Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՆՐԱՆՔ ՆՐԱՆ ԹՈՂԵՑԻՆ և ՓԱԽԱՆ

THEY FORSOOK HIM AND FLED
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում, Մարտ 4, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 4, 2018

“Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)


Հիսուս Իր աղոթքը Գեթսեմանի պարտեզում ավարտեց և քնած աշակերտներին արթնացրեց և ասեց, “Վեր կացեք գնանք, ահա հասավ ինձ մատնողը։” (Մատթեոս 26:46) Ապա Հուդան եկավ առաջնորդելով “մի մեծ ամբոխ սրերով և [բիրերով], քահանայապետների և ժողովրդի ծերերի կողմից։” (Մատթեոս 26:47)

Կարելի է որ Գեթսեմանի մթության մեջ բոլոր աշակերտները նման էին։ Հուդան Տաճարի պահակներին ասել էր, “Որին որ համբուրեմ՛ Նա է, նրան բռնեցեք։” (Մատթեոս 26:48) Հուդան համբուրեց Հիսուսին։ “Այն ժամանակ մոտ եկան՛ Հիսուսին ձեռք ձգեցին՛ և բռնեցին նրան։” (Մատթեոս 26:50) “Բայց Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց նրան և քահանայապետի ծառային զարկեց, և նրա աջ ականջը կտրեց գցեց. և այն ծառայի անունը մաղքոս էր։” (Հովհաննես 18:10) Հիսուս “Նրա ականջին դպավ և բժշկեց նրան։” (Ղուկաս 22:51) Հիսուս Պետրոսին ասաց սուրդ տեղը դիր, “Կարծում՞ ես թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնե ինձ ավելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։ [72,000 հրեշտակներ!] Բայց ինչպես՞ կ՛կատարվին գրքերը, թե այսպես պետք է լինել։” (Մատթեոս 26:53-54) Ապա Հիսուս դարձավ Իր ձերբակալողներին և ասեց, “Ինչպես՞ մի ավազակի վրա սրերով և [բիրելով] դուրս եկաք ինձ բռնելու։ Ամեն օր ձեզ մոտ նստում էի և տաճարումը սովորեցնում էի, և չ՛բռնեցիք ինձ։” (Մատթեոս 26:55) Սա մեզ բերում է մեր համարին,

“Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

Այս դեպքերը հարյուրավոր տարիներ առաջ նախագուշակվել էր մարգարեների մեջոցով։ Դկ. Ր. Լ. Հ. Լենսքին ասաց, ՛՛Այս բոլորը տեղի ունեցավ միայն և միայն մեկ նպատակի համար; որպեսզի Գրքերի մարգարէություննրը կատարվին։՛՛ Սրանք են իսկական գործիչ ուժերը այդ գիշերվան; Աստված Իր ծրագիրը գործի էր դրել, և Հիսուս կամավորապես Իրեն իր բռնակաների ձեռքն էր հանձնել ... համար 56-ը կատարվեց։ Երբ Հիսուսին [տարան], բոլոր աշակերտները փախան։” (R. C. H. Lenski, Ph.D., The Interpretation of St. Matthew’s Gospel, Augsburg Publishing House, 1964 edition, p. 1055; note on Matthew 26:56)

“Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

Այս պատգամում ավելի խոր ենք ուսումնասիրելու այս համարով, գտնելու պատճառը թե ինչու աշակերտենրը “Նրան թողեցին և փախան։” Ըստ Դկ․ Ջորջ Րիքըր Բերին, Հունարեն բառը “թողնելը” նշանակում է “լքել” (A Greek-English Lexicon and New Testament Synonyms)։ Մի քանի պատճառների համար աշակերտները թողեցին Հիսուսին և փախան։

I. Առաջին, նրանք թողեցին Հիսուսին և փախան կատարելով Գրքերի Մարգարեությունները։

Մեր համարը ասում է, “Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվին ...” Այդ մարգարեության մեջ էր մտնում նաև աշակերտների Հիսուսին թողնելը և փախնելը։ Զաքարիա 13:6-7 ասում է,

“Սա ինչ՞ հարվածներ են ձեռքերիդ մեջ. Եւ Նա ասելու է. Այս հարվածքը ես ստացել եմ իմ բարեկամների տանը ... զարկե հովիւին և ոչխարները ցրվին։” (Զաքաևրիա 13:6-7)

Այս բառերի մասին “զարկե հովիւին և ոչխարները ցրվին,” Դկ. Հենրի Մ. Մորիսը ասել է,

Այս համարը նշված է Մատթեոս 26:31 և Մարկոս 14:27 Քրիստոսի միջոցով։ Նա, Բարի Հովիվը, Իր կյանքը տալու էր գառների համար (Հովհաննես 10:11), բայց աշխարհ փոխող իրադարձությունների դժվարություններում, Նրա գառները մի ժամանակամիջոցում ցրվելու են։ (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995 edition, p. 993; note on Zechariah 13:7)

Տեր Հիսուս ինքը Զաքարիա 13:7-ում մարգարեացավ որ աշակերտները Իրեն թողնելու և փախնելու են։ Մատթեոս 26:31-ում Քրիստոս ասաց,

“Դու ամենքդ այս գիշեր կ՛գայթակղիք ինձանից. որովհետեւ գրված է՛ Ես հովիւը կ՛զարկեմ՛ և հոտի ոչխարները կ՛ցրվին։” (Մատթեոս 26:31)

Նաև Մարկոս 14:27-ում գրված է ,

“Եւ Հիսուսը նրանց ասեց թե ամենքդ այս գիշեր կ՛գայթակղիք ինձանից. Որովհետեւ գրված է՛ թե Հովիւը կ՛զարկեմ և ոչխարները կ՛ցրվին։” (Մարկոս 14:27)

Աշակերտների թողնելը և փախնելը Զաքարիա 13:7-ի մարգարէության կատարելագործումն էր։

“Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվին։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

II. Երկրորդ, նրանք թողեցին Հիսուսին և փախան որովհետեւ նրանք ընկած մարդ արմատի անդամներից մեկն էին։

Մարդի ցեղը ընկած ցեղ է։ Երբեք դա չ՛պիտի մոռանանք։ Դու մեղավոր ես – որովհետւ դու մի մեղավոր ցեղի ես պատկանում – Ադամի զավակներից մեկը։ Սուրբ Գիրքը ասում է,

“Սորա համար՛ ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհքը, և այն մեղքովն էլ մահը․ և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեցավ։” (Հռովմայեցիս 5:12)

Այդ պատճառով է որ բոլոր մարդիկ ծնվում են “մեղքի մեջ մեռած” (Եփեսացիս 2:5)։ Այդ պատճառով է որ բոլոր մարդիկ “բնությամբ բարկության որդիք են” (Եփեսացիս 2:3)։ Այդ պատճառով է որ դու բնությամբ մեղավոր ես։ Ամեն բանի համար չարին մի մեղադրի! Չարը չէ կարող մեզ գերի դարձնի եթե մենք բնությամբ մեղավոր չ՛լինեինք։ Ադամի բոլոր սերունդը բնությամբ մեղավոր են։ Դու էլ բնությամբ մեղավոր ես։ Այո, դու!

Աշակերտները մեզանից ավելի լավը չէին։ Նրանք էլ “բնությամբ բարկության զավակներ էին։” Նրանք էլ “մեղքի մեջ մեռած էին։” Նրանք էլ Ադամի որդիներն էին։ Ինչպես մի հին Անգլիական երեխաների գրքի մեջ է գրված,

“Ադամը ընկավ
Մենք բոլորս մեղք գործեցինք։”

Աշակերտները մարմնավոր միտք ունէին որը “Աստծո հետ թշնամություն էր” (Հռովմայեցիս 8:7)։ Ուրեմն նրանք Ավետարանը մերժեցին ամեն անգամ երբ Քրիստոս նրանց քարոզեց։ Նույն ձևով որ դու ես մերժում! Դկ․ Ջ․ Վերնըն ՄաքԳին ասաց,

[Քրիստոս] հինգ անգամ կրկնեց այն իրականությունը որ Նա գնալու է Երուսաղեմ մեռնելու (Մատթեոս [16:21]; 17:12; 17:22-23; 20:18-19; 20:28)։ Այս զորավոր ուսուցմունքով հանդերձ, աշակերտները [Ավետարանի] կարեվորությունը այն ժամանակ հասկացան որ Նա հարություն առավ։ (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, volume IV, p. 93; note on Matthew 16:21)

Ինչու՞ նրանք Ավետարանի “կարեւորությունը ուշ ըմբռնեցին”։ Պատասխանը շատ պարզ է,

“Եթե մեր Ավետարանը ծածկված էլ լինի, Նա կորածների մեջ է ծածկված։” (Բ Կորնթացիս 4:3)

Իր նոտագրություններում, Հովհաննես 20:22 համարի մասին, Դկ. Մաքգին գրել է աշակերտները մինչև հարուցյալ Քրիստոսին հանդիպելը վերստին ծնված չէին, և Նա նրանց վրա փչեց ու ասաց, “Առեք Սուրբ Հոգին։” (J. Vernon McGee, Th.D., ibid., p. 498; note on John 20:22) (Այստեղ սեղմեցեք կարդալու իմ պատգամը այդ մասին – “Աշակերտների վախը”“Խոսքը Նրանցից Թագցված էր,” “Պետրոսի Փոփոխումը,” “Պետրոսը Համոզման Տակ,” և “Հուդայի Կեղծ Ապաշխարելը։”)

“Այն ժամանակ բոլոր աշակերտները Նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

Նրանք այս բոլորից պիտի անցնէին որպեսզի տեսնէին որ մեղավոր են։ Ճիշտ Ջան Քէյգընի և Էմի Զաբալագայի նման որ պիտի տեսնէին որ կորած մեղավորներ էին։ Ճիշտ քո նման որ պիտի տեսնես որ կորած մեղավոր ես!

Ոմանք պիտի քեզ ասեն որ ես չափազանցրել եմ ասելով աշակերտները Քրիստոսի հարությունից առաջ վերստին ծնունդ չունէին ու ապաշխարած չէին։ Արդոյք՞ կարծում ես աշակերտները քեզանից տարբեր էին։ Գիտեմ ինձանից տարբեր չէին! Առանց Հիսուսի Արյանը այս գիշեր ես այստեղ կանգնած չէի լինելու! Առանց Հիսուսի Արյանը ես կ՛մնայի կորած մի մեղավոր և դժոխք էի գնալու!

Հիսուս ինձ թափառականիս փնտրեց,
   Աստծո փարախը բերեց;
Նա ինձ վտանգից ազատեց,
   Իր թանկագին Արյունով։
(“Come, Thou Fount,” Robert Robinson, 1735-1790)

Ես գնահատում եմ Իան Հ. Մուրէյի գիրքը, Հին Ավետարանչություն (The Banner of Truth Trust, 2005)։ Խոսելով ընդհանուր ապաշխարության մասին, Իան Հ․ Մուրէյը գրել է, “Այսօր շտապ կարիք կա ապաշխարության մասին ճշմարտությունը հայտնաբերել։ Մի լայնատարած բանավեճ այս հարցի մասին, լավ առիթ կ՛ստեղծի հազարավոր անկարեվոր բաները անհետացնել” (էջ 68)։ Այս մասին ինձ գրի։ Կ՛ուզեմ քեզանից լսել, և անձամբ ամեն մեկ անձին կ՛պատասխանեմ! Իմ էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։

“Այն ժամանակ բոլոր աշակերտները Նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

Որովհետեւ նրանք դեռ Հիսուսի արյունով չէին մաքրվել! Արդոյք՞ դու Հիսուսի Արյունով մաքրվել ես։ Դու ոչ մի հույս չունես մինչև Հիսուսի Արյունով չ՛մաքրվես!

III. Երրորդ, նրանք թողեցին Հիսուսին և փախան որովհետեւ այդ Ժամանակ իսկական մեղքի համոզում չունէին։

Նրանք մեծ վստահություն ունէին իրենց կարողության վրա։ Այս բանը անգամներ և անգամներ տեսնում ենք նախքան Քրիստոսի հարությունը տեղի ունենար մեռելներից և Նրա հայտնվելը ու նրանց վրա փչելը։ Օրինակ, Հիսուս Պետրոսին ասաց որ նույնը գիշեր Իրեն ուրանալու էր։ Նրանք դեռ Սուրբ Հոգու հեղաշրջող գործից պիտի անցնէին – որպեսզի իրենց մեղավոր լինելը զգային!

“Պետրոսը նրան ասեց, Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, չեմ ուրանալ քեզ, այնպես էլ բոլոր աշակերտներն էին ասում։” (Մատթեոս 26:35)

Դեռ ոչ մեկ աշակերտ ապաշխարած չէր! Ոչ էլ դու! Դու պիտի Սուրբ Հոգու հեղաշրջող գործից անցնես – քո մեղավոր լինելը զգաս! Դկ. Մարթին Լօյդ-Ջոնզը ասաց,

Ճշմարիտ ավետարանչություն չկա առանց մեղքի վարդապետությանը, և առանց հասկանալ թե ինչ է մեղքը ... ավետարանչությունը պիտի սկսի Աստծո սրբությունով, մարդի մեղավոր լինելու բացատրությունով և չարագործության հավիտենական հետեվանքը հայտնելով։ Միայն մարդն է որ պիտի տեսնի իր մեղքը և փախուստի ճանապարհը գտնի Քրիստոսի միջոցով դեպի փրկություն և ազատագրում։ [Դկ․ Հայմերզի նոտան։ Ես ինքս խորապես համոզվեցի մեղավոր լինելս երբ Հուդայի դերն էի խաղում Զատիկվա ցուցադրության ժամանակ!] (D. Martyn Lloyd-Jones, M.D., Studies in the Sermon on the Mount, InterVarsity, 1959, volume 1, p. 235; emphasis mine).

Աշակերտները ճշմարտապես մեղքի համոզման չ՛եկան մինչև այն ժամանակ երբ “Նրան թողեցին և փախան։” Երբ աշակերտներ ասացին, “Մենք հավատում ենք որ դու Աստծո կողմից ես եկել,”

“Հիսուս պատասխանեց նրանց, Հիմա հավատում էք՞ ։ Ահա ժամանակ կգա, և հիմա եկած է, որ ամեն մեկդ կ՛ցրվիք իր տեղը, և ինձ մենակ կ՛թողեք ...” (Հովհաննես 16:30-32)

Պետրոսի վիշտը և դատապարտումը, Քրիստոսին ուրանալուց հետո, հաստատորեն մյուս աշակերտների կողմից զգացվել էր։ “Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապես լացավ։” (Ղուկաս 22:62) Դկ. Վ. Ջ. Թ. Շեդը մեկնաբանել է, “Սուրբ Հոգին հասարակապես մի մարդի չէ վերածնում մինչև նա համոզված չ՛լինի։” (Shedd, Dogmatic Theology, volume 2, page 514) Եւ աշակերտները իրենց մեղավոր լինելուն համոզված և դատապարտված չէին մինչև Հիսուսին դավաճանելը։ Այն ժամանակ հասկացան որ անպայման պետք ունեն Նրա Սուրբ Արյունով մաքրվեն! Ձեզանից ոմանք կարծում եք կարող եք փոխվել առանց ձեր մեղքի հանդիմանվելու! Դուք չեք փոխվելու եթե չ՛համոզվեք որ մեղավոր եք! Պետրոսը դուրս գնաց և դառնապես լացավ։ Շատեր նախքան ապաշխարել Պետրոսի նման լացում են։ Արդյոք՞ դու էլ դառնապես արտասվել ես։

ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

Ես չեմ վերադառնալ և կիրառել նրանց որ դեռ դարձի եկած չեն։ Արդոյք՞ զգացել ես որ դու մի կորած մեղավոր ես, որ քո սիրտը “խաբեբա... և շատ չար է” (Երեմիա 17:9)։ Արդոյք՞ զգացել ես, “Ես ի՛նչ խեղճ մարդ եմ. ով՞կ՛ապրեցնե ինձ այս մահի մարմնիցը։” (Հռովմայեցիս 7:24) Արդոյք՞ քո բոլոր վստահությունը կորցրել ես քո վրա։ Արդոյք՞ ողբացել ես քո մեղքերի համար։ Քեզ համար հույս չկա մինչև քո մեղքերի համար չ՛ողբաս! Մինչև ասես, “Տեր ողորմի ինձ մեղավորիս!” Ինչպես Դկ. Լոյդ-Ջոնզը ասաց, “Միայն [անձն է] որ իր մեղքը իրեն հայտնվել է այս ձեվով, և դեպի Քրիստոս է գալի ազատվելու և փրկվելու համար։”

Հիսուսի անունով, մեկ ձայնով, երգենք սուրբ երգը,
Եւ խորհենք թէ ինչ հիանալի բուժման աղբյուր բացվեց Նրա արյունով։

Ոհ, ով կարող է ասել ինչ վիշտ Նա կերց, երբ Նրա արյունն էր հոսում,
Իր տառապած սիրտը ինչ խայթեր պատռեց երբ մեր մեղքը Նրա վրա դրվեց։

‘Ծաղրական, վիրավորիչ ձայնը չէր որ Նրա սիրտը վշտացրեց;
Ծակող գամերը, սուր փշե պսակը, տխրության պատճառը չէր։

Բայց ամեն մի ջանք մի ծանր ցավ Նրա վրա դրեց,
Ինչպես Նրա ծանրաբեռված հոգու վրա մեր մեղքերի բոլոր ծանրությունը դրվեց։
   (“The Lord Hath Laid on Him” by William Hiley Bathurst, 1796-1877;
      to the tune of “Amazing Grace.”)

Դու պիտի քո մեղքը զորավոր կերպով տեսնես և ողբաս իրական արցունքներով ինչպես Չինաստանում են անում երբ վերանորոգություն է տեղի ունենում այնտեղ։

Մի քանի վարկյանում ձեզ հրավիրելու եմ առջև գալ մեր հետ խոսելու փրկության մասին։ Ձեզանից մի քանիսը գալու են, բացի ձեզ ոչ մի օգուտ չի լինելու։ Դուք այստեղ թողնելու էք ինչպես մի կորած մեղավորներ։ Ինչու՞ ձեր առջև գալը չի օգնելու։ Որովհետեև դուք ձեզ կորած չեք զգում։ Դու աշակերտների նման ես։ Մեծ վստահություն ունես քո վրա։ Դու կարծում ես կարող էս Քրիստոնական կյանքը ապրել ինչպես որ ես։ Բայց սխալ ես։ Շուտ կամ ուշ չարը գալու է և քեզ փորձության մեջ գցելու և այն ես անելու ինչ աշակերտները արեցին։ Քրիստոսին թողնելու ես։ Այս եկեղեցին թողնելու ես և մեղավոր կյանք ես ապրելու։ Ինչպես՞ գիտեմ այդ։ Որովհետեւ 60 տարիներ է որ քարոզում եմ։ Հարյուրավոր մարդիկ եմ տեսել ճիշտ քո նման։ Այդպես գիտեմ որ դու էլ աշակերտների նման թողնելու ես Քրիստոսին։ Շուտ կամ ուշ անելու ես այն ինչ նրանք արեցին։ Կարծում ես որ չես անելու։ Բայց սխալ ես! Անկեղծ եղիր քեզ հետ։ Արդեն մտածել ես որ եկեղեցին թողնես։ Անկեղծ եղիր։ Մտածել ես թողնել, այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Գիտես որ այդպես է։

Դու պիտի քննես քո սիրտը։ Պիտի քո մեղավոր լինելը գիտակցես։ Պիտի զգաս որ Հիսուսին չես հավատում։ Պիտի զգաս որ կորած մի մեղավոր ես! Պիտի մեղավոր զգաս – մի մեղավոր որ չես վստահում Հիսուսին։ Դա ամենամեծ մեղքն է – Հիսուսին չ՛վստահելու մեղքը։ Հիսուս ասաց, “Չհավատացողը արդեն դատապարտված է։” (Հովհաննես 3:18) Պետք չունես սպասես մինչև դժոխք գնաս։ Արդեն դատապարտված ես! Դկ. Լոյդ-Ջոնզը ասաց, “Միայն այն ժամանակ [երբ դու] կ՛տեսնես [և կ՛զգաս քո] մեղավոր լինելը [այն ժամանակ կ՛գաս] Քրիստոսին ազատագրվելու և փրկվելու։” Արդո՞ք զգում ես քո մեղքը, և քեզ անհանգստացնում է, այն ժամանակ կ՛գաս Հիսուսին և կ՛վստահես Նրան, և կ՛փրկվես Նրա միջոցով, մաքրվելով Նրա Արյունով որ թափեց քո մեղքերի համար։ Ճշմարտապես փրկվելու համար ուրիշ ճանապարհ չկա։ Կ՛աղոթեմ չ՛լինի մի Կիրակի որ ես Հիսուսի Արյան մասին չ՛քարոզեմ։ Ուրիշ Ավետարան չ՛գիտեմ բացի այս – վստահի Հիսուսին և կ՛մաքրվես։ Հիսուսի թափված Արյունը Գողգոթայում Խաչի վրա քո միակ հույսն է! Սակայն դու ոչ Հիսուսին և ոչ էլ Նրա Արյան մասին որևէ ակնարկ ես անում! Ինչու՞։ Որովհետեև քո մեղքը չես զգում – այդ պատճառով! Այդ պատճառով! Փորձում ես սովորել ճիշտ բառերը։ Ոհ, ինչ հիմարություն! Ագուստինը ասաց, “Մեր սրտերը անխաղաղ են մինչև Քո մեջ խախաղություն ենք գտնում։” Աղբյուր կա լեցված արյունով, քաշված փրկչի անոթներից։ Եւ մեղավորներ, ընկած հեղեղատի տակ, մաքրվում են մեղքի արատներից։ Եկ Հիսուսին հիմա։ Մաքրվի բոլոր մեղքերից Նրա Սուրբ Արյունով! Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Alone” (Ben H. Price, 1914)


ՆԱԽԱԳԻԾ՝

ՆՐԱՆՔ ՆՐԱՆ ԹՈՂԵՑԻՆ և ՓԱԽԱՆ

THEY FORSOOK HIM AND FLED

Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Բայց այս ամենը եղավ, որ մարգարեների գրքերը կատարվն։ Այն ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին փախան։” (Մատթեոս 26:56)

(Մատթեոս 26:46, 47, 48, 50; Հովհաննես 18:10;
Ղուկաս 22:51; Մատթեոս 26:53-54, 55)

I.   Առաջին, նրանք թողեցին Հիսուսին և փախան կատարելով
Գրքերի Մարգարեությունները, Զաքարիա 13:6-7; Մատթեոս 26:31; Մարկոս 14:27

II.  Երկրորդ, նրանք թողեցին Հիսուսին և փախան որովհետեւ
նրանք ընկած մարդի սերունդի անդամներից մեկն էին։
Հռովմայեցիս 5:12; Եփեսացիս 2:5, 3; Հռովմայեցիս 8:7;
Բ Կորնթացիս 4:3

III. Երրորդ, նրանք թողեցին Հիսուսին և փախան որովհետեւ այդ
Ժամանակ իսկական մեղքի համոզում չունէին, Մատթեոս 26:35;
Հովհաննես 16:30-32; Ղուկաս 22:62; Երեմիա 17:9;
Հռովմայեցիս 7:24; Հովհաննես 3:18