Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԵՐԿՈՒ ԱԴԱՄՆԵՐԸ –

ԱՅՆ ՏԵՍԱԿ ՔԱՐՈԶ ՈՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ ՈՒՆԵՆՔ
ԼՍԵԼՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ!
(ՔԱՐՈԶ #90 ԾՆՆԴՈՑ ԳՐՔԻՑ)

THE TWO ADAMS -
THE KIND OF SERMON WE NEED TO HEAR
IN OUR DYING CHURCHES TODAY!
(SERMON #90 ON THE BOOK OF GENESIS)
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյեան Դեկտեմբեր 4, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 4, 2016

՛՛Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր․ Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր․ Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։՛՛ (Ծննդոց 2:16-17)


Աստուած ստեղծեց առաջին մարդին հողից։ Երբ երիտասարդ էին չէի հաւատում այս բացատրութեանը։ Մինչեւ Սեպտեմբեր, 1961-ի չորրորդ շաբաթը, կ՛հաւատայի էվոլուցիայի թէորիային։ Այդ տարւան Սեպտեմբեր 28-ին հանկարծակի փոփոխում կատարվեց մեջս, մի կեանք փոխող վերակառուցում տեղի ունեցաւ։ Այդ մեկ շաբաթվան ընթացքում ամեն բան փոխվեց։ Ամենակարեւոր փոփոխութիւնը հաստատուն հաւատքն էր Սուրբ Գրքի վրա։ Այդ պահից հետո էր որ հասկացա էվոլուցիան խաբեբայութիւն է, բացահայտ գիտաֆանտաստիկա, այնքան սխալ ինչպես Մորմոների գիրքը, այնքան սխալ ինչպես Ղորանը։ Իմ վերափոփոխման ընթացքում մտքի հեղաշրջում ունեցա Դարվինիզմից դեպի կատարեալապես հաւատք բոլոր Եբրաեցիս եւ Հույնարեն բառերին Սուրբ Գրքում գրուած։ Իսկ հիմա իմ բոլոր հոգովս գիտեմ որ ՛՛Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՛՛ (Բ Տիմոթեոս 3:16)։ Քանի որ ամեն մեկ բառը Սուրբ գրքում Աստծոյ շունչով (theopneustos) է գրուած, հնարաւոր չէ գտնել որեւէ սխալ Սուրբ Գրքում – որովհետեւ նրանում ամեն բառ – Ծննդոցից մինչեւ Հայտնութիւն –տրուել է այն մարդկանց որ այս Սուրբ Գիրքը գրել են! Սուրբ Գրքում գրուած է, ՛՛Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը․ Եւ նորա ռնգացը մեջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ” (Ծննդոց 2:7)։ Այն ժամանակ գիտէի որ Աստուած է ստեղծել առաջին մարդին, եւ մարդը աւելի ստոր տեսակի կեանքից չէ զարգացել։ Գիտէի որ Ծննդոցում արձանագրուած մարդի ստեղծագործութիւնը բառացիօրեն ճշմարիտ է եւ հասկացա որ էվոլուցիան սատանայական մի սուտ է։

Ապա Աստուած մարդին մի գեղեցիկ Պարտեզում դրեց, մի պարտեզ, լեցուն տարբեր տեսակի սննդաւոր ու համով պտուղներով։ Ծառերից շատերը այսօր գոյութիւն չունեն, որովհետեւ Մեծ Հեղեղի ժամանակ ոչնչացան։

Բայց Պարտեզի մեջտեղում երկու շատ կարեւոր ծառեր էին տնկված – կենաց ծառը եւ բարի ու չարի գիտութեան ծառը։ Աստուած Ադամին միայն մեկ օրենք տուեց պահելու, ՛՛Բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր․ Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս՛՛ (Ծննդոց 2:17)։ ՛՛Գիտութիւն՛՛ բառը Ծննդոց 2:17-ում ՛՛եադա՛՛ բառի արմատից է գալիս, որը նշանակում է ՛՛ծանոթանալ, իբրեւ ծանոթ ընկեր՛՛ (զորաւոր)։ Եթէ նրանք արգելված պտուղից ուտէին մոլի կ՛լինէին նրան։ Միայն մեկ սեռային փորձառութիւն ունենալը ամուսնութիւնից դուրս, միչեւ հաւետ մնալու է մարդի մտքում երբ ծանոթանում է դրա հետ։ Մեկ կամ երկու անգամ թմրացուցիչներ օգտուելով անձին մոլի է դարձնում։ Իր անմեղութիւնը կորցնում է հաւիտեան։ Չարի եւ բարիի գիտութեան ծառից ուտելով մարդի անմեղութիւնը կորաւ հաւիտեան, եւ նախ հոգեւոր մահւան եւ ապա մարմնաւոր մահուան պատճառ եղաւ։

Չարը շատ լաւ գիտեր այդ մասին։ Դրա համար մարդին փորձութեան մեջ գցեց ուտելու արգելված պտուղը։ Նա գիտեր որ մարդը իր անմեղութիւնը հաւիտեան կ՛կորցներ եւ հաւիտեան մեղաւոր կ՛լիներ։ Նրան այս փորձութեան մեջ գցելով խիղճը աւրեց եւ հաւիտեան մեղաւոր դարձրեց։ Նրա խիղճը մեռաւ երբ արգելւած պտուղը կերաւ։ Հիմա Աստծուց թագնվել էր։ Նրա հոգին ՛՛մեռած էր հանցանքներումը եւ մեղքերումը՛՛ (Եփեսացիս 2:1)։ Նա ՛՛հանցանքներում մեռաւ՛՛(Եփեսացօս 2:5)։ Նրա միտքը մարմնաւոր դարձաւ եւ այլեւս Աստծուն իբրեւ թշնամի տեսաւ (Հռովմայեցիս 8:7)։ Ոչ թէ միայն նա հոգեւորապես մեռաւ, այլ նրա մարմինը ծերացաւ եւ մարմնաւորպես էլ մեռաւ։ Իբրեւ մեռած մարդ նա ՛՛Հոգու բաները չէ ընդունում՛՛․․․որովհետեւ Աստծոյ ճշմարտութիւնը ՛՛հիմարութիւն է նրա համար՛՛ (Ա Կորնթացիս 2:14)։

Բայց ցաւալին նա է որ Ադամի աւերված բնութիւնը եւ հոգեւոր մահը իր ապագա սերունդին ժառանգութիւն էր հասնելու, երկրագունդի բոլոր ժողովրդին, որովհետեւ ՛՛Ադամի անհնազանդութիւնով բոլորը մեղաւոր համարվեցին“ (Հռովմաեցիս 5:19; KJV, ESV)։ “Արդ ուրեմն՛ ․․․ մեկի հանցանքով [Ադամի] դատապարտութիւն եկաւ ամեն մարդկանց վերա” (Հռովմայեցիս 5:18)։ “Ադամի առաջին մեղքը նշանակում է բոլոր մարդիկ ի՛ծնունդ դրոշմվում են իբրեւ մեղաւոր մի սիրտ որ դեպի մեղք ձգտում ունի ․․ այս ներքին մեղքը արմատ եւ աղբիւրն է բոլոր ներկա մեղքերի; Ադամից փոխանցվել [կամ ժառանգել ենք] …մենք մեղաւոր չենք որովհետեւ մեղք ենք գործում, այլ մեղք ենք գործում որովհետեւ մեղաւոր ենք, մեղքի բնութեամբ ծնված, գերի մեղքին՛՛ (The Reformation Study Bible; note on page 781). “Մարդը… մեռած իր մեղքերին մեջ զորութիւն չունի իրեն փոխելու՛՛ (Westminster Confession, IX, 3)։

Ադամի մեղքը փոխանցված է իր բոլոր ժառանգներին (բոլոր մարդկութեան սերունդին)։ Փաստուած ճշմարտութիւն է։ Փաստուած է որ Ադամի առաջի զաւակը Կայենն էր, որ իր եղբորը սպանեց (Ծննդոց 4:8)։ Ուրեմն դու Ադամի զաւակ ես ու բնութեամբ մեղաւոր ես։ Քո ասածները եւ գործերը չեն կարող քեզ փրկել։ Բնութեամբ մեղաւոր ես։ Եկեղեցի գալը քեզ չի փրկելու։ Աղոթքներդ չեն կարող քեզ փրկել։ Քո բարի լինելը չէ կարող փրկել քեզ։ Ոչինչ – կրկնում եմ – ոչ մի խոսք կամ գործ չեն կարող փրկել քեզ։ Դու մի կորած մեղաւոր ես։ Մի քանի ամենավատ մեղաւորներից որ մինչեւ օրս ճանաչել եմ քարոզիչներից են – մարդիկ որ ամեն օր Սուրբ Գիրքը ուսումնասիրում են։ Ճանաչածս ամենա անհնազանդ մեղաւորները Քրիստոնեա ծնողներից ծնվածներն են եղել, որոնք մեծացել եւ եւ դառել են ապստամբներ։ Անհնազանդներ Աստծոյ դեմ, Քրիստոսի դեմ, իրենց ծնողների դեմ, եւ բոլոր այն ինչ սովորել են եկեղեցում։ Նրանք Սուրբ Գիրքը լաւ սովորել են, բայց դրա դեմ հակառակ են դուրս եկել։ Նրանք հակառակ են դուրս եկել հովիւի դեմ որ Սուրբ Գիրքն է քարոզում։ Հակառակում են որովհետեւ իրենց սրտում ատում են ճշմարտութիւնը։ ՛՛Եկեղեցու երեխաններ՛՛ եմ ճանաչում որ սատանայի պես չար են։ Աղջիկներ որ եկեղեցում են մեծացել երիտասարդ տղաներին խաբում են իրենց հետ սեռային հարաբերութիւն ունենալ։ Իսկ միւս Կիրակի հոգեւոր երգեր են երգում կարծես թէ հրեշտակներ են, երբ իրականում չար մեղաւորներ են։ ՛՛Եկեղեցու երեխաններ՛՛ կ՛ճանաչեմ որոնք այդ աղջիկների հետ սեռային հարաբերութիւն են ունեցել եւ աւելի երիտասարդ տղաներին պարծանքով պատմել են իրենց արարքը ու այդ խեղճ երիտասարդ մտքերում տպագրել են ցանկութիւն ու կիրքը որը կարող է իրենց ոչնչացնել։

Դու ասում ես, ՛՛Ես երբեք չեմ արել դա!” Բայց կարելի է որ անելու մասին մտածել ես։ Քո մտքում կեղտոտ բաներ ես մտածել, ա՞յդպես չէ։ Հիսուս ասաց մտածելը անգամ անելու չափ մեղք է!

Դու ասում ես Աստծուն սիրում ես, բայց ա՞րդեոք հնազանդում ես իրեն։ Ա՞րդեոք բոլոր սրտովդ սիրում ես իրեն։ Ս՞իրում ես Սուրբ Գիրքը ամեն օր կարդալ։ Ա՞րդեոք հաճոյք ես տանում մենիկ պահ ունենալ Աստծոյ հետ աղոթքով։ Կամ ազատ ժամդ սիրում ես՞ վիդէօի խաղեր խաղալ, սպորտային միջոցառումները դիտել հեռուստատեսում – առանց մտածելու որ կարող ես Աստծոյ հետ աղոթքի մեջ ժամ անցկացնես ամեն օր։ Պիտի ասեմ քեզ որ դա ցույց է տալիս որ Աստծուն չես սիրում – ոչ իսկականից – միայն Աստծոյ սիրելու մասին խոսում ես։ Բայց իրականում արհամարում ես Աստծուն։ Դու միայն ինքդ քեզ ես սիրում։ Մտածիր! Ճ՞շմարիտ չէ։ Ա՞րդեոք իսկականից մի միղաւոր չես որ արհամարում է Աստծուն։ Հովիւից չ՞ես վախենում։ Ի՞նչու ես վախենում ինձանից։ Ա՞րդեոք պատճառը նա չէ որ ես քեզ պարտադրում եմ մտածել Աստծոյ եւ մեղքի մասին։ Վախիտ պատճառը այդ չէ՞։

Ա՞րդեոք սիրեցիք Ջան Քէյգընի պատգամը ինչպես ժամադրուել հակառակ սեռի հետ։ Դուք ուղիղ նստած, ուշադրութեամբ լսում էիք։ Երբ ես Քրիստոսի եւ փրկութեան մասին եմ խոսում, այդպես չեք լսում! Մեկի հետ ժամադրուելը աւելի հետաքրքիր է ձեզ, քան լսել Քրիստոսի մասին – որ Խաչի վրա մեռաւ քո մեղքերիտ համար։ Եթէ այդպես է, եւ գիտես որ ճիշտ եմ, փաստում է որ դու մի ապստամբ մեղաւոր ես, առանց իսկական սիրով Քրիստոսի նկատմամբ սրտումտ։ Ընդունիր։ Պիտի ընդունես եւ զգաս որ կորած մեղաւոր ես եւ հոյս չկա քեզ համար։ Բոլորովին ոչ մի ուրիշ հոյս քեզ համար!

՛՛Իր հանցանքը ծածկողը չի հաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ՛՛։ (Առակաց 28:13)

Խոստովանիր այսօր քո մեղաւոր սրտիտ համար, եթէ ոչ քո հաւիտենականութիւնդ կրակի լճի մեջ ես անցկացնելու! Սա ճշմարտութիւն է։ Քո հետ կ՛խոսեմ իբրեւ մի հասունացած անձ։ Սա մի քաղցր փոքրիկ Կիրակնորեա դպրոցի դաս չէ։ Ոչ էլ Ջօլ Օսթինի քաղցր քննարկումը։ Կամ Ջան Մաք Արթուրի համար առ համար ցուցահանդեսն է։ Սա մի հնաոճ քարոզ է քեզ արթնացնելու համար։ Սա աւետարանչական հնաձեւ տեսակն է։ Սա մի պատգամ է որ Աստուած կարելի է օգտվի որպեսզի քեզ արթնացնելու այն ճշմարտութեանը որ քո սիրտը մեղաւոր է, մի սիրտ որ մեռած է մեղքերում։ Քեզ հետ կ՛խոսեմ այնպես ինչպես ամեն մի քարոզիչ պիտի այսօր քարոզի։ Քո դրամը չեմ ուզում! Թող այդ դրամը դժողք գնա։ Քո հոգիտ կուզեմ։ Կ՛ուզեմ քո փրկութիւնդ տեսնեմ Հիսուսով։ Կ՛ուզեմ տեսնել Աստուած քո մեղաւոր սիրտը փոխի եւ մաքրի Քրիստոսի Արիւնով։ Միտքս դա է։ Կուզեմ փոխվես եւ դառնաս մի ուրախ Քրիստոնեայի, փոխարեն լինես մի կեղծաւոր ինչպես ես այսօր! Կեղծաւորը նա է որ Քրիստոնեայի նման է, բայց ներսում մի սիրտ ունի “լեցուն մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով ․․․ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրենութիւնով” (Մատթեոս 23:27, 28)։ Եւ սիրում էք ինչպես որ կաք։ Քո սիրտը այնքան մեղքով լիքն է բայց ջանք ես թափում Քրիստոնեա երեւնալ – բայց նայիր քո սրտին! Սիրտդ լեցուն է մեղքով, կիրքով ու անհաւատութիւնով։ Քո սիրտը Կայենի սրտի պես ապստամբ է։

Ծննդոց 5:1,3 փաստում է որ Ադամի մեղքը բոլոր մարդկային ցեղը կործանեց։ Այդ պատճառով է որ քո սիրտն էլ մեղքով մեռած է։ Ծննդոց 5:1-ում կարդում ենք, “Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան”։ Բայց Ադամը անհնազանդեց եւ մեղքով իր անմեղութիւնը կորցրեց։ Հետոյ կարդում ենք որ նա “իր պատկերի պես որդի ծնեց” (Ծննդոց 5:3)։ Երբ Ադամը անմեղ էր կարդում ենք որ նա Աստծոյ պատկերովն ստղծվեց – Աստուծոյ պես անմեղ! Բայց երբ մեղք գործեց նա հայր եղաւ ՛՛մի որդու իր պատկերի պես՛՛ – մեղքով հանցավոր, բնութեամբ մեղաւոր! (Ծննդոց 5:3)

Եւ դու էլ նոյն նմանութիւնով ես ծնվել – բնութեամբ մեղաւոր ինչպես Ադամը երբ անհնազանդեց։ Քո ծնողներն էլ բնութեամբ մեղաւոր են։ Դպրոցում եւ գործիդ վայրում եղած բոլոր մարդիկ բնութեամբ մեղաւոր են։ Մեղաւորներ, անսրբագրելի մեղքերով որոնք չեն կարող իրենց չար սրտերը դարմանել։ ՛՛Ի՞նչ։՛՛ Դու ասում ես, ՛՛Իմ մայրս չար սիրտ ունի՞։՛՛ Այո! Նրա սիրտը ապստամբ է այնքան ինչքան քու սիրտը, կամ Ադամի որեւէ սերունդի զաւակներից մեկի պես։ Մարդկութեան բոլոր սերունդը կործանվեց, բոլորը մեռնելու են։ Այս բոլորը Ադամի մեղքի պատճառով է։ Մարկոսը զգուշացրել էր։ Մարկոսը ոչ մի պատճառ չուներ անհնազանդելու։ Նա հաստատ գիտեր մեռնելու էր եւ կործանվելու էր ուրիշ ծնվող մարդկանց պես։ Մարկոս, Ադամ, որ մի բարի, մաքուր մարդ էր – փոխվեց մի մեղաւոր հրեշի! Ամեն ողջամիտ անձ ատում է Հիթլերին որովհետեւ վեց միլիոն Հրեաններ սպանեց։ Բայց Հիթլերը անմեղ է թվում համեմատելով Ադամին։ Հիթլերը վեցը միլիոն սպանեց, բայց Ադամը բոլոր մարդկութեան սերունդը սպանեց! Բիլիոնաւոր մարկանց մահւան պատճառ է եղել! Ադամը քո սիրտը աւրեց։ Նա քեզ դարձրեց եկեղեցի հաճախող կեղծաւոր – մի կեղծաւոր որ չէ կարողանում իր սիրտը փոխել – մի կեղծաւոր որ դեպի դժոխք է գնում, եւ արժանի է գնալու իր ժառանգած մեղաւոր բնութեան պատճառով, նաեւ որովհետեւ նա մերժում է միակ անձին որ կարող է փրկել իրեն – Հիսուսին, վերջին Ադամին։ Առաջին Ադամը քեզ անհնազանդութեան եւ մեղաւոր սիրտ տուեց։ Վերջին Ադամը, Քրիստոսը, միակ անձն է որ կարող է քեզ նոր սիրտ տալ։ Միայն Քրիստոս կարող է քո քարացած սիրտը փոխել եւ ՛՛մսեղեն սիրտ պարգեւել՛՛(Եզեկիէլ 36:26)։ Դա է վերածնունդ։ Դա է նորոգութիւն։

Իսկ հիմա հասանք դժվար մասին։ Ի՞նչպես մի անձ որ չէ կարող իր սիրտը փոխել, կ՛փրկվի։ Դու պիտի վերստին ծնվես։ Վերածնունդը անչափ կարեւոր վարդապետութիւն է։ Այս օրերում քարոզիչներից չեմ լսում այս նիւթի մասին քարոզեն։ Զարմանալի չէ որ մեր եկեղեցինները մեռնում են! ՛՛Վերածնունդ՛՛ բառը ակնարկում է Աստծոյ գործին որ փոխում է սիրտը եւ մահից դեպի կեանք տանում։ Քրիստոս այս նորոգութեանը ՛՛վերստին ծնունդ՛՛ կոչեց մի հոգեւոր նորոգութիւն, սրտի նոր ստեղծագործութիւն, որ Սուրբ Հոգու գործն է, մի գործ որ անձը Ադամի որդուց դառնում է Աստծոյ որդի։ Վերստին ծնունդը միայն եւ միայն Աստծոյ գործն է, մի գործ որ Նա մեռած սիրտը, ժառանգած Ադամից, կենդանցնում է։ Նոր ծնունդը պետք է, որովհետեւ քո սիրտը նախքան քո վերանորոգութեանը, մեռած է։

Ամենալաւ վկայութիւնը որ մինչեւ այսօր կարդացել եմ Ջան Քէյգընի վկայութիւնն է։ Այնքան իրական որ մեկը ինձ ասաց, սա չէ կարող մի տասնհինգ տարեկան տղայի գրուածք լինի։ Նա ինձ այպանեց թէ, կամ դա իմ գրածս է, կամ գոնէ ճշտել եւ ավելացումներ եմ կատրել նրա գրածին վրա։ Բայց Ջանը ինքը ինձ հետ նստած է բեմին վրա եւ կարող է ձեզ վստահեցնել որ ես - կամ իր հայրը Դկ․ Քէյգընը - ոչ մի բան չենք գրել կամ աւելացրել նրա գրածին վրա։ Մարդիկ են ներկա այստեղ որ միայն կարդալով կամ լսելով նրա վկայութեանը փրկուել են։

Մարդի մեռած սիրտը առաջին Ադամում, հեղաշրջութեան պետք ունի, եւ պիտի կենդանանա Քրիստոսով, վերջին Ադամի միջոցով։ Սա Պողոս Առաքեալի մոջոցով պարզապես բացատրուել է,

՛՛Արդ ուրեմն՛ ինչպես որ մեկի [Ադամի] հանցանքովն ամեն մարդկանց վերա դատապարտութիւն եկաւ, նոյնպես էլ մեկի [Քրիստոս] արդարութիւնվն ամեն մարդկանց վերա կեանքի արդարութիւն է գալիս ․․․ Որովհետեւ ինչպես որ մեկ մարդի [Ադամի] անհնազանդութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպես էլ մեկի [Քրիստոսի] հնազանդութիւնովը շատերը արդարներ կ՛լինին։՛՛ (Հռովմայեցիս 5:18, 19)

Դարձեալ, Առաքեալը Ադամի եւ Քրիստոսի հակապատկերն է բացատրում,

՛՛Առաջին մարդն՛ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը [Քրիստոսը] կենդանարար [կեանք տուող] հոգի՛՛։ (Ա Կորնթացիս 15:45)

Միայն Քրիստոսը (վերջին Ադամը) կարող է մեղաւորի մեռած սիրտը կենդանացնել։ Քրիստոս, մեղքի ստրկութիւնից ազատում է սրտին եւ մի նոր սիրտ է պարգեւում , մի սիրտ որ սիրում է Աստծուն։ Այս գործը սկսում է երբ Սուրբ Հոգին քեզ հանդիմանում է մեղաւոր սրտիտ համար (Հովհաննես 16:8)։ Ապա Սուրբ Հոգին Քրիստոսին է քեզ հայտնում (Հովհաննես 16:14, 15)։ Վերջապես Աստուած քեզ դեպի Քրիստոս է քաշում (Հովհաննես 6:44)։ Այս երեք վերանորոգութեան քայլերը տեսնում ենք Ջան Քէյգընի վկայութեան մեջ։ Առաջին տնում Ջանը բացատրում է իր չար սրտի մասին, ժառանգած Ադամից։ Երկրորդ տնում, Ջանը խոսում է թէ Աստուած ինչպես իրեն զորաւոր կերպով հանդիմանեց եւ այդ հանդիմանութիւնը ինչպես իրեն տառապանքի պատճառ եղաւ։ Նա ասաց, ՛՛Սկսեցի ինքզինքս ատել, ատել մեղքը եւ դրա զգացմունքները իմ միջումս՛՛։ Երրորդ տնում Ջանը գրում է թէ իր մեղաւոր սիրտը ինչքան ատում էր իմ քարոզները, եւ Քրիստոսին մերժում։ Մի զորաւոր պատերազմ էր իր մեղաւոր սրտի եւ Քրիստսի միջեւ, եւ նա անկարող էր Քրիստոսին գալ։ Չորրորդ տնում Ջանը գրում է իր մտքերի մասին Քրիստոսի չարչարանքը խաչի վրա որպեսզի իրեն փրկի իր մեղքերից։ Այս միտքը իր կամակոր կամքը կոտրեց եւ վերջապես Քրիստոսի մեջ հանգստացաւ։ Վերջապես, վերջում Ջանը գրում է, ՛՛Քրիստոս Իր կեանքը տուեց ինձ համար եւ ես իմ ամեն բանն Իրեն կ՛հանձնեմ ․․․ որովհետեւ Նա ինձ փոխեց։՛՛Անկասկած! Նա մի անտանելի պատանի էր! Բայց հիմա Աստծոյ մարդ է դառել!

Միւս ամիս Ջան Քէյգընը աստուածաբանական ճեմարան է մտնելու որպեսզի պատրաստվի Մկրտչական հովիւ դառնալու։

Ով որ կաս – կորած հոգի ես, մեռած սրտով, կորած որովհետեւ շղթայված ես Ադամի մեղքին։ Եթէ այդպես ես, Հիսուս Քրիստոս քո միակ հոյսն է – որովհետեւ միայն Նա է՛՛կարող մեղքի զորութիւնը կոտրի եւ ազատի բանտարկեալին՛՛ ինչպես Չարլզ Վեսլին է գրում։ Քրիստոս զորութիւն ունի փոխելու քո սիրտը եւ մաքրելու Իր Արիւնով։ Վստահիր Իրեն եւ Նա փրկելու է քեզ։

Եթէ կուզեք մեր հետ խորհրդակցել փրկութեան մասին Հիսուսի միջոցով, խնդրում եմ եկ եւ Դկ․ Քէյգընի եւ Ջան Քէյգընի հետ խոսիր։ Եկ եւ մեզ հետ խոսիր եւ Պրն․ Գրիֆիթը կ՛երգի ՛՛Հիսուսում՛՛ երգը երկու անգամ, բոլոր համարները։

Հազար պարապ կերպերով փորձեցի
   Վախերս փարատել, հույսս մշակել;
Բայց իմ կարիքը, Սուրբ Գիրքը կըսէ,
   Միայն Հիսուսն է։

Հոգիս մութ է, սիրտս պողպատ –
   Տեսնել չեմ կարող, զգալ չեմ կարող;
Լոյսի համար, կեանքի համար, պիտի դիմեմ
   Պարզ հաւատքով Հիսուսին։

Ոմանք կ՛ծիծաղեն, ոմանք կ՛մեղադրեն,
   Կ՛շարունակեմ մեղադրանքով ու ամոթով;
Իրեն կ՛գնամ, Իր Անունին,
   Բոլոր անուներից բարձր, Հիսուսի անունն է։
(“In Jesus,” James Procter, 1913)

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Նոա Սանգը։ Հռովմեացիս 5։17-19։
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“In Jesus” (James Procter, 1913)