Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՓՆՏՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆԸ

SEEKING CHRIST AT CHRISTMAS
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան, Դեկտեմբերի 23, 2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 23, 2012


Ես սիրում եմ Սուրբ Ծննդյան ժամանակը: Եւ այնքան ուրախ եմ ձեզ տեսնելու համար այստեղ եկեղեցում այս առավոտյան: Շնորհակալ եմ որ եկել էք: Հուսով եմ, որ դուք բոլորտ վերադառնալու էք այս երեկո 5:30 մեր Սուրբ Ծննդի հանդեսին սրահում: Լավ ժամանց ենք ունենալու: Ուրախ Սուրբ Ծնուննդ ձեզ բոլորիտ: Եւ թող Աստված օրհնի բոլոր մեր ընկերներին, որոնք դիտում են այս ինտերնետով: Ուրախ Սուրբ Ծնուննդ ձեզ բոլորիտ նույնպես:

Այժմ այս առավոտ ես ցանկանում եմ, որ դուք բաց անեք Աստվածաշունչը Երեմիա 29:13: Այն գտնվում է 803 էջ -ում Սկոֆիլդ Աստվածաշնչի մեջ:

«Եւ դուք ինձ կորոնեք ու կգտնեք, երբ ինձ խնդրեք ձեր բոլոր սրտով» (Երեմիա 29:13):

Այժմ կարող էք նստել:

Այս խոստում է, որը Աստվածաշնչում նշվում է մի քանի անգամ: Երկրորդ Օրինաց 4:29 Մովսեսը ասում է, «Եւ կգտնես, եթե բոլոր սրտովդ եւ բոլոր հոգովդ նրան խնդրես...»: Այժմ այն հստակ խոստում է, «Դուք պետք է ինձ փնտրեք ու գտնեք»: Այս շատ հստակ է: Դուք նրան կգտնեք եթե Նրան փնտրեք: Հիսուսը նույնպես հստակ խոստացավ, «Նա որ փնտրում է գտնւմ է» (Մատթէոս 7:8):

Այնուամենայնիվ այս բոլոր խոստումները իրենց կից պայմաներ ունեն: Մատթէոս 7:8 մեջ պայմանը գտնվել է Հունարեն թարգմանված բայի մեջ «ջանալ»: Այն իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ անձը պետք է միշտ փնտրի, ոչ թէ լոկ կիսով չափ փնտրել: Երեմիա 29:13 մեջ պայման է հանդիսանում «Երբ ինձ փնտրեք ձեր բոլոր սրտով»: Իսկ Երկրոդ Օրինաց 4:29 պայմանն է «եթե փնտրեք նրան ձեր բոլոր սրտով»: Այսպիսով Քրիստոսը գտնելու խոստումը միշտ էլ պայման ունի: Դուք պետք է փնտրեք Հիսուսին բոլոր սրտով, և մեծ նվիրվածությամբ, եթե ցանկանում էք գտնել Նրան: Մեկ այլ պայման էլ գոյություն ունի, որ տրվում է մեզ Երեմիա 29:13 և Երկրորդ Օրինաց 4:29: Այդ այն է որ դուք պետք է փնտրեք «ձեր բոլոր սրտով» , «քո ողջ սրտով»: Այս երկու հատվածներն էլ ասում են որ դուք պետք է փնտրեք Նրան ձեր սրտով այլ ոչ միայն մտքով: Նոր Կտակարանում Առաքյալ Պողոսը ասում է մեզ պատճառը «քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար» (Հռոմեացիս 10:10): Եթե դուք փորձեք այդ ամենը ձեր մտքով հասկանալ, ապա դուք երբեք չէք գտնի Հիսուսին: Դուք չէք կարող գտնել Նրան բանականությամբ կամ ուսումնասիրությամբ: Երբ Դր. Կագանը իր երկրորդ Դիպլոման էր ստանում Կլեվմոնտի Ավարտական Դպրոցից (այժմ Համալսարհան), նա ինձ ծանոթացրեց Դր. Ջոն Հիկի հետ: Դր. Հիկը ճանաչված աստվածաբան էր: Նա եկեղեցուց էր սկսել հավատալ Աստվածաշնչին, սակայն վերջացրել լինելով լիովին ագնոստիկ անձ, սահմանակից լինելով աթէիզմի: Այս ի՞նչպես այսպես պատահեց: Քանզի նա փորձում էր հասկանալ և ճանաչել Հիսուսին միայն բանականությամբ: Այդպես չի կարող լինել: Ջոն Հիկը փայլուն միտք ուներ, և ուսուցանել էր Քրիստոնեությունը տասնամյակներ: Սակայն իր բոլոր այդ ուսմունքներով հանդերձ նա երբեք չէր գտել Քրիստոսին: Դուք պետք է մոտենաք հնազանդությամբ, և խոնարհ սրտով, և փնտրել Նրան «ձեր բոլոր սրտով»: Միայն դրանից հետո կարող էք գտնել նրան, և նորից ծնվել:

Երբ ես ուսանում էի մագիստրոսի աստիճանի համար Ոսկե Դարպաս Մկրտչական Սեմինարիայում ես ճանաչում էի երկու կորած մարդկանց, որոնք շատ հպարտ էին: Նրանցից մեկի անունը Գիլ, Եվրոպացի էր: Իսկ մյուսի անունը Չանգ էր, Կորիացի էր: Նրանք երկուսն էլ շատ հպարտ ու խելացի, գերազանց սովորող աշակերտներ էին: Սակայն նրանցից ոչ մեկն էլ փրկված չէր: Իմ ավարտելուց հետո, ես իմացա որ նրանք երկուսն էլ փոխակերպվել են: Դրանից առաջ նրանք երկուսն էլ ինձ հետ վիճում էին, ծիծաղում էին ինձ վրա, և կանչում էին ինձ «նեղ մտքով ֆունդամենտալիստ» որովհետև ես հավատում էի Աստվածաշնչին: Իրենց փոխակերպումից հետո նրանք երկուսն էլ ինձ մոտ եկան իրենց աչքերին արցունքներով ներեղություն խնդրելու: Նրանք երկուսն էլ խոնարհվեցին Աստծո ողորմածությամբ: Նրանք երկուսն էլ գտան Հիսուսին իրենց սրտերում, «սրտով է որ մարդ հավատում է արդարության»: Նրանք երկուսն էլ ինձ ասացին որ ես նրանց օգնել եմ ասելով որ նրանք կորսված են: Ես երբեք չեմ մոռանա ուրախությունը, որ ինձ պարուրեց, երբ իմացա որ նրանք փրկված են:

Երկու տեսակ մարդիկ գոյություն ունեն Աստծո տեսադաշտի համար- նրանք որոնք գտել են Հիսուսին, երբ փնտրել են նրան իրենց ողջ սրտով, և երկրորդ տեսակը որոնք չեն գտել Նրան քանզի չեն փնտրել իրենց ողջ սրտով: Այո, երկու տեսակ մարդ կա այս աշխարհում Աստծո տեսադաշտում: Նրանք որոնք նման են Ջոն Հիկին, և չեն փնտրում Հիսուսին մինչև որ գտնեն Նրան, և նրանք որոնք նման են Գիլին և Չանգին, որոնք փնտրեցին Հիսուսին իրենց ողջ սրտով մինչև որ գտան Նրան:

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով» (Երեմիա 29:13):

Որքան գեղեցիկ և զարմանահրաշ է այս մեծ ճշմարտությունը գտնված Սուրբ Ծննդի պատմության մեջ: Երբ Ես խորհում էի Սուրբ Ծննդի պատմության վերաբերյալ այս ճշմարտությունը դուրս թռչեց Սուրբ Գրքի էջից: Այն փաստը որ երկու տեսակ մարդիկ գոյություն ունեն Աստծո տեսադաշտում այնքան պարտ տրվում է Սուրբ Ծննդի պատմության մեջ, որ նույնիսկ երեխան կարող է տեսնել տարբերությունը, և հասկանալ թե ինչու են դրանք տարբեր:

I. Առաջին, նրանք որ չեն փնտրում Հիսուսին իրենց ողջ սրտով:

Առաջին մի մարդ կար որի անունը չի տրվում Աստվածաշնչի մեջ: Միակ փաստը որ մենք գիտենք նրա մասին այդ այն է թե ինչ նա վարվեց Հիսուսի հետ:

Առաջին Սուրբ Ծննդի ժամանակ Հովսեփը և Մարիամը Գալիլեաից գնացին Բեթղեհեմ քաղաք վճարելու համար իրենց հարկերը Հռոմին: Բեթղեհեմ քաղաքը լի էր մարդկանց ամբոխով, որոնք նույնպես եկել էին հարկեր վճարելու: Բեթղեհեմը այն ժամանակ շատ փոքրիկ քաղաք էր, այսօր նույնպես: Երբ Մարիամը և Հովսեփը հասան այնտեղ, նա արդեն ծննդաբերում էր: Հովսեփը փորձում էր տեղ գտնել, որ նա կարողանա ծննդաբերել երեխային: Սակայն Աստվածաշունչը ասում է, «Սենյակ չկար նրանց համար պանդոկում» (Ղուկաս 2:7): «Պանդոկը» - այս ցույց է տալիս թե որքան փոքր էր Բեթղեհեմը: Միայն մեկ պանդոկ կար, և այն զբաղեցված էր: Նրանք մերժվեցին պանդոկապանի կողմից: Այս տեսակ մարդ կար այդտեղ, չնայած որ նրա անունը չի նշվում: Ինչ անսիրտ մարդ պետք է որ լիներ այս մարդը, որ ծննդաբերող կնոջ մերժեր: Մարիամը ստիպված էր մի կերպ հասնել ախոռ և պարկեցնել նորածին Հիսուսին կերակրատաշտի մեջ որտեղ կովերը ու էշերը չոր խոտ էին ուտում:

Ես կարդացի մի տղայի մասին, որը երկրորդ դասարան էր սովորում նրա անունը Վալի էր, և նա դերախաղ ուներ որպես պանդոկապան Սուրբ Ծննդի պիեսում: Տղան իր դերն էր խաղում: Նա ասաց Հովսեփին, «Հեռացիր՛ պանդոկում տեղ չկա»: Տղան որ Հովսեփի դերն էր խաղում ասում է, « Իմ կինը արդեն ծննդաբերում է: Դու մի փոքրիկ անկյուն պետք է որ ունենաս նրա համար»: Վալին նայեց աղջկան, որը խաղում էր Մարիամի դերը արցունքները հոսեցին նրա աչքերից, և նա մոռացավ իր ասելիքը: Վարագույրի ետևից հուշարարը ասաց, «Շարունակի քո տողերը»: Վալին ասաց «բոլոր սենյակները զբաղեցված են, ճանապարհիդ գնա»: Մարիամը ու Հովսեփը շրջվեցին որ գնան, բայց արցունքները ցած հոսեցին փոքրիկ Վալիյի աչքերից: Եւ ահա այստեղ նա փոխեց ողջ Սուրբ Ծննդի պատմությունը: Նա գոչեց, «Սպասեք՛ մի գնացեք նա կարող է ԻՄ սենյակում մնալ»: Ունկնդիրները բուռն ծափահարեցին: Ոչ ոք չբարկացավ Վալիյի վրա: Բոլորը ուրախ էին, որ փոքրիկ տղան փոխել էր Սուրբ Ծննդի պատմությունը:

Որքան սարսափելի ու եսասեր մարդ պետք է որ լիներ այդ պանդոկապանը: Եւ դուք շատ լավ գիտեք, ինչպես որ ես գիտեմ, որ դեռ կան եսասեր մարդիկ որոնք չեն ցանկանում ոչ մի գործ ունենալ Հիսուսի հետ: Չար ու սառնասիրտ անձեր, ինչպիսին որ այս անձն էր, այս տարի Սանտա Մոնիկայի Պասիֆիկ Կոստ Մայրուղուց վերցրել են Սուրբ Ծննդի պատկերները: Այլ զզվելի անձեր ջանացել են վերցնել Սուրբ Ծննդի ծառը խեղճ ու միայնակ ծեր մարդկանցից Նյուհոլ ծերանոցում, որը գտնվում է Կալիֆորնիայում: Տեխաս Նահանգի Պլանո քաղաքում փոքրիկ երեխաներին արգելվել է զինվորներին Սուրբ Ծննդի բարեմաղթանքներ ուղարկել Աֆղանիստան: Այո, դեռ իրականում այդպիսի մարդիկ գոյություն ունեն, որոնք սառն են ու չար-ոգի որոնց սրտում Հիսուսի համար տեղ չկա: Նրանք այնքան զբաղված են իրենց խնջույքներով ու իրենց ենկերներով որ ժամանակ չունեն եկեղեցի հաճախելու Սուրբ Ծննդի Գիշերը: Նրանք ինձ կոչեցին բռնակալ քանզի ասացի եղեք եկեղեցում վաղը երեկոյան-Սուրբ Ծննդի Գիշերը: Սակայն եթե նրանց պարահանդես հրավիրեն կամ էլ հարբելու չեն բողոքի: Ճշմարտությունը այն է, որ այսպիսի մարդիկ ոչնչով չեն տարբերվում անաստված ու անսիրտ պանդոկապանից: Նա հրաժարվեց օգնելու հղի կնոջը ու պատճառ եղավ որ նա ծննդաբերի կովերի ախոռում: Թ՛ող Աստված ների նրանց չար ու մեղքով լի հոգին: Մի լսեք այսպիսի մարդկանց: Վաղը երեկոյան եկեղեցի եկեք-Սուրբ Ծննդի Գիշերը: Եւ իհարկե Նոր Տարվա Գիշերը նույնպես:

Երբ Թագավոր Հերովդէսի ժամանակները, իմաստուն մի մարդ նրան ասաց Հրեաների թագավոր Հիսուսն է ծնվել: Հերովդեսը ասաց գտնել Հիսուսին և նրան ասել Իր տեղը որ ինքը երկրպագի Նրան: Նա վախենում էր կորցնել իր պաշտոնը ախոյան թագավորին: Իրականում նա ցանկանում էր Հիսուսից ազատվել, սպանել Նրան:

Այսօր Հերովդէսի պես մարդիկ շատ կան: Նրանք ասում են թե ցանկանում են երկրպագել Հիսուսին: Նրանք նույնիսկ եկեղեցի են գալիս ու օրհներգ երգում և նրանք ձեվացնում են թե սիրում են Հիսուսին: Սակայն նրանք վախենում են որ գումար կարող են կորցնել, կամ էլ կարող են ընկերներ կորցնել կամ էլ կորցնեն ինչ որ տեսակի հնարավորություն: Այսպիսով նրանք ձեվացնում են թե սիրում են Հիսուսին, բայց իրականում Նրան չէ որ իրենք ցանկանում են: Նրանք չեն փնտրում Հիսուսին: Նրանք չեն ջանում գտնել Նրան իրենց ողջ սրտով:

Մենք տպագրում ենք քարոզները բառ առ բառ և տալիս ենք բոլորին յուրաքանչյուր ծառայությունից հետո: Երբ Պարոն Մենչնը խոսում է մարդկանց հետ և հարցնում նրանց թե արդյոք կարդում են քարոզները ամեն օր: Նրանք սովորաբար ասում են, «Ո՛չ»: Այն միայն 15 րոպե կպահանջի նրանցից, բայց նրանք չեն կարդում այն: Ահա տեսնում էք թե որքան նման են Հերովդէսին: Նրանք ասում են իբր սիրում են Հիսուսին, բայց չեն ցանկանում նույնիսկ օրը 15 րոպե տրամադրել Նրան փնտրելու: Այսպիսի մարդիկ չեն կարող գտնել Հիսուսին: Ի՞նչու

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը» (Երեմիա 29:13):

Ինչպես որ Հերովդէսը, նրանք չեն փնտրում Հիսուսին իրենց բոլոր սրտով: Ահա՛ թե ինչու, չեն կարող գտնել Նրան: Արդեն շատ պարզ է պատճառը:

Այնտեղ էին նաև դպիրները: Հերովդէսը հարցրեց նրանց որտեղ է Քրիստոսը ծնվելու: Նրանք Աստվածաշունչը լավ գիտեին: Նրանք ուսումնասիրում էին Սուրբ Գիրքը ամեն օր: Նրանք միանգամից ասացին թե որտեղ է Քրոստոսը ծնվելու: Նրանք անմիջապես մեջբերեցին Միքիա 5:2 Հին Կտակարանից,

«Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր էս Յուդայի հազարաւորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին .....» (Միքիա 5:2):

Դպիրները ասացին, «Նա ծնվելու է Բեթղեհեմում»: Դա միայն 30 րոպե ոտքի ճանապարհ էր այդտեղից մինչև Բեթղեհեմ: Ա՞րդյոք գնացին Բեթղեհեմ գտնելու Քրիստոսին: Ո՛չ, նրանք այդպես չվարվեցին: Նրանց բավարար էր միայն Աստվածաշունչը ուսումնասիրելը: Նրանք Քրիստոսին Իրհամար չփնտրեցին: Այսպիսով նրանք երբեք Քրիստոսին չգտան: Նրանք Դժոխք գնացին քանզի նրանք 30 րոպե չտրամադրեցին Քրիստոսին գտնելու իրենց համար: Ա՞րդյոք այսպիսի մարդիկ դեռ գոյություն ունեն: Իհարկե: Այս այն մարդիկ են, որոնք գոհությամբ նստում են եկեղեցում յուրաքանչյուր Կիրակի ուրիշ ոչինչ չփնտրելով: Նրանցից ոմանք չեն էլ ցանկանում հարցուփորձի սենյակ գնալ, երբ գիտեն որ նորից ծնված չեն: Նրանք գիտեն, որ իրենք չունեն ինչ որ Դր. Չանգը ունի, կամ էլ Սալազարը ունի: Նրանք գիտեն որ իրենք չունեն ինչ որ Սորիան ու Լարան ունեն: Նրանք գիտեն որ իրենք իրականում Քրիստոսին չունեն: Սակայն ինչպես դպիրները նրանք շատ ծույլ են ինչ որ բան ջանալու համար: Նրանք կարդում են Աստվածաշունչը: Նրանք լսում են քարոզները: Միայն այս է իրենց արածը ոչ ավելին:

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը» (Երեմիա 29:13):

Ա՞րդյոք դուք փնտրում էք Հիսուսին ձեր ողջ սրտով: Եթե ոչ՛, ապա այդ է պատճառը, որ չէք կարող Նրան գտնել: Այդ շատ հեշտ է : Երբ Պարոն Մենչիան հարցրեց ձեզ թե դուք կարդացել էք քարոզները ամենօր, դուք ասացիք, «Ո՛չ, ոչ ամեն օր»: Ուրեմն այդ առումով լուրջ չէք այդքան: Դուք չէք կարող գտնել Քրիստոսին այդ ճանապարհով: Հիսուսը ասել է, «Ջանա որ ներս մտնես» (Ղուկաս 13:24): Սակայն դուք չէք ջանում: Դուք միայն գալիս էք եկեղեցի, լիովին թաթախված մեղքերի մեջ ինչպես կարող էք փնտրել Հիսուսին ձեր ողջ սրտով: Այդ դպիրները երբեք զարթոնք չապրեցին: Վերջում նրանք մահացան ու Դժողխք գնացին: Ահա այդպես էլ ձեր հետ կպատահի, եթե դուք շարունակեք գալ եկեղեցի, առանց լրջորեն Քրիստոսին փնտրելու: Թող որ Աստված արթնացնի ձեզ:

«Եւ դուք կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտովը»(Երեմիա 29:13):

II. Երկրորդ, նրանք որ փնտրում են Հիսուսին իրենց բոլոր սրտով:

Ես շատ ժամանակ չունեմ սակայն կփորձեմ նշել դրանք շատ համառոտ: Առաջին, այնտեղ հովիվներ կային: Նրանք իրենց նախիրն էին հետևում այդ գիշեր: Հրեշտակը եկավ և ասաց նրանց, որ Քրիստոսը ծնվեց Բեթղեհեմում: Հրեշտակները ասացին, որ նրանք երեխան կգտնեն բարուրված շորերի մեջ կերակրատաշտի մեջ:

Ես եղել եմ Հովիվների Դաշտում: Այդ մոտավորապես հինգ րոպե ոտքի ճանապարհ է այդ տեղից որտեղ որ Հիսուսն էր ծնվել: Հովիվները չսպասեցին: Նրանք անհանգստացած չէին թե ինչ կպատահի իրենց ոչխարների հետ: Շունը նույնպես կարող էր մեկ կամ երկու ոչխար սպանել: Գողը կարող էր գողանալ ոչխարը: Սակայն նրանք այս ամենի մասին չէին հոգում: Նրանք գիտեին որ Հիսուսին գտնելը ավելի կարևոր է քան թե մեկ կամ երկու ոչխարը: Այսպիսով Աստվածաշունչը ասում է, «նրանք աճապարանքով եկան և գտան.... երեխան մսուրի մեջ» (Ղուկաս 2:16): Նրանք շտապում էին: Նրանք չթողեցին որ ինչ որ բան իրենց խանգառի հասնելու Հիսուսին: Նրանք եկան աճապարանքով : Որքան ուրախությամբ ենք մենք նկատում երիտասարդների Հիսուսին մոտենալով «աճապարանքով», արագորեն, ինչպես որ հովիվներն էին: Լարան նույնպես այդպիսի արագությամբ մոտեցավ: Կարենը արագ մոտեցավ նույնպես: Նրանք միայն այստեղ էին մի քանի օր առաջ մինչ ընդունեցին Հիսուսին իրենց բոլոր սրտով, և գտան Նրան, ինչպես որ Երեմիա 29:13 ասաց որ կլինեն:

Այնտեղ Իմաստուն Մարդիկ էլ կային: Նրանք թողեցին իրենց տները, ասացին հաջողություն իրենց կանանց և երեխաներին, նստեցին իրենց ուղտերը և ճանապարհվեցին արևելք Բաբելոնից: Նրանք ճամփորթեցին արևելքի երկրից դեպի վեց հարյուր մղոն: Նրանք իմաստուն և քաջ էին: Սակայն իրենց ավազակների հարձակման վտանգի տակ էին դրել: Նրանք ճամփորթեցին շաբաթներ անապատի հարաֆային մասերը, Ջորդան գետի մոտակայքում, մինչև որ հասան Երուսաղեմ, հետևելով աստղերին որ Աստված իրենց ուեկցելու համար էր ուղարկել: Նրանք հասան մանուկ Հիսուսին և նվիրեցին Նրան իրենց նվերները: Կարող էք պատկերացնել այս ճամփորդության ծախսերը և դժվարությունները առանց ավտոմեքենայի, առանց գնացքի, ոչ հարմարավետ ճանապարհ, առանց պանդոկի որ կարողանան մնալ այնտեղ, ոչ մեկ տեղ որ կարողանան հանգստանալ, և միայն ուղտեր: Եւ նրանք ճամփորթում էին այնքան երկար ճանապարհ: Այդ պետք է որ ամիսներ տեվեր: Սակայն նրանք եկան: Վստահորեն այս իմաստուն մարդիկ կատարելապես նկարագրված են մեր նյութի մեջ,

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով» (Երեմիա 29:13):

Նրանք փնտրեցին Հիսուսին իրենց բոլոր սրտով - և նրանք գտան Նրան, ինչպես որ մեր նյութն է խոստանում, որ նրանք կգտնեն:

Յուրաքանչյուր ամիս ես ստանում եմ ամսագիր Մարտիրոս Ձայնը: Կցանկանայի որ դուք այցելեք այս կայքը www.persecution.com ուղարկեք նրանց ինչ որ գումար, և խնդրեք նրանց որ ուղարկեն ամսագիրը: Ես միշտ կարդում եմ: Այն պատմում է ձեր նման երիտասարդների մասին-այնպիսի տեղեր ինչպիսիք են Հնդկաստանը, Սուդան, Եթոպիա, Պակիստան, Իրան, Կուբա, Չինաստան, Մայանմար, և աշխարհի շատ ուրիշ մասերը: Այստեղ երիտասարդները մեծ վտանգի տակ են երբ Քրիստոնյա են դառնում: Նրանցից շատերը բանտարկվում են: Շատերը կտտանքների են ենթարկվում: Շատերը սպանվում են: Շատերը թույնավորվում են, կամ էլ իրենց դեմքին ասիդ են նետում: Դեռ նրանք գալիս են-հարյուրներով և հազարներով-դեպի Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին: Նրանք նման են իմաստուն մարդկանց: Ավելի երիտասարդ Հինդուներ, և Մուսուլմաներ, և Կոմունիստներ գալիս են դեպի Հիսուսը ավելի քան պատմության այլ ժամանակներում: Քրիստոնեությունը բառացիորեն պայթում է աշխարհի երրորդ մասում այս առավոտ: Մոտավորապես 700 երիտասարդ Չինացիներ գալիս են Հիսուսին յուրաքանչյուր ժամ, առավոտ և երեկո Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում: Այնտեղ այժմ 120 միլիոն քրիստոնյա կա: Ես հույսով եմ, որ դուք կգաք վաղը լսելու Չանգին որը խոսելու է նրանց մասին: Եւ նրանք շատ վտանգի են ենթարկվում երբ Քրիստոնյա են դառնում: Սակայն նրանք ներվում են իրենց մեղքերից Փրկիչի կողմից: Նրանք ապրելու իմաստ են ունենում, երբ նրանք վստահում են Փրկիչին: Երբ նրանք դիմում են Հիսուսին և վստահում Նրան, ապա հավերժական կյանք են ստանում: Այստեղ Ամերիկայում վտանգ չկա ձեզ համար: Դուք պատճառ չունեք չհետեւելու նրանց օրինակին: Եւ փրկիչը ասաց այս առավոտյան,

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով»(Երեմիա 29:13):

Հիսուսը մահացավ Խաչին վճարելով ձեր մեղքերը: Նա թափեց Իր Արյունը, որ մաքրի ձեզ բոլոր մեղքերից: Նա բարձրացավ մահացածներից, որ տա ձեզ հավիտենական կյանք: Միակ պահանջը որ նա ունի դա այն է, որ դուք հրաժարվեք ձեր հին մեղքերով լի կյանքից, և փնտրեք Նրան ձեր ողջ սրտով միչև որ գտնեք Նրան: Որքան ենք մենք աղոթում, որ դուք գտնեք Նրան այսօր, այս Կիրակի Սուրբ Ծննդի օրը:

Խնդրում եմ ոտքի կանգնեք, և երգեք օրհներգ համար 5 Սուրբ Ծննդի երգացանկի թերթիկից:

Օ՜հ Եկեք բոլոր հավատարիմ, ուրախ և հաղթական,
   Օ՜հ եկեք, օ՜հ եկեք Բեթղեհեմ:
Եկեք ու նշմարեք Նրան, Ծնվեց Թագավորը հրեշտակների,
   Օ՜հ եկեք պաշտենք Նրան, օ՜հ եկեք պաշտենք Նրան,
Օ՜հ եկեք պաշտենք Նրան, Տեր Հիսուսին:

Երգեք, հրեշտակների երգչախումբ,երգեք հրճվանքով
   Օ՜հ, երգեք բոլոր պայծառ ամբոխ Դրախտի,
Փառք Աստծուն, բոլոր փառքը բարձրյալին է,
   Օ՜հ, եկ պաշտենք նրան, օ՜հ եկ պաշտենք Նրան,
Օ՜հ եկ պաշտենք Նրան, Տեր Քրիստոսին:
   («Օ՜հ Եկեք Բոլոր Հավատարիմներ» գրված է լատիներենով
        Ջոն Ֆ. Վադ, 1710-1786 թարգմանված Ֆրեդերիկ Օկլի, 1802-1880):

Եթե դուք ցանկանում էք խոսել Դր. Կագանի կամ ինձ հետ ինչպես դառնալ իրական Քրիստոնյա, թե ինչպես ներվել Քրիստոսի կողմից կխնդրեմ որ թողնեք ձեր նստատեղը այս վարկյանից ու լսարանի ետեվ գնացեք որտեղ Դր. Կագանը ձեզ կտանի հանդարտ սենյակ խոսելու և աղոթելու համար: Կխնդրեմ որ երգեք երրորդ հտվածը :

Այո, Տեր, մենք ողջունում ենք քեզ, Ծնված այս ուրախ առավոտ,
   Հիսուս քեզ է բոլոր փառքը տրված,
Հոր խոսքերը, այժմ մարմնի վրա են,
Օ՜հ եկ, պաշտենք Նրան, Օ՜հ եկ պաշտենք Նրան,
   Օ՜հ եկ, պաշտենք Նրան, Տեր Քրիստոսին:

Դր. Չեն,կխնդրեմ որ առաջնորդեք մեզ աղոթքով:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Պարոն Կյու Դոնգ Լին, Մատթեվոս 2:1-11:
Քարոզից առաջ մեներգիչ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Օ՜հ Փոքրիկ Քաղաք Բեթղեհեմ( Ֆիլիպս Բրուկս, 1835-1893):


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

ՓՆՏՐԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆԸ

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Եւ դուք ինձ կորոնեք եւ կգտնեք, որովհետեւ ինձ կխնդրեք ձեր բոլոր սրտով» (Երեմիա 29:13):

(Երկրորդ Օրինաց 4:29, Մատթէոս 7:8, Հռովմայեցիս 10:10)

I.   Առաջին, նրանք որ չեն փնտրում Հիսուսին իրենց բոլոր
սրտով, Ղուկաս 2:7, Միքիա 5:2, Ղուկաս 13:24:

II.  Երկրորդ, նրանք որոնք փնտրում են Հիսուսին իրենց բոլոր
սրտով, Ղուկաս 2:16: