Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 221-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 39 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԹՈՂ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՒՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍԵՆ ՔԵԶ!

LET BIBLE PROPHECY MOTIVATE YOU!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Մայիս 20, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 20, 2018

“Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։”
(Ա Թեսաղոնիկեցիս 4:17)


Պողոս առաքյալը այս համարներում մեզ համար “հափշտակություն” է բացատրում։

“Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։”
   (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

Հունարեն “մխիթարություն” բառն է “parakalěō”։ Որը նշանակում է “հանգստություն” և “քաջալերություն”։

Բոլոր գլուխը սկսում է համար 13-ից մինչև համար 17-ը։ Այս գլուխը բացատրում է Քրիստոնյաների “հափշտակության” մասին, վերջի ժամանակներում։ Թեսաղոնիկէի Քրիստոնյաները, Հռովմեական հեթանոսների և անհավատ Հրյաների միջոցով հալածվում էին։ Ոմանք մեռան։ Նրանք նահատակվեցին! Թեսաղոնիկէի ժողովուրդը անհանգստացել էին։ Այս պատճառով Պողոսը “հափշտակության” հույսով քաջալերեց նրանց։ Դկ. Թովմաս Հէլը մեզ հետեվյալ բացատրությունն է տալիս “հափշտակության” մասին:

“Նրանք որ կենդանի են մնացած Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, մեկտեղ ամպերով օդի մեջ երկինք կ՛բարձրանան։ Այդ ժամանակ նրանք որ կենդանի են մնացել միանալու են մեռածներին ... Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։” (The Applied New Testament Commentary; note on I Thessalonians 4:17, 18)

Ես այսօր այս համարի մասին կ՛քարոզեմ, և մի ուրիշ ժամանակ ավելի մանրամասորեն “հափշտակության” մասին կ՛խոսեմ։ Այս գիշեր իմ նպատակն է քեզ ցույց տալ, որ Սուրբ Գրքի մարգարեության իսկական նպատակն է մեզ հանգստացնել և քաջալերել։

“Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։”
   (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

I.   Առաջին, Քրիստոսի գալստյան նշաները քաջալերում են մեզ։

Իմ երիտասարդությանը ժամանակ աշխարհը քաոսային վիճակից էր անցնում։ Դա 1960-ական թվականերում էր։ Մշտական ատոմային ողջակիզումի վախը կար։ Ամեն պահին Սովետական Միությունը կարելի էր մեր քաղաքները ռմբակոծել։ Վիեթնամի կռիվն էր տեղի ունենում։ Ես կ՛վախենայի որ ինձ ուղարկելու էին անտառների մեջ մեռնելու։ Կռիվը անվերջ ու անիմաստ էր դառել։ Իմ ցանկությունն էր կրթությունը ավարտել համալսարանում։ Նույն ժամանակ ապստամբություն էր տեղի ունենում։ Ապստամբները Շիկագոյ քաղաքի մեծ մասը վառել էին, Դեմոկրատական Համագումարի ժամանակ։ Ջան Ֆ. Քենեդին ահաբեկիչի միջոցով սպանվեց և Բաբի Քենեդին, Դկ. Մարթին Լութըր Քինգը, Մալքոմ Էքսը, և Ջորջ Վալասը հաշմանդամ էին դառել այդ ահաբեկությունով։ Ապա թմրեցուցիչների մշակույթը, Վուդսթաքը, Բիթելները, և Արևելյան կրոները, և դեւերի ու սատանայի մեծ հարձակումները սկսեցին գլուխ բարձրացնել։ Ինչպես Հիփիները կ՛ասէին, “Իմ խելքը տարան։” Այդ տարիները, ճնշող վախերի ու քաոսային ժամանակներ էին։

Այդ վայրենի ժամանակներում, իմ միտքը և սիրտը հաստատվեց Քրիստոսի երկրորդ գալստյան “նշաներով”։

Մութ էր գիշերը, մեղքը մեր դեմ էր,
   Մեր կրած թախիծի բեռը ծանր էր;
Բայց տեսնում ենք Նրա գալստյան նշաները;
   Մեր սրտերը մեր մեջ լուսավորվում է,
Ցնծության բաժակը լցվում է!

Ոտքի վրա այս երգը երգեք ինձ հետ!

Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
   Մարդկանցից մերժված, Նույն Հիսուսը;
Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
   Զորությունով և մեծ փառքով, Նա գալիս է նորեն!
(“He Is Coming Again,” Mabel Johnston Camp, 1871-1937)

Խնդրեմ նստել։ Ահա մի քանի “նշաներ” որ ինձ քաջալերեց!

      1. Իսրայել երկիրը, հիմնվեց 1948 թվին և Հրեյա ժողովուրդը աշխարհի բոլոր կողմերից վերադարձան Աստծուց տրված հայրենիքը։

Հիսուս ասաց, “Եւ սրի բերանով կ՛ընկնեն, և բոլոր հեթանոսների մեջ գերի կ՛տարվին. Եւ Երուսաղեմը հեթանոսներից ոտնակոխ կ՛լինի, մինչև որ հեթանոսների ժամանակները կատարվին։” (Ղուկաս 21:24) “Իմ ժողովուրդ, ձեզ պիտի ... տանեմ Իսրայելի երկիրը։” (Եզեկիել 37:12) “Շատ օրերից հետո պիտի այցելվիս. տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնված, եւ շատ ազգերից ժողովուածի վրա Իսրայելի սարերի վրա” (Եզեկիել 38:8)։ Նախագահ Թրամփը, մի քանի օրեր առաջ, Երուսաղեմը Իսրաելի մայրաքաղաքը հայտարարեց։ Հրեաների վերադարձը դեպի Իսրայել զորավոր մի նշան է որ մենք արագորեն դեպի ավարտին ենք առաջ ենք գնում և Քրիստոսի Երկրորդ գալուստը տեղի է ունենալու!

Ալելույա! Քրիստոս շատ շուտով վերադառնալու է!

Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
    Մարդկանցից մերժված, Նույն Հիսուսը;
Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
   Զորությունով և մեծ փառքով, Նա գալիս է նորեն!

        2. Քրիստոնյաների և Հրյաների հալածանքի աճման “նշանը”։

“Այն ժամանակ ձեզ նեղության կ՛մատնեն. և ձեզ կ՛սպանեն, և իմ անունի համար [ամեն] ազգերից ատված կ՛լինիք։” (Մատթեոս 24:9) Մուսուլմաների նպատակն է Իսրայելը կործանեն ու Հրյաներին սպանեն։ Ամերիկայում, ACLU-ն ամեն ջանք թափում է լռեցնել եկեղեցիները ու տկարացնել Քրիստոնեությունը։ Մի “փոխարինման” վարդապետություն գոյություն ունի որ ժողովրդի մեջ ընդունելի է դառնում – և ասում է Սուրբ Գրքում գտնվող բոլոր խոստումները Քրիստոնեանրին է – բայց բոլոր անեծքները Հրեաներինն է! Հետեվաբար բոլոր մեր Բարեփոխված եկեղեցիները մի տարորինակ հակա-Հրեյական կերպ են ստացել։ Աստված մեզ օգտնի!

Այս մարգարեությունը մեզ քաջալերում է, որովհետև ճիշտ մեր աչքի առջև կատարվում է! Աստված ամենակարող է!

“Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։”
   (Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

Երգենք!

Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
   Մարդկանցից մերժված, Նույն Հիսուսը;
Նա գալիս է նորեն, Նա գալիս է նորեն,
   Զորությունով և մեծ փառքով, Նա գալիս է նորեն!

Խնդրեմ նստել։

        3. Վերջին ժամանակների ուխտադրժման աճումը։

“Մեկը չ՛խաբե ձեզ ոչ մի կերպով, որովհետեւ նա չի գալ եթե առաջ չ՛գա [“ուխտադրուժություն” – Criswell]”
   (Բ Թեսաղոնիկեցիս 2:3)

“Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան՛ և շատերին կ՛մոլորեցնեն։ Եւ անորենության շատանալու պատճառովը՛ շատերի սերը կ՛սառչի։” (Մատթեոս 24:11, 12) Սա ուղղում է վերջի ժամանակների անաստված եկեղեցիններին։ Վերջին ժամանակների ուխտադրժման ծագումով դիվային է, “Եւ Հոգին հայտնի ասում է թե հետին ժամանակներումը ոմանք հավատքիցը կ՛հեռանան, և մտիկ կ՛տան մոլար ոգիների և դևերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորութեանը, որոնց խղճմտանքը տաղված է։” (Ա Տիմոթեոս 4:1, 2) Ուխտադրուժությունը վերջի օրերում գալիս է չ՛ապաշխարած ծառայություներից որոնք Սուրբ Գիրքը չեն ընդունում։ “Նոր վարդապետությունը” և “նոր բարոյականությունը”, այս դասալքության արդյունքներն են, որ եկեղեցիները ոչնչացնում է և նրանց լցնում է կորած հոգիներով։ Դա սկսեց Չարլզ Ջ. Ֆինիի ծառայությունով և աճեց այնքան որ այժմ համարյա կառավորվում է բոլոր գլխավոր եկեղեցիները, և ազդում է նաև կոնսերվատիվ եկեղեցիները։ “Ուխտադրուժությունը” վերջապես արտադրելու է “մեծ պոռնիկը” Հայտնություն 17 գլխում, “որ Քրիստոնեական ուխտարդրուժություն է, պապի գլխավորությամբ։

Ներկա միտումները ցույց են տալիս որ պատանիները երբ չափահաս են դառնալու, միայն 4% են ավետարանական Քրիստոնյա դառնալու – որը նշանակում է մի քանի տարիներ հետո, 34% այսօրվան ավետարանակաների թիվը նվազելու է 4% -ի։ “Մենք դեպի մի հոգեւոր աղետ ենք ընթանում” (Dr. Jack W. Hayford, August 16, 2006)։ Կարդացեք “Ավետարանական Մեծ Ճգնաժամ” որի հեղինակն է Ջան Ս. Դիքրսըն։ “Վեցը Պատճառներ որ Ամերիկայի Եկեղեցուն Ոչնչացնելու է։” Դա Դիքըրսոնի գրքի վերնագիրն է։ Այսօր Քրիստոնեական տներում մեծացած պատանիներից, 88 տոկոսը դպրոցը ավարտելուց հետո Քրիստոնեական կյանք չեն ապրելու։ Շուտով մեր երկիրը նրանցով է կառավարվելու – և Ամերիկան լինելու է կատարյալ հեթանոս մի երկիր!

II. Երկրորդ, գործադրություն։

Միայն մի սահմանափակ ավետարանականեր են խոսում այս ահավոր ապագայի մասին որ սպասում է մեզ։ Նրանք չ՛գիտեն ինչ պիտի անեն դրա մասին։ Հավատացած եմ որ ոչ մի գործնական բան չի կատարվելու։ Մեր քաղաքացիականությունը անկումի է գնում։ Մեր երիտասարդները վայրենի են դառնալու։ Աննկարագրելի ահավոր վիճակ է սպասում մեզ։

Մենք մեզ պիտի պատրաստենք ապրել իբրեւ մի փոքրամասություն, ամեն կողմից սպասել հարձակումների, ինչպես Հռոմեական հեթանոս վայրենիները որ առաջին Քրիստոնյաների հարձակվեցին։ Խնդրեմ ձեր Սուրբ Գրքերը դարձրեք Ա Թեսաղոնիկեցիս, առաջին գլուխ, հինգերրորդ համար։

“Որ մեր Ավետարանը ձեզ մոտ չ՛եղավ միայն խոսքով, այլ և զորությունով ...” (Ա Թեսաղոնիկեցիս 1:5)

Ժամանակը կարճ է։ Քրիստոնեության հետ “խաղ” մի անի։ Երիտասարդներ, մի բավարարվի միայն Սուրբ Գրքի սերտողությունով, խոսքը ստանալով։ Փնտռի իսկական փոփոխության։ Փնտռի իսկական Քրիստոնյական կյանք!

Այժմ կարդանք համար 9-ը,

“Որովհետեւ հենց իրանք պատմում են մեր մասին թե ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մոտ և ինչպես դուք դարձանք կուռքերիցը դեպի Աստված, որ ծառայեք կենդանի և ճշմարիտ Աստուծուն։”
   (Ա Թեսաղոնիկեցիս 1:9)

Աստծուն դարձիր և երես դարձրու քո կյանքի կուռքերից։ Աստծուն ծառայի քո բոլոր էությունով։

Ժամանակը կարճ է։ Նեռը գալս է։ Կարելի է կյանքիդ գնով Քրիստոնյա մնաս! Դարձի քո կուռքերից հիմա! Կենդանի Աստծուն ծառայի հիմա! Կարդանք համար 10-ը։

“Եւ սպասեք նրա Որդուն երկնքիցը, որին հարություն տվավ մեռելների միջից՛ Հիսուսին որ փրկում է մեզ գալու բարկությունիցը։” (Ա Թեսաղոնիկեցիս 1:10)

Սպասի Աստծո Որդուն, Նա երկնքից իջնելու է – Հիսուսը, որ մեզ Աստծո բարկությունից ազատելու է, գալիս է։ Կարդա “Խոշտանգված Քրիստոսի համար” գիրքը, գրված Հովիվ Վուրմբրանդ միջոցով։ Ապրի կյանքը սպասելով որ Քրիստոսի համար պիտի չարչարվես։ Կորած աշխարհից դուրս եկ։ Այո, կորած ընկերներին եկեղեցի հրավիրի։ Եթե չ՛եկան, տաք քարի պես նրանց գցի։ Մեր եկեղեցու փրկված երեխաների հետ ընկերակցի։ Հավաքվեք միասին աղոթելու։ Երբ ավետարանչության էք գնում, անուներ բերեք։ Ապրեք Աստծո համար! Ապրեք Քրիստոսի համար! Ապրեք եկեղեցու համար! Ժամանակը կարճ է։ Դատաստանը գալիս է! “Պատրաստվի հանդիպելու քո Աստծուն։” Այսօր, նախքան շատ ուշ լինի! Չարլզ Սթադը ճիշտ էր –

Միայն մի կյանք,
   Որը շուտով կ՛անցնի,.
Միայն Քրիստոսի համար կատարածները
   Կ՛մնա!

Քեզ Քրիստոսին տուր – ոչ մի բան մի խնայի։ Հիսուս քեզ սիրում է! Հիսուս քեզ սիրում է! Հիսուս քեզ սիրում է!

Ձեր երգարաները դարձրեք թիվ 5 երգը։ Ոտքի վրա երգենք! Երգենք! Երգի!

Ինչ քաղցր կ՛հնչե Հիսուս անուն հավատացյալի ականջին!
Կ՛հանգստացնէ նրա վիշտերը, կ՛բժշկե նրա վերքերը, և
Կ՛հեռացնե նրա վախերը։

Սիրելի Անուն, այն քարը որ հիմնել եմ իմ թագստոցը և վահանը,
Իմ երբեք չ՛ձախողող գանձը, լցված անսահման շնորհքով!
Լցված անսահման շնորհքով!

Հիսուս! Իմ Հովիվ, Եղբայր, Ընկեր; Մարգարե, Քահանա և Թագավոր,
Իմ Տեր, իմ կյանք, իմ Ճանապարհ, իմ Վերջ,
Ընդունի իմ փառաբանությունը։

Իմ սրտի ջանքերը տկար են, և պաղ իմ ամենա ջերմ մտքերը;
Բայց երբ Քեզ նայում եմ ինչպես մի արվեստ, Քեզ կ՛փառաբանեմ։
Քեզ կ՛փառաբանեմ ինչպես որ պիտի։

Մինչև այդ, բոլոր շունչով քեզ եմ դավանելու,
Եւ թող որ Քո անունի մեղեդին մահվան ժամանակ հոգիս թարմացնի։
Հոգիս թարմացնի մահվան ժամանակ։
(“How Sweet the Name of Jesus Sounds” by John Newton, 1725-1807;
to the tune of “Majestic Sweetness Sits Enthroned”)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Christ Returneth” (H. L. Turner, 1878)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԹՈՂ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՒՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍԵՆ ՔԵԶ!

LET BIBLE PROPHECY MOTIVATE YOU!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։”
(Ա Թեսաղոնիկեցիս 4:17)

I. Առաջին, Քրիստոսի գալուստի նշաները քաջալերում են մեզ

 1. Իսրայել երկիրը, հիմնվեց 1948 թվին և Հրեյա ժողովուրդը բոլոր աշխարհից վերադարձան Աստծուց տրված հայրենիքը,
Ղուկաս 21:24; Եզեկիել 37:12; 38:8

   2. Քրիստոնյաների և Հրյաների հալածանքի աճման “նշանը”,
Մատթեոս 24:9

   3. Վերջին ժամանակների ուխտադրուժության աճումը,
Բ Թեսաղոնիկեցիս 2:3; Մատթեոս 24:11, 12; Ա Տիմոթեոս 4:1, 2

II. Երկրորդ, գործադրություն, Ա Թեսաղոնիկեցիս 1:5, 9, 10