Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




Փրկչին արտասուքները

THE TEARS OF THE SAVIOUR
(Armenian)

Դկ․ Ր․Լ․Հայմեր
by Dr. R. L. Hymers, Jr.

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում
Տիրոջ Օրում Առաւոտեան, Հոկտեմբեր 4,2015
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 4, 2015

՛՛Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տեր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել․ անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում՛՛ (Եսայիա 53։3)


Վերջերս մի քարոզիչի վիդէօն էի դիտում որ մի խումբ մեղաւոր մարդկաց համար էր քարոզում իր եկեղեցուց դուրս։ Նա շարունակ գոռում էր նրանց վրա ասելով, ՛՛ Դուք դժոխք էք գնալու!՛՛ ՛՛Դուք դժոխքի կրակում հաւիտեան վառվելու էք!՛՛ Անջատեցի վիդէօն եւ միջումս հիւանդագին վիճակ ստեղծուեց։ Գոնէ մի բարի բառ այս քարոզիչի բերանից դուրս չեկաւ, ոչ մի կարեկցութեան բառ այդ կորած եւ շփոթուած ժողովրդին համար չխոսվեց, եւ բոլորովին մեջբերում չ՛եղաւ մի բառ Հիսուսի սիրուց կորած աշխարհին համար։

Չեմ հիշում գոնէ մի տեղ, կորած ժողովրդին համար, Հիսուս այդպես քարոզած լինի։ Այո, Նա խիստ խոսեց։ Այո, Նա մարդկանց զգուշացրեց որ դժոխք են գնալու։ Բայց Նա այդ խոսքերը ուղղեց դպիրներին եւ փարիսեցիներին – իր ժամանակակից կեղծ հոգեւոր առաջնորդներին։ Լսել եմ քարոզիչներ որ բղաւում եւ այպանում են Մորմոններին, Կաթոլիկներին եւ Մուսուլմաներին, անառակներին, եւ մինչեւիսկ քոլեջի աշակերտներին իրենց վարժարանում։ Ինչքան մեծանում եմ, այնքան աւելի եմ համոզվում որ նորանց քարոզչութիւնը Քրիստոսի օրինակին չէ հետեւում։ Ինչքան մեծանում եմ, այնքան աւելի եմ համոզվում որ Նա իր ամենախիստ հանդիմանութիւնը կ՛պահեր մեր ժամանակակից առաջնորդներին համար։ Նրանք, Փարիսեցիների նման, կրոն են քարոզում քան Աւետարանը, նրանք որ հարձակվում են Սուրբ Գրային վարժարաներին վրա, օրինակ, Ֆուլերը , նրանք որ դրամի համար են քարոզում, նրանք որոնք ինքնանպաստ հոգեբանութիւն են քարոզում, նրանք որոնք ՛՛ցանկացիր եւ պահանջիր՛՛են քարոզում, նրանք որ շուտ հարստանալու եւ հաջողութեան պատգամ են քարոզում, եւ նրանք որ իբր թէ փրկութիւն են քարոզում այս բառերը իրենց բերանը առնելով ՛՛մեղաւորների աղոթք։՛՛ Այո!

Ես կարծում եմ, եթէ Հիսուս այսօր այստեղ լիներ, Նա կըքարոզեր, ՛՛Դու գնալու ես դժոխք։՛՛ Բայց այդ քարոզներից մեծ մասը կ՛ուղղեր կեղծ վարդապետներին եւ քարոզիչներին! – այն մարդկանց որ փակում են իրնց Կիրակի օրուա երեկոեան ժողովները, իրենց երիտասարդներին զրկելով Կիրակնօրեայի հաղորդակցութիւնից, նրանց որ չոր ու ցամաք, համար առ համար Սուրբ Գրքի սերտողութիւն են կատարում, նրանց համար որ կրոնական-բայց-կորած են եւ միայն Կիրակի առաւոտեան են եկեղեցի գնում, նրանց համար որ ռաք երաժշտութիւնն են եկեղեցի բերել եւ աւետարանչութիւնն դուրս հանել, նրանց համար որ հաւատում են որ Հիսուսի արիւնը ոչնչացել է եւ գոյութիւն չունի որպեսզի կորած տղամարդկաց եւ կանանց փրկի նրանց մեղքերից! Ես կարծում եմ որ Հիսուս իրենց սեղանները կըշրջեր, իրենց տաճարներում, եւ կ՛ասեր,

՛՛Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՛ կեղծաւորներ․որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք մտնում, ու մտնողներին էլ թոյլ չեք տալիս մտնել։՛՛ (Մատթէոս 23։13)

՛՛Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՛ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։՛՛ (Մատթէոս 23։25)

՛՛Վայ ձեզ դպիրներ եւ Փարիսեցիներ՛ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։՛՛ (Մատթէոս 23։27)

՛՛Օձեր, իժերի զաւակներ, դուք ինչպես՞ էք փաղչելու գեհենի դատաստանիցը։՛՛ (Մատթէոս 23։33)

Այո, ես կարծում եմ Քրիստոս այդպես կ՛քարոզեր, մեր ժամանակակից կեղծ քարոզիչների եւ սուտ ուսուցիչների համար!

Բայց նա երբեք մեղաւոր ամբոխին համար որ եկել էին իրեն լսելու, այդպես չըքարոզեց։ Նրանց համար Նա ՛՛հարուածների տեր եւ ցաւի տեղեակ՛՛ էր։

Նա քնքշութեամբ խոսեց հորի մոտ գտնւող կնոջ հետ, թէպետ նա հինգ անգամ ամուսնացել եւ շնութեան կեանքի մեջ էր ապրում երբ հանդիպեց Հիսուսին։ Նա հանդարտորեն խոսեց նրանց հետ որ հիուանդ ու մահամերձ էին, ՛՛եւ նորանք որ դիպան, փրկուեցան։» (Մատթեոս 14։36) Շնութեան մեջ բռնւած կնոջ հետ նրբորեն վարուեց իրեն ասելով, ՛՛Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր։՛՛ (Հեվհաննես 8։11) Խաչին վրայի գողին ասաց, ՛՛Դու այսօր ինձ հետ դրախտումը կ՛լինիս։՛՛(Ղուկաս 23։43) Իսկ անդամալոյծին ասաց, ՛՛Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։՛՛(Մատթեոս 9։2) Մեղաւոր կնոջը որ իր ոտքերն էր համբիւրում ասաց, ՛՛Քո մեղքերը թողուած լինին քեզ։՛՛ (Ղուկաս 7։48)

Արդեօք՞ Հիսուս երբեւիցէ ժամանակ ծիծաղել է։ Միգուցէ, բայց Սուրբ Գրքում արձանագրուած չէ։ Աստուածաշունչի էջերում գրուած է որ Նա ՛՛հարուածների տեր եւ ցաւի տեղեակ էր։՛՛ (Եսայիա 53։3) Նաեւ արձանագրուած է երեք անգամ, որ նա արտասուեց։ Մեր բնաբանում տեսնում ենք որ դա իր անհատականութիւնն էր- եւ կարեւոր մասն էր։ Դժուար է պատկերացնել լուրջ եւ հանդարտ Բուդային արտասուել, անհնար է մտածել որ հռովմեացի անզգա աստուածները, կամ պաղ-արիւն Իսլամի Ալլահը, արտասուք թափեն։ Հիսուսի արտասուքները ցույց են տալիս նրա կարեկցութիւնով լեցուն սիրտը հանդեպ տառապող մարդկութեանը։

Շատեր գիտեն որ ես մեծապես հարգում եմ Վինիստոն Չրչիլին․ Բայց միգուցէ դուք իրեն չըճանաչեք ինչպես Անգլիացիներն էին ճանաչում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ։

St. Paul's Cathedral
Սուրբ Պողոսի Մայր Եկեղեցին, Լոնդոն, ռմբակոծութեան պահին։

Թերեւս իրեն ճանաչում էք միայն իր նկարով, խիստ եւ դաժան դեմքով նկարահանուած Իւսէֆ Քարշի միջոցով։ Բայց այն երկար ամիսներում երբ Լոնդոնը վառվում էր Հիթլերի ռումբերով, Անգլիացիները տեսան նրան տարբեր տեսանկիւնով։ Գիշերւան ռմբակոծումից հետո, տեսան որ նա, նրանց տների աւերակների միջով կ՛անցներ արտասուքները աչքերից հոսելով։

Sir Winston Churchill
Չրչիլը Լոնդոնի ռմբակոծման ժամանակ։

Նա կանգ առաւ մի աւերւած պատսպարանի առջեւ ուր գիշեր առաջ քառասուն չափահասներ եւ երեխաններ սպանուել էին։ Ամբոխը հաւաքուեց երբ Չրչիլը իր արտասուքներն էր մաքրում իր աչքերից։ Ժողովուրդը գոռաց, ՛՛մենք գիտէինք որ կ՛գաս!՛՛ Մի ծերունի կին կանչեց, ՛՛Տեսեք, իսկականից հոգ է տանում, նա արտասում է։՛՛ Իսկ մի ուրիշը կանչեց ամբոխի միջից, ՛՛Մենք կ՛տոկանք! Ասեք Հիթլերին, մենք կ՛տոկանք!՛՛ Միգուցէ Հիթլերը կարողանա քանդել նրանց տները եւ ոչնչացնի քաղաքները իր ռումբերով, բայց միայն նրանց հոգին փշրելով էր որ կարող է նրանց հաղթեր։ Ասվել է որ Չրչիլի արտասուքները իր ժողովրդին համար ավելի զորաւոր է եղել Նացի կռուի մեքենաներից։ Նա արտասուեց երբ տեսաւ մարդկանց որ շարք էին կանգնել ավրւած փողոցներում, կուտ առնելու իրեն թռչուներին համար։Նա արտասուեց երբ մեռած մարմիները եւ մահամերձ երեխաններին տեսաւ աւերակներին մեջ։ Նա երբեք վախից չըարտասուեց, այլ միշտ իր տառապող ժողովրդին համար։

Ոչ, Չրչիլը վարդապետականորեն Քրիստոնա չէր։ Բայց նա իր Մեթոդիստ մանկապահ Տիկ․ Էվէրէստից սովորել էր Քրիստոնավայել զգացումներ ունենալ։ Նա իր մանկապահի պատկերը իր սենեակի պատին վրա փակցրած ունեցաւ մենչեւ իր մահը։ Չրչիլը Իմ ճանաչած բոլոր առաջնորդներից, ամենա Քրիստոնավայել զգացումներ ունեցող անձն էր։ Անհնար է պատկերացնել Այաթօլա Ալի Խամենեին, կամ Վիլադիմիր Փութինին, կամ Բարաք Օբամային կարեկցութեամբ արտասուել իրենց ժողովրդի տառապանքին համար։ Կարեկցութիւն ունենալը մի Քրիստոնեական առաքինութիւն է – որ կրթեց անտարբեր եւ պաղ Հռոմեական աշխարհին, առաջին դարում Հիսուսի միջոցով, ՛՛հարուածների տեր եւ ցաւի տեղեակ։՛՛ (Եսայիա 53։3)

՛՛Հարուածների տեր,՛՛ ինչ անուն,
Աստծոյ որդուն համար որ եկաւ,
Կործանեց մեղաւորներին որ հետ պահանջվեն!
Ալելուեայ! Հիանալի Փրկիչ!
(“Hallelujah, What a Saviour!” by Philip P. Bliss, 1838-1876).

Աւետարանում երեք անգամ գրուել է որ Հիսուս արտասուեց։

I. Առաջն, Հիսուս արտասուեց քաղաքին վրա։

մի առաւոտ Նա Երուսաղեմ գնաց էշին վրա նստած։ Մեծ խումբով մարդիկ հետեւեցին իրեն կանչելով, ՛՛Օվսաննա Դաւթի Որդուն, օրնեալ է Տիրոջ անունովն եկողը, Ովսաննա բարձունքներումը։՛՛ (Մատթէոս 21։9) Սա կոչուել է Քրիստոսի ՛՛Հաղթական Մուտքը՛՛ Ծաղկազարթի Կիրակիում։

The Triumphal Entry
Հիսուսի հաղթական մուտքը ՛՛Ծաղկազարդի Կիրակին՛՛։

Բայց հազուագիւտ ենք լսում որ այդ օրը ինչպես վերջացան,

՛՛Եւ երբոր մոտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերա։՛՛

Դկ․ Վ․Ա․Քրիսվելը ամենահայտնի երեք քարոզիչներից մեկն է որ ես իրենց մասին լսել եմ։ Նա մոտ վաթսուն տարի Թեքզասի Դալաս քաղաքի Առաջին Մկրտչական Եկեղեցու հովիվն է եղել։ Իր պատգամներից մեկում, Դկ․Քրիսվելը խոսում է մի քարոզիչի մասին որ արտոնվել էր քարոզելու մի ուրիշ մեծ քաղաքի եկեղեցում։

     ՛՛Երբ նրա քարոզի ժամն հասաւ, նա տեղում չ՛գտնուեցաւ։ Մի սարկաւագ ուղարկուեց նրան փնտռելու։ Նա քարոզիչին գտաւ իր գրասենեակում, պատուհանի մոտ կանգնած, նաելով ընդարձակ քաղաքի ստորին թաղամասին։ Քարոզիչը նաելով այղ աղտոտ շենքերին կ՛արտասուեր։ Սարգաւակը ասաց նրան որ մարդիկ կսպասեն իրեն եւ ժամն է որ նա քարոզի։ Քարոզիչը պատասխանեց, ՛՛Իմ ուշադրութիւնս բոլորովին գրաուեց մարդկանց տրտմութիւնը, տառապանքը եւ իրենց կոտրուած սիրտն ու հուսահատութիւնը։ Նայիր, եկ նայիր՛ - ցույց տալով քաղաքը։ Սարկաւագը պատասխանեց, ՛՛Այո, պարոն, գիտեմ, շուտով սովորական է դառնալու ձեզ համար։ Բայց հիմա ժամանակն է որ ձեր քարոզը մատուցեք։

Եւ հետո Դկ․ Քրիսվելը ասաց,

՛՛Իմ վախս դրանից է, որ մեզ համար էլ սովորական դառնա թէ մեր եկեղեցում եւ թէ բոլոր եկեղեցիներում։ Մարդիկ կորած են – ինչ՞ հոգ։ Նրանք յույս չունեն – ինչ՞ հոգ։ Եւ վերջապես մենք սովորութիւն ենք դարձնում – եւ թողնում հեռանում ենք։ Դրանում մենք շատ տարբեր ենք Քրիստոսից, ՛՛Եւ երբոր մոտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերա։՛՛ (W. A. Criswell, Ph.D., The Compassionate Christ, Crescendo Book Publications, 1976, p. 58).

Երբ Հիսուս այն օրը կանգնեց Ձիթենեաց սարին վրա եւ նայեց Երուսաղեմ քաղաքին վրա, ով՞ կ՛մտածեր որ դրանից քառասուն տարիներ հետո կըաւրվի լիովին։ Ով՞ կ՛մտածեր որ մեկ սերունդից հետո Հռովմաեցի գնդապետ Տիտոսի զորքը քաղաքի դարբասները եւ պատերը կաւիրեին եւ Աստծոյ տաճարը կրակի կ՛մատնեին։ Քաղաքը աւերակ կ՛դառնար բացի մի քարէ պատ որ Սուրբ Տաճարը շրջապետել էր։ ՛՛Քո տունը աւերակ կ՛դառնա։՛՛ Եւ նա լացաւ, Հիսուս արտասուեց կորած քաղաքին վրա։

Կարելի է մեկն ասէ,՛՛Բայց հովիւ, ինչ՞ ենք կարող մենք անել։՛՛ Այո, Մենք չենք կարող բոլոր մարդկանց փրկել։ Մինչեւիսկ չենք կարող մեծամասնութիւնը փրկել։ Բայց կարող ենք ոմանց փրկել։ Դու կարող ես գալ Չորեքշաբթի եւ Հինգշաբթի գիշերների աւետարաչութեան քարոզներին։ Կարող ես գալ Շաբաթ գիշերների աւետարանչութեանը! Կամ Կիրակի գիշերներինը! Դու կարող ես անել դա! Մի օր մեր քաղաքի փողոցները կ՛լցուեն աւարով, ծուխով եւ արիւնով եւ մահով։ Եւ այն օրը ուշ կ՛լինի փրկել որեւէ մեկին։ Հիմա, ժամանակն է, գնա առաջ, իբրեւ խաչին զինուրը եւ գառնուկին հետեւողները։ Հիմա ժամանակն է օգնել խեղճին, օգնել կորած մեղաւորին գտնել Քրիստոսին, ու ներում եւ յոյո ստանա!

՛՛Եւ երբոր մոտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերա։՛՛

II. Երկրորդ, Հիսուս լացաւ համակրանքով․

Նա իր աշակերտներին ասաց, ՛՛Մեր Ղազարոս բարեկամը ․․․քնեց՛՛ (Հովհաննես 11։11,14)։ Նա ասաց, ՛՛Բայց կ՛գնամ, որ զարթնեցնեմ նորան՛՛ - որ նշանակում է նրան մեռելներից հարութիւն տալ։ Ուրեմն Բեթանիա գնացին, Ղազարոսի տունը։ Հեթանոսները ՛՛գերեզմանատուն՛՛ կասեն՛՛․ Իսկ Քրիստոնեանները ՛՛հանգստարան՛՛ - որը Հունարենում նշանակում է քնելու տեղ, ուր մենք մեր մեռելներին այնտեղ ենք դնում մենչեւ Հիսուս գա եւ իրենց արթնացնի։ Այս համարում Հիսուս արթնացնելու գնաց Ղազարոսին։ Բայց Նա չորս օրեր սպասեց մինչեւ իր հրաշքը կատարելը որպեսզի ցոյց տա Իր աստուածութիւնը եւ Իր զօրութիւնը, եւ այսպիսով հաւատան Իրեն։

Երբ Հիսուս մօտեցաւ Ղազարոսի գերեզմանին, Մարիամ, Ղազարոսի քոյրը դիմաւերեց նրան,

՛՛Հիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած հրեաներն էլ՛ լաց էին լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։՛՛ (Հովհաննես 11։33)

Հունարեն բնագրում նշանակում է Հիսուս բոլորովին կոտրվեց, Իր կուրծքը հեւում, ողբում, տենչում – խորը հուզվել, եւ փոթորկոտ ծովի նման պղտորվել էր, խորապես վրդովել եւ անհանգստացել էր։ Արդեոք՞ նման բան ձեզ պատահել է երբ ձեզանից մօտիկ մեկը մահացել է։ Ինձ պատահել է։ Ես կոտրվել, հեւացել, ողբացել, խորապես հուզվել եւ անչափ անհանգստացել եմ, եռացած ջրի նման գրգռվել եմ։ Այդ ծայրահեղ ցավը եւ ծանրութիւնը մի քանի անգամ իմ կեանքումս ճաշակել եմ – եւ դա ինձ բավական էլ հասկանալ որ Հիսուս ինչ զգացում ուներ այդ պահին։

Այդ զգացումը ունեցա երբ իմ անուշիկ մեծմայրս, մեռաւ։ Այդ զգացումը ունեցա երբ իմ կեանքս կործանւեց ազատամիտ Հարաւային Մկրտչական վարժարանում։ Այդ զգացումն ունեցա երբ իմ մայրս, Սիսիլիան մահացաւ։ Սխալ չէր։ Հիսուս, իր վիշտը մեզ ցոյց տւեց։ Մարիամի, Մարթայի եւ Ղազարոսի ընկերների թախիծը այնքան Իր զգացումները շարժեց որ Նա արտասուեց երբ նա մեռաւ։

Հիսուս գիտեր որ քանի րոպեներից հետո Ղազարոսին մեռելներից հարութիւն պիտի տար։ Բայց տխրեց եւ տառապեց մահուան իրականութեան համար եւ թէ ինչպես ցաւ է պատճառում մեզ։ Իսկ, երկու համարներից հետո, Հովհաննեսի տասնմեկերրորդ գլխում, կարդում ենք Սուրբ Գրքի ամենակարճ համարը; Իր խռոված եւ հուզւած վիճակին մեջ, Հիսուս հարցրեց, ՛՛Ուր՞ դրիք նորան։ Նորան ասեցին, Տեր, եկ եւ տես։՛՛ Իսկ ամենակարճ համարը,

՛՛Հիսուս արտասուեց։՛՛ (Հովհաննես 11։35)

Նա բաժին ունեցաւ Մարիամի եւ Մարթայի տխրութեանը, որովհետեւ սիրում էր իրենց եղբորը Ղազարոսին; Նաեւ Հիսուս մեր ցաւերին էլ է բաժին կազմում։ Ես ցաւում եմ ձեր սերունդի երիտասարդներին համար։ Շատ եկեղեցիներում էլ հին հեգեւոր երգեր չեն երգւում – այն երգերը որ հպում են սրտին եւ հանգստացնում հոգին։ Այս ժամանակուա երեխանները չ՛գինեն այդ երգերը, ուրեմն նեղութեան ժամանակ չեն կարող դորանց հիշելով մխիթարւեն։ Այդ երգերն էին որ օգնեցին իմ հոգուն դիմանալ մութը օրերին մեջ։

Ինչպես բարկամ է Տերը,
միշտ մեզի կըհամբերէ,
Կըներէ մեր հանցանքները,
Մեր վիշտերն ալ կըկըրէ,
Քրիստոնեա, արտոնութիւնըդ,
Այս է միշտ բերկրապատար,
Քու ամեն փորձառութիւնըդ,
Աղոթքով Տերոջը տար,
(“What a Friend We Have in Jesus”, Joseph Scriven, 1819-1886).

՛՛Հիսուս արտասուեց։՛՛ (Հովհաննես 11։35)

Հիսուսի թանկագին արտասուքները եւ նորա գութը։ Շնորհակալ ենք Աստուածանից Հիսուսի Համակրանքի համար։

Երբ փոքրիկ տղա էի, Դկ․ Հենրի Մ․ՄաքԳաոնը իր ընտանիքին հետ ինձ էլ տարաւ Մկրտչական եկեղեցին, առաջին անգամվան համար։ Մի անգամ ինձ ասեց որ ես իրեն համար ինչպես մի զաւակ եմ։ Ընտանիքիս հետ միասին դարձեալ գնացինք Վերնոն, Թեգզաս իրեն այցելութեան համար մի քանի անգամներ եւս։ Այդ այցելութիւներից մեկում, նա ինձ մի բանաստեղծութիւն նւիրեց որ շատ խորունկ խորհուրդ կըբացատրեր։ Դա գրուած էլ մի 14 տարեկան աղջկա միջոցով, Մերի Ստիվնսոն անունով։

Մի գիշեր երազումս երազ տեսա։
Երբ կըքայլէի Տիրոջս հետ ծովի եզրում։
Խաւար երկնքում ցայտեց կեանքիս պատկերներից։
Ամեն պատկերում, նկատեցի երկու զոյգ ոտքի հետքեր աւազում,
Մեկը պատկանում էր ինձ եւ միւսը Տիրոջը։

Երբ կեանքիս վերջին պատկերն անցաւ իմ առջեւից,
Ետ նայեցի ոտքի հետքերին աւազին վրա։
Նշմարեցի կեանքիս տարբեր ժամանակամջոցին,
Հատկապես ամենա տխուր եւ ընկած ժամանակներում,
Միայն մի զոյգ ոտքի հետքեր կային։

Տագնապի ենթարկւեցի եւ հարցրի Տրիոջիցս պատճառը,
՛՛Տեւ, դու ինձ ասիր, եթէ որոշեմ քեզ հետեւելու,
Ինձ հետ ես քայլելու բոլոր ընթացքը։
Բայց կեանքիս ամենատխուր եւ նեղութեանս ժամանակ,
Միայն մի զոյգ ոտքի հետքեր գտա,
Չեմ հասկանար ինչու, երբ քեզ շատ պետք ունէի, ինձի թողիր,

Նա շ՛շնջաց,՛՛Իմ թանգագին զաւակս, քեզ կըսիրեմ եւ երբեք քեզ մենակ չեմ թողնելու։
Երբեք, երբեք, փորձութիւնների եւ փորձանքների մեջ,
Երբ դու տեսար մեկ զոյգ ոտքի հետքեր,
Այն ժամանակ էր որ Ես քեզ կրել էի։
   (“Footprints in the Sand” by Mary Stevenson, 1922-1999; written in 1936).

Հիսուս լացում է մեր քաղաքների վրա – կորած, եւ առանց յոյսի։ Հիսուս լացում է մեզ հետ կարեկցութեամբ – երբ տխուր ժամանակներից ենք անցնում։

III. Երրորդ, Հիսուս արտասւում է մեզ համար երբ մեր մեղքերի համար քաւութիւն է կատարում։

Եբրաեցիս 5։7 կ՛ասէ,

՛՛Նա որ իր մարմնի օրերումը աղոթք եւ աղաչանք սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նորան որ կարող էր ազատել նորան մահից, եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան։ (Եբրաեցիս 5։7)

Հիսուս, Գեթսեմանի պարտեզում արտասւում էր, խաչելութիւնից մի գիշեր առաջ, Դկ․ Քրիսվելը այսպես է գրում,

Ինչն՞ է իմաստը տագնապ Գեթսեմանում։ Երբ Տիրոջ տագնապը այնքան մեծ էր որ ՛՛Նորա քրտինքն էր ինչպես արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։՛՛ ․․․ Եսայիա մարգարեն ասաց, ՛՛Աստուած իր հոգին կըմատուցանի իբրեւ զոհ մեղքին համար։՛՛ Մի կերպով, որ անհասկանալի խորհուրդ է մեզ համար, Աստուած Ինքն իրեն մեղք դարձրեց մեզ համար։ Եւ բոլով աշխարհի մեղքի ծանրութիւնը եւ բեռը այնքան շատ էր, որ Նա զորաւոր կերպով լացաւ եւ արտասվեց, ՛՛Հայր, եթէ հնարաւոր է, այս բաժակը ինձանից հեռացրու;՛՛

Հիսուս լացաւ զորաւոր արցունքներով, որպեսզի Աստուած իր կեանքը խնայի Գեթսեմանի պարտեզում, որ կարողանա ապրի եւ մեր մեղքերը Իր մարմնին վրա առած միւս առաւոտ դեպի խաչը տանի։ Եւ խաչին վրա նա աղաղակեց, ՛՛Վերջացաւ՛՛ (Հովհաննես 19։30) – եւ Իր գլուխը խոնարհեցրեց եւ մեռաւ։ Զորաւոր լացով եւ արտասուքներով, Նա խաչը հանւեց որպեսզի մեր մեղքերի պարտքերը վճարի։

Գողգոթայի լեռան վրա, մի ահարկու առաւոտ;
Քայլեց Քրիստոս Փրկիչս, հոգնած եւ սպառած;
Դիմաւորելու մեղաւոների մահւան խաչին վրա։
Որ մեզ փրկի հաւիտենական կորուստից։
Օրհնեալ Փրկիչ! Թանկագին Փրկիչ!

Կարծես թէ տեսնում եմ Իրեն Գողգոթայի ծառին վրա;
Վիրաւորված ու արիւնոտ, մեղաւորների դատը պաշպանելու- Կուրացած ու անուշադիր – ինձ համար մեռնելով!
(“Blessed Redeemer” by Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Կըխնդրեմ ձեզանից, վստահեք Հիսուսին, նա շատ արտասուեց, եւ Իր Արիւնը խաչին վրա թափեց քեզ ազատելու մեղքից եւ դատաստանից։ Նա հիմա երկնքում է, Աստծոյ աջ կողին նստած։ Եկ պարզ հաւատքով եւ վստահիր Իրեն։ Իր թանկագին Արիւնը կըմաքրի քեզ ամեն մեղքից – եւ քեզ հաւիտենական կեանք կ՛պարգեվի։ Ամեն։

Եթէ այս պատգամը քո օրհնութեանդ պատճառ է եղած Դկ․Հայմերը մեծ հաճոյքով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԻ, ԽՆԴՐԵՄ ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԵԹԷ ՉԳՐԵՍ։ Դկ․ Հայմեիր ի-մէյլն է www.sermonsfortheworld.com. Կարելի է գրես որեւէ լեզւով, իսկ եթէ կարող ես գրիր Անգլերէնով․ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոսարկղով, նրա հասցեն է P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Նաեւ կարելի է զանգահարել հետեւալ հետախոսով (818) 352-0452:

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակը" ի վրա

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Դուք կրնաք անգլերէն լեզուով` ե-մակով (email) կապուիլ Dr. Hymers-ի հետ
հետեւեալ. rlhymersjr@sbcglobal.net. Հածացանցով: Կրնաք գրել իրեն փոստով
հետեւեալ հասցէին. P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Հեռաձայնել իրեն
հետեւեալ թիւին. (818) 352-0452:

Աստծոյ խոսքը կարդաց նախքան պատգամ Պր․Աբել Փրուդհօմը Ղուկաս 22։39-44․
Մեներգը պատգամից առաջ կատարեց Պր․Բենջըմին Քինքէյդ Գրիֆիթը։
     ՛՛Օրհնեալ Փրկիչ՛՛ “Blessed Redeemer” (by Avis Burgeson Christiansen, 1895-1985).


ՆԱԽԱԳԻԾ՝

Փրկչին Արտասուքները

THE TEARS OF THE SAVIOUR

Դկ․ Ր․Լ․ Հայմեր

՛՛Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տեր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել․ անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում՛՛ (Եսայիա 53։3)

(Մատթեոս 23։13, 25, 27, 33; 14։36։ Հովհաննես 8։11; Ղուկաս 23։43;
Մատթեոս 9։2; Ղուկաս 7։48)

I.   Առաջին, Հիսուս լացաւ քաղաքի վրա, Մատթեոս 21։9; Ղուկաս 19։41.

II.  Երկրորդ, Հիսուս կարեկցութեամբ լացաւ։ Հովհաննես 11։11, 14,33, 35.

III. Երրորդ, Հիսուս մեզ համար արտասուեց երբ մեր մեղքերի քաւութիւնը կատարեց։ Եբրաեցիս 5:7; Ղուկաս 22:44; Հովհաննես 19:30.