Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՂՈԹՔԻ ՊԱՅՔԱՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ!

THE BATTLE OF PRAYER IN REVIVAL!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Կիրակի Հուլիս 9, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angles
Lord’s Day Evening, July 9, 2017


Երբ եկեղեցու երգահանի մեջ փնտրում էի մի երգ պատերազմի մասին, միայն մեկ երգ գտա։ Միայն մեկ եկեղեցական ռազմատենչ գոյություն ուներ, և դա էլ միայն մեկ տուն է! Տասնհինգ երգեր ՛՛ապահովության ՛՛ մասին կա։ Երեսուն երգեր ՛՛փառաբանության՛՛ մասին։ Քսան երգեր ՛՛երեխաների՛՛ համար։ Քսան մեկ երգեր ՛՛մեծարման՛՛ մասին։ Բայց միայն մեկ ՛՛ռազմական՛՛ երգ։ Եկեղեցին պայքարի մեջ է! Եւ միայն մեկ տունն է այդ երգի մեջ պատերազմի մասին , որը դեռ մեզ չէ սովորեցնում թէ ինչպես պատերազմել! Հետեվյալը այդ մեկ տունն է բոլոր երգահանի մեջ որ մեզ ասում է մենք չարի և դեւերի դեմ պատերազմի մեջ ենք! Պրն. Գրիֆիթ խնդրեմ երգի այդ տունը։

Կփախչի սատանան Տիրոջ անունեն,
Հառաջ ի հաղթանակ հրամանն է վերեն,
Ձեր փառքով կսարսին դժոխքի հիմեր,
Եղբարք, բարձրացուցեք օրհներգ դեպի վեր,
Օն Կռուինք հաղթական, բռնենք դրոշմն իվեր։
Օն Փրկչին զինվորներ, օն հառաջ ի մարտ,
Խաչանիշ դրոշը ձեր թող ծածանի հաղթ։
   (“Onward, Christian Soldiers,” Sabine Baring-Gould, 1834-1924).

Այո, սա միակ տունն է բոլոր երգահանում որ մեզ ասում է մենք սատանայի և իր դեւերի հետ պատերազմի մեջ ենք! Եւ այս մեկ տունը բոլոր արդի երգարաններից հեռացվել էր! Այս տունը հեռացվել է 1957 թվին։ Առավելի վատ, երգը որոշ արդի երգարաներից բոլորովին հեռացվել է։! Արեվմտյան երկրների Քրիստոնյաները նույնիսկ տեղյակ չեն որ հոգեւոր պատերազմ է տեղի ունենում։ Մենք քնած ենք։ Հարավային Մկրտչական եկեղեցիները ամեն տարի մեկ քարորդ իրենց անդամներից կորցնում են։ Ամեն տարի հարյուրավոր եկեղեցիներ ընդ միշտ փակվում են ! Դրանց մեջ են մտնում նաեւ մեր BBFI եկեղեցիները։ Աղոթքի ժողովները դարձել են Սուրբ Գրքի սերտողության ժողովներ կամ բոլորովին դադարել են։ Կիրակի գիշերների ժողովները բոլոր Արեվմտյան եկեղեցիներում բոլորովին դադարել են։ ՛՛Քարոզ՛՛ կոչված ժողովները դարձել են փոշուց չոր Սուրբ Գրքի ցուցադրություն։ Իսկական ավետարանչությունը մեռած է։ Գոնե մի քարոզիչ չգիտեմ որ կարող լինի ավետարանական մի քարոզ պատրաստի – ինչ մնաց քարոզելը! Այսօր մեր եկեղեցիներում քարոզչական քարոզներ չեմ լսում։ Դկ. Մարթին Լօյդ-Ջոնզը քսաներորդ դարի մեծ քարոզիչներից է։ Նա ասել է,

     Աստված գիտի որ Քրիստոնեական եկեղեցիները երկար ժամանակ է որ անապատային կյանք են վարում։ Եթե եկեղեցու պատմությունը որ վերադառնում է մոտ 1840 թվականներին, կարդաք, կտեսնեք որ շատ երկրներում վերանորոգությունը հաճախ էր տեղի ունենում ... մոտ ամեն տաս տարի մեկ։ Իսկ վաղ ժամանակվանից է որ մենք չենք ունեցել։ 1859-ից մինչեւ հիմա միայն մեկ իսկական վերանորոգություն ենք ունեցել ... Մենք եկեղեցական պատմության ամենա անպտուղ [առանց կյանք] ժամանակաշրջաններից ենք անցել ... և դեռ շարունակվում է ... [ոչ ոքուն] մի հավատա եթե քեզ առաջարկի թէ այդ ժամանակամիջոցից դուրս ենք եկել, մենք դուրս չենք եկած։ Եկեղեցին անապատում է։ (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992 edition, p. 129)

Ինչու՞ մեր եկեղեցիները այսքան մեռած են։ Մենք փորձեցինք քառասուն րոպեներ երգերով կյանք բերել! Փորձեցինք տարբեր երգահաներով թմբուկով և գիթարով մարդկանց զգացումները արթնացնել։ Բայց չօգնեց! Կատարած գործերը ոչ մի օգուտ եղավ մեզ – ոչինչ չօգնեց մկրտչական կամ կարիզմաթիք եկեղեցիները Աստվածատուր արթնություն ճաշակեն։ Կրկնում եմ – ոչինչ մեզ չօգնեց!

Ինչն՞ է պատասխանը։ Մենք չգիտենք ում դեմ ենք պատերազմում! Նույնիսկ բոլորովին անտեղյակ ենք որ պատերազմի մեջ ենք! Խնդրեմ բացեք ձեր Սուրբ Գրքերը և ոտքի վրա կարդանք Եփեսացիս 6:11 և 12 համարները։

“Եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մեջ են։” (Եփեսացիս 6:11, 12)

Դկ․ Չարլզ Րայրը ասաց, “Հավատացյալների թշնամին սատանան և իր դեւերն են, միշտ հավաքված մահկանացու պատերազմի համար։” (Եփեսացիս 6:12 հիման վրա)։ Սա անտեսանելի պատերազմ է – հոգեւոր պատերազմ սատանայի հետ։ Մենք ոչ զորություն ունենք և ոչ էլ եռանդ սատանայի և իր դեւերի դեմ պայքարելու։ Նույնիսկ մենք չգիտենք որ պիտի նրանց դեմ կռվենք! Սատանան մեզ քնացրել է! Նույնիսկ այդ մեկ տունը “Օն, Քրիստոնեա զինվոր”-ը սխալ է։ Դա ասում է, “Ձեր փառքով կսարսին դժոխքի հիմեր!” Ոչ – չեն սարսի! Դեւերը փառաբանության կանչով չեն սարսում!” Նրանք ծիծաղում են “փառաբանության կանչով!” Նրանք ծիծաղում են Մրկտչականների երգերի վրա! Թմբուկ նվագելով! Եւ էլէկտրական քիթարով! Նրանք ծիծաղում են Կարիզմաթիկ կանչերի վրա! Նրանք ծիծաղում են մեր վրա որ մտածում ենք նրանց կարող ենք վախեցնել թմբուկների ձայն հանելով!

Մենք չպիտի մտածենք որ հեշտ գործ ունենք։ Սատանայի ամենամեծ գործիքը նա է որ մեզ մտածել տա որ մենք կարող ենք վերանորգության մեջ Աստծո ներկայությունը հեշտությամբ ունենալ։ “Որովհետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ”։ Մենք կանչվել ենք մենամարտելու և պայքարելու խավարի դեւերի դեմ։

Չպիտի մտածենք այս ուժերի դեմ մենամարտելը և պատերազմելը հեշտ գործ է! Նախ, մենք մի մշակույթի մեջ ենք ապրում որ նրանցով է կառավարվում։ Նկատել եմ վերանորոգությունը ավելի շատ է տեղի ունենում հեթանոս երկրներում քան Արեվմտյան։ Պատճառը նա է որ մենք ապրում ենք Ամերիկայում և Արեւմուտքում, մի մշակույթի մեջ որ խորապես կառավարվում է մի զորավոր դեւի միջոցով։ Մենք պիտի պայքարենք այս աշխարհի խավարի իշխանության դեմ։ Ինչպես Դկ․ Անգերն է թարգմանել, “Այս խավար աշխարհի ղեկավարների դեմ։” Դկ Րայրը ասաց, “Չար հրեշտակներն ազգերի վրա իշխանություն են անում ... Բարի և չար հրեշտակների մեջ ազգերին ղեկավարելու համար պատերազմը շարունակվում է” (Ryrie Study Bible, note on Daniel 10:13)։ Դկ․ Անգըրը նրանց կոչում է “աշխարհի ղեկավարները այս խավարի” (Biblical Demonology, Kregel, 1994, p. 196)։ Դանիել 10:13 ղեկավարող դեւը կոչվում էին, “Պարսից թագավորության իշխանը”։ Այսօր ՛՛Արեվմտյան իշխանը” Ամերիկային և իր դաշնակիցներին կառավարում է։ Իշխող դեւը արտոնություն է ստացել մեր ժողովրդին մատերիալիստականությունով գերի դարձնի։ Մատերիալիզմի դեւը Ամերիկային և իր դաշնակիցներին կառավարում է։ Մատերիալիզմի դեւը մեր աղոթքները խանգարում է, մեր ժողովրդին գերի է դարձնում, և արգելում է արթնություն ունենալ։ Դկ․ Մարթին Լօյդ-Ջոնզը սակավաթիվ այն քարոզիչներից էր որ դա հասկացել էր։ Նա ասաց այս դեւը մեր ոչ-Քրիստոնեաների մտքերը կուրացել է և մեր եկեղեցիները ոչնչացրել։ Նա շարունակում է, “Ամբողջ գաղափարը թէ Աստված հեռացել է ... հավատալ Աստծուն և կրոն ու փրկությունը, մերժվել ու մոռացվել [է]” (Revival, ibid., p. 13)։ Այս բոլորը պատահել է մատերիալիզմի մեծ դեւի գործնէության պատճառով, մի դեւ որ ես կոչել եմ “Արեվմտյան իշխանը։”

Երրորդ Աշխարհում մատերիալիզմի դեւը նույն ազդեցությունը չունի մարդկանց վրա, ինչպես մեր երկրում։ Միլիոնավոր երիտասարդներ Չինաստանում, Աֆրիկայում, Ինդոնեզիայում, նույնիսկ Մուսուլման ազգերի մեջ – Քրիստոնեա են դառնում։

Բայց Ամերիկայում և իր դաշնակից երկրներում միլիոնավոր երիտասարդներ եկեղեցին թողնում են։ Սոցիոլոգ Ջորջ Բարնան բացատրում է թէ 88% եկեղեցիներում մեծացած երիտասարդներ, մինչեւ 25 տարեկան թողնում են եկեղեցին, “երբեք չվերդառնալով”։

Այս մեծ մատերիալիստական դեւը ինչպես՞ է նրանց կառավարում։ Կառավարվում են պորնոգրաֆիաով, ուր ժամեր աչքերը հառած ինտերնետի առջեւ են նստած։ Նրանք ծիծաղում են աղոթքի վրա, բայց ժամեր անվերջ սոցիալական միջոցների առջեւ նստած հիպնոտիզմ են եղած։ Նրանք առավոտյան արթնանալուն պես անմիջապես իրենց հեռախոսներն են ստուգում։ Ապա ըստ վերջին զեկույցների օրական 150 անգամներ ավելի նրանք ստուգում են իրենց հեռախոսները։ Նրանք մարիխուանայի թմրածության ազդեցության տակ, ցերեկ գիշեր բացահայտ կերպով կառավարվում են այդ գործիքներով և կապվում մատերալիստական դեւերին։ Նրանք համարեա բոլոր իրենց ազատ ժամերին աչք են հառած իրեն հեռախոսներին։ Ինչպես հին ժամանակվան Իսրաելացիները աչք էին հառած իրեն կուքերին Ովսիա մարգարէի ժամանակվան պես։ Ես հավատացած եմ որ այսօր սատանան երիտասարդների միտքը և սիրտը ղեկավարում է այս սոցիալական միջոցներով որը նրանց կուռքն է դառել! Եւ մեծ թվով քարոզիչներ կարծում են թէ դա արդի և հետաքրքիր է! Նրանք չեն անդրադառնում որ սատանայական ուժերի հետ գործ ունեն, ինչպես Դկ․ Լօյդ-Ջոնզը ասաց! Զարմանալի չէ թէ ինչու մեր եկեղեցիները այսքան աշխարհիկ և տկար են դարձել!

Ովսեե մարգարեիի ժամանակ այնքան վատ էր որ Աստված նրան ասաց,“[Իսրաելը] կուռքերին է փակել, թող տուր դորան” (Ովսեե 4:17)։ Այդ ազգից Աստված հույսը կտրեց։ Նրանց թողեց, թողեց դեւերի ղեկավարության տակ – ստրկացած դիվային ուժերի տակ!

Մենք նրանց եկեղեցի ենք բերում։ Բայց Աստված այնտեղ չէ։ Նրանք զգում են Աստծո բացակայությունը։ Ովսեե մարգարեն ասաց որ նրանք գնացին “Տիրոջը որոնելու, բայց պիտի չգտնեն, Նա քաշվել է նրանցից” (Ովսեե 5:6)։ Աստված հեռացել է! Նա հեռացել է մեր եկեղեցիներից։ Շաբաթներ է որ Նա մեր եկեղեցին թողել է։ Նա չէ հեռացել որովհետեւ գոյություն չունի։ Ոհ, ոչ! Նա հեռացել է որովհետեւ Նա գոյություն ունի! Այդ պատճառով է որ նա մեզ մենակ է թողել։ Նա բոլորովին սուրբ է։ Նա մեր վրա բարկացած է։ Այդ պատճառով է Նա մեզ մենակ է թողել։ Այդ պատճառով է որ մենք Նրա ներկայությունը չունենք մեր մեջ։ Այդ պատճառով է Սուրբ Հոգին հեռացել և մենք վերանորոգում չունենք!

Մենք նրանց եկեղեցի ենք բերում։ Իրենց համար ծնունդ ենք տոնում մի հաճելի ճաշով։ Իրենց մուլտիկ ենք ցույց տալիս։ Բայց միայն դա ունենք իրենց համար! Նման ենք այն խնդրանքով ձանձրացնող ընկերի պես որ ասաց, “Ես բան չունեմ որ նրա առաջին դնեմ” (Ղուկաս 11:6)։ Նրա ընկերը եկավ բայց ոչինչ չուներ նրա առաջին դնելու! Ոչինչ բացի մի քիչ կերակուր և մի հին մուլտիկ։ Աստծուց ոչինչ չուներ նրա առաջին դնելու! Եւ առակը այս բառերով է վերջանում, “Ո՞րքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։” (Ղուկաս 11:13)

Բայց մենք չենք ուզում վերադառնանք և անենք այն ինչ որ անցյալ տարի արեցինք։ Մեր քնած վիճակը և ծուլությունը գերադասում է ունենալ մի եկեղեցի առանց Սուրբ Հոգուն։ Ամեն օրվա պես առաջ գնա։ Ինչու՞ իրարանցում առաջացնել։ Ինչու՞ մեզ նեղացնենք։ Թույլ տվեք մեր թմրության մեջ քնած մնանք։ Դժվար է մեզ վերադառնալ աղոթքի և ծոմապահության գործի մեջ Աստծո ներկայությունը և զորությունը խնդրելու։

Գոնե մեկ անգամ արթնություն չենք ունեցել մեր եկեղեցում այս քառասուն տարիների ընթացքում։ Ինչու՞։ Անգամներ վերանորոգության մասին քարոզել եմ։ Բայց երբեք չենք ունեցել։ Ամեն անգամ երբ շեշտել ենք այս հարցի վրա ահավոր հակաճառություն ենք ունեցել։ Մարդիկ բարկանում են և եկեղեցին թողնում են։ Իրականում վախեցել ենք վերանորոգության մասին խոսել։ Օրհնության փոխարեն անիծվում ենք! Իսկական պատճառը նա է որ մեր եկեղեցու մեծամասնությունը անապաշխարներ են եղել։ Փոքրամասություն է եղել որ վերանորոգություն են ուզեցել։ Բայց մենք ազդվել ենք անապաշխարներով։ Բայց ժամանակի ընթացքում նրանք եկեղեցին թողեցին։ Հիմա մեծամասնությունը ապաշխարած են։ Զգում եմ ժամանակն է աղոթելու վերանորոգության համար։

Այժմ ճշմարիտ ապաշխարածների թիւը ավելի է քան նրանք ովքեր կեղծ էին։ Ուրեմն սկսեցինք արթնության համար աղոթել։ Մեզանից շատեր հավատում էին որ Աստված մեր աղոթքներին պատասխանեց։ Ջեսի Զաքամիթզին, Մինհ Վուն, Դանի Քարլոսը, Այաքո Զաբալագան, Թիմոթի Չանը, Ջոզեֆ Գանգը, Ջուլի Սիվիլթյը, Բայեանգ Ժանգը, Անդրու Մաթուսաքան, Ալիսիա Զաքամիթզին, Թովմաս Լուանգ, Թամ Ժիան, Էրվին Լուն, Ջէսիքա Եին, Րաբերէ Վանգ, Սուզան Չուն, Վիրգել Նիքըլ փրկվեցին։ 17 հոգիներ փրկվեցին։ Դկ․ Չանը վերանորոգվեց։ Ջան Սամվել Քէյգընը հանձնվեց Բարի Լուրի քարոզչության։ Ահարոն Եանսին և Ջաք Գանը սարգավակի թեկնածուներ եղան։ Քրիստին Գուըենը և Տիկ․ Լին աղոթքի ռազմիկներ դարձան։

Բայց մենք պիտի համարյա ամեն գիշեր պայքարի մեջ մտնէինք դեւերի դեմ! Դկ․ Քէյգընը այդ վերանորոգության մասին իր օրագրի մեջ օրեօր գրել է։ “Դկ․ Հայմերզը երբ այդ օրագիրը կարդաց երկու բան նշմարեց։ Առաջին, երբ Աստծո Սուրբ Հոգին ներկա էր, մեծ և հիանալի բաներ պատահեց։ Երկրորդ, երբ Աստված բացակա էր, ոչինչ չպատահեց։” Վերանորոգության ժամանակ մի մարդ իմ վրա հարձակվեց և իր ընտանիքի հետ եկեղեցին թողեց։ Ապա մի երիտասարդ կին եկեղեցին թողեց։ Այս դեպքերը ցույց են տալիս որ սատանան հակառակում է վերանորոգության հետ։

Ջան Գանը գրում է աղոթքի մեջ պատերազմել սատանակի դեմ։ Ջաքը Ահարոն Եանսիի հետ միասին աղոթում էին։ Նա ասաց, “Մենք սկսեցինք աղոթել Աստծո ներկայության համար։ Երբ սկսեցի երկրորդ նյութի համար աղոթել, գունատվեցի և ուշաթափության կետին հասա։ Դժվարանում էի շարունակել աղոթել և Ահարոնին ասացի որ անկարող եմ շարունակել աղոթել։ Ապա Ահարոնը սկսեց աղոթել բայց նա էլ դժվարություն ունեցավ իր աղոթքը կազմակերպել։ Զգացինք որ մի շատ զորավոր դիվային արգելք կա, ուրեմն մեր ծնկերի վրա Քրիստոսի Արյան զորությունով խնդրեցինք որ այդ դիվային ներկայությունը մեր վրայից վերացվի։ Ես գետնի վրա երեսի վրա էի ընկել։ Մեր աղոթքի երրորդ մասը նույն վիճակով շարունակեցինք և սկսեցինք զգալ որ Աստված այդ խավարը փարատեց և դիվային ներկայությունը փարատվեց։ Գիտէինք որ այդ ժողովը շատ կարեվոր էր լինելու։ Սա պատահեց երեկոյան ժամը 4:00-ին։”

Այդ գիշեր, երեկոյան ժողովի ժամանակ, երկու ժամից հետո, ես քարոզեցի թէ ինչու Ամերիկայի եկեղեցիները և Արեվմուտքում վերանորոգություն չկա։ Քարոզը պարունակում էր Ջան Քէյգընի լրիվ վկայությունը։ Երբ հրավերը ներկայացրի, Պրն․ Նիքըլը առաջ եկավ, արցունքները աչքերին ընդունեց որ կորած է։ Դկ․ Քէյգընը նրա հետ խորհրդակցեց և նա Հիսուսին վստահելով փրկվեց։ Հիմա գիտենք թէ ինչու Ջաքը և Ահարոնը ինչու այդպես պայքարի մեջ էին մտել սատանայի հետ աղոթքի ժամանակ երկու ժամ դրանից առաջ!

Նոր Տարվան մի պատգամ քարոզեցի, “Դժոխային մի տարի – Վերանորոգության մի տարի!” Ասացի որ մենք մի իսկական Նոր Կտակարանի Քրիստոնէություն ճաշակեցինք – որը մի հոգեւոր պատերազմ էր։

՛՛Որովհետեւ մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մեջ են։” (Եփեսացիս 6:11, 12)

Պատերազմը կարելի է հաղթանակել միայն իսկական աղոթքի դաշտում։

Երեքշաբթի օրը Ջան Սամվելը և Դկ․ Քէյգընը Հնդկաստան են գնալու ուր երեք ավետարանչական ժողովներ են ունենալու։ Բոլորից խնդրում եմ Չորեքշաբթի երեկոյան աղոթքի ժողովի գալ – ոչ թէ ավետարանչության այլ աղոթքի համար։ Մենք աղոթքի ենք մտնելու մեկ ժամ Ջան Քէյգընի ժողովների համար որպեսզի ապաշխարություններ լինեն, և մեկ ժամ աղոթելու ենք որպեսզի Աստված իջնի և մեր եկեղեցում վերանորոգություն բերի։ Բոլորից եմ խնդրում ներկա լինել այս կարեւոր աղոթքի ժողովի համար Չորեքշաբթի գիշեր ժամը 7:00-ին։

Այս գիշեր չավետարանեցի։ Բայց ամեն ժողովներում դա քարոզում եմ։ Հիսուս մեռավ մեր մեղքերի համար Խաչի վրա։ Նա Իր Սուրբ Արյունը թափեց մաքրելու մեր բոլորի մեղքերը։ Նա կենդանի է և Աստծո աջ կողմը նստած աղոթում է քեզ համար։ Վստահի Հիսուս Քրիստոսին։ Նա քեզ փրկելու է քո մեղքերից և Աստծո դատաստանից։ Իմ աղոթքը նա է որ դու վստահես Հիսուսին շուտով։

Դկ․ Քէյգըն և Ջան Քէյգըն, խնդրեմ առջեւի երկու աթոռների վրա նստեք։ Նրանք Երեքշաբթի Հնդկաստան են գնալու երեք շաբաթվան համար։ Ջանը երեք տարբեր քաղաքներում քարոզելու է։ Բոլորը խնդրեմ մոտեցեք և աղոթեք նրանց համար։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Դկ. Ս. Լ. Քէյգընը։ Եփեսացիս 6:10-12
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Onward, Christian Soldiers” (Sabine Baring-Gould, 1834-1924)