Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՊԵՏՐՈՍ – ԿԱՆՉՎԱԾ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՒ ԴԱՐՁԻ ԵԿԱԾ

PETER – CALLED, CONVICTED AND CONVERTED
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Փետրվար 14, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, February 14, 2016

՛՛Եւ Տերն ասեց, Սիմոն, Սիմոն․ ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես․ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ՛պակասի եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։՛՛ (Ղուկաս 22:31-32).


Հարցրեք հասարակ քարոզիչներից հետեւեալ հարցը, Պետրոս երբ՞ դարձի եկաւ։ Գրեթէ բոլորը կասեն, Պետրոսը դարձի եկաւ երբ Քրիստոս իրեն կանչեց Իրեն հետեվելու (Մատթեոս 4։19)։ Մի քանիսը կարելի է ասեն Պետրոս դարձի եկաւ երբ նա ասաց, ՛՛Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծոյ Որդին՛՛ եւ Հիսուս պատասխանեց ՛՛մարմինը եւ արիւնը չ՛հայտենց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է։՛՛ (Մատթեոս 16։16,17)

Բայց ոչ մեկը Պետրոսի դարձի գալը չեն ապացուցում։ Եթէ Պետրոսը դարձի եկաւ Հիսուսին հետեվելով, դա կ՛լիներ գործերով փրկուել – ուրեմն դա չէր նրա դարձի գալու պատճառը։ Իսկ եթէ Պետրոս դարձի եկաւ դավանելով որ Հիսուս Քրիստոսն էր Աստծոյ Որդին, դա կ՛լիներ դարձի գալ վարդապետական հաւատքով, լուսաբանութեամբ։ Դեւերն էլ գիտէին ինչ էր հայտաբանվել Պետրոսին, որով կարդում ենք, ՛՛Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, ․․․որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է՛՛ (Ղուկաս 4։41)։ Ուրեմն Պետրոս աւելին չ՛գիտեր դեւերից! Ուշադիր ուսումնասիրութիւնից հետո, մենք ստիպված ենք հայտնել որ Նա դեռ դարձի եկած չէր։ Նա տարբեր սայթաքումներով, փորձում էր որ Քրիստոնեա լիներ, առանց դարձի գալով։

Այսօր ինչ՞ նմանատիպ պատկեր ունենք Պետրոսից շատ ավետարանիչների մեջ! Պետրոսի նման նրանք էլ սայթաքելով եւ գայթակղումներով – փորձում են հետեւել Քրիստոսին! Նրանք որոշ գիտութիւն ունեն Քրիստոսի մասին, բայց Պետրոսի նման դեռ դարձի չեն եկել նախքան Զատիկ առաւոտ։ Շատ քարոզիչներ դեռ դարձի եկած չեն! Նրանք փորձում են Քրիստոսին հետեվել եւ գիտեն որ Նա Աստծոյ Որդի է։ Բայց կոյր են դարձի գալու իրականութեան մասին։ Ես կարծում եմ որ սա իսկական պատճառներից է որ Սուրբ Գրքը քիչ է քարոզվում այսօր։ Բազում քարոզիչներ իրենց ժամը վատնում են փորձելով սովորեցնել անդարձ մարդկանց ինչպես Քրիստոնեական կեանքը ապրել! Ծիծաղելի է! Ինչպես՞ է կարող մի անձ որ ՛՛մեռած է մեղքերի՛՛ մեջ, Քրիստոնեական կեանք ապրի։ (Եփեսացիս 2:1, 5).

Շատ քարոզիչներ կ՛վախնան ուրիշ մեկը իրենց ժողովրդին քարոզի! Մի օր ծրագրւած էր որ Հարաֆային մի եկեղեցում քարոզեէի։ Մայրերի Օր էր եւ որոշեցի մի պարզ պատգամ պատրաստել որ ոչ ոքու չ՛անհանգստացնեմ, քանի որ հիւր էի այդ եկեղեցում։ Որոշեցի իմ մայրիկիս դարձի գալու վկայութիւնը պատմեմ։ Միայն 12-ից 15 րոպէ խոսեցի։ Եւ ժողովրդին պատմեցի թէ ինչպես իմ քաղցր մայրիկը վստահեց Հիսուսին եւ փրկուեց։ Ժողովրդի հակազդեցութիւնը նա էր որ կարծես թէ ես երկու ժամ դժոխքից խոսեցի,! Քարոզիչը եւ իր կինը համարեա թէ փախան եկեղեցուց առանց իմ հետ ձեռնվելու։ Ժողովուրդն էլ կանգնեցին եւ ինձ ու կնոջս այնպես նայեցին կարծես թէ մի անծանոթ վարդապետութիւն որ երբեք չէին լսել իրենց սովորեցրի! Վերջապես մի տարեց կին մոտեցաւ եւ ձեռք ձեռքի տալով, ժպիտով ասաց, ՛՛Հիանալի քարոզ էր։ Այդպես քարոզ տարիներ էր որ չէի լսացել!՛՛ Դա մինչեւիսկ քարոզ չէր! Մի կարճ 12-ից 15 րոպեանոց վկայութիւն էր իմ քաղցր մայրիկիս դարձի գալու մասին։

Երբ ես ու կինս վերադառնում էինք մտածեցի, ՛՛Արդեոք՞ այդքան վատ էր՛՛։ Ահա Հարաֆի խորքում, մի անկախ հիմնական Մկրտչական եկեղեցում ենք, եւ նրանք գրգռվեցին եւ ՛՛անհանգստացան՛՛ մայրիկիս դարձի գալու պարզ պատմութիւնից!

Մի ուրշ հիմնական Մկրտչական եկեղեցում, մի կարճ պատգամ տուի իմ դարձի գալու մասին։ Պատգամից հետո մի տարեց կին իմ կնոջից խնդրեց որ եթէ հնարաւոր էր ինձանից խնդրի որ ես իր ամուսնուն Քրիստոսին առաջնորդեմ։ Իմ կինս կ՛առաջարկի որ աւելի հարմար է որ իր հովիւից խնդրի այդ գործը կատարելու։ Կինը կ՛պատասխանի, ՛՛Օհ, նա չի անելու։ Անգամներ խնդրել եմ իրենից։ Ես կարծում եմ որ նա կ՛վախնա վիրավորելու ամուսնուս։՛՛

Արդեոք՞ այդքան վատ է, Դկ․ Հայմերզ։ Օհ, այո! Իրապես ահռելի է! Մինչեւիսկ ամենալաւ հովիւներն էլ շարունակ բզզում են, միայն բառեր են արտահայտում, առանց ուրախութիւնով, առանց զգացմուով եւ կարեկցութեամբ – պարզապես մի կես-ժամանոց Կիրակի առաւոտ են լրացնում, անհիւթ, ջրային կերակուր են մատուցում քաղցած հոգիններին! Հասարակ աւետարանչական հովիւը, կիսամեռ Եպիսկոպոսկան քահանաների նման է խոսում։ Մեր Մկրտչական հովիւները աւելի լաւը չեն։ Ժողովուրդը աչքերը փակում ու քնով են անցնում ՛՛բացատրական՛՛ կոչված քարոզի ժամանակ։ Նրանք մարտահրավերի կոչ չեն անում երիտասարդներին եւ ոչ էլ կորածին հոյս են տալիս։ Այդպես հովիւներ նմանում են թանգարանի պահապաների! Հոգեւոր դագաղագործներից աւելին չեն! Աստուած մեծ օգնէ! Մեր եկեղեցիները մեռնում են – նրանք մեռած են! Ով՞ է քարոզում կարմիր-Արեան Աւետարանը հիմա։ Ով է քարոզում ՛՛Դու պիտի վերստին ծնվես՛՛։ Այսօր ով՞ է համարձակվում կանգնել Խաչի պատգամի եւ մեղաւորնեիր դարձի գալուն համար։ Միգուցէ եկեղեցու որոշ միջահասակ կանայք չ՛սիրեն դա! Օհ, մենք չ՛պիտի այդ կանանց անհանգստացնենք! Ուրեմն մեր երիտասարդները մեր եկեղեցուց խորտակվող նավից փախնող լողացող մկների նման կ՛հեռանան!

Ես համոզված եմ որ մեր եկեղեցինները երբեք չեն կարողանալ ազդեցութիւն ունենեալ մեր ազգին վրա առանց հին-կերպով Աւետարանի քարոզչութեամբը! Մեր եկեղեցին լեցուն է կոլեջ-հաճախող երիտասարդներով! Ես ամեն Կիրակի քարոզում եմ մեղքի – դժոխքի – եւ ճշմարիտապես դարձի գալու մասին! Աշխարհի երիտասարդները հրապուրված են! Երբեք այսպես մի բան չեն լսացել! Եւ մենք բազում դարձի եկածներ ունենք նորանց մեջ։ Անցեալ քանի շաբաթներում եոթը ապաշխարութիւներ ենք ունեցել – Երիտասարդներ, որոնք Քրիստոնեական անցեալ չեն ունեցել։

Միջոցներից մեկը որ կարող ենք սովորել ճշմարիտ դարձի գալու մասին նա է որ ուսումնասիրենք Սուրբ Գիրքը դարձի գալու մասին է ։ Այս առաւոտ դա եմ անելու։ Մենք մտածելու ենք Սիմոն Պետրոսի դարձի գալու մասին։ Պետրոսը ամենամեծ Քրիստոնեաներից մեկն է եղել։ Բայց նա ինչպես՞ դարձի եկաւ։ Ինչպես՞ Քրիստոնեա դարձաւ։

I. Առաջին, Պետրոսը կանչվեց․

Մատթեոս Աւետարանում այսպես է գրուած,

՛՛Եւ Հիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՛ տեսաւ երկու եղբարց՛ Սիմոնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբորը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին․ Եւ ասեց նորանց․ Իմ ետեւից եկեք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ՛շինեմ։” (Մատթեոս 4:18-20).

Շատ հեշտ էր! Կամ գոնէ այդպես էր թվում։ Անմիջապես նրանք թողին իրենց ձկնորսութեան ուռկաները, եւ հետեվեցին Հիսուսին։ Ինչու՞ Պետրոսին համար այդքան հեշտ էր։ Սուրբ Գիրքը ասում է,

՛՛Քո ժողովուրդը զորութեանդ օրը հոժար կամքով պատրաստ կ՛լինի։՛՛ (Սաղմոս 110:3).

Նրանց որ Աստուած ընտրել է փրկելու նաեւ հոժար է դարձնելու որ առաջին քայլն էլ վերցնեն, ինչպես Պետրոսը կատարեց։

Նոյն պահին որ այս նախադասութիւնն էի գրում, կինս ինձ համար գարաժից մի բացիկ բերեց։ Անմիջապես հիշեցի դրան։ Իմ առաջին եկեղեցու նկարը կար դրա վրա, Հանթինգթըն Փարկ քաղաքում։ Թվականը վերադառնում էր 1950-ին, նախքան իմ դարձի գալը։ Բացիկը ուղարկուած էր Կիրակնորեաի վերակացու, Օր․ Բաքըրի կողմից ։ Նա գրել էր,

Սիրելի Բաբ,

Հոյսով եմ որ հիվանդ չես, ինչպես մեր ժողովրդից շատերն են։ Քեզ կարոտել ենք, խնդրում ենք վերադառնաս, ինչ պատճառ որ քեզ հեռու է պահում։

      Օր․ Բաքըր

Այդ բարի կինը փորձում էր ինձ վերադարձնել եկեղեցի։ Ես պատանի էի, եւ հիմարութիւններով զբաղված։ Բայց նկատեցի կարդի վրայի թիւը։ Մի քանի ամիսներ հետո ոչինչ չէր կարող ինձ հեռու պահել եկեղեցուց։ Այդ քանի ամիսներում ինչ՞ պատահեց։ Կարող եմ ասել Աստուած ինձ կանչեց զորավոր կոչումով։ Իր զորութեան օրում ես համոզվեցի։

՛՛Քո ժողովուրդը զորութեանդ օրը հոժար կամքով պատրաստ կ՛լինի։՛՛ (Սաղմոս 110:3).

Երբ Աստուած քաշեց ինձ, Օր․ Բաքերին կամ ուրիշ մեկին պետք չունէի ինձ եկեղեցի վերադարձնելու։ Երբ Աստծոյ զորութիւնը ինձ քաշեց, մինչեւիսկ մի խումբ վայրի ձիերն էլ չէին կարող ինձ եկեղեցուց հեռու պահել!

Նոյնն է Պետրոսի պարագայում։ Նա դեռ փրկուած չէր, ինչպես ես, երբ Օր․ Բաքերը ինձ այդ բացիկը ուղարկեց։ Աստծոյ զորութիւնը ինձ կարող դարձրեց – ինչպես նաեւ Պետրոսին։ Նա դեռ ինձ պես կորած հոգի էր, բայց Աստուած նրան հոժար դարձրեց Հիսուսին հետեվելու։ Ուրեմն Պետրոսը անմիջապես թողեց իր ձկնորսութեան ուռկանը եւ Հիսուսին հետեվեց։ Բայց դա չէր նշանակում որ նա փրկուած էր։

Արդեոք՞ հետաքրքրվել էք թէ ինչպես է որ որոշ երիտասարդներին որ հրաւիրում ենք եկեղեցի անմիջապես գալիս են։ Որովհետեւ Աստուած է իրենց բերում։ Սա չի նշանակում որ նրանք դեռ փրկուած չեն։ Հիսուս ասաց, ՛՛Շատեր են կանչուած, բայց քիչեր են ընտրուած։՛՛ (Մատթեոս 20։16; 22։14)։ Աստուած շատերին է կանչում։ Նա քեզ կանչեց այս առաւոտ։ Դու մեզ տուիր քո անունը եւ հեռախոսի համարը եւ մենք քեզ համար երթեւեկութեան միջոց հարմարացրինք։ ՛՛Շատեր են կանչված՛՛- ինչպես եւ դու։ ՛՛Բայց քիչեր են ընտրուած։՛՛ Ինձ համար բոլորովին անհասկանալի է։ Բայց այս եմ հասկանում իմ տարիների փորձառութեամբ, որ եթէ դու Աստծոյ ընտրուածներից ես, Նա քեզ դեպի Իրեն կ՛կանչէ, եւ քեզ այստեղ կ՛պահէ, մինչեւ դարձի գաս! Իսկ եթէ չես, շուտ կամ ուշ թողնելու ես եկեղեցին – որով ՛՛շատեր են կանչուած բայց քիչեր են ընտրուած։՛՛

Փրկուած շնորհքով միայն,
   Սա իմ արդարացումն է համայն,
Հիսուս մեռաւ մեր բոլոր մեղքերի համար,
   Եւ Հիսուս մեռաւ ինձ համար։
(“Grace! ‘Tis a Charming Sound” by Philip Doddridge, 1702-1751;
      chorus by the Pastor).

II. Երկրորդ, Պետրոս դատապարտուեց։

Ես կ՛անցնեմ այն երեք տարիներից որ Պետրոս Հիսուսի հետ անցկացրեց։ Նա շատ փորձառութիւններ ձեռք բերեց այդ երեք տարիների ընթացքում։ Բայց միակ բանը որ իսկականից մեծ ազդեցութիւն ունեցաւ նրա վրա իր խոստովանութիւնն էր Հիսուսի ով լինելու մասին։ Քարոզի սկզբում ակնարկեցի։ Պետրոս ասաց, ՛՛Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծոյ Որդին։՛՛ Հիսուս նրան ասաց ․․․ մարմինը եւ արիւնը քեզ չ՛հայտնեց, բայց իմ Հայրը որ Երկնքումն է։՛՛ (Մատթեոս 16:16, 17).

Սա կոչվում է ՛՛լուսաբանութիւն՛՛։ Դա կարող է պատահել նախքան դարձի գալը, դարձի գալու ընթացքում, եւ դարձի գալուց հետո! Պետրոսի պարագայում Աստուած լուսաբանեց ճշմարտութիւնը թէ ով էր Քրիստոս, Պետրոսի դարձի գալուց առաջ։ Նոյնը պատահեց ինձ։ Տարիներ կարծում էի որ Քրիստոսը մի բարի մարդ էր, որ մարտիրոսվեց Իր թշնամիների միջոցով։ Միայն մի քանի օրեր իմ դարձի գալուց առաջ էր որ Աստուած ինձ հայտնեց որ Հիսուս Աստուածն էր մարմնում հայտնուած։ Երբ երգում էի Չարլզ Վեսլի- ՛՛Հիանալի սեր- ինչպես՞ կարելի է, որ իմ Աստուածը, մեռնի ինձ համար։՛՛ Այդ երգը իմ միտքս լուսավորեց, դրանով հանդերձ որ դեռ դարձի եկած չէի։ Նոյնպես էր եւ Պետրոսը։

Բացեք Ղուկաս 18։31-34 գլուխը եւ կ՛տեսնեք պարզապես որ Պետրոսը եւ միւս աշակերտները դեռ փրկուած չէին։

՛՛Եւ այն տասնեւերկուսին մոտն առաւ եւ ասեց նորանց․ Ահա վեր ենք ելնում Երուսաղեմ․ եւ կ՛կատարուին մարգարեների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածներին։ Որովհետեւ հեթանոսներին կ՛մատնուի, եւ ծաղր կ՛լինի, կ՛նախատուի, եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նորան․ եւ երրորդ օրը հարութիւն կ՛առնէ։ Եւ նորանք սորանցից ոչինչ չ՛իմացան, եւ խոսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։՛՛(Ղուկաս 18:31-34).

Սա երրորդ անգամն էր որ Հիսուս Սուրբ Գրիքը բացատրում էր Պետրոսին եւ ուրիշներին։ Քրիստոս խարազանով ծեծվելու էր ու մահվան էր մատնվելու, եւ երրորդ օրը հարութիւն էր առնելու մեռելներից։ Սա Աւետարանն է – Քրիստոնեութեան հիմնական պատգամը, ինչպես որ Ա Կորնթացիս 15։1-4-ի մեջ է գրուած։ Բայց Պետրոսը ոչ մեկը չէր հասկանում, եւ այս խոսքերը ՛՛ծածկուած՛՛ էր իրանից։ Պետրոսը չէր հաւատում Աւետարանին!

Եթէ դեռ փրկուած չես – արդեոք՞ քո պարագան Պետրոսի նման չէ։ Դու ՛՛կանչվեցիր՛՛ այս եկեղեցին։ Այս եկեղեցին եկար կամ քո ծնողների միջոցով կամ մի ուրիշ մեկի միջոցով։ Մասնակցեցիր տարեդարձներին։ Մեր հետ ճաշեցիր ու ընթրեցիր ամեն Կիրակի։ Նոյնիսկ քեզ ավետարանչութեան ուղարկեցինք։ Լսեցիր իմ քարոզները երկու անգամ ամեն Կիրակի օրերը։ Լսեցիր Քրիստոսի Խաչելութեան մասին, Իր արեան մասին, եւ ինչպես մեռելներից հարութիւն առաւ։ Բայց միտքդ շեղվեց երբ սկսեցի խոսել Քրիստոսի Արեան եւ Իր հարութեան մասին։ Անգամներ եւ անգամներ լսել ես բայց քեզ համար դեռ բացված չէ ։ Իրական կամ շատ կարեւոր չի թվացել քեզ։ Ինչ որ մտածեցիր – պարզ չի եղել որ ինչու այդ բաները կարեւոր էին։ Դու ճիշտ Պետրոսի նման ես, նախքան նրա դարձի գալը!

՛՛Եւ կ՛ծեծեն կ՛սպանեն նորան․եւ երրորդ օրը հարութիւն կ՛առնէ։ Եւ նորանք սորանցից ոչինչ չ՛իմացան, եւ խոսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։՛՛ (Ղուկաս 18:33-34).

Այստեղ կանգ առնենք եւ մեր Սուրբ Գիրքը դարձնենք Ղուկաս 22։31։

՛՛Եւ Տերն ասեց, Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես․ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ՛պակասի, եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։ Նա էլ ասեց նորան․ Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էր գնալու։ Եւ նա ասեց․ Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խոսիլ, միչեւ որ դու երեք անգամ ուրանաս՛ թէ ինձ չ՛գիտես։՛՛ (Ղուկաս 22:31-34).

Ես մի շատ հետաքրքիր գիրք եմ կարդում, Սիմոն Պետրոսը Աւետարանում եւ Հուշեր խորագրով, Simon Peter in Scripture and Memory (Baker Academic, 2012), Դկ․ Մարկոս Բաքմիւհըլի միջոցով գրուած։ Նա դասատու է Սուրբ Գրային եւ Սկզբնական Քրիստոնական Ուսումնասիրութեան Անգլիայի Աքսֆորդ հմալսարանում։ Այս գիտնականը ուղղակի ճիշտ կետն է մեջ բերում։ Նա անվախորեն մեզ ցոյց է տալիս որ Պետրոսը խաչելութիւնից մի գիշեր առաջ դեռ դարձի եկած չէր։ Եւ նա շատ ճիշտ էր! Ուրիշ մեկնաբաններ չեն ընդունում կամ անցնում են այս հարցից։ Բայց ոչ Դկ․ Բաքմիւհըլը! Նա շատ պարզ բացատրում է!

Լսեք իրեն։

՛՛Եւ Տերն ասեց, Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես․ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ՛պակասի, եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։՛՛ (Ղուկաս 22:31-32).

Դկ․ Բաքմիւհլը ասաց,

՛՛Այստեղ հստակ մեջբերում կա Պետրոսից [շուտով կ՛տեսնենք] որ պայքարում է սատանայի դեմ, որով խիստ կ՛փորձուի [եւ կ՛ձախողի], հետեւաբար խոսենք ՛դարձի գալուց՛։ Կ՛արժի շեշտել այստեղ որ ՛եւ դու երբոր դառնաս՛ համարը, թեպետ բազում թարգմանիչների կողմից արտոնված է, սակայն Հունարենում չի պաշտպանվում։ ՛՛ (Dr. Bockmuehl, ibid., pp. 156, 157).

Արդի Անգլերեն թարգմանութիւնները NIV, NASV, ESV սխալ են։ ՛՛Դառնալ՛՛ որ շատ թարգմանիչներ համաձայն են, Հունարենում չէ պաշտպանվում՛՛։ Դկ․ Բաքմիւհըլը շարունակում է բացատրելով որ Հունարենում “epistrephō” բառը պիտի թարգմանվի ՛՛դարձի եկած՛՛։ Ուրեմն, մեկ անգամ եւս, ես գտնում եմ որ KJV ճիշտ է եւ արդի թարգմանութիւնները շփոթեցուցիչ են! Բայց Դկ․ Բաքմիւհըլը շարունակում է,

՛՛Երբ՞, որտեղ՞, կամ ինչպես՞ Պետրոսը դարձի եկաւ (փոխվեց)։ Այստեղ է որ հասնում ենք իսկական դժուարութեանը։ Մինչեւիսկ իր ծառայութեան վերջին գիշերում, Ղուկասը բացատրում է որ Հիսուս [խոսում է] Պետրոսի ապագա դարձի գալու մասին։՛՛(ibid., p. 156).

՛՛Ղուկաս 22։32-ում Պետրոսի դարձի գալը ապագայում սուտ է թվում։՛՛

՛՛Երբ ես դարձի գալու[ապագա]՛՛ ibid., p. 156)։ ՛՛Հիսուս սպասում էր Պետրոսի դարձի գալուն, ապագայում։՛՛

Բայց Պետրոսը վստահ էր որ պետք չունի դարձի գալու։ Նա ասաց,

՛՛Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։՛՛ (Ղուկաս 22:33).

Հիսուսն պատասխանեց, ՛՛Պետրոս, այսօր հաւը չի խոսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՛ թէ ինձ չ՛գիտես՛՛(Ղուկաս 22։34)։ Պետրոսը մտածեց թէ կարող է դեմ կենալ չարին եւ Քրիստոսի համար ապրել առանց դարձի գալու (epistrephō)։ Ինչքան սխալ էր նա! Եւ ինչքան՞ սխալ ես դու!

Նրանք ձեռբակալեցին Հիսուսին եւ քաշեցին Իրեն քահանայապետի տունը։ ՛՛Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորան ետեւից՛՛(Ղուկաս 22։54)։ Պետրոս դրսի մարդկանց հետ նստեց։ Մի աղախին ասաց, ՛՛Սա էլ նորա [Հիսուսի] հետ էր՛՛ (Ղուկաս 22։56)։ Պետրոս ասաց, ՛՛Ես նորան չ՛գիտեմ։՛՛ Եւ մի քիչ հետո երկրորդը տեսաւ նորան եւ ասաց, Դու էլ նորանցից ես։ Պետրոսն էլ ասեց․ ՛՛Ով մարդ, չեմ։՛՛ Եւ մեկ ժամի չափ էլ որ անցաւ, երրորդ անձը նկատեց Պետրոսին եւ ասաց, ՛՛Այս մարդն էլ նորա հետ։՛՛ Պետրոս ասաց, ՛՛Մարդ, ես չ՛գիտեմ, թէ դու ինչ ես ասում։՛՛Եւ իսկոյն հաւը խոսեց։

Ես եւ կինս եղել ենք Երուսաղեմում ուր այս դեպքը պատահել է։ Ուղեկցողը մեզ ցոյց տուեց Հիսուսի կանգնած տեղը եւ Պետրոսի կանգնած տեղը։ Եւ Հիսուս դարձրեց Իր գլուխը եւ նայեց Պետրոսին։ Եւ Պետրոս նայեց Հիսուսի աչքերին։

՛՛Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացաւ։՛՛ (Ղուկաս 22:62).

Վերջապես, Պետրոս մեղքի դատապարտութեան տակ էր։ Իսկականից դարձի գալու հոյս չկա քեզ համար եթէ դատապարտվելու փորձառութիւնը չես ունեցե,լ գոնէ ինչպես Պետրոսը ունեցաւ։

՛՛Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացաւ։՛՛ (Ղուկաս 22:62).

III. Երրորդ, Պետրոս դարձի եկաւ։

Խնդրեմ բացեք Ղուկաս 24։34։ Աննշան համար է թվում, բայց Դկ․ Բաքմիւհըլը ասաց, այս այն ժամանակն է որ Պետրոսը դարձի էր եկած։ ՛՛Հիսուս դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին դատապարտելով իրեն իր մեղքին համար (Ղուկաս 22։61), եւ Զատիկ առաւոտեան Պետրոս տեսաւ Հիսուսին (Ղուկաս 24։34) եւ իրեն փոխեց խաւարից դեպի լույս՛՛ (Bockmuehl, p. 163)։ Պողոս Առաքեալ նաեւ ասում է մեզ Պետրոսի եւ Հիսուսին հետ հանդիպման մասին Զատիկ առաւոտեան ։ Պողոս ասաց, ՛՛Եւ ․․․ թէ երեւաեցաւ Կեփասին [Պետրոսին], հետո այն տասնեւերկուսին՛՛(Ա Կորնթացիս 15:5)։

Արդեոք ինչու՞ Սուրբ Գիրքը այսքան մեջբերում է կատարել մեզ համար Պետրոսի կանչի, իր սայթաքման, թերահաւատութեան, եւ նրա կուրութեան Աւետարանի եւ Հիսուսի չարչարանքների մասին։ Ինչու՞ է մի ամբողջ գլուխ հատկացրել բացատրելու թէ ինչպես Պետրոս, Քրիստոսին ուրացաւ եւ գրել նրա դառնորեն լացի մասին դատապարտվելուց հետո։ Իսկ այս բոլոր բացատրութիւններից հետո, մեզ մի փոքրիկ համար է տալիս թէ ինչպես Պետրոս դարձի եկաւ, ՛՛Տերը հաստատ հարութիւն է առած, եւ հայտնուել է Սիմոն [Պետրոսին]։՛՛ Ինչու՞ - որովհետեւ սայթաքումը եւ դատապարտութիւնը ամենակարեւոր բաններն են իսկական դարձի գալու համար։ Մինչեւ դու չ՛գաս այն կետին որ ՛՛դուրս ելես, եւ դառնորեն լացես՛՛ քո մեղքերիդ համար, շատ փոքրիկ հոյս կա քեզ համար։ Մինչեւ չ՛զգաս այն ինչ Պետրոսը զգաց, Աւետարանը ոչ մի իմաստ չէ ունենալ քեզ համար! Անպատճառ մեռնելու ես քո մեղքերիտ մեջ։ Դու պիտի Քրիստոսի կարիքը զգաս, նախքան վստահես Իրեն եւ մաքրվես մեղքերից Նրա Սուրբ Արիւնով։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Ղուկաս 22։31-34.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Grace! ‘Tis a Charming Sound” (by Philip Doddridge, 1702-1751; chorus by the Pastor).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՊԵՏՐՈՍ – ԿԱՆՉՎԱԾ, ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՒ ԴԱՐՁԻ ԵԿԱԾ

PETER – CALLED, CONVICTED AND CONVERTED

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Եւ Տերն ասեց, Սիմոն, Սիմոն․ ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես․ Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ՛պակասի․ եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։՛՛ (Ղուկաս 22:31-32).

(Մատթեոս 4:19; 16:16, 17; Ղուկաս 4:41; Եփեսացիս 2:1, 5)

I.    Առաջին, Պետրոս կանչվեց, Մատթեոս 4:18-20;
Սաղմոս 110:3; Մատթեոս 20:16; 22:14.

II.  Երկրորդ, Պետրոս դատապարտվեց, Մատթեոս 16:16, 17;
Ղուկաս 18:31-34; Ղուկաս 22:31-34; 54, 56, 62.

III. Երրորդ, Պետրոս դարձի եկաւ, Ղուկաս 24:34;
Ա Կորնթացիս 15:5.