Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ՀԵՐՈՎԴԵՍԸ և ՀՈՎՀԱՆՆԵՍԸ

HEROD AND JOHN
(Armenian)

Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ, Նոյեմբեր 12, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 12, 2017

“Որովհետեւ Հերովդեսն Հովհաննեսից վախենում էր՛ նրան արդար և սուրբ մարդ ճանաչելով, և պահում էր նրան, և նրանից լսելով՛ շատ բան էր անում, և քաղցրությունով լսում էր նրան։” (Մարկոս 6:20)


Հերովդես թագավորի և Հովհաննես Մկրտիչի պատմությունը Սուրբ Գրքի և պատմության մեջ ամենա մեծ ողբերգություններից մեկն է։ Հովհաննես Մկրտիչը երիտասարդ մի կրակոտ ավետարանիչ էր։ Նա Հերովդես թագավորի դեմ էր դուրս եկել – որը մի երերվող, տկար կամքով կայսր էր։ Նա ուզում էր հնազանդել Հովհաննեսին։ Ուզում էր Աստծո հետ խաղաղություն ունենալ։ Բայց նրա տկարությունը և անվճռականությունը իր կործանման – և Հովաննես Մկրտչի մահվան պատճառ եղավ, վերջում Հերովդեսը Հովհաննեսին գլխատեց!

Ամեն անգամ երբ կարդում եմ Հերովդես թագավորի մասին ցավում եմ նրա համար։ Ապա բարկանում եմ նրա վրա։ Նա հիմար էր։ Նա շատ մոտիկ էր փրկության։ Բայց չփրկվեց։ Նա շատ մոտիկ էր ապաշխարության։ Սակայն դժոխք գնաց։ Երբ Հերովդեսի մասին եմ մտածում հիշում եմ Պրն․ Գրիֆիթի երգը որ իմ հոգուն սարսուռ է պատճառում,

Գրեթե համոզված վստահել;
Գրեթե համոզված ստանալ Քրիստոսին;
Գրեթե չէ կարող օգտվել, գրեթե ձախողել!
Ցավալի, ցավալի դառը ողբ, գրեթե բայց կորած !
   (“Almost Persuaded,” Philip P. Bliss, 1838-1876).

Գրեթե համոզված! Ցավալի, ցավալի դառը ողբ – գրեթե բայց կորած!

Հերովդեսի և Հովաննես Մկրտչի սագան մեզ բազում մեծ Քրիստոնեական ճշմարտություններ են ցույց տալիս։

Առաջին, փրկության պատգամը միշտ քեզ մի որոշում կատարելու կոչ է անում։ Մեզ “որոշում” բառը վատ է թվում – նման “decisionism”-ի, բայց “decisionism”ը սխալ է որովհետեւ մեծ թվով մարդիկ սխալ որոշումներ են կատարում! Հերովդեսը կարող էր ճիշտ որոշում կատարել բայց տատանված էր – և երբեք Հովհաննես Մկրտչի քարոզած ճշմարտության համար չկանգնեց։ Ամենա ակնառու բանը Հովաննեսի քարոզների մասին նրա մարտահրավերն էր որոշում կատարելու համար։ Նա ապաշխարության մասին էր քարոզում և որոշում էր պահանջում նրանցից որ քարոզը լսում էին։ Նա այնքան զորավոր քարոզեց որ մարդիկ կանչեցին, “Ապա ինչ՞ անենք։” (Ղուկաս 3:10) Երբ Քրիստոս եկավ Նա նույն ձևով քարոզեց։ Նա մարդկանց երկու ընտրություն տվեց։ Երկինք կամ դժոխք, լայն ճանապարհը դեպի դժոխք է տանում և նեղ ճանապարհը դեպի կյանք։ Ավազի վրայի կամ ժայռի վրայի տունը։ Աստված կամ Մամոնա։ Մարդիկ պիտի կողնաորոշում անեին, կամ Քրիստոսի կողմը կամ Նրա հակառակը։ Նրա քարոզները դա էր պահանջում։ Պենտեկոստէի օրում Պետրոսը նույնը քարոզեց։ Նա մարդկանցից պահանջեց որոշում կատարեն։ Եւ մարդիկ պատասխանեցին, “Ինչ՞ անենք, մարդիկ եղբայրք։” (Գործք Առաքելոց 2:37)։ Գործք Առաքելոցի վերջի գլխում Պողոսը իր քարոզում մարդկանց բաժանեց երկու խումբերի։ “Եւ ոմանք խոսքերին համոզվում էին, իսկ ոմանք չեին հավատում։” (Գործք Առաքելոց 28:24) Նրանք պիտի որոշում կատարեին! Քրիստոնեության պատմության մեջ ամեն մի վերանորոգության ժամանակ բոլոր աստվածապաշտ մարդիկ այդպես քարոզեցին։ Նրանք որ լսեցին նրանց, որոշում կատարեցին!

Այսօր մենք տարբեր տեսակի քարոզներ ենք լսում։ Որոնցում ոչ մի պահանջ չէ կատարվում։ Որոշ քարոզիչներ քաղցրությամբ մարդկանց կանչում են բժշկվելու։ Ուրիշներ հաճելի և հանգստացնող պատմություններ են պատմում իսկ որոշ քարոզիչներ Սուրբ Գրքից բացատրական չոր պատգամներ են բերում առանց բացատրելու քավչարար Արյան մասին։ Ուր՞ է կրակը։ Ուր՞ է մարտահրավերը։ Զարմանալի չէ երիտասարդները եկեղեցուց փախչելով հեռանում են! Այսօրվան քարոզները ոմանք չարժե լսել – այս խոսքը առնվել է փոխնախագահ Ջան Նանս Գարներից (1933-1941) մի ուրիշ համատեքստից։ Հերովդեսի և Հովհաննես Մկրտիչի պատմությունը բացարձակապես ցույց է տալիս այսպիսի քարոզների անարժեք լինելը։ Դա մեզ հիշեցնում է որ Քրիստոս մեզ կոչ է անում որոշում կատարելու։ Իմիջիայլոց, արդյոք՞ դու որոշում կատարել ես։ Արդյոք՞ քո կյանքի վրա ազդել է։ Քեզ փոխել է՞։

Հերովդեսը “ուրախությամբ լսեց նրան։” Նա քարոզիչին սիրում էր։ Մինչևիսկ հաճույքով լսում էր նրա պատգամները։ Բայց ոչ մի ազդեցություն չունեցավ նրա վրա։ Ես երբեք չեմ սիրել երբ մարդիկ ինձ ասել են ինչ լավ քարոզեցիր։ Ոչ մի հաճույք չեմ ստացել դրանից։ Այն ժամանակ եմ ուրախանում երբ մեկը որոշում է խոստովանել իր մեղքերը և իրեն նետում է Հիսուսի ողորմած գրկի մեջ։ Այն ժամանակ եմ գոհանում երբ մեկը հաստատ որոշում է կատարում վստահել Հիսուսին և կյանքը փոխվում է։ Դա մի քննություն է թե արդյոք իմ քարոզը Աստծանից օրհնված է! Կարևոր չէ թէ դու հաճույք ես ստանում կամ վրդովում ես այդ քարոզից, կամ ինձ և իմ քարոզները չես սիրում։ Այս քննությունն է որ – քեզ որոշման է առաջնորդում, հաստատուն մի քայլ վերցնել, Քրիստոսին վստահելով քո բոլոր սրտով և քո բոլոր կյանքով։ Մի անձ ասաց, “Դրանից ավելի ինչ՞ են ուզում։” Քրիստոս քո բոլոր կյանքն է ուզում – բոլորը!

Բայց մի տխուր իրականություն Հերովդեսի նման մարդկանց մասին գոյություն ունի։ Նա գրեթե որոշման մեջ էր և արդեն համոզվում էր վստահել Քրիստոսին և իրական Քրիստոնյա դառնալ։ Ինչքան տխուր և խղճալի են Հերովդեսի նման մարդիկ։ Դու գալիս ես եկեղեցի, լսում ես մեր պատգամները և զգացումներդ շարժվում են։ Գիտես ես որ պիտի Հիսուսին վստահես և փափագ ես հայտնում Նրան վստահելու։ Բայց դու երբեք չես վստահում։ Վստահելու փոխարեն զգացումների մեջ ես փնտրում փաստելու քո վստահությունը Նրան։ Դա երբեք չէ պատահելու! Երբեք! Երբեք! Ինչու՞ ոչ։ Ինչպես՞ հնարավոր է “զգացմունքերին” վստահես նախքան Տիրեջը վստահելը։ Դա անիմաստ է! Միայն ճանապարհը որ կարող ես Հիսուսին վստահես նա է որ Իրեն վստահես փոխարեն քո զգացմունքներին։ Դու միայն մի քայլ ես հեռու։ Բայց երբեք չես վստահում։ Ինչքան տարորինակ անձ ես։ Ամեն Կիրակի գալիս ես։ Բայց չես ուզում վստահել Փրկչին։ Թեկուզ ժողովից հետո գալիս մեզ տեսնում ես – բայց բոլորովին մտադիր չես վստահել Նրան։ Քեզանից հարցրի, “Արդյոք՞ Իրեն վստահում ես։” Դու պատասխանեցիր, “ոչ”։ Քո “ոչը” բավականին զորավոր էր – քանի որ շատ վստահ էիր որ չես վստահում։ Ինչու՞ ես այդքան վստահ։ Դրա պատճառը նա է որ դու քո վստահությունը փնտրում ես զգացումների կամ ուրիշ բանի մեջ! Դա է կարող պատճառը լինել! Թույլ տվեք անկեղծ լինեմ ձեզ հետ։ Այդ քո ցանկացած “զգացմունքը” դիվային է! Չարը այդ դեվերին քո մտքի մեջ է դրել։ “Ես պիտի այդ զգացմունքները ունենամ! Շատ եմ ուզում! Ես երբեք գոհ չեմ մնալու եթե այդ դիվային զգացումը չունենեամ!” Երբ չարը քեզ իր կախարդական ուժի տակ ունի, և դու հմայված ես դրանով – նա քեզ այդ զգացումը տալու է! Ապա դու այնքան հրապուրված կլինես դրանով որ երբեք չես փրկվելու! “Զգացմունքի” դեւը կլինի քո սիրեկանը, և կուռքը։ Երբ այդ պատահեց դու կլինես այնպես մի զորավոր կախարդական ուժի տակ որ երբեք չես կարողանալ իրական Հիսուսին վստահել, նա որ խաչի վրա մեռավ քեզ փրկելու! Եւ “զգացմունքի” դեւը քեզ ներքեւ է քաշելու և ստրուկ է դարձնելու մինչեւ դժոխքի խորքը։ Համարյա կարող եմ լսել այդ դեւի ծիծաղը քո վրա! “Ձեռք բերի քեզ! Ձեռք բերի քեզ! Դու հավիտյան իմ ստրուկն ես դժոխքում!” Մի ժպտա։ Միլիոնավոր մարդիկ կարծում են Սուրբ Հոգին ունեն – առանց իմանալու որ դա իրականում դեւ է։ Փոխարեն Սուրբ Հոգով լցվել, դեվերով բռնված են! Զգուշացնում եմ բոլոր նրանց որ զգացումներ են փնտրում փաստելու որ փրկված են! Դու մի գաղտնիքի հետ ես խաղում! Դու կրակի հետ ես խաղում! Ազատվի “զգացմունքի” դեւից և քեզ Հիսուսին, Աստծո Որդու հանձն, Նա որ խաչի վրա Իր Արյունը թափեց քեզ փրկելու!

Որոշ քարոզիչներ ստրկության միջոց են դարձել։ Անձամբ ճանաչում եմ քարոզիչներ որոնք մարդկանց դեպի իրենց են հրապուրել, և փրկություն խոստացել, նրանց այս կատարած գործը դիվային է։ Իրենց հետեվորդներին իրենց էին կապում փոխարեն Քրիստոսին ծանոթացնեն։ Երբեք ոչ մի պայմանով Հովհաննես Մկրտիչին այդ դասակարգին չեմ դնելու։

Հերովդեսը Հովհաննեսին բանտարկեց, որովհետեւ նրա կինը Հերովդյան ատում էր Հովհաննեսին իրեն շնացող կոչելու համար։ Սուրբ Գիրքը ասում է որ “Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից, գիտենալով որ նա սուրբ մարդ է։” Նա Հովհաննեսին սուրբ մարդ էր տեսնում։ Ուրեմն Հերովդեսը բանտում այցելության գնաց նրան։ Համարը ասում է նա գնաց “պահպանելու նրան”, որը նշանակում է Հերովդեսը “նրան ապահով էր պահում”։ Նա Հովհաննեսի մեջ մի տարբերություն և սրբություն է տեսնում և “[Հովհաննեսին] ուրախությամբ լսեց։” Նա նման է բազում մարդկանց որ սուրբերին են պաշտում։ Այս մարդիկ գիտեն որ սուրբը մի աստվածավախ մարդ է, Սուրբ Ագոստինի նման։ Նրանք կարդում և մտածում են սուրբերի խոսքերի մասին, բայց երբեք Քրիստոսին չեն վստահում, թէեւ մարդիկ ինչպես Ագուստինը խորհուրդ են տվել որ վստահեն Հիսուսին։ Կարծում եմ Հերովդեսը Հովհաննեսին ընդունում էր ինչպես Կաթոլիկները սուրբերին են ընդունում։ “Նա ուրախությամբ լսեց նրան։” Բայց դա չօգնեց նրան!

Հերովդեսը Հովհաննեսին բանտում այցելության կգնար։ Նա գիտեր դա իր կնոջը դյուր չէր գալիս։ Սակայն կշարունակեր իր այցելությունը։ Մի բան քաշվում էր նրան այնտեղ գնալու։ Մի անդիմադրելի ուժ իրեն այնտեղ էր քաշում։ Երբ նա Հովհաննեսին լսելու գնաց, “նա ուրախությամբ լսեց նրան։” Սուրբ Հոգին նրան առաջնորդում էր լսելու մարգարէին։ Շատ մարդիկ գալիս են եկեղեցի նույն պատճառով։ Նրանք սիրում են եկեղեցում լինել, թէեւ պատգամը նրանց հանդիմանում է։ Բայց չեն հանձնվում Քրիստոսին։ Հերովդեսը շատ մոտ էր ապաշխարելու։ Բայց երբեք չապաշխարեց։ Բայց ինչու՞ Հովհաննես Մկրտիչի գլուխը կտրեց։ Ին՞չպես ենք կարող այս մարդին, Հերովդեսին հասկանալ։

Հովհաննեսի ուսմունքի տակ Հերովդսը Աստծո ներկայությունն ու զորությունն էր զգում։ Գիտեր որ Հովհաննեսը ճիշտ էր։ Սակայն չուզեց Քրիստոսին հանձնվել։ Նա հասկացավ Հովհաննեսը ինչ էր իրեն քարոզում։ Բայց Քրիստոսին չվստահեց։ Շարունակեց սովորել և սովորել, բայց հստակորեն չվստահեց Քրիստոսին։ Նա չուզեց կյանքի փոփոխություն ունենալ։ Նա պիտի այդ չար կնոջից Հերովդիայից բաժանվեր։ Պիտի կյանքի ընթացքը փոխեր։ Արեւելյան երկրների երիտասարդներից շատերը այդպես են։ Նրանց ծնողները թույլ են տալիս մեր եկեղեցին գալ, բայց լրիվորեն մեր քարոզների հետ համաձայն չեն։ Նրանք մտածում են մենք շատ խիստ ենք։ Նրանց երեխաները գալիս են մեր եկեղեցին – բայց նրանց հեռացնում են։ Արդյոք՞ սա քեզ համար էլ է պատահում։ Արդյոք՞ քո ծնողների կարծիքով էլ մենք խիստ ենք։ Նրանք քեզ թույլ են տալիս գալ, բայց մեզ քննադատում են երբ ձեր հետ խոսում են, ասելով եկեղեցում շատ ժամ մի անց կացրեք։ Ձեզ ասում են, “Արդյոք՞ պետք է այդքան եկեղեցում լինել։ Դուք եկեղեցու և ձեր ծնողների միջև մնացել եք։ Դու գիտես ճիշտ ես, բայց միևնույն ժամանակ ուզում էք ձեր ծնողներին գոհ պահել։ Վախենում էք մեր կողքին կանգնել, և դեմ դուրս գալ ձեր ոչ Քրիստոնյա ծնողներին։ Նրանք մոռանում են Հիսուսի խոսքը, “Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ” (Մատթեոս 10:37)։ Հերովդեսը ուզում է Քրիստոնյա լինել, բայց միևնույն ժամանակ ուզում էր Հերովդիային էլ գոհ պահել։ Սուրբ գիրքը ասում է, “Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը” (Հակովոս 1:8)։ Դկ․ Չարլզ Ս․ Րայրին ասաց, “Երկմիտ մարդը մի բաժանված նվիրվածության մարդ [է]” (Րայրի Սուրբ Գրքի Սերտողություն)։ Արդյոք՞ Հերովդեսը այդ սխալը չարավ։ Նա ուզում էր Քրիստոնյա լինել, սակայն Հերովդիային էլ գոհ է ուզում պահել։ Նա երկմիտ էր։ Հետեվաբար չկարողացավ ճշմարիտ Քրիստոնյա լինել։

Այս վերջերը Արեւելքից նման վիճակով մի աղջիկ ունեցանք։ Նա ուզեց իր ոչ Քրիստոնյա ծնողներին գոհ պահել։ Միևնույն ժամանակ ուզում էր Քրիստոնյա լինել։ Նա բաժանված վիճակ ուներ, բայց վերջապես եզրակցության եկավ որ պիտի լրիվորեն Հիսուսին հանձնվի։ Նա որոշեց իր ծնողների հակառակ գնա և լրիվորեն Հիսուսին վստահի։ Ճիշտ այն պահին որ նա այդ որոշումը կատարեց, ճշմարտապես ապաշխարեց։ Նա որոշեց Հիսուսին իր կյանքի Տերը դարձնել։ Բոլոր շփոթությունը անցավ և հիմա նա մի սիրելի Քրիստոնյա է։ Բայց Հերովդեսը չուզեց որոշում կայացնել Հովհաննես Մկրտիչի և Հերովդիայի միջև։ Ուստի նա երբեք ճշմարիտ Քրիստոնյա չդարձավ։ Նա մեռավ և դժոխք գնաց։ Սուրբ Գիրքը ասում է, “Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն՞ էք պաշտելու” (Հեսու 24:15)։ Դուք պիտի ընտրություն կատարեք ձեր կորած ծնողների և Քրիստոսի միջև։ Դու պիտի ընտրես քո կորած ընկերներին կամ Քրիստոսին։ Ուրիշ ճանապարհ չկա փրկության և մաքուր վկայություն ունենալ Քրիստոսի համար։ Հերովդեսի նման մի տատանվի։ Քրիստոսին և եկեղեցին ընտրի։ Կտրուկ որոշում կատարի։ “Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն՞ էք պաշտելու։” “Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը” (Հակոբոս 1:8)։ Հիսուս ասաց, “Ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ” (Մատթեոս 10:37)։

Հերովդեսը գնաց Հովհաննեսի պատգամը լսելու, “և նրան լսելով շատ բան էր անում։.” Այո, նա շատ բաներ արավ։ Այո, նա ամեն բան արավ բացի ամենա կարևոր բանը։ Կասկած չկա շատ մեղքեր թողեց։ Այո, “նա շատ բաներ արավ,” բայց նա երբեք Հովհաննեսի ասած խորհուրդը չկատարեց։ Նա երբեք Քրիստոսին չվստահեց! Արդյոք՞ դա պատճառ չէ որ դու համարյա Քրիստոնյա ես համարվում։ Համարյա, բայց դեռ կորած! “Շատ բաներ”ը բավական չեն։ Մի երիտասարդ կին ասաց, “Ավելին նրանք ինչ՞ են ուզում։” Նա պիտի ասեր, “Աստված ավելին ինչ՞ է ուզում։’ Հիմնականում Դկ․ Մարթին Լօյդզը այս պատգամը քարոզեց, որից ես օրինակ վերցրի։ Դկ․ Լօյդզ-Ջոնզը ասաց, “Ինչն՞ է քեզ արգելք լինում։ Քննի քեզ։ Իմաստուն եղիր և թող դրան! ‘Շատ բաները [բավական] չեն։ Աստված քեզ բոլորովին հանձնված է ուզում, ոչ թէ [մասամբ] որոշ մեղքերը թողնել, այլ բոլորը”, քո բոլոր կյանքը պիտի հանձնվի Քրիստոսին! (D. Martyn Lloyd-Jones, M.D., “Missing the Mark”)։

Միայն մի բան կուզեմ ասել։ Համար 24-ում, Հերովդյան իր աղջկան ասաց Հովհաննես Մկրտչի գլուխը խնդրի։ Հերովդեսը շատ տխրեց, բայց “կանչված մարդկանց համար չ՛կամեցավ անարգել նրան” (Մարկոս 6:26)։ Ահ, այդ է խնդիրը – քո համբավի առնչությունը և ուրիշների բարի կարծիքը։ Իր սրտում գիտեր այդ մարդիկ սխալ են։ Մյուս կողմից, նա Հովհաննեսին հարգում էր և գիտեր նա ճիշտ է։ Սակայն նա մեղավորներին լսեց և Հովհաննեսի քարոզը մերժեց։ Նա հավիտենական կյանքը ձեռքից տալով դժոխք գնաց պարզապես որովհետեւ վախեցավ այդտեղքում ներկաները ինչ կմտածեն իր մասին։ Ոհ, ինչ մեծ խելագարություն! Թէեւ բոլոր աշխարհ քեզ վրա ծիծաղի և ծաղրի քեզ, թէեւ քո բոլոր ընտանիքի անդամները համոզվեն որ դու կրոնական ֆանատիկ ես դարձել, թէեւ բոլորը քեզ հիմար կոչեն, ինչ տարբերություն ունի – այնքան որ Աստծո միջոցով ընդունված լինես։ Որովհետեւ Նա է միայն դատավորը!

Արա այն ինչ Աստված է քեզ պատվիրում։ Վստահի Նրա Որդուն Հիսուսին։ Եւ քո ընտանիքին, ընկերներին և բոլոր աշխարհին ցույց տուր, որ դու երես ես թեքել այս չար աշխարհից – և քո կյանքը բոլորովին հանձնում ես Հիսուս Քրիստոսին!

Երբ գիտակցես որ Քրիստոս ճշմարիտ և իրավացի է, երբեք խաղաղություն չես ունենալ մինչեվ քեզ բոլորովին Իրեն հանձնես։ Խեղճ Հերովդես! Նրա կյանքը ինչքան ահավոր էր Հովհաննեսին գլխատելուց հետո! Հովհաննեսի միտքը նրան տանջում էր։ Երբ Հերովդեսը լսեց Հիսուսի մասին, կարծեց Նա Հովհաննեսն էր, մեռելներից հարություն առած։ Միգուցե նրա երազներում Հովհաննեսը կհայտնվեր, սկուտեղում Հովհաննեսի գլուխը դեպ իրեն թռչելով! Թէեւ դու ճշմարտությունը մերժեցիր, դեռ ամեն բան չէ վերջացել։ Դա քեզ մինչեվ հավիտյան հետապնդելու և տանջելու է։ Քեզ հանգստություն և խաղաղություն չէ տալու։ Հերովդեսը հավանաբար վատ երազներ էր տեսնում Հովհաննեսի մասին – “Ոհ, Հովհաննես, ինչու՞ քեզ չլսեցի։ Ոհ Հովհաննես, ինչու՞ իմ հոգիս կորցրի։ Ոհ Հովհաննես, ինչու՞ էի վախենում մարդկանցից թէ ինչ՞ են մտածելու իմ մասին։ Ոհ, Հովհաննես, ինչ հիմար էի։”

Պատկերացրեք Հերովդեսի կյանքը Հովհաննեսի գլխատելուց հետո։ Դա քո կյանքը կլինի, և միգուցէ էլ ավելի ահավոր եթե չորոշես աշխարհը թողնել և Հիսուս Քրիստոսին վստահել ու քո կյանքը Իրեն հանձնել։ Ես չեմ վախենում դատապարտվելուց քեզ վախեցնելու համար։ Հաստատորեն մտադիր եմ ձեզ վախեցնել։ Եթե Հիսուս Քրիստոսի հիանալի սերը քեզ չէ հրապուրում, ես ամեն կերպ կփորձեմ վախեցնել ձեզ որ կյանքը առանց Քրիստոսի սարսափելի է հավիտենականության մեջ։ Հավիտենական խղճահարություն, հավիտենական տառապանք, անբացատրելի չարչարանք։ Դա է սպասում բոլոր նրանց որ աշխարհային բաները չեն թողնում և Քրիստոսին բոլոր սրտով չեն ընդգրկում։ Թող Քրիստոս քո մեղքերից փրկի, Նա սպասում է դա անելու։ Եկ Քրիստոսին հավատքով և վստահի նրան անկախ որևէ բանի – և կփրկվես։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ամեն։ Ջան Քէյգըն, խնդրեմ եկ և մեզ աղոթքի մեջ առաջնորդի որպեսզի մեկը իր կյանքը Հիսուսին հանձնի։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։

Մեներգը պատգամից առաջ կատարեց Բենջամին Քինքէյդ Գրիֆիթ:
“Almost Persuaded” (Philip P. Bliss, 1838-1876)