Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՏԵՍԻԼՔ

A VISION OF REVIVAL
(Armenian)

Դկ․ Ր․ Լ․ Հայմերզ
Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Երեկոյան Հուլիս 3, 2016-ին
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 3, 2016


Ձեր Սուրբ Գրքերը դարձրեք Եսայիա 64։1։

՛՛Ոհ թէ ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՛ կրակով․ որ իմացնեիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում , եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։ Եւ հաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մեկ ուրիշ աստուած այսպիսի բաներ աներ իրան հուսացողներին։՛՛ (Եսայիա 64:1-4)

Ամեն։ Խնդրեմ նստել։

Վերանորոգումը նախ պատահում է նրանց որոնք արդեն ապաշխարած են։ Բայց Աստծոյ ներկայութեան իսկական իրազեկումը եւ ներկայութիւնը չունեն իրնեց կեանքերում։ Նրանք իբրեւ սովորութիւն եկեղեցի են գնում, բայց Աստծոյ ներկայութեան մեջ ոչ մի կենդանի զգայութիւն չունեն։ Աղոթում են, բայց այնպես է զգացվում կարծես թէ միայն բառերն են հնչում եւ չեն էլ հաւատում որ Աստուած իրենց լսում է եւ աղոթքների պատասխանը տալու է։ Նրանք կարելի է որ հիանալի կերպով աղոթեն աղոթքի ժողովներում եւ մինչեւիսկ շատ զորաւոր էլ հնչվի իրենց աղոթքը։ Բայց ներքուստ ոչ մի հաղորդակցութիւն չունեն Աստծոյ հետ։ Հաճախ վերանորոգման ժամանակ նրանք որ աղոթքի զորաւոր առաջնորդ են նշանակուած, առաջիններն են որ հասկանում են այս համարի իմաստը թէ ՛՛ձեր [իրենց] մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսէ։՛՛(Եսայիա 59:2).

Հաճախ վերանորոգումը սկսում է մի առաջնորդից որ բարի Քրիստոնա է եւ զգում է որ իր մեղքը պատճառ է եղել որ կորցնի Սուրբ Հոգու եւ Աստծոյ ներկայութիւնը իր կեանքում։ Մի քանի վարկեանից մի հիանալի վերանորոգման մասին կ՛կարդամ։ Ինչպես՞ սկսեց։ Դա սկսեց մի Շաբաթօրեա գիշերային աղոթքի ժողովի ժամանակ։ Սովորական աղոթքներ էին, բայց Աստծոյ ներկայութիւնը բացակա էր։՛՛Ապա մի հովիւ պորթկաց եւ սկսեց լալ։ Դա շատ անսովոր մի բան էր՛՛։ Նա բացարձակորեն բոլոր եկեղեցու ներկայութեան մեջ խոստովանեց որ ՛՛իր սիրտը խստացած էր։՛՛ Երբ նա արցունքները աչքին խոսում էր, հանդիմանութիւնը ՛՛տարածվեց այնպես որ լաց, գոռոց, եւ ողբալը ․․․բոլոր ժողովի ժամանակ տարածվեց բոլորին մեջ։՛՛ Ներկաները ապաշխարածներ էին, բայց հովիւի բաց խոստովանութիւնը պատճառ եղաւ որ բոլորը հասկանան որ նրանց սիրտն էլ է կարծրացած։ ՛՛Ժողովը շարունակվեց մինչեւ առաւոտեան երկուսը ․․․ Եւ այդ պահին էր երբ Սուրբ Հոգին իջաւ ժողովին վրա։՛՛

Երբ ակնարկում եմ վերանորոգման մասին, ձեզանից ոմանք որ շատ տարիներ է այս եկեղեցին էք հաճախում, չեք ուզում լսել։ Եւ դրա պատճառը նա է որ մինչեւ հիմա վերանորոգման ականատես չեք եղել եւ չ՛գիտեք չէ ինչ է պակասում մեր կեանքերում։ Դկ․ Ջան Քէյգանը ինձ ասաց որ վերանորոգման տեսնելու ցանկութիւնն ունի, որովհետեւ կարողանում է ՛՛ճաշակել՛՛։ Ես տեսել եմ վերանորոգում եւ դրա ՛՛համը՛՛ դիւրեկան էր եւ դարձեալ կ՛ուզեմ ճաշակել։ Դու երբեք չես ճաշակել ուրեմն մտածում ես, ՛՛Հովիւը ինչ՞ բանի մասին է խոսում։ Ինչու՞ է նա շարունակ վերածնունդի մասին խոսում։՛՛ Դու էլ եթէ ճաշակես նորեն կուզես ունենալ։ Դու էլ կ՛փափագես դրան։ Դու է կ՛փափագես Աստծոյ ներկայութեանը, որ իջնի մեր մեջ։

Այս առաւոտ քարոզում եմ ՛՛Նոր Մկրտչական Եկեղեցու՛՛ մասին։ Բայց մենք չենք կարող մի նոր եկեղեցի ստեղծենք մի քանի բաներ փոխելով, եւ կպցնել եկեղեցի ՛՛մեխանիզմով՛՛։ Մենք պիտի նոր կեանք ունենանք! Եւ նոր կեանքը միայն գալիս է Աստծուց։ Դկ․ Ա․Վ․ Թոզերը ասաց, ՛՛Աստուած կեանք է առաջարկում, ոչ թէ հին կեանքը բարելաւած։ Նա առաջարկում է կեանք մահից ազատվելով ... Կեանքին համար մենք լրիվօրեն եւ շարունակաբար Աստծուն ենք կապված, որով Նա կեանքի սկզբունքն եւ աղբիւրը։՛՛ Մենք չենք կարող մի ՛՛նոր՛՛ Մկրտչական եկեղեցի ունենալ մինչեւ այն ժամանակ որ մեր սրտերը Սուրբ Հոգով վերակառուցված, նորոգված, վերահաստատված եւ վերակենդանացած լինի։” Միայն մի բառ է որ բացատրում է այս վիճակը։ Եւ դա վերանորոգումն է! Վերանորոգման մասին է որ Եսայիան մեր այս համարին մեջ աղոթում է,

՛՛Ոհ թէ ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՛ կրակով․ որ իմացնեիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում , եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։ Եւ հաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մեկ ուրիշ աստուած այսպիսի բաներ աներ իրան հուսացողներին։՛՛ (Եսայիա 64:1-4)

Դադարել չեմ կարող երգելուց ՛՛Լեցուր Իմ Բոլոր Տեսիլքները՛՛։ Երբ այգիի շուրջ քայլում եմ եւ աղոթում եմ, այս երգը երգում եմ։ Երբ պատգամ եմ պատրաստում, երգում եմ։ Եւ բոլոր օրը շշնջում եմ նրա մեղեդին։ Վերջին երգն է որ անկողին մտնելուց առաջ ամեն գիշեր կ՛երգեմ։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Որ Քո փառքով հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն։
   Որ Քո սուրբ Պատկերը արտացոլում է իմ վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Ոտնկաց երգենք այս երգը ինձ հետ։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչ Քո փառքով հոգիս փայլի։
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն։
   Քո սուրբ Պատկերի արտացոլում իմ վրաս։

Խնդրեմ նստել։

Եսայիան աղոթեց, ՛՛Ոհ թէ [ճեղքեիր երկինքը՛] վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է՛՛ (Եսայիա 64:1)։ Դկ․ Լօյդ-Ջօնզ, կոչել է դորան ՛՛վերածնունդի [համար] հիմնական աղոթք՛՛ (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992 edition, page 305).

Խորին ափսոսանք եմ զգում որ օրագիր չեմ պահել այն վերանորոգման մասին որ մեր եկեղեցում, Առաջին Չինական Եկեղեցու Լոս Անջելեսում, տեղի ունեցաւ։ Դա ձեզ համար մի նիւթ կ՛լինեի թէ ինչ բանի համար աղոթէիք։ Բայց, ավաղ, գրավոր մի հիշատակ չեմ պահել դրանից։ Ամենալաւն որ կարող եմ ձեզ տալ, մի ուրիշ եկեղեցու վերանորգման մասին ձեզ ներկայացնեմ, մեկը որ շատ նման է եղել նրան որ տեսել եմ Չինական եկեղեցում 1960-ական թվականերում։ Այս տեղեկութիւնը տրվել է Պատվելի Դէյվիդ Դէյվիսի միջոցով 1989 թվին։ Ձեզի հատվածներ կ՛տամ նրանից։ Պատվելի Դէյվիսը գրում է,

     ․․․սա աւետարանական արշաւ չէ, եւ հնարած մի բան էլ չէ։ Վերածնունդ այն ժամանակ է տեղի ունենում որ Աստուած իջնում է Իր ներկայութիւնով։

Նա ասաց,

     Ես մեր շրջանի քանի եկեղեցիների առաջնորդն էի։ Նրանք բազմազբաղ եկեղեցիններ էին բազում գործնէութիւններով։ Շատ ժողովներ ունեինք ․․․Բայց ժողովուրդը պաղած էին; անցեալի նման ցանկութիւն չունէին աղոթքի ժողովների մասնակցելու։ Անկասկած փրկուած էին եւ ժողովուրդը ապաշխարած էին, բայց մի բան պակաս էր։ Մի քարոզիչ ինձ ասաց, ՛՛Մենք դրսեցիների աչքին լաւ կ՛երեվանք։՛՛ [Իմ մեկնաբանութիւնս։ Արդեոք՞ դու չես զգում որ մի բան պակաս է մեր ժողովներում։]
     Մեկը համոզեց առաջնորդներին որ մի լրիւ օր ամեն ամիս աղոթքի մեջ անցկացնեն։ Մենք դա կատարեցին։ Մեզանից մի քանիսը նշմարեցին որ Աստծոյ համար կրակոտ չենք։ Նկատեցինք որ սխալ հարաբերութիւններ կային, եւ սխալները ճշտեցինք։
     Վերանորոգուը իրականում սկսեց մի Շաբաթ գիշեր Սուրբ Գրքի սերտողութեան եւ աղոթքի ժողովի ընթացքում։ Մի քանի ժամանակով սերտողութիւնը Գործք Առաքելոց գրքի մասին էր, կենտրոնացած Աստուածապաշտութեան մասին առաջին եկեղեցու ժամանակներում։ Քարոզիչները մտահոգ էին որ աղոթքի ժամանակ ազատութիւն չկա, եւ ժողովները պաղ էին։ Ապա մի հովիւ սկսեց լալ։ Դա շատ անսովոր մի բան էր։ Նա բացատրեց որ նրա սիրտը կարծրացած էր, եւ երբ խոսում էր, հանդիմանութիւնը տարածվեց միւսների մեջ – ողբ, լաց եւ հեկեկալ եւ միչեւիսկ բոռալ էր լսվում ժողովում։ Մարդիկ իրենց երեսին վրա ընկած լացում եւ աղոթում էին։ Կ՛հիշեմ Սպրջնի աղոթքը, ՛՛Տեր, ղրկիր մեզ փառաւոր մի խանգարված եղանակ։՛՛ Առաջնորդները փորձեցին հանգստացնել մարդկանց, բայց չ՛հաջողեցին, եւ ժողովը այդպես շարունակուեց միջեւ առաւոտեան ժամը երկուսը։
     Իմ եղբայրը լսեց այս վերածնուդի մասին եւ հակառակեց, քանի որ չափազանց զգացուցային էր երեւում։ Թեկուզ նա աղոթում էր վերանորոգման համար, բայց Աստծուն ասաց սա այն չէր որ ինքն էր ուզում։ Ապա Աստուած խոսեց նրա հետ վերածնունդի կրակի մասին որ իր սրտում պաղել էր անհաւատութեան պատճառով։ Եւ այդ ժամանակ էր որ Հոգին եկաւ ժողովի վրա։ [Իմ մեկնաբանութիւնը: Սա այն ժամանակ է երբ Աստուած է այցելում եւ ինչպես Սպրջնն է կոչել, ՛՛փառաւոր խանգարում՛՛ է տեղի ունենաւմ։]

Պատուելի Դէյվիսն ասաց,

     Հիմա իմ հերթն էր կասկածելու։ Ես անհանգստացա երբ եղբայրս այդ ծայրահեղ ոճ օգտագործեց եղածին համար։ Իսկ քանի որ վերանորոգումը մարդի միջոցով կազմակերպված չէ, միշտ տարբեր կերպերով է տեղի ունենում։ Վերանորոգումը մացառի կրակի պես հարիւրաւոր մայլերի չափ տարածվեց, եւ ուրիշ եկեղեցիններ նաեւ ազդվեցին դրանից։
     Մի երիտասարդ քարոզիչ ազդեցիկ մի պատգամ բերեց, բայց ոչինչ չ՛պատահեց։ Ուրեմն ես վերջին երգը երգեցի եւ աղոթքով ժողովը փակեցինք։ Երբ ժողովուրդը թողնում էր եկեղցին, մի երիտասարդ ուսուցիչ եկաւ եւ առջեւը նստեց։ Նա անզսպորեն դողում եւ լացում էր։ Մի երիտասարդ աղջիկ սկսեց պոռալ թէ, ՛՛Ես ինչ՞ պիտի անեմ։ Ինչ՞ պիտի անեմ։ Ես գնալու եմ դժոխք!” Մարդիկ վերադարձան եկեղեցին։ Այդ աղջիկը ճանաչւած էր իբրեւ լաւ Քրիստոնեա։ Բայց հանդիմանված էր խաբեութեան մեղքին համար։ Երիտասարդ տղան մեղաւոր էր զգում նախանձ լինելու համար, շատերին համար մի փոքր բան է երեւում, բայց նրան սարսափի պատճառ էր եղել։
     Երբ ես խորդարկցում էին լացողների հետ, մեկը ինձ տեղեկացրեց որ կինս ինձ տնում պետք ունի։ Մի բարի Քրիստոնեա գտա որ գետնի վրա ընկած ցաւին մեջ էր, եւ շարունակ լացում էր։ ՛՛Ինչ՞ պիտի անեմ։ Ինչ՞ պիտի անեմ։ Քանի վարկեան հետո նա խոստովանեց իր մեղքերը բացահայտորեն եւ ցնծութեամբ ասաց, ՛՛Իմ սիրտը Քրիստոսի արիւնով մաքրվեց։՛՛ Բոլորս վերադարձանք եկեղեցի մի ուրիշ ժողովի համար։ Միւս օրը դարձաւ մի ազատ խոստովանութեան օր, եւ մեկը միւսին հանդեպ խնդիրները լուծելու օր դարձաւ։ Հանկարծ Աստուած իջաւ Երկնքից եւ այցելեց մեզ։
     Մենք եղածին կառավարողը չէինք։ Աստուած էր ղեկավարում, եւ ամեն բան կատարեալ կարքի մեջ էր։ Նկատեցի որ առաջին օրում առաջնորդները էին ազդված։ Երկրորդ օրը աշխատողներն էին հանդիմանութեան տակ։ Երրորդ օրը, կանայք, չորրորդ օրը դպրոցական տղաննրը, եւ հինգերրորդ օրը դպրոցական աղջիկները։ Մենք քարոզիչներս ականատեսներն էինք եւ Աստծոյ գործն էինք դիտում։
     Այդ ժամանակ էր երբ վերանորոգումը տեղի ունեցաւ ապաշխարած անձինքների մեջ։ Շատ քիչ անհաւատներ փրկուեցին առաջին երկու եւ երեք ամիսներում։ Աստուած նախ եկեղեցին էր մաքրում։ Սրտերն քննվում էր։ Ոմանք մեղքեր էին գործել ու տարիներ թագնված էր մնացել; եւ այդպես էին համարել որ կարեւոր մեղքեր չէին։ Աստուած անհատականպես գործում էր։ Մի հաղթանդամ, զորաւոր քարոզիչ ուժեղ կերպով ոլորում էր իր ձեռքերը, արտասուքը հոսելով իր աչքերից։ Այս մարդը շատերին էր առաջնորդել Քրիստոսին։ Բայց մի մեղք ուներ խոստովանելու, եւ չեր կարողանում խաղաղութիւն գտնել մինչեւ իր խոստովանութիւնը բոլոր եկեղեցու ներկայութեամբ կատարեց։ Նրա խոսքերը էլէկտրական ցնցումի պես եղաւ եւ մարդիկ խոստովանելով գետին նետվեցին։ Դրանից հետո բոլոր քաղաքը Աստծոյ մասին էր խոսում։ [Իմ մեկնաբանութիւնը: Երբ Քրիստոնեանները բացվում են եւ իրական են դառնում կորածը տպավորվում է։]
     Երբեմն հանդիմանութիւնն ահաւոր բան է կարող լինել, եւ նրանք որ բացահայտորեն խոստովանութիւն չեն անում ամենից շատ են տառապում։ Մի մարդ ուշաթափվեց։ Մի կին կարծեց թէ հանդիմանութեան տակ խելագարվելու է մինչեւ իր մեղքը բոլորին առջեւ խոստովանեց։ Սա այն վարձքն է նրանց որ փորձում են իրենց մեղքը ծածկեն եւ Աստծոյ դեմ դիմադրում են։ Երլույթը շուտ անցաւ, բայց վերածնունդի մնայուն պտուղն էր սրբութիւն, քնքշութիւն, եւ սեր Սուրբ Գրքի եւ աղոթքի նկատմամբ, անձի եւ Քրիստոսի գործի մեծարման ։ [Իմ մեկնաբանութիւնը: Երբ Քրիստոնեաները իրենց դիմակը վերցնում են եւ իրար հետ իրական են դառնում, դա արտադրում է մի նոր փափկութիւն եւ սեր եկեղեցում։ Հին նախանձները, վախերը եւ նախապաշարումները փոխվում են իրական կարեկցութեան եւ քնքուշ սիրո։]
     Բոլորը եկան ժողովի, որ կարելի էր երկար տեւել։ Անսովոր չեր որ մի ժողով սկսեր առաւոտեան ժամը 6։30-ին եւ շարունակվեր մինչեւ ճաշ։ Մարդիկ խոսում էին շշնջալով որովհետեյ Աստծուն շատ մոտիկ էին զգում։ Մի մարդ ասաց, ՛՛Թվում է թէ մենք Աստծոյ ներկայութիւնով շրջապատուած լինենք։՛՛ Եղել եմ ժողովներում ուր Աստուած այնքան իրական է եղել որ չէիր համարձակվում նստել։ Ինձ հիշեցնում էր Հոբ 42։5, ՛՛Ականջ լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։՛՛
     Մարդիկ աղոթում էին այնպես որ երբեք չէին աղոթել։ Միաժամանակ աղոթելը սովորական մի բան էր վերանորոգման ժամանակ, բայց երբեք անկարգ ու կանոն չի եղել։ Նաեւ մարդիկ աւետարանչութեան համար փափագ ունեէին։ Եւ մարդիկ փրկվում էին հարիւրներով եւ հազարներով։ [Իմ մեկնաբանութիւնս: Ես սա տեսել եմ երկու վերանորոգման ժամանակ] ։

Պատվելի Դէյվիսն ասաց,

     Արդեոք՞ շարունակուեց։ Տասնութը ամիսներ հուշատերումս գրեցի դրա մասին, եւ վերջում նշմարեցի որ Աստծոյ զորութիւնը դեռ այնտեղ էր։ Տասներեք տարիներից հետո եկեղեցու առաջնորդները նրանք են որոնք օրհնուեցին այդ վերանորոգումից։ Բայց մի նոր սերունդ կա որ պետք ունի իր վերածնունդին – որովհետեւ, ՛՛Եւ նորանցից հետո մեկ ուրիշ ազգ վեր կացաւ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրաելի համար։ (Դատավորաց 2։10)։ Բայց դու չես կարող վերածնունդը գնել, միայն դրա ձգտումը պիտի ունենաս եւ ինքդ անձամբ գաս – եւ ՛՛խոստովանենք մեր [հանցանքները], եւ աղոթենք իրար համար։՛՛ (Հակոբոս 5:16)

Սա Պատվելի Դէյվիդ Դէյվիսի գրուածքն էր։ Ես որոշ մասերում փոխադրութիւններ էի կատարել, եւ որոշ բառերը կրճատել էի աւելի հեշտ հասկանալու համար, գրուած է Բրայան Հ․ Էդվարդզի միջոցով, Վերածնունդ ! Մի ժողովուրդ ողողված Աստուծով, Brian H. Edwards, Revival! A People Saturated With God, Evangelical Press, 1991 edition, pp. 258-262.

Պատվելի Դէյվիսը ասաց, ՛՛Երբ Աստուած վերանորոգման զորութիւնով գալիս է, քո նկարագրածից բոլորովին տարբեր մի բան է կատարվում ․․․ վերանորոգումը այն ժամանակ է երբ Աստուած իջնում է Իր զորութիւնով։ Դա սկսեց երբ եկեղեցու առաջնորդներից մեկը կոտրուած հոգով ողբաց։ Նա բացատրեց որ իր սիրտը խստացած էր, եւ բոլոր նրանց մեջ որ նախապես ապաշխարած էին հանդիմանութիւն տարածեց մինչեւ բոլորը սկսեցին ողբալ, լացել ու հառաչել։ Մարդիկ լացում ու աղոթում էին, եւ ժողովը շարունակվեց միչեւ առաւոտեան երկուսը։՛՛

Սա շատ նման էր 1960-ական Չինական Մկրտչական Եկեղեցում կատարուած վերանորոգմանը։ Վերանորոգումի իսկական առանձնահատկութիւնը արցունքներ, աղոթքներ, եւ բացահայտորեն մեղքի խոստովանութիւնն է բոլոր եկեղեցոյ ներկայութեան մեջ։ Դա շատ տարբեր էր խարիզմատիկ եւ Պենտեկոստէ ժողովներից։ ՛՛Լեզուներ՛՛ կամ բժշկութիւն, կամ մի հատուկ երաժշտութիւն գոյութիւն չուներ։ ՛՛Պաշտամունք՛՛ չկար։ Միայն բացահայտ մեղքերի խոստովանութիւն, լաց, եւ մարդիկ մեկզմեկու ներողութիւն էին խնդրում։ Մի քանի շաբաթներ հետո մեծ թվում եկեղեցի չ՛մասնակցողներ եկան եւ փրկուեցին։ Ջան Քէյգանը ինձ հարցրեց թէ ինչպես կորածները հասան այստեղ։ Ինձ դժվար է պատասխանել այդ հարցին։ Մարդիկ իրենց հետ կ՛բերեն իրենց ընկերներին եւ ընտանիքի անդամներին։ Երթեւեկութեան հարմարութիւն չի եղել։ Այդպես պատահեց։ Վերջում մոտ 2,000 մարդիկ եկան այդ Չինական եկեղեցին եւ փրկուեցին, մկրտուեցին եւ եկեղեցու հիմնական անդամները դարձան։ Մինչեւ այսօրս նրանցից հարիւրաւորներ դեռ այնտեղ են հաճախում! Չորս նոր եկեղեցիներ հիմնուեցին Սուրբ Հոգու գործի հետեւանքով։

՛՛Ոհ թէ ճեղքեիր երկինքը՛ վայր իջնէիր․ քո առաջը սարերը պիտի հալուէին՛ ինչպես կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՛ կրակով․ որ իմացնեիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։ Երբոր դու արիր այն սոսկալի [հիանալի] բաները, որ մենք չէինք սպասում , եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։՛՛ (Եսայիա 64:1-3)

Ոտնկաց երգենք երգ թիւ ութը։

Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ, կ՛աղոթեմ,
   Թող միայն Հիսուսին տեսնեմ այսօր;
Ձորի միջով երբ Դու ինձ կ՛առաջնորդես,
   Քո չմարող փառքը ինձ գրկի,
Լրացրու իմ տեսիլքս, Փրկիչ երկնային,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո Սուրբ պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, բոլոր փափագս
   Պահիր Քո փառքին համար; հոգուս ոգեվորիչ,
Քո կատարելութեամբ, Քո սուրբ Սիրով,
   Ճանապարհս ողողելով երկնքի լույսով,
Լրացրու իմ տեսիլքս, Երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։

Լրացրու իմ տեսիլքս, թող ոչ մի մեղք
   Ներքին փայլս հովանի չանի։
Թող որ տեսնեմ միայն Քո օրհնեալ դեմքդ,
   Հոգիս հագենա Քո հաւիտեան շնորհքով։
Լրացրու իմ տեսիլքս, երկնային Փրկիչ,
   Մինչեւ Քո փառքով իմ հոգիս փայլի,
Լրացրու իմ տեսիլքս, որ բոլորը տեսնեն,
   Քո սուրբ պատկերի արտացոլումը վրաս։
(“Fill All My Vision,” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Չ՛դադարեք աղոթել որ Աստուած վերանորոգում ղրկի։ Չ՛դադարենք աղոթել որ Աստուած ճեղքի երկինքը եւ իջնի մեր մեջ! Չ՛դադարեք աղոթել որ Աստուած օգնի մեզ ՛՛խոստովանենք [մեր] հանցանքները, եւ իրար համար աղոթենք, որպեսզի [մենք] բժշկուենք՛՛ մեր պաղութիւնից եւ մեր մեղքերից (Հակոբոս 5:16)։ Սա վերանորոգման հատկանիշներն են որ պատահում են Չինաստանում եւ Երրորրդ Աշխարհում։ Չ՛դադարեք աղոթելուց որ Աստուած իջնի եւ բժշկի մեր սրտերը եւ մեզ մի նոր եւ աւելի սիրալի եւ աւելի զորաւոր Աւետարանչական Եկեղեցի պարգեւի! Կ՛ուզեմ որ Ահարոն Եանսին եւ Ջան Քէյգանը կանգնեն եւ մեզ առաջնորդեն մեզ աղոթքի մեջ որ Աստուած իջնի մեր մեջ։ Սկզբում Ահարոնը, հետո Ջանը։ Խնդրեմ կանգնեք եւ աղոթեք!

Հիսուս Քրիստոս աշխարհ եկաւ տառապելու եւ մեռնելու խաչին վրա մեղաւորների փոխարեն։ Եթէ դեռ փրկուած չես, պիտի վերադառնաս քո մեղքերից եւ ինքնասեր ապրելակերպից։ Դու պիտի ապաշխարես եւ վստահես Հիսուսին, Աստծոյ միածին Որդուն։ Միայն Նա է կարող մաքրել բոլոր մեղքերը Իր Արիւնով։ Միայն Նա է կարող քեզ դժոխքի կրակից փրկել։ Միայն Հիսուս է կարող քեզ փրկել քո մեղքերից։ Եթէ կ՛ցանկանաք խորհրդակցել մեկի հետ, խնդրեմ ժամադրութիւն առնել Դկ․ Քէյգանից Հինգշաբթի գիշերները։ Իրեն պիտի զանգահարեք ժամադրութեան համար կամ խոսեք իրեն հետ այսօր ժողովից հետո։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամից առաջ Պր․Աբել Փրուդհօմը: Հովհաննես 20։24-29:
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պրն․Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ։
“Fill All My Vision” (Avis Burgeson Christiansen, 1895-1985):