Print Sermon

Այս կայքի նպատակն է տրամադրել անվճար գրված և վիդիոի առնված հատկապես Երրորդ Աշխարհում, որտեղ սահմանափակ աստվածաբանական ճեմարաներ կամ Սուրբ Գրային դպրոցներ կան։

Այս պատգամները հաղորդվում են 1,500,000 համակարգիչներին թե գրավոր և թե վիդէոների միջոցով և տարածվում 221-ից աւելի երկրների մեջ www.sermonsfortheworld.com հասցեով ամեն ամիս։ Հարիւրավոր անձինք դիտում են այս վիդեոները, YouTube-ի միջոցով, բայց շուտով քարոզները փոխադրվոլու են մեր կայքին։ Մեր կայքը սնվում է YouTube-ի միջոցով։ Այս քարոզները 46 լեզուներով թարգմանվում են ամեն ամիս և մոտ 120,000 համակարգիչների են տրվում։ Այս պատգամների համար հեղինակային իրավունք ստացված չեն և բոլոր քարոզիչները հնարավորություն ունեն օգտագործել իւրաքանչիւր գրավոր պատգամը առանց հեղինակի թույլատվություն ստանալով։ Խնդրում ենք սեղմել այստեղ, տեղեկանալու թէ ինչպես կարելի է ամսական նիւթականով օգտակար գտնվել այս հիանալի աշխատանքին, տարածելու Աւետարանի Բարի Լուրը բոլոր աշխարհին։

Կ՛խնդրենք, երբ Դկ. Հայմերզին կ՛գրեք, անպայման նշել որ երկրում էք ապրում, այլապես նա չի կարողանա ձեզ պատասխանել։ Դկ. Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է rlhymersjr@sbcglobal.net։




ԻՆՉՊԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ –
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՎՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆ ՓՈՓԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

HOW TO PREPARE AN EVANGELISTIC SERMON –
FORGOTTEN TRUTHS NEEDED FOR REAL CONVERSIONS
(Armenian)

Դկ. Ս. Լ. Քէյգըն և Դկ. Ր. Լ. Հայմերզ

Այս պատգամը տրուել է Լոս Անջելեսի Մկրտչական Եկեղեցում Տիրոջ Օրում Շաբաթ Երեկոյան, Հոկտեմբեր 14, 2017
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, October 14, 2017

“Ավետարանչի գործը գործիր. քո պաշտոնը կատարիր։”
(Բ Տիմոթեոս 4:5)


Առաքյալը այս խոսքերը Տիմոթեոսին է ուղղում նախքան Պողոսի սպանվելը Ներոն Կայսրի հալածանքի տակ։ Տիմոթեոսը Պողոսի աշակերտն էր։ Պողոսը նրան կրթել էր ծառայության համար։ Տիմոթեոսը Եփեսացիս եկեղեցու հովիվը դարձավ և դա նրա իսկական պաշտոն էր։

Տիմոթեոսը նույն ծառայությունը չուներ ինչպես “Փիլիպոս աւետարանիչը” (Գործք Առաքելոց 21:8)։ Փիլիպոսը տարբեր վայրեր էր ճամփորդում։ Նա Սամարիա գնաց և Քրիստոսի մասին քարոզեց (Գործք Առաքելոց 8:5)։ Ապա անապատ գնաց և Եթէովպացի ներքինին Քրիստոսին առաջնորդեց (Գործք Առաքելոց 8:26-39)։ Նա ուրիշ քաղաքներում էլ քարոզեց (Գործք Առաքելոց 8:40)։ Փիլիպոսը ճանապարհորդող ավետարանիչ էր։ Տիմոթեոսը տեղային մի եկեղեցու հովիվ էր։

Ինչու՞ Պողոսը Տիմոթեոսին ասաց “ավետարանիչի գործը գործիր։” Որովհետեւ ամեն մի հովիվ կանչված է ավետարանիչի գործը գործելու! Պողոսը Տիմոթեոսին ասաց “քո պաշտոնը կատարիր” (Բ Տիմոթեոս 4:5)։ Ինչն՞ էր այդ պաշտոնը։ Ավետարանիչի գործը կատարելով! Ամեն մի հովիվ կանչված է ավետարանիչի գործը կատարելու։ Եթե չանես, Աստծո հրամանին անհնազանդում ես!

Ամեն մի հովիվ իր եկեղեցում քարոզում է։ Դա իր կոչումն է։ Եւ ամեն մի հովիվ պիտի ավետարանչական քարոզներ քարոզի իր եկեղեցում – և հաճախ քարոզի! Եթե Բարի Լուրի տարածելը թողնես Կիրակնօրյա Դպրոցին, քարոզելով տարին մի քանի անգամ միայն, դու հավատարիմ քարոզիչ չես։ Քո ծառայությունը Սուրբ Գիրքը չէ սովորեցնում։ Դու ավետարանիչի գործը պիտի կատարես և կատարես պարբերաբար։.

Ինչ՞ է ավետարանչական քարոզ։ Ավետարանչական քարոզը ուղղակի ուղղված է եկեղեցում գտնվող չփրկված մարդկանց, և միշտ ամեն ժողովներում այդպես անձինք ներկա են և ոմանք ամեն շաբաթական ժողովներին մասնակցում են։ Ընդհանուր ավետարանչական քարոզը հայտարարում է ճշմարտությունը մեղքի մասին և Քրիստոսի միջոցով փրկության մասին – որպեսզի կորած մարդիկ լսելով վստահեն Հիսուսին և փրկվեն։ Ավետարանչական պատգամը մի բացատրական քարոզ չէ Սուրբ Գրքից ընտրած բազում համարներից։ Այլ մեկ կամ երկու համար ընտրի և քարոզի դրանց մասին։ Ավետարանական քարոզները կենտրոնանում են մեկ կամ երկու համարների ճշմարտության վրա։ Շատ համարների մասին բացատրելը ավետարանական քարոզ չէ համարբում։ Սպրջնի պատգամները ուսումնասիրեք։ Նրանցից ոչ մեկը ինչպես մենք ենք այսօր կոչում “բացատրական” քարոզներ, չեն։ Գործք Առաքելոց գրքում բոլոր պատգամները բացի մեկը ավետարանական էին։ Ամբողջ Գործք Առաքելոց գրքում միայն մեկ “բացատրական” քարոզ կա! Մենք պիտի աշակերտների և Սպրջնի օրինակին հետեվենք երբ ավետարանական պատգամներ ենք պատրաստում!

Շատ քիչ հովիվներ են այսօր ավետարանական պատգամներ քարոզում։ Շատեր բոլորովին չեն էլ քարոզում։ Ամերիկայում մենք հազվադեպ ենք լսում ավետարանական քարոզներ և ուրիշ երկրներում տարբեր չէ։ Հովիվներ իրենց ժողովրդին Սուրբ Գիրքն են սովորեցնում – կամ բժշկության, հաջողության, և ինչպես լավ զգալու մասին են քարոզում – ամեն ինչ բացի Քրիստոսի Բարի Լուրը! Նրանք Սուրբ Գրքին չեն հնազանդվում, որը ասում է, “Ավետարանիչի գործը գործի։”

Կարելի է հարցնես, “Բայց ինչպես՞ եմ կարող մի ավետարանական պատգամ պատրաստել։ Ինչ՞ պիտի անեմ։ Այս պատգամը դրա մասին է։ Ես ձեզ ասելու եմ ինչպես՞ ավետարանական քարոզ պատրաստել։

Ավետարանական քարոզը Ավետարանի վրա կենտրոնացած մի քարոզ է։ Ինչ՞ է Ավետարանի քարոզ։ Ավետարանը քարոզելու համար դու պիտի Ավետարանի մասին տեղյակ լինես։ Պողոս Առաքյալ ասաց,

“Իմացնում եմ ձեզ, ավետարանը ... թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ՛ գրքերի համեմատ; և թե թաղվեցավ, և թե երրորդ օրը հարություն առավ՛ գրքերի համեմատ։” (Ա Կորնթացիս 15:1, 3, 4)

Դարձյալ, Պողոս առաքյալը ասաց,

“Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները փրկելու” (Ա Տիմոթեոս1:15)

Ավետարանական պատգամը երկու մաս ունի։ Առաջին, մարդի մեղքի խնդիրը; և երկրորդ, Քրիստոս ինչ կատարեց մարդկանց մեղքից փրկելու համար։

I. Առաջին, դու պիտի օրենքը քարոզես – որը մարդկանց ցույց է տալիս նրանց մեղավոր սիրտը

Ավետարանական պատգամի առաջին մասում դու պիտի օրենքի մասին քարոզես։ Ինչու՞ մեկը պիտի Հիսուսին վստահի։ Ինչն՞ է պատճառը։ Ինչու՞ Հիսուս Խաչի վրա մեռավ։ Մեծ մասամբ պատգամները մարդկանց ասում է վստահեն Հիսուսին որպեսզի ավելի լավ կյանք ունենան, կամ ուրախ լինեն, կամ սեր և ընկեր գտնեն։ Բայց դրանց պատճառով չէր որ Հիսուս մեռավ Խաչի վրա! Որոշ պատգամներ մարդկանց ասում է վստահե Հիսուսին որ Երկինք գնան։ Բայց դա Ավետարանի պատգամը չէ։ Եթե չէ ասում ինչու նրանք պետք ունեն Հիսուսին Երկինք գնալու համար։ Սուրբ Գիրքը ասում է, “Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար։” Սուրբ Գիրքը ասում է, “Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները փրկելու։”

Եթե մարդիկ չտեսնեն իրենց մեղավոր լինելը, ինչու՞ պիտի գան Քրիստոսին։ Չեն գալու! Կարելի է մի աղոթք աղոթեն։ Կարելի է ձեռք բարձրացնեն։ Կարելի է պատգամի վերջում առջև գան։ Բայց չեն փրկվելու! Ինչու՞։ Որովհետեւ նրանք իրենց մեղավոր չեն տեսնում և փրկության կարիքը չեն ըմբռնում!

Ինչպես՞ ես կարող մարդկանց ցույց տալ որ մեղավոր են։ Աստծո օրենքը նրանց համար քարոզելով։ Սուրբ Գիրքը ասում է,

“Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոս” (Գաղատացիս 3:24)

Օրենքը մարդկանց ցույց է տալիս որ նրանք մեղավոր են։ Երբ նրանց սրտերը համոզվեց և դատապարտվեց, այն ժամանակ Քրիստոսին կգան։

Բազում քարոզիչներ վախենում են օրենքը քարոզել։ Նրանք վախենում են մարդկանց բարկացնել։ Իան Հ․ Մուրէյը ասաց սա, “Ավետարանչության Իսկական Դժվարությունն է։” Իր գրքում, The Old Evangelicalism Հին Ավետարանչություն (Banner of Truth, 2005; read pages 3 through 37), Մուրէյը ճշգրտորեն մեզ ասում է որ կորածին չվիրավորելը իսկական պատճառն է որ ավետարանական պատգամները այսօր անօգուտ են։

Զգուշ եղիր, անձնական մեղքերի մասին չքարոզես։ “Այս արա։ Այն մի արա։” Դա մարդկանց ընթացիկ կամ հատուկ մեղքերն են։ Բայց մեղքը շատ ավելի խոր է գնում։ Նրանք ներքին մեղավորներ են։ Նրանք մեղավոր սիրտ ունեն, ժառանգած Ադամից։ Այդ պատճառով է որ Դավիթը ասաց, “Ահա ես անօրենությունով եմ ծնվել; և մեղքով հղացավ ինձ իմ մայրը։” (Սաղմոս 51:5)։ Այդ պատճառով է որ Սուրբ Գիրքը ասում է, “Խորամանկ է սիրտն ամենից ավելի, և ապականված։” (Երեմիա 17:9)։ Նաև ասում է, “Մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է” (Հռովմայեցիս 8:7)։ Մարդկանց չարագործության պատճառը այդ է։ Նրանց կատարածը գալիս է նրանից որ ինչ ինքնություն ունեն։ Քրիստոս ասաց, “Ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ ․․․ ամեն չար բան ներսիցն է դուրս գալիս” (Մարկոս 7:21, 23)։ Մարդկանց արարքից շատ ավել խորը նա է որ ինչ է նրանց ինքնությունը։ Թեկուզ մեկը փորձի ավելի բարի լինել, երբեք չի կարող իր սիրտը փոխի, ինչպես մի այծ չէ կարող իրեն փոխի և ոչխար դարձնի։ Մարդկանց չես կարող սովորեցնել Քրիստոնյա դառնալ։ Նրանց պիտի քարոզվի, ինչպես այս պատգամի մեջ բացատրեցի։ Աստված դատապարտում է մարդու սիրտը ինչպես նաև նրա գործերը։ Սուրբ Գիրքը բացատրում է, “Ամենքը մեղքի տակ են” (Հռովմայեցիս 3:9)։ Բոլորը մեղքի զորության և պատժի տակ են նախքան դարձի գալը։

Դու պիտի օրենքը քարոզես որպեսզի մարդիկ տեսնեն և զգան իրենց սրտի մեղավոր լինելը։ Բոլորը մի կերպով ընդունում են որ մեղավոր են։ Չեմ հանդիպել մեկի որ ասի թէ ինքը կատարյալ է։ Մի մարդ քարոզիչին ասաց, “Ենթադրենք որ ես [մի մեղավոր] եմ, բայց ես ինչպես դու ես կոչում, վատ մեղավոր չեմ։ Ես կարծում եմ լավն եմ։ Միշտ փորձում եմ կատարել այն ինչ ճիշտն է”։ Այդ մարդը դեռ փրկության համար պատրաստ չէ! Նախքան նրա փրկությունը, նա պիտի գիտակցի որ “վատ” մեղավոր է։ Այդ պատճառով է որ պիտի քարոզես նրանց մեղավոր սրտի համար։

Առանց Աստծո օրենքին, մարդիկ չեն տեսնելու թէ ինչու պետք ունեն Քրիստոսի Ավետարանին։ Այդ պատճառով հարկավոր է օրենքը քարոզես նախքան Ավետարանը։ Սուրբ Գիրքը ասում է, “Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը” (Գաղատացիս 3:24)։ Դպրոցի դասատոիւ պես, օրենքը մարդկանց սովորեցնում է ինչու նրանք Քրիստոսին պետք ունեն։ Առաջ օրենքը հետո Ավետարանը։ Լութերի ասածը շատ ճիշտ է։ Զգուշությամբ ուսումնասիրենք նրա գրվածը եթե ուզում եք սովորել ինչպես ավետարանական քարոզներ պատրաստել։ Լութերը ասաց,

Հարկավոր է, եթե պիտի դարձի գաս, [անհանգստանաս], որը նշանակում է, ունենալ վրդովված և դողդոջուն խիղճ։ Ապա, երբ այս վիճակը ստեղծվեց, պիտի ընդգրկել այն մխիթարությունը որ ոչ մեկն է քո գործերից գալիս այլ Աստծո կողմից։ Նա Իր Որդուն Հիսուսին այս աշխարհը ուղարկեց որպեսզի սարսափած մեղավորներին Աստծո ողորմությունը ցույց տա։ Սա է ճանապարհ դեպի փոփոխության։ Բոլոր ուրիշ ճանապարհները սուտ են։ (Martin Luther, Th.D., What Luther Says, Concordia Publishing House, 1994 reprint, Number 1014, page 343)

Ես ասացի, “Դու պիտի օրենքը քարոզես որպեսզի մարդիկ տեսնեն և զգան իրենց ներքին մեղքը։” Չասացի, “Դժոխքի մասին պիտի քարոզես։” Այո, Քրիստոս դժոխքի մասին խոսեց։ Դժոխքը իրական մի վայր է։ Բայց պիտի զգույշ լինես երբ դժոխքի մասին ես խոսում։ Ոչ ոք չի փրկվելու դժոխքից վախենալով։ Նրանք կարելի է փորձեն մի քիչ ավելի բարի անձինք լինել։ Կարելի է շատ կրոնական մարդիկ դառնան։ Բայց դժոխքից վախենալով երբեք մեկը չէ փրկվելու։ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար։ Դժոխքը մեղքի արդյունքն է։ Իսկական խնդիրը մեղքն է, ոչ թե դժոխքը։ Մենք անդրադարձել ենք որ բոլոր քարոզները դժոխքի մասին մարդկանց փոփոխության պատճառ չեն լինում։ ավետարանական քարոզի առաջին մասը պիտի մարդկանց աչքերը բացի իրենց մեղքը տեսնելու – ոչ թե միայն արտաքին մեղքերը, այլ նաև նրանց սրտում գտնված մեղքերը։

Մարդկանց նրանց մեղքը ցույց տալու համար, դու պիտի նրանց մեղավոր, ապստամբ սրտերի դեմ քարոզես։ Բայց այդ տեղում վերջ չպիտի տրվի։ Օրենքը ոչ ոքու չէ կարող փրկել։ Օրենքը միայն նրանց սրտի մեղքն է ցույց տալիս։ Սուրբ Գիրքը ասում է, “Օրենքի գործերիցը ոչ մի մարմին չի արդարանալ նրա առաջին ... որովհետեւ օրենքովը լինում է մեղքի գիտություն” (Հռովմայեցիս 3:20)։ Սուրբ Գիրքը ասում է մարդկանց փրկելը, “Անկարելի էր օրենքին” (Հռովմայիցիս 8:3)։ Միայն Քրիստոս ինքը կարող է մեղավորի սիրտը փոխել։ Միայն Քրիստոսի Արյունը կարող մաքրել մեղքը։ Եւ սա մեզ բերում է երկրորդ կետին։

II. Երկրորդ, դու պիտի Ավետարանը քարոզես – որը մարդկանց ցույց է տալիս Քրիստոսի կատարած գործը փրկելու նրանց մեղքից

Ավետարանչության պատգամի երկրորդ մասում, դու պիտի Ավետարանը քարոզես։ Ավետարանը չէ սովորեցնում ինչպես բարի լինել։ Ավետարանի պատգամը եկեղեցու կամ Երկնքի մասին չէ այլ բացատրում է որ “Քրիստոս մեր մեղքերի համար մեռաւ՛ գրքերի համեմեատ” (Ա Կորնթացիս15:3)։ Նաև Ավետարանում գրված է, “Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները փրկելու” (Ա Տիմոթեոս 1:15)։

Ավետարանը մի շարք կանոններ է։ Դա ցույց է տալիս Աստված այնքան մեղավորին սիրեց որ Քրիստոս եկավ մեռնելու նրա փոխարեն։ Ավետարանը օրենքներից կազմված չէ։ Անարատ սեր և շնորհ է։ Ինչպես Լութերը ասաց,

Ավետարանը ... մեզ չէ քարոզում թէ ինչ անել և ինչ բանից հրաժարվել։ Պահանջներից չէ կառուցված բայց օրենքին հակադիր մոտեցում ունի, շատ հակառակ, և ասում է, ‘Սա Աստծո կատարածն է քո համար; Նա թույլ է տվել Իր Որդին մարմին դառնա քեզ համար և քեզ համար մեռնի’... Ավետարանը սովորեցնում է ... ինչ է մեզ տրվել Աստծո միջոցով, ... և ինչ մենք պետք չունենք անելու և Աստծուն տալու։ (“How Christians Should Regard Moses,” 1525)

Ավետարանը նոր սիրտ է առաջարկում մեղավորին, և մեղքերին ներում Քրիստոսի միջոցով Խաչի վրա և դատարկ գերեզմանով! Այն անձը որ վստահում է Հիսուսին,

“Ձրի են արդարանում նորա շնորհքովը՛ այն փրկության ձեռովը՛ որ Հիսուս Քրիստոսումն է։ Որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունովը” (Հռովմեացիս 3:24, 25)

Ավետարանը ասում է “Աստված [հայտնեց] իր սերը դեպի մեզ, որ՛ երբոր մենք դեռ մեղավոր էինք՛ Քրիստոս մեզ համար մեռավ ... [մենք] արդարացանք նրա արյունովը” (Հռովմայեցիս 5:8, 9)։ Քրիստոս մեռավ մեղավորի փոխարեն վճարելով նրա մեղքերի վարձքը։ Ինչպես Եսայիան ասաց, “Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը” (Եսայիա 53:6)։ Ավետարանը ձրի շնորհն է մեղքերի ներման Հիսուս Քրիստոսով։

Երբ Ավետարան ես քարոզում, Հիսուս Քրիստոսի մահը միայն մի քարոզի։ Քարոզի Քրիստոսի հարությունը! Ավետարանի մի մասն է որ գրված է Քրիստոս “երրորդ օրը հարություն առավ՛ գրքերի համեմատ” (Ա Կորնթացիս 15:4)։ Քրիստոսի հարությունը հիմնական է։ Սուրբ Գիրքը ասում է, “Եթե Քրիստոս հարություն չէ առել՛ ունայն է ձեր հաւատքը և դեռ ձեր մեղքերի մեջ էք։” (Ա Կորնթացիս 15:17)։ Քրիստոս գերեզմանի մեջ չմնաց։ Նա հարություն առավ մեռելներից մեղավորներին նոր սիրտ տալու համար։ (Եզեկիել 11:19; 36:26, 27)։

Միայն Քրիստոսի մահը մի քարոզի։ Քարոզի Քրիստոսի Արյան մասին! Հիշի մարդիկ փրկվում են “հավատալով նրա արյունին” (Հռովմայեցիս 3:25)։ Մենք “արդարացանք Նրա Արյունով” (Հռովմայեցիս 5:9)։ Սուրբ Գիրքը ասում է “առանց արյուն թափելու թողություն [ներում] չէ լինում” (Եբրայեցիս 9:22)։ Դա ինձ զարմացնում է որ բազում քարոզիչներ հետեվում են Ջան ՄաքԱրթուրին երբ նա ասում է Քրիստոսի Արյունը պետք չէ փրկության համար, և այսօր Քրիստոսի Արյունը գոյություն չունի։ Բայց հավատարիմ և հմուտ հովիվներ քարոզում են Քրիստոսի Արյան մասին! Դկ․ Մարթին Լոյդ-Ջոնզը ճիշտ էր երբ ասաց, “Վերանորոգության շրջանում...[եկեղեցին] արյան վրա պարծենում է ... միայն մեկ ճանապարհ կա մտնել սրբության [վայրը] քաջությամբ, և դա Հիսուսի արյունով է” (Revival, Crossway Books, 1992 edition, p. 48)։ Արյան մասին քարոզի! Արյան մասին քարոզի! “Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։” (Ա Հովհաննես 1:7)

Ավետարանը Աստծո ձրի նվերն է շնորհի, Քրիստոսում։ Մեղավորը չէ կարող ինքնիրեն բարի լինել։ Միայն մեկ գործ կա մեղավորի համար կատարելու։ Նա պիտի Հիսուսին վստահի։ Քրիստոսի մասին հավատալով մի ճշմարտթյանը չէ փրկելու որևե մեկին։ Նա պիտի վստահի Հիսուսին։ Պողոս առաքյալ Փիլիպպէի բանտապետին ասաց, “Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես։” (Գործք Առաքելոց 16:31) Եթե մի մեղավոր վստահի Հիսուսին, կփրկվի։ Եւ բոլոր մեղավորներ պիտի վստահեն Քրիստոսին։ Հիսուս մնացած գործը կատարում է։ Նա մեղավորին մի նոր սիրտ է տալիս նոր ծնունդով (Եփեսացիս 2:5; Հովհաննես 3:6, 7) և Նա մեղավորին մաքրում է բոլոր իր մեղքերից Իր Արյունով (Եբրայեցիս 9:14; Հայտնություն 1:5b; 5:9b)։ “Միայն վստահի Նրան, Միայն վստահի Նրան, Միայն վստահի Նրան այս րոպեին։ Նա քեզ փրկելու է, Նա քեզ փրկելու է, Նա քեզ փրկելու է այս րոպեին։” (“Only Trust Him” by John H. Stockton, 1813-1877)

Պատգամի վերջում, կոչ տուր մեղավորներին վստահեն Հիսուսին։ Հրավիրի նրանց մի առանձնացած սենյակում և խոսիր նրանց հետ։ Քո գործը վերջացած չէ երբ գալիս են քո հետ խոսելու։ “Առջեւ գալը” նույնը չէ ինչ վստահել Հիսուսին։ “Ձեռք բարձրացնելը” կամ “մեղավորի աղոթքը” աղոթելը նույնը չէ ինչ վստահել Հիսուսին։ Հիսուսին վստահելը Հիսունին վստահել է – ուրիշ ոչ մի բան։ Այդ պատճառով է որ դու պիտի խոսես այն մարդկանց հետ որ քո հրավերին պատասխանեցին պատգամից հետո և նաև զգուշությամբ լսես նրանց։ Նրանց լսելով, նրանց սխալ գաղափարներից կտեղեկանաս, և այդպիսով կարող կլինես ճշտել նրանց։ Ամեն մեկի հետ անձամբ խոսիր և քո ամեն լավը կատարի նրանց Քրիստոսին առաջնորդելու։ Բայց դա մի ուրիշ պատգամի թեմա է։ Թող Աստված քեզ օրհնի երբ քարոզում ես սրտի մեղքի մասին և ներում Քրիստոսի Արյան միջոցով։

Այստեղ սեղմեք կարդալու ավետարանական քարոզներ գրված Դկ․ Ր․Լ․ Հայմերզի միջոցով, Դկ․ Հայմերզը վաթսուն տարիներ է ավետարանական քարոզներ է քարոզում։ Կարող եք բազում քարոզներ կարդալ նրանից, “Լվացվիր և մաքրվիր! – Փոփոխման Տիպաբանությունը” Վերնագիրը սեղմեք և կարդացեք։ Դա ձեզ ցույց կտա ինչպես օրենքը և Ավետարանը քարոզել մի ավետարանական պատգամում։


Եթէ այս պատգամը քո օրհնութեանտ պատճառ է եղած, Դկ․ Հայմերզը մեծ սիրով կուզի լսել քեզանից։ ԵՐԲ ԳՐԵՍ ԴԿ․ ՀԱՅՄԵՐԶԻՆ, ԽՆԴՐԵՄ, ԳՐԻՐ ՈՐ ԵՐԿՐԻՑ ԵՍ, ՈՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵԹԷ Չ՛ԳՐԵՍ։ Դկ․ Հայմերզի էլէկտրոնիկ հասցեն է www.sermonsfortheworld.com ։ Նախընտրելի է գրես Անգլերեն, բայց եթէ չես կարող գրիր քո լեզւով։ Նաեւ կարելի է կապվել նրա հետ փոստով, հետեւեալ հասցեով P.O. Box 15308, Los Angeles, CA 90015։ Եթէ կ՛ուզեք անձամբ նորա հետ խոսել խնդրեմ, զանգահարեք (818) 352-0452 հեռախոսով։

(Պատգամին վերջը)
Դկ․ Հայմերի պատկամները կարդացեք ցանցին վրա ամեն շաբաթ
www.sermonsfortheworld.com.
Սեղմեցեք "Քարոզի Հայերեն տարբերակ"-ը

Այս պատգամը կարելի է օգտագործել առանց Դկ․ Հայմերզի իրաւունքով
քանի որ հեղինակի իրաւունք ստացուած չէ։ Բայց Դկ․ Հայմերզի վիդէօները
օգտագործելու համար թույլատվութիւն է պետք։


ՆԱԽԱԳԻԾ՝

ԻՆՉՊԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՊԱՏԳԱՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ –
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՐԿԱՎՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆ ՓՈՓԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

HOW TO PREPARE AN EVANGELISTIC SERMON –
FORGOTTEN TRUTHS NEEDED FOR REAL CONVERSIONS

Դկ. Ս. Լ. Քէյգըն և Դկ. Ր. Լ. Հայմերզ

“Ավետարանչի գործը գործիր. քո պաշտոնը կատարիր։”
(Բ Տիմոթեոս 4:5)

(Գործք Առաքելոց 21:8; 8:5, 26-39, 40; Ա Կորնթացիս 15:1, 3, 4;
Ա Տիմոթեոս 1:15)

I.   Առաջին, դու պիտի օրենքը քարոզես – որը մարդկանց ցույց է
տալիս նրանց մեղավոր սիրտը, Գաղատացիս 3:24; Սաղմոս 51:5;
Երեմիա 17:9; Հռովմայեցիս 8:7; Մարկոս 7:21, 23;
Հռովմայեցիս 3:9, 20; 8:3.

II.  Երկրորդ, դու պիտի Ավետարանը քարոզես – որը մարդկանց ցույց է տալիս Քրիստոսի կատարած գործը փրկելու նրանց մեղքից,
Ա Կորնթացիս 15:3; Ա Տիմոթեոս 1:15; Հռովմայեցիս 3:24, 25; 5:8, 9;
Եսայիա 53:6; Ա Կորնթացիս 15:4, 17; Եզեկիէլ 11:19; 36:26,
27; Եբրայեցիս 9:22; Ա Հովհաննես 1:7; Գործք Առաքելոց 16:31;
Եփեսացիս 2:5; Հովհաննե 3:6, 7; Եբրայեցիս 9:14;
Հայտնություն 1:5b; 5:9b.