Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՎԵՏԱՐԱՆԸ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՆՈՅԻ ՏԱՊԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ

THE GOSPEL PICTURED BY THE ARK OF NOAH
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Շաբաթ Հունիս 18, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 18, 2017

“Եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել; անարգուած էր, և մենք նորան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:3)


Եթե դու ապաշխարած չես դա ես անելու։ Քո երեսը Քրիստոսից ծածկելու ես։ Արհամարելու ես Նրան։ Քրիստոսին ոչինչ ես համարելու։ Նրա մասին այսպես ես մտածելու։ Կարելի է ասես դու այդպես չես։ Կարելի է ասես Հիսուսի մասին այդպես չես մտածում։ Կարծում ես Նրան սիրում ես, բայց խաբում ես քեզ։ Երեմիա մարգարեն ասաց, “Խորամանկ է սիրտը ամենից ավելի։” (Երեմիա 17:9) Ենթադրում ես որ քո սիրտը ճիշտ տեղն է երբ քեզ ասում է Հիսուսին սիրում ես։ Ենթադրում ես որ քո սիրտը ճշմարիտ է, բայց սխալ ես։ ՛՛Խորամանկ է ամենից ավելի։՛՛ Ոչինչ քո սրտից ավելի խորամանկ չէ։ Լեցուն է երկերեսանիությունով, շղարշով և անազնվությունով։ Քո սիրտը անազնիվ է “ամենից ավելի”։ Ոչինչ քո սրտից ավելի անազնիվ չէ։

Դու քեզ հանգստացնում ես որ քո սիրտը ուրիշներից ավելի անազնիվ չէ։ Եւ ճիշտ ես։ Մի կերպով ճիշտ է։ Բայց այս ճշմարտությունը նկատի չես առել որ բոլորի սիրտը բուն մեղքով ապականված է։ Քսան հինգ տարիներ փորձեցի մի ուրիշ պատճառ գտնել։ Բայց ստիպված եմ վերադառնալ բուն մեղքին, ուրիշ պատճառ չունեմ բացատրելու թէ բոլոր իմ ճանաչված անձիք “իրենց երեսը ծածկել են Նրանից” ինչպես Ադամը իր երեսը ծածկեց նախամարմին առած Քրիստոսից Եդեմի պարտեզում։

“Եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել; անարգուած էր, և մենք նորան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:3)

Դու Հիսուսին չես արժեքավորում և չես կարծում որ Հիսուս կարեւոր է։

Դու այն համոզման վրա ես որ այս համարը սխալ է – և իրոք Հիսուսին սիրում ես, և Իր վրա մեծ համարում ունես։ Պիտի ընդունես քո սրտի խոսքը թունավորված և ծռված է բուն և անձնական մեղքով – և պիտի նրան վիճակը վերաքննես։

Արդյոք՞ ներքին մտքեր ունես Քրիստոսի գրավչության մասին։ Կարող ես՞ դա ասել։ Լսիր և ապա անկեղծությամբ ինքդ քեզանից հարցրու – “Ավետարանը, որը ձանձրալի և անկենդան էր անցյալում, արդյոք հիմա Հիսուսի մասին լսելով ուրախանում ես։ Արդյոք՞ անկեղծությամբ կարող ես դա ասել։ Եթե ոչ, դա փաստում է որ դու Հիսուսին Տիկ․ Զաբալագայի պես չես հարգում և գնահատում!

Կամ կարող ես ասել։ “Հիսուս ինձ համար խաչվեց, երբ ես նրա թշնամին էի, և ես Նրան չէի զիճում։ Այս միտքը ինձ կոտրեց։ Քրիստոս Իր կյանքը տվեց ինձ համար, և դրա համար ես ամեն բան Իրեն կ՛հանձնեմ … Հիսուս իմ Ազատիչն, իմ Հանգստությունը, և իմ Փրկիչն է։ Երբեք չեմ կարող Քրիստոսի համար ավելին անել։ Արդյոք Քրիստոսի համար ծառայելը իմ ուրախությունն է։ Արդյոք՞ կարող ես այդ խոսքերը անկեղծությամբ ասել – ինչպես՞ Ջան Քէյգընը ասաց։ Եթե հապաղում ես, արդյոք՞ նրա պատճառով չէ որ դու գիտես որ ինքզինքդ թագցնում ես Քրիստոսից, և Հիսուսին մեծ չես համարում։

Ուրիշ կերպը որ կարելի է ստուգել քո սերը Հիսուսի մասին, նա է որ քո մեղքի պատճառով հանդիմանվես։ Մինչեւ քեզ մեղավոր չզգաս Հիսուսին մերժելու համար, դու երբեք Հիսուս Քրիստոսին չես գնահատելու! Հիսուս ասաց,

“Եւ Նա [Սուրբ Հոգին] երբ որ գա՛ աշխարհքին կ՛հանդիմանե մեղքի համար … Մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում։” (Հովհաննես 16:8, 9)

Եթե Հիսուսին մերժելու մեղքի համար չես հանդիմանվում, նշանակում է որ ՛՛Նրան չես հարգում՛՛։ Դկ․ Վ․Ջ․Թ․Շէդը ասաց, “Սուրբ Հոգին ընդհանրապես մեկին չէ վերանորոգում եթե այդ անձը հանդիմանված չէ զգում իրեն։” Մեղավոր զգալը մարդին պատրաստում է Տիրոջ միջոցով փրկվի։

Դու Քրիստոսի արժանապատվությունը այն ժամանակ ես տեսնելու, երբ,
   մահի վախը քո վրա գա։
      քեզանից հույսդ կտրես։
         մեղքերիդ համար հանդիմանված լինես։

Կարելի է մեկը ասի թէ, “Դրանք շատ դժվար պատրաստություններ են։” Բայց դրանք պատրաստություններ են որ դու պետք ունես!

Հիսուս ամենա մեծ նյութն է բոլոր Սուրբ Գրքի։ Երբ Հիսուս երկու աշակերտներին հանդիպեց, երկար ժամանակ նրանց հետ խոսեց։ Ձեր Սուրբ Գրքերը դարձրեք Ղուկաս 24:25-27 և ոտնկաց կարդանք այս համարը։

“Եւ նա ասեց նորանց, Ով անմիտներ և թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին։ Չէ՞ որ պետք էր՛ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշեր և իր փառքը մտներ։ Եւ սկսելով Մովսեսիցը և բոլոր մարգարեներիցը մեկնում էր նորանց՛ ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին։” (Ղուկաս 24:25-27)

Հիսուս ժամեր հատկացրեց այս բոլորը նրանց սովորեցնելու։ Հին Կտակարանը 1073 էջ է։ Երբ Հիսուս հասավ Ծննդոց գրքի 6-րդ, 7-րդ և 8-րդ գլուխներին, բացատրելու էր թէ ինչպես Նոյի Տապանը Իր մասին էր բացատրում։ Նա ցույց էր տալու թէ ինչպես Նոյը, Մեծ Ջրհեղեղը, և Տապանը, խորհրդանշում են “Իրեն վերաբերող հարցերին” (Ղուկաս 24:27)։ Ծննդոցի այդ գլուխները այնքան կարևոր են որ Նա անհնար էր առանց մեջբերում անելու անցնել նրանցից։

Իսկականից, Ծննդոցի վեցերորդ, յոթերորդ, և ութերորդ գլուխները պատկերացնում են Քրիսոսին։ Եւ քանի որ Նա սկսեց Մովսեսի գրություններից, Ծննդոց գրքի մարդ հեղինակից, և մեկնել “ինչ որ գրված էր իր մասին” (Ղուկաս 24:27), անկասկած նրանց ասաց որ տապանը Իրեն էր ներկայացնում։

Այո, Հիսուս ամենամեծ նյութն է բոլոր Սուրբ Գրքի, և ուսումնասիրելով տապանը շատ բաներ ենք սովորելու Նրա մասին։ Հետեւյալ մի քանի կետեր են Ավետարանում որ Հիսուսը անկասկած մեջբերում է արել երբ “մեկնում էր նրանց՛ ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին” (Ղուկաս 24:27)։

I. Առաջին, տապանը Քրիստոսին գրավիչ չէ ներկայացնում,

Ինչպես ասացի, Նոյի տապանը գեղեցիկ, վառ գույներով նավ չէր որ տգետ ուսուցիչները Կիրակնօրյա աշակերտներին են ցույց տալիս։ Ոչ! Ոչ! Տապանը հսկա սև տուփ էր փայտից պատրաստված։ Դա ծածկված էր սև կուպրով, ներսից և դրսից։ Աստված ասաց։

“Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և նորան ծեփիր կուպրով ներսիցը և դրսիցը։՛՛ (Ծննդոց 6:14)

Տապանը սև տուփ էր հարթ հատակով։ Դրա երկարությունը մոտ 153 մետր էր։ Լայնքը մոտ 28 մետր և բարձրությունը մոտ 18 մետր։ Դա պատրաստվել էր լողալու համար, ոչ թէ ծովային ճամփորդության համար։ Դա մի տգեղ, սեւ նավ էր, թէ ներսից և թէ դրսից։ Դրանում ոչ մի գեղեցիկ բան չկար։ Դա Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն էր։ Սուրբ Գիրքը գրում է Քրիստոսի մասին։

“Նա ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, և մենք տեսանք նորան, և մի տեսք չկար, որ նորան ախորժ էինք։ Նա անարգված և մարդկանց երեսից ընկած ․․․ որից պետք է երես ծածկել, անարգված էր, և մենք նորան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:2-3)

Արդյոք՞ ջրհեղեղից առաջ մարդիկ նույնը չէին մտածում երբ նայում էին տապանին կանգնած գետնի վրա։ Ոչ մի գեղեցկություն և վսեմություն չուներ։ Նրանք դրան չցանկացան։ Եւ մարդկանց կողմից արհամարվեց ու մերժվեց, ինչպես Հիսուսի նկատմամբ արեցին։ Նրանք իրենց երեսը ծածկեցին տապանից, ինչպես իրենց երեսը թաքցրին Հիսուսից։ Տապանը արհամարվեց և անարգվեց։ Նույն պատճառով որ նրանք մերժեցին տապանի մեջ մտնելու, նույն պատճաոով էլ մարդիկ չեն ուզում Հիսուսին գալ։

Նրանք կարելի է ասած լինեն, “Ինչպես՞ այս տգեղ, սեւ անհարմար նավը կարող է փրկել մեզ։” Եւ այսօր մեծ մասամբ մարդիկ նույն պատճառով չեն գալիս Քրիստոսին փրկվելու համար։ Նրանք մտածում են, “Ինչու՞ մենք պիտի մեր առօրյա կյանքը, հաճույքները և վայելքները թողնենք, և մտնենք այդ հին, տգեղ սեւ նավի մեջ։” Մատթեոս 24 և 37 գլուխները մեզ հետեվյալն են ասում։

“Եւ ինչպես Նոյի օրերն, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպես որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը․ Եւ չգիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, և ամենքը վեր առաւ, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը։” (Մատթեոս 24:37-39)

Սա մեզ ցույց է տալիս որ նրանք չէին ուզում դադարել ուտելուց և խմելուց մեծ խնճույքներում։ Նրանք չէին ուզում դադարել մասնակցելու փառահեղ և երկարատեւ հարսանիքներից որոնց մարդիկ սովորություն էին արել։ Նրանք մտածեցին ինչու պիտի դադարէին այդ խնճույքներից, պարերից ու խմելուց – և հաճույքից – միայն այն պատճառով որ մտնեն մի հին սեւ նավի մեջ որ ոչ մի ՛՛հաճույք՛՛ գոյություն չուներ նրանում։

Բայց իհարկե նրանք սխալ էին։ Ջրհեղեղի ժամանակ աշխարհում միակ տեղը որ ՛՛զվարճանք՛՛ գոյություն ուներ, տապանի մեջ էր։ Երբ երկրագունդը ծածկված էր ջուրով, Նոյը և իր ընտանիքը հիանալի հաղորդակցության մեջ էի երբ միասին աշխատում էին և կենդանիներին խնամք էին տանում։

Ջրհեղեղի այդ ահավոր ժամանակում տապանը միակ եկեղեցին էր բոլոր աշխարհում։ Նոյը և իր ընտանիքի յոթը անդամները եկեղեցու միակ անդամներն էին և հիանալի հաղորդակցության մեջ էին, մի հաճելի փառաբանություն, և աստվածահաճո զվարճություն ունեին տապանի մեջ։

Բայց անապաշխար մարդիկ այսօր մեր թաղային եկեղեցում արդյոք՞ նույնն են տեսնում։ Բազում կորած ծնողներ ասում են, “Ինչու՞ երիտասարդները ցանկանում են այդ եկեղեցում այսքան ժամանակ անցկացնել։ Ինչն՞ է իրենց գրավում։ Նրանք խմել, թմրեցուցիչ դեղեր կամ անզուսպ խնջույքներ չունեն։ Այդ եկեղեցում ապօրինի սեռային հարաբերություն չունեն։ Ինչն՞ է պատճառ լինում որ ցանկանում են բոլոր ժամանակ այնտեղ լինեն։ Այդ տգեղ, հին եկեղեցին ինչ՞ է ներկայացնում որ իմ տղան կամ աղջիկը ցանկանում է բոլոր ժամանակ այնտեղ անցկացնել։”

Դու կարող ես քո անհավատ ընտանիքին այսպես բացատրել։ “Այդ եկեղեցին մեր տապան է։ Դա մեզ ազատում է վառված, միայնակ աշխարհից որ մի ժամանակ մենք նրանում ապրում էինք։ Հիմա մենք ապրում ենք այս Մկրտչական եկեղեցում։ Մենք հիմա մեր երազածից ավելի մաքուր, պատշաճ զվարճանք ունենք! Ինչու՞ մենակ մնալ։ Եկ տուն – եկեղեցին! Այս տգեղ, որոշ չափով անհարմար հին շենքում մենք մի ապաստարան ենք գտել այս պաղ և միայնակ աշխարհում։ Չես ուզել՞ ներս մտնել և ուրախություն, ընկեր և ապահովություն գտնել, մենք տեղային եկեղեցին ենք գտել, կենդանի Աստծո տունը։ Խնդրում եմ շարունակաբար եկ այս տապանը, այս եկեղեցին, որում գտնելու ես նույն խաղաղությունը և հաճույքը որում մենք գտանք։ ”

Այո, տապանը գեշ և սեւ էր, բայց ուրախության, ընկերության և սիրո տեղ էր։ Տուն եկ! Եկ այս արհամարհված հին տապանը, տեղային եկեղեցու մեջ, մեզ հետ։ Դու փրկվելու ես, և մեր հետ մի ուրախ կյանք ես վայելելու!

II. Երկրորդ, տապանը պատկերացնում է Քրիստոսի Արյունը,

Խնդրեմ դարձրեք ձեր Սուրբ Գրքերը Ծննդոց, գլուխ վեց, համար տասնչորս։ Աստված Նոյին ասաց։

“Արդ դու քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, և տապանը խորշերով շինիր, և տապանը խորշերով շինիր, և նորան ծեփիր կուպրով ներսիցը և դրսիցը։ ՛՛ (Ծննդոց 6:14)

Մեկնաբան Հ․ Ս․ Լէօփօլդը այսպես է թարգմանել, “Եւ ներսից ու դրսից կուպր քսիր” (Exposition of Genesis, Baker, 1976, volume 1, p. 269)։

Դկ․Լէօփորդը շարունակում է բացատրել տապանի սենյակների մասին որ կուպրով էր ծածկված։

“Խուց” բառը “բունի” համար էլ է օգտագործվել։ Ուրեմն, այդ սենյակները տարբեր կենդանիների համար հարմար է եղել … Դա նավ չէր այլ մի հսկա լողացող տուփ որը համաչափ չափերով նման էր նավի։ Այս գործիքը պատրաստված չէր ճամփորդության կամ որեւէ տեսակի նավարկության նպատակի համար։ Դա մշակված էր միայն լողալու ջրի երեսի վրա։ Դա ներսից և դրսից մեծ քանակով ՛՛կուպրով՛՛ ծեփված էր։” (kopher) (ibid., p. 270)

Դկ․ Լէօփոլդը բացատրում է որ “kaphar” բառը առնված է “kopher” բառից։

“Kaphar” Եբրայերեն բառ է որ թարգմանվում է “քավություն” Սուրբ Գրքում։ Այս բառը “kaphar”-ը Հին Կտակարանում յոթանասուն անգամներ թարգմանվել է իբրեւ “քավություն”։

Ղևտացոց 17:11 մեզ այս բառի իմաստը բացատրում է։

“Որովհետեւ մարմնի հոգին արյունումն է․ Եւ ես ձեզ տվի այն, որ սեղանի վերա ձեր հոգիների համար քավություն անեք; որովհետեւ արյունն է որ քավություն է անում իրանում եղող հոգիովը։” (Ղևտացոց 17:11)

Երկու անգամներ “քավություն” բառը թարգմանվել է “kaphar”, որը նշանակում է “ծածկոց”։ Հիսուս Քրիստոսի Արյունը մեզ “ծածկում է” մեր մեղքերից։ Մեզ պարզապես Նոր Կտակարանում բացատրվել է։

“Երանի նորանց՛ որոնց անօրենությունները թողվեցան, և որոնց մեղքերը ծածկվեցան։ (Հռովմայեցիս 4:7)

Տապանը ծածկվել էր կուպրով պահպանելու Ջրհեղեղի դատավարությունից։ Երբ դու գալիս ես Քրիստոսին, դու ծածկվում ես Իր Արյունով, և Աստծո դատաստանը քեզ չէ հասնելու։ Աստված Նոյին ասաց, “Եկ…մտիր տապանի մեջ” (Ծննդոց 7:1)։ Երբ Նոյը ներս մտաւ, նա շրջապատված էր պատերով որ սեւ կուպրով ծածկված էր։ Կուպրը խորհրդանիշն է Քրիստոսի Արյան։ Երբ դու ներս ես գալիս դու բառացիորեն շրջապատվում ես Քրիստոսի Արյունով, և քո “մեղքերը ծածկված են” (Հռովմայեցիս 4:7)!

“Նորա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1:7)

Այդ պատճառով Հիսուս մեռավ խաչի վրա – որպեսզի Իր Արյունը մաքրի բոլոր քո անմաքրությունները և ծածկի քո մեղքերը։

“Երանի նորանց՛ որոնց անօրենությունները թողվեցան, և որոնց մեղքերը ծածկվեցան։” (Հռովմայեցիս 4:7)

III. Երրորդ, տապանը խորհրդանիշ է Հարության,

Տապանը հարության նշանն է։ Տապանը Արարատ Սարի վրա կանգ առաւ այն օրում երբ Քրիստոս մեռելներից հարություն առաւ։

Հիմա կուզեմ մի ուրիշ բան նկատի առնեք։ Լսեք Ծննդոց, ութերորդ գլխի տասնութերորդ համարին:

“Եւ դուրս եկաւ Նոյը և իր որդիքը և իր կինը և իր որդկանց կանայքը իր հետ։՛՛(Ծննդոց 8:18)

Սա պատկերացնում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից։

“Եւ Շաբաթ իրիկունն՛ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՛ եւ մյուս Մարիամը, գերեզմանը տեսնելու։ Եւ ահա մեծ շարժ եղավ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ գնաց՛ դռնիցն այն քարը հեռու թավալեց, և նորա վերա նստեց։ Եւ նորա կերպարանքը փայլակի պես էր, և նորա հագուստը ձիւնի պես սպիտակ։ Եւ նորա ահիցը պահապանները շփոթվեցան, և մեռելի նաման եղան։ Եւ հրեշտակը պատասխանեց և այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչված Հիսուսին էք որոնում։ Այստեղ չէ, որովհետեւ հարություն առավ, ինչպես ասեց, եկեք, տեսեք այն տեղը, ուր Տերը պառկած էր։” (Մատթեոս 28:1-6)

Ինչպես Նոյը տապանից դուրս եկավ, նույնպես Քրիստոս Զատիկ առավոտ գերեզմանից դուրս եկավ։ Գրված է “Եւ Նոյը, և Նոյի որդիները՛ Սեմը և Քամը և Հաբեթը, և Նոյի կինը, և նորա որդկանց կանայքը նորանց հետ ներս մտան։ Սա պատկերն է Քրիստոնյաների հափշտակության, և հանդիպմանը Քրիստոսին օդին մեջ (Ա Թեսաղոնեկեցիս 4:16-17)։ Նոյի տապանից դուրս գալը, պատկերն է Քրիստոսի գերեզմանից դուրս գալուն։ Նրա ընտանիքը տապանից ելնելով պատկեր են Քրիստոնյաների հափշտակությանը։

Այս բոլորը խորհրդանշանակ և տիպաբանական է։ Դկ․ Ջան Վարվիք Մոնթգոմերին ասաց։

Նոյի ազատագրման գործը – Աստծո շնորհքով միայն ջուրի և [տապանի] միջոցով – վաղ եկեղեցուն առաջնորդեց անվերադարձ կերպով տեսնել բոլոր իրադարձությունը իբր մի տիպաբանական փրկության նախնի Նոր Ուխտում առաջարկված։ Ինքը տապանը բեղմնավորված իբր եկեղեցու խորհրդանիշ (միայն նրանք որ որոնում են շնորհ, կարող են այս աշխարհի մեղքի ջրհեղեղից ազատվել); եկեղեցու կառուցվածքը ինքը անջնջելիորեն կնքված է այս պատկերով։ Քրիստոնեական սկզբնական շրջանում [նկարչությունները] – օրինակ գետնադամաբաներում – տապանը խորհրդանշում է թաղման տեղ կամ դագաղի, որից Աստված հավատացեալին Վերջին Օրում հարություն է տալու, ինչպես Նա Նոյին Ջրհեղեղի մահաբեր ջրերից ազատեց։ (John Warwick Montgomery, Ph.D., The Quest for Noah’s Ark, Bethany, 1972, p. 284)

Երկրորդ դարի կեսին, Ջաստին Մարթիրը ասաց։

Արդարամիտ Նոյը և մյուս անձինք, իր կինը, երեք տղաները, և տղաների կանայք, բոլորը միասին ութը հոգիներ էին որոնք այդ ժամանակի խորհրդանիշը եղան, թվով ութը բայց զորությունով առաջի, որում Քրիստոսը հարություն առավ։ Այժմ Քրիստոսը, “բոլոր ստեղծագործության առաջինը,” դարձել է մի նոր իմաստով գլուխ ուրիշ սերունդի, բոլոր նրանց որոնց Նա նոր կյանք տվեց ջուրով, հավատքով և փայտով որ Խաչի խորհուրդներն է կրում, ինչպես Նոյը և իր ընտանիքը փայտե տապանում փրկվեց լողալով ջրերի վրա։ (Justin Martyr, Dialogue with Trypho, cxxxvii, 1-2)

Ինչպես նախնական Քրիստոնյաները տեսան, բոլոր Ավետարանը, Նոյի տապանով պատկերացրել է։ (1) Դա մի տգեղ տապան էր, աչքերին կամ մտքին ոչ հաճելի։ Ուրեմն, Քրիստոս մարդկանց հաճելի չէ, և Ավետարանը հիմար է թվում նրանց։ (2) Տապանը թանձր շերտ կուպրով ծեփված էր, ներսից և դրսից։ Սա պատկերն է Քրիստոսի Արյան որ ծածկում է ապաշխարած անձին, որպեսզի Աստված նրա մեղքը չտեսնի։ (3) Տապանը Արարատ Սարի վրա կանգ առավ, և Նոյը նրանից ողջ դուրս եկավ։ Դա պատկերն է Քրիստոսի որ գերեզմանից դուրս եկավ, Զատիկ առավոտյան մեռելներից հարություն առած։

Եւս մի բան։ Տապանը սարի ծայրի վրա կանգ առավ։ Սա պատկերն է Քրիստոսի որ Սիոն սարից դեպի Երրորդ Երկինք, Աստծո քաղաքը վեր բարձրացավ։ Քրիստոսը հիմա Երկնքում է, Աստծո աջ կողմը նստած։ Եկ Քրիստոսին և դու փրկվելու ես։ Եկ Քրիստոսին և քո մեղքերը ծածկվելու է Նրա Արեան ՛՛կուպրով՛՛։ Եկ Քրիստոսին, և Երկինք ես գնալու։ Ինչպես Նոյը և իր ընտանիքը Ջրհեղեղից փախան, դու էլ դժոխքից ես փախնելու։ Դու պիտի գաս Քրիստոսին, ինչպես Նոյը եկաւ և մտավ տապանակի մեջ!


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի սերտողությունը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Մատթեոս 28:1-6
Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Saved by the Blood” (S. J. Henderson, 19th century)


ՆԱԽԱԳԻԾ՝

ԱՎԵՏԱՐԱՆԸ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ ՆՈՅԻ ՏԱՊԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ

THE GOSPEL PICTURED BY THE ARK OF NOAH

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել; անարգուած էր, և մենք նորան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:3)

(Երեմիա 17:9; Հովհաննես 16:8, 9; Ղուկաս 24:24-27)

I.    Առաջին, տապանը Քրիստոսին գրավիչ չէ ներկայացնում,
Ծննդոց 6:14; Եսայիա 53:2-3; Մատթեոս 24:37-39

II.   Երկրորդ, տապանը պատկերացնում է Քրիստոսի Արյունը,
Ծննդոց 6:14; Ղևտացոց 17:11; Հռովմայեցիս 4:7; Ծննդոց 7:1;
Ա Հովհաննես 1:7

III.  Երրորդ, տապանը խորհրդանիշն է Հարության,
Ծննդոց 8:18; Մատեթոս 28:1-6; Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17