Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՔՐԻՍՏՈՍՈՒՄ ՄԻԱՅՆ!

IN CHRIST ALONE!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Երեկոյան Ապրիլ, 22, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 22, 2018

“Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց, և Նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, Նա էլ կ՛պատե մեզ։ Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։” (Ովսեե 6:1, 2)


Այս համարի իմաստը պարզ է։ Սա Աստծո վերջին կանչն էր Իսրաելին։ Շուտով նրանք Ասորեստան և ապա Բաբելոն էին տարվելու։ Զարկվելուց և պատռվելուց հետո նրանք ասելու են, “Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ”։

Այո, մարգարեությունը կատարվեց, և նրանք գերին գնացին Բաբիլոնացիների միջոցով։ Մարգարեությունը ապագայի մասին էր խոսում։ Աստված նրանց ապագայում բժշկելու էր։ “Նա մեզ բարձրացնելու է, և մենք Նրա ներկայության մեջ կ՛ապրենք։” Ապագայում Աստված խոստացել էր Իսրայելին իրենց երկիրը վերադարձնի և ազատի նրանց։ Աստված մեր ժամանակներում սկսել է այս մարգարեությունը կատարել։ Իսրայէլը պետականորեն իբրև մի ազգ հայտարարվեց 1948 թվականին։ Այն ժամանակվանից Հրյա ժողովուրդը վերադառնում են իրենց Աստծուց ստացած երկիրը, Իսրայել։ Շուտով նրանք ապրելու են Նրա ներկայության մեջ, “և այսպես բոլոր Իսրայելը կ՛ապրի” (Հռովմայեցիս 11:26)։ Սա է այս համարների բացատրությունը։

Բայց դեռ ավելին մեկնաբանություն կա։ Մեկը ասաց, “Մեկ բացատրություն կա բայց գոյություն ունի տարբեր գործադրություներ։” Ահա երկու գործադրություններ այս համարներից։

I. Առաջին, այս համարը վերաբերում է Քրիստոնյաներին։

Այս գրվածը խոսում է գործադրական իմաստով Քրիստոնյաների հետ։ Այսօր շատ քիչ Քրիստոնյաներ անհապաղ հետեվում են Քրիստոսին։ Նրանք իրենց Քրիստոնյական կյանքում հաստատուն են։ Բայց մեզանից շատեր ժամանակ առ ժամանակ պաղում ենք հավատքի մեջ։ Ուրեմն Աստված փորձանքներ և նեղություններ է ուղարկում։ Նա թույլ է տալիս այս նեղությունները և փորձություները մեզ զարկեն ու պատռեն։ Աստված քո մտքի խաղաղությունը քեզանից հեռացնում է։ Նա քեզ տխուր զգացում է տալիս և սիրտդ ծանրացնում է թեկուզ այստեղ այս գիշեր եկեղեցում նստած ես։ Ինչու՞ է Աստված թույլ տալիս այս քեզ պատահի։ Միգուցէ Նա քեզ համար մի նոր գործ ունի։ Կարելի է Աստված քեզ պատրաստում է ինձ օգնելու մի նոր եկեղեցի սկսենք մյուս տարվան մեջ։ Կամ քեզ պատրաստում է այս եկեղեցում մի նոր աշխատանք սկսել։ Մարդ լինելով, մենք չենք ուզում փոխվել։ Ուրեմն Աստված մեզ պատռում և զարկում է մինչ համոզվենք տարբեր պատասխանություններ վերցնել։ Նա բոլոր այն կուռքերը որ մենք նրանցից կախված ենք պատռում է որպեսզի մեզ Իր Թագավորության համար օգտակար դարձնի։ Դկ. Թոզերը ասաց, “Կասկածելի է Աստված կարող լինի մեծապես մեկին օրհնել եթե նրան խորապես չէ վրդովել։” Եթե դարձի ես եկել, Աստված քեզ հարվածելու է։ Նա քեզ թափահարում է։ Միգուցէ Նա քեզ վերանորոգության մեջ օգտագործելու է!

“Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։”

Ես հավատացած եմ մի նոր եկեղեցի սկսելը, օգնելու է ձեզ ավելի զորավոր Քրիստոնյաներ լինել։ Երբ երեխաները աճում են հաճախ իրենց ոտքերի և ձեռքերի մեջ ցավ են զգում։ Անցյալում դրան կոչում էին “աճման ցավ։” Մի անհանգստացեք։ Երկու օրերից հետո Նա ձեզ կենդանացնելու է և ավելի հավատք ու կյանք է նվիրելու! Ինչ որ ձեզանից պոկի, Նա փոխարինելու է ավելիով Իր սիրելի Որդիով! Ջան Նիւոթոնը գրել է “Հիանալի Շնորք” երգը։ Նա նաև գրել է այս բանաստեղծությունը։

Հարցրի Տերից որ ես պիտ աճեմ
Հավատքի, սիրո, և ամեն շնորքի մեջ;
Ավելի ճանաչեմ Նրա փրկությունը,
և ավելի լրջորեն փնտրեմ Նրա երեսը։

‘Նա էր որ ինձ սովորեցրեց աղոթել,
և նա, վստահեմ, որ պատասխանեց աղոթքս!
Բայց այնպես էր, որ գրեթե
Կարծես ինձ հուսահատության տարավ։.

Հույս ունեմ որ հարմար ժամին,
Շուտով իմ խնդրանքս կ՛լսի;
և Իր սիրո զորությամբ,
Ոչնչացնելու է իմ մեղքերը, ու ինձ հանգիստ է տալու։

Դրա փոխարեն, այնպես զգացի
Որ Նա իմ սրտի թագնված չարքները հայտնեց;
և թույլ տվեց դժոխքի բարկացած զորություները
Հարձակվեն իմ հոգու վրա, ամեն կողմանէ։

Ապա նա ասում է թե Աստված ինչ ասաց,

Այս ներքին փորձություները ես օգտագործում եմ,
Եսից ու հպարտությունից քեզ ազատել;
Ու կոտրել աշխարային հաճույքի խափկանքը,
Որպեսզի այդ բոլորը գտնես Իմ մեջ։”
   (“I Asked the Lord that I Might Grow,” John Newton, 1725-1807)

II. Երկրորդ, այս համարը վերաբերում է անդարձներին։

Իմ իսկական նպատակը այս երեկո նա է որ քեզ մի երկրորդ գործադրելիք խորհուրդ տա, որը ցույց է տալու քեզ թե ինչպես է այս համարը քեզ հետ խոսում, եթե դեռ դարձի չես եկել! Աստված քեզ ասում է,

“Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց, և Նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, Նա էլ կ՛պատե մեզ։ Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։” (Ովսեե 6:1, 2)

Փոփոխությունը, դարձի գալը, ցավոտ է։ Ցավոտ է որովհետեւ դու չես ուզում դարձի գալ։ Կարելի է ասես որ ուզում ես դարձի գալ – բայց դա իրականություն չունի։ Միգուցե մտածես որ ուզում ես դարձի գալ – բայց դա էլ իրականություն չունի! Սուրբ Գիրքը ասում է, “չ՛կա Աստծուն խնդրող” (Հռովմայեցիս 3:11)։ Ապա ինչու՞ որոշներ սկսում են Քրիստոսին խնդրել։ Պատասխանը կ՛գտնենք, Հովհաննես 16:8-ի մեջ որ ասում է Սուրբ Հոգին կ՛գա “աշխարհքին կ՛հանդիմանե մեղքի համար։” “Հանդիմանել” բառը Հունարեն “elengkho” բառն է – որը նշանակում է “համոզել,” “սխալը ասել,” “նկատողություն անել,” “դատապարտել։”

Ոչ ոքուն է հաճելի լսել որ նա կորած մեղավոր է։ Բայց դա հարկավոր է ավետարանչական քարոզչության մեջ։ Պատճառը որ դու դեռ չես դարձի եկել նա է որ քեզ մեղավոր չես տեսնում։ Դրա համար շատ աղոթք է պետք, խնդրենք Աստծուն որ Սուրբ Հոգին ղրկի կորածների համար, նրանց պատռի, զարկի, համոզի, հանդիմանի, ցույց տա նրանց ինքնասիրությունը և ապստամբությունը Ամենակարող Աստծո դեմ։ Ինչպես՞ ես կարող կանգնել մեղքերով լեցուն սրտով, Աստծո ներկայության մեջ դատաստանի օրում։ Ինչպես՞ ես կարող այսպես մի քարոզ լսելուց հետո, բարձրանաս հաղորդության սրահը, ընթրես և ընկերներիտ հետ ծիծաղաս։ Ինչպես՞ ես կարող բոլոր շաբաթը անցկացնել առանց կարդալով մի քարոզ կամ վիդիոներից մեկը դիտելով։ Դու պիտի Աստծուց վախենաս, այն Աստվածը որ նեղված ու բարկացած է քո մտքերի և խստացած սրտի վրա!!! Սա շատ լուրջ է! Սրանից ավելի լուրջ բան չկա աշխարհում։ Դժոխքի կրակի բոցերը քեզ են սպասում, և դու քո ընկերների հետ ծիծաղում ես քարոզից հետո! Այսպիսով քեզ համար ոչ մի հույս չկա!

Լսիր Ջան Քէյգընին, “Նախքան իմ խոստովանությունը կարծես թե մեռնում էի։ Չէի քնել։ Չեի կարողանում ժպտալ։ Չէի կարողանում խաղաղություն գտնել… անդադար տանջվում էի։ Շատ հոգնած էի։ Ամեն բանից հոգնած էի։ Սկսեցի ինքս ինձ ատել, ատել իմ մեղքերը և դրա զգացումների հետեվանքը … իմ մեղքերը ավելի ու ավելի էին ծանրանում։ Էլ դիմանալ չէի կարողանում։ Գիտէին Աստված արդար է և ինձ դատապարտելու էր դժոխքին։ Պայքարելուց հոգնել էի։ Իմ ամեն բանից հոգնել էի … բայց դեռ Հիսուսին չ՛ունէի … ‘փորձում’ էի փրկվել։ ‘փրձում’ էի Հիսուս Քրիստոսին վստահել բայց չէի կարողանում։ Չէի կարողանում որոշել Քրիստոնյա լինել, և դա ինձ հույսահատ էր դարձնում։.

Դրա փոխարեն, այնպես զգացի
Որ Նա իմ սրտի թագնված չարիքները հայտնեց;
և թույլ տվեց դժոխքի բարկացած զորություները
Հարձակվեն իմ հոգու վրա ամեն կողմանէ։

Կարող էի զգալ որ իմ մեղքերը ինձ դեպի դժոխք է հրում, բայց իմ կամակորությունը, արցունքներս անիմաստ էր դարձնում…ամեն բառ իմ մեջ պիտի մեռներ!”

Դա ինչպես՞ պատահեց Ջանին։ Արդոյք՞ նա չսովորեց ինչպես ճիշտ բառերը օգտվել! Իմ Աստված, ոչ! Բառերը երբեք չեն կարող օգնել նրան! Ոչ էլ “զգացումները։” Ոհ,Աստված, ոչ! Ոչ մի զգացում կարող էր օգնել նրան։

Տերը “պատռել և զարկել Էր նրան” Նա կոտրել էր Ջանի սիրտը! Նա զարկել էր Ջանին!

Ճշմարիտ ապաշխարությունը ցավոտ է! Դու պատերազմում ես Ամենակարող Աստծո հետ! Չես կարող խաբկանքով դրանից փախնել։ Խոսքով չես կարող դրանից անցնել! Չես էլ կարող սովորել դրանից հեռանալ!!!

Այս ներքին փորձություները ես օգտագործում եմ,
Եսից ու հպարտությունից քեզ ազատել;
Ու կոտրել աշխարային հաճույքի խափկանքը,
Որպեսզի այդ բոլորը գտնես Իմ մեջ։”

“Որդիին համբուրեցեք, որ չ՛բարկանա, և դուք չ՛կորչիք ճանապարհումը. որովհետեւ Նրա բարկությունը շուտով կ՛վառվի. երանի այն ամենին որ Նրան են հուսացած։” (Սաղմոս 2:12)

Լսեք Էմի Զաբալագային, “Ես շատ ինքնազբաղ էի ինքս ինձ խղճալով, և անհոգ էի իմ մեղքերի մասին … ես չեմ կարող լիովին բացատրել քո սրտի խավարը և տարորինակ վիճակը։ Զզված ու ամոթով էի, իմանալով թե Աստված տեսել է իմ սիրտը։ Ես մի զզվելի արարած էի ամենատես Աստծո աչքի առջև։ Իմ բոլոր կատարածը եկեղեցում, արմատացած էր ինքնասիրության մեղքից։ Զգում է որ մի կեղտոտ բորոտ էի մաքուր Քրիստոնյաների մեջ։ Բայց դրանով հանդերձ Քրիստոսին չէի վստահում։ Հիսուս անունը միայն մի բառ էր ինձ համար։ Մեկը որ շատ հեռու էր … ես մի լավ զգացում էի փնտրում … մի փաստ, որ փրկված եմ … Դկ. Հայմերզը հանդիմանեց կորածին, Ամենակարող Աստծու հետ խաղալու համար։ Իմ տեղում նստած, վախից դողում էի։ Գիտէի որ դա ես եմ։ Ապա Դկ. Հայմերզը համարը կարդաց,

“Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց, և Նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, Նա էլ կ՛պատե մեզ։ Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։” (Ովսեե 6:1, 2)

Էմին ասաց, “Իմ մեղքերը անտակ ովկյանոսի պես էր։ Էլ դիմանալ չէի կարող։ Պիտի Հիսուսին ունենայի! Պիտի Նրա Արյունը ունենայի!”

Տերը, “պատռեց և զարկեց!” Նա Էմիի սիրտը կոտրեց! Նա Էմին զարկեց!

Իրական ապաշխարությունը ցավոտ է! Դու Ամենակարող Աստծո հետ պատերազմում ես! Դու չես կարող խաբեությամբ դուրս թռչել! Խոսելով չես կարող փախնել! Ծիծաղով էլ չես կարող դրանից փախնել!!!

Այդ բոլորից չես՞ հոգնել։ Վախեցած չես՞։ Արդոք՞ կրոնից զզված չես։ Ոհ Աստված, փրկի նրանց դժոխքի կրակից!

“Որդիին համբուրեցեք, որ չ՛բարկանա, և դուք չ՛կորչիք ճանապարհումը. որովհետեւ Նրա բարկությունը շուտով կ՛վառվի. երանի այն ամենին որ Նրան են հուսացած։” (Սաղմոս 2:12)

Արդյոք՞ Տիրոջ միջոցով չես պատռվել։ Նրա ձեռով չես վիրավորվել։ Արդյոք՞ կարծել ես քո վիշտը և ցավը նշան են, որ Աստված քեզ չէ սիրում։ Արդյոք՞ մի ցավ ես ունեցել որ չես կարողացել մեկի հետ բաժնեկցել։ Արդյոք՞ քեզ մենակ ես զգում, ինչպես Քրիստոս Գեթսեմանի պարտեզում Աստծուց լքված զգաց։ Արդյոք՞ քո մտքում մտածել ես – “Ինչու՞ է Աստված ինձ լքել։” Չարը փսփսում է, “Ինչու՞ շարունակել։ Ոչ ոք քեզ համար հոգ չէ անում։ Ոչ ոք քեզ չէ սիրում։” Աղաչում եմ քեզ, “Չարին մի լսիր!”

Ես ճիշտ անձն եմ, լսիր ինձ։ Ես իմ կյանքում այդ չարչարանքից վեց անգամներ անցել եմ։ Նախքան իմ դարձի գալը ուրիշ հինգ անգամներ էլ եմ անցել։

“Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց, և Նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, Նա էլ կ՛պատե մեզ։ Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։” (Ովսեե 6:1, 2)

Ամեն անգամ անցելով մի տագնապից, հասկացել եմ որ դա ինձ պատրաստում է ավելին գործելու Աստծու համար։ Այդ տագնապների ցավը այնքան մեծ է եղել կարծես թե երբեք չէ անցնելու։ Եւ Հիսուս ինձ ասում է,

Այս ներքին փորձություները ես օգտագործում եմ,
Եսից ու հպարտությունից քեզ ազատել;
Ու կոտրել աշխարային հաճույքի խափկանքը,
Որպեսզի այդ բոլորը գտնես Իմ մեջ։”

Առաջին անգամը, իմ դարձի գալու ժամանակ էր։ Վերջինը եղավ այն ժամանակ երբ քաղցկեղով ախտորոշվեցի։ Նրանք ասացին, “Դու քաղցկեղ ունես։” Ինձ դեղեր սրսկեցին։ Մովսեսի պես ինձ անապատում մենակ զգացի։ Անգամներ և անգամներ գիշերվա կեսին արտասվեցի! Կարծեցի իմ վերջն է եկել։ Պատռվեցի։ Ծանոթ եմ քո զգուցումներին։ Ամեն անգամ որ հոգու մութ գիշերից եմ անցնում, Աստված ինձ պատրաստում է մի նոր բանի համար։ Այս անգամ ինձ պատրաստում էր մի նոր եկեղեցի սկսելու համար։

Սիրելի ընկեր, Աստված քեզ չէ լքել։ Այո, Նա քեզ պատռել է – բայց քեզ բժշկելու է! Այո, Նա քեզ զարկել է – բայց քեզ պատելու է! Նա քեզ պատռել ու զարկել է մի նպատակի համար – քեզ հասկացնելու որ Քրիստոսն է միայն հույս աղբյուրը! Քեզ ցույց տալու որ խաղաղությունը միայն Քրիստոսում կարելի է գտնել! Քեզ ցույց տալու որ ուրախությունը միայն Քրիստոսում կարելի է գտնել! Քեզ ցույց տալու որ Նա մեռավ, քո մեղքերի վարձքը վճարելու համար! Քեզ ցույց տալու որ Նա մեռելներից հարություն առավ քեզ նոր կեյանք տալու համար!

Քրիստոսում միայն հույս կ՛գտնեմ; Նա իմ լույսն է, իմ ուժը, իմ երգը;
   Անկյունի քարը, հաստատուն վեմը, կանգուն է փոթորիկներում ու երաշտում։
Ինչ բարձր սեր, ինչ խոր խաղաղություն, երբ վախերը սաստել են, երբ ձգտումները հանգստացել!
   Ինձ հանգստացնողը, ամեն բանում – Այստեղ Քրիստոսի սիրում կանգնել եմ։

Քրիստոսում միայն, որ մարմին առավ, Աստծո կատարելությունը
անկարող մանկան մեջ!
   Սիրո ու արդարության նվերը, Ծաղրվեց նրանցով որ եկավ փրկելու։
Մինչև Հիսուս խաչի վրա մեռավ, և Աստծո բարկությունը սաստեց;
   Ամեն մեղք Նրա վրա դրվեց – Ես ապրում եմ Քրիստոսի մահով։

Այնտեղ Նրա մարմինը դրվեց, աշխարհի Լույսը խավարը սպանեց;
   Ապա մի փառավոր օրում, գերեզմանից հարություն առավ!
Նա հաղթական կանգնեց, մեղքի անեծքի զորությունը հեռացավ ինձնից;
Որովհետեւ ես Նրանն եմ և Նա իմն է – Գնված Քրիստոսի թանկագին Արյունով։
(“In Christ Alone,” Keith Getty. Stuart Townend, 2001)


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“In Christ Alone” (Keith Getty, Stuart Townend, 2001)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՔՐԻՍՏՈՍՈՒՄ ՄԻԱՅՆ!

IN CHRIST ALONE!

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Եկեք ու ետ դառնանք Տիրոջ մոտ, որ նա պատառեց, և Նա էլ կ՛բժշկէ մեզ. Նա զարկեց, Նա էլ կ՛պատե մեզ։ Նա մեզ կ՛կենդանացնե երկու օրից հետո, երրորդ օրը Նա մեզ կ՛կանգնեցնե, և մենք կ՛ապրենք Նրա առաջը։” (Ովսեե 6:1, 2)

(Հռովմայեցիս 11:26)

I.   Առաջին, համարը վերաբերում է Քրիստոնյաներին։

II.  Երկրորդ, համարը վերաբերում է անդարձներին,
Հռովմայեցիս 3:11; Հովհաննես 16:8; Սաղմոս 2:12: