Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԼՎԱՑՎԻՐ և ՄԱՔՐՎԻՐ! – ՓՈՓՈԽՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

WASH AND BE CLEAN! – THE TYPOLOGY OF CONVERSION
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Առավոտյան Հոկտեմբեր 15, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 15, 2017

“Գնա և յոթն անգամ լվացվիր Հորդանանումը, և մարմինդ քեզ մոտ կդառնա և կմաքրվիս։” (Դ Թագավորաց 5:10)


Սա շատ պարզ պատմություն է բայց խորը իմաստ ունի։ Եթե դեռ փրկված չես ուշադրությամբ լսիր դրան։ Եւ լսելով գործնական քայլ պիտի վերցնես որով ճշմարիտ փրկության միակ ճանապարհն է ցույց տալիս։

Այս պարզ պատմությունը Սուրբ Գրքում տրվել է որպեսզի քեզ փրկության և իրական Քրիստոնյա լինելու ճանապարհը ցույց տա։

Նէեմանը մի մեծ զորագլուխ էր Ասորիների բանակում։ Նա քաջ մի զինվոր էր, հարգված թագավորի կողմից և մի հպարտ մարդ էր։ Բայց իր մարմինը կենդանի ուտվում էր ահավոր բորոտության հիվանդությունով։ Նա մեռնում էր և նա գիտեր։ Փորձել էր ամեն բան բայց ոչ մի օգուտ։ Մի փոքր Եբրայեցի աղջիկ էր աշխատում Նէեմանի տնում։ Նա իր տիկնոջը ասաց Իսրայելում եղող մի մարգարէի մասին որ կարող էր նրա բորոտությունը բժշկել։ Նա ամեն բան փորձել էր բայց ոչ մի բան նրա հիվանդությունը չէր բժշկել։ Դա իր վերջին հույսն էր բժշկության, ուրեմն գնաց հանդիպելու Եղիսէին, Աստծո մարգարէին։

Բայց այս մարգարեն Աստծո ճշմարիտ մարդն էր։ Եթե նա տնից դուրս գնար և աղոթեր Նէեմանի համար, մարդը կմտածեր որ ինքը, մարգարեն, բժշկեց նրան։ Մարգարեն ուզում էր Նէեմանը հասկանար որ այդ Աստված էր որ իրեն բժշկեց, և ոչ թէ ինքը։ Ուրեմն Նէեմանը իր կառքով մարգարեի տան դռան առջև կանգնեց, բայց մարգարեն դուրս չեկաւ նրա հետ խոսելու։ Այլ մի պատգամ նրա համար ուղարկեց,

“Գնա և յոթը անգամ լվացվիր Հորդանան [գետում], և մարմինդ քեզ մոտ կդառնա և կմաքրվիս” (Դ Թագավորաց 5:10)

Դա Նէեմանին շատ բարկացրեց։ “Ինչու՞, այս մարգարեն մինչև անգամ դուրս չեկաւ ինձ տեսնելու! Ինքն իրեն ում՞ է համարում։” Նա մտածել էր որ մարգարեն դուրս կգնա, և ձեռքը կդնե այն տեղի վրա, և այն ժամանակ բորոտությունը կբժշկվի։“ Նա մտածում էր որ մարգարեն Բենի Հինի նման է աշխատում։ Որ նա մի մեծ ցուցադրություն է կատարելու, և իրեն կհամոզի որ նա մեծ հավատքով բուժարար է։ Բայց մարգարեն ուզում էր բոլոր փառքը Աստծուն լինի։ Նա պարզապես միայն մի պատգամ Նէեմանի համար ուղարկեց,

“Գնա և յոթը անգամ լվացվիր Հորդանան [գետում], և մարմինդ քեզ մոտ կդառնա և կմաքրվիս” (Դ Թագավորաց 5:10)

Նէեմանը շատ բարկացած էր և ուզեց թողնել հեռանալ! Բայց Նէեմանի ծառաները իրեն ասացին, “Եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէիր՞ անել։ Ուր՞ մնաց որ քեզ ասեց,‘’Լուացվիր և կմաքրվիս ‘’ Ուրեմն Նէեման մտածեց, “Կանեմ ինչ որ մարգարեն ինձ ասաց։” Նա Հորդանան գետը գնաց և յոթը անգամ թաղվեց ջրի մեջ, “և իր մարմինը մի փոքր տղայի մարմնի [նման] եղավ, և նա մաքրվեցավ։” (Դ Թագավորաց 5:14)

Բազում լավ քարոզներ են տրվել այս պատմության մասին։ Նրանցից մեկը Սպրջնի քարոզն է, որ Նէեմանի բորոտությունից մաքրվելը պատկերացնում է մեղավորի մաքրվելուն Քրիստոսի թափված արյունով Խաչի վրա։ Լսիր, և Նէեմանի պատմությունը ցույց է տալու քեզ այս առավոտ ինչպես ես կարող փրկվել և մաքրվել քո մեղքերից!

I. Առաջին, նա բորոտ էր։

“Նա բորոտ էր։” (Դ Թագավորաց 5:1)

Դու էլ ես։ Դու մեղքի բորոտությամբ ես բռնված! Մեղքի բորոտությունը քեզ է հասել առաջին մեղավորից, Ադամից։ Պողոս առաքյալ ասաց,

“Մեկ մարդի ձեռով [Ադամ] մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը, և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ” (Հռովմայեցիս 5:12)

Սա քո մասին է նկարագրում! Դկ․ Վաթսը քո վիճակը երգի է փոխանցել,

Տեր, զզվելի ու մեղքով հղացած եմ,
   Ծնված անսուրբ ու անմաքուր;
Ծլած մի մեղավոր մարդից
   Ապականված ցեղից, վարակած բոլորից․

Ահա, Քո առաջեւ երեսի վրա ընկած,
   Քո շնորհն է, իմ միայն ապավենը;
Դրսեվանց ոչ մի բան է կարող մաքրել;
   Իմ ներքին բորոտությունս։
(Dr. Isaac Watts, 1674-1748).

Մեղքի բորոտությունը բնակված է “քո մեջ”! Այս առաւոտ սա քեզ է ներարագրում! “Մեղքի բորոտությունը խորացած է քո մեջ”! Հիսուս ասաց,

“Որովհետեւ ներսիցը մարդկանց սրտցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություներ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս ամեն չար բաները ներսիցն է դուրս գալիս ․․․”։ (Մարկոս 7:21-23)

Սա քո սրտի մի պատկերն է, լեցուն չար մտքերով։ Քո սիրտը լցված է մեղքի բորոտությունով!

Դրսից ոչ մի բան է կարող [քեզ] մաքրել;
Բորոտությունը քո մեջ է –

Այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Դու գիտես որ այդպես է! Եւ ոչ ‘’մի դրսի կերպ [ոչ մի գործ դրսից] կարող է քեզ մաքրել! Ոչ մի որոշում կամ աղոթք կարող է քեզ մաքրել! Ոչ մի բան որ կարողանաս զգալ կամ սովորել քեզ մաքրել է կարող! Եւ դու գիտես դա! “Բորոտությանը [մեղքը] քո սրտում է բնակված”! Եւ դա գիտես – այդպես չէ՞։

Գիտես որ դա ճշմարտություն է։ Նախքան արտաքին որևէ մեղք գործելը դու գիտէիր։ Դու դիտավորյալ մեղք գործեցիր! Իսկ և իսկ գիտէիր որ ինչ ես անում։ Ինչու՞ գործեցիր եթե գիտէիր որ սխալ է։ Քո չապաշխարած վիճակում սիրում էիր խավարը և մեղքից հաճույք էիր տանում։ Ուրախ էիր երբ մեղք էիր գործում և համը սիրում էիր։ Սիրում էիր թէեւ գիտէիր որ սխալ է! Այդ պատճառով է ատում ես լսել ճշմարտությունը քո մեղավոր սրտի մասին! Ինձ ատում ես երբ ճշմարտությունն եմ խոսում քո չար սրտի մասին – այդպես չէ՞։ Ճշմարտությունը լսելը քեզ դատապարտում է և տխրեցնում է! Բորոտությունը քո մեջ է! Քո սիրտը խորամանկ և խաբեբա է։ Փոխարեն հետաքրքրվես ճիշտ ու սխալով, մեղքով զբաղված հաճույք ես տանում։ Բորոտությունը քո անհավատ սրտում խորք է գտել! Ինձանից չեմ հնարում դա։ Խոսքը առել եմ Դկ․ Մարթին Լօյդ Ջոնզից, մի բժիշկ որ տեղյակ է քո մեղավոր սրտից!

II. Երկրորդ, նա բարկացավ երբ մարգարեն իրեն ասաց ինչպես մաքրվի։

Երբ մարգարեն իրեն ասաց “գնա և լվացվի” նա բարկացած հեռացավ։ Նա ասաց, “Կարծեցի [մարգարեն ինձ համար աղոթելու է]։” “Կարծեցի։” Դու կարծում ես գիտես ինչպես փրկվել։ “Ես կարծում ես։” Հեռու մնա քո սխալ մտքերից! Փախի քո մտքերից որ ենթադրանքներով գիտի ինչպես փրկվել։. Դու ոչ մի բան չգիտես! Մուդին ասաց,

Նէեմանը իր հիվանդությունը ուներ – հպարտություն և բորոտություն։ Հպարտությունը մաքրության պետք ունի այնքան ինչքան բորոտությունը։ Նէեմանը պետք ուներ իր հպարտության կարքից իջնել; երբ իրեն ասաց լվացվել է քեզ պետք։

Այս առավոտ նույնը քեզ պիտի պատահի։ Եթե ուզում ես փրկվել նույնը պիտի անես։ Ազատվի քո “մտածածից։” Ազատվի քո հպարտությունից և մտքերից թե ինչպես պիտի փրկվես։ Դու ինչպես քեզ ասվել է պիտի լվացվես։ “Գնա լվացվի ... և կմաքրվե։” Հիսուսին եկ ինչպես մի կորած և մեղավոր անձ։ Եկ Հիսուսին և Նա քո մեղավոր սիրտը Իր թափված Արյունով կմաքրի! “Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1:7)։ “Լվացվիր և մաքրվիր!” Սա Աստծո խոսքն է քեզ այս պահին! “Լվացվիր և մաքրվիր!”

Բայց չես կարող մաքրվել մինչեւ քո հպարտությունից չազատվես։ Քո սիրտը պիտի փոխվի։ Մինչեւ չապաշխարես չես փրկվելու։ Քո սիրտը պիտի փոխվի։ Պիտի գիտակցես որ ինքնասեր ես։ Դու ուզում ես զգալ քո փրկությունը։ Ուզում ես վստահություն ունենալ քո փրկության համար։ Բայց չես ուզում քեզ փոխել։ Ուզում ես փրկվել և շարունակել ապրել անձնասեր մի կյանք։ Պարզապես միայն եկեղեցի գալը և աղոթելը քեզ օգուտ չի լինելու։ Դու բնությամբ պիտի փոխվես, լրիւորեն մի նոր կյանք ստանալով։

Լսեք Ջան Քէյգընի ջանքերին, վերափոխման ժամանակ, “Ինքս ինձանից անչափ հոգնած էի։ Թէեւ մեղքերս ինձ դատապարտում էին դեռ Հիսուսին չունէի։ Փորձում էի փրկվել։ Փորձում էի վստահել Հիսուսին և չէի կարողանում։ Պարզապես չէի կարողանում [որոշել] Քրիստոնյա դառնալ։ Դա ինձ անհույսության պատճառ էր լինում։ Կարող էի զգալ որ իմ մեղքերը ինձ դեպի դժոխք էին առաջնորդում բայց զգում էի իմ կամակորությունս արցունքներիս արգելք էր լինում։ Այդ վիճակի մեջ մնացել էի։”

Արդյոք՞ այս առավոտ դու էլ նույնն եմ զգում։ Եթե այո, ինչու՞ ես այդպես։ Որովհետեւ դու էլ ուզում ես փրկվել առանց սրտի փոփոխման։ Դու ուզում ես մենք քեզ իբրև Քրիստոնյա ընդունենք առանց սրտի փոփոխման։ Բայց դա անկարելի է! Դու պիտի վերստին ծնունդ ունենաս։ Դու պիտի մի նոր սիրտ ունենաս որ Աստծուն կյանքից ավելի է սիրում։ Դու պիտի ապաշխարես։ Դու պիտի ատես քո ով լինելը! Պիտի թողնես հպարտությունդ եթե ոչ մեղքի մեջ մեռնելու ես։ Քո սիրտը կառավարվում է մեղքի բորոտությունով։ Ջաք Գանը ասաց, “Աստված պիտի քեզ պարտադրի ատես քո ով լինելը։”

Դրսից ոչ մի բան է կարող [քեզ] մաքրել;
Բորոտությունը քո մեջ է –

Մուդին ճիշտ էր,

Նէեմանը իր հիվանդությունը ուներ – հպարտություն և բորոտություն։ Հպարտությունը մաքրության պետք ունի այնքան ինչքան բորոտությունը։ Նէեմանը պետք ուներ իր հպարտության կարքից իջնել; երբ իրեն ասաց լվացվել է քեզ պետք։

Ջան Քէյգընը ասաց, “Էլ չէի կարողանում դիմանալ, պիտի Հիսուսին ունենայի։ Այդ պահին դադարեցի Քրիստոսի դեմ դիմադրելուց։ Շատ պարզ էր որ միակ արածս միայն Նրան վստահել էր; [կհիշեմ] երբ դադարեցի իմ եսից այն ժամանակ Քրիստոս բնակվեց իմ մեջ ... մեղքերից հետ դարձա, և միայն Հիսուսին նայեցի! ... Հիսուս վերցրեց [հեռացրեց սրտիս մեղքերը] և դրանց փոխարեն սեր տվեց ինձ ... Հիսուս իմ բոլոր մեղքերը լվաց և մի նոր կյանք պարգեվեց ինձ։”

Այն պահին որ վստահես Հիսուսին, Աստծո Որդուն, “Հիսուս Քրիստոսի Արյունը [քեզ] մաքրելու է բոլոր մեղքերից” (Ա Հովհաննես 1:7)։ Բոլոր մեղքերից! Բոլոր մեղքերից – թե քո սրտի մեղքերից, և թե քո կատարած մեղքերից – բոլոր մեղքերը պիտի մաքրվեն Հիսուսի Արյունով – և միայն Հիսուսի Արյունով, Աստծո Որդու։ Նա Իր Արյունը Խաչի վրա թափեց քեզ մաքրելու։ Ինչու՞ այդ գործը կատարեց։ Որովհետեւ քեզ սիրում է։ Նա ուզում է քեզ մաքրել Իր Արյունով!

Ի՞նչ կսրբէ իմ մեղքերս։
   Լոկ Հիսուսի արյունն անմեղ;
Ի՞նչ կբուժե իմ ախտերս,
   Լոկ Հիսուսի արյունն անմեղ։
Անգին աղբյուր մ՛էան,
   Զիս կ՛ընէ ձյունի նման;
Ուժ ունի աննման,
   Լոկ Հիսուսի արյունն անմեղ։
(“Nothing but the Blood,” Robert Lowry, 1826-1899)

Բավականին երկար ժամանակ մեղք ես գործել։ Երազում էիր որ Ջան Քէյգընի նման փրկվել։ Փափագում էիր նրա նման լինել։ Բայց կարծում էիր անհնար է։ Քեզ տարօրինակ էիր կարծում և շատ մեղավոր ու անհույս։ Բայց սխալ էիր! Հիսուս քեզ սիրում է։ Նա բոլոր նրանցից որ մինչ հիմա քեզ սիրել են ավելին է սիրում քեզ։ Նրանք եթե քո սրտի մեղքերից տեղյակ լինեին քեզ չէին սիրելու։ Բայց Հիսուս դրանով հանդերձ քեզ սիրում է։ Հիսուս ասաց, “Եկեք ինձ մոտ – և իմ Արյունով մաքրվեք։” Նրա միայն ցանկությունը նա է որ քո հպարտությունը թողնես և Իրեն վստահես։ Ապա մի օր Երկնքում երգելու ես,

“Նրան որ մեզ սիրեց [ինձ], և մեր [իմ] մեղքերից լվացաւ մեզ Իր արյունով” (Հայտնություն 1:5)

“Լվացվիր և մաքրվիր”։ Պրն․ Գրիֆիթ, եկ և դարձյալ երգի, “Այո, Գիտեմ։”

Եթե ուզում ես մաքրվես խնդրում եմ քո տեղում նստած մնա և մենք քո հետ Հիսուսին վստահելու մասին կխոսենք։

Դկ․ Չան, խնդրում եմ եկ և նրանց համար աղոթի, նաև շնորհակալություն հայտնի կերակուրի համար որ հաղորդության սենյակում պիտի ուտենք։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։


ՆԱԽԱԳԻԾ՝

ԼՎԱՑՎԻՐ և ՄԱՔՐՎԻՐ! – ՓՈՓՈԽՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

WASH AND BE CLEAN! – THE TYPOLOGY OF CONVERSION

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Գնա և յոթն անգամ լվացվիր Հորդանանումը, և մարմինդ քեզ մոտ կդառնա և կմաքրվիս։” (Դ Թագավորաց 5:10)

(Դ Թագավորաց 5:14)

I.   Առաջին, նա բորոտ էր, Գ Թագավորաց 5:1; Հռովմայեցիս 5:12;
Մարկոս 7:21-23

II.  Երկրորդ, նա բարկացավ երբ մարգարեն իրեն ասաց ինչպես
մաքրվի Ա Հովհաննես 1:7; Հայտնություն 1:5