Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Աստծու –Լքված Փրկիչը

THE GOD-FORSAKEN SAVIOUR

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
by Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզում է Մկրտիչ Թաբերնաքլի Լոս Անջելես
Տիրոջ օրը Առավոյան, Ապրիլի 1,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 1, 2012

«Եւ ժամը իննի դեմ ,Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց . Էլի՛,Էլի՛,լա՛մա սաբաքթանի. Այսինքն, Իմ Աստուած՝ իմ Աստուած ի՞նչու թողեցիր ինձ»(Մատթէոս 27:46):


Գեթսեմանի խավար Պարտեզում աղոթելուց հետո ,Հիսուսը դեմ առ դեմ հանդիպում է«մարդկանց ամբոխի եւ գլխավոր քահանաների պաշտոնատարների եւ Փարիսեցիների»:Նրանք եկել էին «լապտերներով եւ ջահերով եւ զենքերով»( Հովհաննէս18:3):Նրանք բռնեցին Հիսուսին ու տարան քահանայապետի մոտ,«ուր որ դպիրները եւ ծերերը ժողովուած էին(Մատթէոս 26:57):Նրանք մեղադրում էին Հիսուսին անարգանքով :Նրանք թքում էին Հիսուսի դեմքին ,հարվածում էին Նրան մահակներով,ապտակում էին իրենց ձեռքերի ափերով ,պոկոտում էին Նրա մորուքի մազերը(Եսայի 50:6):

Հաջորդ առավոտյան գլխավոր քահանան ու ծերերը որոշեցին Հիսուսին մահվան դատապարտել:Նրան կապելով տարան Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին: Պիղատոսը հարցաքննեց Նրան :Հետո բազմությանը հարցրեց ,«Ի՞նչ անեմ Հիսուսին որ Քրիստոս է կոչվում»:Ամբոխը բղավում էր ,«Թող Նա խաչուի»(Մատթէոս 27:22):Պիղատոս ձեռքերը լվաց ու ասաց «Ես այդ արդարի արյունից անմեղ եմ»(Մատթէոս 27:24):Հետո մտրակելով Հիսուսին հանձնեց որ խաչվի:Այն ժամանակ կուսակալի զինվոները Հիսուսին տարան ու մերկացնելով վրան մի կարմիր թիկնոց գցեցին:Փշերից մի պսակ ոլորեցին՝ Նրա գլխին դրին,եւ աջ ձեռքին մի եղեգ,«Նրա առաջը ծունր դնելով ծաղր էին անում եւ ասում Ողջ լեր, Հրէաների Թագավոր»(Մատթէոս 27:29):Եւ Նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու գլուխը ծեծում :Եւ երբ ծաղր արին Նրան ,կարմիր թիկնոցը Նրանից հանեցին ու Նրան հագցրեցին Իր հանդերձները,ու տարան Նրան խաչելու:

Նրա համար արծաթե ու ոսկե թագ չկար,
   Չկար նույնիսկ պսակ որ պահեր,
Արյուն էր հոսում Նրա ունքերով
   Մեղավորների թագը կրելով,
Կոպիտ խաչը Իր գահը դարձրեց,
   Թագավորությունը Իր սրտերում պահվեց,
Իր սերը գրեց մուգ կարմիր գույնով,
   Գլխավերևում փուշեր կրելով:
(«Փշոտ Թագը» Իրա Փ. Ստանֆիլ,1914-1993):

Հիսուսը կրում էր Իր խաչը:Սակայն նորից ու նորից ծանրությունից ցած ընկավ :Վերջապես զինվորները հարկադրված մի Կիւրենացի մարդ գտան՝ անունը Սիմոն ,որ Նրա խաչը վեր առնե :Գողգոթա ասուած տեղը եկան,Նրան լեղիի հետ խառնած գինի ցանկացան տալ բայց Նա մերժեց:Զինվորները Նրա ձեռքերը ու ոտքերը գամեցին խաչին ու «Նստած նրան պահում էին այնտեղ»(Մատթէոս 27:36):

Եւ Նրա հանցանքը գրված գամեցին խաչին ԱՅՍ Է ՀԻՍՈՒՍ ՀՐԵԱ ԹԱԳԱՎՈՐԸ :Երկու գողեր նույնպես խաչվում էին Նրա հետ,մեկը Նրա աջ մյուսը ձախ կողմում :Անցնող դարձողները բղավում էին ու հայհոյում, իսկ գլխավոր քահանան ծաղրում էր ասելով «Եթե Աստծու Որդին ես իջիր խաչից»(Մատթէոս 27:40):«Նա փրկեց բոլորին ,բայց Իրեն փրկել չի կարող թե որ Իսրայելի թագավորն է թող որ իջնի խաչից ու մենք Նրան կհավատանք»(Մատթէոս 27:42):

Նա չէր թագավորում փղոսկր գահից,
   Նա մահացավ Գողգոթայում խաչված,
Մեղավորների համար անթիվ անհամար գամված,
   Նա խաչից թագավորությունը իր զննեց,
Կոպիտ խաչը Իր գահը դարձրեց,
   Թագավորությունը Իր սրտերում պահվեց
Իր սերը գրեց մուգ կարմիր գույնով,
   Գլխավերևում փշեր կրելով:

Հիսուսը խաչվեց առավոտյան ժամը իննի դեմ:Ժամը տասներկուսին կեսօրին խավար ընկավ մինչ 3:00 կեսօրից հետո:Մոտավորապես 3:00 –ին Հիսուս բարձրաձայն լաց եղավ ու բղավեց,«Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի այսինքն,Իմ Աստուած՛ իմ Աստուած,ի՞նչու թողեցիր ինձ»(Մատթէոս 27:46):«Կոպիտ խաչը Իր գահը դարձրեց»:Երգել այն

Կոպիտ խաչը Իր գահը դարձրեց,
   Թագավորությունը Իր սրտերում պահվեց,
Իր սերը գրեց մուգ կարմիր գույնով,
   Գլխավերևում փշեր կրելով:

Հիսուսը բղավեց,«Իմ Աստուած՝ իմ Աստուած,ի՞նչու թողեցիր ինձ:Նրա բղավոցը երեք նշանակություն կարող է ունենալ

I. Առաջին,Հիսուսը բղավում էր որպեսզի հին Կտակարանի մարգարեությունները իրագործեր:

Սաղմոսում 22:1 Դավիթը ասել է,

«Իմ Աստուած,իմ Աստուած,ի՞նչի համար ես թողել ինձ»
       (Սաղմոս 22:1):

Հիսուսը դիտմամբ կատարեց սուրբ գրքից այդ հատվածը:Սաղմոս 22 –ը 15 նիշ է տալիս ,որ կատարվում է երբ Հիսուսին խաչում են:Սա եկեղեցու որոշ վաղաժամ հեղինակների կարծիք է առաջացնում 5որ Սաղմոս 22 կոչվի,«հինգերորդ ավետարան»:Սաղմոս 22:18 ասում է ,«Նրանք բաժանեցին իմ հագուստը իրար մեջ ,ու պատմուճանիս վրա վիճակ են գցում»:Հենց դա էլ կատարեցին զինվորները բաժանելով Հիսուսի հագուստները Նրա խաչված ոտքերի տակ:Սաղմոս 22:16 ասում է , «Նրանք խոցեցին իմ ձեռքերը ու ոտքերը»:Հրեական բառը նշանակում է«քանդել,խոցել,խոռոչ բացել»(Ջոն Գիլ):Զաքարիա 12:10 ասում է «նրանք պիտի մտիկ տան ինձ ,որին խոցեցին»:

Սկոֆիլդ Աստվածաշունչի ուսուցումը ասում է,

Սաղմոս 22 նկարագրում է մահը խաչվելով : Ոսկորները(ձեռքերը,բազուկները,թիակը) բաժանվել էին հոդերից(վ.14),առատ քրտինքը տառապանքի պատճար էր հանդիսանում(վ.15),ձեռքերը ու ոտքերը խոցված էին (վ.16), մասնակի մերկությունը վիրավորանքը ամոթխածությունը(վ.17)բնորոշ կերպ էր մահվան:Բոլոր ուղեկցող պարագաները իրագործում էին Հիսուսի խաչվելուն:Անմխիթար ճիչ չափածո 1(Մատթէոս 27:46),լույս ու խավարի շրջանը չափածո 2(Մատթէոս 27:45)....ու շատ ձուլված չափածոներ 18 (Մատթէոս 27:35), դրանք բոլորը կատարվել է:Խաչումը կատարվել է ոչ Հրեական այլ Հռոմեական մահապատժի կերպով ապա այստեղ ոգեշնչումը անդիմադրելի է(Սկոֆիլդ Աստվածաշունչի

Ուսումնասիրումը էջ 608 ,նշում Սաղմոս 22):

Դր. Հենրի Մ. Մորիսը ասել է

Սաղմոս 22-ը զարմանալիորեն մարգարեական է

Նկարագրում Աստծու Որդու ապագա խաչումը: Այդ

Սաղմոսը գրվել է 1000 տարի առաջ մինչ որ դրա իրական դառնալը ու խաչվելու միջոցը կիրառել(Հենրի Մ. Մորիս, Պաշտպանի ուսումնասիրություն Աստվածաշունչ, Վորլդ Պուբլիշեր, էջ 608, 1995 –ի

Հրատարակություն ,նշում Սաղմոս 22:1):

Դր. Ջոն Ր. Րայսը նշել է հին կտակարանի մարգարեությունների շարանը որոնք վկայում էին Հիսուսի խաչվելու փաստը:Նա ասել է ,«Հնարավոր չէ որ այս մարգարեությունները պատահական են:Այսպիսով մենք ապայույց ունենք Սուրբ Գրքի ոգեշնչումը ու վկայումը Հիսուսի Աստվածության համար(Ղուկաս 24:25-27):Միայն հիմարը կարող է մերժել : Քանզի Աստված մարգարեների միջոցով մեզ տեղյակ է պահում իր ծրագիրը(Ջոն Ր. Րայս ,Դ.Դ.,Աստվվածաշունչի Այգին,Սվորդ ոֆ Լորդ Պուբլիշեր,1982 ,էջ 31):

II. Երկրորդ,Հիսուս լաց էր լինում խաչին տեսնելով մղավորներին Դժոխքում:

«Իմ Աստված ,իմ Աստված ի՞նչու դու լքեցիր ինձ»
       (Մատթէոս 27:46):

Նկատի ունեցեք խնդրում եմ, որ իմ կարծիքով Հիսուս Դժոխք չի գնում ինչպես որ սխալմամբ սովորեցնում է Դր. Ֆրեդերիկ Կ. Պրայսը:Սուրբ Գիրքը ոչինչ չէ վկայում Հիսուսի«մեր փոխարեն Դժոխքում տառապելը»ասում էր Դր. Պրայսը:

Բայց ես լիովին համաձայն եմ Դր. Րայսի հետ որ Հիսուս լաց էր լինում,«Իմ Աստված,իմ Աստված ի՞նչու դու լքեցիր ինձ»դա նկարագրում էր մեղավորների տանջանքը Դժոխքում:Դր. Րայսը ասել է

Մենք հավատում ենք որ Հիսուսի տանջանքները խաչի վրա հավասարազոր է Դժոխքի տանջանքներին:Խաչի վրա Հիսուսը լաց եղավ ,«Ես ծարավ եմ» ճիշտ այնպես ինչպես հարուստ մարդը Դժոխքում (Ղուկաս 16:24):Իսկ կարող էք պատկերացնել Հարուստ մարդը լաց լինելուց «Իմ Աստված ,իմ Աստված ,ի՞նչու լքեցիր ինձ»Դժոխքը իրական է :Մեղքը տանջանք է ծնում,իսկական մարմնական ցավ ու Աստծուց բաժանում:Մեղավորները Դժոխքում նորից կույր ու չար են լինելու ու նորից հարցնելու են «ի՞նչու»(Կորնթացիս 2:14 ):Հուդան իր մտքում տանջվեց

Հասկանալով որ անմեղ արյուն է դավաճանել (Մատթէոս 27:4)բայց իր մեղքերից չըհրաժարվեց(Րայս,իբիդ.,էջ 31,32):

Այսպիսով,Հիսուս լաց եղավ խաչից պատկերելով մեղավորների վիճակը Դժոխքում

«Իմ Աստված ,իմ Աստված ի՞նչու ինձ լքեցիր»
       (Մատթէոս 27:46):

Հույս չկա ոչ մեկի համար ,որոնք որ Դժոխք են գնում:Հիսուս ցույց է տվել մեզ թե ինչ է կատարվում ,երբ մարդ փրկված չէ մահանում :Նա նրանց ասելու է,

«Ինձանից դեն գնացեք ,ով անիծեալներ,հավիտյան կրակի մեջ»(Մատթէոս 25:41):

«Որտեղ նորանց որդը չէ մեռնում ու կրակը չէ անցնում»
       (Մարկոս 9:44):

«Եւ Դժոխքում մինչ տանջանքի մեջ էր գտնվում,իր աչքերը բարձրացրեց»(Ղուկաս 16:23):

Տանջանքը որ Հիսուս ապրեց խաչի վրա հավերժ է մնալու նրանց համար որոնք չեն հավատում Նրան:Բոլոր նրանք որ մերժեցին պիտի տանջվեն «հավերժ կրակի վրա»(Մատթէոս 25:41):Հնարավոր է որ անվերջ լաց լինեն նրանք«Իմ Աստված ,իմ Աստված ի՞նչու լքեցիր ինձ»Այո ,մենք հավատում ենք որ Հիսուսի տանջանքները նկարագրում էին Դժոխքի տանջանքները :Այդ պատճառով կոչ ենք անում ձեզ որ հավատաք ու փրկվեք Հիսուսին վստահելով քանի դեռ ուշ չէ:

III. Երրորդ,Հիսուս լաց եղավ խաչից ցույց տալով ,որ Նա մեռ՛ավ վճարելով մարդկանց մեղքերը:

«Հիսուս լաց եղավ բարձր ձայնով,ասելով,Էլի,Էլի,լամա Սաբաքթանի այսինքն Իմ Աստված,իմ Աստված,ի՞նչու թողեցիր ինձ»(Մատթէոս 27:46):

Շատ իմաստ կա Նրա արցունքների մեջ թաքնված ,որ դժվար է մեզ հասկանալ :Ես հիշում եմ մի անգամ պատահական մի գիրք կարդացի թ՛ե ինչպես Լյութերը սկսեց փորձեր կատարի մի քանի օրեր, առանց ուտելու կամ առանց շարժվելու փորձելով խորամուխ լինել Փրկիչի լացը:Վերջապես նա հասկացավ, որ դա մարդկային հասկացողությունից վեր է: Հոր և Որդու բաժանումը ,ու ի՞նչպես կարելի էր հասկանալ Սուբ Եռամիասնության Առաջին Անձը լքեր Երկրորդ Անձին :Նա որոշում է դադարել իր փորձերը ,իսկ հետո իր սենյակ գնալով ճաշում է իր կնոջ ու երեխաների հետ :Փրկչի լացը խոսվել է նաև պուրիտանական մեկնաբան Ջոն Տրապը (1601-1669),որ ասել էր «Որպես մարդ լաց եղավ Իմ Աստված ,իմ Աստված ի՞նչու լքեցիր ինձ,իսկ որպես Աստված Դրախտ է խոստանում զղջացող հանցագործին»(Ջոն Տրապ,մեկնաբանություն Հին ու Նոր Կտակարանից,Տրանսկի Հրատարակություն 1997 վերտպված ծավալ վ.,276 էջ,նշում Մատթէոս 27:46):

Դր. Ր. Ս. Հ. Լենսկին(1864-1936) ասել է ,« Իր մեռնող ուժով նա լաց եղավ Աստծուն ոչ Հորը քանզի բաժանման պատը նրանդ միջև էր դրված այլևս ու աշխարհի մեղքերը Որդու վրա էին դրված: Որդին չէ որ լքել էր Հորը, այլ Հայրը Որդուն էր լքել:Որդին լաց էր լինում Աստծուն կանչելով սակայն Աստված լուռ էր:Հիսուսը աշխարհի մեղքերը իր վրա էր վերցրել ու այդ պատճառով Աստված երես դարձրեց Նրանից:Հիսուս դրա համար էր լաց լինում ասելով «Իմ Աստված» այլ ոչ «Իմ Հայր»:Նույնիսկ երբ աստված հեռու էր իրենից մեղքերի պատճառով ,սակայն Նա նորից «Իմ » էր դիմում Իմ Աստված: Ահա թե որտեղ է երևում Հիսուսի Աստվածությունը:Նա անբիծ գառն էր Աստծու» (Ր. Ս. Հ. Լենսկի , Մատթէոսի Աստվածաշնչի բացատրությունը, Ագզբուրգ Հրատարակություն ,1964 հրատարակություն,էջ 1119-1120):

Դր.Րայսը ասել է ,«Հրաշալի կերպ է Հիսուսը կրում աշխարհի մեղքերը ու տառապում որպես մեղավոր»(Րայս,իբիդ.,էջ 31):Առաքյալ Պողոս ասել է

«Հիսուսը մեր մեղքերի համար է մահացել ըստ Սուրբ Գրքի»(Կորնթացիս 15:3):

Իսկ Առաքյալ Պետրոսը ասել է

«Նա որ իր անձը զոհեց մեր մեղքերի համար ու մեղքը իր մարմնում թաղեց ,որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք,որ Նրա խոցերով բժշկվենք»( 1Պետրոս 2:24 ):

Հիսուս մեր փոխարեն մահացավ,որպեսզի վճարի մեր մեղքի տուգանքը,«մեր փոխարեն անիծվեց»(Գաղատացիս 3:13):

Հիսուս մեզ այնքան շատ սիրեց որ ,Նա մահացավ խաչին փրկելով մեզ մեղքից ու Դժողքից:Նման սերը պահանջում է մեր հավատարմությունը ու սերը Նրա հանդեպ:Դր. Վատսը ասել է ,«Հիասքանչ սեր ,աստվածային,պահանջում է հոգիս ,կյանքս ,ինձ ամբողջովին:Դարձի՝ Հիսուսին ու հավատա Նրան:Նա քեզ կփրկի մեղքի տուգանքից:

Նա չէր թագավորում փղոսկր գահից,
   Նա մահացավ Գողգոթայում խաչված,
Մեղավորների համար անթիվ անհամար գամված,
   Նա խաչից թագավորությունը իր զննեց,
Կոպիտ խաչը իր գահը դարձրեց,
   Թագավորությունը իր սրտերում պահվեց,
Իր սերը գրեց մուգ կարմիր գույնով,
   Գլխավերևում փշեր կրելով:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք Դր. Հայմերսի քարոզները կարդալ յուրաքանչյու շաբաթ
Ինտերնետով www.realconversion.com :Այստեղ կարող էք ձեռք բերել
կամ պատվիրել« քարոզի ձեռագիրը» :

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Քարոզից առաջ Սուրբ Գիրքը կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն: Մարկ 15:24-34:
Մենակատար երգիչ քարոզից առաջ Պարոն Բենջամին Կինքէդ Գրիֆտ:
«Փշից Պսակ»(Իրա Ֆ. Ստանֆիլ ,1914-1993):


Համառոտ Շարադրանք

ԱՍՏԾՈ ԼՔՎԱԾ ՓՐԿԻՉԸ

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.

«Եւ ժամը իննի դեմ Հիսուս մեծ ձայնով աղաղակեց ու ասեց ,Էլի,Էլի, լամա սաբաքթանի այսինքն,Իմ Աստված ,իմ Աստված ի՞նչու թողեցիր ինձ»(Մատթէոս 27:46):

(Հովհաննես 18:3, Մատթէոս 26:57,Եսայի 50:6,
Մատթէոս 27:22 , 24, 29, 36, 40, 42):

I.   Առաջին, Հիսուս լաց եղավ խաչից իրականացնելու համար
 մարգարեությունը Հին Կտակարանի,
Սաղմոս 22:1 ,18 ,16 ,Զաքարիա 12:10 :

II.  Երկրորդ, Հիսուս լաց եղավ նկարագրելով մեղավորների
տառապանքը Դժոխքում,Ղուկաս 16:24,
1 Կորնթացիս 2:14, Մատթէոս 27:4,25:41,Մարկոս 9:44,
Ղուկաս 16:23:

III. Երրորդ, Հիսուս լաց եղավ խաչից ցույց տալով ,որ Նա իր
մահով վճարեց մարդկության մեղքերը 1 Կորնթացիս 15:3,
Պետրոսի 2:24,Գաղատացիս 3:13: