Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՄԱՐԴԻ ԱՆԿՈՒՄԸ

THE FALL OF MAN
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

ԴաԱյս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան, Ապրիլ 28, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, April 28, 2018


Ծննդոց Գիրքը Սուրբ Գրքի “ջերմոցն” է։. Ծննդոցի ամենա հետաքրքիր հատկություններից նա է որ մեր ժամանակակից բոլոր սուտ խորհուրդների պատասխանը տալիս է։ Սի.Էս. Լուիսը իր կյանքի վերջավորությունում Դարվինիան էվոլուցիային կոչել է ժամանակակից “ստի կենտրոն”։

Դարվինյան էվոլուցիան, Ծննդոց Գրքի կողմից մերժվել է մի քանի կերպերով։ Առաջին, Ծննդոցում անգամներ բացատրում է որ կենդանիները և բույսերը ուղղակիորեն ստղծվել են Աստծո միջոցով։ Երկրորդ, Ծննդոցը մեզ ասում է որ բոլոր բույսերը և կենդանիները միայն կարող են “իրենց տեսակը” վերարտադրեն։ Կենդանիները և բույսերը միայն և միայն իրենց “տեսակ”-ից են արտադրում։ Սա էվոլուցիայի սկզբունքը հերքում է, որը բացատրում է թե, վերարտադրումը կարող է անցնել և արտադրել ուրիշ “տեսակներ”։ Էվոլուցիայի ամենա տկար քննարկումներից սա է որ կարելի է մի “տեսակից” ուրիշի անցնել, և այն “տեսակը” զարգանա մի ուրիշ տեսակի։ Սա փաստված չէ: Ուրեմն, Ծննդոցը ցույց է տալիս որ էվոլուցիայի քննարկման հիմնական ենթադրություններից մեկը, կատարյալ սուտ է! Մի շուն երբեք ձի չի դառնալու։ Մի արծիվ երբեք հավ չի դառնալու։ Մի տեսակը մի ուրիշ “տեսակի” չի կարող անցնել։ Ծննդոցը ցույց է տալիս որ էվոլուցիայի հիմնական ենթադրություներից մեկը հիմար մի սուտ է!

Երկրորդ, այն սուտը որ մարդ արարածը իր միջավայրի արտադրությունն է, Ծննդոցի միջոցով հերքվել է։ Մեր նախնի ծնողները ապրել են կատարյալ մի միջավայրում։ Սակայն մեղք գործեցին և նրանց առաջինեկը մարդասպան դարձավ!

Երրորդ, այն գաղափարը որ չարի գոյությունը անհնար է, հերքվել է Ծննդոցում։ Եդեմի պարտեզը դիվային և սատանայական այսպես մի գործնեության վայր դարձավ։ Սատանան օձի մեջ մտավ և Եվային փորձելով մեղքի մեջ գցեց։ Վեցերորդ գլխում նշված մարդիկ, դիվահարված մարդիկ էին որոնք նորմալ կանանց հետ կենակցեցին։ Ուրեմն չարի “գոյությունը” սուտ է, հորինված այսօրվան մարդկանց միջոցով որոնք սատանայի և դևերի գոյությունը չեն ընդունում։

Չորրորդ, իւնիֆորմիթարիան գաղափարը, արդի երկրաբանության մեջ Ծննդոցի միջոցով փաստվել է որ սուտ է։ Երկրագունդը բազում փաստեր է ներկայացնում աշխարհային ջրհեղեղի իրադարձությանը։ Իւնիֆորմիթարիանսը ասում է, “Ամեն բան նույնպես կենում մնում է աշխարհքի ստեղծագործությունիցն հետե։” (Բ Պետրոս 3:4) Նրանք “կամավորապես տգետ” են Նոյի ժամանակների մեծ Ջրհեղեղի մասին։ Ներկա երկրաբանությունը վստահելի բացատրություն չունի թե ինչպես Գրանդ Քանիոնը առաջացավ, կամ ծովի քարացած կենդանիները ինչպես սարի բարձրունքներում հայտնվեցին։ Ուրեմն Ծննդոցը ներկա երկրաբանությունների սուտը հերքում է։

Հինգերրորդ, մարդի անբարոյականությունը անհնար է վստահելի կերպով բացատրել, և փաստորեն բոլոր քննարկություւները սուտ են, որովհետեւ Ծննդոցը գրաֆիկորեն ցույց է տալիս թե մարդը ինչպես իր իսկական արդարությունից վայր ընկավ և դարձավ այսօրվան արատավոր վայրենիները որ մենք այսօրվան մոդերն օրերում ամեն օր մեր շրջափակում տեսնում ենք, “Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նրան Աստուծո պես չ՛փառավորեցին՛ կամ շնորհակալ չ՛եղան, այլ իրանց մտածմունքներումն ունայնացան և նրանց անմիտ սրտերը խավարվեցան” (Հռովմայեցիս 1:21)։ Ուրեմն, Ծննդոց Գիրքը փաստում է որ այսօրվան մոդերն հոգեբանական քննարկությունները սուտ են։

Այս գիշեր ավելի մանրամասորեն կենտրոնանալու ենք այս թեմայի վրա։ Խնդրում եմ բացեք Ծննդոց 3:1-10 համարը,

“Եւ օձը ավելի խորամանկ էր քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստվածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրավ՞ Աստված ասեց, որ Պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք։ Եւ կինն ասեց օձին.Պարտեզի պտղիցն ուտում ենք. Բայց այն ծառի պտղիցը որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց, մի ուտեք նրանից, եւ նրան մի դպչից, որ չ՛մեռնիք։ Եւ օձը կնոջն ասեց, բնավ չեք մեռնիլ։ Այլ Աստված գիտէ, թե այն օրը որ նրանից ուտեք ձեր աչքերը կբացվին, և Աստծո պես կլինիք՛ բարին և չարը գիտացող։ Եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, և թե հաճելի էր աչքերին, և փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը և կերավ, և իր հետ իր մարդին էլ տվավ, և նա կերավ։ Եւ նրանց երկուսի աչքերը բացվեցան, և գիտացին թե մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, և իրանց համար ծածկոցներ շինեցին։ Եւ Եհովա Աստուծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզումը ման էր գալիս. Եւ Ադամը և իր կինը թաք կացին Եհովա Աստուծո երեսիցը պարտեզի ծառերի մեջ։ Եւ Եհովա Աստվածը կանչեց Ադամին, և ասեց նրան, Ուր՞ ես։ Եւ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտեզումը, և վախեցա, որովհետեւ ես մերկ էի, և թաք կացի։” (Ծննդոց 3:1-10)

Արթուր Վ. Փինքը Անգլիացի աստվածաբան է և Սուրբ Գրքի մեկնող։ Փինքը ճշտորեն ասել է որ Ծննդոց երրորդ գլուխը Աստծո Խոսքում ամենա կարեվոր գլուխներից մեկն է։ Փինքը ասել է,

Դա “Սուրբ Գրքի ջերմոցն” է։ Սրանք են հիմքը որ մեր հավատքի գլխավոր վարդապետությունները նրանց վրա են հիմնված։ Այստեղ վերադառնալու ենք աստվածային ճշմարտության աղբյուրին։ Այստեղ սկսում է մեծ ներկայացումը որ մարդկության պատմության մեջ բեմ է բարձրանում … Այստեղում մենք գտնում են Աստվածային բացատրություն, մարդի ընկնելու և նրա կորած վիճակի համար։ Այստեղում սովորում ենք մեր թշնամու, չարի, թագուն հնարքների մասին … Այստեղում նշում է համաշխարհային մարդկյաին բնության միտումը որ ցանկություն ունի ծածկելու իր բարոյական ամոթը, մարդկային ձեռքով պատրաստված սարքերով։ (Arthur W. Pink, Gleanings in Genesis, Moody Press, 1981 edition, p. 33)

Երրորդ գլուխը բացատրում է թե ինչպես սատանան Եդեմի պարտեզը մտավ, բնակվելով ու խոսելով մի օձի բերանով։ Այնտեղում տեսնում ենք որ սատանան կնոջ հետ խոսում է, կասկած առաջացնելով Ադամին տրված Աստծո պատվերին, ծռելով ու փոխելով Աստծո Խոսքը, ասելով “բնավ չեք մեռնի” եթե արգելված ծառի պտուղից ուտեք, “բարի ու չարի գիտության ծառից։”

Պիտի հիշենք որ սատանան խաբեության հայրն է։ Սուրբ Գիրքը Հայտնության Գրքում բացատրում է,

“Եւ նրա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, և նրանց գցեց երկրի վրա…” (Հայտնություն 12:4)

Այս համարի բացատրությունը հետագա համարներով ավելի պարզաբանվում է, Հայտնություն 12:9 համարում,

“Եւ վայր գցվեցավ մեծ վիշապը՛ այն առաջի օձը, որ բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։” (Հայտնություն 12:9)

Դկ. Հենրի Մ. Մորիսը ասել է,

Այստեղ պարզվում է որ վիշապը նույն Եդեմի օձն է (Ծննդոց 3:1)… և չարը որ Հիսուսին փորձեց [անապատում]։ (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995, p. 1448; note on Revelation 12:9)

Սատանան Երկնքից դուրս վռնդվեց, Աստծո դեմ ապստամբելու Նրա գահը փնտրելու պատճառով (Եսայիա 14:12-15; Եզեկիէլ 28:13-18)։ Սատանան Երկնքից երկիր նետվեց, որտեղ նա դարձավ,

“… օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես՛ որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ։” (Եփեսացիս 2:2)

Ապա այն հրեշտակները ինչպես՞ որ սատանային հետեվեցին և Աստծո դեմ ապստամբեցին։ Հայտնություն 12:9-ը ասում է,

“Մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։” (Հայտնություն 12:9)

Քանի՞ հերշտակներ ապստամբեցին սատանայի հետ։ Քանիսները՞ գցվեցին երկրի վրա։ Հայտնություն 12:4 ասում է,

“Եւ նրա ագին քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, և նրանց գցեց երկրի վրա…” (Հայտնություն 12:4)

Դկ. Մորիսը ասաց,

Այս ‘երկնքի աստղերը’ ճանաչվում են իբրեւ սատանայի հրեշտակները Հայտնության 12:9 (Morris, ibid., p. 1447)

Ուրեմն, մենք հավատում ենք որ հրեշտակներից մեկ երրորդը Երկնքում ապստամբեցին սատանայի հետ և աշխարհք նետվեցին, և դարձան դևեր, որոնց հետ Հիսուս հաճախ էր հանդիպում Իր երկրային ծառայության մեջ։

Սատանան այս հրեշտակներին սուտ էր ասել։ Անկասկած նա նույն սուտ էր օգտագործել Ադամի և Եւայի համար, Եդեմի պարտեզում, երբ նա ասեց, “դուք աստվածներ կ՛լինեք” (Ծննդոց 3:5)։ Այդ սուտն էր որ անկասկած այդ հրեշտակներին ոչնչացրեց, “Ինձ հետ եկեք, և դուք աստվածներ կ՛լինեք։” Նրանք հավատացին չարի սուտին, բայց նրանք “աստվածներ չ՛եղան։” Ոհ, ոչ! Նրանք դարձան անմաքուր հրեշային դևեր, թափառելով երկրի վրա բարկությունով, անառակությունով ու զայրութով!

Եւ այնպես որ սատանան հրեշտակներին սուտ ասեց, գրգռելով նրանց Աստծո դեմ մեղք գործել, նույն սուտը մարդին ասեց։ Նույն խափելու միջոցը որ օգտվեց հրեշտակներին գցելու, նույնը օգտագործեց Ադամ և Եւային խափելու Եդեմի պարտեզում։ Լսեք Ծննդոց 3:4-5 համարները,

“Եւ օձը կնոջն ասեց, բնավ չեք մեռնիլ։ Այլ Աստված գիտէ, թե այն օրը որ նրանից ուտեք ձեր աչքերը կբացվին, և Աստծո պես կլինիք՛ բարին և չարը գիտացող։” (Ծննդոց 3:4-5)

Սատանան պիտի նման փաստարկներով, նման սուտով, մեկ երրորդ Երկնքի հրեշտակներին իրենց Երկնային փառավոր պաշտոնից գցած լինի։

Իսկ հիմա նա այդ սուտը, և Աստծո Խոսքի աղավաղումը, մեր նախնի ծնողներին է բերում։ Եւ ինչպես հրեշտակները, նույնպես մեր նախնի ծնողները Եդեմի պարտեզում հավատացին այդ սուտը և դատապարտվեցին, որոնք հավատացին “ստերի Հայրին,” այն ինչ Հիսուս Քրիստոս կոչեց սատանային, երբ Փարիսեցիների հետ խոսում էր ասելով,

“Դուք ձեր սատանա հորիցն էք, և կամենում էք ձեր հոր ցանկանություններն անել, նա սկզբիցը մարդասպան էր, և ճշմարտության մեջ չկեցավ, որովհետեւ ճշմարտություն չկա նրանում. երբոր սուտն է խոսում, իրաններիցն է խոսում, որովհետեւ ստախոս է և ստության հայրը։ (Հովհաննես 8:44)

Այդ համարում Հիսուս երկու կարևոր կետեր է բացատրում սատանայի մասին։ (1) “Նա սկզբիցը մարդասպան էրև (2) Նա սուտասան է, և նրա հայրն է։”

Սատանան հրեշտակներին սուտ ասավ և նրանց գայթակղելով իր հետեվորդը դարձրեց։ Նա Ադամ և Եվային փորձության մեջ գցելով պարտեզի արգելված պտուղից ուտել տվեց։

Սատանան “սկզբիցը մարդասպան էր։” Իր ստերի մեջ նա “սպանեց” այն հրեշտակներին որ իրեն հետեվեցին, “իր հրեշտակներին,” Երկնքից երկիր դուրս վռնդվեցին, ուր նրանք սպասելու են դժոխքի կրակի դատաստանին, “պատրաստված սատանայի և նրա հրեշտակների համար” (Մատթեոս 25:41). “Նա սկզբիցը մարդասպան էր,” որովհետեւ նա ոչ թե “սպանեց” Երկնքի մեկ երրորդ հրեշտակներին, այլ նաև իր խաբեբայությունով բոլոր մարդկության սերունդին սպանեց։ Հիսուս ասաց,

“նա սկզբիցը մարդասպան էր, և ճշմարտության մեջ չկեցավ, որովհետեւ ճշմարտություն չկա նրանում …” (Հովհաննես 8:44)

Սատանան, հրեշտակներից մեկ երրորդին կործանեց ու “սպանեց” բոլոր մարդկության սերունդին ծուղակի մեջ գցելով այս իրենց կատարած մեծ մեղքով, չ՛ենթարկվելով կենդանի Աստծուն, և հետեվելով չարին, արձանագրված մեր բացման համարում, Ծննդոց 3:1-10։

Ադամ իր մեղք գործած ժամանակ, հասարակ մի մարդ չէր։ Նա բոլոր մարդկության գլուխն էր, նաև դաշնային գլուխը։ Ինչպես սատանային ապստամբությունը մեկ երրորդ հրեշտակներին Երկնքում ազդեց, նույնպես էր Ադամի ապստամբությունը և մեղքը և կործանումը, մեծ հետեւանքներ ունեցավ մարդկության վրա։ Բորոր մարդկության սերունդը ընկավ Ադամի պատճառով։ Մի հին մանկական Փյուրիթանների գրքում լավ է գրվել, ասելով, “Ադամի ընկնելով, մենք բոլորս մեղք գործեցինք։” Հավատալով սատանայի ստերին, ուտելով արգելված պտուղը, Ադամը մահ բերեց իր բոլոր ժառանգներին – բոլոր մարդկության սերունդին։ Ինչպես Պողոս Առաքյալը ասել է,

“Սորա համար՛ ինչպես մեկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը; և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ…” (Հռովմայեցիս 5:12)

Ադամի մեղքի ազդեցությունը մարդկության սերունդի վրա հսկայական է։ Նախքան անկումը, Աստված և մարդը հաղորդակցության մեջ էին։ Անկումից հետո այդ հաղորդակցությունը ավարտվեց։ Նրանք Աստծուց կտրվեցին։ Ընկներլուց հետո նրանք փորձեցին Աստծու երեսից թագնվել։

Նախքան ընկնելը մարդը անմեղ էր ու սուրբ։ Ադամը և Եվան մեղավոր բնություն չունէին։ Ընկնելուց հետո նրանք մեղավոր և ամոթահար դարձան։ Պողոս Առաքյալը ասաց,

“մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը” (Հռովմայիցիս 5:12)

Համարը չէ ասում “մեղքերը” մտան աշխարհք։ Այլ ասում է “մեղքը,” եզակի։ Ադամը մեղքը աշխարհք չ՛բերավ, վատ օրինակ ներկայացնելով։ Իր մեղք գործելով, իր բնության մեջ փոփոխություն բերեց։ Իր սիրտը անբարո դարձավ։

Նախքան ընկնելը մարդը կարող էր կենաց ծառից ուտել ու ապրել հավիտյան (Ծննդոց 2:9; 3:22)։ Ընկնելուց հետո մարմնի մեռնելը դարձավ Ադամի մեղքի պատժի մի մասը։ Հռովմայեցիս 5:12 ասում է,

“մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը …” (Հռովմայեցիս 5:12)

Սա թե հոգեւոր և մարմնավոր մահվան մասին է խոսում։ Ադամի մեղքից հետո, Աստված ասաց,

“… Նրա համար որ հող էիր դու, և դեպի հողը դառնաս։” (Ծննդոց 3:19)

Ուրեմն, Ադամի մեղքի արդյունը ֆիզիքական և հոգեւոր մահն է։

Ադամի ընկնելու պատճառով, մեղքը դարձավ համաշխարհային, մարդկության մեջ։ Բոլոր մարդիկ ծնվում են մեղավոր բնությունով, ժառանգած Ադամից, մարդկության սերունդի դաշնային գլխից։ Սուրբ Գիրքը ասում է,

“Սորա համար՛ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը; և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ…” (Հռովմայեցիս 5:12)

Բնությամբ մեղավոր ընկած մարդի մասին բոլոր Սուրբ Գրքում կարդում ենք։

“Մարդ չկա որ չ՛մեղանչէ” (Գ Թագավորաց 8:46)

“Իրավ որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարի գործէ և չ՛մեղանչէ։” (Ժողովող 7:20)

“Արդար չ՛կա՛ մեկն էլ չ՛կա։ Չ՛կա իմացող, չ՛կա Աստուծուն խնդրող։ Ամենքը խոտորեցան, միասին անպիտան եղան, չ՛կա բարություն անող, մինչև մեկն էլ չ՛կա։” (Հռովմայեցիս 3:10-12)

“Որ ամեն բերան խփվի, և բոլոր աշխարհք Աստուծո առաջին դատապարտ լինի։” (Հռովմայեցիս 3:19)

“Եթե ասենք թե մեղք չ՛ունինք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտությունը չ՛կա մեզանում։” (Ա Հովհաննես 1:8).

Ադամի մեղքը համարվում է իր բոլոր ժառանգորդների վրա, որոնք բոլոր մարդկության սերունդն են։ Մարդկության կենսական միասնության պատճառով, Աստված Ադամի մեղքը անմիջապես խթանում է նրա բոլոր ժառանգներին։ Ուրեմն, բոլոր մարդկանց բնությունը տիրապետվում է նույն անառակ բնությունով որ Ադամը իր ընկնելուց հետո տիրապետվեց։ Ըստ Հռովմայեցիս 5:12 մահը (թե հոգեւոր և թե մարմնավոր) անցել է բոլոր մարդկանց, որովհետեւ բոլորը Ադամով մեղք գործեցին, իրենց բնական գլուխով։

Սա է մեր միտքը մարդի “ամբողջական անբարոյականություն”-ից։ Դա նշանակում է, մարդը իր բնական անբարոյական վիճակի մեջ Աստծուն չէ սիրում։ Այսինքը նա գերադասում է ինքը Աստված լինի, և իրեն Ստեղծողից ավելի է սիրում։ Ամբողջական անբարոյականություն նաև նշանակում է ամեն մարդ իր բնական վիճակում Աստծուն չէ սիրում, և Նրա դեմ հակակրանք կամ թշնամություն ունի, և Նրա դեմ է։

“Որովհետեւ մարմնի խորհուրդը՛ Աստծո դեմ թշնամություն է։” (Հռովմայեցիս 8:7)

“Մարմնի խորհուրդը” ուղղում է “մի մարդի որ վերածնված չէ,” վերստին ծնունդ չունի։ (The Geneva Bible, 1599, note on Romans 8:7)

Ուրեմն, Ծննդոց երրորդ գլխում նշված Ադամի ընկնելը, ուղղակի ազդեցություն ունի քո վրա։ Եկեղեցում մեծացած լինես կամ ոչ, դու Աստծուն և Քրիստոսին չըսիրելու բնությունը ունես, քո նախահայր Ադամից ես ժառանգել։ Ոչինչ է կարող փոխել այդ ժառանգած ներքին աղավաղումը։ Ուրեմն, փրկությունը “օտարերկրյա” մի աղբյուրից պիտի լինի, քեզանից բոլորովին դուրս մի աղբյուրից։ Այդ աղբյուրը ինքը Աստվածն է։ Աստված ինքը պիտի քո ներքին մեղքը քեզ ցույց տա։ Նա ինքը պիտի փարատի քո սխալ կարծիքները փրկության մասին, և հանդիմանի քեզ ներքին անբարոյականությանդ համար։ Աստված պիտի քեզ դեպի Քրիստոս քաշի, թե մաքրվելու և թե վերստին ծնունդ տալու համար։ Ադամի մեղքի պատճառով, ոչ ոք բացի Քրիստոս, “վերջին” Ադամը, կարող է քեզ փրկել։ Դա փրկություն է շնորհքով միայն, Քրիստոսի միջոցով միայն։ Մենք դրան ենք հավատում և քարոզում։

Նախքան Ադամի ընկնելը, նա Աստծո հետ կատարյալ հաղորդակցության մեջ էր։ Նա Աստծո հետ ինչպես ընկեր քայլում էր։ Բայց երբ մեղք գործեց, Ադամը և իր կինը թագնվեցին Աստծուց պարտեզի ծառերի մեջ։

Դու Ադամի զավակներից մեկն ես։ Այդ պատճառով է որ քո գաղափարը Աստծո մասին բոլորովին սխալ է! Փոխարեն վստահես Նրան, ապստամբում ես Նրա դեմ, թագնվում ես Նրանից, ինչպես քո նախահայր Ադամը արավ։ Դրա համարը մեկը մյուսի հետեվից սխալներ ես անում երբ փորձում ես Քրիստոսին վստահել։ Այդ պատճառով է որ քո միտքը անհաստատ է – նույն սխալները անվերջ կրկնում ես։

Կոլեջի Մի Աշակերտի Վկայություն

Մեկը մյուսի հետեվից ես սխալ ապաշխարություններ ունեի։ Կարծում էի ապաշխարության համար մի հատուկ զգացում պիտի ունենայի։ Այդ ժամանակ սխալ ապաշխարություններ ունենալը ահավոր էր ինձ համար։

Երբ խորհրդատվության եկա, փորձում էի գտնել մի բան ասել։ Փորձեցի հիշել քարոզը, որպեսզի մի քանի բաներ դրանից կրկնել։ Բայց իմ բառերը ոչ մի իմաստ չունեին։ Փորձեցի ուրիշ մեկի ապաշխարության վկայությունից ընդօրինակել։ Ինչ խելագարություն!

Սկսեցի աղոթել և մտածել իմ մեղքերի մասին։ Այն ժամանակ Ավետարանի քարոզչությունը իմաստալի դարձավ ինձ համար։ Ես եկա Հիսուսին ինչպես մի թշվառ մեղավոր առանց հույսի – բայց իմ հույսը Հիսուս Քրիստոսում էր։ Ամենա կարեւոր բանը ինձ համար նա էլ որ գամ Հիսուսին և Իր Արյունով մաքրվեմ։ Վստահեցի Նրա Արյանը։

Կոլեջային-տարիքի Մի Կնոջ Վկայությունը

Սատանան շարունակ ինձ ասում էր, “Այս մարդիկ սխալ են։ Դու կատարյալ ես ինչպես որ կաս։ Դու Հիսուսին պետք չունես։” Ապա եկա եկեղեցի և հասկացա որ սխալ էի։ Անզուսպ լացում էի և չէի կարողանում դադարել։ Դկ. Քէյգընը հարցերց ինձանից, “Արդոյք՞ կ՛գաս Քրիստոսին։ Ես պատասխանեցի, “Այո, կ՛գամ։ Կ՛գամ Նրան։” Այդ օրը ես ինձ Հիսուսի գիրկը նետեցի և կատարելապես Հիսուսով ինձ շրջապատեցի։ Հիսուս Քրիստոս ինձ ընդունեց և իմ մեղքերը Իր Արյունով լվաց։

Մի Երիտասարդ Մարդի Վկայությունը

Ես այլևս չէի կարող արհամարել իմ գեշ, ապստամբ, չարությունով լցավծ, և Աստծո հակառակ սիրտը։ Իմ սիրտը էլ չէր կարող ինձ խաբել մտածելով որ ես մի բարի անձ եմ։ Ճիշտ վիճակի մեջ չէի և իմ մեջ բարի բան չկար։ Գիտէի եթե անակնկալ մեռնէի անմիջապես դժոխք էի գնալու։ Արժանի էի դժոխքի։ Մեղավոր էի։ Կարծում էի կարող եմ իմ մեղքերը մարդկանցից թագցնել։ Բայց դրանց չէի կարող թագցնել Աստծուց։ Նա բոլոր մեղքերս տեսնում էր։ Ինձ Ադամի պես էի զգում որ երբ արգելված պտուղից կերավ փորձեց Աստծու երեսից թագնվել։ Կատարելապես ինձ անօգնական զգացի։ Բոլոր իմ բարի գործերը չէին կարող ինձ պես թշվառ մեղավորին փրկել։ Քրիստոս միայն կարող էր ինձ փրկել։ Նրա Արյունը ինձ ծածկեց և իմ բոլոր մեղքերը լվաց։ Քրիստոս Իր արյունով ինձ ծածկեց։ Նա Իր արդարությունով ինձ հագցրեց։ Նրա Արյունը իմ մեղավոր սիրտը լվաց։ Իմ հավատքը և վստահությունը Քրիստոսում է միայն։ Ես մի մեղավոր էի – բայց Հիսուս ինձ փրկեց։

Մի Երիտասարդ Կոլեջի-Տարիք Աղջկա Վկայութունը

Ես ծանր սրտով եկեղեցի եկա։ Մեղավոր ինձ զգացի։ Ես այլեւս չէի կարող իմ մեղավոր, անհնազանդ և Աստծո դեմ չարությունով լցված սիրտը անտեսել։ Հետո, պատգամի վերջում, առաջին անգամ լինելով Ավետարանի բարի լուրը լսեցի։ Անցյալում ինձ համար ոչ մի իմաստ չուներ։ Քրիստոս իմ փոխարեն Խաչի վրա մեռավ, վճարելով իմ մեղքերի պարտքը։ Նա ինձ համար Խաչի վրա մեռավ! Նրա Արյունը ինձ համար թափվեց! Ես Հիսուսին շատ պետք ունեի։ Իմ աչքերը իմ վրայից վերցվել էր։ Առաջին անգամ լինելով Քրիստոսին նայեցի, և այդ պահին Քրիստոս ինձ փրկեց! Այն ժամին հասկացա Ջան Նիոթոնի երգի իմաստը, “Հիանալի շնորհք! Ինչ քաղցր ես դուն, փրկեցիր խեղճն ինձ պես! Կորսված էի, բերիր զիս տուն, ու կույր, արդ տեսնեմ ես!” Ես մի մեղավոր էի, և Հիսուս Քրիստոս ինձ իմ մեղքից ազատեց։

Ես Հիսուսին չ՛տեսա և չ՛զգացի։ Ես աստվածային մի փորձառություն չ՛ունեցա։ Պարզապես Նրան վստահեցի։ Այն պահին որ Հիսուսին վստահեցի, Նա իմ մեղքերը Իր Արյունով լվաց։

Կ՛լսեմ փրկիչս ինձ կանչում է, Կ՛լսեմ փրկիչս ինձ կանչում է,
Կ՛լսեմ փրկիչս ինձ կանչում է, կ՛երթամ Նրա հետ, կ՛երթամ մինչև վերջ!
   (“Where He Leads Me,” Ernest W. Blandy, 1890).

Գալիս եմ, Տեր, հիմա գալիս եմ դեպ Քեզ;
Լվա ինձ, Գողգոթայում թափված Քո Արյունով։
   (“I Am Coming, Lord,” Lewis Hartsough, 1828-1919)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“I Am Coming, Lord” (Lewis Hartsough, 1828-1919)