Print Sermon

Այս պատգամները այժմ տարածվում են թէ գրաւոր եւ թէ վիդէօների միջոցով 221-ից աւելի երկրների մեջ եւ կարդացւում մոտ 116,000 համակարգիչների միջոցով, www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները YouTube-ի միջոցով, այս պատգամների վիդեոները կապված են մեր վեբսայթին։ Մեր վեբսայթը սնվում է YouTube-ով։ Այս քարոզները 37 լեզուներով թարգմանվում են, հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Գրաւոր պատգամները հեղինակային իրաւունք ստացած չեն, ուստի քարոզիչները կարող են օգտագործել առանց իրաւունք ստանալու հեղինակից։ Խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի բարի լուրը բոլոր աշխարհքում, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին մեջ։

Կ՛խնդրենք երբ Դկ․ Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարող ձեզ պատասխանել։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։



Այս պատգամները տարածվում են 200 երկրների մեջ եւ կարդացվում 110,000 համակարգիչնեիր միջոցով ամեն ամիս։ Նաեւ հարիւրավոր մարդիկ դիտում են YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 33 լեզուներով թարգմանվում են հազարավոր մարդկանց համար ամեն ամիս։ Ուստի խնդրում ենք սեղմել այստեղ տեղեկանալու թէ ինչպես կարող էք նիւթականով օգտակար գտնուել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանը բոլոր աշխարհին, ներառեալ Մուսուլմաներին եւ Հինդու ազգերին։


ՆՐԱ ԱՐՅՈՒՆՈՎ ՄԵՆՔ ՓՐԿՎԱԾ ԵՆՔ!

BY HIS BLOOD WE ARE CLEANSED!
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ
Օրում Երեկոյան Հունվար 28, 2018
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 28, 2018

“Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ, և մի այնպիսի որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:3)

“Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրէնություների համար հարվածվեցավ, ... և [Նրա մեղքերովը] մենք բժշկվեցանք։” (Եսայիա 53:5)


Անցյալ Կիրակի գիշեր մի պատգամ բերեցի Քրիստոսի Արյան կարիքի մասին (“Արյունով կամ Առանց Արյունով”) խորագրով։ Պատգամը երկու կետեր ուներ։ Առաջին, ինչ է պատահելու քեզ առանց Քրիստոսի Արյունը։ Երկրորդ, ինչ է պատահելու քեզ եթե Քրիստոսի Արյունը ունենաս։

Սկզբում, առաջին կետում միայն համառոտ կերպով դժոխքի մասին ակնարկեցի։ Իսկ շարունակության մեջ մեղքի մասին խոսեցի։ Ասացի առանց Հիսուսի Արյան, “Մեղքից ազատություն չկա։ Փրկություն չկա մեղքից։ Ներում չկա մեղքից։” Ապա երկրորդ կետում նշեցի, “Ինչ է պատահելու քեզ եթե Հիսուսի Արյունը ունենաս։” Չորս էջերի մեջ բացատրեցի Քրիստոսի զորավոր Արյան մասին որ “մաքրում է քո մեղքերը,” “ներում է քո մեղքերը,” “ազատում է քեզ մեղքերից” և “քեզ Երկինք է տանում”, նկարագրեց նրանց, ովքեր Երկնքում երգում են թե ինչպես “Քրիստոսի Արյունով փրկվել են։” Ֆանի Քրազբի երգը կարդացի, “Փրկված Գառի Արյունով։” Սպրջնի խոսքերից մեջբերում արի, “Առանց արյան ավետարանը ... չարի ավետարան է։” Չարլզ Վեսլի երգը հիշեցի, որ ասում է,

Նրա Արյունը ամենա անմաքուրին մաքրում է,
Նրա Արյունը փրկում է ինձ։
   (“O For a Thousand Tongues,” Charles Wesley, 1707-1788)

Այդ երգը պիտի երգեի։ Ապա պիտի երգեի, “Զորություն կա անհուն հրաշալի գառնուկի անգին Արյան մեջ” (by Lewis E. Jones, 1865-1936)։ Իրականում ձեզ երեք անգամ երգել տվեցի! Հետո Օքթավիոս Վինզլոից մի տուն կարդացի, 19-րդ դարյան մեծ քարոզիչներից, “Քրիստոսի առջև ծունկի եկ և քո խիղճը մաքրի Նրա Արյունով, որը ներում, ծածկում և լվացում է քո բոլոր մեղքերը։” Նրանից հետո Սպրջընի պատասխանը մի երիտասարդ անձի հարցին, կարդացի “Եկ Հիսուսին, Իրեն։ Նա քո բոլոր մեղքերը Իր Թանկագին Արյունով մաքրելու է։” Ապա հետեվյալ երգը կարդացի “Ինչպես որ եմ” որում ասում է Հիսուսի Արյունը “թափեց ինձ համար։” Վերջում, պատգամը վերջացրի ասելով, “Վստահի Հիսուսին, եկ Հիսուսին, լվացի քո մեղքերը Հիսուսի անգին Արյան մեջ։” Դրանից ավելի պարզ չէի կարող բացատրել!

Կիրակի առավոտյան ժողովին, Պրն․ Ջան Սամուել Քէյգընը քարոզեց “Քրիստոսի Գերակայությունը։ ” Պրն․ Քէյգընը այդ պատգամը ավարտեց կարդալով Կողոսացիս 1:14,

“Որի ձեռքովը ունիք փրկություն, Նրա Արյունովը մեղքերի թողություն։”

Ապա ասաց, “Նրա արյունը քո մեղքերի համար քավություն է անելու։ Քեզ Նրա ողորմության մեջ նետի։ Միայն Նա է կարող քեզ փրկել քո մեղքերից Իր Արյունով։ Աղոթում եմ որ դու այսօր Հիսուսին վստահես։” Պրն․ Քէյգընի պատգամը տրվեց Պրն․ Գրիֆիթի երգից հետո, “Ոհ Սուրբ Գլուխ, Վիրավորված,” որ Քրիստոսի արյունոտ զոհն է գովաբանում մեր մեղքերի համար։ Իսկ Կիրակի գիշեր իմ պատգամը Պրն․ Գրիֆիթի երգից հետո տրվեց, “Շատրվան կա” գրված Վիլիամ Քաոփըրի միջոցով – որ ասում է,

Շատրվանը լցված է Արյունով,
   Էմանուէլի երակներից հոսելով;
Եւ մեղավորներ, սուզվել են ջրհեղեղի տակ,
   Կորցնելով իրենց մեղավոր բնությունը։

Սակայն այդ բոլոր պատգամները և երգերը, Հիսուսի մեղք-մաքրող Արյան մասին, ոչ մի ազդեցություն չ՛ունեցավ այստեղում գտնվող կորած մարդկանց վրա! Բոլորովին! Մի աղջիկ, երեկոյան պատգամից հետո, ինձ մոտ եկավ։ Ասացի, “Ծնկի եկ և Հիսուսին վստահի։” Բարկությունով ինձ նայեց և ասաց, “Ոչ!” Ես չեմ հավատում! Ինչու՞ էր եկել ինձ տեսնելու։ Արդոյք՞ Կարծում էր ինձ մոտ գալով փրկվելու է։ Զարմացել էի! Ապա մի երիտասարդ մարդ եկավ ինձ տեսնելու, արցունքները աչքերին։ Մտածեցի մեղքերի համոզման տակ է։ Բայց ոչ։ Նա միայն վախենում էր դժոխք գնալուց, որ դրա մասին հազիվ թե մի բան ասած լինեի! Նա դժոխք գնալուց էր վախենում! Միայն դա! Ոչ մի մեջբերում իր մեղքերից չարավ և ոչ մի բառ չասաց – ոչ մի բառ – Հիսուսի Արյան և Նրա մեղքեր մաքրող զորության մասի! Ոչ մի բառ – չնայած որ լրիվ օրը Հիսուսի Արյան զորության մասին էր լսել – Կիրակի առավոտյան Ջան Քէյգընի պատգամից մինչև երեկոյան Կիրակի գիշեր։ Մինչևիսկ բոլոր այդ երգերը որ այդ թեմայի մասին էին, ոչ մի բան չ՛նշեց։ Կարծես թե մի բառ անգամ, Հիսուսի մաքրող Արյան մասին, չեր լսել, բոլոր օրը – գոնե մի բառ չ՛հիշվեց!

Ինչու՞ այդ աղջիկը բարկացած դեմքով ինձ մոտ եկավ, առանց մտածելու Հիսուսի սիրո և մեղքերի զոհի մասին։ Ինչու՞ այդ երիտասարդը դժոխքի վախից առջև եկավ – առանց մեջ բերում անելով Հիսուսի մեղք-մաքրող արյունից։ Պատասխանը մեր առաջին համարի մեջ է,

“Նա անարգված և մարդկանց երեսից ընկած … մի այնպիսի որից պետք է երես ծածկել. անարգված էր, և մենք նրան ոչինչ էինք համարում։” (Եսայիա 53:3)

Սիրելի ընկերներ, շնորհքի հրաշքն է պետք, որ մեղավորները դադարեն անարգելու և մերժելու Հիսուսին; Սուրբ Հոգու գործն է պետք արթնացնելու կորած մեղավորին որպեսզի երեսը չ՛ծածկի Հիսուսից – և ընդունի Նրա զոհը և մեղքերի քավությունը։

Մեր երկրորդ համարը ցույց է տալիս Հիսուսի գործը, քեզ փրկելու, թէեւ մինչև այսօր դու Նրան և Իր փրկող Արյունը անարգում և մերժում ես,

“Նա [քո] մեղքերի համար վիրավորվեցավ, և [քո] անօրենունություների համար հարվածվեցավ ... և Նրա [վերքերովը դու] բժշկվեցար։” (Եսայիա 53:5)

Անցած Կիրակի նախքան իմ պատգամը երկու երիտասարդ կանանց վկայությունները կարդացի, որոնք Սպրջընի եկեղեցին էին հաճախել։ Առաջինը ասել է,

Մինչև Պրն. Սպրջընի քարոզը լսելը, նրա սիրտը խստացած էր։ Նա իր մեղքերի դատաստանից անչափ վախեցավ և շարունակեց եկեղեցի գալ, բայց ամիսներ անհույս վիճակի մեջ էր։ Ապա Պրն. Սպրջընի քարոզը

Հիսուսի սիրո մասին լսեց։ Նա վստահեց Հիսուսին և Նրա քավչարար Արյան զորությանը, և ցնծաց։ Նա միյան Հիսուսին վստահեց, և փրկվեց ու մինչև այսօր միյան Հիսուսին կվսահե։

Երկրորդ կինը վկայությունն է,

      Նա հետաքրքրության պատճառով եկավ Պրն. Սպրջնի քարոզը լսելու։ Ապա եկեղեցին թողեց վախով և ասաց, “Երանի երբեք եկած չ՛լինէի նրա քարոզը լսելու։ Երբեք չեմ վերադառնալու։ Բայց նույն ժամանակ ահավոր եմ զգում եթե հեռու մնայի։ Ինձ թշվառ եմ զգում նրա քարոզը լսելով, և թշվառ եմ զգում եթե հեռու մնայի։ Վերջապես վստահեցի Քրիստոսին և Նրանում խաղաղություն և հանգստություն գտա։ Ես Քրիստոսին չգտա մինչև դադարեցի Հիսուսից բացի ուրիշ բանում խաղաղություն փնտրելու։ Նախ ուրիշ բաների մեջ փնտրեցի բայց ոչինչ ինձ խաղաղություն չտվեց, մինչև Քրիստոս Իր փրկող Արյունով գտավ ինձ։”

Փրկված! Ինձ հետ երգեք!

Փրկված եմ, փրկված, փրկված Գառնուկի Արյամբ;
Փրկված եմ, փրկված եմ, հավիտյան Նրա զավակն եմ։
   (“Redeemed,” Fanny J. Crosby, 1820-1915).

Դարձյալ երգի!

Փրկված եմ, փրկված, փրկված Գառնուկի Արյամբ;
Փրկված եմ, փրկված եմ, հավիտյան Նրա զավակն եմ։

Հիսուսի Արյունը որ մեզ փրկում է, հասարակ Արյուն չէ։ Գործք Առաքելոց 20:28-ից հասկանում ենք, ինչքան թանկագին է Հիսուսի Արյունը։ Պողոս առաքյալ Եփեսացիս եկեղեցու երեցներին ասաց,

“Արածեցնեք Աստծո եկեղեցին, որ իր արյունովն ստացավ։”

Անգլերենի Նոր Համաշխարային թարգմանությունը այսպես է թարգմանել,

Աստծո եկեղեցին հովվություն արեք, որով Նա Իր Արյունով գնեց։

Թերեւս դեռ չես համոզվել։ Ուրեմն ձեզ եմ բերելու Նոր Համաշխարային թարգմանությունը,

Աստծո եկեղեցին հովվություն արեք, որով Նա Իր Արյունով գնեց։

Պարզորեն տեսնում ենք որ Հիսուսի Արյունը, որ մաքրում է մեր մեղքերը, հասարակ արյուն չէ։ Մենք ազատված ենք մեղքից “Աստծո Արյունով։” Հիսուս Քրիստոս Երրորդության Երկրորդ Անձնավորությունն է – Որդի Աստվածը։ Աստված մարմին առած։ Աստված մարդի մարմնում։ Ուրեմն կատարելապես ճիշտ է Նրա Արյունը կոչել “Աստծո Արյունը։” Այդ պատճառով էլ մեծ Սպրջընը ասաց, “Չկա մի մեղք որ Քրիստոսի արյունը անկարող լինի մաքրել։” Չարլզ Վեսլին շատ լավ է գրել,

Նա կոտրում է մեղքի զորությունը,
   Նա ազատում է բանտարկյալին;
Նրա արյունը մաքրում է ամեն մեղք,
   Նրա արյունը ինձ համար է։
(“O For a Thousand Tongues to Sing” by Charles Wesley, 1707-1788;
     to the tune of “O Set Ye Open Unto Me”)

Երգենք!

Նա կոտրում է մեղքի զորությունը,
   Նա ազատում է բանտարկյալին;
Նրա արյունը մաքրում է ամեն մեղք,
   Նրա արյունը ինձ համար է։

Արդյոք՞ կարծում ես անմեղ ես։ Կասկածում եմ Չարլզ Վեսլիի փրկությունից առաջ ավելի մաքուր լինես։ Նա շաբաթվա ընթացքում ծոմ էր պահում։ Արդյոք՞ դու էլ ես անում։ Նա ժամերով աղոթում էր։ Արդյոք՞ դու էլ ես անում։ Նա Ամերիկայի Կարմրամորթերի մեջ միսիոնար եղավ։ Արդյոք՞ դու էլ ես գնալու։ Նա չեր ընդունում որ սրտով մեղավոր է։ Նման էր այն աղջկան, Սպրջընի եկեղեցում, որ ասաց,

Հիսուսից բացի ուրիշ բաներում խաղաղություն փնտրեցի։ Նախ ուրիշ բաների մեջ փնտրեցի, բայց ոչինչ ինձ խաղաղություն չտվեց, մինչև Քրիստոս Իր փրկող Արյունով գտավ ինձ [Հիսուսին վստահեցի]։”

Արդյոք՞ դու էլ ես այդպես արե։ Ամեն բան փորձել ես բայց խաղաղություն չես գտել – այդպես չէ՞։ Այդպես չէ՞։ Իհարկե ոչ! Դու երբեք խաղաղություն չես ունենալու։ Երբեք՞! Երբեք՞! Երբեք խաղաղություն չես ունենալու մինչև չ՛դադարես քո փնտրտուքը ուրիշ տեղերում և ընդունես որ Հիսուսն է քո միակ փրկության ճանապարհ!

Այս կանայք ասացին,

Նա շարունակեց եկեղեցի գալ, բայց ամիսներ անհույս վիճակի մեջ էր։ Ապա Պրն․ Սպրջընի քարոզը
Հիսուսի սիրո մասին լսեց [և վերջապես] վստահեց Հիսուսին և Նրա քավչարար Արյան զորությանը, և ցնծաց։ Նա միյան Հիսուսին վստահեց, և փրկվեց ու մինչև այսօր միյան Հիսուսին կվսահե։
Ես Քրիստոսին չգտա մինչև դադարեցի Հիսուսից բացի ուրիշ բանում խաղաղություն փնտրելու։ Նախ ուրիշ բաների մեջ փնտրեցի բայց ոչինչ ինձ խաղաղություն չտվեց, մինչև Քրիստոս Իր փրկող Արյունով գտավ ինձ։”

Սուրբ Գիրքը Կողոսացիս 1:14-ում ասում է,

“Որի ձեռովն ունինք փրկություն նրա արյունովը՛ մեղքերի թողությունը։”

Ապա Ջան Սամվել Քէյքընը ասաց, “Նրա Արյունը քո մեղքերը քավելու է։ Քեզ նետիր Նրա ողորմության գրկի մեջ։ Միայն Նա է կարող քեզ Իր Արյունով փրկել։ Ես կ՛աղոթեմ որ դու այսօր Հիսուսին վստահես։”

“Նա անարգված և մարդկանց երեսից ընկած … մի այնպիսի որից պետք է երես ծածկել ... Բայդ Նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար հարվածվեցավ ... և Նրա [վերքերքվը] մենք բժշկվեցանք։” (Եսայիա 53:3,5)

“Առանց արյուն թափելու թողություն չէ լինում” (Եբրայեցիս 9:22)։ Բայց շնորհակալ Աստվածանից “Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից” (Ա Հովհաննես 1:7)։ Ոհ, թող այս գիշեր, Շարլոթ Էլիոթի բառերը (1789-1871) քո բառերը լինի, նա ասաց,

Ինչպես որ եմ, առանց կոչի
   Քո արյունը թափեց ինձ համար;
Ահա Քեզ կ՛գամ,
   Ոհ Աստծո Գառը, քեզ կ՛գամ! Կ՛գամ!

Տասնհինգ տարեկանում Ջան Սամուել Քէյգընը ասաց,

Որևէ տեսակ խաղաղություն չէի կարողանում գտնել ... տանջվում էի ... և հոգնել էի պայքարելուց, ամեն բանից այնքան հոգնած էի ... որ փորձեցի փրկվել։ Փորձեցի վստահել Քրիստոսին բայց չ՛կարողացա։ Չէի կարողանում իմ կամքը Քրիստոսին հանձնել։ Չէի կարողանում որոշել Քրիստոնյա դառնալ, և դա իմ հիասթափության պատճառն էր եղել ... Հիսուս Իր կյանքն էր ինձ տվել։ Նա ինձ համար Խաչը բարձրացավ ... Այս միտքը ինձ կոտրեց։ Ամեն բան պիտի թողնեի ... պիտի Հիսուսին ունենայի։ Այդ պահին հանձնվեցի Նրան և հավատքով Նրան եկա ... բոլոր սրտով, պարզորեն Քրիստոսի մեջ հանգստանալով Նա ինձ փրկեց! Նա իմ մեղքերը Իր Արյունով մաքրեց! ... Զգացում պետք չունէի։ Քրիստոսին ունէի! Վստահելով Քրիստոսին կարծես թե իմ մեղքերը հոգուս վրայից վերացավ։ Մեղքերից երես դարձրի, և միայն Հիսուսին նայեցի! Յիսուս փրկեց ինձ ... իմ հավատքը Հիսուսի վրա է, որովհետեւ Նա ինձ փոխեց ... Նա ինձ կյանք և խաղաղություն տվեց ... Քրիստոս եկավ ինձ, և ես Նրան չեմ թողնելու ... Նա իմ մեղքերը Իր արյունով մաքրեց։

Ինչպես որ եմ, առանց կոչի
   Քո արյունը թափեց ինձ համար;
Ահա Քեզ կ՛գամ,
   Ոհ Աստծո Գառ, քեզ կ՛գամ! Կ՛գամ!

Ինչպես որ եմ, չեմ սպասելու
   Հոգուս մեղքերից ազատվելու,
Քո Արյունը մաքրում է ամեն բիծ,
   Ոհ Աստծո Գառ, քեզ կ՛գամ! Կ՛գամ!

Ինչպես որ եմ, քեզ կ՛գամ,
   Ընդունի, ների, մաքրի Տեր,
Քո խոստումներին կ՛հավատամ,
   Ոհ Աստծո Գառ, քեզ կ՛գամ! Կ՛գամ!

Քո Արյունը մաքրում է ամեն բիծ,
   Ոհ Աստծո Գառ, քեզ կ՛գամ! Կ՛գամ!

Արդոյք՞ գալու ես Հիսուսին որպեսզի Նրա թանկագին Արյունով մաքրվես։ Եթե գալու ես Հիսուսին, մենք սպասում ենք որպեսզի քեզ համար աղոթենք։ Երբ բոլորը սրահն են բարձրանում ընթրելու, խնդրում եմ առջև եկեք և առաջի երկու շարքերում նստեք։ Ամեն։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Saved by the Blood of the Crucified One” (S. J. Henderson, 1902)