Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՉԱՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՎԵՋԻՆ ՕՐԵՐԻ ՄԵՋ

EVIL CHURCH MEMBERS IN THE LAST DAYS

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Առավոտյան , Մայիս 27 ,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 27, 2012

« Բայց չար եւ խաբեբա մարդիկ առաջ կգնան չարության մեջ , մոլորեցնելով եւ մոլորելով »(Բ Տիմոթեոս 3:13 ) :


Դր. Հարոլդ Լինդսելը հրատարակիչ էր «Քրիստոնեությունը Այսօր » ամսագրի 1968 մինչ 1978 : Նա Պայքար Հանուն Աստվածաշնչի հռչակավոր գրքի հեղինակ է եղել , և խմբագիրը երկու Աստվածաշնչյան ուսումնասիրությունների : Նա հիմնադիրներից մեկն էր Թաղիքագործ Աստվածաբանական Սեմինարի ,որը առաջացել է լիբերալիզմից :Նա նաև անհատական ընկեր էր , որը հաճախ խոսում է մեր եկեղեցում , և քարոզեց իմ հարսանիքի ժամանակ 1982 :

Դր. Լինդսելը մի գիրք է գրել Հավաքվող Փոթորիկ վերնագրով,Աշխարհի Իրադարձությունները և Քրիստոսի Վերադարձը(Տինդլ Հաուս Հրատարակիչ , 1980 ): Այդ գրքում նա ասել է ,

Պայմանները որոնք գոյություն ունեն դավանության շրջանակներում, արտահայտում են եկեղեցու տեսակետը Հիսուսի երկրորդ վերադարձի վերաբերյալ , քանզի եկեղեցին աշխարհականացվում է զգալիորեն և այլևս Քրիստոնյական բանականություն գոյություն չունի :Քրիստոնյաների միտքը ողողված է աշխարհիկ գործերով որ նրանք չեն մտածում ինչպես Քրիստոնյա : Նրանց աշխարհի և ապրելակերպի հայացքը այնքան էլ արմատավորված չէ Աստվածաշնչի, որքան որ աշխահի օրակարգը (իբիդ.,էջ 70 ):

Նա նայև մեջբերում է Բ Տիմոթեոս 3:1-7 տալով հետևյալ մեկնաբանությունը,

Ամերիկան մի սերունդ է արտադրել ինքնակառավարումից դուրս ,ոչ կարեկցող , ոչ կրոնական ,ոչ հայրենասեր, բնավորություն չունեցող երիտասարդ մարդիկ: Մարդը դադարել է մարդ լինելուց , կորցնելով այն մարդկային հատկանիշները , որը մի ժամանակ տարբերում էր մարդուն խոզից և ձիուց(իբիդ., էջ 66-67 ):

Դր. Լինդսելը տվեց այս մեկնաբանությունները Բ Տիմոթեոս 3:1-7 մեջբերումից հետո :

Տիմաթեոս Բ հատվածում երեքը սկսվում է այս բառով «Սա իմացիր նաև , որ վերջին օրերում վտանգավոր ժամանակներ կգա»( Տիմոթեոս 3:1 ):Դր. Ջ. Վերնոն Մկգին ասել է Առաքյալ Պողոսը ասում է մեզ Տիմոթեոս Բ 3 «որ ինչ է կատարվելու եկեղեցու հետ ապագայում և այդ ապագան այնքան էլ պայծառ չէ կազմակերպված եկեղեցու համար : « Վերջին օրերը պտղաբեր ժամկետ է և ասվում է եկեղեցու վերջին օրերի մասին»( Ջ. Վերնոն Մկգի ,Մինչ Աստվածաշունչ , Տոմաս Նելսոն Հրատարակություն , 1983 , ծավալ Վ ,էջ 469 , նշում Բ Տիմոթեոս 3:1 ): Դր. Մկգի շարունակել է ասել ,

«Վտանգավոր ժամանակներ կգան » որը նշանակում է վշտալի և հուսահատ ժամանակներ են գալիս :Դա նման չէ աշխարհի դավանափոխության ,այդպես չէ՞ : Աստվածաշունչը չի ասում ,որ այդպես է :Դա պարզապես ծխացող երազանք է հանդիսանում շատ մարդկանց համար, որոնք ապրում են իրենց գլուխները ջայլամի նման ավազի մեջ խրելով և երբեք չեն ցանկանում բախվել իրականությանը:Փոխարենը ուշադիր լինեն թե ինչ է լինելու վերջին օրերում : Մենք ունենք տասնինն տարբեր նկարագրություն որ տրվում է հաջորդ մի քանի քառյակներում (Տիմաթեոս Բ 3): Դա տգեղ ցեղ է, բայց հարկավոր է ուսումնասիրել քանզի նրանք ներկայացնում են պայծառ աստվածաշնչական նկարագրություն թե ինչ է կատարվելու այսօր :Մենք իմ կարծիքով շարժվում ենք դեպի եկեղեցիների կործանումին:Այս օրերին նրանք ավելի քան երբեք դրսեվորում են դա այսօր : Ես կարծում եմ որ մենք այսօր այդ« վտանգավոր» օրերում ենք որ նկարագրված է այդ հատվածներում :Չգիտեմ թե որքան երկար դա կտևի բայց վստահ եմ ,որ ավելի է վատանալու, բայց ոչ թե լավանալու(իբիդ., էջ 469-470 ):

Խնդրում եմ կանգնել ,երբ ես կարդում եմ քառյակներ 1 մինչ 4:

«Սա իմացիր , որ վերջին օրերում չար ժամանակներ կգան : Քանզի մարդիկ կլինեն ինքնասեր ,արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ , ծնողներին անհնազանդ,ապերախտ ,անսուրբ , Անգութ , անհաշտ , բանսարկու , անժուժկալ , դաժան , անբարեսեր, Մատնիչ , հանդուգն ,գոռոզ , ավելի ցանկասեր քան թե Աստվածասեր» (Բ Տիմոթեոս 3:1-4 ) :

Ահա թե ինչու՞ են այսքան մարդիկ մեր եկեղեցիներում այսպիսին: Քանզի տարիներով քահանան մկրտել է մեղավոր մարդկանց առանց ստուգելու նրանց վկայությունները ուշադրությամբ : Ահա թե ինչու եկեղեցիները լի են կորցված մարդկանցով : Նրանք լցված եմ ոչ փրկված մարդկանցով ,քանզի բոլորը ընդունվել են որպես Քրիստոնյա ,որոնք պարզապես մակերեսային «որոշում » են ընդունել:

Տիմոթեոս Բ 3:1-4 մեզ տրվել է 19 բառ կամ արտահայտություն որը նկարագրում է այդ մարդկանց մեր եկեղեցիներում «վերջին օրերի» մեջ :

1.  «Մարդիկ կլինեն ինքնասեր»: Կորած մարդիկ եկեղեցիներում աշխարհի հայելին են , որտեղ նրանք ինքնասիրահարված են ավելի իրենց , այլ ոչ Քրիստոսին : Եւ ինքնասիրությունը այդ այնքան աչքի ընկնող է ,որ եկեղեցու անդամները այլևս չեն ցանկանում կիրակնօրյա երեկոյան ծառայության հաճախել : Նրանք այնքան ուժգին են ինքնասիրահարված ,որ չեն ցանկանում ինքնազննում կամ էլ հոգու փրկություն կատարել :Այս բոլորը պատճառն է այն բանի, որ մենք լցրել ենք մեր եկեղեցիները ոչ փրկված մարդկանցով :

2.   «Ընչասեր» : Իրականում դա նշանակում է «փողի սիրահար »: Մարդկային մարմնական էությունը սիրում է շատ գումարներ վատնել իր անձի համար , քանզի ինքը իրեն ավելի շատ է սիրում քան թե Քրիստոսին :Աստվածաշունչը ասում է ,« Փող սիրելը արդեն չարի սկզբնաղբյուր է »(Ա Տիմոթեոս 6:10 ): Շատ երիտասարդներ այնքան երկար կմնան եկեղեցում ,որքան որ նրանց ծնողները իրենց կվճարեն ամեն ինչի համար : Սակայն երբ որ ինքնուրույն աշխատանք են գտնում այլևս եկեղեցին լքում են : Ահա թե ինչ է նշանակում «ընչասեր»:

3.  «Սնապարծ » : Հունարեն այս բառը նկատվում է միայն այստեղ Հռովմեացիս 1:30, որտեղ օգտագործվում է այն նկարագրելու աշխարհի վճարելիք պայմաները : Երբ մենք լսում ենք այսպես կոչված «վկայություններ» այսօր,նրանք հաճախ մի փոքր ավելի են քան մի շարք «պարծենկոտներ » թե որքան վատ մարդիկ էին նրանք , իսկ որքան լավն են նրանք այժմ ,առանց հիշատակելու Քրիստոսին : Չնայած որ նրանք կարծում են ,որ փրկել են իրենց անձը աշխատելով ինքնաբարեփոխումով :Նրանք չեն փառաբանում կամ մեծացնում Քրիստոսին ,քանզի նրանք երբեք էլ փրկված չեն եղել : Նրանք երկար պատմություն են պատմում թե որքան վատ մարդիկ են եղել,իսկ հետո էլ ասում են «Ես փրկվել եմ »: Իսկ՞ Հիսուսը ուր է , այդ ամենում: Այս ամենը պոռոտախոսություն է :

4.   «Գոռոզ» հպարտությամբ լի, ոչ խոնհար : Ահա այսպես է նկարագրում կորած եկեղեցու անդամերին « վերջին օրերի» մեջ:

5.   «Հայհոյիչ» բառացիորեն «հարձակվողներ» : Երբ նոր մարդ է գալիս եկեղեցի նրանք հաճախ դուրս են գալիս այսպես կոչված Քրիստոնյա հարձակման ,ըննդեմ ինչ որ մեկի հավաքույթի մեջ :Սա արտացոլվում է հարձակողական մեղադրանքները ,որ աշխարհը բերում է ըննդեմ բարեպաշտ Քրիստոնյաներին: Հիպպիների (Hippie) սերունդը միշտ էլ հարձակվող է եղել : Դա նրանց ցայտուն բնութագիրն է : Նայում են որ «Վոլ Ստրիտը Զբաղեցնեն»(Wall Street): Իսկ հետո երբ եկեղեցի են գալիս սկսում են իրենց իրավունք վերապահել հարձակման:

6.   « Ծնողներին Անհնազանդ » : Ինչպես՞ կարող են այդպիսի մարդիկ իրենց ներկայացնեն Աստծո առաջ: Նրանք չեն կարող : Նրանք որ անհնազանդ են իրենց ծնողներին ,նրանք ապստամբում են նաև ընդդեմ եկեղեցու ղեկավարությանը, ճիշտ ինչպես որ վարվում են աշխարհիկ կյանքում: Հիպպիների սերունդի ու ժառանգների ինչպիսի՞ ստույգ նկարագիր : Ես կարծում եմ որ հենց սրանց մասին է խոսվում այս հատվածում : Զարմանալի չէ թե՛ ինչու են նրանք պատճառ հանդիսանում եկեղեցինների պառակտման մեկը մյուսի ետևից:

7.   «Ոչ շնորհակալ » : Հունարեն բառը գտնվեց միայն այստեղ Ղուկաս 6:35 , որտեղ Հիսուսը խոսեց «անշնորհակալ և չարիք» : Անկախ նրանից թե որքան բարություն կգործես նրանց համար նրանց մտքով երբեք չի անցնում շնորհակալ լինել: Մենք տեսել ենք թե մարդկանց ինչպես են բերել մեր եկեղեցի կերակրել մեր ծախսերով , նույնիսկ տուն տարել ու հոգացել ինչպես ընտանիքի անդամ ,իսկ հետո տեսել թե ինչպես են լքում եկեղեցին առանց մի շնորհակալական խոսքի: Նրանք այնքան քարսիրտ են ,որ չեն կարող շնորհակալ լինել : Իմ մայրը մի տղա ընդունեց իր տուն և պահեց ինչպես սեփական զավակ : Նա նրան նույնիսկ ավտոմեքենայով դպրոց տարավ ու նախաճաշի համար գումար տվեց : Երբ տղան եկեղեցուց դուրս եկավ ապա գողացավ մորս մաքուր արծաթյա դանակ ու պատառաքաղը որը նրա հարսանեկան նվերն էր : Նա մորս լացացրեց , մի շնորհակալական խոսք էլ չասաց : Նա մի երկտող անգամ չթողեց ,որ ասեր«անշնորհակալ »եմ : Այժմ այսպիսի դեպքերը ավելի հաճախ են մեզ հանդիպում այս չար սերունդից:

8.   «Անսուրբ» : Այս բառը նշանակում է «պիղծ» : Նրանք ապրում են իրենց կյանքը ապստամբելով Աստծո դեմ , բայց դեռ կարծում են ,որ իրենք Քրիստոնյա են : Եւ նրանք ընդդեմ են ապստամբում բոլոր իշխանություններին:

9.   «Առանց բնական կապվածության» : Սա նշանակում է, որ նրանք չունեն բնական սեր , նույնիսկ իրենց սեփական մարմնում, ինչպես որ մենք դա տեսնում ենք կանանցի աբորտի ժամանակ , կամ անբնական սեռական հարաբերության ժամանակ : Նրանք սպանում են իրենց երեխաներին և իրենց ծնողներին սարսափելի «ծերանոց»են տանում, և հազվադեպ են այցելում նրանց ,հետո էլ իրենց կոչում են «Քրիստոնյաներ»: Ինչպես Դր. Լինդսելը ասել է , նրանք «անկարեկից » են : Ինչպիսի՞ սարսափելի պատկեր է սա:

10.  «Անժուշկալ» : Սրանք այն մարդիկ են ,որ անհաշտ են: Նրանք հրաժարվում են ձեզ հետ հաշտ լինելուց: Ինչ էլ որ անեք, չէք կարող նրանց դուր գալ : Պարզապես հնարավոր չէ հաշտվել նրանց հետ:

11. «Սուտ մեղադրող » : Ինչպես է նրանց դուր գալիս լուրեր տարածել, ու հարձակվել մյուսների վրա : Տխուր է ,բայց իրականություն, որ այս կատարվում է ինչպես աշխարհում այնպես էլ եկեղեցում : Կորած եկեղեցու անդամները հաճույքով թիկունքից հարձակվում են միմիանց վրա, կամ էլ հենց հավաքույթի ժամանակ :

12. «Անժուժկալ»: Նշանակում է«առանց ինքնակառավարման»: Սա մենք նկատում ենք անդադար մեր այլասերված հասարակության մեջ : Նրանք գալիս են եկեղեցի , բայց նրանք երկար չեն մնում , քանզի նրանք ինքնուրույն չեն կարող կառավարել իրենց անձը :Նրանք վայրենի են ինչպես մի կենդանի: Ինչ՜ սարսափելի է :Նրանք մի եկեղեցուց, մյուս եկեղեցին են գնում : Ինչպես որ Սպուրջիոնը ասաց ,« Նրանք անցողիկ թռչուներ են , որ բույնը ,ոչ մի տեղ » :

13.  «Կատաղի » նշանակում է «վայրագ » ( Դր. Մկգի ): Մեր օրերում նույնիսկ ցերեկ լույսի փողոցները հաճախ ապահով չեն : Եւ շատ եկեղեցիներ հաճախ ոչ ապահով ապաստարան նոր Քրիստոնյաների համար:Այսպես կոչված « Քրիստոնյան» շատ հաճախ նույնպես վայրագ է ինչպես աշխարհը մեր շուրջը :Սա իրոք «վտանգավոր ժամանակ է»: Մի պատանի փորձել է սպանել իր մորը : Դա ճիշտ է : Ես այն կարդացել եմ Հինգշաբթի առավոտյան թերթում : Երիտասարդները գործեր են կատարում ,որ մենք երբեք չենք լսել այդ մասին 1940 կամ 50 թվականերին:

14.  «Բարին չեն սիրում » այսինքն բառացիորեն «ատում են բարին » : Դա հակադիր է «լավ մարդուն սիրել » Տիտոս1:8 : Բարի պարկեշտ մարդը ատելի է ,մինչ չար մարդը, որը «անպատկառ» է սիրելի է դառնում : Մենք տեսնում ենք այդ մեր ընտրություներում , ինչպես նաև մեր եկեղեցիներում: Սա հիմնական բնութագիրն է մեր սերունդի :Նրանք «ատում են նրանց որոնք բարի են :»

15.  «Դավաճան» : Այս բառացիորեն նշանակում է «մատնիչ»: Սրանք մարդիկ են որ պարզապես դուք չէք կարող վստահել: Քանզի դա իրենց էությունն է «դավաճան»:

16.  «Անխոհեմ» նշանակում է «անշրջահայաց , քմահաճ, հետապնդում է վատը մինչև վերջ, կիրքի ազդեցության ներքո »(Դր. Մարվին Ր. Վինսենտ ): Սա նկարագրում է նրանց որ շտապ են գործում : Նրանք միանում են եկեղեցուն և հետո շտապ հեռանում : Դուք չէք կարող վստահել անշրջահայաց մարդկանց : Նրանք շատ ավելի «քմահաճ» են ու «անխոհեմ»:

17.  «Գոռոզ» նշանակում հպարտությունից կուրացած :Սա նույն հունարեն բառն է օգտագործված Տիմոթէոս Ա 6:4, «Նա գոռոզացած է , ոչինչ չիմանալով այլ ախտացած է վիճաբանությունների և խոսքերով հակառակելու համար , որ նրանից լինում է նախանձ , կռիվ , հայհոյություն , չար կարծիքներ » : Ըստ հարցումների քահանաների 89% ( տոկոսը) ստիպված են եղել գործ ունենալ այսպես կոչված այս տեսակի «Քրիստոնյաների» հետ , մարդիկ որ պատճառ են դառնում եկեղեցու պառակտմանը : Սա մտածելու առիթ է հանդիսանում ,քահանաներից 9 –ից 10-ը հանդիպել է այսպիսի մարդկանց, որոնց պատճառով եկեղեցիները բաժանվել են : Նրանք «պատված են(կամ կուրացած ) հպարտությամբ» (Դր. Վինսենտ ):

18.  «Ավելի ցանկասեր քան թե Աստված սիրող »: Բառացիորեն « հաճույք սիրողներ քան թե Աստված սիրողներ » (Դր. Վինսենտ ) : Դր. Մկգին ասել է , « Երբեք այս չափ գումար չի վատնվել հաճույքի համար քան այսօր միլիարդ դոլարներ են վատնվում զվարճությունների համար, քանզի մարդիկ հաճույքի սիրահար են ոչ թե Ատծո » (իբիդ., էջ 471 ): Սրանով է նաև բացատրվում երիտասարդների անսահմանափակ անվերջ ժամերով ,համակարգչի խաղեր խաղալը, բայց նրանք ժամանակ չունեն Աստվածաշունչ կարդան ու աղոթեն : Չեմ զարմանում թե ինչու նրանք վերափոխված չեն: Նրանք հաճույքը ավելի շատ են սիրում, քան թե Աստծուն:

19.  «Լավ աստվածային կերպարանք ունեցող ,բայց ժխտել դրա ուժը »: Նրանք ունեն « սոսկ արտաքին խաբուսիկություն , ինչպես տարբերել էական ճշմարտությունից »(Դր.Վինսենտ): «Նրանք գնում են կրոնական ծեսերին, բայց կյանքի ու իրականության պակաս գոյություն ունի »(Դր. Մկգի ): Մարդիկ որոնք բավարարված են միայն եկեղեցի գալով առանց ճանաչելու Քրիստոսին « միշտ ուսուցանում են և երբեք չեն կարողանում ճշմարտության գիտությունը հասկանալ »(Բ Տիմոթէոս 3:7):Դու ջանասիրաբար քարոզում ես ,մինչ քո երեսը կապույտ գույն է դառնում , սակայն նրանք բավարարվում են միայն «աստվածային կերպարանքով » առանց «դրա ուժը» հասկանալով : Ցավոք այդպիսի մարդիկ մեր եկեղեցում շատ կան ,որ հաճախում են յուրաքանչյուր Կիրակի:


Ինչպիսի ճիշտ նկարագիր « Հիպպիների սերունդի » վերաբերյալ, նրանք 45- ից 65 տարեկան են մոտավորապես և ավելի քիչ են կապված իրենց երեխաներին և թոռնիկներին: Ինչպես որ Դր. Լինդսելը նկարագրում է նրանց ,նրանք «իրենք իրենց են սիրում ,ոչ կարեկցող ,ոչ կրոնական, ոչ հայրենասեր ,և բնավորություն չունեցող»: Սրանց մասին է խոսվում Տիմոթէոս Բ 3:1-8 :

Իսկ այժմ , եթե կարծում էք այս 19 տեսակը նկարագրում է ձեզ , ապա ինչ՞ է մոլորեցնում ձեզ : Նկատեք «մարդ» բառը : Դա նշվում է երեք անգամ : «Մարդ պետք է իր անձը սիրի »(հատված 2):«այսպիսով ըննդեմ ճշմարտության մարդ այլասերված մտքով »(հատված 8) : «Բայց չար մարդը պետք է մեծանա (աճի) ավելի վատ և ավելի չար » (հատված 13 ): Այս մեջբերումը վերաբերում է կորցված մարդկանց եկեղեցու մեջ , թե տղամարդկանց և թե կանանց :


1.  Նրանք իրենց են սիրում, ոչ Աստծուն :

2.  Նրանք ճշմարտության հակառակ են :

3.  Նրանք դեռ ավելի շատ են չարանալու :

«Չար մարդիկ և գայթակղելը դեռ ավելի վատ ու չար , խաբել ու մոլորեցնել »( Բ Տիմաթէոս 3:13 ):

Հենց որ մարդիկ հասնում են այդ աստիճանին նրանք հազվադեպ են փոխակերպվում քանզի Աստծո կողմից լքված են : Իսկ երբ աստված լքում է ձեզ ապա փրկվելը հավերժ անհնար է դառնում : Բայց ձեզ շատ մի սփոփեք : Դուք կարող էք եկեղեցում մնալ սակայն նորից Աստծոն հասանելի չլինեք : Ես այդպիսի դեպքեր շատ եմ տեսել : Այնուամենայնիվ եթե ձեր խիղճը անհանգստացնում է ձեզ մեղքի համար, ապա դեռ հույս կա ձեզ համար :

Եթե դուք կործանված էք, արդյոք՞ չէք կարծում, որ ժամանակն է Քրիստոսին փնտրել : Ինչպես՞ կարող էք շարունակել ապրել այսպես եթե գիտեք որ Դժոխք էք իջնելու : Ինչպես՞ կարող էք շարունակել ապրել ամենօր նույն կերպ : Հիսուսը ասել է ,«Ջանք արեք , որ նեղ դռնով ներս մտնեք»(Ղուկաս 13:24 ):

Ես հիշում եմ Սան Ջոզեից ավտոմեքենայով գնում էի Սան Ֆրանցիսկո շատ տարիներ առաջ 1972-1973 : Երիտասարդ մի Հիպպի էր ինձ հետ ավտոմեքենայում :Նա անվերջ խոսում էր ճանապարհին : Նա դեռ հրաժարված չէր թմրադեղերից և նրա միտքը կարծես մշուշշապատ էր :Նա անվերջ խոսում էր ու խոսում, ես այլևս չէի կարողանում նրա ներկայությունը տանել :Ես սկսեցի մտածել ,«Այս մարդու համար հույս չկա »: Սակայն ես սխալվում էի :Նա վերափոխվեց այդ ամենից հետո : Այսօր նա ամուսնացած է , ունի հասուն երեխաներ ,և նա Ֆոնիքս Արիզոնա նահանգի եկեղեցու քահանան է հանդիսանում : Նա կարող է երգել «Ապշեցուցիչ աղոթք,որքան քաղցր է ձայնը որ փրկեց ինձ նման անզգամին»:

Եթե դուք կործանված էք, ապա դեռ հույս կա ձեզ համար: Սակայն այդ հույսը միայն մեկն է ,Նրա անունը Հիսուս է : Վստահիր Հիսուսին ու դու կփրկվես :

Իմ ճորտությունից դուրս ցավ և գիշեր,
   Հիսուս,ես գալիս եմ , ես գալիս եմ ,
Քո ազատումի , ուրախության , և լույսի
   Հիսուս ես գալիս եմ Քեզ :
(«Հիսուս ես գալիս եմ » Վիլիամ Տ. Սլիպեր ,1819-1904):

Եթե դուք դեռ փրկված չէք՛ խնդրում եմ գնացեք սենյակի ետևը հիմա, և Դր. Կագանը ձեզ կուղեկցի մի խաղաղ անկյուն որտեղ կարող էք աղոթել :

Այժմ մի քանի խոսք ձեզ բոլորիտ, որոնք որ փրկված են : Ես գիտեմ որ Տիմոթէոս 3:1-8 շատ մռայլ ,և ոչ խիզախ մաս է Աստվածաշնչի : Երբ նայում ենք մեղավոր մարդուն ,դա մեզ ոչ համարձակ է դարձնում : Դեռ ես կարծում եմ, որ սա մեծ սփոփանք է տարիների ընթացքում : Սա ինձ ոչ համարձակ է դարձնում կարդալ , հանգամանքները մարդկային տեսակի վերաբերյալ ,որ ասվում է Աստվածաշնչի մարգարեության մեջ:«Աստվածաշունչը կանխագուշակեց այս և Աստված, որ տվեց մեզ այս խոսքերը Սուրբ Գրքում դեռ թագավորում է »: Բացի այդ ,հաջորդ թեման Բ Տիմոթէոս ասում է որ « Տեր Հիսուս Քրիստոսը պետք է դատի կենդանիներին և մահացածներին բոլորին իր հայտնվելով»(Բ Տիմոթէոս 4:1 ): Որքան էլ որ մարդիկ չար լինեն ,միևնույն է Հիսուսը նորից է գալու : Մտածեք այս երգի զորեղ բառերի մասին ,

Մռայլ է գիշերը , մեղքը մեր դեմ է ,
   Ծանր է ցավի բեռը ,որ մենք կրում ենք ,
Սակայն այժմ մենք տեսնում ենք Նա գալիս է ,
   Մեր սրտերը լուսարձակում են մեր ներսում,ուրախության բաժակը լցնում ենք :

Բարձրացրեք ձեր գլուխը ,պանդուխտ հարգանքով
   Տես օրը մոտեցնում է հիմա բոսորագույն երկինք ,
Գիշերվա ստվերները փախչեցին , իսկ Հիսուսը գալիս է ,
   Սպասում է բուռն ցանկությունով վերջին գիշերը նկարել:

Նա նորից է գալու , Նա նորից է գալու ,
   Այդ նույն Հիսուսը , որ մերժվեց մարդկանցից,
Նա նորից է գալու , Նա նորից է գալու ,
   Մեծ ուժով ու մեծ փառքով , Նա նորից է գալիս :
(«Նա Նորից է Գալիս » Մաբել Ջոստոն Կամպ , 1871-1937 ):

Ոչինչ չի կարող բարձրացնել Քրիստոնյաների էությունը, քան Քրիստոսի երկրորդ վերադարձը : Ես միշտ այդպես եմ կարծել: Երբ այս քարոզն էի պատրաստում ես այն տեղեկացա մարգարեության գրքից հրատարակված Դր. Չարլզ Լ. Ֆենբերգ : Ես մոռացել եմ թե որտեղից եմ ստացել այն , բայց այստեղ առաջին էջում ես կարդում եմ ,թե ինչ է գրել երիտասարդ Չինացի մարդը ,երբ ինձ նվիրել է այս գիրքը 1971: Նրա անունն է Կեն Յիի և նա այժմ քահանա է : Ես նրան գիտեմ, քանզի ես յուրաքանչյուր շաբաթվա վերջ Չինական ներկայացուցչություն էի կատարում Սակրամենտո քաղաքում Ոսկե Դուռ Մկրտչական Աստվածաբանական Սեմինարում:Կենը այս բառերն է գրել,

«Սիրելի Բոբ, քանզի քո բարի օրինակը ու անձնվեր զոհաբերությունը ,քանզի քո սերը եկեղեցու հանդեպ ( Առաջին Չինական Մկրտիչ Եկեղեցին Լոս Անջելեսում) քանզի դու սիրում ես մեր առաքելությունը,քանզի դու կիսեցիր կանխատեսությունները խանդավառությամբ և վերջապես քանզի դու քո անձն ես ներկայացնում այլ ոչ մեկ ուրիշին կրկնօրինակում :Ավելի քան հաճելի էր , օրհնի իմ հոգին : Տերը գալիս է : Սերը Քրիստոսի մեջ է , Կեն» :

Ամեն՛ , ամեն՛, երբ Կենի նման անձը օգնում է մեր ծառայությանը , դա յուրաքանչյուր դժվարություն դարձնում է արժեքավոր : Մի երիտասարդ ,որը մեր եկեղեցու անդամ էր ,ինձ ասաց թե որքան է նա հուսալքվել քանզի նրա ջանքերը օգնել մեկին ձախողվում էր : Ես ասացի , «Այո , բայց հնարավոր է հաջորդը կատարվի և դա քեզ մեծ ուրախություն կպարգևի ,որ աշխարհը անգամ դեռ չի իմացել »: Յուրաքանչյուր Քրիստոնյա որին դու օգնել ես քեզ հետ կուրախանան և կդիմավորեն Հիսուսին երբ նա վերադառնա:Ամեն Maranatha Հիսուսը գալու է :

Երկինքը պետք է բացվի , պատրաստելով Նրա մուտքը,
   Աստղերը պետք է ծափահարեն Նրան ամպի գոռոցով գովք,
Իր աչքերի քաղցր լույսը պետք է բարձրացնի իր սպասողներին,
   Եւ մենք պետք է տեսնենք Նրան երես առ երես:
Եւ մենք կտեսնենք Նրան, և մենք կտեսնենք Նրան
   Երես առ երես Իր ողջ փառքով,
Եւ մենք կտեսնենք Նրան ,Այո , մենք կտեսնենք Նրան ,
   Երես առ երես մեր Փրկիչը ու Տերը :

Հրեշտակները պետք է բղավեն ,որ Նա գալիս է ,
   Ննջեցյալները պետ է բարձրանան իրենց տեղերից,
Եւ նրանք որ մնացին պետք է փոխվեն մի պահում,
   Եւ մենք պետք է տեսնենք Նրան երես առ երես,
Մենք կտեսնենք Նրան ,մենք կտեսնենք Նրան
   Երես առ երես Իր ողջ փառքի մեջ,
Եւ մենք պետք է տեսնենք Նրան , Այո, մենք պետք է տեսնենք Նրան,
   Երես առ երես , մեր Փրկիչը և Տերը , Մեր Տերը:
(« Մենք Պետք Է Տեսնենք Նրան» Դոտի Րամբո, 1934-2008 ):

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Տիմոթէոս Բ 3:1-8:
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
« Քրիստոսը պետք է վերադառնա»(Հ. Լ. Տրներ,1878 ):