդ սիրտը նորեն պիտի կոտրվի եւ Քրիստոսին հանձնվի, նորոգվելով։

Ապստամբութիւնն է տիրում նրանց սրտերում որ կրկնակիօրեն մերժում են Քրիստոսին հանձնվել։ Նա ասաց վեր առեք ձեր խաչը, ՛՛ամեն օր, եւ ինձ հետեվեք։՛՛ Ուրեմն ՛՛ամենօրեա՛՛ Քրիստոսին հանձնում պիտի լինի, թէ ոչ մեր սրտերը կ՛պաղեն եւ համառ կ՛դառնան։ Սխալ է մտածել, ՛՛Ես փրկուած եմ։ Պետք չունեմ իմ կեանքը հանձնեմ Քրիստոսին։՛՛ Ինչքան տարբեր է դա Պողոսի ասածից, ՛՛ ներկայացնեք ձեր մարմները կենդանի, սուրբ եւ Աստծոյ ընդունելի պատարագ ․․․ որ է ձեր բանաւոր պաշտոնը։ Եւ մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը այլ նորոգուեցեք ձեր մտքի նորոգութեամբը, որ դուք քննեք թէ ինչ՞ է Աստծոյ կամքը՛ բարին, հաճելին եւ կատարեալը՛՛(Հռովմայեցիս 12:1, 2)։ Աստծոյ կամքը գիտենալու համար պիտի քեզ իբրեւ կենդանի զոհ ներկայացնես, եւ այս աշխարհքին չ՛պիտի կերպարանվես։

Այն սիրտը որ հանձնված չէ Քրիստոսին իբրեւ ՛՛կենդանի զոհ՛՛ բաժանված սիրտ է։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Այն մարդը թող չկարծէ, որ Տերիցը մի բան կ՛առնէ՛՛(Հակոբոս 1։7)։ Հիսուս ասաց, ՛՛Եթէ մեկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գայ՛՛ (Ղուկաս 9:23)։ Հիսուս կանչում է քեզ որ ինքզինքդ ուրանաս եւ Իրեն հետեվես։ Օհ, քանի անգամներ իմ կեանքումս փրկութեան ուրախութիւնը կորցրել եմ որովհետեւ չեմ ուզեցել ինքզիքս ուրանալ եւ Իրեն հետեվել! Բայց, օհ, ինչպես Տիրոջ ուրախութիւնը նորեն վերադարձել է, անգամներ եւ անգամներ, երբ ինձ ներկայացրել եմ Հիսուսին իբրեւ կենդանի զոհ! Այս գիշեր կ՛աղոթեմ որ դուք էլ նոյնն անել։ Պրն․ Գրիֆիթի երգը շատ եմ սիրացել բոլոր կեանքումս։ Իբր միայնակ եւ շփոթված պատանի, աչքերս արտասուքով կ՛լցվեր երբ այս բառերը կ՛երգէի,

Տերոջ շնորհքին խիստ պարտական
   Է իմ անձըս օրէ օր․
Կապերովը Քու բարութեան
   Քեզի կապէ սիրտս մոլոր։
Հակամետ եմ հեռանալու,
   Իմ սիրելի Աստծումէս․
Ահա սիրտըս․ ա՛ռ, կընքէ Դու,
   Որ հասնիմ քովդ վերջապես։
(“Come, Thou Fount,” Robert Robinson, 1735-1790).

Արդեոք՞ այս գիշեր մեկը կա այստեղ որ գիտակցում է նորեն պիտի իր անձը ուրանա – իր խաչը վերցնի եւ Հիսուսին նորեն հետեւի։ Արդեոք՞ մեկերը կան որ պիտի իրենց ՛՛մարմիները ներկայացնեն՛՛ իբրեւ ՛՛կենդանի զոհ՛՛ Աստծուն։ Եթէ Աստուած քեզ հետ խոսում է, մի քանի րոպեից, կ՛խնդրեմ գաս եւ բեմին մոտ ծունկի գաս։ Եկ եւ քո կեանքը նորեն հանձնիր իբրեւ կենդանի զոհ Հիսուսին, որ մեռաւ խաչին վրա փրկելու քեզ։ Եկ այստեղ քո սիրտը եւ կեանքը հանձնիր Քրիստոսին, նորոգվելով եւ թարմանալով։ Եկ եւ խոստովանիր Իրեն քո ապստամբութիւնները եւ սրտիդ ու կեանքիտ մեղքերը։ Եկ Հիսուսից ներում խնդրիր, եւ նորոգիր քո հնազանդութիւնը Իրեն հետ։ Բոլորս երբ կանգնում ենք, դու արի եւ ծունկի եկ այստեղ, եւ աղոթիր։ Երբ Պրն․ Գրիֆիթը այդ երգը մեղմորեն կ՛երգի, դու եկ։

Եկ, օրհնութեանց վըճիտ աղբիւր,
   Սիրտս լարէ շնորհքդ երգելու;
Ողորմութեանդ հեղեղներն,
   Բիւր արժանի են գովուելու,
Սիրոյդ լերան տամ գովութիւն,
   Որուն վրայ եմ հաստատուած,
Սորվեցուր երգ քաղձրահնչիւն,
   Նման երգոց հրեշտակաց։

Հոս կանգնեմ իմ Աբենեզեր,
   Քու օգնութեամբդ հոս հասայ․
Քու հաճութամբդ ալ՛ անվեհեր,
   Պիտ հասնիմ տունս ապագայ։
Աստծումէ երբ էի հեռու՛
   Հիսուս փնտռեց դառն մոլար,
Վըտանգներէ ազատելու՛
   Արիւն թափեց ինձ համար։

Տերոջ շնորհքին խիստ պարտական
   Է իմ անձըս օրէ օր․
Կապերովը Քու բարութեան
   Քեզի կապէ սիրտս մոլոր։
Հակամետ եմ հեռանալու,
   Իմ սիրելի Աստծումէս․
Ահա սիրտըս․ ա՛ռ, կընքէ Դու,
   Որ հասնիմ քովդ վերջապես։
(“Come, Thou Fount,” Robert Robinson, 1735-1790).

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Հակոբոս 4:1-10.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Come, Thou Fount” (Robert Robinson, 1735-1790).