Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 221-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 40 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՏԵՍՄԵԼ՞ ԿԱՄ ՀԱՎԱՏԱԼ՞

SEEING OR BELIEVING?
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Փետրվար 4, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 4, 2018

“Որին չ՛տեսած սիրում էք, որ նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում, և ուրախ էք անպատմելի և փառավոր խնդությունով։ Ձեր հավատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։” (Ա Պետրոս 1:8, 9)


Պետրոսը խոսեց այն մարդկանց հետ որոնք երբեք Հիսուսին չէին տեսել։ Երբ Հիսուս այս աշխարհում էր նրանք երբեք չտեսան Նրան։ Դրանով հանդերձ Նրանով փրկվեցին։ Ուրիշ շատեր տեսան Հիսուսին երբ այս աշխարհում էր։ Բայց նրանք չ՛փրկվեցին։ Հաստատորեն կարող ենք ասել ինչ որ Սպրջընը ասաց – “Տեսնելը Հավատալ չէ, բայց Հավատալը Տեսնել է։” Դա Սպրջընի քարոզներից մեկի վերնագիրն է։ Դա մեր համարի հիման վրա է։ Ես այսօր նրա պատգամը պարզեցնելով ձեզ եմ բերելու։

I. Առաջին, տեսնելը հավատալ չէ։

Պետք չունես Սուրբ Գրքից շատ տեղեյակ լինես հասկանալու այս։ Բոլոր չորս Ավետարաներում եղան մարդիկ որոնք տեսան Հիսուսին։ Նրան տեսան Նրան բայց չ՛հավատացին Հիսուսին։ Հուդա Իսկարովտացին Հիսուսի աշակերտներից մեկն էր։ Բայց նա չ՛հավատաց Հիսուսին, թեկուզ երեք տարիներ հետեվեց Նրան։ Նա ապրեց Հիսուսի հետ։ Կերավ Նրա հետ։ Հիսուսի անունով դեւեր հանեց։ Հիսուսի մասին քարոզեց։ Նրան մոտիկից գիտեր և ծանոթ էր։ Հիսուսը նրան Իր ընկերը կոչեց։ Բայց Հուդան, Հիսուսին չ՛հավատաց։ Այդ պատճառով էր որ նա Հիսուսին երեսուն արծաթի համար ծախեց։ Այդ պատճառով էր որ նա ինքն իրեն կախեց, և դժոխք գնաց։ Մյուս աշակերտները ավելի լավը չէին։ Նրանք էլ Հիսուսին չ՛հավատացին։ Նա նրանց ասաց որ գնալու է Երուսաղեմ չարչարվելու և մեռնելու։ “Նրանք սրանցից ոչինց չ՛իմացան, և խոսքը ծածկված էր նրանցից, և ասածները չէին իմանում” (Ղուկաս 18:34)։ Նրանք չ՛հավատացին Հիսուսին մինչև այն ժամանակ երբ Նա փչեց նրանց վրա (Հովհաննես 20:22)։ Թովմաս առաքյալը մինչև Հիսուսին տեսնելը չ՛հավատաց Նրան! Նրանք Հիսուսի հետ երեք տարիներ ապրեցին բայց չ՛հավատացին Նրանց։ Հերովդես թագավորը տեսավ Նրան, բայց չ՛հավատաց Նրան։ Պիղատոսը տեսավ Նրան ու չ՛հավատաց Նրան։ Փարիսեցիները տեսան Նրան հրաշքներ գործելով, բայց չ՛հավատացին Նրան։ Սադուկեցիները և Հերովիաները խոսեցին Նրա հետ, բայց չ՛հավատացին Նրան։ Մեծ թվով մարդիկ Նրա միջոցով կերակրվեցին, և տեսան Նրա հրաշքները։ Բայց նրանցից շատեր Նրան չ՛հավատացին։ Հիսուսի աշխարում եղած ժամանակը, քիչ թվով մարդիկ հավատացին Նրան! Սա մի զարմանալի իրականություն է! Այնքան զարմանալի որ Հովհաննես առաքյալը այս ուղղությամբ գրել է, “Իրանների մեջ եկավ, և իրանները Նրան չ՛ընդունեցին” (Հովհաննես 1:11)։ Միայն սահմանակ մի խումբ մարդիկ Հիսուսին հավատացին։

Այս ճշմարտությունից մենք գիտենք որ “տեսնելը հավատալ չէ։” Սակայն այս գիշեր ձեզանից ոմանք կարծում են, եթե Նրան տեսնեն կ՛հավատան Նրան։ Չեք ընդունելու, բայց իրականություն է։ Այդ պատճառով է որ դուք ուզում էք մի բան “զգալ” փաստելու որ Հիսուս իրականություն է։ “Զգացում” էք փնտրում կամ Սուրբ Գրքի մեջ խոստումով մի համար։ Դու կարող ես զգացումը հասկանալ։ Սուրբ Գրքի խոստումը կարող էք տեսնել բայց Հիսուսին չեք կարող տեսնել։ Դա քո պատրվակն է չ՛հավատալու և չ՛վստահելու Նրան։ Դա քո պատրվակն է չ՛փրկվելու։ Բայց ձեզ ասում եմ, “տեսնելը հավատալ չէ։” Մի բան զգալը հավատալ չէ։ Սուրբ Գրքի մի խոստման կրկնելը հավատալ չէ։ Հրաշք տեսնելը հավատալը չէ։ Բոլոր իմ նշած անհավատները Սուրբ Գրքի համարները գիտեին։ Նրանք բոլորը տեսան Հիսուսին։ Համարյա բոլորը տեսան Նրա գործած հրաշքները։ Սակայն չ՛հավատացին Նրան։ Եւ նրանցից շատեր մեռան և դժոխք գնացին որոհետեւ երբեք չ՛հավատացին Նրան, թէեւ անգամներ Նրան տեսել էին!

Եսայիա մարգարեն Հիսուսի մասին խոսեց։ Նա ասաց, “Նա անարգված և մարդկանց երեսից ընկած է” (Եսայիա 53:3)։ Բարնեսի նոտաները գրված է,

Նա անարգված էր... Փրկիչը ծաղրանքի և անհարգանքի առարկա էր դարձել Փարիսեցիների, Սադուկեցիների և Հռովմայեցիների միջոցով։ Այս աշխարհում եղած ժամանակ, Իր մահվան ժամանակ, և միչև այս օր, Նրա անունը և անձը լայնարձակորեն ծաղրանքի առարկա է։

Մերժված մարդկանցից ... Այս բառերը խերը իմաստ ունեն, այս երկու բառերը մարդի վերաբերմունքի բոլոր պատմությունն է ցույց տալի, Փրկչի նկատմամբ։ “Մերժված մարդկանցից” բառերը բոլոր տխուր և մելամաղձոտ պատմությունը է արտահայտում; մերժված հրյաներից; հարուստներից, գիտնականերից և առաջնորդներից; բազում մարդկանցից տարբեր դասակարգից, տարիքից և պաշտոնից։

Ամբյուն Մեկնաբանությունը այսպես է ասել,

Նա անհամարված էր։ Մարկանց արհամարանքը ցուցաբերվեց մասնավորաբար Նրա ուսուցմունքնրի նկատմամպ, հատկապես Նրա խաչելությունից մի գիշեր առաջ։ Մերժված և լքված մարդկանցից ․․․ Մեր Տերը միայն մի “փոքր հոտ” ուներ։ Մինչև իսկ նրանցից էլ, “շատեր հեռացան և այլևս Նրա հետ չ՛քայլեցին։” Ոմանք գիշերվան եկան Նրա մոտ։ Բոլոր “առաջնորդները” և մեծ մարդիկ հեռու մնացին Նրանից։ Վերջում մինչևիսկ Իր աշակերտները “լքեցին Նրան և փախան։”

Համարյա բոլոր նրանք որ Հիսուսին տեսան այս աշխարհում արհամարեցին և մերժեցին Նրան։ Արդոյք՞ դու նրանցից տարբեր ես լինելու։ Եթե ապաշխարած չես, դու էլ ճիշտ նրանց նման ես! Դու արհամարում և մերժում ես Նրան։ Քո երեսը թագցնում ես Նրանից։ Դու էլ ճիշտ նրանց նման ես որ Հիսուսին աշխարհում եղած ժամանակը մերժեցին! Նրանք տեսան Նրան, լսեցին Նրա ձայնը, բայց դեռ Նրան չ՛հավատացին։ Տեսնելը հավատալ չէ!

II. Երկրորդ, հվատալը տեսնել է!

“Որին չ՛տեսած սիրում էք, որ նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում, և ուրախ էք անպատմելի և փառավոր խնդությունով։ Ձեր հավատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։” (Ա Պետրոս 1:8, 9)

Այն մարդիկ որ Պետրոսւը նրանց հետ խոսեց այս համարում, երբեք Հիսուսին այս երկրում չ՛տեսան։ Բայց վստահեցին Նրան և փրկվեցին! Ինչու՞ հավատացին Նրան թէև երբեք Նրան չէին տեսել, ձայնը չէի լսել, և երբեք Նրան չէին շոշափել։ Հայտնի բարեփոխիչը Կալվինը այս հարցի պատասխանն է տվել, “Ոչ մի մարդ երբեք չէ կարող ... իր հասկացողությամբ հասկանալ մինչև Տերը ճշտի [նրան] և Իր Հոգով վերանորոգի։”

Նույն Սուրբ Հոգին կարող է քեզ հավատք պարգեվել Հիսուսի նկատմաբ։ Այժմ – թէեւ չես կարող քո աչքերով տեսնել Հիսուսին։ Սուրբ Հոգին կարող է քեզ Հիսուսի հետ հաղորդակցության մեջ բերի – առանց Նրան շոշափելու կարիքը ունենալու։

Հիսուսի հետ առաջին շփման կետը սերն է։ Մեր համարը ասում է, “Որին չ՛տեսած սիրում էք։” Հիսուսի սերը տարբեր կերպերով մեզ հասնում է։ Երբ սկսեցի եկեղեցի գնալ, իմ բարեկամները ծաղրում էին ինձ։ Նրանք Հիսուսին էլ էին ծաղրում։ Նրանք ինձ ասում էին, “Ինչպես՞ ես կարող Նրան հավատալ։ Ինչ՞ է արել քեզ համար։” Բայց ինչքան շատ նրանք Հիսուսին ծաղրեցին, այնքան ավելի շատ սիրեցի Նրան։ Վատ երեխաներ էլ իմ եկեղեցում հաճախում էին։ Նրանք անվայել խոսքեր էին ասում Հիսուսի մոր մասին։ Ծաղրում էին Հիսուսին։ Ինչքան շատ էի ծաղրում Նրան այնքան ավելի շատ սիրեցի Հիսուսին։

Երբ Հիսուսի մասին էի մտածում Զատիկվան ժամանակ, Նրան ավելի սիրեցի։ Սիրեցի Նրան որ իմ փոխարեն խաչի վրա չարչարվեց։ Սակայն ատելի էր մտածել որ Նրա ոտքերը և ձեռքերը գամվեից փայտի վրա։ Չգիտեմ ինչու այդպես արին Նրան։ Դա ինձ մեծ ցավ պատճառեց և անհանգստացա Նրա համար։

Ես մի միայնակ տղա էի։ Ինձ հետ ծնող չունէի ապահով և ուրախ զգալու համար։ Մտածելով որ Հիսուսն էլ միենակ էր – առանց ընկերի հանգստացնելու Նրան – սիրեցի Իրեն։ Մտածեցի, “Հիսուս, թէեւ ոչ ոք չ՛սիրի քեզ, ես քեզ կ՛սիրեմ!” Եւ Նրա սերն էր որ իմ հոգին շահեց։ Այն օրը որ ես փրկվեցի, Չարլզ Վեսլիի երգը երգիցին։ Ամեն տան վերջավորության բառերը կոտրեց իմ սիրտը։ “Հիանալի սեր, ինչպես եղավ, իմ Աստված, որ իմ տեղ դու մեռար։”

Հիսուս Աստված էր մարմնի մեջ։ Նրանք իմ Աստծուն գամեցին կոպիտ խաչի վրա։ “Հիանալի սեր։” Դա կոտրեց իմ սիրտը։ Վստահեցի Նրան։ Կապվեցի Նրա հետ Իր սիրո համար իմ հանդեպ – և իմ սիրո հետ Նրա հանդեպ։

Ես չեմ կարծում ձեզանից որեւէ մեկը Ջան Քէյգընին կոչի փափկասուն մարդ։ Դուք զմայլված էք Ջանի զորությունով և բնավորությունով։ Ջանը իր բոլոր էությունով հակառակեց Քրիստոսի հետ։ Իմ ասածները ոչ մի ազդեցություն չ՛ունեցան նրա վրա։ Նա ասաց, “Մտածելով որ ես պիտի ամեն բան լքեմ Հիսուսի համար, անհանգստացնում էր ինձ և չէի ուզում անել դա։ Հիսուս Իր կյանքն էր ինձ համար տվել։ Նա, երբ ես դեռ Իր թշնամին էի, խաչը բարձրացավ ինձ համար և ես չէի ուզում Նրան հանձնվել։ Այդ մտածմունքը կոտրեց ինձ։ Էլ չէի կարող համբերել, պիտի Հիսուսին ունենայի։ Այդ պահին Նրան հանձնվեցի և հավատքով եկա Հիսուսին ... Ես զգացում պետք չունէի։ Քրիստոսին ունէի! ... Հիսուսի սերը ինչքան մեծ է որ ինձ պես ամենա անարժան մեղավորին ներեց։ Քրիստոս Իր կյանքը տվեց ինձ համար և այդ պատճառով ես ամեն բան եմ Նրան տալի ... Հիսուս իմ ատելությունը վերցրեց և փոխարենը սեր տվեց։”

Մեծ Սպրջընը երբեք Ջան Քէյգընին չ՛հանդիպեց։ Բայց այնպես է գրել կարծես թէ Ջանին գիտեր։ Սպրջընը գրել է, “Ամեն բանից հետո տեսնելը չէ – որ միշտ պիտի դրսեվանց լինի – Հիսուսի մասին մտածել, հասկանալ և ազդվել Նրանից, իսկական շփման կետն է։ Ուրեմն, Քրիստոսին սիրելը դառնում է իրական միյություն, ավելի զորավոր կապ քան ֆիզիքական հպվելը կարելի է ունենալ ... Սերը, Փրկչին իրական է դարձնում մեր սրտին ... ուրեմն շփումը որ սերն է ստեղծում Քրիստոսի և քո հոգու մեջ, ավելի իրական է քան որևէ շոշափելի մի բան։” “Որին չտեսած սիրում էք։”

Բայց մյուսը մի ուրիշ շփման կետ է ցույց տալիս մեզ Հիսուսի հետ –

“Նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում։” “Նրան հավատացիք։” Այստեղում դարձյալ հիշեցնում է այն իրականությունը որ առանց տեսնելու կարող ես հավատալ Հիսուսին։ “Նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում, և ուրախ էք անպատմելի փառավոր խնդությունով ...” Սակայն հավատում էք! Այն մարդկանց համար որ Պետրոսը նամակ գրեց, երբեք Հիսուսին չէին տեսել։ Նրան չէին շոշափել կամ ձայնը լսել։ Բայց ճանաչում էին Նրան! “Թէեւ Նրան չէք տեսնում, բայց հավատացիք, խնդությունով։”

Հելեն Քելերը երկու տարեկան էր երբ բոլորովին կույր և խուլ դարձավ։ Մի կին Ան Սոլիվան անունով Հելենին սովորեցրեց ինչպես խոսել։ Դա մի հիանալի պատմություն է։ Երբ ես փոքր տղա էի Հելենի դասախոսությունը լսեցի րադիոյից։ Թէեւ նա լրիվորեն կույր և խուլ էր, Հելենը հավատում էր Հիսուսին! Դու էլ ես կարող հավատալ Հիսուսին – թէեւ չես կարող տեսնել և լսել Նրան! Հավատալով Հիսուսին, Նրա հետ շփման մեջ ես մտնում։ Սերը և հավատքը, երկու կետերն են որ քեզ Հիսուսի հետ կապում են։ Սերը և հավատքը մեզ Փրկչի հետ միաբանում է։ “Որին չ՛տեսած սիրում էք, որ նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում, և ուրախ էք անպատմելի և փառավոր խնդությունով։” Լսեք Էմի Զաբալագային, մեր եկեղեցու դաշնակահարին։ Նա մի խելացի կին է և կարող էք նրա ասածներին վստահել։

     Ես Քրիստոսին չէի վստահելու։ “Հիսուս” միայն մի բառ, մի վարդապետություն էր, կամ մեկը որ գիտէի գոյություն է ունեցել բայց շատ հեռու ժամանակում։ Փոխարեն Քրիստոսին փնտրէի, զգացումի կամ մի տեսակ փորձառության հետեվից էի։
     Մի գիշեր ուշ ժամանակ, հանկարծ հասկացա որ Հիսուս ինձ համար է մեռել։ Այդ գիշեր [մտածեցի] Նրա մասին թե ինչպես չարչարվում և քրտնեում էր Գեթսեմանի պարտեզում իմ մեղքերի բեռի տակ։ [Մտքումս] տեսա խաչյալ Քրիստոսը։ [Տեսա] Նրա արյունոտ զոհաբերությունը որ իմ մեղքերի պատճառով Նրա ձեռքեր և ոտքեր ծակվեց։ Բայց ես դեռ Նրան չէի վստահում։ Ես դեռ կախված էի իմ կարիքին, ապահոբագրության վստահություն էի ուզում։
     Դկ․ Հայմերզը սկսեց քարոզել Երգ Երգոց գրքից, Քրիստոսի սիրելի լինելու մասին։ Երբ լսում էի, Քրիստոս ավելի ու ավելի սիրելի դարձավ ինձ համար։ Սկսեցի ցավակից լինել Նրա հետ։ Լսեցի այս համարը, “Վեր կաց, ով ընկերուհիս, ով գեղեցիկս, ու արի եկ։” (Երգ Երգոց 2:10)։ Զգացի Քրիստոս իմ հետ խոսում է, ինձ Իր մոտ կանչելով։
     Գիտէի բոլոր այն փորձառությունները որ նրանցից անցել էի, տառապանքները, անհույս կյանքը, աշխարհի պաղությունը և դատարկությունը, մեղքի փշրող ծանրությունը, նրա համար էր որ Աստված ինձ սիրում էր և ուզում էր այդ բոլորի մեջ ցույց տա որ ես Հիսուսին պետք ունեմ։
      [Քրոզից հետո] գնացի հանդիպելու Դկ․ Հայմերզին։ Կարծես թէ մեղքի մի պատ իմ դեմ բարձրացավ – իմ սրտի տկարությունը, մտքիս չար մեղքերը, և Քրիստոսին անհամար անգամներ մերժումները։ Արդեն Համբերել չէի կարողանում։ Պիտի Քրիստոսին ունենայի։ Պիտի Նրա արյունը ունենայի։ Ծունկի եկա ... և այս անգամ փոխարեն Հիսուսից հեռու մնամ, կամ վախենալ մի ուրիշ կեղծ խոստովանություն անել, կամ իմ մեջ փնտրել, զգացումներս ստուգել կամ խավարի մեջ խարխափել, ինչպես անցյալում էի անում, նայեցի Քրիստոսին հավատքով ... Նա իմ մեղքերը Իր թանկագին Արյունով լվաց; հեռացնելով դրա ծանր բեռը! Նա մաքրեց և ներեց իմ բոլոր մեղքերը։
     Այժմ Նա է իմ հերոսը, իմ Փրկիչը և իմ Տերը! Նրանից հետո բազում անգամներ եմ Հիսուսի մոտ գնացել օգնություն, զորություն և պահպանություն խնդրելու համար։ Ինչպես երգն է ասում, “Ողորմություն իմ կյանքը նորից գրեց։/ Ողորմությունը նորեն գրեց իմ կյանքը։/ Ես մեղքի մեջ կորած էի/ բայց Հիսուս իմ կյանքը նորեն գրեց։” Երբ մի ուրիշ անձ փրկվում է Հիսուսի միջոցով, ես անչափ ուրախանում եմ։ Ես անկարող եմ լրիվորեն իմ հաճությունը և խաղաղությունը բացատրել, իմ մեղքերի ներում ստանալու համար ... Երանի բոլոր նրանք որ իմ նման նեղության մեջ են, կարող լինեէին Հիսուսի ներումը ճաշակէին! Ավետարանը, որ անցյալում անկյանք ու հոգնացուցիչ էր, հիմա հաճելի է, և իմ սիրտը լցվում է ցնծությունով և շնորհակալությունով երբ Հիսուսի մասին քարոզ եմ լսում։ Շնորհակալ եմ Աստծվածանից որ ինձ Իր Որդի Հիսուսի մոտ քաշեց։ Ես կարող եմ ձայնակցել Պողոս Առաքյալի հետ որ ասաց, “Շնորհակալություն Աստծուն նրա անպատմելի պարգեւի համար։” (Բ Կորնթացիս 9:15)!

Սիրելի ընկերներ, անձամբ ես ինքս երբեք “ցնծության” իմաստը չէի ճաշակել, մինչև ճանաչեցի Քրիստոսին։ Բազում նեղություներից և փորձանքներից եմ անցել։ Իմ վստահած մարդկանց միջոցով հուսախաբ եմ եղել։ Եղել եմ մենակ և մեծ վիշտ եմ կրել։ Ամեն գիշեր փողոցներում ժամերով քայլել եմ։ Առանց մի ընկերի, “մեղմ ու դաժան տխրություն” եմ զգացել։ Իմ ծանոթը, գիշերն է եղել։ Բայց Հիսուս միշտ ինձ այդ բոլոր տխրության միջից անցկացրել է։ Միչևիսկ երբ զգացել եմ ոչ ոք ինձ չէ ընդունում, Հիսուսը միշտ ինձ ընդունել է։ “Հավատքով տեսել եմ հոսող աղբյուրը/ Հոսող քո վերքերից,/ Փրկող սերը իմ թեման է եղել/ և կ՛լինի մինչև իմ մահը։/ Եւ կլինի մինչև իմ մահը,/ Եւ կ՛լինի մինչև իմ մահը,/ Փրկող սերը իմ թեման է եղել,/ Եւ կ՛լինի մինչև իմ մահը։” Եթե դեռ կորած ես, ուշադրությամբ լսի այս սիրելի երգին։

Հազար ճանապարհներ եմ փորձել
Վախերս փարատելու, հույսս նորոգելու;
Բայց Սուրբ Գիրք կ՛սէ, իմ կարիքը
Միայն Հիսուսի մեջ եմ գտնելու։

Հոգիս խավար է, սիրտս պողպատ –
Չեմ կարող տեսնել, չեմ կարող զգալ;
Լույսը, կյանքը, պիտի դիմեմ
Պարզ հավատքով, Հիսուսին։

Նա մեռավ, Նա ապրում է, Նա թագավորում է; Նա խնդրում է;
Սեր կա Նրա բոլոր խոսքերի ու գործերի մեջ;
Այն ինչ մի մեղավոր պետք ունի
Հավիտյան ՀԻսուսում գտնվում է։
   (“In Jesus,” James Procter, 1913).

Դու կարելի է ասես, “Համոզված չեմ։ Դու խոսում ես սիրուց և հավատքից։” Դու ասում ես, “Ես Քրիստսին չեմ սիրում։” “Չեմ հավատում Նրան։ Քո բացատրությունները ինձ չեն համոզում։”

Ուրեմն քեզ պիտի զգուշաչնեմ։ Կ՛գա մի օր երբ դու այլևս քաղցր սեր և հավատք բառերը չես լսելու։ Քո ականջները պաղ և մեռած են լինելու։ Այլևս քեզ համար խաղաղության և ներման բառեր չեն լինելու։ Բոլորը կուլ են գնալու դժոխքի հավիտյան մթության մեջ։

Լսիր ինձ հիմա! Նախքան Աստված քեզ հետ բարկության և դատաստանի ժամանակ խոսի։ Աստված քեզ ասելու է, “Ես քեզ կանչեցի և դու ինձ մերժեցիր։”

Միայն այս եմ քեզ հարցնելու, Արդյոք՞ վստահելու ես Քրիստոսին, հիմա՞, այս գիշեր՞։ Դրանից ավելին չեմ կարող անել։ Ես չեմ կարող քեզ պարտադրել վստահել Հիսուսին։ Դա պիտի թողնեմ Աստծուն։ Նրա զորությամբ, Աստված շատ սրտեր է բացել որպեսզի վստահեն Հիսուսին։ Դու այստեղ նստած ես մի խումբ մարդկանց մեջ որ Աստված նրանց քաշել է դեպի Հիսուս։ Աստված նրանց ընտրեց որպեսզի դեպի Հիսուսին քաշի։ Եթե քեզ չէ քաշել, ոչինչ ես չեմ կարող անել։ Եթե Աստված քեզ չէ ընտրել փրկվելու, ես ոչինչ չեմ կարող անել։ Եթե ընտրյալներից չես ես ոչինչ չեմ կարող անել։

Բայց եթե Աստված քո սրտի հետ խոսել է, ընդունի Քրիստոսին։ Ընդունի Նրան հիմա։ Դուք բոլորդ որ Հիսուսին պետք ունեք, եկեք և վստահեք Հիսուսին այսօր։ Իմ ասածները ոչ մի օգուտ չեն ունենալ եթե Սուրբ Հոգին քո սրտի վրա չ՛գործադրի։ Մեր աղոթքն այն է որ դու հիմա վստահես Հիսուսին, այն ժողովրդի պես որ Պետրոսը խոսեց նրանց հետ։ Մենք աղոթում ենք որ Աստված գործի ինչպես գործեց Ջան Քէյգընի վրա, Էմի Զաբալագայի և մյուսների վրա գործեց։ Թող Աստված մեր միջում եղած ընտրյալներին կանչի։ Թող որ դու գաս Հիսուսին, վստահես Հիսուսին, և փրկվես Իր քավչարար Արյունով։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“In Jesus” (James Procter, 1913)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՏԵՍՆՏԵԼ՞ ԿԱՄ ՀԱՎԱՏԱԼ՞

SEEING OR BELIEVING?

Դկ․ Ր․Լ․ Հայմերզ

“Որին չ՛տեսած սիրում էք, որ նրան հավատացիք թէեւ հիմա չեք տեսնում, և ուրախ էք անպատմելի և փառավոր խնդությունով։ Ձեր հավատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։” (Ա Պետրոս 1:8, 9)

I.  Առաջին, հավատալը տեսնել չէ, Ղուկաս 18:34;
Հովհաննես 20:22; 1:11; Եսայիա 53:3

II. Երկրորդ, հավատալը տեսնել է! Երգ Երգոց 2:10;
Բ Կորնթացիս 9:15