Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՎԻԺՈՒՄ ԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ!

ABORTION AND THE SECOND COMING OF CHRIST!
(Armenian)

Դկ․ Ք․Լ․ Քէյգն
Dr. C. L. Cagan

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում առաւոտեան, Հունվար 17, 2016
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 17, 2016

՛՛Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան․ ապա թէ ոչ ես ձեզ կ՛ասէի․ Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու․ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ՛գամ, եւ ձեզ իմ մոտ կ՛առնեմ․ որ ուր որ ես եմ, դուք էլ լինիք։ (Հովհաննես 14:2-3).


Չինաստանում, Աֆրիկայում, եւ երրորդ աշխարհի տարբեր մասերում, միլոնաւոր մարդիկ սովորել են վստահել Քրիստոսին։ Արթնութիւն է թափում Երկնքից։ Բայց Ամերիկայում եւ Արեւմտեան երկրներում, եկեղեցինները պաղել են ու արթնութիւն չկա։

Եւորպայում եւ Ամերիկայում մենք Աստծուց երես ենք դարձրել։1973-ին բարձրագոյն դատարանը վիժումը ըստ պահանջի, օրինաւոր դարձրեց։ Քառասուն երեք տարիներ է որ մենք թոյլ ենք տալիս միլոնաւոր մանուկներ սպանվեն եւ մեր կողմից ոչ մի արգելքի քայլ չի վերցնվում։ Հիսուն-ութ միլոին Ամերիկացի մանուկներ վիժումով իրենց մոր որովայնում սպանվել են։ Մեր երկիրը ինը անգամ աւելի մարդ է սպանել քան Հիթլերը։ Այս ազգը Աստծոյ դատաստանի տակ է։ Մինչեւիսկ պահպանողական conservatives կոչվածները վիժումի դեմ չեն կանգնում։ Republican Congress կամ Պահպանողական Կոնգրեսը հսկայական գումար է հաստակցրել ձեր հարկերից Planned Parenthood-ին, որոնք վիժած մանուկների մարմնի մասերն են ծախում գիտափորձերի համար։ Ամոթ Republican-ներին! Փառք Աստծոյ որ Ֆրանքլին Գրահամը լքեց Republican Party-ին! Շնորհակալ Աստծուց որ նա ասաց, ՛՛Ես ոչ մի հոյս չունեմ Ռեփաբլիքան եւ Դեմոկրատ կամ Թի կուսակցութիւնների վրա որ կանեն այն ինչ որ բարի է Ամերիկայի համար։՛ ՛(http://www.foxnews.com/politics/2015/12/22/evangelist-franklin-graham-slams-quits-gop.html?intcmp=hppop). Թոյլ տուեք պարզեմ որ Դեմոկրատները աւելի վատն են քան Ռեփաբլիքաները։ Ոչ մի հոյս չկա Ռեփաբլիկաների, Դեմոկրաների կամ որեւէ քաղաքականութիւնները վրա։ Միայկ ճշմարիտ հոյսը Քրիստոսն է! Քրիստոս ասաց, ՛՛Ես կ՛գամ շուտով։՛՛ Եւ մեր ժամանակներում բազում նշաններ են նշմարում Նրա գալուստի։

Ես համոզված եմ այն բոլոր մեղքերը որ տեսնում ենք մեր եկեղեցիներում եւ մեր ազգին մեջ, նշան է որ Քրիստոսի Երկրորդ Գալուստը մօտ է։ Բայց մի ուրիշ նշան էլ կա։ Հրեա ազգը վերադառնում է իրենց երկիրը։ Աստուած ասաց Հրեա ազգին, ՛՛ձեզ պիտի առնեմ երկիրներից եւ ձեզ բերեմ ձեր հողը՛՛ (Եզեկիէլ 36:24)։ Տերն նրանց ասաց, ՛՛Ես պիտի ․․․ձեզ տանեմ Իսրաէլի երկիրը՛՛ (Եզեկիէլ 37:12). Այս մարգարէութիւնը սկսեց կատարվել 1948 թվին երբ Իսրայէլ ազգը հաստատվեց։ Ինչպես որ Իսրայէլ վերադառնում է իրենց երկիրը – մենք գիտենք որ վերջը մոտենում! Մենք տեսնում ենք այս մեր ժամանակաշրջանում։ Հիմա մոտ ենք աշխարհքի վերջին եւ Քրիստոսի Երկրորդ Գալուստը մոտ է։

Այսօր կ՛ուզեմ այս ուղղութեամբ աւելի մանրամաս կերպով սերտել։ Սուրբ Գիրքը սովորեցնում է որ Նրա գալուստը երկու մասերի է բաժանված։ Նախ, Նա կ՛գա օդին մեջ։ Հետո, կ՛իջնի երկրի վրա։

I. Առաջին, ինչ է պատահելու երբ Քրիստոս օդին մեջ երեւնա։

Քրիստոս գալու է օդին մեջ եւ Քրիստոնեանրին Երկինք է տանելու։ Սուրբ Գիրքն ասում է,

՛՛Որովհետեւ ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ՛գա երկնքիցը․ եւ Քրիստոսով մեռելներն առաջ հարութիւն կ՛առնեն։ Եւ հետո մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կ՛հափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կ՛լինինք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերովը։” (Ա Թեսաղոնիկեցիս 4:15-17).

Դա կոչվում է ՛՛հափշտակութիւն՛՛։ Անգլերեն ՛՛rapture՛՛ բառը առնված է Հունարենից որ նշանակում է ՛՛տանել՛՛ կամ ՛՛առնվել՛՛։ Սուրբ Գիրքը ասում է որ ՛՛Քրիստոսում մեռածները նախ կ՛առնվեն՛՛, հարութիւն առնելով մեռելներից եւ կ՛բարձրանան հանդիպելու Քրիստոսին։ Իսկ հետո այն Քրիստոնեաններ որ կենդանի մնացած են այս երկրի վրա ՛՛օդին մեջ կ՛հափշտակվինք Տիրոջը դիմաւորելու՛՛։ Բոլոր Քրիստոնեաններ ստանալու են անմահ հարուցեալ մարմիներ։ Սուրբ Գիրքը սովորեցնում է,

՛՛Ոչ թէ ամենքս կ՛ննջենք, այլ ամենքս կ՛փոխուինք, Հանկարծ՛ մի ակնթարթում հետին փողի ժամանակին․ որովհետեւ փողը կ՛փչուի, եւ մեռելները հարութիւն կ՛առնեն անապականելի եւ մենք կ՛փոխուինք։՛՛ (Ա Կորնթացիս 15:51-52).

՛՛Մի պահում, մի ակնթարթում՛՛ հաւատացեալներ մարմիններ կ՛ստանան որ չի մեռնելու։ Մենք հանդիպելու ենք Տեր Հիսուսին օդում եւ կ՛հափշտակվենք Երկինք Նրա հետ։

Երբ՞ է պատահելու։ Ոչ ոք չ՛գիտի, որովհտեւ Քրիստոս ասաց, ՛՛Իսկ այն օրուա եւ ժամի համար ոչ ոք չ՛գիտէ։՛՛ (Մատթեոս 24։36): Եթէ որեւէ մեկը օր է նշանակում Քրիստոսի վերադառնալուն համար, նա սուտ մարգարէ է! Բայց կարելի է գիտենալ ընդհանուր ժամանակը։ Երբ նշաները մեկը միւսին հետեւից կատարւում են, մենք գիտենք որ արդեն ապրում ենք վերջին օրերում։

Բազում Ամերիկացիներ այս գաղափարի տերն են որ, կեանքից պիտի հաճոյք ստանան իրենց դրամով եւ վայելեն երեք-օրեա շաբաթավերջները — եւ վերջում հափշտակվեն ծովի ափից կամ սարից հաճոյքի ժամանակ առանց տառապանք քաշելու։ Սա տարորինակ երեվույթ է Հյուսիսային Կորիայի Քրիստոնեաների համար որ տառապում են բանտում, սովից, եւ սպանվում են Հիսուսին հաւատալու համար, նաեւ վարանումի պատճառ Իրանի, Իրաքի եւ Սուրիայի Քրիստոնեանների համար, ուր Մուսուլմանները իրենց գլուխները կտրում են, Աստծոյ Որդուն վստահելու համար։ Որեւէ պատճառ չկա թէ ինչու աղքատութիւն, հալածանք եւ մահ չի կարող պատահել Ամերիկայում նախքան Քրիստոսի գալուն օդին մեջ։ Մի երկիր որ սպանում է իր չ՛ծնված մանուկներին, կ՛զարմանամ եթէ Աստծոյ դատաստանը չ՛գա իրենց վրա։

Եւ ձեզանից շատերը տեղ են մնալու։ Քրիստոս մի առակ պատմեց տասը կոյսերի մասին։ Այս ՛՛կոյսերը՛՛ աշխարհիկ անհավատներ չէին, այլ կրոնականներ։ Հինգը փրկուածներ էին, բայց միւս հինգը կորածներ։ Երբ փեսան որ Քրիստոսն է եկաւ, ՛՛պատրաստները նորա հետ հարսանիք մտան, եւ դուռն փակուեցաւ՛՛ (Մատթեոս 25:12)։ Հինգը որ փրկուած էին, գնացին հանդիպելու Քրիստոսին, իսկ միւս հինգը տեղ մնացին։ ՛՛Դուռը փակուեցաւ՛՛ եւ նրանք կանչեցին, ՛՛Տեր, Տեր բաց մեզ։՛՛ (Մատթեոս 25։11)։ Բայց Տերը պատասխանեց, ՛՛Ես չեմ ճանաչում ձեզ՛՛։ (Մատթեոս 25։12)

Ինչու՞ Քրիստոս չի ճանաչելու քեզ։ Որովհետեւ մերժեցիր Իրեն ճանաչելու! Իրեն չ՛վստահեցիր! Քո մեղքերը Քրիստոսի Արիւնով մաքրւած չէ եւ խաչին վրա նրանց վարձքը վճարւած չէ։ Դու կեանք չ՛ստացար Իր հարութիւնից։ Ինչպես Պրն․ Փրուդհօմը կարդաց Աստծոյ խոսքից, Հիսուս ասաց, ՛՛Ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթէ ոչ ինձանով՛՛ (Հովհաննես 14։6)։ Դու չ՛վստահեցիր Հիսուսին, ուրեմն չես կարող Աստծոյ հետ լինել։ Երբ հափշտակութիւնը տեղի ունենա, դու տեղ ես մնալու!

II. Երկրորդ, ինչ է պատահելու Քրիստոսի օդին մեջ երեւնալուց հետո։

Հափշտակութեան պահին Քրիստոս օդին մեջ կ՛հայտնուի եւ Քրիստոնեաներ կ՛բարձրանան հանդիպելու Իրեն։ Քրիստոս Իր ժողովուրդին Իր հետ Երկինք կ՛տանի։ Իսկ ինչ՞ է պատահելու նրանց։

Տաս կոյսերի առակին մեջ, Քրիստոս Իրեն փեսա է կոչում։ Նա ասաց, ՛՛Փեսան եկաւ; եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան՛՛ (Մատթեոս 25։10)։ Ճշմարիտ Քրիստոնեաները Քրիստոսի հարսն են, եւ նրանք ամուսնանալու են նրա հետ Երկնքում հափշտակութիւնից հետ, Գառան հարսանիքում։ Սուրբ Գիրքը մարգարէանում է,

՛՛Եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։ Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի․որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութիւնն է։ Եւ ասեց ինձ․ Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները։՛՛ (Հայտնութիւն 19:7-9).

Քրիստոսն է ՛՛Աստծոյ գառը որ վեր է առնում աշխարհքի մեղքը՛՛ (Հովհաննես 1։29)։ Նրա կինը աշխարհքից սկզբանէ բոլոր Քրիստոնեաներն են, հագած, ՛՛սուրբերի արդարութիւնը։՛՛ Հիսուս շատ երկար ժամանակ է որ սպասում է Իր հարսանիքին։ Եւ ինչ հիանալի ժամանակ պիտի լինի այդ պահը! ՛՛Օրհնեալ են նորանք որ կանչուած են գառնուկի հարսանիքի ընթրիքին։՛՛

Մի ուրիշ բան էլ է պատահելու Երկնքում նախքան Քրիստոնեաները Տիրոջ հետ վերադառնան երկիր։ Դա հաւատացեալների դատաստանն է եւ պարգեւատրումը։ Դա կոչվում է “bēma judgment՛՛։ Հունարենում նշանակում է ՛՛դատաստանի ատեան՛՛։ Պողոս Առաքեալ գրեց, ՛՛Որովհետեւ մենք ամենս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին, որ ամեն մեկն ընդունի իր մարմնովն՛ ինչ որ գործեց թէ բարի եւ թէ չար։ (Բ Կորնթացիս 5:10).

Իսկ սա չ՛փրկուած մահացածների վերջին Դատաստանը չէ, երբ անհաւատները կ՛դատվեն իրենց մեղքերի համար եւ կ՛նետվեն կրակի լճին մեջ։ Այլ դատաստանը Քրիստոնեաննրի համար է իրենց կատարած գործերի համար երկրիս վրա։ Դա միայն Քրիստոնեաների համար է, որով Սուրբ Գիրքը ասաց, ՛՛Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՛ քան թէ որ դրուած է, որ է Հիսուս Քրիստոսը՛՛ (Ա Կորնթացիս 3։11)։ Առանց Քրիստոսի հիմքին, դու կորած ես եւ դժոխք ես գնալու։ Բայց եթէ Քրիստոսին ունես, դու դատվելու ես ինչ որ կատարել ես Նորա փառքի համար։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Եթէ մեկն այս հիման վրա շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղեգն։ Ամեն մեկի գործը պիտի հայտնուի, որ օրը կ՛երեւեցնէ՛՛ (Ա Կորնթացիս 3։12-13)։ Եթէ մի Քրիստոնիա իր կեանքը հիմնի ՛՛ոսկի, արծաթի, եւ թանգագին քարերով ․․․ վարձք կ՛առնէ՛՛ (Ա Կորնթացիս 3։12,14)։ Բայց եթէ կեանքդ վատնես, ՛՛փայտ, խոտ եւ եղեգով՛՛, քո ՛՛գործերտ կ՛վառվեն՛՛ եւ ոչ մի վարձք չես ունենալ Իր Թագավութեանը մեջ։՛՛ (Ա Կորնթացիս 3:15).

Ինչ՞ պարգեւներ է Քրիստոսը տալու եւ ինչու՞։ Հիսուս քեզ չէ մոռացել։ Եթէ դու Իր հաւատարիմ ծառան ես, Նա քեզ տալու է բարձր պաշտոն Իր թագաւորութեանը մեջ։ Նա քեզ ասելու է, ՛՛Բարի եւ հաւատարիմ ծառա, քիչ բաների վերա հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերա կ՛դենմ։ Մտիր քո Տիրոջ ուրախութիւնը՛՛ (Մատթեոս 25։21, 23)։ Նա մեկին ասելու է, ՛՛Իշխան եղիր ․․․հինգ քաղաքի վրա՛՛ (Ղուկաս 19։17)։ Իսկ միւսին, ՛՛Իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրա՛՛ (Ղուկաս 19։17)։ Հաւատարիմ Քրիստոնեանները Քրիստոսի հետ թագաւորելու են հազար տարի (Հայտնութիւն 20։6)

Քրիստոնեաններ պարգեւատրվելու են իրենց տառապանքներին համար։ Սուրբ Գիրքը ասում է,՛՛ Եթէ տառապում ենք, հետն էլ կ՛թագաւորենք՛՛ (Բ Տիմոթեոս 2։12)։ Նրանք որ մեռան Հիսուսին համար իբրեւ մարտիրոսներ թագ են ստանալու։ Քրիստոս ասաց, ՛՛Հաւատարիմ եղիր մինչեւ ի՛մահ, եւ կեանքի պսակը կ՛տամ քեզ՛՛ (Հայտնութիւն 2:10)։

Պարգեւատվութիւն է լինելու այն Քրիստոնեաների համար որ հոգիներ են շահում։ Սուրբ Գիրքը ասում է, ՛՛Իմաստուները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պես եւ շատերին արդարութեան առաջնորդողները՛ աստղերին պես հաւիտեանս հաւիտենից՛՛ (Դանիել 12։3)։ Ինչն՞ է իմաստը մեկին արդարութեան առաջնորդելը։ Ինչու՞, հոգիներ շահել Քրիստոսի համար!

Երբ Երկինք գնաս հանդիպելու Հիսուսին, կարեւոր չէ թէ ինչ տեսակ մեքենա ես ունեցել, կամ ինչքան դրամ ես ունեցել, կամ քանի անգամներ ես ճամբորդել։ Բայց կարեւոր է լինելու եթէ հոգինել ես շահել! Միակ բանը որ քեզ հետ Երկինք ես տանելու քո շահած հոգիներ են Քրիստոսին համար! Զբաղվիր հոգիներ շահելու աշխատանքով! Ավետարանչութեան համար անուներ բեր! Մարդկանց եկեղեցի բեր Աւետարանը լսելու! Թող որ Քրիստոս քեզ հոգիներ-շահողի թագ պարգեւի!

Բայց եթէ ապաշխարած չես, այս դատաստանին չես լինելու։ Քրիստոսին, որ մեռաւ քո մեղքերի վարձքը վճարելու համար, չես վստահելու։ Քրիստոսին, որ Իր Արիւնը թափեց որպեսզի քո մեղքերը մաքրի, չես վստահելու։ Հետեվաբար տեղ ես մնալու այս աշխարհքի վրա վառվելով, ցաւի, արիւնի եւ մահով տառապելով Մեծ Նեղութեան ժամանակ։ Եւ երբ մեռնես դժոխք ես գնալու։ Վերջին Դատաստանի ժամանակ, նետվելու ես կրակի լճին մեջ։ Դա է պատահելու քեզ։

III. Երրորդ, ինչ է պատահելու երբ Քրիստոս երկիր վերադառնա։

Նախ, Հիսուս օդին մեջ գալու է Քրիստոնեաներին Երկինք տանելու Իր հետ։ Ապա Նա իջնելու է երկրի վրա Քրիստոնեաների հետ միասին հիմնելու Իր Թագավորութիւնը։ Քրիստոս Երկինք բարձրացաւ Ձիթենաեաց Սարից, Երուսաղեմ քաղաքի Արեւելեան կողմից։ Այն պահին որ աշակերտները նայում էին Նրան Երկինք բարձրանալով, երկու հրեշտակներ երեւացին նորանց,

՛՛Այս Հիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը․ այսպես կ՛գա ինչպես նորան տեսաք երկինքը գնալիս։” (Գործք Առաքելոց 1:11).

Հիսուս Ձիթենեաց Սարից երկինք գնաց եւ Նա կ՛վերադառնա նոյն կերպով, մարմնով, Ձիթենեաց Սարը — եւ Քրիստոնեաներ Իր հետ կ՛գնան։ Սուրբ Գիրքն ասում է, ՛՛Եւ նորա ոտները կանգնած կ՛լինեն այն օրը Ձիթենեաց սարի վրա ․․․եւ պիտի գա իմ Տեր Աստուածը բոլոր սուրբերը քեզ հետ՛՛ (Զաքարիա 14։4-5)։ Հափշտակութեան ժամանակ, Քրիստոս կ՛գա օդին մեջ, Քրիստոնեաների համար։ Ապա կ՛գա երկրի վրա, Քրիստոնեաների հետ։ Այս երկու մասն է Երկրորդ Գալուստի։ Երբ Նա երկրի վրա երեւնա, Քրիստոս հաստատելու է Իր Թագաւորութիւնը եւ եւ հազար տարի թագաւորելու է։ (Հայտնութիւն 20:4)

Իսկ եթէ փրկուած չես, սորանցից ոչ մեկը քեզ համար չէ! Բոլորը կորցնելու ես։ Իսկ ինչ՞ է պատահելու քեզ։ Դատաստան, ցաւ, տառապանք, եւ կրակ! Դու տեղ ես մնալու հափշտակութեան ժամանակ եւ Աստծոյ բարկութիւնը թափելու է քեզ վրա։ Ցաւով տառապելու ես Մեծ Նեղութեան ժամանակ։ Երբ մեռնես Դժողք ես նետվելու եւ ՛՛չարչարվելու ես ․․․կրակի մեջ՛՛ (Ղուկաս 16։24)։ Վերջին Դատաստանում, դժոխքից հանվելու ես որպեսզի լսես քո մեղքերի մասին որ կ՛կարդացվի Աստծոյ գրքից։ Ապա նետվելու ես ՛՛կրակի լճին մեջ՛՛ վառվելու հաւիտեանս հաւիտենից։ (Հայտնութիւն 20:15)

Եթէ ապաշխարած չես, հափշտակութիւն , պարգեւատրում, Երկինք, Թագաւորութիւն քեզ համար չի լինելու! Մերժեցիր վստահելու Քրիստոսին։ Քո մեղքերը Իր հահով չի վճարվելու։ Մեղքերդ Իր Արիւնով չի մաքրվելու! Ուրեմն դու ինքդ պիտի տառապես քո մեղքերի համար։ Մեղքերի համար ուրիշ զոհ չի լինելու (Եբրայեցիս 10։26), այլ ՛՛դատաստանի ահաւոր սպասելը՛՛ (Եբրայեցիս 10։27)։ Դատաստան! Դժոխքի կրակը! Քեզ համար, քեզ համար, քեզ համար! Օհ Տեր, թող այդպես չլինի։ Հիսուսի անունով, Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերի
վիդէօները միայն իրաունքով կարելի է օգտագործել։

Աստծոյ խոսքը կարդաց պատգամ առաջՊր․Աբել Փրուդհօմը: Հովհաննես 14։1-6.
Մեներգը պատգամից առաջ կատարեց Օր․Ջուլի Սիվիլէյը։
“In Times Like These” (by Ruth Caye Jones, 1902-1972).


ՆԱԽԱԳԻԾ՝

ՎԻԺՈՒՄ ԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ!

ABORTION AND THE SECOND COMING OF CHRIST!

Դկ․Ք․Լ․ Քէյգըն

՛՛Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան․ ապա թէ ոչ ես ձեզ կ՛ասէի․ Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու․ Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ՛գամ, եւ ձեզ իմ մոտ կ՛առնեմ․ որ ուր որ ես եմ, դուք էլ լինիք։ (Հովհաննես 14:2-3).

(Եզեկիէլ 36:24; 37:12)

I.    Առաջին, ինչ է պատահելու երբ Քրիստոս օդին մեջ երեւնա։
Ա Թեսաղոնիկեցիս 4:16-17; Ա Կորնթացիս 15:51-52;
Մատթեոս 24:36; Մատթեոս 25:10, 11, 12; Հովհաննես 14:6.

II.  Երկրորդ, ինչ է պատահելու Քրիստոսի օդին մեջ երեւնալուց հետո։
Մատթեոս 25:10; Հայտնութիւն 19:7-9; Հովհաննես 1:29;
Բ Կորնթացիս 5:10; Ա Կորնթացիս 3:11-15; Մատթեոս 25:21, 23;
 Ղուկաս 19:19, 17; Բ Տիմոթեոս 2:12; Հայտնութիւն 2:10;
Դանիէլ 12:3.

III. Երրորդ, ինչ է պատահելու երբ Քրիստոս երկիր վերադառնա։
Գործք Առաքելոց 1:11; Զաքարիա 14:4-5; Հայտնութիւն 20:4;
Ղուկաս 16:24; Հայտնութիւն 20:15; Եբրայեցիս 10:26, 27.