Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 215-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 34 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԱՍՏԾՈ ԲՈՒԺՈՒՄԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

GOD’S CURE FOR MAN’S LONELINESS
(Armenian)

Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր.
By Dr. R. L. Hymers, Jr.

Քարոզը քարոզվեց Մկրտիչ Աղոթատանը Լոս Անջելես
Տերոջ Օրը Երեկոյան, Սեպտեմբեր 16 ,2012
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 16, 2012


Ես Առաջին Չինական Մկրտիչ Եկեղեցու անդամ էի ,Լոս Անջելեսում քսան երեք տարի շարունակ: Իմ քահանան Չինական եկեղեցում եղել է Դր. Տիմոտի Լին : Նա եկեղեցի է եկել , Աստվածաշնչյան լեզուներ և աստվածաբանություն ուսուցանելուց հետո, Բոբ Ջոնս Համալսարանում: Շատ բաներ , որ գիտեմ այսօր ինձ ուսուցանել է Դր. Լին այդ Չինական եկեղեցում , որոշ ժամանակ առաջ : Դր. Լին ինձ շատ է խրատել քարոզելու մասին : Նա ասում էր ,

      Քահանայի բոլոր պարտականություններից ամենադժվար և կարևոր խնդիրն է , որ իմանա առանց կասկածելու Աստծո մտադրությունը նրան, որ քարոզի յուրաքանչյուր Տիրոջ Օրը .... Երբեմն նույնիսկ Հինգշաբթի , քարոզի հաղորդագրությունը պարզ չէ : Եթե ( այդ) այդպես է , ապա քահանան հարկավոր է, որ ծոմ պահի ու աղոթի ջերմեռանդորեն ... մեր հոգևոր իրազեկումը արգելաբացվում է հենց ,որ մենք սկսում ենք ծոմ պահել ու աղոթել և այն հաղորդագրությունը , որ Աստված մտադիր էր հաղորդել բյուրեղապակյա պարզությամբ ցուցադրվում է : Այս ես խոսում են իմ անձնական փորձից( Տիմոտի Լին , Եկեղեցու Աճի Գաղտնիքը , Առաջին Չինական Մկրտիչ Եկեղեցի,1992 , էջ 23 ) :

Վերջերս Աստված շատ բարի է մեր հանդեպ: Նա ինձ բավականին քարոզներ է հուշում առանց որևէ մի դժվարության : Կարծես ինձ համար շատ հեշտ է կռահել թե ինչ եմ քարոզելու Կիրակի առավոտյան և Կիրակի երեկոյան և նույնիսկ Շաբաթ գիշեր : Որոշ քահանաներ ինձ հարցնում են , « ի՞նչպես կարող ես քարոզել երեք տարբեր քարոզներ յուրաքանչյուր շաբաթ , և մարդկանց ուշադրության կենտրոնում շարունակ մնալ»: Ես միայն կարող եմ ասել որ դա միայն Աստծո ողորմությամբ է : Ես նաև կարծում եմ , որ քարոզելը ավելի մատչելի է դառնում աղոթքների ու ծոմապահության շնորհիվ :

Ահա այդ էլ պատահեց շաբաթվա վերջին : Ես երկար ժամանակ տրամադրեցի Շաբաթ երեկո քարոզի պատրաստման համար : Եւ դեռ չէի իմանում թե ինչ եմ քարոզելու Կիրակի առավոտյան : Սակայն Աստված կարծես ինձ ասաց « մի անհանգստացի , հենց որ վերջացնես երեկոյան քարոզը ես ցույց կտամ թե ինչ քարոզես Կիրակի առավոտյան » : Գովք Տերոջը : Ահա և այն ամենը , որ ճշմարտորեն կատարվել է :

Հենց որ ես վերջացրեցի գրել Կիրակի երեկոյի քարոզը , Աստված ցույց տվեց ինձ թե ինչ պետք է խոսեմ այս առավոտյան : Ահա թե ինչպես այդ կատարվեց : Ես վերջացրեցի երեկոյան քարոզը և դիմացի սենյակը նախաճաշելու գնացի : Ես սովորաբար Փաքսի Լուրերն ( Fox News ) եմ դիտում նախաճաշելու ժամանակ : Այդ իսկ պատճառով ես հեռուստացույցը միացրեցի : Սակայն մեկ այլ հեռուստատեսային կայան էր միացված որ ես երբևիցե չէի դիտել : Սակայն երբ որ ես հեռուստացույցը միացրեցի Ջորջ Բեվերլի Շին էր երգում,

Ձայների ներդաշնակությամբ ժամանակը հնչեցնում է նորություն,մեկ ուրիշ օրվա միջով,
   Ինչ որ մեկը սահեց ընկավ ,Ա՞րդյոք այդ ինչ որ մեկը դու էիր :
Դու հնարավոր է ,որ եկարացրել ես ուժը և քաջությունը վերականգնելու ,
   Մի հուսալքվի , ես նորություն ունեմ քեզ համար :
Գաղտնիք չէ թե Աստված ինչեր կարող է անել , ինչ որ արել է Նա ուրիշների համար , քեզ համար էլ կանի :
   Ձեռքերը լայն բաց , Նա կների քեզ : Դա գաղտնիք չէ թէ ինչեր կարող է Աստված կատարել :
      ( « Դա Գաղտնիք Չէ » Ստուարտ Համբլեն , 1908-1989 ) :

Լսելով Պարոն Շինի երգը կինս հյուրասենյակ մտավ : Իսկ հետո Բիլլի Գրահմը քարոզել սկսեց : Սա հին տեսագրություն էր , որ Դենվերում էր տեսագրվել , Կոլորադո 1988 : Ես այս վիդիոյի մասին տեղեկություն չունեի երբ հեռուստացույցը միացրի : Պարոն Գրահմը սկսեց քարոզել սքանչելի մի քարոզ միայնության մասին : Միանգամայն ինձ պարզ դարձավ , որ Աստված ցանկանում է ինձ նույն թեմայի շուրջ քարզել այս առավոտյան: Եւ այն հաստատվեց, երբ կինս ինձ ասաց « Ռոբերտ անհրաժեշտ է ,որ դու այդ թեմայի շուրջ քարոզես հաջորդ Կիրակի առավոտյան»: Տիկին Հայմերսը ոչ միշտ է ինձ ասում թե ինչ է հարկավոր անել եկեղեցում – շատ հազվադեպ : Սակայն երբ նա խորհուրդ է տալիս ես միշտ նրան լսում եմ : Պարզապես հասկացել եմ, որ նա միշտ իրավացի է : Այսպիսով ահա և իմ տարբերակը այդ հռչակավոր քարոզի, որ Պարոն Գրահամը քարոզեց միայնության մասին:

Խնդրում եմ ոտքի կանգնեք և ինձ հետ բաց արեք Սաղմոս 102:6-7:

«Ես նմանվեցի վայրի հավալուսնին , անապատի բուի նման եղա: Նայեցի ,որ նման եմ միայնակ ծտի տանիքին նստած »( Սաղմոս 102:6-7 ):

Այժմ կարող էք նստել : Դր. Ջոն Գիլլը (1697-1771) շատ լավ բացատրություն է տվել այս հատվածների վերաբերյալ : Դր. Գիլլը ասել է ,

      Հրեաները տափակ տանիք ունեին իրենց տների վերևում , ահա միայնության թռչունը գալիս ու նստում է միայնակ գիշերներին որին Սաղմոս երգողը (համեմատում է ) իր հետ , որը լքված էր իր ընկերների կամ էլ բարեկամների , կամ էլ (տխուր ու միայնակ )հանգամանքներում , նա նախընտրում է միայնակ մնալ սուգ անելով իր վշտալի վիճակի վրա ( Ջոն Գիլլ , Հին Կտակարանի Մեկնաբանումը , Մկրտիչ Դրոշակակիր, 1989 վերատպված , ծավալ չորս, էջ 127 , նշում Սաղմոս 102:6-7 ) :

« Ես նմանվեցի վայրի հավալուսնին, անապատի բուի նման եղա : Նայեցի ,որ նման եմ միայնակ ծտի տանիքին նստած » ( Սաղմոս 102:6-7 ):

Շատ երիտասարդներ են այդպիսզի զգացումներ ունենում – միայնակ ինչպես հավալուսինը վայրի անտառում , կամ էլ ինչպես բուն անապատում: Այժմ համայնական է դարձել գտնել երիտասարդների որոնք զգում են նույնքան միայնակ որքան որ ճնճղուկը տանիքում : Ես քարոզել եմ շրջանավարտներին ու դպրոցական տարիքի երիտասարդների հիցուն-չորս տարի :Ես հասկացել եմ , որ շատ երիտասարդներ իրենց հուզող միայնություն են կրում իրենց ներսում: Մի երիտասարդ ասել է ,

      Ես ցանկանում եմ առանձնահատուկ լինել ինչ որ մեկի , բայց ոչ ոք հետաքրքրված չէ ինձանով : Ես չեմ կարող հիշել որևէ մեկի սրտաշարժությունը, կամ ժպիտը , կամ էլ ցանկությունը լինել ինձ հետ ... Ես այնքան միայնակ եմ , որ այլևս տանել չեմ կարող ( մեջբերում Ջաշ ՄկԴովել, Անջատված Սերունդ , Աշխարհ , 2000 , էջ 11 ):

Հազարավոր երիտասարդներ են այսպիսի զգացողություն ունենում այսօր : Դր. Լեոնարդ Զունին, ականավոր հոգեբույժ, ասել է « Մարդկային ամենամեծ խնդիրը դա միայնությունն է »: Հոգեանալիտիկ Էրիչ Ֆրոմմը ասել է , « Մեծագույն կարիքը որ մարդ ունի դա միայնությունը հաղթահարելն է , որ լքի իր միայնության բանտի խուցը»:

Եւ ավելի միայնակ տեղ չէր կարող լինել երիտասարդների համար քան այս մեծ քաղաքը Լոս Անջելեսը: Հեղինակ Հերբերտ Պրոչնովը ասել է ,« Քաղաքը դա մեծ համայք է ,որտեղ մարդիկ թախծում են միասին »: Մի Չինացի ուսանող ասել է ,« Ոչ ոք ինձ չի հասկանում : Այն իսկ վարկյանից ,որ ես արթնանում եմ առավոտյան մինչ գիշեր, որ գնում եմ քնելու , ես ինձ միայնակ եմ զգում»:Ա՞րդյոք դուք մի փոքր այսպես զգացել էք : Ա՞րդյոք դուք երբևէ կարծել էք որ ոչ ոք ձեր մասին հոգ չէ տանում: Ա՞րդյոք դուք երբևէ կարծել էք որ ոչ ոք ձեզ չի հասկանում ,կամ էլ համակրում : Ա՞րդյոք միայնակ էք ձեզ զգացել մարդկային ամբոխի մեջ: Ես լսել եմ որ երիտասարդները ասում են որ մեծ հանրախանութ են գնում միայն մարդկանց մեջ գտնվելու ցանկությունից: Սակայն դա չի օգնում : Նրանք միայնակ են զգում ուրախ մարդկանց ամբոխի մեջ: Որոշ երիտասարդներ ծիծաղում են ,ուրախ են, բայց իրենց միայնության բանտից չեն կարող փախչել:

Դր. Լին հաճախ էր խոսում« երիտասարդների միայնակության» մասին : Նա այնքան լավ էր դա հասկանում , և այդ մասին այնքան շատ հաճախ էր խոսում ,որ ես համոզված եմ ինքը այդ զգացումները ապրել է : Նա իրեն պետք է որ շատ միայնակ զգացած լիներ ,երբ երիտասարդ հասակում տանից շատ հեռու էր , ուսանում էր Չինաստանի քալեջներից մեկում : Ի՞սկ դուք ինչպես : Ա՞րդյոք երբևէ ձեզ միայնակ զգացել էք : Ա՞րդյոք երբևէ զգացել էք ձեզ միայնակ ու լքված :

Նոբելյան մրցանակ շահած վիպասան Էրնեստ Հեմինգվեյը (1899-1961 ) ամեն ինչ ուներ , ինչ որ հնարավոր է փողով գնել: Ջոն Քեննեդին հրավիրում է նրան հանդիսավոր բացումի ճառ ասել իր Միացյալ Նահանգների Նախագահ լինելու առթիվ : Սակայն Հեմինգվեյը չկարողացավ քանզի նա շատ ճնշված էր : Նա ասել է որ ինքը այնքան միայնակ է կարծես «ռադիոընդունիչի վառված խողովակ »: Կարճ ժամանակ անց նա ինքնասպանություն է գործում : Երբ իմ ընտանիքը և ես Կիյ Վեստ Ֆլորիդա էինք գնացել մենք հաճախեցինք նրա տունը որտեղ նա գրել էր իր վեպերի 75% -ը ու կարճ պատմվածքներ: Մինչ Իլինան և իմ տղաները ուրիշ տեղ էին գնացել , ես վերադարձա Հեմինգվեյի տունը: Դա ուշ կեսօրին էր : Այդ սարսափելի փորձարություն էր : Կարծես թե այդ տունը ողողված էր դեպրեսիայով և միայնությամբ : Այն բացարձակապես դեվային էր, մի տեղ ուր հույսը և ուրախությունը բացակայում էին , և մարդ կարող էր խենթանալ մենակությունից: Մի քանի տարի հետո , Կետչում Այդահո , Հեմինգվեյը վերցնում է որսորդական հրացանը ու կրակում է իր գլխի վերևում հոնքի վերևը: Մի տարի Մենք էլ այնտեղ արձակուրդ էինք գնացել Կետչում:Եւ նորից ես զգում էի դեվերի ազդեցությունը, որ միայնակությունն էր, որը և հետապնդել ու վերջնականապես սպանել է նրան : Նրա կենսագիրներից մեկը ասել է ,« Նրա մահը իր ողջ արյունոտ զարհուրանքով մնաց անմոռաց» ( Կեննեդ Ս. Լինն, Հեմինգվեյ, Հարվարդ Համալսարանի մամուլ , 1987 , էջ 593 ): Ինչ վերաբերում է ինձ ես այդպես էլ չեմ կարողանում այն մոռանալ :

Ա՞րդյոք գիտեք, որ ինքնասպանությունը համար երկու մահվան պատճառ է հանդիսանում երիտասարդների համար քսան-հինգ տարեկանից ցածր : Ես մի ընկեր ունեի դպրոցում, որ ինքնասպան եղավ ինչպես որ Էռնեստ Համինգվեյը:Նա նույնպես ինքնասպան եղավ կրակելով իր գլխին: Հետագայում ինձ իր մայրը ասաց, որ ես իր միակ ընկերն էի : Այդ փաստը իմ խիղճը շատ տարիներ տանջեց ,քանզի կարծում եմ, որ բավականին ջանք չգործադրեցի որ նրան օգնեմ: Ես կարծում եմ, որ սպանեցի նրան որովհետև ես երբեք նրան եկեղեցի չբերեցի : Խնդրում եմ նույն սխալը մի գործեք ինչպես որ ես : Ձեր բոլոր ընկերներին բերեք եկեղեցի Ավետարանը լսելու : Ես կրկնում եմ – բերեք ձեր բոլոր ընկերներին եկեղեցի Ավետարանը լսելու: Քանզի հետո այլևս երբեք չէք զղջա: « Օ՝գնի Ինչ Որ Մեկին Այսօր »: Երգեք՛:

Օգնի՛ ինչ որ մեկին այսօր ,ինչ որ մեկի կյանքի երկար ճանապարհին
   Բարեկամությունը երկարաձգվեց , և ողջ միայնությունը ավարտվեց,
Օհ՜, օգնիր ինչ որ մեկին այսօր :
   (« Օգնի Ինչ Որ Մեկին Այսօր » Քերին Ի. Բրիկ, 1855-1934 ,
        վերափոխվել է Քահանայի կողմից):

Իմ ընկեր Դր. Ջոն Ս. Վալդրիպը քահանա է :Երբ նա երիտասարդ էր ասել է ,

      Ես մի գիշերային տեղում էի, որտեղ լցված էր երիտասարդ կանացով և տղամարդկանցով : Ահա ես կանգնած եմ ամբոխի մեջ սենյակում , բոլորովին միայնակ ու անջատված բոլորից.....Մենք ողջ գրաֆիկը զբաղեցրել էինք պատե-պատ իրադարձություներով: Չնայած բոլոր գործունեությանը , մենք հազվադեպ էինք խորապես կապվում միմիանց հետ : Մենք դարձանք հասարակության ծանոթներ , ավելին քան ընկերներ ( Ջոն Ս. Վալդրիպ , « Վիրավոր Սրտի Համար Բուժում » , Մայիս 2 , 2004 ) :

Զարմանալի չէ , որ այսքան երիտասարդներ իրենց զգում են ճիշտ Սաղմոս երգողի նման:

« Ես նմանվեցի վայրի հավալուսնին, անապատի բուի նման եղա : Նայեցի ,որ նման եմ միայնակ ծտի տանիքում նստած » ( Սաղմոս 102:6-7 ) :

«Օգնի՝ Ինչ Որ Մեկին Այսօր» :Երգիր,

Օգնիր՝ ինչ որ մեկին այսօր, մեկին կյանքի երկայն ճանապարհին,
   Ընկերությունը տարածված է , միայնությունը լիովին վերջացած է ,
Օհ՜, օգնի ինչ որ մեկին այսօր :

Աստված չի ցանկանում, որ դուք միայնակ լինեք : Ադամի պարտեզում Աստված ասաց,« Լավ չէ որ մարդ միայնակ լինի » ( Ծննդոց 2:18 ): Քրիստոնյա բանաստեղծ Ջոն Միլտոնը (1608-1674 ) ասել է , « Միայնությունը առաջինն է որ Աստված կոչել է լավ չէ »: Դա նույնքան ճշմարիտ է այսօր որքան և այն ժամանակ : Աստված ձեզ չի ցանկանում որ դուք միայնակ լինեք : Նա ասել է որ« մարդու համար լավ չէ միայնակ լինել »- ինչպես նաև կնոջ : Ահա թե ինչու Աստված նախատեսել է երկու բուժում մեր մենակության համար :

I. Առաջին, Աստված ուղարկեց իր Որդուն ,որ մահանա խաչի վրա բուժելով ձեր հոգեվոր միայնությունը և օտարումը :

Երբ մեր երկու նախահայրերը մեղանչեցին նրանք ամիջապես օտարացան Աստուց , կտրվեցին Աստծուց: Ադամը ինքը թաքնվեց Աստծուց ( Ծննդոց 3:10 ):Ադամը ու իր կինը երկուսն էլ վտարվեցին Եդեմից քանզի մեղանչեցին : Նրանք կտրվեցին Աստծո ընկերակցությունից : Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ նրանց մեղավոր էությունը անցել է ամբողջ մարդկային ցեղին : Ահա թե ինչու Աստված ոչ իրական է ձեզ թվում: Մեղքը բաժանում է ձեզ Աստծուց :Աստվածաշունչը ասում է ,

« Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջ տեղը և ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզանից » ( Եսայիա 59:2 ) :

Նույնիսկ այսօր , մարդիկ թափառում են աշխարհքով մեկ առանց Աստված , առանց հույս : Աթեիստ Հ. Գ. Վելլս ( 1866-1946 ) ասել է , « Ես վաթսուն – հինգ տարեկան եմ միայնակ եմ , և երբեք չկարողացա խաղաղություն գտնել» : Բայց Աստված չի ցանկանում ,որ դուք այդ վիճակում գտնվեք : Աստված ցանկանում է վերականգնել ձեր ընկերակցությունը: Ահա թե ինչու Նա ուղարկեց Հիսուսին ,որ մահանա Խաչի վրա , որ ձեր մեղքերը ներվեն ու դուք կարողանաք վերականգնվել Աստծո առջև : Աստվածաշունչը ասում է,

« Որովհետև թե որ դեռ թշնամի էին Աստծո հետ հաշտվեցանք նրա Որդու մահովը, որքան ավելի որ հաշտված էինք կփրկվենք նրա կյանքով » (Հռովմայեցիս 5:10 ) :

Երբ որ դուք դիմում էք Հիսուս Քրիստոսին ձեր հավատքով , ձեր մեղքերը ներվում են Նրա մահով խաչի վրա ձեր փոխարեն , և դուք հաշտեցվում էք Աստծո հետ : Եւ Հիսուսը ֆիզիկապես բարձրացավ մահացածների միջից, որ պարգևի քեզ հավիտյան կյանք : Եկ՛ դեպի Հիսուս հավատքով և Նա քեզ կփրկի մեղքից ու օտարացումից Աստծուց : Ես կարող եմ խոսել ձեզանից յուրաքանչյուրի հետ ով որ ցանկանում է վստահել Հիսուսին ու փրկվել : « Օգնի Ինչ Որ Մեկին Այսօր » : Երգեք՛

Օգնի՛ ինչ որ մեկին այսօր , ինչ որ մեկին կյանքի այս ճանապարհին,
   Ընկերությունը տարածված է ,միայնությունը լիովին վերջացած է ,
Օհ՜, օգնի ինչ որ մեկին այսօր:

II. Երկրորդ , Աստված մեզ տվել է տեղական եկեղեցին որ բուժվի մեր հոգեվոր մենակությունը :

Ես չեմ հավատում, որ Աստված ցանկանում է փրկել ձեզ , իսկ հետո էլ մենակ թողնել այս սառը , ու ոչ ընկերային աշխարհում : Ես սիրում եմ Բիլլի Գրահամի քարոզի հատվածներից մեկը : Սակայն չեմ կարծում ,որ նա բավական խոսեց : Նա ասաց վստահի Քրիստոսին և փրկվի հոգևոր մենակությունից ու օտարացումից Աստծո հանդեպ:Սակայն նա ավելին պետք է որ ասեր : Նա պետք է ասեր , որ Քրիստոսը եկավ կառուցելու նաև Իր եկեղեցին , որ փրկի ձեզ հոգևոր մենակությունից: Քրիստոսը ասել է ,

« Ես կկառուցեմ իմ եկեղեցին և պարիսպը, որ դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան » ( Մատթէոս 16:18 ) :

Աստված նախատեսել է տեղային եկեղեցիները որպես մի տեղ ընկերակցության և ուրախությանը համար , որտեղ ձեր զգայական մենակությունը հնարավոր է բուժել: « Օգնի Ինչ Որ Մեկին Այսօր » Երգիր՛

Օգնի՛ ինչ որ մեկին այսօր , ինչ որ մեկին կյանքի ճանապարհին,
   Ընկերությունը տարածված է , միայնությունը վերջացած է,
Օհ՜, օգնի ինչ որ մեկին այսօր:

Երբ դուք դպրոցը կամ էլ քոլեջը ավարտում էք բոլորը ասում են « կտեսնվենք» կամ էլ « շուտով ես քեզ կտեսնեմ » : Սակայն դա այդպես չէ : Եթե նրանց նորից տեսնելու էք, ապա դա կլինի 40 կամ էլ , 50 տարի հետո ու դուք դժվարությամբ էք ճանաչելու միմիանց: Բայց դուք երբեք չէք ավարտում ձեր մոտակա եկեղեցին : Նույնիսկ երբ դուք մահանում էք դուք միանում էք միմիանց դրախտում : Ահա թե ինչու ես գրեցի այդ փոքրիկ երգը ,որ Պարոն Գրիֆիտը երգեց քիչ առաջ,

Մեծ քաղաքի մարդիկ կարծես մտահոգ չեն
   Շատ քիչ բան ունեն առաջարկելու և սեր չունեն տարածելու:
Բայց արի տուն դեպի Հիսուս և դու կտեղեկանաս,
Ա յնտեղ կերակուր կա սեղանին, և բարեկամություն կիսելու:
Տուն մտի եկեղեցի և կեր ,որտեղ հավաքվում է քաղցր եղբայրություն,
   Դա բավականին հաճելի կլինի երբ մենք միասին ճաշենք :
(«Տուն Արի Ճաշելու » Դր. Ր. Լ. Հայմերս, Ջր. Այն համահունչ է «
    Աղավնու Թևերի Վրա » ) :

Երգի՝ կրկներգը ինձ հետ:

Արի տուն եկեղեցի և կեր որտեղ հավաքվում է քաղցր եղբայրություն,
Դա բավականին հաճելի կլինի երբ մենք միասին ճաշենք:

Բայց դա չի բուժի ձեր միայնությունը, եթե դուք Կիրակի օրը միայն մի քանի ժամ հաճախեք : Օ՜հ ոչ, այդ իսկ պատճառով է, որ շատ եկեղեցիներ չեն կարողանում շահել երիտասարդներին աշխարհից քանզի նրանք փակում են Կիրակի օրը ծառայությունները : Դրանից էլ անմիտ վարմունք այլևս չեմ պատկերացնում : Չեն տեսնում, որ այս դարծավ հիմնականում աղանդավորական եկեղեցիների կործանման պատճառը: Այն կործանեց Մեթոդիստ ու Պրեսբիտերեկանը : Եւ շարունակելու է կործանել այդ տխմար ինքնուրույն Մկրտչական եկեղեցիներին ,որ փակում են իրենց Կիրակի երեկոյի ծառայությունները: Դա չի կործանի ձեր եկեղեցին միանգամից , միայն մի քանի տասնամյակ հետո : Երիտասարդները պետք է վերադառնան նաև Կիրակի երեկոյան այլապես նրանց միայնությունը չի կարող բուժվել: Եւ նրանք հարկավոր է որ շրջապատված լինեն եկեղեցու մարդկանցով Շաբաթ երեկոյան նույնպես: Դր. Լին ասում էր ,« Եկեղեցին ձեր երկրորդ տունը դարձրեք » :Նա իրավացի էր : Ահա թե ինչու հարյուրավոր Չինացի երիտասարդներ լցվեցին եկեղեցի երբ նա քահանա էր : Վերածնունդ տեղի ունեցավ, և նրա Չինական եկեղեցին դարձավ ինչպես Երուսաղեմի եկեղեցի: Նրանք« գովաբանում էին Աստծուն , և նպաստում բոլոր մարդկանց: Եւ Տերը ավելացրեց եկեղեցուն օրեց օր ինչպես որ պետք է լիներ փրկություն» ( Գործք 2:47 ):

Եւ մեկ ուրիշ բան էլ : Եթե դուք իսկապես ցանկանում էք այս եկեղեցուն որ բուժի ձեր միայնությունը , բերեք ինչ որ մեկին ձեր հետ հաջորդ անգամ հաճախելուց : Այո , բերեք ձեր ընկերոջը, հարազատին ձեր հետ հաջորդ անգամ ,երբ որ գաք , կամ էլ հենց այս երեկո: Մի Չինացի տղա որ այստեղ էր միայն մի քանի շաբաթներ, լսել էր ինձ այս ասելուց Կիրակի առավոտյան : Նա իր ընկերոջը բերել էր իր հետ Կիրակի երեկոյան: Ահա, այսպես կարող էք բուժել ձեր միայնությունը:Սկսեք մտածել թե ինչպես կարող էք օգնել ինչ որ մեկին: Առաջին բանը, որ Հիսուսը ասաց իր Աշակերտներին դա ,« Հետևեք ինձ և ես ձեզ կդարձնեմ մարդկանց ձկնորսներ»(Մատթէոս 4:19):Գնա ձկնորսության այս կեսօրին : Գնա ու բեր քեզ հետ քո բարեկամներին կամ ընկերներին և բերեք ձեր հետ այս երեկո կամ էլ հաջորդ Կիրակի : « Ես Ձեզ Կդարձնեմ Մարդկային ձկնորսներ:Երգեք՛

Ես ձեզ մարդկային ձկնորսներ կդարձնեմ ,
    Ձկնորսներ մարդկանց , ձկնորսներ մարդկանց,
Ես ձեզ կդարձնեմ մարդու ձկնորսներ
   Եթե դուք ինձ հետևեք ,
Եթե դուք ինձ հետևեք , եթե դուք ինձ հետևեք
   Ես ձեզ մարդկային ձկնորսներ կդարձնեմ
Եթե դուք ինձ հետևեք,
   (« Ես Ձեզ Մարդկային Ձկնորսներ եմ Դարձնելու»
        Հերրի Դ. Քլարկ ,1888-1957 ):

Երբ դուք զբաղված էք ուրիշներին բերելով դեպի եկեղեցի ապա այլևս ժամանակ չունեք մենակ մնալու:

Ձեզանից քանիսը հիմա կասի, որ «այդպես եմ վարվելու քահանա, Եւ փորձելու եմ ինձ հետ ինչ որ մեկին բերել եկեղեցի»: Խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքերը Դր. Չեն եկեք ու աղոթեք՛ նրանց համար ( աղոթք ) : Երգեք՛ այդ կրկներգը կրկին :

Ես ձեզ մարդկային ձկնորս եմ դարձնելու,
   Մարդկային ձկնորս , մարդկային ձկնորս,
Ես ձեզ մարդկային ձկնորս եմ դարձնելու,
   Եթե դուք ինձ հետևեք,
Եթե դուք ինձ հետևեք ,եթե դուք ինձ հետևեք,
   Ես ձեզ կդարձնեմ մարդկային ձկնորսներ
Եթե հետևեք ինձ:

Բերեք ինչ որ մեկին ձեզ հետ ուրախանալու ծննդյան օրը – ճաշելու կամ ընթրելու մեզ հետ և լսելու Ավետարանը: « Տուն եկեք դեպի եկեղեցի»: Երգեք՛ կրկներգը մեկ անգամ եվս:

Եկեք տուն դեպի եկեղեցի ճաշելու , հավաքվեք քաղցր եղբայրության,
Լինելու է հյուրասիրություն , մենք միասին ճաշելու ենք :

Աստված օգնի նրանց ,որ կարողանան կատարել : Հիսուսի անունով Ամեն: « Օգնի Ինչ Որ Մեկին Այսօր » : Երգեք՛

Օգնի՛ ինչ որ մեկին այսօր , Ինչ որ մեկին կյանքի այս ճանապարհին,
   Ընկերությունը տարածված է , միայնությունը լիովին վերջացած է ,
Օհ ,օգնի ինչ որ մեկին այսօր:

(Քարոզի Վերջ)
Դուք կարող էք կարդալ Դր. Հայմերսի քարոզները յուրաքանչյուր
շաբաթ ինտերնետով www.realconversion.com կարող էք պատվիրել
«քարոզի բնագիրը»:

You may email Dr. Hymers at rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) – or you may
write to him at P.O. Box 15308, Los Angeles, CA 90015. Or phone him at (818)352-0452.

Սուրբ Գիրքը քարոզից առաջ կարդաց Դր. Կրեգտոն Լ. Չեն:Սաղմոս 102:1-7
Քարոզից առաջ մեներգիչ Բենջամին Կինքէդ ԳրիՖտ :
« Եկ Տուն Ճաշելու » ( Դր. Ր. Լ. Հայմերս , Ջր:
« Աղավնու Թեւվերի Վրա »
«Ես Կդարձնեմ Ձեզ Մարդկանց Ձկնորսներ »( Հերրի Դ. Կլարկ , 1888 -1957 )
«Օգնի ինչ որ մեկին այսօր » ( Քերրի Ե. Բրեկ , 1855-1934
:վերափոխվել է քահանայի կողմից ):


ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

ԱՍՏԾՈ ԲՈՒԺՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ

Դր.Ր.Լ. Հայմերս , Ջր.

« Ես նմանվեցի վայրի հավալուսնուն, անապատի բուի նման եղա : Նայեցի որ նման եմ միայնակ ծտի տանիքում նստած » ( Սաղմոս 102:6-7 ):

I.   Առաջին , Աստված ուղարկեց Իր Որդուն որ մահանա
խաչի վրա , բուժելով ձեր հոգևոր միայնությունը և
օտարացումը ,Ծննդոց 3:10,Եսայի 59:2, Հռոմեացիս 5:10:

II.  Երկրորդ , Աստված տվել է մեզ տեղական եկեղեցիները որ
բուժվի մեր զգայական միայնությունը Մատթէոս16:18,
Գործք 2:47, Մատթէոս 4:19: