Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԻՆԳ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՈՐՈՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՒԵՏԱՐԱՆԻՉԻ
ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒՆ ՊԱՏՃԱՌ ԵՂԱՆ

FIVE SERMONS USED IN THE CONVERSION
OF A YOUNG EVANGELIST
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյեան Հոկտեմբեր 9, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 9, 2016

՛՛Ի՞նչպես լսեն առանց քարոզողի։՛՛(Հռովմայեցիս 10:14)


Հաւանաբար ամենակարեւոր պատգամները որ մինչեւ այսօր քարոզել եմ եղել է Հուինս, 2009-ին։ Այս հինգ քարոզները Աստծոյ միջոցով օգտագործվել են որպեսզի այս երիտասարդը որ այս առաւոտ քարոզեց դարձի գա։ Ջան Սամուել Քէյգընը, այս հինգ քարոզներն էր ունկնդրել նախքան դարձի գալը։ Քանի որ վստահ եմ Ջանը մի մեծ քարոզիչ է դառնալու, ուրեմն այս հինգ քարոզները համարվում են ամենա կարեւոր քարոզները որ մինչեւ այսօրս քարոզել եմ։ Դարձի գալու քարոզները այս օրերում հազվագիւտ են։ Բայց քարոզելը Աստծոյ պարգեւած իսկական կերպն է մեղաւորներին դարձի բերելու։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Ի՞նչպես լսեն առանց քարոզողի՛՛ (Հռովմայեցիս 10:14)։ Հետեւեալ հինգ քարոզներն, այն պատգամներեն են որ Ջան Քէյգընը իր փրկվելուց առաջ լսեց։ Նրա բոլոր վկայութիւնը կ՛կարդամ քարոզի վերջավորութեամբ։ Բայց նախ ձեզ այն հինգ քարոզների համառոտագիրը կ՛բերեմ։ Կետերը որ պիտի նշեմ այս երեկոյ, հինգ պատգամների վերնագիրներն են։

I. Առաջին, “Քաջալերանք նրանց համար որ հեռու չեն փրկութիւնից>” (քարոզվել է Կիրակի առաւոտեան, Հունիս 7, 2009)։

Պատգամի համարն էր, “Դու հեռու չես Աստծոյ արքայութիւնիցը” (Մարկոս 12:34)։ Սուրբ Հոգին հաստատ այս մարդու սրտին մեջ գործում էր։ Որովհետեւ միայն Աստծոյ Հոգին է որ կարող է մարդու հակառակութիւնը Աստծոյ եւ Քրիստոսի մերժելու դեմ վերացնի։ Դարձի չ՛եկած անձը ապստամբում է Աստծոյ դեմ եւ Քրիստոսի թշնամին է։ Մի օր մի ուրիշ երիտասարդի հետ էի խոսում որ հարցրեց, ՛՛Ի՞նչու Հիսուս պիտի Խաչի վրա մեռներ։՛՛ Այս տղան ինձանից անգամներ լսել էր բացատրութիւնը որ ՛՛Քրիստոս խաչի վրա մեռաւ մեր մեղքերի քաւութեան համար։՛՛ Նա տարիների ընթացքում անգամներ լսել էր, բայց իր կույր մտքով երբեք չէր ըմբռնել։ Դու պիտի խորացած կերպով այդ բառերի մասին մտածես, ՛՛Քրիստոս խաչի վրա մեռաւ մեր մեղքերի քաւութեան համար։՛՛ Ինչ՞ն է քեզ հեռու պահում դեպի Քրիստոսին գալը։ Արդեոք՞ կ՛վախենաս թէ ուրիշներ ինչ կասեն։ Մոռացիր թէ ինչ կասեն։ Նրանց խոսքերը բոլորովին կարեւոր չի լինելու երբ դու դժոխքում լինես։ Հեռացիր քո մեղքերից եւ եկ Քրիստոսին։ Դժոխքից ազատվելու ուրիշ ելք չկա։

II. Երկրորդ, “Արդի Քալվնիզմը եւ Իսկական Ապաշխարութիւն” (քարզվել է Կիրակի երեկոեան, Հուինս 7, 2009)։

Այս պատգամի համարն էր, “Ուրեմն եթէ մեկը Քրիստոսումն է՛ նոր ստեղծուած է․ հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ” (Բ Կորնթացիս 5:17)։ Ես Քալվնիզմի վարդապետութեան դեմ չեմ քարոզել։ Այլ ասեցի որ հաւատալով այդ վարդապետութեանը չես փրկուելու։ Մինչեւիսկ ճշմարիտ վարդապետութեան հաւատալն էլ քեզ չի փրկելու։ Դու պիտի մեղքերի հանդիմանութիւն ունենաս եւ խոստովանես։ Պիտի գաս Հիսուսին եթէ ոչ դժոխք ես գնալու։ Երբ հոգնած ես մեղքերիցդ – այն ժամանակ, եւ միայն այն ժամանակ է որ – Քրիստոսի կարիքը կ՛տեսնես քո փրկութեան համար։ Եթէ քո մեջ ցանկութիւնը չկա որ Քրիստոս քո չար սիրտը փոխի, դու երբեք չես ապաշխարելու։ Ա՞րդեոք ամոթահար ես քո մեղաւոր սրտիտ պատճառով։ Ա՞րդեոք դա քեզ անհանգստացնում է։ Պիտի անհանգիստ լինես, եթէ որեւէ ժամանակ հույս ունես որ պիտի ապաշխարես։ Երբ քո մեղաւոր սրտիցդ զզված ես, միայն այն ժամանակ է որ Հիսուսի մաքրող Արիւնը կարեւոր կ՛դառնա քեզ համար։ Սպըրջընը ասաց, ՛՛Իսկական սրտի փոփոխութիւն է պետք, որը ազդելու է անձի ամբողջ կեանքին։՛՛ Իսկական ապաշխարութիւնները պատահում են այն ժամանակ երբ կորած մեղաւորը իր մեղքերի պատճառով դատապարտուած է զգում եւ ատում է իր մեղքերը։

Այս պատգամում մի նախադասութիւն նշեցի Սպըրջընի պատգամից, ՛՛Ա՞րդեոք ապաշխարութիւնը պետք է։՛՛ Սպըրջըն ասաց,

Բոլոր ապաշխարութիւններում չորս կարեւոր համաձայնութիւններ կան։ Բոլորում պիտի մեղքերի թողութիւն լինի, եւ Հիսուսին պիտի նայեն ներում ստանալու համար, սրտի իսկական փոփոխութիւն պիտի լինի, որը պիտի ազդի բոլոր կեանքի պարագաներին, եւ եթէ այս իսկական կետերը չ՛գտնուի անձի կեանքում ուրեմն իսկական ապաշխարութիւն տեղի չի ունեցել։ (C. H. Spurgeon, “Is Conversion Necessary?”, Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971, vol. xx, p. 398)

III. Երրորդ, “Միայն աղոթք եւ ծոմապահութիւն”։ (Քարոզվել է Կիրակի առաւոտ, Հունիս 14, 2009)։

Համարն էր, ՛՛Այդ ցեղը ուրիշ բանով անկարելի է դուրս գա, եթէ ոչ աղոթքով եւ ծոմով՛՛ (Մարկոս 9:28)։ Քարոզիս մեջ ասացի որ այդ երկու բառերը, ՛՛եւ ծոմապահութիւն՛՛ը հեռացվել են որովհետեւ երկու հին գրութիւնները, ընդօրինակված Գնոստիկ հերետիկոսների միջոցով, այս երկու բառերը մեջտեղից հանել են, հետեւաբար եկեղեցինները որ օգտագործում են նոր թարգմանութիւնները, տկարացել են։ Սակայն մեծամասնութեամբ հին ձեռագրութիւնները ՛՛աղոթք եւ ծոմապահութիւն՛՛ բառերը պարունակում են իրենց մեջ։ Չինաստանում այս բառերը ունեն իրենց Սուրբ Գրքերում։ Դա մեկ պատճառներից է որ շարունակ վերանորոգութիւն է տեղի ունենեում այնտեղ, բայց Արեւմտեան երկրներում, իրենց նոր եւ ժամանակակից թարգմանութիւններով շատ հաճախ են ճշմարիտ վերանորոգութիւն ունենում։ Բայց մենք պիտի ժամ հատկացնենք աղոթքի եւ ծոմապահութեան մեր եկեղեցինների երիտասարդների համար որպեսզի ապաշխարեն։ Մենք պիտի ծոմ պահենք եւ աղոթենք իրենց համար որ գիտակցեն իրենց մեղքը, ապաշխարեն, եւ իսկական հանդիպում ունենան խաչեալ եւ հարուցեալ Փրկչին հետ, եւ մաքրուեն Իր թանգագին Արիւնով։ Պատգամը վերջացաւ մի երգի համարով, ՛՛Ձիւնից Ալ Աւելի Ապիտակ՛՛։ Դա ասում է, ՛՛Տեր Հիսուս, համբերութեամբ սպասում եմ, եկ հիմա, եւ մի նոր սիրտ ստեղծիր իմ մեջ։՛՛ Բայց երբ մեր եկեղեցու Քրիստոնեանները ծոմի եւ աղոթքի մեջ էին, Ջան Քէյգընը չէր ընդունում ծոմապահութեան գաղափարը։ Դա նրան բարկացնում էր – թէեւ նա շուտով ապաշխարելու էր որովհետեւ իր ծնողները իր փրկութեան համար աղոթում եւ ծոմ էին պահում!

IV. Չորորդ, “Խղճմտանք եւ Ապաշխարութիւն”։ (քարոզվել է Կիրակի երեկոեան, Հունիս 14, 2009):

Համարն էր, “Նրանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար հանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը՛՛ (Հռովմայեցիս 2:15)։ Խղճմտանքը մի զորութիւն է դրուած մարդուն մեջ որպեսզի կարող լինենք մեր բարոյական դատողութիւններն անենք, մեր գործերը, մտքերը եւ ծրագիրները վավերացնենք կամ չ՛վավերացնենեք, մեզ ցույց տա ինչն ենք սխալ արել, եւ թէ արդեոք արժանի ենք մեր սխալին համար տառապելու։ Ադամը մեղք գործեց եւ իր խղճմտանքը ապականվեց, եւ ապա իր մեղքի համար տարբեր պատրվակներ փնտռեց։ Այն փաստը որ այս ապականված խղճմտանքը հասել է մարդ արարածին նա է որ նրանց առաջինեկ որդին Կայենը սպանեց իր եղբորը եւ ոչ մի հանդիմանութիւն չ՛զգաց իր մեղքի համար եւ պատճառանք բերեց իր մեղքի համար։ Ինչքան շատ մի անձ մեղք է գործում այդքան աւելի շատ իր խիղճը ապականվում է։ Մարդիկ իրենց խիղճը կարծրացնում են աւելի ու աւելի մեղք գործելով,՛՛Ստախոսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է՛՛(Ա Տիմոթեոս 4:2)։ Մեր եկեղեցու երիտասարդներին ասել եմ, երբ դուք ձեր մորը սուտ էք ասում, երբ դպրոցում ուսուցիչին խաբում էք, երբ գողութիւն էք անում, եւ գնալով աւելի մեծ մեղքեր էք գործում - որոնց այստեղ եկեղեցում չեմ նշելու, ձեր խիղճը աւելի ու աւելի է կարծրանում։ Դու գիտես որոնք են այդ մեղքերը։ Գիտես որ համարեա անհնար է հիմա մեղաւոր զգաս քեզ – որովհետեւ շարունակ մեղք ես գործել, Աստծու վրա ծիծաղելով շարունակ մեղք ես գործել եւ քո խղճմտանքը աւրել ես։ Ի՞նչպես եմ կարող քեզ օգնել։ Դու ես որ քո խղճմտանքը վառել ես չ՛ճանաչվելու աստիճան։ Միայն կարող եմ խղճալ քեզ – մի խորտակված էակ, որ ոչ ապագա ունի եւ ոչ հույս։ Միայն կարող եմ խղճալ քեզ։ Քեզ չեմ կարող օգնել։ Չեմ կարող որովհետեւ դու արդեն մատնուած ու դատապարտուած ես։ Հիսուս ասաց, ՛՛Չ՛հաւատացողն արդեն դատապարտուած է” (Հովհաննես 3:18)։ Վստահ եղիր դժոխք ես գնալու կարծես թէ նախապես այնտեղ ես եղել։ Եւ իմ ասած եւ արածներից ոչինչ չի կարող քեզ օգնել։ Միայն Աստուած է կարող քո մեղքիտ համար հանդիմանի քեզ։ Եթէ անցեալում քեզ մեղքիտ համար հանդիմանել է, երաշխիք չկա որ Նա նորեն է հանդիմանելու։ Հաճախ է պատահում նրանք որ անցեալում մեղքի հանդիմանութիւն են ունեցել, դարձեալ Աստծոյ հոգով այցելվեն։ Բոլոր կատարած ծաղրանքներից ու հիմարութիւններից հետո, արժանի չես գոնէ մի պահ հանդիմանութեան։ Եթէ քո մեղքի հանդիմանութիւնը կորցնես, Աստուած գուցէ էլ երբեք նորեն չայցելի քեզ։ Եկ Աստծոյ մոտ ինչպես մի աղքատ! Եկ խոնարհվիր Իր ներկայութեան մեջ, գիտենալով որ Ամենակալ Աստուածը քեզ ոչ մի բան պարտական չէ։ Քո սրտումտ Իր երեսին ես թքել քո ապրած բոլոր տարիների ընթացքում։ Մտածիր այդ մասին! Քո վարք ու դիրքով կարծես թէ Քրիստոսի երեսին ես թքել։ Այժմ Քրիստոս ոչ մի բան պարտական չէ քեզ։ Նա միայն իր բարկութիւնն, պատիժը եւ դժոխքի կրակներն է քեզ պարտական։ Հիմա կարելի է մտածես, ՛՛Սա ճիշտ է – Աստուած ոչ մի բան ինձ պարտական չէ բացի դժոխքի կրակները։ Եւ ես ուրիշ բանի արժանի չեմ։՛՛ Ուրեմն, եթէ այդպես ես զգում, կ՛ուզեմ քեզ խրախուսեմ որ այն կնոջ նման որ Հիսուսին եկաւ եւ ոտքերը համբուրեց, դու էլ գաս։ Եկ թշվառ որթի նման։ Եկ ողբալով եւ կոտրուած հոգով, ինչպես Ջան Բանեանը; ինչպես Վայթֆիլդը; կանչիր Տիրոջը եւ ողորմութիւն խնդրիր։ Գուցէ Նա քեզ ողորմի։ Բայց ասացի ՛՛գուցէ՛՛ - որովհետեւ քո փրկութեան ժամանակը կարելի է որ անցած է։ Եւ մեղքերովդ հեռացրել ես շնորհքը, հաւիտեան։ Եկ լացով Քրիստոսին – եւ գուցէ Նա քեզ մի ուրիշ առիթ պարգեւի – թէեւ քո պարագային հայտնի չի թէ Նա կ՛պարգեւի։ Եկ առջեւ բեմին մոտ։ Ծունկի եկ ողորմութեան համար։ Կարելի է որ Քրիստոս լսի քեզ եւ մի ուրիշ առիթ պարգեւի, մաքրելով քեզ Իր Սուրբ Արիւնով։ Միայն Նրա Սուրբ Արիւնը կարող է ՛՛կսրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտեք՛՛ (Եբրայեցիս 9:14)։

V. Հինգերրորդ, “Չորացած ոսկորների հովիտը”։ (Քարոզվել է Ջան Քէյգընի փրկութեան օրում, Հունիս 21,2009)։

Համարն էր, “Այսպես է ասում Տեր Եհովան այս ոսկորներին․ Ահա ես ձեր մեջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք” (Եզեկիել 37:5)։ Չեմ կարծում Ջանը այս պատգամով ապաշխարեց։ Եւ չեմ կարծում մինչեւիսկ նա լսում է։ Հաւանական է որ առաջի չորս պատգամների միջոցով էր որ նա դարձի եկաւ։ Մի քիչ հետո կ՛լսեք նրա վկայութիւնը երբ կ՛կարդամ – նա ինձ անհարգեց։ Իրականում, Ջանը ատում էր ինձ։ Մինչեւիսկ երբ ես այս քարոզը քարոզեցի, նա ՛՛զորավոր կերպով փորձեց մերժել, եւ չ՛լսել ․․․ ՛՛վարկեաններն էի հաշվում ժողովի վերջանալուն, բայց հովիւը շարունակում էր քարոզը, եւ մեղքերիս ծանրութիւնը աւելի ու աւելի էի զգում՛՛։ Այդ պատճառով էր որ նա այս առաւոտ ոչ մի բան չ՛նշեց այդ մասին։ Ոչ մի բառ։ Ջանը ասաց, “Երբ ապաշխարութեան հրաւեր տրուեցաւ, դիմադրեցի։՛՛ Եւ նա շարունակեց, “Հովիւը ինձ հետ խորհրդակցեց եւ ինձ քաջալերեց Քրիստոսին գալ, բայց ես չ՛լսեցի։”

Դա շատ կարեւոր է։ Կարեւոր է որովհետեւ ձեզանից ոմանք այդ զգացումը ունեք։ Դուք անհարգում էք ինձ։ Ինձ չեք սիրում։ Եւ չեք ուզում ինձ լսել։

Բայց մի ուրիշ բան էլ պատահեց Ջանին։ Կարելի էր որ մի քանի էջ հեռախոսի համարների գրքից էլ կարդայի եւ նա դարձի գար։ Ի՞նչու այդ ասեցի։ Որովհետեւ առաջի չորս պատգամները տպագրուել էր նրա կարծրացած գլխին մեջ, հատկապես խղճի մասին պատգամը։ Տեսնում էք, Աստուած ինքը այդ քարոզը եւ միւս երեք քարոզներից օգտուեց, նրան մտածելու տալ իր մեղքերի մասին։ Եւ հասկացաւ որ իր հակառկութիւնը իմ դեմ չէր այլ Աստծոյ դեմ։ Իսկ հիմա լսեք նրա վկայութեանը եւ տեսեք որ ես շատ քիչ բաժին ունեմ Ջանի ապաշխարութեան մեջ։ Աստուած էր որ առաջի չորս պատգամներից օգտուեց եւ նրան մեղքի հանդիմանութեան տակ բերեց։ Աստուած էր որ իմ տկար բառերիցս օգտուեց եւ այս տասնհինգ տարեկան տղային մեղքի հանդիմանութեան տակ բերեց։ Նաեւ Աստուած էր որ ՛՛Զորաւր կերպով [իրեն քաշեց] դեպի Քրիստոս”։ Ոչ թէ ես։ “Ի՞նչպես լսեն առանց քարոզողի։՛՛ Ճիշտ է։ Բայց Աստուած է որ քարոզողների քարոզից օգտավում է մեղաւորին դարձի բերելու։ Ինչպես Հովնան մարգարեն ասաց, “Փրկութիւնը Տերիցն է՛՛ (Հովնան 2:9)։ Հիմա մտածիր այդ մասին երբ ես կարդում եմ Ջան Սամուէլ Քէյգընի ապաշխարութեան վկայութիւնը։

ԻՄ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ
Հունիս 21, 2009
Ջան Սամուել Քէյգըն

      Դարձի գալուս օրը շատ վառ ու պարզօրեն կ՛հիշեմ, բառերը շատ տկար են բացատրելու թէ Քրիստոս ինչ մեծ փոփոխութիւն կատարեց իմ մեջ։ Նախքան ապաշխարելս լցւած էի բարկութիւնով եւ ատելութիւնով։ Պարծենում էի մեղքերովս եւ հաճոյք էի տանում մարդկանց ցաւի պատճառ լինլու համար, եւ ինքզինքս համարում էի Աստծուն ատողներից մեկը; ինձ համար մեղք գործելը ՛՛սխալ՛՛ մի բան չէր որ զղջման պետք ունենար։ Դիտաւորեալ կերպով այդ ճանապարհն էի ընտրել։ Աստուած տարբեր կերպերով ինձ վրա սկսեց գործել որ երբեք չէի սպասում։ Իմ աշխարհքը սկսեց փլվել արագորեն։ Շաբաթներ նախքան ապաշխարելս մեռելների պես էր, չէի քնում, չէի կարողանում ծիծաղել, որեւէ կերպ խաղաղութիւն չէի կարողանում գտնել։ Մեր եկեղեցում աւետարանչական ժողովներ էին տեղի ունենում եւ պարզորեն կ՛հիշեմ որ ծաղրում էի նրանց եւ բոլորովին անհարգում էի իմ հովիվին եւ հորս։
      Սուրբ Հոգին այդ պահին սկսեց հստակորեն հանդիմանել ինձ իմ մեղքիս համար, բայց իմ բոլոր կամքովս մերժեցի իմ մտքերս որ ունէի Աստծոյ եւ ապաշխարելու մասին։ Չէի ուզում դրա մասին մտածել, սակայն տառապում էի։ Մինչեւ Կիրակի Հունիս 21, 2009-ին, ես բոլորովին ուժասպառ էի։ Ամեն ինչից հոգնած էի։ Սկսեցի ինքզինքս ատել, եւ մեղքերս ատել որ ինձ այդ վիճակի էր ենթարկել։
      Երբ Դկ․ Հայմերզը քարոզում էր, իմ հպարտութիւնս խստորեն մերժում էր իր ասածները, եւ չէի ուզում լսել, բայց այնպես որ նա քարոզում էր, կարողանում էի զգալ մեղքիս ծանրութիւնը հոգուս վրա։ Վարկեաններն էի հաշվում ժողովի վերջանալուն, բայց հովիւը շարունակում էր քարոզը, եւ մեղքերիս ծանրութիւնը աւելի ու աւելի էր զգալի դառնում։ Այլեւս չէի կարողանում խթանին քացի տալ, պիտի փրկուէի! Երբ ապաշխարութեան հրաւեր տրուեցաւ, դիմադրեցի, բայց էլ չէի կարողանում համբերել։ Գիտէի ամենա վատ մեղաւորներից էի եւ Աստուած իրաւացի էր ինձ դժողքի դատապարտելու։ Պայքարելուց անչափ հոգնած էի, եւ հոգնած էի իմ ամեն էութիւնից։ Հովիւը ինձ հետ խորհրդակցեց եւ ինձ քաջալերեց Քրիստոսին գալ, բայց ես չ՛լսեցի։ Եթէ բոլոր իմ մեղքերս ինձ դատապարտէին ես Հիսուսին չէի գալու։ Այդ պահերը ամենա ահաւոր պահերն էր որով զգացի եթէ չփրկուեմ դժոխք եմ գնալու։ ՛՛Փորձում՛՛ էի փրկուել, ՛՛փորձում՛՛ էի վստահել Քրիստոսին բայց չէի կարողանում։ Չէի կարողանում կամքս Քրիստոսին տալ, չէի կարողանում որոշումս կատարել եւ Քրիստոնեա դառնալ, եւ դա իմ հուսահատութեան պատճառն էր եղել։ Զգում էի մեղքերիս ծանրութիւնը որ ինձ հրում էր դեպի դժողք բայց իմ համառութիւնս արցունքներս հեռացնում էր։ Այս պայքարի մեջտեղը մնացել էի:
      Հանկարծ հիշեցի մի քանի տարիների առաջ լսած քարոզը։ ՛՛Կառչիր Քրիստոսին! Քառչիր Քրիստոսին!” Այն միտքը որ հաւիտեան պիտի հանձնվեմ Հիսուսին հուզեց ինձ։ Հիսուս Իր կեանքն է ինձ համար տուել։ Նա, երբ ես դեռ Իր թշնամին էի, ինձ համար խաչափայտն ելաւ, սակայն ես չէի ուզում Իրեն հանձնվել։ Այս միտքը կոտրեց ինձ; պիտի ամեն բան թողնէի։ Էլ չէի կարող ինքս ինձ վրա հենվել, պիտի Հիսուսին ունենայի! Այդ պահին կառչեցի Հիսուսին եւ հաւատքով Իրեն եկա, գիտակցելով որ պիտի մեռնէի որ Քրիստոս ինձ կեանք տար! Գործնական կամ մտքի կամքով անելիք մի գործ չկար անելու, այլ իմ սրտով, պարզապես հանգիստ գտա Քրիստոսում, Նա ինձ փրկեց! Նա իմ մեղքերս Իր Արիւնով մաքրեց! Երկվարկեանում, դադարեցի Քրիստոսի դեմ դիմադրելուց։ Արդեն շատ պարզ էր անելիքս, միայն պիտի Իրեն վստահէի; այն պահին որ դադարեցի իմ եսից, ահա ամեն բան Քրիստոսն էր։ Իրեն պիտի կառչէի! Այդ պահին ոչ մի ֆիզիքական կամ կույրացնող լոյս չկար, պետք չունէի զգացումների, ես Քրիստոսին ունէի! Երբ վստահեցի Քրիստոսին հոգուս մեջ զգացի մեղքերից ազատագրում։ Մեղքերիցս երես դարձրի, եւ միայն Քրիստոսին նայեցի! Հիսուս ինձ փրկեց։
       Ինչպես՞ Հիսուս կարողացաւ սիրել եւ ներել, բոլորից անարժան, իմ նման մի մեղաւորի որ մի լաւ եկեղեցում է մեծացել սակայն Իր դեմ է դուրս եկել! Բառերը անկարող են բացատրել իմ դարձի գալու եւ իմ սերը արտահայտելու Քրիստոսի մասին։ Քրիստոս Իր կեանքը տուեց ինձ եւ ես ամեն բան հանձնել եմ Իրեն։ Հիսուս Իր երկնային գահը զոհեց ինձ համար խաչ բարձրանալով, այն ժամանակ որ ես թքեցի Իր եկեղեցու վրա եւ ծաղրեցի Իր փրկութեան գործը; ինչպես՞ եմ կարող հռչակել Իր սերը եւ ողորմութիւնը։ Հիսուս ինձանից ատելութիւնը եւ բարկութիւնը վեր առաւ եւ փոխարենը սեր պարգեւեց ինձ։ Նա մի նոր սկզբից աւելին է ինձ տուել – Նա ինձ մի նոր կեանք է տուել։ Միայն հաւատքով գիտեմ որ Հիսուս իմ բոլոր մեղքերս մաքրել է։ Հաճախ ուզում եմ վստահելի փաստով հաստատ իմանալ փրկութեանս մասին, բայց շարունակ ինքսինձ հիշեցնում եմ որ ՛՛հաւատքը իսկական հիմքն է անտեսանելի բաների՛՛ եւ խաղաղութիւն եմ գտնում այն մտքով որ իմ հաւատքս Հիսուսին վրա է։ Հիսուս իմ միակ պատասխանն է։
      Ես երախտապարտ եմ Աստուածանից Իր տուած շնորհքին համար, բազում առիթների համար, եւ անչափ շնորհակալ եմ ինձ զորաւոր կերպով քաշեց դեպի Իր Որդուն, որովհետեւ ես ինքզինքս երբեք չէի գալու Հիսուսին։ Սորանք բոլորը բառեր են, բայց իմ հաւատքս մնում է Հիսուսին վրա, քանի որ Նա էր որ ինձ փոխեց։ Նա միշտ ներկա է եղել, իմ Ազատողը, իմ Հանգտութիւնս, եւ իմ Փրկիչս։ Իմ սերը համեմատ Իր սիրոյն շատ փոքրիկ է։ Երբեք չեմ կարող երկար ապրել Իրեն համար, եւ կամ բաւարար գործեր անել Քրիստոսի համար։ Ծառայել Հիսուսի համար իմ ցնծութիւնս է! Նա ինձ կեանք եւ խաղաղութիւն է տուել, երբ իմ միայն գիտեցածս ինչպես ատել էր, Հիսուս իմ ուղղութիւնս եւ ձգտումս է։ Ինքս ինձ չեմ վստահում, բայց իմ բոլոր հույսը միակ Իր վրա եմ դրած, որովհետեւ Նա երբեք հուսախաբ չի անելու։ Քրիստոս ինձ մոտ եկաւ, եւ դրա համար ես երբեք Իրեն չեմ լքելու։

Դու էլ կորած մեղաւոր ես ինչպես Ջան Քէյգըն էր։ Ես քեզ ասելու եմ նույնն ինչ ասեցի Ջանին քարոզի վերջաւորութեամբ, երբ նա փրկուեց, ՛՛Դու մեղաւոր ես ու կորած։ Ոչ ոք է քեզ կարող փրկել եթէ ոչ Հիսուսը։ Նա մեռաւ խաչի վրա որ քո մեղքերի վարձքը վճարի – եւ քեզ մաքրի Իր Արեամբ։ Երբ երգում ենք, վեր կաց եւ առջեւ եկ! ՛Կորած եմ! Ով, Հիսուս, մաքրիր ինձ քո թափւած արիւնովդ Խաչին վրա!’ Առաջ եկ երբ մենք ՛Խաչին մոտ՛ երգի առաջին տունն ենք երգում։ Սա նոյն հրաւերի երգն է որ Ջան Քէյգընի փրկութեան ժամանակ երգեցինք։ Երգիր։ Եւ երբ միւսները երգում են եկ բեմին մոտ եւ վստահիր Հիսուսին:

Ով Հիսուս, հոգիս պահէ միշտ խաչիդ մոտերը,
   Ուր աղբիւր մը կըհոսէ Իւր բուժող ջուրերը,
Տեր, քու խաչդ միշտ ըենմ փառքս ու ցնծութիւնս,
   Մինչ գետեն անգին գըտնեմ Քովդ երանութիւնս։
(“Near the Cross,” Fanny J. Crosby, 1820-1915).

Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Սուրբ Գրքի ընթերցումը կատարեց Պրն. Ահարոն Եանսին։ ռովմայեցիս10։9-14
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն. Բենջամին Քինքէյդ Գրիֆիթը։
“Near the Cross” (Fanny J. Crosby, 1820-1915).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՀԻՆԳ ՊԱՏԳԱՄՆԵՐ ՈՐՈՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՒԵՏԱՐԱՆԻՉԻ
ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒՆ ՊԱՏՃԱՌ ԵՂԱՆ

FIVE SERMONS USED IN THE CONVERSION
OF A YOUNG EVANGELIST
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

՛՛Ի՞նչպես լսեն առանց քարոզողի։՛՛(Հռովմայեցիս 10:14)

I.   Առաջին, “Քաջալերանք նրանց համար որ հեռու չեն փրկութիւնից” (քարոզվել է Կիրակի առաւոտեան, Հունիս 7, 2009)։ Մարկոս 12։34

II.  Երկրորդ, “Արդի Քալվնիզմը եւ Իսկական Ապաշխարութիւն” (քարզվել է Կիրակի երեկոեան, Հուինս 7, 2009)։
Բ Կորնթացիս 5։17

III. Երրորդ, “Միայն աղոթք եւ ծոմապահութիւն”։ (քարոզվել է Կիրակի առաւոտ, Հունիս 14, 2009)։ Մարկոս 9։29

IV. Չորորդ, “Խղճմտանք եւ Ապաշխարութիւն”։ (քարոզվել է Կիրակի երեկոեան, Հունիս 14, 2009): Հռովմայեցիս 2։15, Ա Տիմոթեոս 4։2, Հովհաննես 3։18, Եբրայեցիս 9։14

V.  Հինգերրորդ, “Չորացած ոսկորների հովիտը”։ (Քարոզվել է այն առաւոտ երբ Ջան Քէյգըն փրկուեց, Հունիս 21,2009)։ Եզեկիէլ 37։5, Հովնան 2։9